PDA

Դիտել ողջ տարբերակը : ռեալիստ երազողը



Քանոն
07.07.2014, 22:44
Բարի օր: Ես Քանոնն եմ: Ինչու քանոն? Անունս որոշելու պահը շատ կարճ տևեց, չմտածված ու ինքնստինքյան էր... գրանցվելուց բավականին հետո սկսեցի մտածել թե ինչ է նշանակում անունս: Քանոն, չափում է... Ինչ եմ չափում ես? .. այ էս պահը երկար մտածեցրեց... հետո մտածելը հոգնեցրեց ու մոռացա...
Այդ մասին սկսեցի մտածել, երբ քույրս` Քույր Քերին, մի օր, մեր սիրելի երթուղայինում, տվեց այդ հարցը` ինչու քանոն: Ուրիշ ելք չունեի, պետք է պատասխանեի, ու հենց պատասխանելու ժամանակ էլ հասկացա... քանոն եմ, չափում եմ անսահմանը:
Էստեղ շուտվանից կամ, արդեն երկու տարի, "ավելի շուտվանից" էլ հետևում եմ, գրեթե 5 տարի.. էստեղից շատերին ճանաչում եմ.. մի մասն էլ` ինձ: Սիրում եմ ակումբը, առաջ ավելի շատ... Առաջ համարձակությունս չէր հերիքում գրառել... չգիտեմ, մի տեսակ վախենալու էր: Հիմա էլ ժամանակս ու հավեսս չեն հերիքում...
Ինձ ասեցին, որ մի քանի անգամ էստեղ քննարկվել է ով լինելս)) Որոշեցի ի հայտ գամ :D
Հարգանքներով` Քանոն)))

Քանոն
08.07.2014, 02:36
կրակոց լսվեց...
- էլի?
- վայ դե, մամ.. դեռ չես սովորել?, հա էլ կրակում են էլի...
մի հատ էլ կրակոց, հետո էլի, էլի, էլի.... արդեն բանի տեղ դնող չկա, բոլորն իրենց գործերով են... մի քանի ժամ հետո միացնում ենք հեռուստացույցն ու մեկս մեկից անտարբեր հայացքով նայում ենք լուրեր հաղորդող աղջկան... դեմքներիս վայրկենական հետաքրքրություն նկարվեց.
- Ասեց Կոթի??
- հո ոնց որ..
- զվուկ տուր
Բարձրացնում եմ հեռուստացույցի ձայնը, այդ աղջիկը հանգիստ ու անտարբեր բացատրում է, հայտնում թերևս, որ այսօր առավոտյան սահմանամերձ կոթի գյուղում կրակոցներ են եղել ... բլա բլա.. բլաբլա բլաա... խորին հետաքրքրությամբ նայում ենք լուրերն ու հետո անցնում ֆուտբոլին.. Ու էս ամեն ինչի մեջ ամեակարևորն ու հետաքրքրականն է էր, որ " նոր տելեվիզրով մեր գեղը շանց տեին" (նոր, հեռուստացույցով մեր գյուղն էին ցույց տալիս)....
Անջատում եմ TV-ն.. էլի ձայներ:
- Կրակում են?
- Չէ մամ, սալյուտա, էսօր Տիգոյի բանակի քեֆն ա..
- հաաա.. տենաս ուր կտանեն էդ երեխուն.. մի գյուլլի բերանից մի ուրիշ գյուլլի բերան..

մյուս օրը երեկոյան զանգում ա Տիգրանի մայրը.
- Տարան Ղարաբաղ... Խոջալլու ...

Քանոն
13.07.2014, 22:23
Փոքր ժամանակ երազում էի ապակե խցիկ ունենալ, այն դնել ինչ-որ բլրի գագաթին, նստել մեջն ու սպասել հորդ անձրևի, որ ներքևից նայեմ:
Բավականին ժամանակա անցել... մեծացել եմ վերջապես, բայց ամեն անգամ հորդ անձրևի ժամանակ ամենայն մանկամտությամբ (բառիս դրական իմաստով) երազում եմ ապակե խցիկի մասին` բլրի գագաթին..

