Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Գալաթեա+Քաղաքացի=Լուսե ։լօվէ



Նաիրուհի
16.07.2014, 16:40
Ժողովո՜ւրդ, ես մորքուր-հորքուր եմ դարձել :yahoo

Մեր Գալաթեան ու Քաղաքացին պապա-մամա են դարձել, մեր անուշ աչոնիկի անունը Լուսե է ։love

Բարով ես եկել, սիրունս։ Քո մամայի ու պապայի նման ծնողներ ունենալն արդեն իսկ երջանկություն է, գիտեմ, որ իրենք ամեն ինչ կանեն քեզ համար իդեալական մանկություն ապահովելու համար, նենց որ մնում է մաղթել, որ առողջ բալիկ լինես, մանկությանդ միակ դժվարությունները մենակ աշխարհը ճանաչելիս ստացած պուճուր քերծվածքները լինեն։
Ու տենց հրաշք ծնողներ ունենալու դիմաց մի քիչ խելոք բալիկ լինես, մամային թողնես՝ գիշերները քնի :))

Մի խոսքով, անկապ խոսում եմ, նենց ուրախ եմ, որ գժվել եմ ուրախությունից :bux: Ես արդեն սիրում եմ քեզ, պուճուր արարած :kiss

Ձայնալար
16.07.2014, 16:41
Առաջի՞նն եմ :unsure

Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաա՜ :love

Ariadna
16.07.2014, 16:41
Էսօր մեր փոքրիկ հրաշքն ա ծնվել, Գալաթեայի ու Սասունի՝ մեր շատ սպասված փոքրիկ ակումբցին :yahoo Շնորհավորում եմ էրեխեք ջան, իմ մոտ նենց զգացողություն ա, որ ձեր չափ ուրախ եմ, էսքան շատ վաղուց չէի լացել ուրախությունից, երևի վերջին անգամ իմ աղջկա ծնվելուց :love Երջանիկ աղջիկ լինի, մամայի ու պապայի հպարտությունն ու երջանկությունը, էսօրվա պես պայծառ ու արևոտ կյանք ունենա, ու ձեզ ու մեզ բոլորիս դեռ լիքը սենց երջանիկ օրեր պարգևի :bux:
Պաչում ու պինդ գրկում եմ երեքիդ էլ :love :kiss

Ձայնալար
16.07.2014, 16:44
Պատկերացնո՞ւմ ես հիմա սենց քնում ա, հետո կես աչքով նայում ա հետո էլի քնում, վաաաաաախ :love

Ձայնալար
16.07.2014, 16:48
Միացրեցի թեմաները, որ շնորհավորանքները չպառակտվեն :)))

murmushka
16.07.2014, 16:49
Լիլս, Սասունս, շնորհավոր, բառեր չունեմ, մենակ էմոցիաներ, պինդ պինդ գրկում եմ, պաչում երեքիդ էլ, թող այսօրվանից ձեր կյանքում լինեն միմիայն ուրախ օրեր, ձեր ուրախությունը, ձեր Լույսը արդեն ձեզ հետ ա, մեզ հետ ա, Լիլ ջաաաաաաաաաաաաան..................................

StrangeLittleGirl
16.07.2014, 16:53
Ուռա՜, էս ի՜նչ լավ նորություն էր :) Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոր Լիլ ու Սասուն ջան, ամենալավ բաները ձեզ ու ձեր բալիկին: Նեեեեե՜նց ուրախ եմ: Լիքը պաչիկներ ձեզ:

Jarre
16.07.2014, 16:57
Սաս ջան, Գալ ջան, շնորհավոր :) Շատ ուրախ ենք ձեզ համար :)

Ariadna
16.07.2014, 16:58
Մեռնեմ ջանին, որ պատկերացնում եմ էն դեռ ճմրթվաց թաթիկները, ուշքս գնում ա :love

