PDA

Դիտել ողջ տարբերակը : Bug-եր Android/iOs/WinPhone համակարգերում

Արամ
06.07.2014, 03:44
Nexus 5 -ը սենսոր ունի, որ երբ զանգելու ընթացքում ականջիդ էս մոտիկացնում հեռախոսը, կամ ինչ որ բանով փակում ես իրան, էկրանը անջատում ա, հիմա զանգելու ընթացքում "Back" էս անում, Զանգը background գնում ա, բայց դու ասենք Menu ես մտել, բայց սենսորը դեռ շարունակում ա աշխատել, այսինքն թեկուզ touch screen-ի հետ աշխատելու ժամանակ, որ պատահաբար մատդ էդ սենսորի մոտով ա անցնում էկրանը անջատվում միանում ա։
OS: Android 4.4.4
Եթե ինչ որ մեկը ուրիշ սարքի վրա էլ փորձի ու նույն խնդիր ստանա, թող գրի։
Ինչ որ առաջարկներ կա՞ն

keyboard
06.07.2014, 11:36
Էտի բագ չի, ուղղակի սենսորի զգայունությունը մեծ ա, որ իրա անդրադարձելությունը փակում ես շատ բնական ա, որ պտի էկրանդ փակի :)

Արամ
06.07.2014, 11:38
Էտի բագ չի, ուղղակի սենսորի զգայունությունը մեծ ա, որ իրա անդրադարձելությունը փակում ես շատ բնական ա, որ պտի էկրանդ փակի :)
Ո՞նց բագ չի Հով ջան, ասենք եթե ես սովորական մենյու եմ մտել, խի՞ պետք ա էդ սենսորին կպնելուց/փակելուց եկրանը միանգամից անջատվի՞․․․եթե ոչ մի զանգ չեմ անում, էդ սենսորը փակելուց brightness -ն ա քչացնում, բայց եթե զանգում եմ, իրան փակելուց էկրանն ա անջատվում։

keyboard
06.07.2014, 11:40

Ապո, դու գրել ես, որ զանգը գնում ա բեքգրաունդ ու էդ ընթացքում մենյուում աշխատելուց սենսորի փակել բացելուց էկրանը փակում ա, դա առավել քան նորմալ ա, իսկ եթե զանգ չեղած դեպքում ա տենց բան անում, էդ արդեն կարելի ա քննարկել:
Ինչից հետո ա տենց եղել, եթե 2-րդ դեպքն ա:

Արամ
06.07.2014, 11:43

Հա հենց էդ եմ ասում էլի, իմ ջոգելով էդ նորմալ չի, եթե զանգը բեքգրաունդ ա գնում խի՞ պետք ա էկրանը էդ սենսորից անջատվի։

keyboard
06.07.2014, 11:49
Հա հենց էդ եմ ասում էլի, իմ ջոգելով էդ նորմալ չի, եթե զանգը բեքգրաունդ ա գնում խի՞ պետք ա էկրանը էդ սենսորից անջատվի։

Ապեր, նորմալ ա, պիտի անջատվի, էդ հայվանը քո նման չի կարա մտածի, որ զանգը բեքգրաունդում ա, պտի չանջատվի, զանգը կա, անջատում ա :)

Արամ
06.07.2014, 11:54
Ապեր, նորմալ ա, պիտի անջատվի, էդ հայվանը քո նման չի կարա մտածի, որ զանգը բեքգրաունդում ա, պտի չանջատվի, զանգը կա, անջատում ա :)
Հով ջան դե գործնականում խանգառում ա, ասենք զանգը բեքգրաունդից հետ բերելու համար պետք ա, նոթիֆիքեյշները վերևից քաշես իջացնես ու ասենք պետք ա էդ պահին սենց կոնկրետ էկրանի վերևին կպնես իջացնես, թե չէ մատդ մի քիչ վերևից ես բերում(հիմնականում տենց էլ լինում ա ) էկրանը անջատում ա։

Չեմ կարծում, որ ծրագրային առումով անհնար ա եղել դրա համար չեն արել, դրա համար եմ մտածում, որ բագ ա։

keyboard
06.07.2014, 12:01

Բան չեմ ասում, ուղղակի ինձ պատահած բոլորն էլ տենց են, զագի ժամանակ, անկախ նրանից բեքգրաունդում ա թե չէ, սենսորը փակելուց էկրանը անջատում ա:
Կարողա ռութի դեպքում հնարավոր լինի էդ սենսորի զգայունությունը փոխել կամ բեքգրաունդի դեպքում անջատել, պիտի փորձվի:

Freeman
06.07.2014, 12:13

Զգայունությունը հնարավոր ա փոխել, բայց դժվար զանգի բեքգրաունդում անջատել լինի :think
Ինձ հանդիպած հեռախոսներում էլ ա էդ տեցնց, ներվայնացնում ա, բայց չեմ կարծում, թե բագ ա, երևի ինադու են արել:

Արամ
06.07.2014, 12:14
Զգայունությունը հնարավոր ա փոխել, բայց դժվար զանգի բեքգրաունդում անջատել լինի :think
Ինձ հանդիպած հեռախոսներում էլ ա էդ տեցնց, ներվայնացնում ա, բայց չեմ կարծում, թե բագ ա, երևի ինադու են արել:

Ինադու որ ի՞նչ Ֆրիմեն ջան։

Freeman
06.07.2014, 12:21
Ինադու որ ի՞նչ Ֆրիմեն ջան։

Անկախ նրանից բեքգրաունդում ա զանգը, թե չէ, մեկ ա դու կարող ա ականջիդ մոտեցնես հեռախոսը, էդ ժամանակ ինչ-որ բան սեղմվի, դրա համար էլի սենսորն տենց ա աշխատում: Հնարավոր ա վերևի պանելն իջեցնել առանց էկրանն անջատելու, ուղղակի պետք ա զգույշ իջեցնես ու հակառակ կողմից (նեքսուսի վրա չեմ հիշում սենսորը որ մասում ա): Բայց ուզում ես իրանց ֆիդբեք գրի, Լ-ի մեջ կարող ա փոխեն՝ դժվար էդ մենակ քեզ ներվայնացրած լինի))

Ռուֆուս
06.07.2014, 13:18
Էդ իրականում բագ չի, միշտ էլ տենց ա եղել։ Էկրանն առանց անջատելու նոթիֆիքեյշնները ներքև քաշելու համար ձախից քաշի, սենսորն աջ կողմում ա։

Աթեիստ
06.07.2014, 13:53
Նոր ստուգեցի, իմ գնուսմասում Արամի ուզած ձևով ա: Եթե զանգի ժամանակ dialer-ից անցա home, էլ էկրանը չի անջատվում: Ակտիվացնում եմ dialer-ը, էլի անջատվում ա: