PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ ինձ հետ լեզու կսովորի

Նոյեմ
04.07.2014, 22:35
Ներող, եթե սենց թեմա արդեն կա:

Գրում ենք, թե ինչ լեզու գիտենք ու ինչ լեզու կուզենայինք սովորել:

Սկսենք ինձնից: Գրում ենք այսպես՝

Ես գիտեմ ու պատրաստ եմ օգնել, որ սովորեք- գերմաներեն
Ես ուզում եմ սովորել- անգլերեն

Այսինքն փնտրում եմ մարդ

1. ՈՎ լավ անգլերեն գիտի ու ուզում ա գերմաներեն սովորել: Հանդիպում ենք , ենթ. շաբաթական 2 անգամ: Մի անգամ ես եմ գերմաներեն սովորեցնում, մի անգամ Դուք՝ անգլերեն: Փոխշահավետ, հաճելի ու ձրի համագործակցություն: :))
Ի դեպ, ես արդեն 1.5 տարուց ավել է, ինչ գերմաներեն եմ դասավանդում, 0-ից մինչև Բ1-Բ2 մակարդակ հասցնելը երաշխավորում եմ, հետևաբար ցանկալի կլիներ, որ Դուք էլ լավ անգլերեն իմանայիք: :oy

Կամ

2. Ով ինձ նման LIngualeo-ներով ու Coursera-ներով անգլերենը հասցրել ա Ա2-Բ1 ու էլ հավես չունի մենակ շարունակել սովորելը, միասին ավելի հավես ա: :love

Պարապմունքները կսկսենք սեպտեմբերից, հույս ունեմ մինչև այդ գտնել այդպիսի համապատսախան մարդ, սպասու՜մ եմ:

Հ.գ. Առավել ևս հույս ունեմ, որ մենակ ես չեմ գտնի:

John
04.07.2014, 22:54
Գիտեմ հայերեն, ուզում եմ սովորել անգլերեն... հույս չունեմ տենց մեկին ճարել, որ պատրաստ ա ինձ անգլերեն սովորեցնի, իսկ ես իրան՝ հայերեն... հատկապես հույս չունեմ գտնել տենց մեկին Ակումբում.. բայց թեման հավանեցի, ասեցի գրեմ, մեկ էլ տեսար ;)

enna
04.07.2014, 22:54
Ներող, եթե սենց թեմա արդեն կա:

Գրում ենք, թե ինչ լեզու գիտենք ու ինչ լեզու կուզենայինք սովորել:

Սկսենք ինձնից: Գրում ենք այսպես՝

Ես գիտեմ ու պատրաստ եմ օգնել, որ սովորեք- գերմաներեն
Ես ուզում եմ սովորել- անգլերեն

Այսինքն փնտրում եմ մարդ

1. ՈՎ լավ անգլերեն գիտի ու ուզում ա գերմաներեն սովորել: Հանդիպում ենք , ենթ. շաբաթական 2 անգամ: Մի անգամ ես եմ գերմաներեն սովորեցնում, մի անգամ Դուք՝ անգլերեն: Փոխշահավետ, հաճելի ու ձրի համագործակցություն: :))
Ի դեպ, ես արդեն 1.5 տարուց ավել է, ինչ գերմաներեն եմ դասավանդում, 0-ից մինչև Բ1-Բ2 մակարդակ հասցնելը երաշխավորում եմ, հետևաբար ցանկալի կլիներ, որ Դուք էլ լավ անգլերեն իմանայիք: :oy

Կամ

2. Ով ինձ նման LIngualeo-ներով ու Coursera-ներով անգլերենը հասցրել ա Ա2-Բ1 ու էլ հավես չունի մենակ շարունակել սովորելը, միասին ավելի հավես ա: :love

Պարապմունքները կսկսենք սեպտեմբերից, հույս ունեմ մինչև այդ գտնել այդպիսի համապատսախան մարդ, սպասու՜մ եմ:

Հ.գ. Առավել ևս հույս ունեմ, որ մենակ ես չեմ գտնի:
Բոլոր նյութերը ունեմ անգլերեն սովորելու ,բայց մենակ հոգնում եմ: Կարող ենք միասին սովորել:)
Քերականություն գիտեմ, բայց չեմ կարողանում օգտագործել:

Մինա
04.07.2014, 23:03
Գիտեմ հունարեն, ուզում եմ ֆրանսերեն սովորել:Դպրոցում ֆրանսերեն եմ անցել, ինչ որ բան դեռ մնացել է սովորածիցս: :)