Քանոն
16.07.2014, 01:33
Նորից կանգ առանք զրոյի վրա, դեռ այն ժամանակ էլ ասում էինք, որ զրոն կատարյալ է, դատարկ, դատարկից գեղեցիկը չկա.... խոսում էինք էլի, փորձում մեկս մյուսիցս գեղեցիկ բառեր հորինել, ու դրանցով իրար դուր գալ, կամ զարմացնել..միևնույնը չէ՞.. հիմա բառերով էլ իրար չենք զարմացնի)) հիմա արդեն մեծ ենք.. թիվ, թիվ է պետք... զրոն էլ հետաքրքիր չի.. գեղեցկությունն էլ չենք տեսնում:

Քանոն
16.07.2014, 16:41
Անտառում մութ է, քամի, ես լրիվ միամիտ խրվում եմ դրա խորքերն ու վախից սկսում եմ եմ խելապատառ վազել, լսում եմ միայն ուժեղ շնչառությունս, շնչառությունս ու սրտիս աշխատանքը, այնքան ուժեղ, որ ականջներս սկսում են ցավել, հետո ձայներն ինձնից դուրս են գալիս ու տարածվում անտառով մեկ, հետո ձայները սկսում են հեռանալ, դու դրանց նվազելու հետ մեկտեղ աչքերս դանդաղ բացվում են... մի տեսակ թեթևացած դանդաղ զարթնում եմ, մեքենայի ձայնն արդեն շատ հեռվից է լսվում, հիմա միայն պատուհանիս հարևանմությամբ ապրող թռչունների երգելն է լսվում..
Բանն այն է, որ մեր ավտոտնակը անմիջապես սենյակիս տակ է գտնվում, իսկ մեր մեքենան, մեղմ ասած, այնքան էլ սարքին չի, ու ամեն անգամ ես ստիպված եմ լինում էսպես հետաքրքիր լուծումներով զարթնել.. ինչևէ, բացում եմ աչքերս, գտնում հեռախոսս, նայում` ժամին, արդեն 12:30 .. Հմ.. մեքենայի ձայնն էր, նշանակում ա պապան գնաց, ուր` չգիտեմ.. կարևոր չի, կարևորը որ տանը չի.. մի տեսակ հանգիստ եմ երբ պապան տանը չի... ամեն անգամ, երբ մեքայի ձայնը հեռանում է, հանգստանում եմ, իսկ ամեն անգամ մոտենալիս, սկսում եմ տագնապել.. ինչևէ, հանգիստ զարթնեցի էս անգամ.. թքած մղձավանջի վրա...


օրվա շարունակությունը` շարունակելի...

Քանոն
17.07.2014, 14:04
Շարունակություն

...ալարկոտ հագնվում եմ.. իչպես միշտ, գլուխս ցավում է, արդեն չեմ հասկանում` շատ քնելուց, թե քիչ.... դուրս եմ գալիս սենյակից, պատուհանից հաճելի կանաչ գույն է երևում... ինչ լավա գյուղում...
Երազս ծանրութեթև անելով` ալարկոտ լավացվում եմ,. հետո գազին ջուր դնում, որ եռա- սովորություն է առավոտյան թեյ խմելը:Ընկնում եմ բազկաթոռին աչքերս փակում, ու փորձում հիշել, թե ինչի մասին մտածելն էր երեկ այդքան հաճելի.. ախ հաա.. հիշեցի, ես զանգի էի սպասում, կամ նամակի, էական չի, սպասում էի.. ընթացքում էլ երազում.. հա, երազելն էր հաճելին.. միշտ էլ էդպաս ա եղել.. գազին դրած ջուրը արդեն կիսվել է.. հա, միշտ էլ էդպես ա եղել.. ոտքերս քարշ տալով մոտենում եմ թեյնիկին, պատրաստում եմ թեյս, նստում պատուհանագոգին ու նայում դիմացի սարերին... տխուր չեմ.. ուրախ էլ չեմ, ուղղակի գլուխսա ցավում.. հենվում եմ պատին, փակում աչքերս ու սկսում երազել.. հեռվից շնչառության ձայն եմ լսում, հետո սրտի թփթփոց, ձայներն աղմկոտ մոտեում են, մոտենում... այնքան որ արդեն իմ մեջ են.. ականջներս սկսում են ծակել.. գլուխս հիմա կպայթի.. վեր եմ թռչում, պապան եկավ... տագնապի թելը ձգվում է ստամոքսումս ու բերաովս դուրս գալիս ...Պետքա հաց դնեմ... չզանգեց, չգրեց...

