PDA

Դիտել ողջ տարբերակը : Բառերը հակառակ իմաստով



Smokie
11.07.2014, 16:14
Կան բառեր, որոնց վրա եթե մի քիչ խորանանք, կարելի է հումորի համար այլ կերպ անվանել՝ կամ ստեղծել դրա հակառակ տարբերակը: Երկար-բարակ բացատրելու փոխարեն ավելի հեշտ է երկու օրինակ ցույց տալ:

Վերելակ-վարիջակ
Ջրահարս-ջրփեսա
:))
Իսկ դու՞ք ինչ բառ կառաջարկեիք:

Սկոդելարիօ
11.07.2014, 17:04
հեռախոս-մոտախոս
Սևան-Սպիտական
մարդ-դրամ .. ))

Ուլուանա
11.07.2014, 18:22
ամպագոռգոռ – գետնաշշունջ (գետնաշշուկ)

Վոլտերա
11.07.2014, 18:26
Նորաթևիկ-հնաոտիկ

Գորտուկ
11.07.2014, 20:13
Սմոքի օրնակ կարող է լինել էսպես ՝
ձյունաճերմակ - ձյութասև կամ էլ ձյութասաթ,
մանրադրամ - մեծադոլար,
քաղցրաձայն - դառնալուռ,
կիսաբաց - բոլորափակ::D

Smokie
11.07.2014, 20:50
Սմոքի օրնակ կարող է լինել էսպես ՝
ձյունաճերմակ - ձյութասև կամ էլ ձյութասաթ,
մանրադրամ - մեծադոլար,
քաղցրաձայն - դառնալուռ,
կիսաբաց - բոլորափակ::D

Էդ մեկը ես մտածել էի հաստակոպեկ::))

insider
11.07.2014, 22:03
տնփեսա-դրսահարս
(դուրս ընգած հարս երևի):)

բարձրավանդակ-ցածրատողան

CactuSoul
12.07.2014, 02:56
երկարոտն - կարճաթև :))

Smokie
14.08.2017, 21:42
Ժողովուրդ հըլը ինչ թեմա եմ հիշել/գտել::))

Նորամարդ-հնակենդան
Microphone-macropad
Անձեռոցիկ-ոտոցիկլետ