StrangeLittleGirl
04.07.2014, 23:12
Գիտեմ հունարեն, ուզում եմ ֆրանսերեն սովորել:Դպրոցում ֆրանսերեն եմ անցել, ինչ որ բան դեռ մնացել է սովորածիցս: :)

Կարամ օգնեմ :) Համ էլ իմ ֆրանսերենը չի հոտի:

Ժող, եթե որևէ մեկը ցանկություն դանիերեն սովորելու, ձեն հանեք, իրար հետ բզբզանք:
Իռլանդերենը ռեզերվ արած ա, հետս բզբզացոց կա :)) (բզբզացող ջան, ես արդեն տեղափոխվել եմ, գուցե մանրից վերսկսենք)
Ուզում եմ լավացնել նաև հետևյալ լեզուներս.
իսպաներեն
հոլանդերեն
գերմաներեն
ֆիններեն
Սրանք բոլորն A1 մակարդակի գիտեմ:

Կարող եմ օգնել ֆրանսերենով (B2) և անգլերենով (C2):

Նոյեմ
04.07.2014, 23:24
Բոլոր նյութերը ունեմ անգլերեն սովորելու ,բայց մենակ հոգնում եմ: Կարող ենք միասին սովորել:)
Քերականություն գիտեմ, բայց չեմ կարողանում օգտագործել:

Ես գիտեի՝ մենակ ես եմ մնացել դեռ անգլերեն լավ չիմացող: Շատ ուրախ եմ :)) ՊՄ գրեցի :roll

Նոյեմ
04.07.2014, 23:25
Ես գիտեի՝ մենակ ես եմ մնացել դեռ անգլերեն լավ չիմացող: Շատ ուրախ եմ :)) ՊՄ գրեցի :roll

Հ.գ. ես էլ դե քիչ-միչ գիտեմ, միջին մակարդակին մի ձև ձգում եմ:

AniwaR
04.07.2014, 23:56
Ես անգլերեն, օրինակ, C2 մակարդակ եմ, բայց լրիվ ինքնուս եմ ու գաղափար չունեմ, թե ուրիշներին ոնց կարելի է սովորեցնել: (Ինչը, ճիշտն ասած, շատ կուզենայի իմանալ)

Ուզում եմ սովորել իտալերեն: Մի քիչ գիտեմ արդեն:
Եթե իմանայի մեթոդիկա, գիտելիքներս կհերիքեին լավ անգլերեն պարապելուն ու նորմալ ֆրանսերեն...

ivy
05.07.2014, 00:25
Չորս լեզու գիտեմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն: Չորսն էլ՝ ահագին լավ: Սովորեցնել չէ, բայց լեզվական հարցեր ունենալու դեպքում կարող եմ օգնել (օնլայն):
Մի երկու լեզու էլ կա, որ մի քիչ գիտելիքներ ունեմ, բայց երևի ավել չզարգանան էլ:

Կուզենայի իսպաներեն սովորել, բայց ժամանակ չեմ գտնում:

Ռուֆուս
05.07.2014, 00:49
Ուզում եմ սովորել իտալերեն: Մի քիչ գիտեմ արդեն:

Կսովորացնեմ:

Առաջարկում եմ իտալերեն B2/C1, անգլերեն C2

enna
05.07.2014, 00:58
Ես անգլերեն, օրինակ, C2 մակարդակ եմ, բայց լրիվ ինքնուս եմ ու գաղափար չունեմ, թե ուրիշներին ոնց կարելի է սովորեցնել: (Ինչը, ճիշտն ասած, շատ կուզենայի իմանալ)

Ուզում եմ սովորել իտալերեն: Մի քիչ գիտեմ արդեն:
Եթե իմանայի մեթոդիկա, գիտելիքներս կհերիքեին լավ անգլերեն պարապելուն ու նորմալ ֆրանսերեն...իսկ ո՞նց ես սովորել:
հ.գ. ամենաբարձրը C2-ն է? Կներեք հիմար հարցի համար

StrangeLittleGirl
05.07.2014, 02:43
իսկ ո՞նց ես սովորել:
հ.գ. ամենաբարձրը C2-ն է? Կներեք հիմար հարցի համար

Չէ, ամենաբարձրը մայրենին ա :)) Բայց դե հինգ տարեկանից մեծերի համար դա արդեն ուշ ա :))

Մոռացա ասել, հայերեն ու ռուսերեն էլ գիտեմ, բայց առաջինի դեպքում մի քիչ չեմ պատկերացնում, որ ակումբում հայերեն սովորող կհայտնվի, իսկ ռուսերեն ուղղակի չեմ ուզում սովորեցնել, հաստատ ինձնից լավ էդ գործն անողներ կան:

Freeman
05.07.2014, 10:09
Ուզում եմ լավացնել անգլերենը, սովորել գերմաներեն. ճապոներեն, իսլանդերեն: Գնում եմ բանակ :(

մարդագայլուկ
05.07.2014, 10:56
Իռլանդերենը ռեզերվ արած ա, հետս բզբզացոց կա :)) (բզբզացող ջան, ես արդեն տեղափոխվել եմ, գուցե մանրից վերսկսենք)

Հա, այ բզբզիկ: Ու քանի որ ես պարապության մարմնացում եմ էս պահին, դու ինձ ասա, թե քեզ որ օրը ու երբ ա հարմար :) Ֆրանսերենն էլ լռվել եմ դեռ, բայց էսօր երևի բայերը կնայեմ մի հատ:

Ուզում եմ լավացնել անգլերենը, սովորել գերմաներեն. ճապոներեն, իսլանդերեն: Գնում եմ բանակ :(

Freeman, ես հեսա անցնելու եմ իսլանդերենին: Մինչև գնաս բանակ գաս, երևի էշը ցեխից հանած կլինեմ :) Կարանք հետո միասին սովորենք:

Հա, մեկ էլ եթե մարդ կա, ով կուզի հունգարերեն սովորել, ասեք :)

Մուշու
05.07.2014, 11:06
Ուզում եմ լավացնել անգլերենը, սովորել գերմաներեն. ճապոներեն, իսլանդերեն: Գնում եմ բանակ :(

Գերմաներեն սովորելը իմ վրա ) կարամ մինչև բանակ գնալդ նյութերը տամ, բանակում կբզբզաս ) Հենց վերջնական լավացնեմ գերմաներենս հետդ կպարապեմ :

Վոլտերա
05.07.2014, 11:29
Կարամ օգնեմ :) Համ էլ իմ ֆրանսերենը չի հոտի:

Ժող, եթե որևէ մեկը ցանկություն դանիերեն սովորելու, ձեն հանեք, իրար հետ բզբզանք:
Իռլանդերենը ռեզերվ արած ա, հետս բզբզացոց կա :)) (բզբզացող ջան, ես արդեն տեղափոխվել եմ, գուցե մանրից վերսկսենք)
Ուզում եմ լավացնել նաև հետևյալ լեզուներս.
իսպաներեն
հոլանդերեն
գերմաներեն
ֆիններեն
Սրանք բոլորն A1 մակարդակի գիտեմ:

Կարող եմ օգնել ֆրանսերենով (B2) և անգլերենով (C2):

Ես ունեմ ցանկություն դանիերեն սովորելու :)

Freeman
05.07.2014, 12:19
Freeman, ես հեսա անցնելու եմ իսլանդերենին: Մինչև գնաս բանակ գաս, երևի էշը ցեխից հանած կլինեմ :) Կարանք հետո միասին սովորենք:

Օկ, սիրուն լեզու ա) ես էլ բանակում էշը ցեխից կհանեմ ու նորմալ կսովորենք)

AniwaR
05.07.2014, 14:32
իսկ ո՞նց ես սովորել:

Դպրոցական ժամանակ իմ կամքի ուժը բարեբախտաբար "зашкаливало" (ի տարբերություն հիմիկվա բառադի վիճակների): Ամիսներ շարունակ ամեն օր հետևողականորեն Murphy-ի գրքերով քերականություն պարապելով (օրական 2 դաս) ու վարժությունները անելով, հետագայում սեփական հաճույքի համար բնագրով լիքը գրքեր կարդալով: Practice makes perfect.

Ok, Ռուֆուս, ե՞րբ ենք սկսում: >_>

StrangeLittleGirl
05.07.2014, 14:42
Հա, այ բզբզիկ: Ու քանի որ ես պարապության մարմնացում եմ էս պահին, դու ինձ ասա, թե քեզ որ օրը ու երբ ա հարմար :) Ֆրանսերենն էլ լռվել եմ դեռ, բայց էսօր երևի բայերը կնայեմ մի հատ:

Մենք որոշել էինք շաբաթ օրերը, չէ՞: Կարանք հենց էսօր էլ, բայց ցերեկը մի քիչ խառն եմ: Մենակ մի բան ասեմ. էն եքա թաշախուստան, որ ունեի Երևանում, մոտս չի, նենց որ մենակ Նարեկի գրքի հույսին ենք :)

