PDA

Դիտել ողջ տարբերակը : Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ



Artgeo
05.03.2007, 20:06
Արցախը մեկ-մեկ բավականին ակտիվ հարաբերություններ է հաստատում այլ չճանաչված հանրապետություններ հետ, մեկ-մեկ էլ ընդհանրապես չի գնում նրանց հանդիպուներին։ Ըստ ձեզ ինչպե՞ս պետք է իրեն պահի Արցախը այս հարցում։

ladyARM
09.03.2007, 01:05
Այդքան հետաքրքրությամբ չեմ հետևում արցախի քաղաքականությանը, բայց գտնում եմ, որ նա այն վիճակում չի գտնվում, որ կարողանա որևէ ինքնուրույն որոշում ընդունել:


......

Պանդուխտ
26.09.2008, 10:09
Արցախը մեկ-մեկ բավականին ակտիվ հարաբերություններ է հաստատում այլ չճանաչված հանրապետություններ հետ, մեկ-մեկ էլ ընդհանրապես չի գնում նրանց հանդիպուներին։ Ըստ ձեզ ինչպե՞ս պետք է իրեն պահի Արցախը այս հարցում։

ԱՄՆ-ում Արցախը ներկայացուցիչ ունի, ու նրանց հետ հանդիպում է: Հիանալի է: Սփիւռքը աջակցում է:

Տրիբուն
26.09.2008, 11:06
Արցախը մեկ-մեկ բավականին ակտիվ հարաբերություններ է հաստատում այլ չճանաչված հանրապետություններ հետ, մեկ-մեկ էլ ընդհանրապես չի գնում նրանց հանդիպուներին։ Ըստ ձեզ ինչպե՞ս պետք է իրեն պահի Արցախը այս հարցում։
Սա հենց ապացույցն է այն բանի, որ Արցախի հարցում մեր իշխանությունները որ մի հստակ դիրքորոշում ու քաղաքակականություն չունեն: Որոշումներն ընդունվում են պահի տակ - արեք էս անգամ գնանք, կարող ա մի բան դուրս գա, կամ էէէէ.. գնում ենք ինչ անենք, մեկա բան էլ դուրս չի գա:

Եթե 98թ,-ից էսկողմ այնպես չանեինք, որ Արցախ-Ղարաբաղ համակարտությունը վերջնականապես վերածվեր Հայաստան-Ադրբեջան հակամարտության, հիմա Արցախն էլ կգնար իր չճանաչված կարգավիճակով ու կմասնակցեր այդ հանդիպումներին, ու մեկ ու մեջ էլ Կոսովոյի ու այլ նման նխադեպերի հարցերը քննարկելուց կարծածվեր նաև Արցախի անունը: Իսկ ի՞նչ ունենք հիմա: Արցախի անունը նման նախադեպերը քննարկելուց նույնիսկ չի էլ նշվում, քանի որ մեր տափակների կողմից ազգերի ինքնորոշման հարցից վերածվել է ՀՀ-Ադրբեջան տարածքային վեճի: