PDA

Դիտել ողջ տարբերակը : Ածելի, թե՞ էլեկտրական սափրիչ

insider
28.06.2014, 19:37
Չգիտեմ, թե ինչքանով ա էս թեման արժանի առանձին թեմա լինելու, բայց դե ոչ մի համար թեմա չգտա, որ այնտեղ գրեմ:

Միշտ սափրվել եմ ածելիով: Հիմա մի տեսակ ալարում եմ ամեն առավոտ սափրվել: Ավելի շուտ ցանկություն կա անցնել էլեկտրական սափրիչների, որ ավելի արագ ու հեշտ լինի՝ ձեռի հետ: Ճիշտ է, ածելիով իմ մոտ դա տևում է մի 5-7 րոպե, բայց դե... Մարդիկ գիտեմ, որ սափրվելը իրենց համար մի ահագին երկար արարողություն է:

Հիմա ո՞վ նման սարքերով սափրվելու փորձ ունի: Հազար ու մի տեսակի ու գնի կա, մարդ չգիտի որն իրեն հարմար կլինի: Դե, պարզ է, որ փորձելու հնարավորություն էլ չկա: Ոմանք էլ ասում են մի երկու շաբաթ էլէկտրականը օգտագործելու ես էլի հետ գաս ածելիին: Ի՞նչ կասեք:

Ռուֆուս
28.06.2014, 20:28
Ես տանել չեմ կարող էլեկտրականները։ Նույնիսկ էն լավ որակի մեքենաներով ու sensitive ռեժիմով մաշկս ահավոր ձևի գրգռում ա։ Դրա փոխարեն կամ չեմ թրաշվում կամ էլ լողանալուց եմ թրաշվում :)) Մաշած լեզվիաները պահում եմ, լողանալուց դրանով ինչքան կարամ մի քանի շաբաթվա բուսնածը սափրում եմ, մնացածն էլ արդեն լողանալուց հետո՝ թրաշի գելով ու նոր լեզվիայով։

Rhayader
28.06.2014, 20:42
Դեմքի համար՝ միայն էլեկտրական տրիմմեր, մարմնի մնացած մասերի համար՝ սովորական անվտանգ ածելի:

boooooooom
28.06.2014, 20:51
Մաշած լեզվիաները պահում եմ, լողանալուց դրանով ինչքան կարամ մի քանի շաբաթվա բուսնածը սափրում եմ, մնացածն էլ արդեն լողանալուց հետո՝ թրաշի գելով ու նոր լեզվիայով։
Փաստորեն դու էլ էս արարողություն սարքում:
Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ սափրվել չեմ սիրում /ոնց որ բոլորը/: Մեծ հաճույքով կանցնեի էլեկտրականի, բայց համոզված եմ որ ածելիի որակ չի տա: Մեկ-մեկ, որ ալարում եմ, են գլխի մազերի համար նախատեսված տժիկով թեթևացնում եմ և սափրվելը հետաձգվում է 2 օրով :

keyboard
28.06.2014, 21:02
սպասում եմ մի աղջիկ գրառում անի էս թեմայում :think

Alphaone
28.06.2014, 21:13
սպասում եմ մի աղջիկ գրառում անի էս թեմայում :think

աղջիկները մազոխիստ են, շարերը մազերն արմատներով հեռացնող սարք են օգտագործում, դուք երևի չդիմանաք(կանայք ավելի ցավադիմացկուն են, ինչքան էլ տարօրինակ լինի)... :)

մարդագայլուկ
28.06.2014, 21:16
սպասում եմ մի աղջիկ գրառում անի էս թեմայում :think

keyboard, ոտքերի համար ածելին ա հարմար :))

StrangeLittleGirl
28.06.2014, 21:18
Լազեր :D

keyboard
28.06.2014, 21:18
աղջիկները մազոխիստ են, շարերը մազերն արմատներով հեռացնող սարք են օգտագործում, դուք երևի չդիմանաք(կանայք ավելի ցավադիմացկուն են, ինչքան էլ տարօրինակ լինի)... :)

Ալֆա ջան, դու երևի մի տեսակ էն չես ասում կոնկրետ սրա վերաբերյալ: Իմ անհամեստ կարծիքով տղաները սեփական մազերը փիդռելու կարիք չունեն, եթե իհարկե հիմիկվա աղջիկները անմազ տղաներին չեն տալիս պրեդպոչծենյաները, իսկ աղջկա պարագայում դա անհրաժեշտություն է, քանզի եթե տղամարդը կարող է չսափրվել ու դեմքի մազերին ձև տալ ու դա նույնպես նորմալ կհամարվի, բայց ասենք աղջկա պարագայում ոտի կամ մարմնի մյուս մասերի մազերը չես կարող էլի ձև տալ ու չսափրել, բացառությամբ մի տեղի իհարկե :D

keyboard, ոտքերի համար ածելին ա հարմար :))

Ապեր, բայց դու ինչ գիտես, աղջիկների ոտերի համար ինչն ա հարմար :think
:D

մարդագայլուկ
28.06.2014, 21:22
աղջիկները մազոխիստ են

էս բառը լրիվ թեմայի մեջ ա :D

StrangeLittleGirl
28.06.2014, 21:25
Ալֆա ջան, դու երևի մի տեսակ էն չես ասում կոնկրետ սրա վերաբերյալ: Իմ անհամեստ կարծիքով տղաները սեփական մազերը փիդռելու կարիք չունեն, եթե իհարկե հիմիկվա աղջիկները անմազ տղաներին չեն տալիս պրեդպոչծենյաները, իսկ աղջկա պարագայում դա անհրաժեշտություն է, քանզի եթե տղամարդը կարող է չսափրվել ու դեմքի մազերին ձև տալ ու դա նույնպես նորմալ կհամարվի, բայց ասենք աղջկա պարագայում ոտի կամ մարմնի մյուս մասերի մազերը չես կարող էլի ձև տալ ու չսափրել, բացառությամբ մի տեղի իհարկե :D

Հով, ո՞վ ա քեզ տենց բան ասել: Սաղ մոդայի հարց ա: Էս դանիացի կնանիք բացարձակապես ոչ մի տեղի մազ էլ չեն հանում: Իրանց փռչոտ դեղին մազերով ֆռֆռում են: Սրանից մի քսան տարի առաջ էլ ոչ մեկի մտքով չէր անցնում թևերի մազերը հանել: Բայց մյուս կողմից էլ չսափրած թևատակերով տղամարդն ուղղակի զզվելի ա:

Ասենք տղամարդիկ էլ կարան արմատներով հեռացնեն դեմքի մազերը (ու ի դեպ, էստեղ անում են), եթե էդքան զզվում են թրաշվելուց: Բայց չգիտեմ ինչու տարածված ստերեոտիպ կա, թե տղամարկությունը կորցնում են տենց: Էստեղ Դանիայում տղամարդիկ հաճախ են լազերով հեռացնում մազերը. հա՛մ մշտական ա, հա՛մ էլ համեմատած մյուս արմատային մեթոդների հետ անցավ ա:

Մուշու
28.06.2014, 21:25
keyboard, ոտքերի համար ածելին ա հարմար :))
Չեմ համաձայնվի ) ածելին ոչ մի բանի համար էլ հարմար չի :)