Քանոն
24.07.2014, 16:39
Շ-ություն


լուռ սեղան եմ դնում... ու մտածում թե ինչքան եմ սիրում պապային... ուժերի ներածին չափով լավ հայր է.. իսկ ես, իչպես ասում են` անառակ զավակ եմ... ծնողներիս բախտը հեչ չբերեց իմ հարցում..
մի քանի կատակ ենք անում, ի սրտե ծիծաղում.. ընթացքում հասցնում եմ ատել, սիրել. խղճալ... հավասասր ուժգնությամբ... վերջացնում ենք ուտելը, սեղանը հվաքում եմ ու ինձ փրկում` սենյակում փակվելով.. միացնում եմ երաժշտությունս ու սկսում եմ սպասել... հետո սկսում եմ մտածել, թե ինչի եմ սպասում, հասկանում եմ ու սկսում ավելի հաճւյքով սպասել...
կզանգի, կամ կգրի.. հակառակ դեպքում` երազելը կա ու կա..

Շ-ելի

Քանոն
14.08.2014, 14:19
Արցախից վերադառնում եմ տուն.. գյուղ տանող նախկին ճանապարհը փակ է, կրակում են, կրակի տակ գտնվող մասը շրջանցում ենք... շրջանցող ճանապարհի մի հավածն էլ է վտանգավոր, նայում եմ վարորդի դեմքին, վախից գույնը գցել է ու ոտքը մինչև վերջ գազին է սեղմել... նայում եմ արագաչափին` 120 կմ/ժ ` էս տարածքում 60 ից անցնել չի կարելի... բարեհաջող անցնում ենք, վարորդն արդեն քրտինքի մեջ լողում է...
Ճանապարհի կեսից հայրս մեր մեքենայով եկավ ինձ տուն տանի.. հարցուփորձ եմ անում, մի շաբաթա կրակում են... գյուղ մտնելիս մեքենայի լույսերն անջատում է...
Հասնում ենք տուն, բարեհաջող... տնից լիքը ձայներ եմ լսում.. հարևաններոով հավաքված են մեր տանը.. գիշերները միշտ հավաքվում են` թաղում մենակ մենք ապաստարան ունենք... իմ օրոք էնտեղ թթվի բանկաներից ու կարտոֆիլի պարկերից բացի ուրիշ բան չի եղել, հիմա անկողիներ կան, պապան թախտա դրել... ջուր, ուտելիք... իսկ երբ սկսում են կրակել` կանայք իջնում են էնտեղ, տղամարդիկ մնում տանը...
Գնում նստում եմ բոլորի հետ... սկսում ենք ուրախ զրուցել, կատակել, ոչ մեկն էլ չի վախենում.. բոլորը ժպտում են ու համոզված են որ իրենց ոչ մի բան չի լինելու, ու կապ չունի, որ երեկ գյուղացիքից մեկի տաս տոննա խոտը հրաձգության ժամանակ այրվել է, ու կապ չունի, որ դրա առաջի օրը փամփուշտն անցել է իրենց գլխավերևով, երբ ուզում էին ապաստարան մտնել.. կապ չունի... ամեն ինչ լավ կավարտվի...
Արդեն գնում ենք քնելու, տան բոլոր լույսերն անջատում ենք, պատուհանները մուգ շորերով փակում ու, ամեքն իր անհանգստությունը ժպիտի մեջ խոոր թաղած, բարի գիշեր մաղթում:

Խաղաղ առավոտ բոլորիս)))