PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքի ամենատեսարժան վայրը

Նոյեմ
03.07.2014, 17:33
Գրում ենք քաղաքը ու վերջինիս ամենատեսարժան վայրերը, առանց որոնց այցելության քաղաքը լքել չարժե:

Անձամբ ինձ էս քաղաքներն ա հետաքրքիր՝ Բրյուսել, Ամստերդամ, Փարիզ:
Փարիզում մոտ 6-7 ժամ ազատ եմ լինելու ամենայն հավանականությամբ, ի՞նչ կարելի է հասցնել տեսնել էդ ընթացքում.. (Մի ամբողջ օր Բրյուսելում, մի 4-5 ժամ էլ՝ Ամստերդամում):

Քանի որ առաջին անգամ եմ լինելու, չգիտեմ ինչ կհասցնեմ նայել:

Սպասում եմ առաջարկությունների՜: :roll

StrangeLittleGirl
03.07.2014, 17:45
Ամստերդամում խորհուրդ կտամ ուղղակի քաղաքի կենտրոնի ջրանցքներով քայլել: Ե՛վ ջրանցքներն են սիրուն, և՛ կամուրջները, և՛ շրջակայքի շենքերը: Ու անպայման՝ պայուսակ-մայուսակիդ ուշադիր, գողություններն ահավոր շատ են:

Բրյուսելից տպավորված չեմ: Մենակ որ հասցնես իրենց գլխավոր հրապարակը գնալ, լրիվ հերիք ա: Եթե օգոստոսին ես լինելու, էնտեղ կարծեմ ծաղկային գորգն է լինելու: Մի հատ օրերը ճշտիր, կարծում եմ՝ արժե տեսնել: Կախված նրանից, թե մի ամբողջ օրդ ինչքանով է ամբողջ օր, խորհուրդ կտայի դա օգտագործել այլ բելգիական քաղաքներ տեսնելու վրա, մասնավորապես՝ Բրյուգե, Գենտ և Անտվերպեն (վերջինում չեմ եղել, բայց շատերից եմ լսել, որ սիրուն ա, իսկ առաջին երկուսում եղել եմ, ու հաստատ Բրյուսելին ծալած ունեն):

Փարիզում 6-7 ժամն ահավոր-ահավոր քիչ ա: Կառաջարկեի Մոնմարտր բարձրանալ, բայց դե դա իմ անձնական նախընտրությունն ա:

Նոյեմ
03.07.2014, 17:49

Շնորհակա՜լ :love

Sagittarius
03.07.2014, 22:12
Ամստերդամում խորհուրդ կտամ ուղղակի քաղաքի կենտրոնի ջրանցքներով քայլել: Ե՛վ ջրանցքներն են սիրուն, և՛ կամուրջները, և՛ շրջակայքի շենքերը...

...և՛ թիթեռնիկները :))

keyboard
03.07.2014, 22:35
Բյուրի հետ համակարծիք եմ, Ամստերդամից էլ էնքան տպավորված չեմ, մադամ Տյուսոի թանգարանը հավանեցի, մեկ էլ Կարմիր լապտերների փողոցը, հետաքրքրության առումով, ծառայություններից չեմ օգտվել::D
Անտվերպենում եղել եմ, ընկերս էնտեղ է ապրում, սիրուն ա:
Փարիզում նշված ժամանակը հաստատ քիչ ա, անգամ միայն աշտարակը տեսնելու համար :)

Dayana
05.07.2014, 03:28
Ամստերդամում խորհուրդ կտամ ուղղակի քաղաքի կենտրոնի ջրանցքներով քայլել: Ե՛վ ջրանցքներն են սիրուն, և՛ կամուրջները, և՛ շրջակայքի շենքերը: Ու անպայման՝ պայուսակ-մայուսակիդ ուշադիր, գողություններն ահավոր շատ են:

Բրյուսելից տպավորված չեմ: Մենակ որ հասցնես իրենց գլխավոր հրապարակը գնալ, լրիվ հերիք ա: Եթե օգոստոսին ես լինելու, էնտեղ կարծեմ ծաղկային գորգն է լինելու: Մի հատ օրերը ճշտիր, կարծում եմ՝ արժե տեսնել: Կախված նրանից, թե մի ամբողջ օրդ ինչքանով է ամբողջ օր, խորհուրդ կտայի դա օգտագործել այլ բելգիական քաղաքներ տեսնելու վրա, մասնավորապես՝ Բրյուգե, Գենտ և Անտվերպեն (վերջինում չեմ եղել, բայց շատերից եմ լսել, որ սիրուն ա, իսկ առաջին երկուսում եղել եմ, ու հաստատ Բրյուսելին ծալած ունեն):