StrangeLittleGirl
28.06.2014, 21:26
Չեմ համաձայնվի ) ածելին ոչ մի բանի համար էլ հարմար չի :)
Իսկ ես համաձայն եմ :)) Ոտքերի համար էլեկտրական արմատով հեռացնող սարք էի օգտագործում, բայց որոշ ժամանակ հետո էնքան են բարակում մազերը, որ էդ սարքն էլ չի բռնում, ու անկապ փռչոտում ես, չես իմանում՝ ինչ անես: Ստիպված պիտի անցնես հին ու բարի ածելիին, որի առաջ բոլոր տեսակի մազերը խոնարհվում են :))

Smokie
28.06.2014, 21:29
Երբ էլեկտրական սափրիչ ունեցա, չարչարում էր: Ուզում էի մաքրել նորմալ ու էնքան էի անում, մինչ? քրքրում էր լրիվ: Եր?ի սափրիչի որակն էր վատը: Արդեն քանի տարի ա միայն ածելիով եմ սափրվում: Նենց չի, որ ուշքս գնում ա էդ գործողությունից, բայց մորուքիցս ուղղակի տրաքում եմ, երկու օրվա մեջ աճում ա, ես էլ սովորաբար ալարում եմ ու հետաձգում: Լողանալուց հետո եմ անպայման թրաշվում, որովհետ? համ հեշտ ա, համ էլ քանի մաքուր եմ, երեսս է'լ մաքրեմ::))

մարդագայլուկ
28.06.2014, 21:29
Ապեր, բայց դու ինչ գիտես, աղջիկների ոտերի համար ինչն ա հարմար :think
:D

Հեչ, աղջիկների հետ լավ եմ :D

Չեմ համաձայնվի ) ածելին ոչ մի բանի համար էլ հարմար չի :)

Հա հեչ, մեկ-մեկ էլ կտրտում ա: Բայց դե արագ ա :))
Պլյուս Բյուրի ասածից էլ:

Մուշու
28.06.2014, 21:32
Իսկ ես համաձայն եմ :)) Ոտքերի համար էլեկտրական արմատով հեռացնող սարք էի օգտագործում, բայց որոշ ժամանակ հետո էնքան են բարակում մազերը, որ էդ սարքն էլ չի բռնում, ու անկապ փռչոտում ես, չես իմանում՝ ինչ անես: Ստիպված պիտի անցնես հին ու բարի ածելիին, որի առաջ բոլոր տեսակի մազերը խոնարհվում են :))

Խոնարհվում են սկզբում, իսկ հետո դու ես ստիպված լինում խոնհարվես իրեն: Անհարմար ա ածելին նրանով որ էֆեկտը (եթե կարելի է այդպես ասել ) շատ կարճատև է , մի քնի օր ամենաշատը , իսկ էլեկտրականի դեպքում հանգիստ կյանքը ապահովված է ավելի քան մեկ շաբաթով : Դա ոչ միայն իմ փորձն է, աղջիկների սիրել թեմաներից մեկը դա և ես բազմիցս եմ լսել նույն կարծիքը :

Արևհատիկ
28.06.2014, 21:33
սպասում եմ մի աղջիկ գրառում անի էս թեմայում :think
Այ մարդ աղջիկները հազար ու մի բան կարող են հորինել դրա համար՝ էլ թելով են հանում, ասեղային, լազերային էպիլացիա, ոսկ, ածելի, էլեկտրական սարքեր, կրեմներ ու էլի եսիմ ինչեր…

Թե չէ դրել 2 տարբերակ եք քննարկում :))

Մուշու
28.06.2014, 21:33
Հա հեչ, մեկ-մեկ էլ կտրտում ա: Բայց դե արագ ա :))
Պլյուս Բյուրի ասածից էլ:

Մեկ-մեկ լավ ա ասած :(

keyboard
28.06.2014, 21:34
Բյուր, ոչ մի մոդա ու ոչ մի աղջիկ, ով ուզում ա լինի, չի կարա պատճառ հանդիսանա, որ ես թևատակի մազերը մաքրեմ, անհնարա դա, ոչ միայն նրա համար, որ դա տղուն հարիր չի, այլ նրա համար, որ անհարմար ու ահավոր զզվելի երևույթ ա, քանզի մի անգամ փորձեցի ուղղակի կարճացնեմ ու դրանից հետո երբեք էդ մասով չեմ անցնի:
Մոդան մազ հեռացնելու հետ կապ չունի, դա ընդամենը սեփական մոտեցում ա, այսինքն եթե մեկին դուր ա գալիս մազոտ ինքը թողնում ա, մյուսին անմազ ինքը հեռացնում կամ սափրում ա:
Ինչքան էլ որ կինը կամ աղջիկը սիրուն լինի, չմաքրած ոտերի մազերը ահավոր տհաճ են, կոնկրետ իմ աչքի համար, իմ համար դա անընդունելի ա, ես տենց աղջկա հետ մտերմանալու կամ և այլն շփումներ ունենալու ոչ մի հեռանկար ունենալ չեմ կարա, եթե շփվեմ զուտ շրջապատի առումով հա, բայց ոչ մի ավել բան:

StrangeLittleGirl
28.06.2014, 21:36
Խոնարհվում են սկզբում, իսկ հետո դու ես ստիպված լինում խոնհարվես իրեն: Անհարմար ա ածելին նրանով որ էֆեկտը (եթե կարելի է այդպես ասել ) շատ կարճատև է , մի քնի օր ամենաշատը , իսկ էլեկտրականի դեպքում հանգիստ կյանքը ապահովված է ավելի քան մեկ շաբաթով : Դա ոչ միայն իմ փորձն է, աղջիկների սիրել թեմաներից մեկը դա և ես բազմիցս եմ լսել նույն կարծիքը :

Դե նենց չի էլի, որ ես աղջիկ չեմ կամ չեմ փորձել էլեկտրականով :)) Համարյա մի տարի էլեկտրականով հեռացնելուց հետո անցա նորից ածելիի:
Ածելիով մի քանի օրը մեկ սափրելը տևում ա հինգ րոպե: Վերցնենք երեք օրը մեկ: Մի ամսում սաղ իրար հետ ծախսում ես հիսուն րոպե: Իսկ էլեկտրականով ամեն անգամ հեռացնելը եքա արարողություն ա, մի ժամից ավել ա տևում: Թող լինի ամիսը երկու անգամ, բայց ահավոր ժամանակատար ա: Ավելի հեշտ ա երեք օրը մեկ հինգ րոպե ավել մնալ դուշի տակ, քան երկու շաբաթը ամբողջ մեկ ժամ ու ավելի դրան նվիրել:

Skeptic
28.06.2014, 21:38
...դուք երևի չդիմանաք (կանայք ավելի ցավադիմացկուն են, ինչքան էլ տարօրինակ լինի)... :)
Չկա տենց բան (http://www.cracked.com/article_18529_6-absurd-gender-stereotypes-that-science-says-are-true_p3.html): :pardon

Ինչ վերաբերում ա թեմային, բանակում, որոշակի պահից սկսած, էլեկտրական սափրիչ եմ օգտագործել ժամանակ խնայելու, մեկ-մեկ էլ կրիտիկական օրերին չդայաղվելու համար: Բայց զորացրվելուցս հետո վերադարձել եմ սովորական երկածելի ու եռածելի Gillette-ներին:

StrangeLittleGirl
28.06.2014, 21:39
Բյուր, ոչ մի մոդա ու ոչ մի աղջիկ, ով ուզում ա լինի, չի կարա պատճառ հանդիսանա, որ ես թևատակի մազերը մաքրեմ, անհնարա դա, ոչ միայն նրա համար, որ դա տղուն հարիր չի, այլ նրա համար, որ անհարմար ու ահավոր զզվելի երևույթ ա, քանզի մի անգամ փորձեցի ուղղակի կարճացնեմ ու դրանից հետո երբեք էդ մասով չեմ անցնի:
Մոդան մազ հեռացնելու հետ կապ չունի, դա ընդամենը սեփական մոտեցում ա, այսինքն եթե մեկին դուր ա գալիս մազոտ ինքը թողնում ա, մյուսին անմազ ինքը հեռացնում կամ սափրում ա:
Ինչքան էլ որ կինը կամ աղջիկը սիրուն լինի, չմաքրած ոտերի մազերը ահավոր տհաճ են, կոնկրետ իմ աչքի համար, իմ համար դա անընդունելի ա, ես տենց աղջկա հետ մտերմանալու կամ և այլն շփումներ ունենալու ոչ մի հեռանկար ունենալ չեմ կարա, եթե շփվեմ զուտ շրջապատի առումով հա, բայց ոչ մի ավել բան:

Հով, դե ես էլ ասեմ, որ ինձ համար ահավոր զզվելի են փռչոտ թևատակերով տղամարդիկ առաջին հերթին հիգիենայի տեսանկյունից:
Իսկ մոդան կապ ունի, որովհետև ասում եմ՝ տարիներ առաջ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի ա մարմնի մազերը հեռացնել: Դա ավելի շուտ արևելքից արևմուտք եկած սովորություն ա: Հետո մարմնի մասեր կան, որ քսան տարի առաջ ոչ ոք չէր հեռացնում, հիմա սկսել են հեռացնել: Տղամարդիկ էլ վախտին վաքսի կամ այլ միջոցների չէին դիմում, հիմա դիմում են: Մի տասը տարի առաջ Եվրոպայում երբեք չէիր տեսնի պլպլան ոտերով տղամարդկանց, հիմա շատ սովորական բան ա:

Մուշու
28.06.2014, 21:39
Դե նենց չի էլի, որ ես աղջիկ չեմ կամ չեմ փորձել էլեկտրականով :)) Համարյա մի տարի էլեկտրականով հեռացնելուց հետո անցա նորից ածելիի:
Ածելիով մի քանի օրը մեկ սափրելը տևում ա հինգ րոպե: Վերցնենք երեք օրը մեկ: Մի ամսում սաղ իրար հետ ծախսում ես հիսուն րոպե: Իսկ էլեկտրականով ամեն անգամ հեռացնելը եքա արարողություն ա, մի ժամից ավել ա տևում: Թող լինի ամիսը երկու անգամ, բայց ահավոր ժամանակատար ա: Ավելի հեշտ ա երեք օրը մեկ հինգ րոպե ավել մնալ դուշի տակ, քան երկու շաբաթը ամբողջ մեկ ժամ ու ավելի դրան նվիրել:
Ժամանակի հետ կապված համամիտ եմ ) Բայց ածելիի դեպքում մազերը կոշտանում են ինչը տհաճ ա շատ :(

մարդագայլուկ
28.06.2014, 21:42
դա տղուն հարիր չի:

Իսկ կոնկրետ ինձ համար «տղուն հարիր չի» թևի տակ անտառներ ունենալը :)) Ինձ համար ահավոր հակահիգիենիկ երևույթ ա դա:

keyboard
28.06.2014, 21:43
Հով, դե ես էլ ասեմ, որ ինձ համար ահավոր զզվելի են փռչոտ թևատակերով տղամարդիկ առաջին հերթին հիգիենայի տեսանկյունից:
Իսկ մոդան կապ ունի, որովհետև ասում եմ՝ տարիներ առաջ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի ա մարմնի մազերը հեռացնել: Դա ավելի շուտ արևելքից արևմուտք եկած սովորություն ա: Հետո մարմնի մասեր կան, որ քսան տարի առաջ ոչ ոք չէր հեռացնում, հիմա սկսել են հեռացնել: Տղամարդիկ էլ վախտին վաքսի կամ այլ միջոցների չէին դիմում, հիմա դիմում են: Մի տասը տարի առաջ Եվրոպայում երբեք չէիր տեսնի պլպլան ոտերով տղամարդկանց, հիմա շատ սովորական բան ա:

Եթե մոդան ու սիրունությունը նույն նժարին դնենք համաձայն եմ, որտև մոդան չգիտեմ, բայց մաքրված ոտերով աղջիկը բավական սիորւն ու հաճելի ա, չնայած ով գիտի :D

StrangeLittleGirl
28.06.2014, 21:43
Ժամանակի հետ կապված համամիտ եմ ) Բայց ածելիի դեպքում մազերը կոշտանում են ինչը տհաճ ա շատ :(
Չեն կոշտանում, ուղղակի առանց իրանց բարակ ծայրերի են աճում :)

StrangeLittleGirl
28.06.2014, 21:43
Եթե մոդան ու սիրունությունը նույն նժարին դնենք համաձայն եմ, որտև մոդան չգիտեմ, բայց մաքրված ոտերով աղջիկը բավական սիորւն ու հաճելի ա, չնայած ով գիտի :D
Մաքրված ոտերով ու դեմքով տղան էլ, ի դեպ:

keyboard
28.06.2014, 21:46
Իսկ կոնկրետ ինձ համար «տղուն հարիր չի» թևի տակ անտառներ ունենալը :)) Ինձ համար ահավոր հակահիգիենիկ երևույթ ա դա:
Բռատ, կոնկրետ իմ համար հայկական տղուն հարիր չի-ները էնքան էլ կարևոր չեն, եթե ինձ հարմար ա, ում հարիր չի, թող հարիրվի, ես թքած ունեմ, բայց սենց մի հանգամանք էլ կա, որ ես երբեք քաղաքում կամ ռեստորան գնալուց կամ որևէ շրջապատում լինելուց նենց չեմ հագնվում, որ իմ մարմնի էն մասերը արտահայտվեն, որոնք իմ կարծիքով տղեն բացելու կարիք չունի, իսկ լողափում և այլն արդեն ուրիշ ա, էդ դեպքում վսե աձինակվի ասել ռուսի:
Մազ մաքրել չմաքրելը անմիջական հիգիենայի հետ կապելը սխալ ա իմ կարծիքով, տես բյուրը գրել ա, սաղ եվրոպայի կնանիք ոտները չմաքրած են ֆռֆռում, հիմա դնենք սաղին ասենք փնթի ե՞ն, տենց որ նայես Հայաստանում տղեքի 70 տոկոսը փնթի ա էլի :D

Մաքրված ոտերով ու դեմքով տղան էլ, ի դեպ:

Էդ դու կիմանաս Բյուր ջան, ես մի տեսակ չկարեցա աղջկա աչքերով տղուն նայեմ :D

ivy
28.06.2014, 21:47
Բյուր, այ Բյուր, դու տենց լավ ոնց ես ինֆորմացվել, թե Դանիայում ով ոնց է մազերը հեռացնում :))
Ես յոթ տարուց ավել Գերմանիայում եմ, սկի խաբար չեմ էս նեմեցներն իրենց մազերն ինչով են հեռացնում. պիտի իմանայի՞ :))

Կանանց համար երևի ամենահարմարը մազերը երկարաժամկետ հեռացնելն է: Կամ էպիլիացիա, կամ լազեր: Ածելին կամ ցանկացած այլ «սափրիչ» էդքան էլ լավ բան չի:
Տղամարդիկ էլ իրենք գիտեն: Կարևորը, անխնամ տեսք չունենան:

Վահե-91
28.06.2014, 21:47
Իսկ կոնկրետ ինձ համար «տղուն հարիր չի» թևի տակ անտառներ ունենալը :)) Ինձ համար ահավոր հակահիգիենիկ երևույթ ա դա:
Փաստորեն ես դուր կգամ քեզ :))

Smokie
28.06.2014, 21:49
Բյուր, ոչ մի մոդա ու ոչ մի աղջիկ, ով ուզում ա լինի, չի կարա պատճառ հանդիսանա, որ ես թևատակի մազերը մաքրեմ, անհնարա դա, ոչ միայն նրա համար, որ դա տղուն հարիր չի, այլ նրա համար, որ անհարմար ու ահավոր զզվելի երևույթ ա, քանզի մի անգամ փորձեցի ուղղակի կարճացնեմ ու դրանից հետո երբեք էդ մասով չեմ անցնի:

Չէ Հով ջան՝ չեմ կարծում, որ թեւատակի մազերը մաքրելը տղուն հարիր չի, գոնե դա պիտի նորմալ լինի, նորմալ դիտվի, տարին մեկ անգամ պետք ա մաքրազարդել::))
Ուրիշ բան, որ դուրդ չի գալիս, որ անդուր երեւույթ ես համարում:

Rhayader
28.06.2014, 21:52
Իսկ կոնկրետ ինձ համար «տղուն հարիր չի» թևի տակ անտառներ ունենալը :)) Ինձ համար ահավոր հակահիգիենիկ երևույթ ա դա:
Ու ոչ միայն թևերի տակ :D

keyboard
28.06.2014, 21:53
Չէ Հով ջան՝ չեմ կարծում, որ թեւատակի մազերը մաքրելը տղուն հարիր չի, գոնե դա պիտի նորմալ լինի, նորմալ դիտվի, տարին մեկ անգամ պետք ա մաքրազարդել::))
Ուրիշ բան, որ դուրդ չի գալիս, որ անդուր երեւույթ ես համարում:

Սմոք ջան, հարիր չին իմ համար չի, ես առհասարակ եմ ասում:
Հա ով մաքրում ա մաքրի, ես ոչմեկի անուն չեմ կպցնում, ըդամենը իմ տեսակետն եմ ասում:
Եթե ես թևատակերս բացած փողոցով քայլեմ, հա ես էլ եմ կողմ, որ դրանք մաքրվի, բայց եթե դրանք փակ են ու անտեսանելի, մաքրելու կարիք չեմ տեսնում ու դա հիգենայի հետ կապ չունի, ըդամենը աչքի տեսնելու ու ընկալելու սիրունության:
Նույն սկզբունքով, եթե աղջիկը շալվար ա հագել, դու սկի չես էլ ջոկի մաքրած ա ոտերը թե չէ, բայց որ սիրուն յուբկա ա հագնում ու ոտերին մի մետր թրաշ, էդ ժամանակ աչքիս դեմը Առնոլդ Շվարցնեգերն ա գալիս կնգա շորերով, իսկ ես տենց չեմ սիորում էլի Սմոք ջան :)

Ու ոչ միայն թևերի տակ :D

Էդ առաջին հանդիպման ժամանակ էդքան էլ կարևոր չի, կարաս ցույց չտաս էդ անգամը, էդ մի քոնթրոլը կանցնես էլի :D

StrangeLittleGirl
28.06.2014, 21:57
Բյուր, այ Բյուր, դու տենց լավ ոնց ես ինֆորմացվել, թե Դանիայում ով ոնց է մազերը հեռացնում :))
Ես յոթ տարուց ավել Գերմանիայում եմ, սկի խաբար չեմ էս նեմեցներն իրենց մազերն ինչով են հեռացնում. պիտի իմանայի՞ :))

Կանանց համար երևի ամենահարմարը մազերը երկարաժամկետ հեռացնելն է: Կամ էպիլիացիա, կամ լազեր: Ածելին կամ ցանկացած այլ «սափրիչ» էդքան էլ լավ բան չի:
Տղամարդիկ էլ իրենք գիտեն: Կարևորը, անխնամ տեսք չունենան:
Ռիփ, սրանք բաց-բրախ խոսում են էդ թեմաներով: Տղա-աղջիկ, իրար խորհուրդ են տալիս: Դե կնանոց մեջ էլ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ոչ մի հատիկ մազ էլ չեն հեռացնում, փռչոտ ֆռֆռում են, ու ոչ ոք չի ասում՝ աման:

Ու համ էլ դանիացիք ահավոր շատ են սիրում տկլորվել: Մի հատ արև ա դուրս գալիս, ինչ ունեն-չունեն, հանում են մեյդան: Պրոֆեսոր մարդիկ, ասենք, կարող ա շորտերով գործի գան:

Rhayader
28.06.2014, 21:57
https://www.youtube.com/watch?v=UxCHLXQffsg

Մուշու
28.06.2014, 21:59
Ռիփ, սրանք բաց-բրախ խոսում են էդ թեմաներով: Տղա-աղջիկ, իրար խորհուրդ են տալիս: Դե կնանոց մեջ էլ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ոչ մի հատիկ մազ էլ չեն հեռացնում, փռչոտ ֆռֆռում են, ու ոչ ոք չի ասում՝ աման:
Վատ չի, հեչ վատ չի, ու ոչ էլ նեղվում են դրանից ?

StrangeLittleGirl
28.06.2014, 22:02

Չէ հա, սրանք իմ տեսած ամենաանկոմպլեքս ազգն են: Ու մենակ մազերը չեն, ընդհանրապես ցանկացած թեմայով անկոմպլեքս են:

ivy
28.06.2014, 22:02
Ինձ թևատակերում մազեր թողնող կանայք, եթե մնացած ամեն ինչով խնամված տեսք ունեն, ճիշտն ասած, շատ գրավիչ են թվում :)
Հատկապես, եթե ջահել են ու սիրունիկ:
Խփել չլինի:

մարդագայլուկ
28.06.2014, 22:03
Բռատ, կոնկրետ իմ համար հայկական տղուն հարիր չի-ները էնքան էլ կարևոր չեն, եթե ինձ հարմար ա, ում հարիր չի, թող հարիրվի, ես թքած ունեմ, բայց սենց մի հանգամանք էլ կա, որ ես երբեք քաղաքում կամ ռեստորան գնալուց կամ որևէ շրջապատում լինելուց նենց չեմ հագնվում, որ իմ մարմնի էն մասերը արտահայտվեն, որոնք իմ կարծիքով տղեն բացելու կարիք չունի, իսկ լողափում և այլն արդեն ուրիշ ա, էդ դեպքում վսե աձինակվի ասել ռուսի:
Մազ մաքրել չմաքրելը անմիջական հիգիենայի հետ կապելը սխալ ա իմ կարծիքով, տես բյուրը գրել ա, սաղ եվրոպայի կնանիք ոտները չմաքրած են ֆռֆռում, հիմա դնենք սաղին ասենք փնթի ե՞ն, տենց որ նայես Հայաստանում տղեքի 70 տոկոսը փնթի ա էլի :D

Բան չունեմ ասելու keyboard ջան, ամեն մարդ ոնց ուզում ա: Դա արդեն խիստ անձնական ա: Իսկ ես խոսում էի նրանից՝ ինչ ես եմ նախընտրում (կոնկրետ տղաների դեպքում) :)

Փաստորեն ես դուր կգամ քեզ :))

Էդ լավ ա :))

Ու ոչ միայն թևերի տակ :D

հա հեչ :D

StrangeLittleGirl
28.06.2014, 22:05
Ինձ թևատակերում մազեր թողնող կանայք, եթե մնացած ամեն ինչով խնամված տեսք ունեն, ճիշտն ասած, շատ գրավիչ են թվում :)
Հատկապես, եթե ջահել են ու սիրունիկ:
Խփել չլինի:
Համաձայն եմ: Եթե ձեռք չտված մազեր են (այսինքն, ածելիի երես չեն տեսել): Ի դեպ, մի անգամ դու հայտնի մարդկանց նկարներ էիր դրել թևատակի մազերով, շատ էլ նորմալ էին նայվում:

Enna Adoly
28.06.2014, 22:05
Ինձ թվում ա մարդը մոդային նայելով չի,որ պիտի հեռացնի մազերը:think ում ոնց հարմար է: Օրինակ ես գժվում եմ ,որ իմ վրա մազ եմ տեսնում, բայց ուրիշ մարդկանց ո՛չ թևատակի, ո՛չ ոտքերի մազերին չեմ էլ նայում: Չնայած աղջիկներ գիտեմ, ովքեր դրած նայում են, թե ում թևատակին ինչքան մազ կա:(

Վահե-91
28.06.2014, 22:06
Ինձ թևատակերում մազեր թողնող կանայք, եթե մնացած ամեն ինչով խնամված տեսք ունեն, ճիշտն ասած, շատ գրավիչ են թվում :)
Հատկապես, եթե ջահել են ու սիրունիկ:
Խփել չլինի:
:o Ինչ լավ ա ջահել, սիրուն աղջիկները քո պես չեն մտածում

ivy
28.06.2014, 22:07
:o Ինչ լավ ա ջահել, սիրուն աղջիկները քո պես չեն մտածում

Ով ասեց՝ չեն մտածում, լիքը կան, որ էդպես են մտածում ;)

Enna Adoly
28.06.2014, 22:11
Ով ասեց՝ չեն մտածում, լիքը կան, որ էդպես են մտածում ;) ու ճիշտ են անում:) Հետաքրքիր ա, տղաները կարան փռչոտ լինեն, բայց ,որ խոսքը սկսում ա վերաբերել աղջիկներին չեն հանդուրժում:

Վահե-91
28.06.2014, 22:12
ու ճիշտ են անում:) Հետաքրքիր ա, տղաները կարան փռչոտ լինեն, բայց ,որ խոսքը սկսում ա վերաբերել աղջիկներին չեն հանդուրժում:
Ես փռչոտ չեմ ու չեմ հանդուրժի փռչոտի :P

keyboard
28.06.2014, 22:13
:o Ինչ լավ ա ջահել, սիրուն աղջիկները քո պես չեն մտածում

Վահե, բայց դու ինչ անճաշակ ես :D

Իթս ռիլի սեքսի, հլա նայի

http://i.imgur.com/KqGMfKv.jpg

Enna Adoly
28.06.2014, 22:13
Ես փռչոտ չեմ ու չեմ հանդուրժի փռչոտի :P
թևատակի մազով ո՞վ ա փռչոտ դառնում: Էդ ինչքան պիտի թևատակի մազերը շատ լինեն, որ մարդ փռչոտ դառնա:o

Rhayader
28.06.2014, 22:14
Ինձ թևատակերում մազեր թողնող կանայք, եթե մնացած ամեն ինչով խնամված տեսք ունեն, ճիշտն ասած, շատ գրավիչ են թվում :)
Հատկապես, եթե ջահել են ու սիրունիկ:
Խփել չլինի:

Ինձ սկի թևերի տակ մազ թողնող տղամարդիկ դուր չեն գալիս, տնաշեն :D

Rhayader
28.06.2014, 22:14
թևատակի մազով ո՞վ ա փռչոտ դառնում: Էդ ինչքան պիտի թևատակի մազերը շատ լինեն, որ մարդ փռչոտ դառնա:o

Թեմայի մեջ հարց. Բոնի Էմ սիրու՞մ ես:

մարդագայլուկ
28.06.2014, 22:18
Ինձ թվում ա մարդը մոդային նայելով չի,որ պիտի հեռացնի մազերը:think ում ոնց հարմար է: Օրինակ ես գժվում եմ ,որ իմ վրա մազ եմ տեսնում, բայց ուրիշ մարդկանց ո՛չ թևատակի, ո՛չ ոտքերի մազերին չեմ էլ նայում: Չնայած աղջիկներ գիտեմ, ովքեր դրած նայում են, թե ում թևատակին ինչքան մազ կա:(

Հա, մեկը ես Էննա ջան, էդ առումով ես ահավոր քթի մազ եմ :D
Դե լավ, նենց չի, որ բան ու գործ թողած գլուխս մարդկանց թևատակերն եմ խոթում: Ուղղակի կոնկրետ տղաների դեպքում, եթե պատահաբար աչքովս ընկնի, կարող ա միանգամից հիասթափվեմ: Ու նենց չի, որ ես ուզում եմ հիասթափվել: Դա անկախ ինձնից ա լինում:

Enna Adoly
28.06.2014, 22:19
Թեմայի մեջ հարց. Բոնի Էմ սիրու՞մ ես:
սովորական եմ վերաբերվում:

StrangeLittleGirl
28.06.2014, 22:19
Ես փռչոտ չեմ ու չեմ հանդուրժի փռչոտի :P

Այսինքն ոտերիդ մազերը հեռացնու՞մ ես :))
Ինչ-որ մի քիչ չեմ պատկերացնում տղամարդը լրիվ անմազ լինի էլի

keyboard
28.06.2014, 22:21
Այսինքն ոտերիդ մազերը հեռացնու՞մ ես :))
Ինչ-որ մի քիչ չեմ պատկերացնում տղամարդը լրիվ անմազ լինի էլի

Մաքրված ոտերով ու դեմքով տղան էլ, ի դեպ:

Էս ով ա գրել տենաս? :D

Enna Adoly
28.06.2014, 22:22
Հա, մեկը ես Էննա ջան, էդ առումով ես ահավոր քթի մազ եմ :D
Դե լավ, նենց չի, որ բան ու գործ թողած գլուխս մարդկանց թևատակերն եմ խոթում: Ուղղակի կոնրետ տղաների դեպքում, եթե պատահաբար աչքովս ընկնի, կարող ա միանգամից հիասթափվեմ: Ու նենց չի, որ ես ուզում եմ հիասթափվել: Դա անկախ ինձնից ա լինում:
եսի՞մ, ես չեմ նայում: Նայելու դեպքում չգիտեմ կհիասթափվեմ,թե կշարունակեմ անտարբեր մնալ: Երևի կախված է նրանից , թե ինչ աստիճանի աչքիս կխփի էդ պատկերը:D:

StrangeLittleGirl
28.06.2014, 22:25
Էս ով ա գրել տենաս? :D

Հով ջան, նկատի ունեմ՝ բնությունից տրված:

Իսկ ընդհանրապես, շատ տհաճ բան ա, որ տղաներն աղջիկներից պահանջում են խմամված լինել, սաղ տեղերի մազերը հեռացնել, հաճախ լողանալ, որ վրաներից հաճելի հոտ գա, բայց իրանք լողանում են շաբաթը մեկ լավագույն դեպքում (չնայած որ տղամարդիկ կանանցից շատ են քրտնում), ոչ մի տեղի մազ չեն ուզում հեռացնել, ներքնաշորերն էլ օրերով չեն փոխում:

keyboard
28.06.2014, 22:28

Բյուր, էս ինչ դաժան բախտի ես դու արժանացել, էդ որտեղ ա քեզ տենց տղամարդ ռաստ եկել, քոռանամ ես :think

StrangeLittleGirl
28.06.2014, 22:39
Բյուր, էս ինչ դաժան բախտի ես դու արժանացել, էդ որտեղ ա քեզ տենց տղամարդ ռաստ եկել, քոռանամ ես :think

Հով ջան, հայ տղամարդկանց մի 90%-ը տենց են, իզուր մի զարմացի:

ivy
28.06.2014, 22:40
Ինձ սկի թևերի տակ մազ թողնող տղամարդիկ դուր չեն գալիս, տնաշեն :D

Տղամարդիկ ուրիշ թեմա են։

Ինձ բնական տեսքով կանայք շատ են դուր գալիս, ներառյալ՝ չհեռացված մազերը, եթե բնականից շատ չեն։

keyboard
28.06.2014, 22:42
Հով ջան, հայ տղամարդկանց մի 90%-ը տենց են, իզուր մի զարմացի:

օքեյ, հենց տղամարդու հետ սկսեմ ապրել, քեզ անպայման կարծիքս կգրեմ :D

Մուշու
28.06.2014, 22:57
Հով ջան, նկատի ունեմ՝ բնությունից տրված:

Իսկ ընդհանրապես, շատ տհաճ բան ա, որ տղաներն աղջիկներից պահանջում են խմամված լինել, սաղ տեղերի մազերը հեռացնել, հաճախ լողանալ, որ վրաներից հաճելի հոտ գա, բայց իրանք լողանում են շաբաթը մեկ լավագույն դեպքում (չնայած որ տղամարդիկ կանանցից շատ են քրտնում), ոչ մի տեղի մազ չեն ուզում հեռացնել, ներքնաշորերն էլ օրերով չեն փոխում:

Բյուր :kiss :kiss աղջիկների մեծամասնության սրտից ասեցիր : Քեզ սրա համար նենց կպաչեի տեղը մի շաբաթ կմնար !!!

StrangeLittleGirl
28.06.2014, 23:00
օքեյ, հենց տղամարդու հետ սկսեմ ապրել, քեզ անպայման կարծիքս կգրեմ :D
Հով, հեչ պետք չի ինչ-որ մեկի հետ ապրել էս ամենը նկատելու համար: Հաճախ բարևելուց ա զգացվում դիմացինդ վերջին անգամ երբ ա լողացել:

keyboard
28.06.2014, 23:02
Հով, հեչ պետք չի ինչ-որ մեկի հետ ապրել էս ամենը նկատելու համար: Հաճախ բարևելուց ա զգացվում դիմացինդ վերջին անգամ երբ ա լողացել:

Լավ, դե որ ասում ես ուրեմ մի բան գիտես, գնամ լողանամ այ մարդ :D

ARMbrain
28.06.2014, 23:13
Եկա մի բան ասեմ ու գնամ, :[ ՛

Հ․Գ Ես սափրվում եմ էլեկտրականով, ու ինձ շատ հարմար է։

insider
28.06.2014, 23:18
Էս երբ հասցրիք էսքան գրել ... Ինչևէ հետ գամ թեմայիս ակունքներին: Որքան հասկացա ոչ ոք էլեկտրականի հետ հավես չունի ու խորհուրդ էլ չի տալիս: Ես ել եմ մտածում, որ ինչ էլ ուզում ա լինի ածելու պես որակ չի տա: Բայց գոնե կոմֆորտ ու արագի մեջ հարմար լինի:

Ամեն դեպքում մի հարց էլ տամ նրանց ով օգտագործել ա: Էլ.սափրիչների խոնավի ու չորի տարբերությունը: Երևի խոնավը ավելի կոմֆորտ կլնի չէ՞: Մեկել ինչ տարբերություն կա էն կլոր ու եռագլխիկանի ու սովորական հորիզոնական շերտերովի մեջ: Սրանք նկատի ունեմ՝

http://savepic.org/5704061m.jpg (http://savepic.org/5704061.htm) http://savepic.org/5708157m.jpg (http://savepic.org/5708157.htm)

Elea
28.06.2014, 23:20
բայց ոտքերի ու թևատակի մազերը հեռացրած շատ աղջիկներ միշտ չի որ հիգենան պահպանած
են լինում

ARMbrain
28.06.2014, 23:24
insider ջան երկուսից էլ օգտագործել եմ, բայց առաջինը ըստ իս ավելի լավ է, 2րդը էտքան էլ հարմար չի, ու շատ լավ չի մաքրում։ Իդեպ ասեմ որ երկուսինն էլ նույն ֆիրմայինն է եղել, ու նույն գնի սահմանում:

insider
28.06.2014, 23:29

ARMbrain ջան, իսկ որ գրում են խոնավ ու չոր, նկատի ունեն որ խոնավ մաշկի վրա կարում ես օգտագործես չէ՞ ու հետո էլ սարքը ջրի տակ լվանաս: Մեկել դրանց մասերը` ածելիները որոշակի ժամանակ հետո փոխում ես, թե՞ քոռացավ սարքը քցում ես դեն:

0david0
28.06.2014, 23:33
Իհարկե միայն Gillette Blue 3: Մինչև էլեկտրականով սափրվում եմ, հոգիս դուրսա գալիս :)) Իսկ Բլյու 3-ը նրա համար, որ համ 3 շերտա, համ շերտերի միջև արանքներ կան, համ գլխիկը փոխվողա (կա նաև չփոխվող, բայց մեկա էլի դուրսա գալիս), համ էլ էժանա :hands համ էլ ոնց երևումա աղջիկների ոտքերն էլա լավ մաքրում :love :D
http://www.bangla.pl/zdjecia/gillette-gillette-blue-3-maszynki-jednorazowe-do-golenia-d8342_11_4971.jpg

insider
28.06.2014, 23:37

Դավիթ ջան որի՞ց ա քո էլեկտրականը, որ ըտենց տանջում ա:

ARMbrain
28.06.2014, 23:39
ARMbrain ջան, իսկ որ գրում են խոնավ ու չոր, նկատի ունեն որ խոնավ մաշկի վրա կարում ես օգտագործես չէ՞ ու հետո էլ սարքը ջրի տակ լվանաս: Մեկել դրանց մասերը` ածելիները որոշակի ժամանակ հետո փոխում ես, թե՞ քոռացավ սարքը քցում ես դեն:

Խոնավ ու չորը հա ըտենց ա, որը որ չես կարա ջրի տակ օգտագործես վրեն նշան կամ, գրքի մեջ էլ գրված է։ Չէ սարքը քցել չկա, ածելիները կարաս փոխես։ Բայց ուշ են փչանում, եթե իհարեկ խնամքով մոտենասж

insider
28.06.2014, 23:57
Ես տանել չեմ կարող էլեկտրականները։ Նույնիսկ էն լավ որակի մեքենաներով ու sensitive ռեժիմով մաշկս ահավոր ձևի գրգռում ա։ Դրա փոխարեն կամ չեմ թրաշվում կամ էլ լողանալուց եմ թրաշվում :)) Մաշած լեզվիաները պահում եմ, լողանալուց դրանով ինչքան կարամ մի քանի շաբաթվա բուսնածը սափրում եմ, մնացածն էլ արդեն լողանալուց հետո՝ թրաշի գելով ու նոր լեզվիայով։

Շատը ուզում եմ նրա համար, որ երբ սափրվելուց մեկ կամ երկու օր ա անցել ու շատ քիչ ա սափրը, նորից ածելիով սափրվելիս ահավոր գրգռվում ա մաշկը: Բայց դե էնքան էլ քիչ չի, որ նման ձևով գործի գնաս: Դրա համար ուզում եմ մի հատ էլեկտրական լինի, որ ամեն օր մի թեթև վրայով գնաս ու թռնես գործի: Հին ու բարի ածելիդ էլ օգտագործես շաբաթվա վերջին:

StrangeLittleGirl
29.06.2014, 00:00

Չգիտեմ՝ տղամարդկանց դեպքում ինչքանով ա կիրառելի, բայց մենք՝ կնանիքս, մաշկի գրգռվելու դեմ խոնավացնող լոսյոն ենք քսում, հեչ չի գրգռվում մաշկը: Գուցե դուք էլ փորձեք:

keyboard
29.06.2014, 00:06
Չգիտեմ՝ տղամարդկանց դեպքում ինչքանով ա կիրառելի, բայց մենք՝ կնանիքս, մաշկի գրգռվելու դեմ խոնավացնող լոսյոն ենք քսում, հեչ չի գրգռվում մաշկը: Գուցե դուք էլ փորձեք:

Բյուր, իսկ ընդհանուր գրգրռվելու դեմ ի՞նչ կարաջարկես :D

StrangeLittleGirl
29.06.2014, 00:21
Բյուր, իսկ ընդհանուր գրգրռվելու դեմ ի՞նչ կարաջարկես :D

Ստերիլիզացիա

insider
29.06.2014, 00:27
Չգիտեմ՝ տղամարդկանց դեպքում ինչքանով ա կիրառելի, բայց մենք՝ կնանիքս, մաշկի գրգռվելու դեմ խոնավացնող լոսյոն ենք քսում, հեչ չի գրգռվում մաշկը: Գուցե դուք էլ փորձեք:

Խոնավացնողը ո՞րն ա, after shave լասյոնները։

StrangeLittleGirl
29.06.2014, 00:30
Խոնավացնողը ո՞րն ա, after shave լասյոնները։

չգիտեմ ձեր լեզվով ոնց ա, մեր լեզվով body lotion ա, որն ընդհանրապես լողանալուց հետո ա գործածվում, բայց թրաշից հետո էլ կլինի

Ռուֆուս
29.06.2014, 00:30
Շատը ուզում եմ նրա համար, որ երբ սափրվելուց մեկ կամ երկու օր ա անցել ու շատ քիչ ա սափրը, նորից ածելիով սափրվելիս ահավոր գրգռվում ա մաշկը: Բայց դե էնքան էլ քիչ չի, որ նման ձևով գործի գնաս: Դրա համար ուզում եմ մի հատ էլեկտրական լինի, որ ամեն օր մի թեթև վրայով գնաս ու թռնես գործի: Հին ու բարի ածելիդ էլ օգտագործես շաբաթվա վերջին:

Դե օրինակ իմը Philips էր, երեք գլխիկանի, սովորական ռեժիմով ընդհանրապես թրաշվել չէի կարողանում, իսկ sensitive ռեժիմով ահավոր գրգռում ու կարմրացնում էր մաշկը ու առանձնապես լավ էլ չէր թրաշում։ Ածելիով թրաշվելուց ոչ մի անգամ մաշկս չի գրգռվել։ Եսիմ, եթե զգայուն մաշկ ունես, ավելի լավ ա շարունակես ածելիով։

0david0
29.06.2014, 00:42
Դավիթ ջան որի՞ց ա քո էլեկտրականը, որ ըտենց տանջում ա:

Իմը չի, բայց ԱՄՆ-ից բերած Philips էր, էն քո դրած 3 գլխանիների նման: Համ նորմալ սափրվել չէր ստացվում, համ էլ երեսս քոր էր գալիս հետո հա: Էս Gillette-ից հետո թեկուզ կրեմ էլ չքսես, զգացնել չի տալիս: Բռնիչը (http://i.imgur.com/PNdA3ta.jpg) մեկ գլխիկով 810դր, գլխիկների (http://i.imgur.com/V9cUnQj.jpg) 6 հատը 1440դր (մի քանի ամիս առաջ), ընտիր սափրումա, սկի Fusion ProGlide Power-ն ու Mach3 Turbo-ն սենց չեն սափրում, գներն էլ եսիմ ուր են թռցրել :hands
Հատով կա Blue3, 350-400դր, կարաս առնես փորձես :)

Ռուֆուս
29.06.2014, 01:24
չգիտեմ ձեր լեզվով ոնց ա, մեր լեզվով body lotion ա, որն ընդհանրապես լողանալուց հետո ա գործածվում, բայց թրաշից հետո էլ կլինի

Բյուր, էլեկտրականի ժամանակ միշտ aftershave lotion էի քսում, նույն էֆեկտն էր, ինչ խոսքի երրորդ կարգի այրվածքի վրա մի քանի կաթիլ ջուր կաթացնես։ Մի քանի ժամից հազիվ կարմրությունն անցնում էր։

Իսկ հիմա ածելիով թրաշվելուց ոչ էլ lotion եմ քսում, կարիքն ընդհանրապես չի զգացվում։

Ես Gillette-ի չեմ հիշում որ մի Fusion-ն եմ օգտագործում, գլխիկները շատ թանկ են, բայց նորմալ սափրում են ու բավականին երկար են դիմանում։