CactuSoul
16.07.2014, 17:05
:love...
Խոսքեր չկան... Էս երանությունն ու ցնծությունը մեջս մի քիչ խաղաղվեն, կփորձեմ հոդաբաշխ ձևով մաղթանքներս շարադրել :love
Ո՜նց եմ սիրում էս մարդկանց :love
Լուսե :love Իսկական լույս ես դու, էդ ծնողներից ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել :love
Չեմ դիմանում, ուզում եմ մռութը տեսնել :oy
Լիլս, Սասս, աչքներս լո՜ւյս: Պաչիկներ ձեզ :kiss :kiss (պուճուրին դեռ վախում եմ պաչիկ անել :oy)
Էնքան շնորհակալ եմ, որ կաք, ու էնքան ուրախ եմ, որ աշխարհում հրաշքների թիվը մեկով էլ ավելացրիք :love Մեռնեմ ջանիկի՜ն :love
Ա՜հ :love

(:yahoo)

Ariadna
16.07.2014, 17:08
Բա անունը ինչքան սիրուն ա, լրիվ :love :)

Smokie
16.07.2014, 17:11
Էս ի՜նչ իմացաա՜նք:yahoo:bux::love

Պատկերացնում եմ ինչքա՜ն երջանիկ են հիմա մաման ու պապան, թող էդ երջանկության զգացումը մի գրամ անգամ չպակասի երբևիցե: Առողջ, խելոք բալիկ մեծանա, լինի պապայի ու մամայի հպարտությունը::love Սիրում եմ ձեզ շատ::flower

Smokie
16.07.2014, 17:34
Հա՛, մի բան էլ ասեմ` Ուծյուուու՜:love

Այբ
16.07.2014, 17:37
Շնորհավո՜ր...
Առողջ, երջանիկ բալիկ մեծանա::)

enna
16.07.2014, 17:42
Աչքներդ լու՜յս:love

Ռուֆուս
16.07.2014, 17:52
Ինչ Լուսե անուն ա :) Լիլ ջան, Սաս ջան, շնորհավո՜ր, մաղթում եմ փոքրիկին անհոգ մանկություն :love

Հպարտ ու երջանիկ եմ ձեզնով :)

Ուլուանա
16.07.2014, 18:18
Լիլ ջան, Սաս ջան, աչքներդ լու՜յս :yahoo։ Առողջ, լուսավոր ու երջանիկ բալիկ լինի Լուսեն։ Շատ–շատ ուրախ եմ ձեզ համար, էրեխեք :love։
Էն օրը Լիլից իմացա, որ անունը Լուսե են դնելու, սիրահարվեցի էդ անվանը :love։ Ինչքան հիշում եմ՝ նենց հավես պայծառ զգացողություն ա առաջանում։ Մտածում եմ՝ տեսնես՝ ո՞նց ա, որ դեռ չի տարածվել էդ լավ անունը։ Բայց աչքիս՝ շուտով :))։

Լիլ ջան, քեզ էլ առողջություն ու հնարավորինս հանգիստ, քնով լի գիշերներ։
Համ էլ բարի գալուստ Ակումբի ծնողների շարքերը :)։ Հետաքրքիր ա լինելու :))։

Ուլուանա
16.07.2014, 18:20
Ժող, բա բոյ, քաշ, նմանություն... Ե՞րբ ենք իմանալու։ Տեղյակ մարդ չկա՞։

Ariadna
16.07.2014, 18:28
Ժող, բա բոյ, քաշ, նմանություն... Ե՞րբ ենք իմանալու։ Տեղյակ մարդ չկա՞։

բոյ` 47սմ, քաշ՝ 2կգ700գ. :) Նմանության մասին դեռ լուրեր չկան :)

Sambitbaba
16.07.2014, 18:45
Լիլիթ ջան, Սասուն ջան, թույլ տվեք մասնակից լինել ձեր երջանկությանը, թույլ տվեք երջանիկ լինել ձեր հետ միասին և ձեզանով::love
Լուսե ջան, բարով ես եկել այս աշխարհ: Եկել ես` Լուսեավորես այն քո լույսով::love:love:love
Շնորհավո՜՜՜ր::bux:

Կաթիլ
16.07.2014, 18:45
Շնորհավորում եմ, առողջ ու երջանիկ բալիկ լինի :flower շատ սիրուն անուն ունի Լուսեն :)

boooooooom
16.07.2014, 19:08
Շատ ուրախացա ձեզ համար, ապրեք :) Աչքներդ/ս լույս։ Այ հիմա նոր կյանք կսկսվի։:crazy Ձեզ համբերություն։ Պաչ։

Արէա
16.07.2014, 19:17
Ուխա՜յ: Շնորհավոր :)

Ոնց չհասցրեցի շուտ ասեի մի երկու շաբաթ լավ քնեիք: Էլ քնել չկա: Կայֆ :love

_Հրաչ_
16.07.2014, 19:33
Շը՜-նո՜ր-հա՜-վո՜ր... :)

Արևհատիկ
16.07.2014, 19:58
Շնորհավորում եմ Լիլ ջան, Սասուն ջան :roll
Անհոգ մանկություն փոքրիկին :love

Վահե-91
16.07.2014, 20:03
Աչքներդ լույս :hands

Mephistopheles
16.07.2014, 20:23
ոբշըմ ընգեր, մի լսի… քեզ սուտի-մուտի բաներ են ասում… դու ինձի լսի… էս ինստրուկցիաները քեզ պետք կգան…

ուրեմն հենց հոտ ես առնում, նշանակում ա երեխեն քաքել ա… ի՞նչ ես անում…

part 1

երեխին զգուշորեն դնում ես կռավաթին… դայփերը քանդելուց առաջ մի հատ խորը շունչ ես քաշում ու չես արտաշնչում, որտև որ դայփերը բացեցիր վարի կեթաս… սուտ են ասում, հոտը հեչ էլ լավը չի… հետո դայփերի երկու թևերը քանդում ես (էն լիպուչկեքը)… աջ ձեռքի բութմատոսվ, ցուցամատով ու միջնեմատով բռնում ես երեխի երկու ոտները… ցուցամատը մեջտեղը և բթով ու միջնեմարով էլ աջ ու ձախ ոտերը ու բարձրացնում ես էմքան որ ոռիկը կռավաթից պոկվի (զգույշ եղի լրիվ օդ չբարձրացնես երեխին)… քնքշորեն քաքոտ դայփերը հանում ես տակից, դնում ես մի կողմ… հանկարծ չմոռանաս շնչես… վերցնում ես թաց թուղթն ու ոռիկը մաքրում…

part 2

զգուշորեն իջեցնում ես ոտքերը կռավաթի վրա… վզով ու դնչովդ պահում ես երեխին որ չփախնի ու ձեռներդ էլ ազատ լինեն, որ կարանաս քաքոտ դայփերը փաթաթես ու կարաս շնչես, թե չէ կմեռնես… հետո part 1-ում նկարագրած պրիցիպով ոտներն էլի բարձրացնում ես ու քնքշորեն թազա դայփերը սահեցնում ես Լուսեի ոչիկի տակ. իջեցնում ես ոտքերը ու լիպուչկեքը փակում… կարաս վրայից էլ մի հատ սկոչ թեյփով ապահովության համար սիլ անես…

էս ինստրուկցիաները ոչ ի տեղ չկա գրած, նենց որ քոփի փեյսթ արա, տպի ու պատին կպցրա… էս ընթացքում եթե հարցեր կլինեն, ես ՖԲ-ում եմ, ՊՄ արա քեզ ստեպ-բայ-ստեպ ուաք թրու կանեմ…

Warning!հանկարծ, ինչ էլ լինի Գալին չզարթնացնես… no way… թե չէ սաղ պլաննները կփչացնի հերիք չի մեկ էլ մեղավոր կլնես…

