PDA

Դիտել ողջ տարբերակը : Որքանո՞վ են հեքիաթները վնասակար

Smokie
11.07.2014, 12:04
Սկզբից ուզում էի առաջին անգամ թեմա բացել «Ինտիմ անկյունում»::D

Ուրեմն սենց::scen հենց Մեֆը ասեց՝

Պատմվածքը նկարազարդումներով, ի՞նչ վատ ա…

միանգամից մտքումս ասի «արյա՜ թեկուզ Հովհաննես Թումանյանը ու Հակոբ Կոջոյանը էդ «փչացածության» ի՜նչ վառ օրինակ են»: Որ ուսումնասիրես Թումանյանի «Հեքիաթներ»ի գիրքը, Կոջոյանի նկարազարդումներով, էնպիսի՜ արտասովոր բաներ կգտնես::sulel Ու նենց չի, որ էդտեղ Ադամն ու Եւան են, լավ էլ ժամանակակից են էն օրերի համար::))

Ու հիշածս առաջին բոցը իհարկե սա էր::hands

http://i.imgur.com/x0tDAGJ.jpg

Շարունակելի:)) Հետո կամաց-կամաց կլրջանամ էս թեմայում:;)

keyboard
11.07.2014, 12:07
Սմոք, աղջիկների նկարներով չկա՞ :oy

StrangeLittleGirl
11.07.2014, 12:09
Իիիի, ես սիրում էի էդ գիրքն էլ, նկարազարդումներն էլ :)

CactuSoul
11.07.2014, 12:12
Սմոք, աղջիկների նկարներով չկա՞ :oy

Կա, Հով։ «Կռնատ աղջիկն» ու «Եդեմական ծաղիկը» որ հաստատ կան, լավ հիշում եմ։

CactuSoul
11.07.2014, 12:13
Բայց, ըստ իս, դա փչացածության հետ կապ չունի, Սմոք։ Ու վնասակար չի՝ առավել ևս ;)

Smokie
11.07.2014, 12:14
Սմոք, աղջիկների նկարներով չկա՞ :oy

Հա, դրանք էլ եմ չխկցրել::hands

Մի քիչ ծուռ ստացվեց, բայց չի խանգարում::oy
http://i.imgur.com/8OsrYbe.jpg

http://i.imgur.com/H26bwBh.jpg

Smokie
11.07.2014, 12:16
Բայց, ըստ իս, դա փչացածության հետ կապ չունի, Սմոք։ Ու վնասակար չի՝ առավել ևս ;)

Վնասակարությանը հետո կանդրադառնանք Անի ջան::) Գրավոր էլ որոշ բաներ պիտի ասեմ, ընդհանուր շատ հեքիաթների մասին:;)

Smokie
11.07.2014, 12:16
Իիիի, ես սիրում էի էդ գիրքն էլ, նկարազարդումներն էլ :)

Ես էլ եմ սիրում, նենց չի, որ վատ նպատակով եմ բացել թեման::)

keyboard
11.07.2014, 12:17
Էս ինչ փչացած միջավայր եմ ընկել :D

Դե հա, վնասակար չի, ինչ կա տկլոր մարդ տեսնելու մեջ, սովորական, բնական երևույթ ա, մենակ Սևանում ա, որ հայերը դուբլյոնկով են լողանում, ապե դե մեր քրոջն ու կնգան հարիր չի էլի ուռոռճուռերը բացած լողանան, ջոգում ես, հազար մարդ ա տենում, ամոթ ա էլի բռատ

Smokie
11.07.2014, 12:20

Դե ռեալում իմ համար իրոք սիրուն չի, բայց ասենք էս նկարները լավն են ու սա իրոք արվեստ ա իմ համար Հով ջան::)

Լավ, դե վայելեք, ես offline-վում եմ հիմա:;)

keyboard
11.07.2014, 12:21
ի՞նչը սիրուն չի Սմոք ջան, չհասկացա, տկլոր մարդը՞ :think

Freeman
11.07.2014, 12:27
Բայց դրանք վնասակար չեն, ասենք սրանց հետ կապված էլի կարելի ա վիճել.

http://38.media.tumblr.com/tumblr_m4hbb1wa431rs6p3zo1_500.jpg

http://rule34-data-000.paheal.net/_images/fb060f71a08b0233f2fbc37b73f592bb/695730%20-%20Farnese%20berserk%20sparrow.png

Դրա համար էլ ցանկալի ա, որ տենց մինչև 14 տարեկան երեխեքը չկարդան էս մանգան, բայց էլի վնասակար համարելը մի քիչ չափազանցրած կլինի:

Նկարները վերցված են Կենտարո Միյուրայի «Բերսերկ» մանգայից, ինքը հենտայ չի, շատ հետաքրքիր սյուժեով մանգա ա, բայց ավելի բաց ու ավելի դաժան կադրեր էլ կան, որոնք չեմ դնում, որովհետև ինտիմ անկյունում չի թեման:

Smokie
11.07.2014, 13:55
ի՞նչը սիրուն չի Սմոք ջան, չհասկացա, տկլոր մարդը՞ :think

Հով ջան, ուզում եմ ասել, որ էդ մերկությունը սովորական երևույթ չի, ըստ քեզ սիրուն կլինե՞ր եթե փողոցով մարդիկ առանց շոր ման գային, կան ծովային երկրներ ու քաղաքներ, որտեղ տղամարդկան համար սովորական երևույթ ա ամառվա շոգին, առանց վերևի շորի դուրս գալ զբոսանքի ու էնտեղ արտասահմանից եկած մարդիկ կարող ա դուրս գալ կարծրատիպերից, առխային քայլեն առանց շորի: Շատ սովորական երևույթ ա նաև, որ ծովափին մարդիկ պառկում են առանց շորի՝ էդպես էլ պիտի լինի, բայց ասենք փողոցում մերկ-մերկ քայլելը սիրուն չի:

Հա՜, մոռացել էի էս նկարների մասին:)

«Աներևույթ թագավորությունը» գերմանական հեքիաթը, Թումանյանի թարգմանությամբ, Կոջոյանի նկարազարդմամբ:;)
http://i.imgur.com/uOtMIIp.jpg
http://i.imgur.com/kFIAbUo.jpg

Իսկ ասենք Freeman-ի ցույց տված նկարները իրոք վնասակար են փոքրիկների համար: Այ հիմա մանրամասն՝ օրինակներով կխոսեմ հեքիաթների վնասի, կամ «վնասի» մասին:;)

Smokie
11.07.2014, 14:22
Մի քանի անգամ ակումբում պատմել եմ, որ փոքր ժամանակ ես մամային հարցրել եմ «Թումանյանը չար ա՞ եղել»:

Ինչքա՜ն հայտնի հեքիաթներ կան, որոնց մեջ եթե խորանաս, լավ էլ ուժաստիկ են: Բայց շատ երեխաներ կարծես չեմ զգում էդ ամենը, էնքան հանգիստ կարող են լսել, թե ո՞նց ա

1.Գայլը ուտում տատիկին ու Կարմիր գլխարկին, հետո իրան խառակիրի են անում:)).
2.Երեք խոզուկներում գայլը ծխնելույզի միջից ընկնում եռման ջրի մեջ.
3.Կռնատ աղջկա ձեռքերը ո՞նց են կտրում ու իրեն թողնում անտառում, կամ ո՞նց ա կարողանում մայրը սեփական երեխուն մորթել էնքան որ ուրիշի վրա գցի.
4.Ո՞նց ա թագավորը կուլ տալիս Անհաղթ աքլորին, վերջինս էլ իր համար հանգսիտ ծուղրուղուն ա շարունակում, հետո էլ թագավորին են մորթում.
5.Ո՞նց ա չար կախարդը ուզում Հենզելին ու Գրետելին գցի փուռը, բայց ինքն ա ընկնում իր փորած փոսը.
6.Էլ չեմ խոսում Կացին ախպոր մասին, որը տեղով սարսափ ու արյունահեղություն ա՝ թե՛ հեքիաթը, թե՛ մուլտը, բայց ասենք մուլտը նայելուց ես միշտ ծիծաղել եմ, ոչ թե վատացել:
7.Կամ ասենք «Լեզուն կտրած ծիտիկը»՝ (Թումանյանի թարգմանություններից) արդեն իսկ վախեցնող վերնագիր ա.

Բայց շատ երեխաների համար էդ ամենը էնքան սովորական ա, ո՞նց են կարողանում հանգիստ լսել էդ հեքիաթները:

26:20-ի մասում հըլը տեսեք երեխան ինչ ա երևակայում::)) Ու ընդհանրապես երևակայության մասին էս տեսանյութը շատ հետաքրքիր ա:;)

http://youtu.be/IhXObk51SuY

Շարունակելի...

Freeman
11.07.2014, 14:29
Իսկ ասենք Freeman-ի ցույց տված նկարները իրոք վնասակար են փոքրիկների համար: Այ հիմա մանրամասն՝ օրինակներով կխոսեմ հեքիաթների վնասի, կամ «վնասի» մասին:;)

Դե էդ էնքան էլ փոքրիկների համար չի նախատեսված ու ոչ միայն բաց տեսարանների հետ կապված))

Smokie
11.07.2014, 14:40
Гарри Бардин-ի յուրահատուկ «Կարմիր գլխարկը»`:hands ես սա կանվանեի «ամենակեր գայլը»: Ես ու քույրիկս ծիծաղում էինք էս մուլտը նայելուց ու սիրում էինք:

http://youtu.be/3Hd3YcPm5XQ

Մոտ երեք ու կես տարեկան համով աղջիկ ա::love Շատ բաներ հասկանում, ընկալում ա: Մի օր էլ ուզեցի մուլտիկկլիպ ցույց տալ, որը ընդամենը մեկ անգամ էի տեսել ու երկրորդ մասը հիմնականում մոռացել էի: Այ էստեղ ես խայտառակ եղա::( Ես վատանում եմ, ինքը ծիծաղում ա ու ըլը կրկնություն էլ ա ուզում::( Հաջորդ անգամ էլ որ հյուր եկավ ուզեց դա նայի, ասում եմ:
- Չեմ հիշում էդ որն ա:
- Յա՜: Դու իմ նայածները պիտի հիշես::))
Վերջը ստիպված եղա «հիշել» մի ձև: Ասում եմ, որ չեմ սիրել էս կլիպը, շատ քիչ եմ նայել դրա համար չեմ հիշում:

http://youtu.be/bpOSxM0rNPM

Բա որ վիդեոյի մի հատվածի վրա ծիծաղում ու ասում ա «տուտուզ:))»: Վերջ, դու կործանված ես::cry:oy Ինչի՞ են երեխաները ամեն ինչ էդքան լավ ֆիքսում, հիշում ու տպավորվում: Ճիշտ ա էլի, եթե տեսնում ես, որ տվյալ պահին ցույց տվածդ վատ բան ա, ավելի լավ ա չբարձրաձայնես, էլ ավելի կգայթակղվեն, կհետաքրքրվեն:

Վերջին անգամ, որ եկել էր, ուզեցի իրան ցույց տալ էն սովետական մուլտերից, որոնք փոքր ժամանակ հաճախ եմ տեսել ու շատ էի սիրում:

Լուռ նայում ա, առանց որևէ բառ ասելու

http://youtu.be/UZIehuULjFM

http://youtu.be/6BcyPc5J6Ps

Իսկ էստեղ արդեն՝ ամենասկզբերում հենց իմացավ, որ ավազակը ոզում ա մայրիկ Գիպոպոտամին սպանի, չուզեց նայի, վազեց մամայի գիրկը, մի քանի րոպե պոկ չէր գալիս::(

http://youtu.be/0w0sSngfyuw

Ruby Rue
11.07.2014, 14:44
Որոշ հեքիաթներ, ու առաջին հայացքից ամենաանմեղ թվացող հեքիաթներն են վնասակար երեխաների համար։ Վերցնենք պարզ օրինակ` «Մոխրոտը». աղջիկը ամբողջ կյանքում ենթարկվում է խորթ մոր քմահաճույքներին, անում է այն ինչ իրեն հրամայում են, մեկ էլ` հոպ հայտնվում են փերին, արքայազնը, աղջիկը ամուսնանում է ու երջանիկ դառնում։ Վատն էն չի որ երեխեքին սենց հեքիաթներ են պատմում, այլ էն որ լիքը աղջիկներ մեծանալով ավելի շատ են սկսում հավատալ էդ հեքիաթներին. սկսում են իրենց կյանքի նպատակն ամուսնանալը համարել,սաղ կյանքը գլուխները կախ ու աննպատակ ապրում են` սպասելով,որ մի հատ սպիտակ ջիպով արքայազն կգա ու իրանց հետ կամուսնանա։ :))

Ես որ փոքր էի, շատ քչակեր երեխա էի. ինձ նստացնում էին պատուհանագոգին, ասում` հենց ճաշդ ուտես, սպիտակ ձիով արքայազնը կգա։ Ես էլ զոռով ուտում էի ճաշս, որ արքայազնս գա, էն էլ տնաշենն էնքան չեկավ, մինչև դադարեցի ամպերի մեջ ու բլուրների հետևում ոսկեզօծ կառքեր փնտրել։ :D Սկսեցի ուրիշ հեքիաթներ սիրել. օրինակ «Արեգնազանը» դարձավ իմ ամենասիրելի հեքիաթը, որովհետև ես էլ էի էն ժամանակվանից երազում տղա դառնալու մասին, իսկ մեր Արեգնազանն իր քույրերի պես ղզիկ չէր ու հետո էլ ոչ տարավ, ոչ բերեց, Արեգ դարձավ։ Օրինակ, եթե մեր սուտի ազգայնականները գիրք կարդալ իմանային ու էս հեքիաթը կարդային, հաստատ այն «հակահայեցի» կորակեին ու կարգելեին կարդալը, որտև գենդեռ ա։ :))

StrangeLittleGirl
11.07.2014, 14:54
Ուղղակի մի խնդիր կա: Հեքիաթները երեխաների համար չեն ու երեխաների համար չեն հորինվել:

Smokie
11.07.2014, 15:38
2011թ.

Շատ եմ սիրում Անդերսենի հեքիաթները՝ գեղեցիկ, բարի, հետաքրքիր:roll իսկ հաճախ էլ տխուր::( Անդերսենն իհարկե աշխարհի ամենալավ հեքիաթասացն է, երեխաների լավ բարեկամը: Բայց հե՞շտ է արդյոք երեխաների համար, նրանք ամեն-ինչում տեսնում են լավն ու բարին, կարծում են թե ամեն մի հեքիաթ happy end-ով է, որքա՜ն ծանր կլիներ փոքրիկների համար լսել օրինակ ջրահարսի հեքիաթը:
- Բայց ինչու՞ նա մահացավ, ինչու՞ է հեքիաթն այդպես ավարտվում::cry
Ինչպե՞ս բացատրես երեխային, որ հենց դրանով էլ հեքիաթը գեղեցիկ է, նա չի հասկանա իհարկե, կամ կհասկանա... բայց շատ ուշ: Պատկերացրեք, եթե ծանոթ մի երեխա, ձեզ խնդրի պատմել ջրահարսը: Ծանր է: Շատ դժվար է, չես կարող պատմել, ոչ է՛լ կարող ես ասել, որ դա տխուր հեքիաթ է, դա է՛լ ցավ կպատճառի նրան: Ստիպված ես խաբել երեխային՝ ասելով, որ չես հիշում այդ հեքիաթը:
Շատ բաներ կան, որ երեխաները չեն հասկանում, մինչեւ որոշ տարիքի հասնելը:
Ամեն ինչի մեջ էլ գեղեցկություն կա եւ՛ մանկական լավատեսության, ուրախության, եւ՛ Անդերսենյան թախիծի, տխրության: Գեղեցիկ էր ջրահարսը, որ արքայազնի համար զոհեց իրեն, գեղեցիկ էր լուցկիներով աղջիկը, որ հավատում էր հրաշքների ու տեսնում այն, ինչ չէին տեսնում ուրիշները, գեղեցիկ էր եղեւնին, որ ուզում էր ուրախացնել մարդկանց, գեղեցիկ էին մատնաչափիկը եւ Հերդան, որ երկար դեգերումներից հետո գտան իրենց երջանկությունը:
Բոլորն էլ գեղեցիկ են::)