0david0
29.06.2014, 01:38
Ես Gillette-ի չեմ հիշում որ մի Fusion-ն եմ օգտագործում, գլխիկները շատ թանկ են, բայց նորմալ սափրում են ու բավականին երկար են դիմանում։

Gillette-ի սաղ ածելիները նույնն են համարյա, բոլորից էլ ունեմ, կարամ ասեմ, որ Blue3-ն էլ նույն Fusion/Mach3-ն ա էլի, մի հատով էնքանա սափրվել լինում, ինչքան F.../M...-ն :P :))

Smokie
29.06.2014, 14:10
Իմն էլ ա Gillette-ի Fusion, եռաշերտ:) Մի տարուց ավել էլ կդիմանա մի գլխիկը::love Կարող ա համեմատաբար քոռանա ընթացքում, բայց դե նորմալ անում ա իր գործը::aha

0david0
29.06.2014, 15:36
Իմն էլ ա Gillette-ի Fusion, եռաշերտ:) Մի տարուց ավել էլ կդիմանա մի գլխիկը::love Կարող ա համեմատաբար քոռանա ընթացքում, բայց դե նորմալ անում ա իր գործը::aha

Սմոկի, Fusion-ները հնգաշերտ են լինում, էտ որտեղից ես ճարել եռաշերտ? :o
Կամ պիտի լինի եռաշերտ Mach3, կամ էլ հնգաշերտ Fusion :think

Ուլուանա
29.06.2014, 23:37
Հա, մեկը ես Էննա ջան, էդ առումով ես ահավոր քթի մազ եմ :D
Դե լավ, նենց չի, որ բան ու գործ թողած գլուխս մարդկանց թևատակերն եմ խոթում: Ուղղակի կոնկրետ տղաների դեպքում, եթե պատահաբար աչքովս ընկնի, կարող ա միանգամից հիասթափվեմ: Ու նենց չի, որ ես ուզում եմ հիասթափվել: Դա անկախ ինձնից ա լինում:
Հետաքրքիր ա, քանի՞ տղամարդ գիտես, որ թևատակերը սափրում ա։ Ես, օրինակ, մի քանի։ Համենայնդեպս, Հայաստանում, ինչքան նկատել եմ, տղամարդկանց ճնշող մեծամասնությունը թևատակերը չի սափրում, ու կարծում եմ՝ շատ սխալ ա դա որպես հիգիենայի բացթողում որակելը։ Ի դեպ, ԱՄՆ–ում էլ չեմ նկատել, որ սափրած թևատակերով տղամարդիկ շատ լինեն։ Իսկ ամերիկացիք անձնական հիգիենայի հարցում խիստ բծախնդիր են։

Հով ջան, նկատի ունեմ՝ բնությունից տրված:

Իսկ ընդհանրապես, շատ տհաճ բան ա, որ տղաներն աղջիկներից պահանջում են խմամված լինել, սաղ տեղերի մազերը հեռացնել, հաճախ լողանալ, որ վրաներից հաճելի հոտ գա, բայց իրանք լողանում են շաբաթը մեկ լավագույն դեպքում (չնայած որ տղամարդիկ կանանցից շատ են քրտնում), ոչ մի տեղի մազ չեն ուզում հեռացնել, ներքնաշորերն էլ օրերով չեն փոխում:
Լողանալ–չլողանալը լրիվ ուրիշ թեմա ա։ Իսկ թևատակերն ու մարմնի մնացած մասերի թրաշելը, կարծում եմ, ոչ թե հիգիենայի, այլ նախընտրության հարց ա։ Ինձ համար, օրինակ, տղամարդը լրիվ նորմալ կարող ա լինել նույնիսկ էն դեպքում, եթե ածելիի կամ մկրատի երես տեսած չլինի մարմնի որևէ մասում, այսինքն՝ լրիվ բնական մազածածկույթով լինի, չնայած բնածին մազոտ («բրդոտ» :))) տղամարդիկ էլ առանձնապես դուր չեն գալիս։

Chuk
29.06.2014, 23:41
Չգիտեմ, թե ինչքանով ա էս թեման արժանի առանձին թեմա լինելու, բայց դե ոչ մի համար թեմա չգտա, որ այնտեղ գրեմ:

Միշտ սափրվել եմ ածելիով: Հիմա մի տեսակ ալարում եմ ամեն առավոտ սափրվել: Ավելի շուտ ցանկություն կա անցնել էլեկտրական սափրիչների, որ ավելի արագ ու հեշտ լինի՝ ձեռի հետ: Ճիշտ է, ածելիով իմ մոտ դա տևում է մի 5-7 րոպե, բայց դե... Մարդիկ գիտեմ, որ սափրվելը իրենց համար մի ահագին երկար արարողություն է:

Հիմա ո՞վ նման սարքերով սափրվելու փորձ ունի: Հազար ու մի տեսակի ու գնի կա, մարդ չգիտի որն իրեն հարմար կլինի: Դե, պարզ է, որ փորձելու հնարավորություն էլ չկա: Ոմանք էլ ասում են մի երկու շաբաթ էլէկտրականը օգտագործելու ես էլի հետ գաս ածելիին: Ի՞նչ կասեք:

Ես էդ խնդրից ազատվելու համար սկսեցի մորուք պահել :))

Արդյունքում հիմա մորուքս կարճացնում հիմնականում «մաշինկայով», հետո մկրատով անցնում վրայից, իսկ նուրբ տեղերը մշակում ածելիով :))

Մարմնի այլ մասերը չեմ թրաշում, մկրատով կարճացնում եմ:

keyboard
30.06.2014, 12:04
Ես էդ խնդրից ազատվելու համար սկսեցի մորուք պահել :))

Արդյունքում հիմա մորուքս կարճացնում հիմնականում «մաշինկայով», հետո մկրատով անցնում վրայից, իսկ նուրբ տեղերը մշակում ածելիով :))

Մարմնի այլ մասերը չեմ թրաշում, մկրատով կարճացնում եմ:

Արտ, ավելի կարճ ու պրակտիկ չէ՞ր, ժամանակի առումով, ուղղակի սափրվել :)

Smokie
30.06.2014, 12:09
Սմոկի, Fusion-ները հնգաշերտ են լինում, էտ որտեղից ես ճարել եռաշերտ? :o
Կամ պիտի լինի եռաշերտ Mach3, կամ էլ հնգաշերտ Fusion :think

Ճիշտ ես, խառնել էի հնգաշերտ ա::ok

Chuk
30.06.2014, 12:28
Արտ, ավելի կարճ ու պրակտիկ չէ՞ր, ժամանակի առումով, ուղղակի սափրվել :)

Նեա, սափրվելը մեկ կամ երկու օրը մեկ ա լինում, իսկ սա շատ ավելի ուշ-ուշ: Մասնավորապես կարճացնելը անում եմ 0.5-1 ամիսը մեկ:

Գորտուկ
21.07.2014, 20:35
Կարծում եմ էլեկտրոէպիլացիայից լավը չկա : Մի քանի անգամ տանջամահ ու տոկամահ ես լինում , բայց հետո ընդհանրապես էլ չի աճում::ok
Իսկ ոտքերի ու ձեռքերի ու նաև բիկինիյի մազածածկույթի հեռացման համար հարմար է օգտագործել ոսկը: :)