PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեգենդար էլեկտրոնային երաժշտական գործիքներ



Jarre
01.07.2014, 11:04
Բարի գալուստ էլեկտրոնային երաժշտության խորհրդավոր ձայների աշխարհ


http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/oxygene3dset_zps4d5bace6.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/oxygene3dset_zps4d5bace6.jpg.html)

Այս թեմայում կամաց-կամաց կփորձեմ պատմել էլեկտրոնային ամենալեգենդար ու հետաքրքիր երաժշտական գործիքների մասին։
Գործիքներ որոնք ավելի շատ պատկանում են գիտությանը, քան երաժշտությանը։ Գործիքներ, որոնք երբ տեսնում եք իրար կողք շարված տպավորություն է, թե դուք գտնվում եք ինչոր գիտական լաբորոտորիայում։ Եվ դուք չեք սխալվում :) Այս գործիքները ստեղծողները հիմնականում գիտնականներ են և ոչ թե երաժիշտներ։

Մի՛ շտապիր փակել այս թեման և մտածել, որ սա քեզ համար չէ։ Հավանաբար քո սիրած երաժշտության մեջ էլ կան այս գործիքների ձայները։ Հնարավոր է, որ քո սիրած երաժիշտը կամ խումբը գործածում են այս գործիքները։

Այս թեմայում կունենանք հնարավորություն համառոտ ծանոթանալու գործիքին, լսելու նրա ձայները և տեսնելու աշխարհի ամենահայտնի երաժիշտներին կամ խմբերին որոք իրենց ձայնագրությունների կամ համերգների ժամանակ գործածել են այս սինթեզատորները կամ այլ կերպ ասած ձայների անսահման շտեմարանները։

Այս թեմային ծանոթանալով դու կկարողանաս տարբերել ամենազանազան սինթեզատորների ձայները, ինչպես տարբերում ես ջութակի և դաշնամուրի ձայնը։ Հետաքրքիրն այն է, որ էլեկտրոնային երաժշտության սիրահարների ճնշող մեծամասնությունը պատկերացում անգամ չունի իր ամենասիրած ալբոմների գործիքների մասին և չգիտի թե որ գործիքը ինչ ձայն է հանում։ Պատկերացրեք, որ դուդուկի ձայն լսեք, ձեզ հարցնեն ի՞նչ գործիքի ձայն է և դուք պատասխանեք թավջութակ։ Նույնիսկ պատկերացնել չի կարելի։ Իսկ այս հարցում համարյա ամբողջ աշխարհն է այդ վիճակում, այդ թվում նաև դու :P

Եվ այսպես սկսեցինք :)

ՀԳ՝ խնդրում եմ անպայման հաշվի առեք, որ ես երաժիշտ չեմ և չեմ նվագում և ոչ մի ձեզ հայտնի երաժշտական գործիքով։ Բայց ձայները ահավոր շատ եմ սիրում և համարյա ամբողջ կյանքս անց եմ կացրել էլեկրոնային դասական երաժշտություն լսելով և ուսումնասիրելով։

Jarre
01.07.2014, 11:05
ARP 2500

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/01ARP2500_zpse2ffb368.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/01ARP2500_zpse2ffb368.jpg.html)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/02ARP2500_zps20aa4c9f.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/02ARP2500_zps20aa4c9f.jpg.html)

ՏԵՍԱԿԸ՝ անալոգային մոնոֆոնիկ մոդուլյար սինթեզատոր
ՍՏԵՂԾՄԱՆ ՏԱՐԵԹԻՎ՝ 1970-1974
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է՝ ԱՄՆ-ում (ըստ որոշ տեղեկությունների արտադրվել է ընդամենը 100 օրինակ)։
ԳԻՆԸ (ներկայում)՝ 12-15.000 ԱՄՆ դոլար
ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ARP-ն գծագրել է ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ Ալան Պերլմանը։ Ինչպես հուշում է անվանումը՝ մոդուլյար սինթեզատոր, այս գործիքը տալիս է հնարավորություն աշխատելու ձայնային օսցիլացիաների հետ (վիդեոն, որ նայեք կհասկանաք, թե դա որն է)։ Այս սինթեզատորը համարվում է Մուգ մոդուլյար սինթեզատորի հիմնական մրցակիցը։ Անգամ Բոբ Մուգը՝ Մուգ ֆիրմայի հիմնադիրը, խոստովանել է, որ այս գործիքը ունի ակնհայտ առավելություններ համեմատած Մուգի հետ։ Առավելություններից ինձ ծանոթ են երկուսը. առաջին՝ ձայնային ստաբիլ օսցիլացիաները, որոնք տալիս են հնարավորություն կենդանի համերգների ժամանակ գործածել այս գործիքը։ Հակառակ սրա Մուգի ձայնը կարող է հեշտությամբ կորել կամ խառնվել՝ ստաբիլ չէ։ Եվ երկրորդ՝ Մուգը մոդուլները իրար է միացնում կաբելի միջոցով, իսկ ARP2500-ը աշխատում է այլ սկզբունքով։ Այն բաղկացած է զուգահեռ և ուղղահայաց գծերից բաղկացած մատրիցայից։ Դրա վրա դուք կարող եք նկատել բազմաթիվ անցքեր։ Այդ անցքերի մեջ հատուկ բուլավկաներ մտցնելով դուք ստանում եք անսահման հնարավորություն «խաղալ» օսցիլացիաների հետ։