Claudia Mori
16.07.2014, 20:34
Ուխաաաաաշ:) Լիլ ջան, Սաս ջան շնորհավորում եմ իմ ընկերներ: Թող կյանքը լինի նույնքան Լուսե, որքան կլինի Ձեր դստրիկը: Ափսոս որ այդտեղ չեմ լինի ու չեմ վայելի նրա աստիճանաբար մեծանալը, բայց նկարներով կհետեւեմ ամեն ինչին: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ու ամուր գրկում՝ հատկապես Լիլին :love

Alphaone
16.07.2014, 20:57
Գալ, էնքան երջանիկ եմ, էնքան անկեղծ ու խորն էի ծննդյանդ օրը մաղթում, որ պստո ունենաս, բայց էլի չէի պատկերացնում, որ էսքան շուտ էսքան լավ նորություն եմ իմանալու: Ամուր-ամուր գրկում եմ, լիքը երջանիկ պահեր եմ մաղթում ձեր ընտանիքին... ))

Տրիբուն
16.07.2014, 22:25
Ապրե՛ք ....

Անունն էլ գժանոց ա, ԳԺԱՆՈ՛Ց

Cassiopeia
16.07.2014, 22:35
Բարի գալուստ մեր շարքերը։ Պուճուրին մաղթում եմ էն ամենը, ինչը կուզենայի երեխեքի համար։ Իսկ նորաթուխ մամային ու պապային էլ ուժ, եռանդ, ֆինանսական կայունություն ու կարևորը՝ առողջություն, որ կարողանան իրենց աչքի լույսին պահել իրենց սրտի ուզածի պես։
Շնորհավոր :)

Mephistopheles
16.07.2014, 22:53
Ապրե՛ք ....

Անունն էլ գժանոց ա, ԳԺԱՆՈ՛Ց

Անունը Լուսե ա… Գժանոց չի…

insider
16.07.2014, 22:56
Մանկան ծնունդ ... դրանից էլ լավ նորություն: Աչքներդ լուս, տվյալ դեպքում Լուս չէ Լուսե :)

Կարևորը՝ փորը կուշտ ... առողջ, բախտավոր:

Dayana
16.07.2014, 23:07
Լիլ ջան, Սաս ջան, աչքներդ լույս լինի։ Առողջ պստո լինի, մնացած ամեն ինչ դուք կանեք։ Գրկում եմ՝ երեքիդ էլ։ :*

Artgeo
16.07.2014, 23:13
Սասը պապա, Լիլը մամա... Ես գնամ մարսեմ, մի քանի օր հետո կմտնեմ էս թեմա

Նիկեա
16.07.2014, 23:16
Շնորհավորում եմ, թող առողջ ու խելացի բալիկ լինի, մի օր էլ ակումբի շարքերը համալիրի։)

ivy
16.07.2014, 23:17
Ծնվե՜ց արդեն :love

Պստիկ Լուսե, Սաս, Լիլ, լի՜քը երջանկություն եմ մաղթում երեքիդ էլ :kiss

Մուշու
16.07.2014, 23:32
Շնորհավոր !! Հաջողակ ու երջանիկ բալիկ լինի :) Մամայի ու պապայի երջանկությունը լինի ))

impression
17.07.2014, 00:46
Պստո ջան, բարով եկար :love
երջանիկ ու առողջ բալիկ եղիր, քեզնից մենակ էդ ա պահանջվում, մնացածը հայրիկդ ու մայրիկդ կապահովեն ;)
շնորհավորում եմ, էրեխեք ջան, աչքներս լույս

ivy
17.07.2014, 01:05
Լիլ, գրածիդ պատահական շնորհակալեցի, չնայած էս թեմայում պատահականներն էլ սխալ չեն :)