Փարիզում 6-7 ժամն ահավոր-ահավոր քիչ ա: Կառաջարկեի Մոնմարտր բարձրանալ, բայց դե դա իմ անձնական նախընտրությունն ա:

Անտվերպենում ամենասիրունը կայարանն ա :))
Շուչու, սիրուն ա Անտվերպենը, իսկ Բրյուսելն անկապ ա, ինչքան էլ տուրիստական ընկերություններն իրեն եվրոպայի մայրաքաղաք անվանեն:

Lusina
06.07.2014, 00:22
Իսկ ինձ դուր ա եկել Բրյուսելը :unsure Ճիշտ ա, Բրյուգեին չի հասնի, բայց եթե Բրյուգե գնալու հնարավորություն չլինի, Բրյուսելում էլ հաստատ 1 օրվա նայելու բան կա. Հենց թեկուզ Mini-Europe-ը ահագին հետաքրքիր ա. Կողքն էլ Atomium-ը կարելի ա մտնել, քաղաքի տեսքը հավես ա վերևից. Մեկ էլ Basilica եկեղեցին ա շատ սիրուն, ես որ առանձնապես չեմ սիրում եկեղեցիներ , սա հավանել էի (նու դրսից մենակ, ներսը մյուս եկեղեցիների նման ճնշող էր :)) )

Գալաթեա
06.07.2014, 01:59
Ամստերդամում խորհուրդ կտամ ուղղակի քաղաքի կենտրոնի ջրանցքներով քայլել: Ե՛վ ջրանցքներն են սիրուն, և՛ կամուրջները, և՛ շրջակայքի շենքերը: Ու անպայման՝ պայուսակ-մայուսակիդ ուշադիր, գողություններն ահավոր շատ են:

Բրյուսելից տպավորված չեմ: Մենակ որ հասցնես իրենց գլխավոր հրապարակը գնալ, լրիվ հերիք ա: Եթե օգոստոսին ես լինելու, էնտեղ կարծեմ ծաղկային գորգն է լինելու: Մի հատ օրերը ճշտիր, կարծում եմ՝ արժե տեսնել: Կախված նրանից, թե մի ամբողջ օրդ ինչքանով է ամբողջ օր, խորհուրդ կտայի դա օգտագործել այլ բելգիական քաղաքներ տեսնելու վրա, մասնավորապես՝ Բրյուգե, Գենտ և Անտվերպեն (վերջինում չեմ եղել, բայց շատերից եմ լսել, որ սիրուն ա, իսկ առաջին երկուսում եղել եմ, ու հաստատ Բրյուսելին ծալած ունեն):

Փարիզում 6-7 ժամն ահավոր-ահավոր քիչ ա: Կառաջարկեի Մոնմարտր բարձրանալ, բայց դե դա իմ անձնական նախընտրությունն ա:

Ամստերդամի ու Փարիզի պահով ճիշտ են Բյուրի խորհուրդները:
Առաջինում՝ ջրանքները բաց չթողնես, մեկ էլ եթե կարողանաս տեղավորվել՝ Վան Գոգի թանգարան գնա, կենտրոնում ա: Ինձ համար անմոռանալի բան էր: Ասենք մի 2 ժամ էդտեղ, երկու ժամ էլ ջրանցքները:

Փարիզում 6 ժա՞մ...տխուր ա...
Բայց Բյուրը ճիշտ ա, Մոնմարտր բարձրացի: Աշխատի նեղլիկ փողոցներով բարձրանաս, հետո աստիճաններով կիջնես: Եթե հետդ իմացող մարդ կա, հատկապես: Հետո վերևից գրեթե ամբողջ քաղաքը կտեսնես :)
Մտքումդ կբարևես իմ կողմից :)

StrangeLittleGirl
06.07.2014, 02:02

Հա՜, Վան Գոգի թանգարանը :love
Եթե, իհարկե, ստիպված չլինես երկու ժամ հերթ կանգնել: Սովորաբար մեծ հերթեր են լինում էնտեղ:

Գալաթեա
06.07.2014, 02:12
Մեկ էլ Փարիզում շատ կարևոր ա՝ ինչ տրանսպորտային միջոց ես ունենալու:
Ամենահարմարը քո դեպքում երևի մետրոյի մի օրվա տուրիստական քարտը կլինի, որով նաև ավտոբուս կարաս նստես:
Եթե մաքուր 6 -7 ժամ ունես, էդ դեպքում կարող ես հասցնել Էյֆելն էլ մոտիկից տեսնել, բայց առանց բարձրանալու :) Հիտլերի տեսած տեղից օրինակ, Տրոկադերո հրապարակից: Գժանոց սելֆիի տեղ ա :))

Տրիբուն
06.07.2014, 23:46
Նոյեմ ջան, էս աշխարհտեսածները քեզ խաբում են: 6-7 ժամում դաժե Քյավառի տեսարժան վայրերը չես հասցնի տեսնել, ուր մնաց Փարիզինն ու Բրյուսելինը:

6-7 ժամը հազիվ հերիքացնում ա մի հատ լավ ռեստորանի ու մի հատ բոռդելի համար:

Guest
07.07.2014, 00:08

Համաձայն եմ լրիվ:

Երեք քաղաքում էլ եղել եմ, բոլորն էլ հրաշք են:
Ամենալավը՝ գնաս էտ մի քանի ժամը թեթեվ պտտվես կենտրոնում ու որքան հանգիստ դա անես այդքան ավելի շատ տպավորություն կստանաս:

Guest
07.07.2014, 13:26
Մի տարբերակ էլ, եթե հեծանիվ լավ ես քշում, հեծոով ֆռալուց ավելի մեծ հաջույք չկա: Համ շատ տեղ ես լինում, համ չես հոգնում: Մնում ա վարձակալության տեղերը իմանաս:

Նոյեմ
08.07.2014, 00:52
Իրականում մի ամիս ունեմ դեռ մինչև գնալը: Ինձ պետք էր իմանալ, որ համալսարանիս գրեի, ինչ եմ ուզում, ինչ չեմ ուզում:
Պարզվեց, որ Փարիզում 2 օր եմ լինելու, ման են տալու, 6-7 ժամն էլ ազատ են թողնելու, որ ով ինչ ուզի, տեսնի:

Ամստերդամ էլ: Բրյուսել չուղարկեցի հայտս: Իմ քաղաքից շատ մոտ ա, մենակ էլ կարամ գնամ:

Շատ շնորհակալություն պատասխանների համար, գնալուցս անմիջապես առաջ էլի հարցախեղդ կանեմ :))

StrangeLittleGirl
02.08.2014, 12:52
Եկել եմ Լոնդոնի մասին հարցնելու: Նախկինում եղել եմ այնտեղ ու տեսել բոլոր հայտնի տեսարժան վայրերը: Ի՞նչ հետաքրքիր տեղեր գիտեք, որ կարելի է գնալ երկու օրվա ընթացքում:

ivy
02.08.2014, 13:01
Notting Hill-ում ման եկել ե՞ս արդեն։

ivy
02.08.2014, 13:11
Քայլում ես Նոթինգ Հիլի Պորտոբելլո Մարկեթով ու մտքում "Ain't No Sunshine" երգում, հավես ա :)
Ի դեպ, ամեն տարի օգօստոսի վերջին Նոթինգ Հիլում կարնավալ ա լինում, եթե էնտեղ լինես, կարող ես գնալ նայել։

StrangeLittleGirl
02.08.2014, 13:40
Քայլում ես Նոթինգ Հիլի Պորտոբելլո Մարկեթով ու մտքում "Ain't No Sunshine" երգում, հավես ա :)
Ի դեպ, ամեն տարի օգօստոսի վերջին Նոթինգ Հիլում կարնավալ ա լինում, եթե էնտեղ լինես, կարող ես գնալ նայել։

Վայ, չոտկի հենց էդ օրերին էլ էնտեղ ենք լինելու :) Էս էլ ավելացրինք:

StrangeLittleGirl
03.08.2014, 15:05
Ժող, ուրիշ ատաջարկնե՞ր: Ուզում ենք անելիքների հսկայական ցուցակ ունենալ, հետո մեջներից ընտրել:
Ներս, դու ի՞նչ կասես:

ivy
10.10.2015, 20:06
Անուկին արդեն հարցուփորձ եմ անում, բայց դուք էլ ձեր փորձով կիսվեք:
Ինչե՞ր կարելի է անել ու տեսնել Նյու Յորքում տարեմուտին: Մի շաբաթով եմ գնում, մենակ եմ լինելու, առաջին ուղևորությունս է Նահանգներ, մնալու եմ մի շաբաթ՝ Մանհեթընում:

Ուլուանա
10.10.2015, 21:54
Ռիփ, թանգարաններն էլ ներառե՞մ, թե՞ թանգարանների հավես չունես։

Ի դեպ, զուտ Մանհեթընով քայլելն արդեն իսկ հետաքրքիր արկած կարելի ա համարել. ինչ տեսակի մարդ ասես չես տեսնի :))։
Դե, դու հարցիս պատասխանի, որ ավելի ճիշտ կողմնորոշող առաջարկներ անեմ։

ivy
10.10.2015, 22:04

Ներառի, բայց քիչ :))
Ավելի շատ՝ դրսերում ուր գնամ, ուր քայլեմ, որտեղով անցնեմ:

ivy
14.10.2015, 10:36
Մեկ էլ մի հարց, Ազատության արձանը տեսնելու համար տոմսերը նախապե՞ս պիտի վերցնել, շաբաթներ առա՞ջ. նկատի ունեմ՝ հերթե՞ր են, թե՞ կարելի է տեղում, ցանկացած օր տոմս գնել ու այցելել:

մարդագայլուկ
14.10.2015, 10:57
Մեկ էլ մի հարց, Ազատության արձանը տեսնելու համար տոմսերը նախապե՞ս պիտի վերցնել, շաբաթներ առա՞ջ. նկատի ունեմ՝ հերթե՞ր են, թե՞ կարելի է տեղում, ցանկացած օր տոմս գնել ու այցելել:

Ինձ թվում ա ավելի լավ ա նախօրոք վերցնել զուտ ժամանակ խնայելու նպատակով: Մենք մոտ մի ժամ անցկացրել ենք եսիմ քանի կիլոմետրանոց հերթի մեջ:

ivy
18.11.2015, 23:35
Ծանոթներիցս մեկն ինձ տեղեկացրեց էս կայքի (http://bigapplegreeter.org/) մասին, ուզեցի ձեզ էլ ասել:
Եթե հանկարծ ինձ նման մենակ հայտնվեք Նյու Յորքում՝ առանց ոչ մի բան ճանաչելու, սա քաղաքին ծանոթանալու շատ լավ միջոց է:
Կան այսպես կոչված "greeter"-ներ, որոնք սովորաբար թաշակառուներ են՝ իրենց քաղաքը շատ սիրող: Հավեսով ցույց են տալիս Նյու Յորքի հետաքրքիր տեղերը: Ու հետն էլ անվճար. իրենց պարզապես դուր է գալիս մարդկանց ծանոթացնել իրենց քաղաքի հետ :)

StrangeLittleGirl
14.04.2016, 15:22
Հռոմից ի՞նչ կասեք:

Ներսես_AM
14.04.2016, 15:40
Հռոմում ուղղակի քայլում ես ուր աչքդ կտրի։ Ամեն անկյունում մի հնություն գցած ա։ :))

Տրիբուն
14.04.2016, 20:57
Հռոմից ի՞նչ կասեք:

Քեզ չի սազում սթից հարցեր տալը։

StrangeLittleGirl
18.10.2016, 22:51
Համբուրգից ի՞նչ խորհուրդ կտաք։ Սաղ ստանդարտ տեսարժան վայրերը տեսել եմ, բայց ասենք եթե նենց հետաքրքիր բաներ գիտեք կամ լավ ռեստորան-սրճարան-բան, ասեք :)

Գաղթական
20.10.2016, 10:17
Հոլանդիայում խորհուրդ կտամ Զաանդամ այցելել (Ամստերդամից 14կմ), ուր գտնվում է Հոլանդիայի տարածքում ամենահին փայտաշեն տունը, որում բնակվել է Պյոտր 1-ինը (նավաշինություն ուսանելու տարիներին) և որում էլ գտնվում է իր տուն-թանգարանը:
Մեկ էլ արժի ծովը/օվկիանոսը ցամաքից բաժանող դամբայի վրա լինել ու հիանալ ինժեներական հանճարով (քաղաքը շատ ավելի ցածր է ջրի մակարդակից:

Բելգիայում էլ հետաքրքիր է Եվրոպայի համար բախտորոշիչ Վատերլոյի ճակատամարտի վայր այցելել ու «Պաիրի Դաիզա» այգին, ուր հանդիպում են աշխարհի 4 կողմերի ֆլորան ու ֆաունան:
Մեկ էլ, իհարկե, Գենտի համալսարանի ներկայիս գրադարանի մասնաշենք, որում ուսանած Դանիել Վարուժանի պատվին մեծ ցուցանակ է փակցված հենց մուտքի մոտ:

էս ամենը մի քանի օրով այցելության դեպքում..

նու, եթե ժամանակ էլ մնա, կարելի է հոլանդա-բելգիական Բաարլե-Նասսաու գյուղն այցելել: Պետական սահմանն անցնում է հենց գյուղի միջով՝ շատ հաճախ որևէ խանութ կամ ինչ-որ մեկի տուն երկու պետությունների մեջ կիսելով ))

Գաղթական
20.10.2016, 10:20
մոռացա ավելացնել Բենելյուքսի տարածքում քրիստոնեություն տարածած հայազգի Սուրբ Սեբաստացու (Սինտ Սերվատիուս) տուն թանգարանը ու իր անվան գեղեցիկ եկեղեցին: 2-ն էլ գտնվում են Մաաստրիխտ քաղաքում...