PDA

Դիտել ողջ տարբերակը : Անդրոիդ Լ

Ռուֆուս
10.07.2014, 16:39
Անդրոիդ Լ-ը անդրոիդի նոր վերսիան է, որը կթողարկվի այս տարվա աշնանը: Հիմա Անդրոիդ Լ-ի բետա տարբերակը հասանելի է Nexus 5 ու Nexus 7 օգտագործողների համար, չնայած անմշակ է, բագեր ունի ու հնարավոր է, որ որոշ ծրագրեր չաշխատեն: Էն օրը հեռախոսս ֆորմատ անելուց, որոշեցի Լ-ը փորձարկել մի ժամով ու լիքը սկրինշոթեր արեցի: Տպավորություններս՝ արտակարգ, երբ որ վերջնական տարբերակը դուրս գա, հաստատ լինելու է Անդրիոդի լավագույն վերսիան:

Լ-ում մի քանի մեծ փոփոխություններ են նախատեսված: Նախ փոխվելու են Գուգլի բոլոր ծրագրերի իկոնաները, լինելու են տափակ, եռաչափ էֆեկտներով իկոնաներ, չնայած բետա տարբերակում մենակ հաշվիչի ու կարգավորումների իկոնաներն էր փոխած: Փոխվելու են Գուգլի բոլոր ծրագրերի ինտերֆեյսները՝ ավելի մինիմալիստական, հատուկ գունային գամմայով ու նոր անիմացիաներով: Էլի միայն մի քանի ծրագրերում էր դա փոխված՝ հաշվիչ, հեռախոս, ստեղնաշար, կարգավորումներ: Փոխվելու է lockscreen-ը, notifications-ները արդեն միանգամից հայտնվելու են lockscreen-ի վրա, փոխվելու է notification-ները, մեկ անգամ ներքև քաշելուց ցույց է տալու notification-ները, իսկ երկրորդ անգամ ներքև քաշելուց՝ quick setting-ները:

Իսկ ամենամեծ փոփոխությունը ծրագրայինն է, Անդրոիդը վերջապես Dalvik runtime-ից անցնելու է ART runtime-ի, ինչի հետևանքով OS-ը ավելի արագ է աշխատելու, առանց կախելու ու խնայելու է մարտկոցը:

Անցնենք screenshot-ներին:

Phone app-ի նոր դիզայնը զանգի ժամանակ.

http://i.imgur.com/TqOGxbq.png

Phone app-ը

http://i.imgur.com/SExFd10.png

http://i.imgur.com/3cS34J9.png

Ռուֆուս
10.07.2014, 16:41
Դեսկթոփի ու ծրագրերի մասում փոփոխություններ չկան, նույնն է, ինչ KitKat-ում.

http://i.imgur.com/vIpFV3r.png

http://i.imgur.com/dP5js6F.png

Փոխարենը նոր դիզայնի հետ կարող եք ծանոթանալ հաշվիչի ծրագրում.

http://i.imgur.com/KUj7MkI.png

Ռուֆուս
10.07.2014, 16:43
Ստեղնաշարի նոր դիզայնն անգլերենի ու հայերենի համար.

http://i.imgur.com/FY4MwSV.png

http://i.imgur.com/cVtifIv.png

Notification-ների նոր դիզայնը, մեկ անգամ ներքև քաշելուց ցույց է տալիս notification-ները.

http://i.imgur.com/kS6hADw.png

Իսկ երկրորդ անգամ՝ quick setting-ները.

http://i.imgur.com/FqD6FxW.png

Ռուֆուս
10.07.2014, 16:46
Նոր lockscreen-ը, notification-ների մեկի վրա մեկ անգամ հպվելուց ընդարձակվում է, երկրորդ անգամ հպվելուց, բացում համապատասխան ծրագիրը.

http://i.imgur.com/6sCD1SC.png

Հեռախոսն unlock անելու համար, ընդամենը հարկավոր է ներքևից վերև քաշել.

http://i.imgur.com/MfIMs7A.png

Ռուֆուս
10.07.2014, 16:49
Quick Setting-ներում մեկ անգամ կպնելով անջատում, միացնում ես կարգավորումները, երկար սեղմած պահելով՝ մտնում համապատասխան կարգավորման տեղը.