Հեքիաթների միջազգային օրը Անդերսենի անունով ա: Անդերսենը համարվում ա երեխաների լավագույն բարեկամներից մեկը:

Ուղղակի մի խնդիր կա: Հեքիաթները երեխաների համար չեն ու երեխաների համար չեն հորինվել:

Չեմ հիշում հեռուստացույցո՞վ եմ լսել, թե՞ ինչ որ մեկի մոտ եմ կարդացել, որ Անդերսենը չէր ուզում իր արձանի մոտ երեխաներ լինեին, գային նկարվեին, ինքը համարում էր, որ հեքիաթները երեխաների համար չեն:;)

StrangeLittleGirl
11.07.2014, 15:40
Դե Անդերսենը մի կողմ, նրա գրածներն ընդհանրապես էրեխեքի համար չեն: Ասենք «Անճոռնի ճուտիկը» լրիվ իրա կյանքի պատմությունն ա: Էրեխեքին կարդաս, որ ի՞նչ:

Բայց խոսքս նաև ժողովրդական հեքիաթների մասին ա, որոնք Գրիմ եղբայրները, Թումանյանը և այլ դեմքեր գրի են առել: Դրանք մանկական չեն: Դիցաբանությունը մանկակա՞ն ա: Բա ժողովրդական հեքիաթներն էլ են դիցաբանություն:

Smokie
11.07.2014, 15:49
Դե Անդերսենը մի կողմ, նրա գրածներն ընդհանրապես էրեխեքի համար չեն: Ասենք «Անճոռնի ճուտիկը» լրիվ իրա կյանքի պատմությունն ա: Էրեխեքին կարդաս, որ ի՞նչ:

Հենց «Անճոռնի ճուտիկ»ն ա ավելի համապատասխանում մանկականին, քան մյուս տխուր ավարտ ունեցող հեքիաթները: Թեկուզ իր կյանքի պատմությունը լինելով, էլի մնում ա մանկական հեքիաթ՝ էդտեղ ոչ մի արյունալի դաժանություն չկա, ընթացքը տխուր ա, ավարտը շատ ուրախ::)

StrangeLittleGirl
11.07.2014, 15:59
Հենց «Անճոռնի ճուտիկ»ն ա ավելի համապատասխանում մանկականին, քան մյուս տխուր ավարտ ունեցող հեքիաթները: Թեկուզ իր կյանքի պատմությունը լինելով, էլի մնում ա մանկական հեքիաթ՝ էդտեղ ոչ մի արյունալի դաժանություն չկա, ընթացքը տխուր ա, ավարտը շատ ուրախ::)

Ստեղ մենակ արյունալի-չարյունալին չի, Անճոռնի ճուտիկը կոնկրետ ահավոր ձանձրալի հեքիաթ ա:

Lion
11.07.2014, 16:01
Մի քանի անգամ ակումբում պատմել եմ, որ փոքր ժամանակ ես մամային հարցրել եմ «Թումանյանը չար ա՞ եղել»:

Ինչքա՜ն հայտնի հեքիաթներ կան, որոնց մեջ եթե խորանաս, լավ էլ ուժաստիկ են: Բայց շատ երեխաներ կարծես չեմ զգում էդ ամենը, էնքան հանգիստ կարող են լսել, թե ո՞նց ա

1.Գայլը ուտում տատիկին ու Կարմիր գլխարկին, հետո իրան խառակիրի են անում:)).
2.Երեք խոզուկներում գայլը ծխնելույզի միջից ընկնում եռման ջրի մեջ.
3.Կռնատ աղջկա ձեռքերը ո՞նց են կտրում ու իրեն թողնում անտառում, կամ ո՞նց ա կարողանում մայրը սեփական երեխուն մորթել էնքան որ ուրիշի վրա գցի.
4.Ո՞նց ա թագավորը կուլ տալիս Անհաղթ աքլորին, վերջինս էլ իր համար հանգսիտ ծուղրուղուն ա շարունակում, հետո էլ թագավորին են մորթում.
5.Ո՞նց ա չար կախարդը ուզում Հենզելին ու Գրետելին գցի փուռը, բայց ինքն ա ընկնում իր փորած փոսը.
6.Էլ չեմ խոսում Կացին ախպոր մասին, որը տեղով սարսափ ու արյունահեղություն ա՝ թե՛ հեքիաթը, թե՛ մուլտը, բայց ասենք մուլտը նայելուց ես միշտ ծիծաղել եմ, ոչ թե վատացել:
7.Կամ ասենք «Լեզուն կտրած ծիտիկը»՝ (Թումանյանի թարգմանություններից) արդեն իսկ վախեցնող վերնագիր ա.

+1 :) Ասեմ, գուցե չհավատաք, բայց ես ամենափոքր տարիքից էլ միշտ մտածել եմ Չարի վերջը հեքիաթի մասին ու զարմացել, թե էդ ախմախ կկուն ոնցա կարողանում իր ձագերին մեկիկ-մեկիկ ուտվելու ուղարկում: Որ խորանաս, քանի որ հեքիաթները միշտ ասոցացվում են մարդկանց, հետ, մանկական հանիբալիզմի մասին մի դաժան պատմությունա...

Բայց տեղ նաև մի ուրիշ բան կա, ավելի դրական - դա այն է, որ պետք չէ շանտաժին տրվել, իսկ շանտաժիստն էլ, ով ուզում է լինել, կենցաղային մակարդակից մինչև տեռոռիստ, երբեք ձեռք բերածով չի բավարարվի ու նրա դեմ պետք է այլ միջոցներով պայքարել...

Ռուֆուս
11.07.2014, 16:08
Մի հատ թեմայից դուրս։

Հանիբալիզմ բառ գոյություն ՉՈՒՆԻ, Կանիբալիզմ է, Կ-ով

keyboard
11.07.2014, 16:17
Մի հատ թեմայից դուրս։

Հանիբալիզմ բառ գոյություն ՉՈՒՆԻ, Կանիբալիզմ է, Կ-ով

Ես քո գրագետ ջանին մեռնե՜մ :D

Smokie
11.07.2014, 16:20
+1 :) Ասեմ, գուցե չհավատաք, բայց ես ամենափոքր տարիքից էլ միշտ մտածել եմ Չարի վերջը հեքիաթի մասին ու զարմացել, թե էդ ախմախ կկուն ոնցա կարողանում իր ձագերին մեկիկ-մեկիկ ուտվելու ուղարկում: Որ խորանաս, քանի որ հեքիաթները միշտ ասոցացվում են մարդկանց, հետ, մանկական հանիբալիզմի մասին մի դաժան պատմությունա...

Ես էդ մասին մտածել եմ մի քանի ամիս առաջ ու իմ համար կկուն ոչ միայն վախկոտ մայր ա, որ չի կարող պաշտպանել անօգնական ձագերին, այլև հիմար, միամիտ անձնավորություն, որ լավ ուզողին չի գնահատում ու առանց մի փոքր անգամ մտածելու, աղվեսին կասի «ագռավն ա ինձ խաբար տվել»՝ ընկերոջը կմատնի բառիս նուն իմաստով, էդ էլ իրա շնորհակալությունը հա՞:

Lion
11.07.2014, 16:34
Մեր հեքիաթագիրներից, իմ կարծիքն եմ գրում, ինձ համար ամենաչարագուշակը, բայց դրա հետ էլ նաև չարագուշակորեն գեղեցիկը Ղազարոս Աղայանի հեքիաթներն են: Էս մեր հեղինակը իրեն հեչ չի զսպում, մեկ առանց զսպելու "իրարուտոցի" է (Զանգի-Զրանգի), մեկ առանց հեփփի-էնդի բժշկական օպերացիաներ, մեկ սեռափոխություն, մեկ քարացած քաղաք, մեկ տո եսիմ էլ ինչ... "Պո"-ոտ մոմենտա :)

Ուլուանա
11.07.2014, 18:25
Կա, Հով։ «Կռնատ աղջիկն» ու «Եդեմական ծաղիկը» որ հաստատ կան, լավ հիշում եմ։
Մի հատ էլ ավելացնեմ նույն գրքից. «Աստղերից իջած կինը». ծաղիկներից պատրաստված ճոճանակի վրա նստած ա մորեմերկ մի կին :))։

Smokie
11.07.2014, 18:43
Մի հատ էլ ավելացնեմ նույն գրքից. «Աստղերից իջած կինը». ծաղիկներից պատրաստված ճոճանակի վրա նստած ա մորեմերկ մի կին :))։

Էդ «Աներևոււյթ թագավորություն»ն ա, դրել եմ նկարը::) Կողքի նկարում էլ երկու տկլորները, որ տանջում էին պապիկին ու իրանք էլ իրանց հերթին էին ծեծ ուտում::))

Ուլուանա
11.07.2014, 18:45
Էդ աներևոււյթ թագավորությունն ա, դրել եմ նկարը::)

Վայ, ճիշտ ա... Սկզբում հենց դա էլ մտածել էի, հետո ասեցի՝ երևի սխալ եմ հիշում ու «Աստղերից իջած կինը» գրեցի։ Ի դեպ, «Աներևույթ թագավորությունն» իմ սիրած հեքիաթներից ա, ու էլի բոլորովին ոչ էրեխեքի համար շարքից։

Ուլուանա
11.07.2014, 18:48
Էդ «Աներևոււյթ թագավորություն»ն ա, դրել եմ նկարը::) Կողքի նկարում էլ երկու տկլորները, որ տանջում էին պապիկին ու իրանք էլ իրանց հերթին էին ծեծ ուտում::))
Նկարը չգտա...

Smokie
11.07.2014, 18:52
Նկարը չգտա...

Էստեղ

Հով ջան, ուզում եմ ասել, որ էդ մերկությունը սովորական երևույթ չի, ըստ քեզ սիրուն կլինե՞ր եթե փողոցով մարդիկ առանց շոր ման գային, կան ծովային երկրներ ու քաղաքներ, որտեղ տղամարդկան համար սովորական երևույթ ա ամառվա շոգին, առանց վերևի շորի դուրս գալ զբոսանքի ու էնտեղ արտասահմանից եկած մարդիկ կարող ա դուրս գալ կարծրատիպերից, առխային քայլեն առանց շորի: Շատ սովորական երևույթ ա նաև, որ ծովափին մարդիկ պառկում են առանց շորի՝ էդպես էլ պիտի լինի, բայց ասենք փողոցում մերկ-մերկ քայլելը սիրուն չի:

Հա՜, մոռացել էի էս նկարների մասին:)

«Աներևույթ թագավորությունը» գերմանական հեքիաթը, Թումանյանի թարգմանությամբ, Կոջոյանի նկարազարդմամբ:;)
http://i.imgur.com/uOtMIIp.jpg
http://i.imgur.com/kFIAbUo.jpg

Իսկ ասենք Freeman-ի ցույց տված նկարները իրոք վնասակար են փոքրիկների համար: Այ հիմա մանրամասն՝ օրինակներով կխոսեմ հեքիաթների վնասի, կամ «վնասի» մասին:;)

Smokie
19.07.2014, 16:00
Սկզբից ուզում էի առաջին անգամ թեմա բացել «Ինտիմ անկյունում»::D

Ուրեմն սենց::scen հենց Մեֆը ասեց՝

միանգամից մտքումս ասի «արյա՜ թեկուզ Հովհաննես Թումանյանը ու Հակոբ Կոջոյանը էդ «փչացածության» ի՜նչ վառ օրինակ են»: Որ ուսումնասիրես Թումանյանի «Հեքիաթներ»ի գիրքը, Կոջոյանի նկարազարդումներով, էնպիսի՜ արտասովոր բաներ կգտնես::sulel Ու նենց չի, որ էդտեղ Ադամն ու Եւան են, լավ էլ ժամանակակից են էն օրերի համար::))

Ու հիշածս առաջին բոցը իհարկե սա էր::hands

http://i.imgur.com/x0tDAGJ.jpg

Շարունակելի:)) Հետո կամաց-կամաց կլրջանամ էս թեմայում:;)

Պահոո՜: Սխալվել եմ ժողովուրդ::oy Հակոբ Կոջոյանը չի նկարիչը, Վաղինակ Մանդակունին ա::)

Rhayader
19.07.2014, 16:39
Որ այս թեմա մտնում ու գրառումները կարդում եմ՝

http://i.imgur.com/324vU.gif

Գորտուկ
20.07.2014, 12:33
Ես էլ եմ շատ սիրում այս գիրքը ու ավելի շատ հենց նկարների համար էի կարդում::oy
Իսկ ես շատ վախեցել եմ փոքր ճամանակ Շառլ Պերրոի «Կապույտ Մորուքը» հեքիաթից, որ մորթում էր իր կանանց ու պահում այդ սենյակում, նկարն էլ լավ հիշում եմ տանջամահ արած ու պարաններով կապկպած կանանց::o

keyboard
20.07.2014, 12:41
Էն մի հատ անեկդոտ կա է, որ կարմիր գլխարկը անտառով գնում ա, գայլը հելնում ա դեմը ասում ա քեզ պտի ուտեմ, էս կարմիր գլխարկն էլ խնդրում ա, թե բա չէ, ինչ ուզում ես կանեմ, էս գելը ասում ա դե ծիծիկներդ բաց տենամ, էս կարմիր գլխարկն էլ բացում ա, մի քիչ էլ ա գնում, էս գելը էլի ճամփեն կտրում ա, ասում ա թե պտի ուտի, էս կարմիր գլխարկն էլ, էլի խնդրում ա, գելն էլ ասում ա դե օբշի հանվի տենամ, հանվում ա, ճամփեն շարունակում ա, գելը էլի դեմը կտրում ա, բայց էս անգամ գելն ասում ա մենակ տենալով չի, պտի դոմփեմ, սկսում ա դոմփել մեկ էլ էդ կոմղերով կալաբոկն ա անցնում ու ասում ա.
-Արա գյոզալ հեքիաթ էր, էս ինչ պոռնո կինո սարքին...

Հմի էս թեման ա :D

Smokie
26.09.2020, 16:58
Ես մի բան եմ հասկացել: Ավելի ճիշտ՝ սկսել եմ համոզվել: Երեխաների համար էստեղ նշածս բոլոր տեսարանները սովորական են ու իրանք ոչ վախենում են, ոչ էլ վատ բան են սովորում էդ հեքիաթներից: «Կացին» մուլտը («Կացին ախպերը» Թումանյանի) փոքր ժամանակ նայում էի քույրիկիս հետ ու հոո չէինք ծիծաղուում: Մահերն էինք հաշվում::))
Մեծանում ես, սկսում ես անհանգստանալ, որ երեխայի վրա վատ են ազդելու, իսկ իրականում ըստ երևույթին քո վրա են վատ ազդում::)) Դրա համար համ Անդերսենը, համ Գրիմ եղբայրները, համ Թումանյանը արխային գրում էին նման բաներ::D