Ասածս հասկանալու համար առաջարկում եմ դիտել վիդեոնյութը։
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ՈՎՔԵՐ ԳՈՐԾԱԾԵԼ ԵՆ ԱՅՍ ԳՈՐԾԻՔԸ՝ The Who, David Bowie, Jean Michel Jarre և այլոք

DEMO VIDEO

http://youtu.be/52IvtAwNIkg

Երաժշտություն
(փորձիր այս երաժշտությունը լսելիս գտնել ARP 2500-ի ձայնը։ Եթե դա քեզ մոտ ստացվեց, ուրեմն դու արդեն մի քայլ մոտեցար էլեկտրոնային երաժշտությանը։ Անգամ հարյուր տարվա լսողները չգիտեն, թե որ գործիքը ինչ ձայն ունի, իսկ դու արդեն գիտես :D )

http://youtu.be/K_4VmjelJao

Jarre
02.07.2014, 07:04
FAIRLIGHT CMI

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/03FIRLIGHTSMI_zps1a4ca6d0.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/03FIRLIGHTSMI_zps1a4ca6d0.jpg.html)

ՏԵՍԱԿԸ՝ պոլիֆոնիկ սինթեզատոր-սեմփլ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է՝ 1979 թվականին
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է՝ Ավստրալիա
ԳԻՆԸ՝ 25.000 ԱՄՆ դոլար 70-80-ականներին, 17-25.000 դոլար այժմ
ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Fairlight CMI-ն աշխարհի առաջին պոլիֆոնիական սինթեզատոր-սեմփլերն է։ Այդ թվականներին երաժիշտները բավարարվում էին այնպիսի սինթեզատորներով, որոնք պարզապես սինթեզում էին մի քանի ձայներ։ Իսկ այս գործիքը կատարեց իրական հեղափոխություն երաժշտական աշխարհում։ Երաժշտությունը փոխվեց այս գործիքից հետո։ Այն տվեց հնարավորություն անսահմանափակ քանակի ձայների հետ աշխատելու։ Ցանկացած ձայն հնարավոր է ձայնագրել և մուտքագրել սինթեզատոր և այդ ձայնը կարելի էի օգտագործել երաժշտական ստեղծագործության մեջ։

Այս սինթեզատորը փոխեց երաժշտության պատմությունը, երաժշտության զարգացումը և էվոլյուցիան։ Այն բացեց ձայնային էֆեկտների մի չտեսնված աշխարհ։ Փաստորեն կարելի է երաժշտության մեջ մտցնել ցանկացած էֆեկտ՝ երեխայի սինթեզված ձայն, ինքնաթիռի թռիչքի ձայն, կոտրվելու ձայն, ծիծաղի ձայն, մարդու ձայն, երկաթի ձայն, փայտի ձայն։

Այս գործիքի շնորհիվ անցյալում բազմաթիվ, իսկ այսօր պրատկիկապես բոլոր երաժիշտները լայնորեն գործածում են այս գործիքի հիման վրա ստեղծված սեմփլները։

Հայկական ռաբիզ ոճի նվագողների մեջ շատ տարածված են նման սեմփլ սինթեզատորները։ Նրանք ձայնագրում են դհոլի, դուդուկ, զուռնայի և այլ գործիքների ձայներ և ստանում են ահավոր բարձր որակ։ Երբեմն երբ աչքերդ փակ լսես այդ ձայները չես կարողանա անգամ տարբերել, դա բնական գործիքի՞ հնչողությունն է, թե սեմփլերի։

Սական ճշմարիտ էլեկտրոնային երաժիշտները ԵՐԲԵՔ թույլ չեն տալիս իրենց սեմփլը գործածեն այլ երաժշտական գործիքի ձայն հանելու համար։ Եթե նրանց պետք է ջութակի ձայն, ապա նրանք հրավիրում են ջութակահարի։ Իսկ սեմփլերը գործածում են անհավանական և խորհրդավոր ձայնային էֆեկտներ մշակելու և ստանալու համար։

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ԵՎ ԽՄԲԵՐ ՈՎՔԵՐ ԳՈՐԾԱԾԵԼ ԵՆ ԱՅՍ ԳՈՐԾԻՔԸ՝ Peter Gabriel, Alan Parsons, Depeche Mode, Kate Bush, Herbie Hancock, Stevie Wonder, Duran Duran, YES, Jean Michel Jarre և այլոք։