Ես ունեմ ցանկություն դանիերեն սովորելու :)
Օկ :) Դե արի սկսենք: Ես ահագին առաջ եմ, համարյա A1-ը վերջացրել եմ, բայց չի խանգարի էդ ամենը քեզ հետ կրկնելը:

մարդագայլուկ
05.07.2014, 14:46
Մենք որոշել էինք շաբաթ օրերը, չէ՞: Կարանք հենց էսօր էլ, բայց ցերեկը մի քիչ խառն եմ: Մենակ մի բան ասեմ. էն եքա թաշախուստան, որ ունեի Երևանում, մոտս չի, նենց որ մենակ Նարեկի գրքի հույսին ենք :)

Դե ուրեմն էսօր իրիկունը կանենք :) Լսի, էդ գիրքը շատ լավն ա երևում բայց:

Գորտուկ
05.07.2014, 21:57
Հ.գ. ես էլ դե քիչ-միչ գիտեմ, միջին մակարդակին մի ձև ձգում եմ:

Ես էլ բնավ դեմ չեմ լինի անգլերենս լավացնեմ , որովհետեև ես նույնպես նյութերն ունեմ , բայց սովորելուս հավեսը մենակ չի գալիս : Ինձ էլ ընդգրկեք ձեր խմբում , համ էլ կծանոթանանք::)

StrangeLittleGirl
05.07.2014, 22:54
Ժող, նոր հիշեցի, շա՜տ վաղուց ֆբ-ում սենց լեզու սովորելու խումբ էի բացել, որտեղ ով ինչ լեզու ուզեր, կարար սովորեր: Բայց ինչ-ինչ պատճառներով խումբը հաջողություն չունեցավ, որովհետև մտնողները մենակ հետաքրքրվում էին անգլերեն դասավանդող կենտրոններով: Եթե իմանամ՝ հավեսով կմասնակցեք, պոստեր կանեք, ակտիվ կպահեք, կա՛մ հինը կակտիվացնեմ, կա՛մ նորը կբացեմ:

Նոյեմ
05.07.2014, 22:58

Լա՜վ միտք ա, ես կողմ եմ, ես ակտիվ կլինեմ :))

Chuk
05.07.2014, 22:59
Էլի սկսեցին մարդկանց ակումբից ՖԲ տանել...

StrangeLittleGirl
05.07.2014, 23:02
Էլի սկսեցին մարդկանց ակումբից ՖԲ տանել...
Արտ, դե ակումբում հարմար չի յա :)) Սաղ լեզուների թեմաները կա՛մ կիսալռված են, կա՛մ փակվել են:

Chuk
05.07.2014, 23:04
Արտ, դե ակումբում հարմար չի յա :)) Սաղ լեզուների թեմաները կա՛մ կիսալռված են, կա՛մ փակվել են:

Բյուր ջան, դե կատակով էի գրել, բայց եթե ակումբցիները պետք է էդ խումբն ակտիվացնեն, ավելի հեշտ ա, որ ակումբում տենց թեմաներն ակտիվացնեն, ԻՄՀԿ:

Ռուֆուս
05.07.2014, 23:06
Ok, Ռուֆուս, ե՞րբ ենք սկսում: >_>

Առաջարկում եմ մի երկու օր էլ սպասել, տեսնենք եթե ուրիշ ցանկացողներ չհայտնվեցին, շաբաթական մի երկու օր քաղաքում մի տեղ կհանդիպենք, ասենք Ամերիկյան Համալսարանի գրադարան, ու կպարապենք :)

StrangeLittleGirl
05.07.2014, 23:10
Բյուր ջան, դե կատակով էի գրել, բայց եթե ակումբցիները պետք է էդ խումբն ակտիվացնեն, ավելի հեշտ ա, որ ակումբում տենց թեմաներն ակտիվացնեն, ԻՄՀԿ:
Եսի՞մ: Ուղղակի լեզու սովորելու համար նաև մի քիչ ինտերակտիվություն ա պետք, ինչն ակումբը չի տալիս: Գուցե երկու հարթակներն էլ օգտագործենք:

AniwaR
05.07.2014, 23:25
Առաջարկում եմ մի երկու օր էլ սպասել, տեսնենք եթե ուրիշ ցանկացողներ չհայտնվեցին, շաբաթական մի երկու օր քաղաքում մի տեղ կհանդիպենք, ասենք Ամերիկյան Համալսարանի գրադարան, ու կպարապենք :)

Va bene! Դզում ա:

մարդագայլուկ
06.07.2014, 00:09
Առաջարկում եմ մի երկու օր էլ սպասել, տեսնենք եթե ուրիշ ցանկացողներ չհայտնվեցին, շաբաթական մի երկու օր քաղաքում մի տեղ կհանդիպենք, ասենք Ամերիկյան Համալսարանի գրադարան, ու կպարապենք :)

Ես էլ կուզեի իտալերեն սովորել։ Ուղղակի դեռ հաստատ չգիտեմ, թե ամառվա մնացած մասը որտեղ եմ լինելու։ Երևի մնա ինքնուրույն սովորեմ ու արանքում քեզ հարցախեղդ անեմ։ Հա, համ էլ դու ինձ գրքեր ես խոստացել ։ճ

Ռուֆուս
06.07.2014, 00:14
Ես էլ կուզեի իտալերեն սովորել։ Ուղղակի դեռ հաստատ չգիտեմ, թե ամառվա մնացած մասը որտեղ եմ լինելու։ Երևի մնա ինքնուրույն սովորեմ ու արանքում քեզ հարցախեղդ անեմ։ Հա, համ էլ դու ինձ գրքեր ես խոստացել ։ճ

Հա, բա մեյլդ ՊՄ արա, ուղարկեմ: Aniwar, դու էլ :)

ԳրակաՄահ
10.07.2014, 20:07
Սովորում եմ անգլերեն , իտալերեն և հունարեն : Ցանկացողներին հաճույքով կօգնեմ , նախընտրում եմ իտալերեն սովորեցնել : Անգլերեն և հունարեն լեզուների հետ այնքան էլ մեծ չէ հետաքրքրությունս :

Գորտուկ
10.07.2014, 21:23

Ինձ էլ կպարապե՞ս ;) վերջում մաղարիչ կանեմ :

ԳրակաՄահ
10.07.2014, 22:48
բալես ես առանց մաղարիչի եմ օգնում , բայց քեզ չէ :D :

Գորտուկ
10.07.2014, 23:14
բալես ես առանց մաղարիչի եմ օգնում , բայց քեզ չէ :D :

Հա բայց ես Ձեզ ի՞նչ եմ արել, ինչու՞ էդպես կոպիտ::(:8
Դե լավ , որ չեք ուզում ինչ ասեմ , ես երևի մամաին ասեմ սրա մասին:angry

Nihil
11.07.2014, 00:15
ուզում եմ սովորել գերմաներեն, ֆիններեն, սինդարին, սանսկրիտ, javascript, php
մեկ էլ երևի ֆրանսերեն ու իսպաներեն, բայց զուտ նրա համար, որ սիրածս հեղինակներին օրիգինալով կարդամ։

P.S. հույս ունեմ մի 5 տարի հետո պատահմամբ էս գրառումս չեմ տեսնի ու տխրի, որ այդպես էլ ոչ մեկը չսովորեցի։ :)

մարդագայլուկ
11.07.2014, 08:45

Նիհիլ, եթե ուզում ես, ֆիններենը կարող ենք միասին էլ սովորել :)

StrangeLittleGirl
11.07.2014, 11:45
Նիհիլ, եթե ուզում ես, ֆիններենը կարող ենք միասին էլ սովորել :)
Ինձ էլ կխաղացնե՞ք :oy

Նոյեմ
11.07.2014, 11:51
Գերմաներեն-անգլերենի խումբը ի՞նչ դառավ, ժող:

Հ.գ. Ինչպե՜ս եմ զարմանում ու "նախանձում" էն մարդկանց հավեսին, ովքեր նենց լեզու են սովորում, որը կարող ա նաև չօգտագործեն: Հալալա :hands Ինձ մոտ դեռ տենց ցանկություն չի եղել ու չի էլ առաջանում :(

StrangeLittleGirl
11.07.2014, 11:55

Նոյեմ ջան, մի բան ասեմ: Չկա էնպիսի լեզու, որը կարող ա նաև չօգտագործես: Բոլոր լեզուներն էլ օգտագործվում են: Լեզու սովորելը լավ ա հենց նրանով, որ ուղեղդ անընդհատ աշխատանքի մեջ ա պահում, չի ժանգոտում:

Ինչ վերաբերում ա խմբին, ֆեյսբուքում հին խումբս վարի ա գնացել, ինձ ներս չեն թողնում :)) Էս շաբաթ-կիրակի նորը կբացեմ, հենց էնտեղ էլ բոլոր հավես ունեցողները կբզբզան:

Մանու, ես տնայինս չեմ արել դեռ :))