http://i.imgur.com/PdjYj5s.png

Կարգավորումների նոր դիզայնը.

http://i.imgur.com/Fnj8mot.png

Quick Setting-ներում ավելացվել է Notification-ները կարգավորելու նոր օպցիա, որի շնորհիվ կարելի է դրանք ժամանակավոր անջատել.

http://i.imgur.com/uKvW3tc.png

Ինչպես նաև կարգավորել հասանելիությունը՝ հեռախոսազանգերի ու սմս-ների համար.

http://i.imgur.com/psXFjBU.png

Ռուֆուս
10.07.2014, 16:55
Display-ում ևս մի երկու նոր բան են ավելացրել, ընդհանուր առմամբ, շատ բան չի փոխվել.

http://i.imgur.com/VC5tJAc.png

http://i.imgur.com/IJOwqWI.png

Կարգավորումներում ավելացվել է search ու արդեն հնարավոր է որոնում կատարելով գտնել պետք եղած կարգավորումները

http://i.imgur.com/m7aczTa.png

Share-ի նոր դիզայնը.

http://i.imgur.com/LZOpVyq.png

Recent-ի նոր դիզայնը: Ի տարբերություն KitKat-ի որտեղ ցույց է տրվում վերջին 15-20 ծրագրերը, Լ-ում նման սահմանափակում չկա ու բոլոր ծրագրերը մնում են Recent-ում, մինչև ձեռքով չփակես: Բացի դրանից Recent-ում պետք է Chrome-ի յուրաքանչյուր tab առանձին երևա, բայց երևի դեռ Chrome-ը ափդեյթ չէին արել, մի անգամ էր երևում:

http://i.imgur.com/q40osuU.png

Ռուֆուս
10.07.2014, 16:58
Անդրոիդ Լ-ում ավելացվել է մարտկոցը խնայող նոր կարգավորումներ, հնարավոր է այնպես անել, որ մարտկոցը հնարավորինս երկար դիմանա՝ անջատելով OS-ի որոշ ֆունկցիաներ.

http://i.imgur.com/S3zbxIY.png

Բացի դրանից սնուցումից անջատված ժամանակ մարտկոցը կասի, թե ինչքան երկար կդիմանա մարտկոցը.

http://i.imgur.com/imlWvMB.png

Իսկ սնուցմանը միացրած ժամանակ, թե երբ full կդառնա.

http://i.imgur.com/nquJ9wH.png

Բայց ոնց հասկացա, լավ ռեգուլիրովկա չէին արել, որովհետև անհասկանալի թվեր էր ցույց տալիս:

Ռուֆուս
10.07.2014, 16:59
Լ-ում նաև հեռախոսների համար ավելացված է Auto-Rotate կարգավորումը, որը թույլ է տալիս անջատել Auto-Rotate-ը՝ հեռախոսը պահելով միայն Portrait mode-ում: Բայց պլանշետների համար էս կարգավորումն այլ կերպ է աշխատելու, թույլ տալով նաև lock անել Landscape mode-ում.

http://i.imgur.com/YZFK7pK.png

http://i.imgur.com/4UKsfVi.png

Ռուֆուս
10.07.2014, 17:00
Էս էլ ամենավերջում բոնուս :)

http://i.imgur.com/JzVMbPq.png

http://i.imgur.com/qcIv7Nz.png

Freeman
10.07.2014, 17:23
Լ քեյբորդը կար մարկետում,ոնց-որ ջնջել են, բայց ալտերնատիվ մարկետներում կլինի:
Նորմալ աշխատում ա, սիրուն, հարմարավետ, ուղղակի, քանի որ հայերենում սվայփ ռեժիմ չուներ, ջնջեցի:
Երևի վերջնականում էլ չի լինի սվայփ ռեժիմ բոլոր լեզուների համար:

