Դիտել ողջ տարբերակը : Մեղրի-Նռնաձոր ճանապարհը
Էս էքստրիմ ճանապարհը առանձին թեմայի արժանի է: Բաժինն էլ սենց որոշեցի:
Նայեք էստեղ (http://times.am/?p=43937&l=am):
StrangeLittleGirl
07.07.2014, 01:05
Էս ինչ էքստրիմ էր :( Ու անունը դնում են քսանմեկերորդ դար... Արյա դե լավ էլի:
Մենակ Երևանի կենտրոնը տարին 8-10 անգամ ասֆալտապատում են, հերթը հասնումա մարզերին պարզվումա բյուջեի միջոցները ահավոր սուղ են ու զարմանում են խի գյուղերը չեն զարգանում, խի են մարդիկ թողում գնում։
Մեզ մոտ էլ ոչ պակաս էքստրիմոտ ճամփա կա: Ձորագյուղ գյուղի ճամփան ա: 1-2 անգամ գնաս, էլ գնալդ չի գա:
http://armlur.am/wp-content/uploads/2014/06/jampa.jpg
Նայեք էստեղ (http://times.am/?p=43937&l=am):
Վիդեոն ջնջե՞լ են, թե՞ մենակ ինձ մոտ ցույց չի տալիս :unsure
Վիդեոն ջնջե՞լ են, թե՞ մենակ ինձ մոտ ցույց չի տալիս :unsure
Քո մոտ մի բան էն չի Լեո ջան, նորմալ ցույց է տալիս: Յութուբի լինկը գտա
https://www.youtube.com/watch?v=RH2hcgM2_3Y
Արևանուռ
07.07.2014, 23:23
Նռնաձորը (http://syunik.gov.am/about-communities/418/) Մեղրու շրջանի գյուղերից է, վերաբնակեցված հայերով: Կարծեմ այստեղ նաև ազատազրկվածների ինչ-որ հաստատություն կա:
Մարդիկ իրենց ապրուստը հայթայթում են հիմնականում աշնանը՝ բերքն ու բարը փոխանակելով կամ վաճառելով ամենաէժան գներով (առաջին ձեռք):
Այս ճանապարհով անցել եմ մեկ անգամ ու երդվել՝ որ դա վերջին անգամն է: Ինչպես տեսնում եմ այն դեռ նույնն է:
Կարծում եք վերևներում որևէ մեկին հետաքրքի՞ր է ամենահյութեղ նուռն ու թուզը ի՞նչ ճանապարհով է հասնում իրենց :(
Ձայնալար
08.07.2014, 11:59
Ժամանակին Տաթևի ճանապարհը սրանից միքիչ էր ավելի լավ վիճակում, հետներս մի տուրիստ աղջիկ էինք վերցրել, պետք ա դեմքը տեսնեիք երբ որ ներքև էր նայում :)))