Աբելյան
17.07.2014, 01:11
Շնորհավորում եմ: :love

Rammstein
17.07.2014, 01:26
:love
:drinks
Գալ, Սաս, շնորհավո՜ր, աչքներդ լույս: :yahoo

^_^

Lion
17.07.2014, 08:51
Ժողովո՜ւրդ, ես մորքուր-հորքուր եմ դարձել :yahoo

Մեր Գալաթեան ու Քաղաքացին պապա-մամա են դարձել, մեր անուշ աչոնիկի անունը Լուսե է ։love

Բարով ես եկել, սիրունս։ Քո մամայի ու պապայի նման ծնողներ ունենալն արդեն իսկ երջանկություն է, գիտեմ, որ իրենք ամեն ինչ կանեն քեզ համար իդեալական մանկություն ապահովելու համար, նենց որ մնում է մաղթել, որ առողջ բալիկ լինես, մանկությանդ միակ դժվարությունները մենակ աշխարհը ճանաչելիս ստացած պուճուր քերծվածքները լինեն։
Ու տենց հրաշք ծնողներ ունենալու դիմաց մի քիչ խելոք բալիկ լինես, մամային թողնես՝ գիշերները քնի :))

Մի խոսքով, անկապ խոսում եմ, նենց ուրախ եմ, որ գժվել եմ ուրախությունից :bux: Ես արդեն սիրում եմ քեզ, պուճուր արարած :kiss

Էս իիիինչ լավ բան ասեցիք, ոնց ուրախացա!!! :) Շնորհավոր պապային ու մամային, բոլոր-բոլոր ազգականներին ու ընկերներին, աչքներդ լույս լինի, հորով-մորով երեխա լինի, քուրիկներ ու ախպերիկներ ունենա, մամային էլ քաջ առողջություն :)

Գորտուկ
17.07.2014, 09:23
Շնորհավորում եմ : Արագ մեծացիր ճստի՛կ ու քո ամեն մի հաջողություններով երջանկացրու ծնողներիդ:;)

Chuk
17.07.2014, 14:58
Չէ, է, դուք հլը մենակ պատկերացրեք թե Գալի ու Սասի երեխեն ինչ հրաշք ա լինելու: Ոնց-որ աշխարհի ամենալավ երկու բաները կպցնես իրար... հրա՜շք :love

Ո՜նց եմ ուզում Լուսեին գրկել :oy

Լիլ ջան, Սաս ջան, ես ձեր ցավը տանեմ, ապրեք :drinks

John
17.07.2014, 15:05
Շնորհավորում եմ հարազատներս ))) Լուսե՜, հրաշք Լուսե, դու դեռ չգիտես, բայց ավելի քան երջանիկ ես լինելու ))) Սաս ջան, Լիլ ջան, մաղթում եմ, որ Լուսեի ծնունդով ձեր ընտանիքն էլ ավելի առողջ ու երջանիկ լինի )))

Freeman
17.07.2014, 15:55
Շնորհավորում եմ, ժողովուրդ, էս մի ամիս ա սպասում էի նորությանը))) Շատ ուրախ եմ, որ հայաստանում ակումբցիների ընտանիքների նման ընտանիքներ կան)

StrangeLittleGirl
17.07.2014, 16:07
Իսկ մենք արդեն Լուսեի մռութիկը տեսանք :love

Նաիրուհի
17.07.2014, 16:39
Քանի որ նկարը փաբլիք է ՖԲ-ում, կարծում եմ՝ խնդիր չի լինի էստեղ էլ դնելու։
Լույսի՜կս :love

http://i.imgur.com/TORCyoil.jpg

Smokie
17.07.2014, 16:42
Մի տեսակ նման չի մի օրեկան նրբիկ բալիկի, ոնց որ արդեն մի քանի ամսով մեծացած լինի::love