Մի քանի փոփոխություններ էլ կան, որ Լ-ում դուրդս չենգալիս, չգիտեմ, կֆայմե՞ն ուղղեն մինչև վերջնական վերսիան: Մասնավորապես արագ նաստրոյկաների երկու կլիկով բացելը (ՋԲ-ում ու ԿԿ-ում իրանք էկրանի մի անկյունից սվայպով էին բայցվում), բացված ծրագրերի ցուցակի տեսքը՝ ինքը հարմար չի լինի, եթե շատ ծրագիր ես բացել, մանավանդ եթե քրոմում 27 թաբ կա)) ու տենց էլի մի քանի մանր-մունր բաներ:

Ռուֆուս
10.07.2014, 17:36

Ինձ նաստրոյկաները երկու հպումով բացելը շատ է դուր գալիս, որովհետև մեծ հեռախոսների դեպքում շատ անհարմար է երկու մատ օգտագործելը, կամ աջից ներքև իջացնելը: Կարծում եմ հաստատ Քրոմի համար նաստրոյկա կավելացնեն, որ Recent-ներում թաբերը ցույց չտա:

insider
10.07.2014, 17:47
Տեսնում եմ անդրիոիդն էլ ա անցնում մինիմալիստական ոճին ... շատ ավելի գեղեցիկ ա կամ էլ յուրահատուկ նորաձևություն ա:

Ռուֆուս
10.07.2014, 17:59
Տեսնում եմ անդրիոիդն էլ ա անցնում մինիմալիստական ոճին ... շատ ավելի գեղեցիկ ա կամ էլ յուրահատուկ նորաձևություն ա:

Իրականում 4-րդ վերսիայից (ICS-ից) սկսած անդրոիդն արդեն տափակ ու մինիմալիստական ոճին էր անցել: Հետո քիչ քիչ երկնագույն երանգները հանեցին JB-ում նախապատվությունը տալով սպիտակին, իսկ Լ-ում սևից էլ հրաժարվեցին:

Freeman
10.07.2014, 18:10
Իսկ հաշվիչի 2-ը միշտ ա՞ տենց կլոր, թե՞ նշած ա, դրանից ա:
Մեկ էլ, ինչքա՞ն ժամանակ ես օգտագործել, ես որ ART-ը դելվիկի փոխարեն ԿԿ-ում բզբզում էի, լիքը ծրագրեր չէին աշխատում, հիմա տենց ծրագրեր հանդիպում ե՞ն:
Այսինքն հիմա մի ծրագիր գիտեմ, որ դելվիկով ա աշխատելու՝ ուրիշ օսի լաունչեր ա:
Երևի էդ օսի մասին թեմա բացեմ պետականից հետո

Ռուֆուս
10.07.2014, 18:21

Չէ նշած ա, դրանից ա։ Ամեն ինչ նշելուց մատիդ տակ մեծ կլոր ա հայտնվում։ Ճիշտն ասած շատ չեմ բզբզացել, ոչ մի ծրագիր չեմ քաշել, բայց ասում են որոշ ծրագրերի հետ (դրոփբոքս, whatsapp) պրոբլեմներ կան, որոնք մինչև ռիլիզը կդզեն։ Դրա համար են հիմա բետան հանել, որ ծրագրավորողներն իրենց ծրագրերը համատեղելի դարձնեն ART-ի հետ։

Rammstein
10.07.2014, 19:04
Հմմմ, ես մինիմալիզմին երկու ձեռքով կողմ եմ, բայց առաջին հայացքից բավական հում թվաց դիզայնը: Գուցե հին իկոնկեքից էր, չգիտեմ:
Օրինակ ստեղնաշարը ինձ հեչ հարմար չթված առանց կոճակները իրարից բաժանող գծերի:

Ինձ նաստրոյկաները երկու հպումով բացելը շատ է դուր գալիս, որովհետև մեծ հեռախոսների դեպքում շատ անհարմար է երկու մատ օգտագործելը, կամ աջից ներքև իջացնելը: Կարծում եմ հաստատ Քրոմի համար նաստրոյկա կավելացնեն, որ Recent-ներում թաբերը ցույց չտա:

Ռուֆ, լավ չհասկացա, հիմա ինչի՞ դեպքում ես ստիպված երկու մատ օգտագործել:

Չգիտեմ` իմը Անդրոիդի Սամսունգի մոդիֆիկացիան ա, դրանից ա, թե չէ, բայց ես նոթիֆիքեյշնները բացում եմ մի մատով վերեւից ներքեւ քաշելով: Իսկ եթե full screen ռեժիմում ա, մի հատ տենց եմ անում, վերեւի bar-ը հայտնվում ա, մի հատ էլ եմ նույն գործողությունն անում, բացվում ա: Էս ձեւը ինձ շատ հարմար ա: Եթե ամեն անգամ վայֆայ կամ mobile data կամ GPS միացնել անջատելու համար կամ հեռախոսը վիբրացիայի վրա դնելու համար ստիպված լինեի երկու անգամ ներքեւ քաշել, շատ անհարմար կլիներ:

Մեկ էլ Auto-Rotate-ի պահը չհասկացա: Օրիգինալ 4.3-ը կամ 4.4 Անդրոիդները չունե՞ն Auto-Rotate-ը անջատելու հնարավորություն:

Ռուֆուս
10.07.2014, 19:22
Հմմմ, ես մինիմալիզմին երկու ձեռքով կողմ եմ, բայց առաջին հայացքից բավական հում թվաց դիզայնը: Գուցե հին իկոնկեքից էր, չգիտեմ:
Օրինակ ստեղնաշարը ինձ հեչ հարմար չթված առանց կոճակները իրարից բաժանող գծերի:

Ռուֆ, լավ չհասկացա, հիմա ինչի՞ դեպքում ես ստիպված երկու մատ օգտագործել:

Չգիտեմ` իմը Անդրոիդի Սամսունգի մոդիֆիկացիան ա, դրանից ա, թե չէ, բայց ես նոթիֆիքեյշնները բացում եմ մի մատով վերեւից ներքեւ քաշելով: Իսկ եթե full screen ռեժիմում ա, մի հատ տենց եմ անում, վերեւի bar-ը հայտնվում ա, մի հատ էլ եմ նույն գործողությունն անում, բացվում ա: Էս ձեւը ինձ շատ հարմար ա: Եթե ամեն անգամ վայֆայ կամ mobile data կամ GPS միացնել անջատելու համար կամ հեռախոսը վիբրացիայի վրա դնելու համար ստիպված լինեի երկու անգամ ներքեւ քաշել, շատ անհարմար կլիներ:

Մեկ էլ Auto-Rotate-ի պահը չհասկացա: Օրիգինալ 4.3-ը կամ 4.4 Անդրոիդները չունե՞ն Auto-Rotate-ը անջատելու հնարավորություն:

Ստեղնաշարն ի դեպ շատ հարմար ու ինտուիտիվ է, տպելուց չես էլ նկատում, որ տառերն իրարից բաժանված չեն:

Երկու մատը սենց ա: Օրիգինալ Անդրոիդում հեռախոսների դեպքում, եթե մի մատով ես ներքև քաշում, բացում է notifications-ները, իսկ եթե երկու մատով ես ներքև քաշում, բացում է Quick Settings-ը: Պլանշետներում սա ուրիշ ձևի է աշխատում, մի մատով եթե ձախից կամ մեջտեղից քաշես, կբացի notifications-ները, իսկ եթե երկու մատով կամ մի մատով աջից քաշես, կբացի Quick Settings-ը: Մի խոսքով բավականին անհարմար է, երկու մատ օգտագործելու համար, բացում եմ notifications-ը, հետո վերևից փոխում Quick Settings-ի:

Autorotate-ի սեթինգներ միայն պլանշետներն ունեն, հեռախոսների մոտ դա լրիվ բացակայում է (չնայած շատ հին Անդրոիդ վերսիաներում հիշում եմ, որ կար): Հիմա դա էլ են հասանելի դարձնում հեռախոսների համար:

Ներսես_AM
10.07.2014, 20:14
autorotate կա, բայց պիտի կարգավորումներ մտնես։ ՈՒղղակի հիմա բերել են Quick settings. Ես վիդջեթ ունեմ էկրանին դրանով եմ անջատում–միացնում։