PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի երգի պատմություն ...



insider
14.07.2014, 23:02
Եկեք այս թեմայում խոսենք ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այնքան, որևէ մի երգի պատմության մասին: Հիմա կասեք, թե երգն ի՞նչ պատմություն պետք է ունենա: Բայց արի ու տես, որ երգերը նույնպես շատ հետաքրքիր պատմություններ ունեն: Համոզված եմ, շատ երգեր կան, որ մենք սիրում ու լսում ենք, բայց չգիտենք, թե ի՞նչ հանգամանքներում են ծնվել, ի՞նչ նախապատմություն ունեն, ի՞նչ հետաքրքիր փաստեր են կապված դրա հետ: Կարծում եմ շատ նոր բաներ կբացահայտենք մեր համար` կապված մեր սիրած երգերի հետ:

Ուրեմն գրում ենք երգի հետ կապված մեր իմացած պատմությունը, փաստը կամ ուղղակի որևէ հետքրքիր դեպք կապված այդ երգի հետ, տեղադրում նաև տեսահոլովակը, ինչու չէ նաև երգի հետ կապված այլ հետաքրքիր նյութեր և ուշադրության արժանի այլ տեղեկություններ: Բարի ու հաճելի քննարկումներ:


Փորձեմ ինքս էլ սկսել:

insider
14.07.2014, 23:09
Այս երգի պատմությունը վաղուց էի լսել: Չգիտեմ որքանով է այն ճիշտ, բայց չհավատալու որևէ պատճառ չունեմ: Նոր էլ փորփրեցի … ու փորձեմ հակիրճ ներկայացնել մի երգի պատմություն …

1985 թվականին Ստինգը նկարահանվում է «Հարսնացուն» ֆիլմում, որպես գլխավոր դերակատար: Սակայն ֆիլմը նրան մեծ հաջողություն չի բերում: Նկարահանումների ընթացքում նա ծանոթանում է ֆիլմի մեկ այլ դերասանի` Քվենտին Քրիսպի հետ /իսկական անունը` Denis Charles Pratt /, ով համարվում էր բրիտանական «գեյ-մշակույթի» կուռքը: Դերասանները մտերմանում են:

Որոշ ժամանակ անց, երբ, որ Ստինգը աշխատում է իր “Nothing Like the Sun” ալբոմի վրա, մեկնում է Նյու-Յորք: Այնտեղ հանդիպում է Քրիսպին: Վերջինս ծնվել էր Բրիտանիայում, բայց ապրում էր Նյու-Յորքում: Ստինգը մի քանի օր հյուրընկալվում նրա տանը և նա Ստինգին հանգամանորեն պատմում է, թե ինչ ծանր ու դաժան օրեր է նա ապրել 20-րդ դարի 20-ական թվականների հոմոֆոբ Անգլիայում: Որպեսզի շփոթություն չառաջանա` Քրիսպը ծնվել է 1908-ին:

Շուտով Ստինգը այդ պատմությունների ազդեցության տակ էլ գրում է իր հանրահայտ “An Englishman in New York” երգը, որում իհարկե անգլիացին հենց Քվենտին Քրիսպն է և որին էլ հենց նվիրված է այն:

Այնպես որ “An Englishman in New York” երգը դա ոչ միայն մտորումներ է բրիտանացիների ու ամերիկացիների տարբերությունների մասին, այլ …

Տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը: Տեսահոլովակը դիտելիս կտեսնեք հենց Քրիսպին: Ի դեպ Քվենտին Քրիսպի մասին պատմող "The Naked Civil Servant" ֆիլմի շարունակությունը կոչվում է հենց "An Englishman In New York": Համեցեք:



https://www.youtube.com/watch?v=d27gTrPPAyk&index=3&list=FLTfioELZ1lrH6dxu0AZwFUw

StrangeLittleGirl
14.07.2014, 23:21
Ինսայդեր ջա՜ն, էս ինչ ընտիր թեմա ես բացել :)
Ես ընդհանրապես պատմությունների գիժ եմ, ահավոր սիրում եմ զանազան պատմություններ՝ լինի դա երգի հետ կապված, թե չէ: Դրա համար գրեթե բոլոր իմ սիրելի երգերի պատմությունները ինչքան հնարավոր ա իմանալ, գիտեմ:

Հիմա իմ իմացած ամենասիրուն պատմություններից մեկը պատմեմ: Թորի Էյմոսի Pretty Good Year երգի մասին ա:

Ուրեմն Թորին ինչ-որ ֆանատից նամակ ա ստանում, որը չի ուզում կարդալ, բայց պապան ստիպում ա, որ կարդա: Նամակում Գրեգ անունով մի տղա պատմում ա, որ ընկերուհուց բաժանվել ա: Մի խոսքով, մի շատ տխուր, դարդոտ նամակ ա լինում: Թորին ազդվում ա դրանից ու գրում էս երգը՝ փորձելով մխիթարել տղային: Դրանից հետո Թորիի ֆանատները միշտ իրան հանդիպելիս սկսում են սրտաճմլիկ պատմություններ պատմել՝ հուսալով, որ իրանց մասին էլ երգ կգրի:


https://www.youtube.com/watch?v=cv8hXS_GDhE

Jarre
14.07.2014, 23:23
Էս էնքան էլ պատմություն չի։ Ավելի շատ տեղեկություն։

Ուրեմն Էրիք Քլեփթոնը իր հանրահայտ Wonderful Tonight ստեղծագործությունը գրել է ոգեշնշված լինելով իր նախկին կնոջից՝ Փեթի Բոյդից։


http://youtu.be/qx3EQQQ6yjM

Փեթի Բոյդը մինչ այդ Բիթլերի կիթառահար Ջորջ Հարիսոնի կինն է եղել։ Էրիկն էլ, Ջորջն էլ մինչ գովասանքով են խոսել Փեթիի մասին։ Ու նույնիսկ իրար հետ միասին՝ Էրիկն ու Ջորջը երգել են այս երգը նվիրված Փեթիին։ Հեսա էտ տարբերակը՝


http://youtu.be/JEy5B7GVJ7E

Smokie
15.07.2014, 10:22
;)
http://www.akumb.am/showthread.php/65109-%D4%B5%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

StrangeLittleGirl
16.07.2014, 23:51
Քանի մոդերները երկու թեմաները չեն միացրել, էս մեկում գրեմ:
Պատմեմ Զազի La lessive երգի մասին: Բավական պարզ գործիքավորմամբ (մենակ ակուստիկ կիթառ), թեթև երգ ա, գուցե շատերի համար էլ ձանձրալի: Բայց ստեղծման հետաքրքիր պատմություն ունի: Էս Զազը մի օր մտքին դնում ա Մոն Բլանը՝ Ֆրանսիայի ամենաբարձր կետը բարձրանալ: Տենց վեց ամիս վազում, մարզվում, պատրաստվում ա: Կարծեմ թիմակիցներն էլ են իրան միանում: Տանջանքներով-բանով հասնում են գագաթին ու Je veux-ն երգում: Բայց Զազն ամբողջ ճամփին հիանում ա բնության գեղեցկությամբ, հետն էլ փիլիսոփայական մտքեր են իրան այցելում, սարը բարձրանալը համեմատում ա «կյանքը» բարձրանալու հետ: Մի խոսքով, գնում ա տուն ու երգ ա գրում: Բայց քանի որ ինքը որպես երգ գրող էնքան տաղանդավոր չի, ինչքան որպես երգչուհի, էդ երգը վերցնում ա Վոլոն (իրա թիմակիցներից), դզում-փչում ա ու ստանում ա էս երգը: Լսեք, նայեք. կլիպում սար բարձրանալու կադրերը կան:


https://www.youtube.com/watch?v=M-hzuCzM-w0

StrangeLittleGirl
17.07.2014, 13:36
Մի պատմություն էլ պատմեմ: Սա հեռու ա Փասենջերի լավագույն երգը լինելուց: Ճիշտ ա՝ իրա ամեն երգը մի-մի պատմություն ա, բայց որպես պատմություն, կարծում եմ, սա ամենահզորն ա:

Մի քանի տարի առաջ, երբ Փասենջերը բնավ հայտնի չէր, Կոպենհագենի փողոցներում նվագում-երգում էր: Անձրև էր գալիս: Ոչ ոք չէր կանգնում, լսի: Բոլորը թողնում, գնում էին: Մենակ մի պապիկ կանգնել, ուշադիր լսում էր: Հետո մոտեցել էր իրան, ասել, որ ինքն Ավստրալիայից ա: Պատմել էր, որ կինն առաջարկել էր թոշակի անցնելուց հետո աշխարհով մեկ շրջագայել: Էդպես էլ որոշել էին, տոմսեր-բան առել, բայց ճանապարհ ընկնելուց երկու ամիս առաջ կինը մահացել էր...
Մյուս պատմությունն էլ Ցյուրիխում էր: Մի կին հյուրանոցից դուրս ա գալիս, մոտենում փողոցում նվագող Փասենջերին ու պատմում, որ իր տասը տարվա ընկերն իրան թողել ա ավելի ջահել աղջկա համար: Տենց, սաղ գիշեր դարդերը պատմել ա, ու իրար հետ խմել են: Հետո Փասենջերը միացրել ա էս երկու պատմություններն ու ստացել էս երգը:


https://www.youtube.com/watch?v=QtEjFnREXYM

Smokie
17.07.2014, 14:23
Մի քանի տարի առաջ, երբ Փասենջերը բնավ հայտնի չէր, Կոպենհագենի փողոցներում նվագում-երգում էր: Անձրև էր գալիս: Ոչ ոք չէր կանգնում, լսի: Բոլորը թողնում, գնում էին: Մենակ մի պապիկ կանգնել, ուշադիր լսում էր: Հետո մոտեցել էր իրան, ասել, որ ինքն Ավստրալիայից ա: Պատմել էր, որ կինն առաջարկել էր թոշակի անցնելուց հետո աշխարհով մեկ շրջագայել: Էդպես էլ որոշել էին, տոմսեր-բան առել, բայց ճանապարհ ընկնելուց երկու ամիս առաջ կինը մահացել էր...


Up մուլտիկը:))