Դիտել ողջ տարբերակը : «Դևը» Զորիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից
2050 թվական:
Դևը բռնում է թուրքին,թուրքին,թուրքին: Դե հո չէր գնալու հասնի Խանտիմանսիյսկ, որ հայ կամ վրացի բռնի: :D
Դևը բռնում է հային, թուրքին, վրացուն : Սաշիկը գալիս իր փայն ուզում է , ստիպված դևը մի հատ էլ հայ բռնում ,որ կարողանա նորմալ կիսվի:
Դևը բռնում է հային, թուրքին, վրացուն : թուրքին ու վրացուն ուտում է , հային բաց է թողնում:
- Դե որովհետև հիասթափվել էի - բացատրում է դևը մամլո ասուլիսի ժամանակ: :D
Դևը բռնում է անգլիացուն,ֆրանսիացուն,գերմանացուն...
-Բա էս ո՞նց եղավ - հարցնում են մամլո ասուլիսին:
-Ամեն ինչ սկսվեց նրանից որ ես հիասթափվեցի - պատասխանում է դևը: :))
Մի օր սփյուռքադևը բռնում է սփյուռքահային,սփյուռքավրացուն ու սփյուռքաթուրքին...
-Ես սովոր եմ մեր ազգային կերակրատեսակներին - բացատրեց դևը մամլո ասուլիսի ժամանակ:;)
Մի օր դևը մամլո ասուլիս էր տալիս , առաջին շարքում նստած էին հայ,վրացի և թուրք լրագրողներ:
Այ քեզ հաջողություն - մտածեց դևը: :B
Դևը Ֆրեդի ու Սկոլարիի հետ ճանապարհ են գնում, հանդիպում են հային,թուրքին ու վրացուն:
-Գնանք մամուլի ասուլիս տանք, հետո կգնանք մի կտոր հաց ուտելու - առաջարկում է դևը:;)
Մի օր հիասթափված դևը բռնում է հիասթափված հային,հիասթափված վրացուն ու հիասթափված թուրքին:
-Ես սրանց էստեղ չեմ ուտի,հրաժարվում եմ,կտանեմ այլ երկիր,էնտեղ կուտեմ - հայտարարում է դևը մամլո ասուլիսի ժամանակ::noti
Սկոլարիի ու Ֆրեդի հրավերով Դևը տարածաշրջանային այցով մեկնում է Հարավային Ամերիկա: Հայի, թուրքի , վրացու տանձին չի էդ այցը: :sulel
Մի օր դևը բռնում է Արտաշես Գեղամյանին... հիմա նա էլ դև չի , այլ Արամ Մերանգուլյանի անսամբլում է նվագում: :russian
StrangeLittleGirl
05.07.2014, 15:17
Էս մեկը Զորիկը չի, բայց լավն ա, Զորիկն էլ մեջը թեգած ա:
Մի օր դևը բռնում է հային, թուրքին, վրացուն։ Վրացուն ու թուրքին ուտում է, հային բաց է թողնում, ասում է.
-Դուք իրար լավ եք ուտում, գնացեք իրար կերեք, ես վերջինին կուտեմ։
StrangeLittleGirl
05.07.2014, 15:19
Էս մեկն արդեն Զորիկն ա.
Դևը թուրքին ու վրացուն բռնում է, ասում է
- բա էն գյադեն ու՞ր է
-Հիասթափվել,արտագաղթել է - պատասխանում է թուրքը
Յոհաննես
05.07.2014, 16:48
էս մեկը բաց եք թողել :))
Մի օր Ֆրեդը բռնում է Դևին,հային ու Սկոլարիին...
շատ խառը պատմություն է - մտածեց Շտիռլիցը
Դևի երեկոյան արկածները Փոքր Մանթաշից.
Մի օր հայը,թուրքը, վրացին բռնում են դևին. Դևը մամուլի ասուլիսին ասում է.
– Յա բոլշե ս վամի իգռատ նե բուդու...:oy
Մի օր դևը բռնում է Հեֆֆերնին ,Վոլինկինին ու Ֆրեդին. Ուտելուց հետո մամուլի ասուլիսին դևը ասում է.
