PDA

Դիտել ողջ տարբերակը : We are happy - հայկական տեսահոլովակներ

Chuk
29.06.2014, 18:53
Կարծում եմ, որ երկար խոսելու կարիք չկա էս երգի մասին: Ընդամենն ուզում եմ էս թեմայում հավաքենք երգի հայկական տեսահոլովակները, որոնց մեջ բավական շատ պոզիտիվ տարբերակներ կան:

Chuk
29.06.2014, 18:54
Առաջինը կներկայացնեմ էսօր թողարկված տեսահոլովակը՝ Արցախից.

https://www.youtube.com/watch?v=NvD9mnuM3z8

ivy
29.06.2014, 19:04
ԻՆչ լավն էր Արցախինը, ուրախացա լիքը :)

Աթեիստ
29.06.2014, 19:48
Իմ համար առաջինը դեռ մնում ա անգերազանցելի։

https://www.youtube.com/watch?v=rbZZttoWJn0

Ակնհայտ ա, որ ստեղ վոկալ տվյալները երկրորդական են, տեսահոլովակի որակի վրա ազդում են «դերասաններն» ու մոնտաժը։

1-ին տարբերակում «դերասաններն» ավելի ազատ են, անկաշկանդ։ Լավ ա նայվում, որ երգին զուգահեռ ոչ միայն պարում են, այլ նաև երգում։ Դե իսկ մոնտաժը ստեղ շատ լավ ա նայվում, ամեն շարժումը հարմարացրած ա երգին, ի տարբերություն հաջորդ տարբերակների, որտեղ երբեմն նույնիսկ պարը երգի տակտի հետ չի բռնում, էլ չեմ ասում անկապ վազելու կամ հեծանից քշելու մասին։

Chuk
29.06.2014, 19:51
Արտ, էս վիդեոն ինչ-որ մոտս չի բացում, անընդհատ լոադինգ ա լինում, տարբեր պարամետրերով ու բրոուզերներով փորձեցի: Կապի՞ցս ա, թե՞ մի բան էն չի:

Chuk
29.06.2014, 19:56
Արտ, էս վիդեոն ինչ-որ մոտս չի բացում, անընդհատ լոադինգ ա լինում, տարբեր պարամետրերով ու բրոուզերներով փորձեցի: Կապի՞ցս ա, թե՞ մի բան էն չի:
Բացեց :)
Երևին կապիցս էր, ամեն դեպքում:

Chuk
29.06.2014, 19:59
Եթե երկրորդը Լումենի արածի հետ ես, Արտ, այ սրա.

https://www.youtube.com/watch?v=mdG_YiPChdQ

Իմ համար սա ա մնում անգերազանցելի, մի տեսակ շատ կայֆարիկ դեմքեր են մեջը, պոզիտիվը շատ ա:
Բայց դե լիքը ուրիշներ էլ կան, իհարկե՝ ոչ սենց պրոֆեսիոնալ:

Ռուֆուս
29.06.2014, 20:09
Ինձ Ամերիկայի դեսպանատան հովանավորածն ընդհանրապես դուր չի գալիս, ոնց որ դեսպանատան գովազդը լինի, բայց Lumen-ի նկարահանածը շատ ավելի լավն ու մարդիկ ավելի անմիջական են:

Էս մեկն էլ ա շատ լավը, երեխեքի մասնակցությամբ.

https://www.youtube.com/watch?v=7SIjHj72qlQ

ivy
29.06.2014, 21:17
Վայ, ես գժվեցի էս կլիպերից, ուզո՜ւմ եմ էս Երևանը :love

Chuk
29.06.2014, 23:08
Հաջորդ դնելիքներս իհարկե շեդևր չեն, բայց էլի հավես են, կարծում եմ արժի էս թեմայում սաղ իրար գլխի հավաքել:

Թումո դպրոցի Հեփփին.

https://www.youtube.com/watch?v=-OBkWlYqjnw

Chuk
29.06.2014, 23:09
Այբ դպրոցի Հեփփին.

https://www.youtube.com/watch?v=dTu_plH2pdo

Chuk
29.06.2014, 23:10
Էլի Երևանից Հեփփի: Ռեժիսոր՝ Վահե Համբարձումյան

https://www.youtube.com/watch?v=fXWVXwA6DZ0

Chuk
29.06.2014, 23:12
Ինչի՞ մենակ Երևան: Ուրախ ուսանողներ Վանաձորից.

https://www.youtube.com/watch?v=6dBv2EZqtbg

Chuk
29.06.2014, 23:13
Մի հատ էլ երեխեքի մասնակցությամբ.

https://www.youtube.com/watch?v=bzCbWGTRU8o

Chuk
29.06.2014, 23:14
Վանաձորից մի հատ էլ.

https://www.youtube.com/watch?v=Fp1ubGFksik

Chuk
29.06.2014, 23:23
Ինստագրամի շապիկներով Հեփփի՝ էլի Երևանից: Չիդեմ, թե ովքեր են.

https://www.youtube.com/watch?v=pMZkU_U4bPU

Chuk
29.06.2014, 23:26
Սատանեն ասում ա՝ մի հատ ակումբցիներով նկարենք :think

Ռուֆուս
29.06.2014, 23:27
Սատանեն ասում ա՝ մի հատ ակումբցիներով նկարենք :think

Բա էդտեղից պետք ա սկսեիր :))

ivy
29.06.2014, 23:27
Հա՜, հուլիսի վերջին, որ ես էլ լինեմ :yahoo

Ռուֆուս
29.06.2014, 23:36
Ես մտածում եմ, որ հեչ պարտադիր չէ, որ բոլորս էլ Երևանում լինենք: Քանի որ Ակումբը միջազգային հասկացողություն է, կարելի է տարբեր քաղաքներում ու երկրներում հատվածներ նկարել, վերջում իրար կպցնել, էդպես ավելի հետաքրքիր կլինի :)

Chuk
29.06.2014, 23:37

Լավ բան ես ասում, բայց էդ դեպքում մի քիչ որակի մասին էլ ա պետք մտածել: Ես մտածում էի, ակումբում տեսնենք ով ա քիչ թե շատ պրոֆեսիոնալ նկարում ու մոնտաժ անում, որակյալ կամերա ունի, բան-ման:

Թե՞ ում ձեռին ինչ կա, դրանով նկար(վ)ի:

StrangeLittleGirl
29.06.2014, 23:43
Արցախինը նայեցի, հավեսն էր :)
Ի դեպ, տեսե՞լ եք հայտնիների էրեխեքով գլամուռ տարբերակը: Միակն ա հայկականներից, որ ահավոր սիրտս խառնում ա:

Սատանեն ասում ա՝ մի հատ ակումբցիներով նկարենք :think
Հա՜, բայց ես Հայաստաններում չեմ :cry

Chuk
29.06.2014, 23:45
Ի դեպ, տեսե՞լ եք հայտնիների էրեխեքով գլամուռ տարբերակը: Միակն ա հայկականներից, որ ահավոր սիրտս խառնում ա:
Ներող, բայց էդ էլ եմ դրել :oy

Հա՜, բայց ես Հայաստաններում չեմ
Երևի ամեն դեպքում Ռուֆի ասած ձևով արժի անել :)

StrangeLittleGirl
29.06.2014, 23:48
Ներող, բայց էդ էլ եմ դրել :oy

Տեսա :angry

Երևի ամեն դեպքում Ռուֆի ասած ձևով արժի անել :)
Հա, բայց համ էլ պետք ա նորմալ կամերա ունեցող ճարել էս կողմերում :))

Ռուֆուս
29.06.2014, 23:55
Ներող, բայց էդ էլ եմ դրել :oy

Ո՞ր մեկն ա էդ, վերջին դրածներդ դեռ չեմ նայել:

Chuk
29.06.2014, 23:59
Լավ, հեսա մի բան կանեմ: :)
Թեմայի 14-րդ գրառումը, էլի չեմ դնի :))

Ռուֆուս
30.06.2014, 00:16
Յախք, բոշեք:

Norton
30.06.2014, 01:03
Մաքսայինին ընդառաջ Happy МЭСИ

http://www.youtube.com/watch?v=QlXNQRIPQe4

Ռուֆուս
30.06.2014, 01:43
Մի հատ էլ յախք, սավոկ ստրուկներ

Norton
30.06.2014, 01:53
Մի հատ էլ յախք, սավոկ ստրուկներ

Ռուֆ իրանք ընդամենը ուսանողներ են, ոնց որ Հայաստանում Ֆրանսիական կամ Ամերիկյան համալսարանների ուսանողությունը։

Ռուֆուս
30.06.2014, 02:04
Ռուֆ իրանք ընդամենը ուսանողներ են, ոնց որ Հայաստանում Ֆրանսիական կամ Ամերիկյան համալսարանների ուսանողությունը։

Ես էն դասախոսական կազմի հետ էի, որից սովետի շունչը գալիս էր …Ջ

Norton
30.06.2014, 02:05
Ես էն դասախոսական կազմի հետ էի, որից սովետի շունչը գալիս էր …Ջ

Ըստ քեզ ԵՊՀ-ում գերժամանակակից դասախոսներ ե՞ն... Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երն էլ իրար նման են:

Ռուֆուս
30.06.2014, 02:16
Ըստ քեզ ԵՊՀ-ում գերժամանակակից դասախոսներ ե՞ն... Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երն էլ իրար նման են:

Դե հիմա, ես դեռ ախպար կայֆերի մեջ եմ :))

Smokie
30.06.2014, 09:24
Կարող ա՞ մի օր որոշեք ակումբցիներով ակումբի շապիկներ հագած ԽԵՓԻ կազմակերպել::))

keyboard
30.06.2014, 10:14
Վաաաաաաաաաաաաաաաաաաաաախ, Էխերեք էս ինչ առավոտյան կայֆ տրամադրություն տվեցիք ինձ, շնորհակալ եմ բոլորիցդ:

Այ հիմա այ ամ հեփփի, դզեեեե՜ց :love:love

Կարող ա՞ մի օր որոշեք ակումբցիներով ակումբի շապիկներ հագած ԽԵՓԻ կազմակերպել::))

Էս էս գաղափարը ուզում եմ կիրառելի դարձնենք, ինչ ա պետք սրա համար, ես պատրաստ եմ իմ սաղ ռեսուրսներս դնեմ, եկեք նկարենք:

keyboard
30.06.2014, 10:37
Մոռացա նշեմ, մի հատ էլ ակումբցիների երեխաներով ա պետք նկարել, սատկացնենք հայկական ոյւթուբը ժող:

Ուզըըըըըըըըըըըըըըըըըըմ եմ :oy:love

Արևանուռ
30.06.2014, 10:44
Happy Any Rose

http://www.youtube.com/watch?v=yP92lWtPkdg

Արէա
30.06.2014, 10:59
Եթե երկրորդը Լումենի արածի հետ ես, Արտ, այ սրա.

https://www.youtube.com/watch?v=mdG_YiPChdQ

Իմ համար սա ա մնում անգերազանցելի, մի տեսակ շատ կայֆարիկ դեմքեր են մեջը, պոզիտիվը շատ ա:
Բայց դե լիքը ուրիշներ էլ կան, իհարկե՝ ոչ սենց պրոֆեսիոնալ:

Ես առաջին անգամ սա նայելուց, մի քանի անգամ կրկնել եմ 0:48-0:50 հատվածը համոզվելու համար, էդ տղեն Չուկն ա, թե չէ:
Ու ինձ-ինձ որոշել եմ, որ Չուկն ա :))

Chuk
30.06.2014, 12:30
Ես առաջին անգամ սա նայելուց, մի քանի անգամ կրկնել եմ 0:48-0:50 հատվածը համոզվելու համար, էդ տղեն Չուկն ա, թե չէ:
Ու ինձ-ինձ որոշել եմ, որ Չուկն ա :))

Չէ, ես չեմ :))

Chuk
30.06.2014, 23:09
Արէա, դու մեղավոր չես, մերոնց ցույց տվեցի, իրանք էլ մի պահ տարաճանաչեցին :))

Փոքրիկ շրջմոլիկ
01.07.2014, 18:39
«Ղողանջ» ՀԿ-ի Happy-ին :)

https://www.youtube.com/watch?v=8OrXNv7Fj4w

StrangeLittleGirl
03.07.2014, 20:16
Շատ անորակ էր էս Ղողանջինը :( Գուցե արժե նայել համոզվելու համար, որ եթե ակումբով ենք անում, ուրեմն մենակ պրոֆեսիոնալ:

Freeman
03.07.2014, 20:34
Չէ, ես չեմ :))

Բայց որ էսքանը չկարդայի, ուշադիր նայեի, ես էլ էի մտածելու, որ դու ես :))

մարիօ
05.07.2014, 21:18
Happy Գյումրիից. ահագին ստացված էր: :)

https://www.youtube.com/watch?v=MMcvTKpbOsA

Sagittarius
05.07.2014, 22:13
էս թազա հարլեմ շեյք ա՞

մարիօ
05.07.2014, 22:36
էս թազա հարլեմ շեյք ա՞

Նման մի բան :D

Chuk
10.08.2014, 18:57
Ուրախ Գյումրի

https://www.youtube.com/watch?v=NOInkhM-P8g

ivy
10.08.2014, 19:15
Վա՜խ, ինչ լավն էր Գյումրին:
Ալբերտ Մկրտչյանը :love
Համ էլ նորից համոզվեցի, որ Հայաստանի ամենասիրուն աղջիկները Գյումրիիից են, Քույր Քերիի ականջը կանչի :)

Ինչ լավն են էս Հեփիի հայաստանյան կլիպերը. երանի կյանքն էլ հենց մենակ էդպիսին լիներ, ոնց որ էս վիդեոներում են:
Էլի նայեմ, ուրախանամ:

keyboard
10.08.2014, 23:21
Համ էլ նորից համոզվեցի, որ Հայաստանի ամենասիրուն աղջիկները Գյումրիիից են, Քույր Քերիի ականջը կանչի :)

Կլիպը լավն էր իսկականից, բայց Քույր Քերիի ինչն ա սիրուն չհասկացա :think

ivy
10.08.2014, 23:29
Կլիպը լավն էր իսկականից, բայց Քույր Քերիի ինչն ա սիրուն չհասկացա :think

Եթե գտնում ես, որ էս գրածդ լրիվ նորմալ ա նայվում, ինքդ էլ դրան պատասխան գտիր:

keyboard
10.08.2014, 23:30
Եթե գտնում ես, որ էս գրածդ լրիվ նորմալ ա նայվում, ինքդ էլ դրան պատասխան գտիր:
Էսա լույսը վառեմ, գտնեմ, խաբար կանեմ: :B

Մուշու
11.08.2014, 00:09
Ինչ լավն են էս Հեփիի հայաստանյան կլիպերը. երանի կյանքն էլ հենց մենակ էդպիսին լիներ, ոնց որ էս վիդեոներում են:
Էլի նայեմ, ուրախանամ:

Իմ մոտ միանգամից ցանկություն առաջացավ ակումբին ցույց տալ իմ ԲՈւՀ-ի ձեռքի աշխատանքը , այն էլ շաաաաաաատ ամոթ է :( :(

ivy
11.08.2014, 00:15
Դիր, ամոթ չի :)

Մուշու
11.08.2014, 10:01
Սա էլ իմ ԲՈւՀ-ի խայտառակ հափփին :8

https://www.youtube.com/watch?v=RTLPaIVnt5Q&feature=youtu.be&hd=1

Chuk
22.09.2014, 17:04
Ուրախ Էջմիածին.

https://www.youtube.com/watch?v=H7LSeoLBJoE

Chuk
22.09.2014, 17:04
Ուրախ Էջմիածին.
Անկեղծ ասած հույս ունեի պարող տերտերներ տեսնել, փոխարենը քաղաքապետին ծափահարող չինովնիկներ տեսա :(

Մուշու
22.09.2014, 17:25
Ուրախ Էջմիածին.

Ինչ հավեսն են :) :)

keyboard
22.09.2014, 17:37
Ես չէի պատկերացնում, որ սուրբ քաղաքի մարդիկ էսքան անտաղանդ են, իսկ քաղաքը էդքան խամրած ա:

Իրականում էջմիածինը շատ ավելի սիրուն ա...

Chuk
19.10.2014, 21:23
Ուրախ Գորիս.

https://www.youtube.com/watch?v=B0zilRgDGEI

AniwaR
02.11.2014, 09:52
Bang along if you feel like heavy metal is the truth!

http://www.youtube.com/watch?v=slSZ5dVFYwQ

Ձայնալար
02.11.2014, 13:11
Հայկական չի, բայց լավն էր շատ :)

Chuk
04.12.2014, 14:22
Էս էլ ուրախ Սյունիքը: Հեչ պրոֆեսիոնալ չի, բայց մի տեսակ անկեղծ, ազնիվ ա :)

https://www.youtube.com/watch?v=WUTIf8gqlLE

Chuk
10.05.2016, 12:52
Շուշին ստեղ չկար: Երեկվա հետ կապված շատ տարածվեց, ես էլ հիշեցի.

https://www.youtube.com/watch?v=jXpmQbGlIHY

Smokie
30.06.2016, 18:04
Մի 6 հատ Happy-ներ USB վիդեո հավաքածուում պահել էի, մնացածը չեմ նայել դեռ::)) 6-րդը Շուշին ա, որ էսօր առաջին անգամ նայեցի,:love իսկ Գյումրին ու Էջմիածինը պահելու իմաստ կարծես թե չկա արդեն`դրանք անհրաժեշտության դեպքում online կնայեմ::) Երկու Երևան, մի երեխայական, մի Շուշի:
Գուցե ամեն ինչ առջևում է:;)
Հատկապես առաջին ու երևի ամենահայտնի Երևանյանը ինչքան նայում եմ, ոչ մի կերպ չեմ հոգնում դրանից::roll

Smokie
30.06.2016, 18:16
Համ էլ Կապանից Happy չգտա չգիտեմ ինչի::esim Մենակ մի հատ Վարդավարային կար գետում, որը առանձնապես ֆլեշմոբ չէր, ուղղակի գետում լողացող-խաղացող երեխաներ էին, տակից էլ Happy-ի երգն էլ իրանց աղմուկը-աղաղակի փոխարեն:

Smokie
04.07.2016, 14:17
Ես մտածում եմ, որ հեչ պարտադիր չէ, որ բոլորս էլ Երևանում լինենք: Քանի որ Ակումբը միջազգային հասկացողություն է, կարելի է տարբեր քաղաքներում ու երկրներում հատվածներ նկարել, վերջում իրար կպցնել, էդպես ավելի հետաքրքիր կլինի :)

Եթե այսպիսի Happy պատրաստվի, կարծում եմ շատ հավես ու օգտակար գովազդ կլինի ակումբի համար՝ ակումբը սփռված աշխարհով մեկ::)) Ակումբի շապիկներ էլ, որ հագնեին, вообще կայֆ կլիներ::roll