DEMO VIDEO լեգենդար Պիտեր Գաբրիյելից

http://youtu.be/ON8lVgJxMQA

Երաժշտություն
(փորձիր այս երաժշտությունը լսելիս գտնել FAIRLIGHT CMI-ի ձայնը (էն ֆոնային ձայնային էֆեկտները, որոնք շատ նման են մարկանց ու կենդանիների ձայների հենց այս սինթեզով են արված)։ Եթե դա քեզ մոտ ստացվեց, ուրեմն դու արդեն մի քայլ մոտեցար էլեկտրոնային երաժշտությանը։ Անգամ հարյուր տարվա լսողները չգիտեն, թե որ գործիքը ինչ ձայն ունի, իսկ դու արդեն գիտես :D )

http://youtu.be/CnVf1ZoCJSo

Իսկ հիմա շատ եզակի մի ալբոմ, որը ինքն իրենով Fairlight CMI-ի ակնառու դեմո է։ Ամբողջ ալբոմում հնչում է հենց այս գործիքը։ Վայելեք։

http://youtu.be/XfRtFlCIO60


ՀԳ՝ հաջորդ գործիքը Ժառի հետ հեչ կապ չի ունենալու :D

Jarre
15.07.2014, 07:31
EMS Synthi AKS

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EMSSynthiAKS_zpsde53bf07.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/EMSSynthiAKS_zpsde53bf07.jpg.html)

ՏԵՍԱԿԸ՝ մոդուլար անալոգային սինթեզատոր; սեքվենսեր
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է՝ 1971 թվականին
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է՝ Անգլիա
ՀԻՄԻԿՎԱ ԳԻՆԸ՝ մոտ 15.000 դոլար
ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Առաջին հայացքից այս գործիքը չունի լայն ճանաչում երաժշտական աշխարհում։ Սակայն սա միայն առաջին հայացքից :D Փինք Ֆլոյդը իր լեգենդար The Dark Side of the Moon-ում գործածում է հենց այս գործիքը։ Ինչպես ցանկացած սեքվենսեր EMS Synthi AKS-ը տալիս է հնարավորություն սեքվենսելու ձայները։ Սակայն այն տալիս է նաև հնարավորություն սեքվենսել մեղեդի։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Երկար-բարակ բացատրությունները լսելու փոխարեն, ավելի լավ է դիտեք ինքներդ, թե ինչպես են դա արել Փինք Ֆլոյդցիները՝ The Dark Side of the Moon-ում։

Pink Floyd

http://youtu.be/0-VHdbDeC-A

Այս գործիքի հնարավորությունները հիանալիորեն բացահայտում է հետևյալ վիդեոն։ Սա անպայման նայեք։

http://youtu.be/q9GOx-z0ajc

Իսկ Roger Waters-ը ժամանակին շեղված եղել այս սինթեզատորի վրա։

http://www.dailymotion.com/video/x109un_roger-waters-synthi-s-aks_music

Անկեղծ ասած սա իմ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ սինթեզատորն է։ Ես գժվում եմ մի ձայնի ու էֆեկտի համար, որը սկզբից հնարավոր է եղել ստանալ միմիայն այս սինթեզով։ Սկզբունքորեն հենց այդ իմ սիրելի ձայներն ու էֆեկտները մինչև օրս էլ կարելի է ստանալ միմիայն այս սինթեզով։ Կան շատ սինթեզատորներ և այլ գործիքներ, որոնց միջոցով կարող ես ստանալ նմանատիպ ձայներ։ Բայց իմ համար դրանք իմիտացիա են։ Ինչպես օրինակ կասետի վրա ջութակի ձայնը ձայնագրես ու համեմատես կենդանի հնչող ջութակի ձայնի հետ։
Սա իսկապես լեգենդար գործիք է։ Ու ոչ թե այն պատճառով, որ ես եմ շատ սիրում, այլ այն պատճառով, որ այսօր այս սինթեզատորի ձայներն ու էֆեկտները լայնորեն կիրառվում են համերգների և ձայնագրությունների ժամանակ։ Շատ DJ-ներ օգտագործում են այս ձայները, սակայն այնքան անգրագետ ու իրենց գործը չսիրող են, որ գաղափար չունեն իրենց սիրած ձայների ծագման մասին։

Ու թեև խոսք էի տվել Ժառի մասին չխոսել, բայց չեմ կարող։ Խոստումս հետ եմ վերցնում։
Այս սինթեզատորի ամենաակնառու գործածողներն են եղել՝ Փինք Ֆլոյդը, Կլաուս Շուլցը, Բրայն Էնոն և Ժան Միշել Ժառը իր լեգենդար Oxygene և Equinoxe ալբոմներում։

Այնպես, որ երբ հիմա լսեք The Dark Side of The Moon-ը և Oxygene-ը փորձեք գտնել այս սինթեզատորի ձայները։ Դա ահավոր հեշտ է։

Yoshio Machida-ն կարողանում է ամբողջությամբ բացահայտել այս լեգենդար գործիքի հնարավորությունները։ 2013-ի CYBERFEST-ի ժամանակ նա քաջություն է ունեցել ՄԻԱՅՆ այս գործիքով ներկայացնել ավանգարդ-էլեկրոնային երաժշտության ոճում մի ստեղծագործություն։ Ահա՛ այն։ Ճիշտ է սա շատ դժվար է անվանել ստեղծագործություն և գուցե դժվար է լսել, բայց ինքը իսկապես լավ տիրապետում է այս գործիքի հնարավորություններին։

http://youtu.be/fd50sLaijSE