– Օգնենք մեզ, ուտենք մերը, խուսափելու համար աղեստամոքսային տրակտի խանգարումներից:
Sagittarius
05.07.2014, 18:56
Մենակ ինձ է էս հարցը տանջու՞մ՝
ո՞վ է Զորիկ Գալստյանը ու ի՞նչ կապ ունեն էս ամենի հետ Սկոլարին ու Ֆրեդը:
Զորիկ Գալստյանը ակումբի Ամառաուի հայրն է, երևանցի ակումբցիների մեծ մասն էլ իրեն ճանաչում են, կարծում եմ: Դևի մասին այս շարքն ինձ զվարճալի թվաց, դրա համար էլ բերեցի ակումբ, որ չկորչի ֆեյսբուքի անդաստաններում: :)
StrangeLittleGirl
05.07.2014, 23:25
Մենակ ինձ է էս հարցը տանջու՞մ՝
ո՞վ է Զորիկ Գալստյանը ու ի՞նչ կապ ունեն էս ամենի հետ Սկոլարին ու Ֆրեդը:
Ո՜նց ա էրևում, որ դու վաղուց Հայաստանում չես, հանրահավաքի չես գնացել ու չես տեսել Զորիկին՝ ամենակարող կամերան փորին դրած :))
Էս էլ Սեմիրջյան Առաքելի ստատուսը :))
Մի անգամ դևը բռնում ա Զորիկ (https://www.facebook.com/zorik.galstyan)ին ու ասում ա մի անգամ էլ ես իմ մասին ստատուս գրել՝ կգնամ ԿԳԲ-ին կբողոքեմ ու վաբշե չես էլ հասցնի արտագաղթել ու էս դեպքում հայը, թուրքը, վրացին էլ քեզ չեն փրկի...
Զոր քաշվար
Մի օր դևը գնում է Գալուստ Սահակյանի ծնունդին. Նվեր է տանում երեք հայ, որովհետև Գալուստը հայ է սիրում, թուրք ու վրացի չի սիրում:
Մի օր դևը Տիգրան Սարգսյանին նշանակում է դրախտում դեսպան, չուզողած հայերն իր ոտքից քաշում են, որ էլի գցեն դժոխք:
Դևը գնում է սահմանամերձ գյուղեր, գյուղացոնց առաջ ասուլիս տալու, մտքի մեջ իրեն-իրեն դժգոհելով. "ով գնա Հարավային Ամերիկա, ով սահմանը վզովն առնի"
....
Դևը որ գնում է սահմանամերձ գյուղեր ասուլիս տալու, գյուղացիք ասուլիսի ժամանակ հարցնում են. "Դու նորից եկել ես, ի՞նչ անենք": Դևն էլ թե. "Ես այնքա՜ն սիրել եմ ձեր հոգին":
Մի օր դևը բռնում է և ուտում Ֆրեդին ու Գալուստ Սահակյանին.
–Բուսակերության եմ անցել – հայտարարում է դևը մամուլի ասուլիսի ժամանակ:
....
Մի օր դևը բռնումա Օբամաին,Պուտինին ու Սեռժիկին,նայումա վերջինիս ու ասումա.-Արա՜,դու մեր Սաշիկի ախպերը չե՞ս ... :think
Մի օր դևը բռնում է Խաչիկ Ասրյանին ու բաց թողնում
-Թռչնագրիպի համաճարակ կա հիմա - մամուլի ասուլիսին բացատրում է դևը:
Մի օր դևը բռնում է Խաչիկ Ստամբոլցյանին , պայալնի լամպը հարևանը տարած է լինում , բաց է թողնում:
....
Մի օր դևը բռնում է Arakel Semirjyanին, Styopa Safaryanին ու Արմեն Աշոտյանին, ասում է "էս ինչ լավ ստացվեց, պայալնի լամպը հարևանը տարել էր"::ok
Մի օր դևը բռնում է Ահարոն Ադիբեկյանին , տոկոսի տակ է ընկնում...
Մի օր Վովա Գասպարյանը բռնում է Դևին, զանգում է Րաֆֆիին, երեքով աղոթելու են գնում:
....
Դևը բռնում է Զարուհի Փոստանջյանին , հետո հիշում է թե ինքը քանի գլխանի է ու վախեցած բաց է թողնում:
Դևի տատը մեռնում է, թոռին Ժառանգություն է թողնում: Դևը ստացած արկղը բացում է , տեսնում է մեջը Րաֆֆին է, David Sanasaryanն ու Styopa Safaryanը:
-Վայ բախտ բաժանող ..... - քրֆում է դևը: :8
StrangeLittleGirl
09.07.2014, 12:40
Մի օր դևը բռնում է Սլավա Սարգսյանին և տանում է Սուրեն Բաղդասարյանի մոտ
-Հիմա սրան ի՞նչ անեմ,ասա
-Հիանալի նվեր մատուցիր մեր հանդիսականներին, կեր ատլետիկ կառուցվածքով այդ հաղորդավարին