Նոյեմ
11.07.2014, 12:32
Նոյեմ ջան, մի բան ասեմ: Չկա էնպիսի լեզու, որը կարող ա նաև չօգտագործես: Բոլոր լեզուներն էլ օգտագործվում են: Լեզու սովորելը լավ ա հենց նրանով, որ ուղեղդ անընդհատ աշխատանքի մեջ ա պահում, չի ժանգոտում:

Հա էդ համաձայն եմ, ոնց որ ավելորդ գիտելիք չկա, հաստատ մի ձև քեզ օգնում ա, եթե նույնիսկ անմիջական չօգտագործես: Բայց ինձ մոտ ոչ մի մոտիվացիա չի առաջանում, ու ոչ էլ ժամաանակ, ոնց էլ հասցնում եք, ասում եմ էլի՝ հալալա :hands

մարդագայլուկ
11.07.2014, 12:57
Ինձ էլ կխաղացնե՞ք :oy

Բա առանց քեզ :)

Գերմաներեն-անգլերենի խումբը ի՞նչ դառավ, ժող:

Հ.գ. Ինչպե՜ս եմ զարմանում ու "նախանձում" էն մարդկանց հավեսին, ովքեր նենց լեզու են սովորում, որը կարող ա նաև չօգտագործեն: Հալալա :hands Ինձ մոտ դեռ տենց ցանկություն չի եղել ու չի էլ առաջանում :(

Նոյեմ ջան, ես օրինակ գժվում եմ «փախած» ու բարդ լեզուներ սովորելու համար :) Համ էլ ինձ արդյունքն էդքան շատ չի հետաքրքրում, ինչքան պրոցեսը: Նենց հաճույք ա, էն որ նոր-նոր սկսում ես լեզուն բացահայտելը, մի ստից բան ճիշտ ես անում կամ մի անկապ բան հասկանում ես ու երեխու նման սկսում ես ուրախանալը: Էն որ կամաց-կամաց երգերի բառերը սկսում ես հասկանալը ու հետը երգում ես: Բա էն որ համարյա հասնում ես լեզուն զգալու փուլին. էն որ մեկ էլ պահի տակ, լրիվ անկապ տեղը հասկանում ես ինչ-որ քերականական կանոն, որը քեզ թվում էր, թե կյանքում չես ըմբռնի - դա արդեն օրգազմն ա :)) Ես հենց ուզում եմ կյանքս նորից սկսեմ/փոխեմ, առաջին բանը որ անում եմ, նոր լեզու սովորելն ա :D

Մանու, ես տնայինս չեմ արել դեռ :))

Ես էլ :oy Կոմպս չեմ բերել հետս, մնացել եմ հեռախոսիս հույսին: Բայց էն բաները քաշել եմ հեռախոսիս մեջ, երգի տեղ լսում եմ :D

StrangeLittleGirl
11.07.2014, 13:20
Հա էդ համաձայն եմ, ոնց որ ավելորդ գիտելիք չկա, հաստատ մի ձև քեզ օգնում ա, եթե նույնիսկ անմիջական չօգտագործես: Բայց ինձ մոտ ոչ մի մոտիվացիա չի առաջանում, ու ոչ էլ ժամաանակ, ոնց էլ հասցնում եք, ասում եմ էլի՝ հալալա :hands

Չէ, հարցն էնքան գիտելիքը չի, այլ էդ գիտելիք ստանալու պրոցեսը: Գիտականորեն ապացուցված բան ա, եթե ուզում ես ուղեղդ մարզել, լեզու սովորի: Դրա համար անգամ թոշակառուներին են խորհուրդ տալիս թոշակի անցնելիս լեզու սովորել, որ ուղեղը չժանգոտի: Ոչինչ, դու կարևորը անգլերենիդ հարցերը լուծի, հետո ինքդ էլ չես նկատի ոնց մոտիվացիա կառաջանա:

StrangeLittleGirl
11.07.2014, 13:22
Բա առանց քեզ :)

Նոյեմ ջան, ես օրինակ գժվում եմ «փախած» ու բարդ լեզուներ սովորելու համար :) Համ էլ ինձ արդյունքն էդքան շատ չի հետաքրքրում, ինչքան պրոցեսը: Նենց հաճույք ա, էն որ նոր-նոր սկսում ես լեզուն բացահայտելը, մի ստից բան ճիշտ ես անում կամ մի անկապ բան հասկանում ես ու երեխու նման սկսում ես ուրախանալը: Էն որ կամաց-կամաց երգերի բառերը սկսում ես հասկանալը ու հետը երգում ես: Բա էն որ համարյա հասնում ես լեզուն զգալու փուլին. էն որ մեկ էլ պահի տակ, լրիվ անկապ տեղը հասկանում ես ինչ-որ քերականական կանոն, որը քեզ թվում էր, թե կյանքում չես ըմբռնի - դա արդեն օրգազմն ա :)) Ես հենց ուզում եմ կյանքս նորից սկսեմ/փոխեմ, առաջին բանը որ անում եմ, նոր լեզու սովորելն ա :D

Ես էլ :oy Կոմպս չեմ բերել հետս, մնացել եմ հեռախոսիս հույսին: Բայց էն բաները քաշել եմ հեռախոսիս մեջ, երգի տեղ լսում եմ :D

Դե ուրեմն հենց սկսեք «խաղալ», ձեն հանեք:

Ահա, ես էլ եմ Մանուի հետ համաձայն, ինձ էլ ա պրոցեսն ավելի կայֆ, քան արդյունքը: Ասենք ֆիններենը զուտ ուզում եմ քերականության մեջ խորանալ, կխոսեմ, թե չէ, դա լրիվ ուրիշ հարց ա:

Ման, բայց կարծեմ էդ լսելիքները դասի ժամանակ պիտի անեինք :)) Լավ, հլը էս օրս գլորվի-գնա, վաղը կբացեմ նյութերը, սկսեմ մի քիչ դորդուբեշ անել:

Նոյեմ
11.07.2014, 13:22
դու կարևորը անգլերենիդ հարցերը լուծի, հետո ինքդ էլ չես նկատի ոնց մոտիվացիա կառաջանա:

Ահա, այ ստեղից ա սաղ գալիս, մարդ անգլերեն չիմանա ու ուրիշ բան սովորի՞: :))

StrangeLittleGirl
11.07.2014, 13:25
Ահա, այ ստեղից ա սաղ գալիս, մարդ անգլերեն չիմանա ու ուրիշ բան սովորի՞: :))

Հա, հենց էդ ա էլի, մանավանդ որ մնացած լեզուների նյութերը մեծ մասամբ հենց անգլերենի վրա էլ կազմած են: Դե շուտ արա ուրեմն, անգլերենիդ հարցերը լուծի :))

մարդագայլուկ
11.07.2014, 13:31
Դե ուրեմն հենց սկսեք «խաղալ», ձեն հանեք:

Ահա, ես էլ եմ Մանուի հետ համաձայն, ինձ էլ ա պրոցեսն ավելի կայֆ, քան արդյունքը: Ասենք ֆիններենը զուտ ուզում եմ քերականության մեջ խորանալ, կխոսեմ, թե չէ, դա լրիվ ուրիշ հարց ա:

Ման, բայց կարծեմ էդ լսելիքները դասի ժամանակ պիտի անեինք :)) Լավ, հլը էս օրս գլորվի-գնա, վաղը կբացեմ նյութերը, սկսեմ մի քիչ դորդուբեշ անել:

Հլը տեսնենք Նիհիլն ինչ ա ասում:
Ես օրինակ ֆիններենը կուզեմ խոսեմ, իսկ իռլանդերենը կամ ուելսերենը ես էլ եմ հիմնականում քերականության համար սովորում: Երևի դեռ չեմ պատկերացնում, որ էդ լեզուներով կարելի ա նաև խոսել :D
Հա՞: Բա ես դրել օրը մի տաս անգամ լսում եմ դրանք :D Չնայած ոչինչ, վնաս չի :Ճ

StrangeLittleGirl
11.07.2014, 13:36

Ես էլ հակառակը: Իռլանդերենն եմ ուզում խոսել: Ուզում եմ մյուս ամառ Գոլուեյ գնալ ու փաբում իռլանդերեն գարեջուր պատվիրել :))

Rhayader
11.07.2014, 14:25
Ուզում եմ լավացնել անգլերենը, սովորել գերմաներեն. ճապոներեն, իսլանդերեն: Գնում եմ բանակ :(

Ճապոներենի ու շվեդերենի աուդիոկուրսեր ունեմ, կարող եմ տալ, բանակում բզբզաս:

Freeman
11.07.2014, 14:27
Ճապոներենի ու շվեդերենի աուդիոկուրսեր ունեմ, կարող եմ տալ, բանակում բզբզաս:
Հեսա մեյլս pm անեմ: Շվեդերեն էլ կարելի ա բզբզալ, մերսի))