Մուշու
17.07.2014, 16:48
Քանի որ նկարը փաբլիք է ՖԲ-ում, կարծում եմ՝ խնդիր չի լինի էստեղ էլ դնելու։
Լույսի՜կս :love

http://i.imgur.com/TORCyoil.jpg
Վաաաախ հրաշք :) Վերջ իմ բարձր տրամադրությունը ապահովված է : Երջանիկ բալիկ լինես փոքրիկ հրեշտակ :

Jarre
17.07.2014, 17:40
Քանի որ նկարը փաբլիք է ՖԲ-ում, կարծում եմ՝ խնդիր չի լինի էստեղ էլ դնելու։
Լույսի՜կս :love

http://i.imgur.com/TORCyoil.jpg
Ես չեմ հասկանում, սա փոքրիկ Գալն է՞, թե՞ փոքրիկ Սասը :think :)

ivy
17.07.2014, 19:24
Ինչ նման ա Սասին :)

Ուլուանա
17.07.2014, 19:44
Համովու՜կ :love։


Ես չեմ հասկանում, սա փոքրիկ Գալն է՞, թե՞ փոքրիկ Սասը :think :)
Ոնց որ թե փոքրիկ Սասն ա :))։

Mephistopheles
17.07.2014, 21:42
Քանի որ նկարը փաբլիք է ՖԲ-ում, կարծում եմ՝ խնդիր չի լինի էստեղ էլ դնելու։
Լույսի՜կս :love

http://i.imgur.com/TORCyoil.jpg

տոչնի Գալի սկեսուրն ու Սասի զոքանչն ա…

Ambrosine
17.07.2014, 21:48
Գալ ջան, Սասուն ջան, աննկարագրելի :)) ուրախ եմ ձեզ համար ;)
Աչքներս լույս :)

Անունը չասեմ` ինչ սիրուն ա. ինքն էլ :)

Մինա
17.07.2014, 21:49
Լիլ ջան, Սաս ջան, շնորհավորում եմ: Ձեր պես ծնողներ ունեցողն արդեն երջանիկ է, Լիլ ջան, շատ-շատ էս երջանկությունից ունենաք:Լուսեին առողջ մանկություն, ձեզ էլ լիքը համբերություն եմ ցանկանում:Շատ եմ ափսոսում, որ էսքան հեռու եմ ապրում:Լիքը պաչիկներ քեզ ու ճուտիկիդ:

Norton
17.07.2014, 22:54
Լիլ, Սաս շնորհավո՜ր :love :bux:

Ներսես_AM
18.07.2014, 02:35
ՈՒտե՜մ :love

Գալաթեա
18.07.2014, 17:26
Ժող ջան, շատ հավես էր բարեմաղթանքները կարդալ, ամպի չափ շնորհակալ եմ :)
Մենք դեռ հիվանդանոցում ենք, Լուսեն լավ ա, կամ ուտում ա, կամ քնում, կամ էն երրորդը՝ ուտելու արդյունքում։
Հեսա որ գնանք տուն՝ երեխիս մի հատ նորմալ ֆոտո կանեմ, որտեղ շորը վրեն երեք ռազմեր մեծ չի, ինքն էլ լողացած ա ու սիրուն, ոչ թե հիվանդանոցի ցայածը։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորից։
Ու հա, չկա սրանից լավ բան :)

keyboard
18.07.2014, 22:21
Է՞ս երբ հասցրիք այ մարդ :D

մի քանի էջ ուշացումով շնորհավորում եմ, բախտավոր ու պապայի մամայի պես ուծյու մարդ ըլի:

դուք կամաց-կամաց կմոռանաք, թե ինչ ա քնելը :D

Ձայնալար
19.07.2014, 14:39
Քանի որ նկարը փաբլիք է ՖԲ-ում, կարծում եմ՝ խնդիր չի լինի էստեղ էլ դնելու։
Լույսի՜կս :love

http://i.imgur.com/TORCyoil.jpg

Էն որ մի տեսակ արդեն սիրում ես:

(համ էլ նկարը բերեմ էս էջ, որտև հա բացելու եմ նայեմ)

