PDA

Դիտել ողջ տարբերակը : Ucom - online վճարում



Garun
15.07.2014, 09:27
Ողջույն

Կարիք ունեմ ձեր օգնության: Այս պահին գտնվում եմ ՀՀ-ից դուրս, եվ ինձ հարկավոր է վճարել Յուքում ծառայության համար: Եթե մնացած վճարումները առանց պրոբլեմի վճարեցի Ամերիաբանկի իմ ակկաունտից /օնլայն/, ապա Յուքոմ չստացվեց վճարել ոչ Ամերիաբանկի միջոցով, ոչ էլ Արքա-ի:

Փորձեցի կապ հաստատել /նամակով/ Յուքոմի հետ, բայց ապարդյուն՝ չստացա ոչ մի պատասխան: Խնդրում եմ օգնտեք ինձ - ինչպես կարելի է վճարում կատարել - որպես տարբերակ Արքա կամ այլ քարտերի միջոցով, Եդրամ կամ մեկ այլ համակարգ, որին հնարավոր լինի միանալ օնլայն - /առանց օֆիս ներկայանալու /

Շնորհակալություն

Աթեիստ
15.07.2014, 09:50
Իդրամ

Նույնականացման Երրորդ փուլ
Հաճախորդի մուտքագրված ճշգրիտ տվյալները ստուգվում են համակարգի օպերատորի համապատասխան ստորաբաժանման կողմից: Նույնականացման նպատակով հաճախորդն իր անձնագրով այցելում է «Իդրամ» գրասենյակ (երկուշաբթի-շաբաթ, 09.00-18.00), որտեղ համեմատվում են նրա մուտքագրած եւ իրական անձնական տվյալները, որից հետո հաճախորդին տրամադրվում է ակտիվացման կոդ պարունակող ծրար: Եթե հաճախորդը չի կարող անձնագրով անձամբ ներկայանալ «Իդրամ» գրասենյակ (վերաբերում է շրջանի և արտասահմանի բնակիչներին), ապա նա պետք է ուղարկի իր անձնագրի գունավոր սքանը և IDram ID-ն [email protected] էլ. փոստի հասցեին, որից հետո նրա գրանցման հասցեին համակարգի օպերատորի կողմից կուղարկվի ակտիվացման կոդը պարունակող փոստային ծրար: Վերոնշյալ հաճախորդների համար առաջարկում ենք նաև նույնականացման երրորդ փուլն անցնելու հետևյալ տարբերակը: 1. Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել անձնագրի սքան արված տարբերակը և skype ID-ն, որից կատարվելու է վիդեո զանգը, 2. Skype-ում ուղարկել հարցում idramips կոնտակտին, որին մեր աշխատակիցը կպաատասխանի մեկ աշխատանքային օրվա ընթացքում, 3. Idramips-ի skype-ի կոնտակտներում հայտնվելուց հետո կատարել վիդեո զանգ 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում (Երկուշաբթի-Ուրբաթ օրերին): Զանգի ընթացքում աշխատակիցը կնույնականացնի Ձեզ և ակտիվացման կոդը կուղարկի Ձեր նախընտրած հասցեին: Տվյալ փուլը համարվում է ավարտված ակտիվացման կոդը ստանալուց եւ համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո: Երրորդ փուլն անցնելուց հետո հաճախորդը կարող է օգտվել համակարգի կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից, այդ թվում.
տարադրամի փոխանակում,
գումարի դուրս բերում այլ անձի անունով (դրամական փոխանցում),
ներքին փոխանցում և այլն

https://money.idram.am/AM/account.aspx?menu=verify


Նույնականացման 3-րդ փուլն անցնելուց հետո հանգիստ կարելի է ցանկացած գործարք կատարել։

Վիշապ
15.07.2014, 09:51
Ես արդեն երկու տարի է օնլայն արքա–ով վճարում եմ հենց իրենց կայքից` ucom.am.
Եթե բաժանորդը դու ես, ապա քեզ պետք է որ ծածկանուն/գաղտնաբառ տված լինեն։

Lusina
15.07.2014, 11:36
Ես արդեն երկու տարի է օնլայն արքա–ով վճարում եմ հենց իրենց կայքից` ucom.am.
Եթե բաժանորդը դու ես, ապա քեզ պետք է որ ծածկանուն/գաղտնաբառ տված լինեն։
Ես էլ եմ սենց վճարում. Ծածկանուն/գաղտնաբառ ես էլ չէի հիշում, նույնիսկ չէի հիշում, որ գաղտնաբառ ուզած լինեն գրանցվելուցս.
Իրենց զանգեցի, ծածկանունն ասեցին, գաղտնաբառն էլ ասեցին , որ քաղաքային հեռախոսահամարն ա.