Nihil
11.07.2014, 19:33
Նիհիլ, եթե ուզում ես, ֆիններենը կարող ենք միասին էլ սովորել :)

ընտիր կլինի, ես մի քիչ ժամանակս կարգավորեմ ու սկսեմ։

StrangeLittleGirl
13.07.2014, 17:41
Ժող ջան, խումբն արդեն պատրաստ ա (https://www.facebook.com/groups/530015103794902/) :)
Սկզբում փորձնականորեն մի քանի հոգու ավելացրի խմբում, որ բացվի, բայց պիտի խնդրեմ, որ բոլոր ցանկացողներն «իրենց ոտքով գան»:

Նոյեմ
13.07.2014, 18:14
Եղավ. հեսա գանք: :))

ԳրակաՄահ
16.07.2014, 13:12
իսկ ինչպե՞ս է կոչվում խումբը :

ԳրակաՄահ
16.07.2014, 13:20
եթե կարելի է , ես նույնպես կմիանամ ձեզ :oy

AniwaR
16.07.2014, 13:46
Էս լինկի վրա կտտացրու.

https://www.facebook.com/groups/530015103794902/

ԳրակաՄահ
16.07.2014, 16:51
Ապրես շատ :oy;)

Դատարկություն
05.08.2014, 22:21
Ես կուզեմ լատիներեն սովորել/շարունակել սովորել: Ես մոտ A1 մակարդակի գիտեմ, մի A2-ի չափով էլ ժամանակին իմացել եմ ու մոռացել: Կուզեմ ինչ-որ մեկին գտնեմ հետը սովորեմ (բայց որ ինքը ինձնից ակտիվ սովորի ու ես մոտիվացվեմ, թե չէ ես հաստատ ձեզ մոտիվացնողը չեմ :))): Շատ լավ կլինի նաև, որ ինքը ինձնից շատ իմանա ու ինձ սովորացնի ;3
Antiquissima et pulcherrima est lingua latina. Vivat lingua latina!

մարդագայլուկ
09.12.2014, 22:09
Ո՞վ հավես ունի հետս իսլանդերեն բզբզի :)

StrangeLittleGirl
10.12.2014, 00:41
Ո՞վ հավես ունի հետս իսլանդերեն բզբզի :)

ե՜ս: ահագին նման ա դանիերենին :)

մարդագայլուկ
10.12.2014, 01:08
ե՜ս: ահագին նման ա դանիերենին :)

Սպասում էի քեզ ^_^ Բայց էս անգամ լուրջ արի գոնե basic level-ն անցնենք էլի։ Մի տեսակ զահլես գնացել ա կիսատ-պռատ թողնելուց։

Համ էլ մի տոննա դասագրքեր եմ գտել :)

StrangeLittleGirl
10.12.2014, 01:10
Սպասում էի քեզ ^_^ Բայց էս անգամ լուրջ արի գոնե basic level-ն անցնենք էլի։ Մի տեսակ զահլես գնացել ա կիսատ-պռատ թողնելուց։

Համ էլ մի տոննա դասագրքեր եմ գտել :)

Բա իռլանդերե՞նը :))
Հա, ինձ համար իսլանդերենի բեյզիքը խնդիր չի, դանիերենին ահավոր մոտ ա, շատ հեշտ դորդուբեշ կանեմ:

մարդագայլուկ
10.12.2014, 01:19
Բա իռլանդերե՞նը :))
Հա, ինձ համար իսլանդերենի բեյզիքը խնդիր չի, դանիերենին ահավոր մոտ ա, շատ հեշտ դորդուբեշ կանեմ:

Իռլանդերենը բեր duolingo-ով անենք ու արանքում քննարկենք։ Ես էդ app-ով ավելի շատ բան հասկացա, քան մեր դասագրքերով :))

Ուխ, դե ուրեմն ինձ կօգնես ^_^ Արտասանությունից ոնց որ թե արդեն գլուխ հանել եմ (բացառությամբ մի երկու ախմախ դեպքերի)։

Freeman
10.12.2014, 09:03
Ո՞վ հավես ունի հետս իսլանդերեն բզբզի :)

Իռլանդերեն սովորեք, մինչև ես բանակից հետ գամ :))
լավ էլի :(

մարդագայլուկ
10.12.2014, 10:44
Իռլանդերեն սովորեք, մինչև ես բանակից հետ գամ :))
լավ էլի :(

Դու էլ միացի :)

Freeman
12.12.2014, 23:49
Դու էլ միացի :)

Հիմա տեխնիկապես անհնար ա))