Գալաթեա
20.07.2014, 18:08
Ժող ջան, մի անգամ էլ տան պայմաններում, փոքր-ինչ ավելի խախանդ գլխով կարդացի ճուտիս ու մեզ նվիրված սիրուն խոսքերը :love
Ես էլ պատասխան մաղթում եմ, որ ովքեր դեռ չեն ապրել ու ուզում են՝ ապրեն էս բերկրանքն ու երջանկությունը:
Սիրում եմ ձեզ, յու ար դը բեսթ, լրիվ լուրջ:

Եկել է խոստումներ կատարելու ժամանակը :)

Բագի ինադու՝ լուրջ կուլ տված, մելամաղձիկ Լուսես՝

http://i.imgur.com/DKXCAGv.jpg

Պապայի հետ զրից են անում՝

http://i.imgur.com/wRCVPqs.jpg

Ուլուանա
20.07.2014, 18:10
Վույ աման, Սասը գրկել ա իրա փոքր տեսակին :))։
Ինչ շատ մազեր ունի :)։ Բա թուշիկնե՜րը :love։

Ariadna
20.07.2014, 18:46
Էն որ հա ուզում ես նայես :)

Ձայնալար
20.07.2014, 20:36
Բագ քեպարը (հոռին) հալվեց :love

murmushka
20.07.2014, 21:07
մեռնեմ սրտիկիիիիիին, համով աղջիկ,

Նաիրուհի
21.07.2014, 00:48
http://i.imgur.com/DKXCAGv.jpg

http://i.imgur.com/wRCVPqs.jpg
։լօվէ

Հոմոքուրը ապրի էն հրաշք մռութիկին, լույսս։

keyboard
21.07.2014, 00:52
։լօվէ

Հոմոքուրը ապրի էն հրաշք մռութիկին, լույսս։

պահ, դու էլ հոմո դառար էլի փաստորեն :D

keyboard
21.07.2014, 01:54
Սասը լավ էլ դերի մեջ ա մտել, ես մինչև մի տարեկան վախում էի գրկեմ :D
Մտածում էի կարողա մի ռեսկի բան անեմ, մի բան պոկեմ մոկեմ էլի

Peace
21.07.2014, 10:38
Առողջ, խաղաղ ու բարեկեցիկ երկրում մեծանա ճստոն: :)

Տարոսը փափագողներին:

Lion
21.07.2014, 11:04
Ժող ջան, մի անգամ էլ տան պայմաններում, փոքր-ինչ ավելի խախանդ գլխով կարդացի ճուտիս ու մեզ նվիրված սիրուն խոսքերը :love
Ես էլ պատասխան մաղթում եմ, որ ովքեր դեռ չեն ապրել ու ուզում են՝ ապրեն էս բերկրանքն ու երջանկությունը:
Սիրում եմ ձեզ, յու ար դը բեսթ, լրիվ լուրջ:

Եկել է խոստումներ կատարելու ժամանակը :)

Բագի ինադու՝ լուրջ կուլ տված, մելամաղձիկ Լուսես՝

http://i.imgur.com/DKXCAGv.jpg

Պապայի հետ զրից են անում՝

http://i.imgur.com/wRCVPqs.jpg

Արա էս ինչ... գաաաանձաաաա :) :love:love

StrangeLittleGirl
21.07.2014, 11:40
Բայց էս ինչ պուպուշ ա նայվում Սասը էրեխու հետ :))
Լի՜լ, էլի նկարներ դիր :love

GriFFin
21.07.2014, 11:51
Շնորհավոր :love:hands Մռութն ա :D

Kita
24.07.2014, 18:02
Վուխ համով :* :love Ինչքան ենք քեզ գզգզելու:))

Vardik!
30.07.2014, 20:03
Սրտանց շնորհավորում եմ: Թող երջանիկ ու առողջ բալիկ լինի, դուք էլ երջանիկ ծնողներ: :love

Claudia Mori
31.07.2014, 10:29
Վուխ էս ինչ մռութնա, ոնց էի սպասում ես նկարի, աչոներըըըըըը :kiss :love

Smokie
16.07.2015, 09:24
Իսկ այսօր... Իսկ այսօօր... Այսօր Լուսեն դարձել է մեկ տարեկաաաա՜ն:bux:
http://www.pra3dnuk.ru/foto/razdeliteli/babygirl-11.png


Բարով մեծանաս մռութիկ:love

Ariadna
16.07.2015, 10:57
Շնորհավոր մեր հրաշքի ծնունդը :love :kiss

Dayana
16.07.2015, 11:37
Ուրեմն անցյալ անգամ որ եկել էի, գնացի Լուսնյակին տեսնելու։ Մի քիչ սիրելուց հետո որոշեցի խեղճ երեխին մի քիչ էլ հայավարի գզել, խեղճ բալին լացացրեցի :noti

Շնորհավոր ծնունդդ, փափուկ ջան, կմեծանաս, նոր կտեսնես, թե ինչքան ես ընկերներիս երջանկացրել :*

CactuSoul
16.07.2015, 12:54
Աստված իմ :o Իսկ ես հենց էսօր Լուսեին եմ տեսել երազումս: Էն դեպքում, երբ գրեթե երբեք երազներ չեմ տեսնում:

Ապրեմ էն ջանիկին, այ երջանկության կտոր :love Մորքուրը քեզ ահավոր շատ ա սիրում :kiss

Հ.Գ.
:love:love:love...

ivy
16.07.2015, 13:17
Շնորհավո՜ր պստիկ աչոնի ծնունդը, պաչիկներ էն համով մռութիկին :kiss

Նիկեա
16.07.2015, 19:11
Շնորհավոր, լուսե Լուսե: Մեծացի ու ակումբցի դարձի :love:love:love

Ուլուանա
16.07.2015, 19:18
Շնորհավո՜ր :kiss։

Մուշու
16.07.2015, 19:22
Շնորհավոր պուճուր պայքարիկ !!! Առողջ ու երջանիկ մանկիկ եղիր :kiss :kiss

Cassiopeia
16.07.2015, 19:45
Շնորհավոր Լուսե ջան։ Առողջ բալիկ լինես։

insider
16.07.2015, 20:07
Փոքրիկ աչոն շնորհավոր ծնունդդ: Անհոգ մանկություն:

Հ.Գ Լուսեի ծնունդը հիշում եմ, Էս ե՞րբ էսքան մեծացավ ... :)

Գալաթեա
16.07.2015, 20:14
Ժող ջան շատ շնորհակալ եմ որ հիշեցիք :)
Իմ աղջիկը որոշեց հնարավորինս հիշվող ձևով իր ծննդյան գիշերն ու օրը դիմավորել, ջերմությամբ եւ հիվանդությունով, բայց դե մեր երեխեն ա, մի լավ ընկերոջ ասած՝ հո չե՞նք հանձնելու :)

Պաչիկներ բոլորին Լուսեի կողմից :)

Mephistopheles
16.07.2015, 20:30
Լուսե ջան... ծնունդդ շնորհավոր, ցավդ տանեմ... մամային պապային լսող եղի... չջղայնացնես, օքե՞յ...

Smokie
16.07.2015, 20:46
Լուսե՞... այ բալամ ինչ էլ «հարմար» օ՞ր գտար::8 Շուտ լավացի բալիկ` էս եղանակին է՞լ հիվանդանալ կլինի::acute

Նաիրուհի
17.07.2015, 07:16
Լուսես, իմ պուճուր հրեշտակ, շնորհավոր ծնունդդ :love

StrangeLittleGirl
19.07.2015, 01:50
Արդեն մի տարի անցա՞վ :'
Լուսե՜, պայծառ բալիկ, շնորհավոր ծնունդդ: