PDA

Դիտել ողջ տարբերակը : juodaan viinaa - Խմենք, ընկերներ



Freeman
26.06.2014, 20:42
Վաղուց էի մտածում օրագիր բացել, իսկ երբ Ռեյ չանն ու Մուշուն էլ բացեցին, մտածեցի՝ ես էլ ունենամ: Հուսով եմ դատարկ չի լինի ու անիմաստ խոհափիլիսոփայական ծովաբողկ(ь) չի պարունակի:

Սկսենք մի վենտրիկուլյար կատետրի պատմությունից, որը մեծ ազդեցություն թողեց իմ ապագայի վրա:
-Իսկ ածխաթթու գազը ո՞նց ա իջեցնում ներգանգային ճնշումը:
-Շնչառական կենտրո…

Խոսակցությունն առանց շաքարի ընդհատեց բուժքույրը, ով եկել էր հայտնելու, որ մի քանի օր առաջ վիրահատված հիվանդներից մեկի վիճակը նորից վատանում ա:
Հիվանդը միջին տարիքի կին էր, ով, մի տեսակ երանելի հանգստությամբ պառկած, կիսաբաց աչքերով նայում էր առաստաղի ու իր դեմքի միջև գտնվող ինչ-որ կետի: Հավանաբար նա արդեն վաղուց հասել էր նիրվանայի: Բայց նիրվանան իրականում մեզ պետք չի ու սովորաբար էդ վիճակում գտնվող անձանց առանձնակի դաժանությամբ վերադարձնում ենք ֆիզիկական աշխարհ:

Տեղում պարզվեց, որ ներփորոքային կատետրը նորմալ չի գործում՝ ներգանգային ճնշումը շարունակում ա բարձրանալ: Հիվանդին տարանք վիրահատարան, որտեղ էլ, առանց սպասելու անեսթեզիոլոգին, սկսեցինք հետագայում ոչ-մի կերպ չգնահատվող ու ռիսկային գործողությունը՝ փրկել ինչ-որ մեկի կյանքը:

Վիրաբույժը քանդեց վիրակապը, անզգայացրեց հիվանդի գլխի մաշկը, ու կտրվածք անելով՝ բացեց գանգի ոսկրերը:
Կոխերի կետում ոսկրը հատելուց հետո, առանց տատանվելու ասեղը մտցրեց ուղեղային հյուսվածքի մեջ, մի քանի սանտիմետրից երևաց գրեթե անգույն հեղուկը՝ փրկելով հիվանդի կյանքն ու օգնելով ինձ՝ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Էդ պահից սկսած նյարդավիրաբուժությունը դարձավ առաջնային նպատակ, չնայած հակառակում համոզելու մեր հայրենիքի ու ժողովրդի բոլոր փորձերին:

Վիրաբույժն ասաց, որ կողմնային փորոքի առաջային եղջյուրն ա խցանվել՝ ներփորոքային հեղուկը շատանալով սեղմել ու բարակացրել էր ուղեղանյութը: Այն հարցին, թե ինչու՞ ՄՌՏ չենք անում, համոզվելու համար, որ ասեղը ճիշտ տեղում ա, ստացա գրեթե պարանորմալ պատասխան՝ ՄՌՏ-ի սարքը մի քանի օր ա չի աշխատում ու դեռ չեն սարքել: Պարանորմալ՝ ոչ Հայաստանի դեպքում, երևի այստեղ բժիշկը պիտի կարողանա գդալով էլ ՄՌՏ անի:

Նայեցի ժամին՝ 4-ն անց էր, մի քանի ժամից լույսը կբացվեր, իսկ ես պիտի գնայի քննության:

Դեռ նոր էի քնել՝ տեղավորվելով բժիշկների սենյակի բազկաթոռի վրա, երբ միջանցքից լսվող լացի ձայնն արթնացրեց ինձ: Դուրս գալով իմացա, որ մի քանի օր առաջ վիրահատված տղամարդն էր մահացել, հասկացա, որ ոչ-մի բան չգիտեմ այդ մարդու մասին, ոչ նրա ձգտումները, ոչ նախասիրությունները: Չգիտեի նույնիսկ, թե ինչի համար էին վիրահատել, որովհետև այդ ժամանակ դեռ չէի սկսել հերթապահել: Այդ պահին նա ուղղակի մարդ էր, առանց առանձնահատկությունների, մարդ ում շատ ծանր վիճակում բերել էին հիվանդանոց ու կատարել բարդագույն վիրահատություններից մեկը:
Դե արի ու սրանից հետո գնա քննության՝ ցույց տալու համար թե քանի նախադասություն ես անգիր արել սխալներով լի գրքերից:

Freeman
27.06.2014, 10:23
Խոսքերը նույնպես այնքան անիմաստ են, որքան գործերը, բայց, դրա հետ մեկտեղ, շատ ավելի քիչ հետաքրքիր են:

Սեքյուիլ Էյյանցի
(Ռ. Շեքլի «Ալիստեր Կրոմպտոնի ալքիմիական մարիաժը»)

Freeman
09.07.2014, 22:29
Էն որ ինչքան պարապում ես, փոխանակ նյութը քչանա, ժամանակն ա քչանում:

#պետականներ #զառնումառ #միթամբալիօրագրից

Freeman
30.09.2014, 02:41
Շրջապատում մենակ սարեր, ես, զենքս ու հեռախոսս։ Հեռվում երևում են մի քանի լույսեր, որոնք հիշեցնում են, որ աշխարհում էլի իմ նման բանական արարածներ կան։ Կարողանում եմ քնել երևի կես ժամ, չնայած, որ ստուգող չկա։
Հասկացա, որ էս էն վիճակն ա, որը ցանկացել եմ ամբողջ կյանքում, ուրեմն ի՞նչն ա պակաս էս պահին երջանիկ լինելու համար։ Ալկոհո՞լ… Երևի չէ

Freeman
02.11.2014, 20:29
․Մնաց 90 շաբաթ, իսկ ես արդեն սկսել եմ կասկածել, թե կա՞ արդյոք աշխարհ դրսում, եղե՞լ ա կյանք էստեղից դուրս, կգնա՞մ էլի տուն։
Իրականում բողոքելու տեղ չունեմ, ոչ էլ վատ ա անցնում, ուղղակի միշտ էլ էս կարգի ինչ-որ կասկածներ ունեցել եմ։ Գերարժեքային մտքե՞ր, զառանցա՞նք, չգիտեմ, բայց փոքր ժամանակվանից մինչև հիմա նման մտքերի դեպքում դիմում եմ հետևյալ միջոցին՝ ոչ-մի բան կարևոր չի, ոչ իրականությունը, ոչ էլ թվացյալը։
Երևի ինձ վաղուց հոգեբույժ ա պետք, եթե իրենք կան։
#անկապալկաշշամանիզառանցանք

Freeman
25.11.2014, 22:50
Երբ սկսում ես ափսոսալ ամեն վայրկյանի համար, որ արթուն ես անցկացրել։

Some of them stole off
to those cryptical
realms which are
known only to cats
and which villagers
say are on the moon's
dark side, whither the
cats leap from tall
housetops; but one
small black kitten
crept upstairs and
sprang in Carter's lap
to purr and play, and
curled up near his feet
when he lay down at
last on the little couch
whose pillows were
stuffed with fragrant
drowsy herbs.
H.P. Lovecraft , The
Dream-Quest of
Unknown Kadath

Freeman
29.11.2014, 22:16
Ալկոհոլը պետք ա լինի շատ։
Ես էլ մտածում էի, թե երկու տարի չեմ խմելու։
Դու կարող ես ասել, որ ես մենակ եմ, բայց ես խմած եմ © չջոն լենոն
#հարբածշաման

Freeman
01.01.2015, 15:58
Բա մեկը չգա՞ր, ասեր. «You are drunk, go home»

Freeman
30.01.2015, 00:00
Ընդհանուր գոռգոռոցների ֆոնի վրա, միանգամից մի քանի բժիշկ մի քանի հիվանդների են նայում։
Նորակոչիկ-Պարո՛ն լեյտենանտ, ես չեմ սրսկվելու։
Բժիշկ-Պարոն լեյտենանտը քո աֆիցերներն են, ինձ դիմում ես բժիշկ ջան, «ջանը» շեշտելով։ Սրսկվելն էլ քո համար ա, ձեր տանը չես, որ քեզ լավ նայես, անցնի։
ն- ես վախենում եմ ասեղներից, ես դեղերից ալերգիա ունեմ։
բ- Շաման, իրա քարտը գտի, տես ալերգիա ունի՞։
Ես- ինքն էն ուսի վրայի սպիովը չի՞, ես եմ բուժզննում անցկացրել, չունի։
բ- դե դոմփի։
ն- զանգեք բուժծառայության պետին, ես չեմ ուզում սրսկվեմ։
Ես (դեղերը բացելով)- սամուրայական անե՞մ։
բ- զանգում եմ հորդ, համարն ասա։
ն- շատ ցավոտ դեղ ա՞։
ես- չգիտեմ, ինձ-որ չի ցավացել, բայց ժամկետը մի ամիս ա անցած, շատ չի։
բ- հորդ համարն ասա։
ն- լավ, պառկում եմ, բայց արագ կսրսկես։

Առակս կցուցանե, որ նոր զորակոչի մեծ մասը երեխեք են դեռ։

Freeman
09.04.2015, 00:09
Հասկացել եմ, թե բանակն ինչի ա սկսել դուրս գալ, ինչի էլ օրերը չեմ հաշվում, չեմ թողնում, որ ինձ արձակուրդ ձևակերպեն, կիրակի օրերին չեմ ուզում դուրս գալ, հազվադեպ եմ զանգում /գրում դրսի մարդկանց ու իմ հին շրջապատից լիքը մարդկանց հետ շփում չունեմ: Պատճառը մեկն ա՝ էստեղ չկա էն, ինչից ամենաշատն եմ վախեցել ու միշտ խուսափել եմ՝ պատասխանատվություն:

Freeman
26.07.2015, 12:58
Ասում ա՝ "Ես երկու տեսակի երազներ եմ տեսնում՝ նորմալ ու սարսափելի: Նորմալ երազները մղձավանջներն են, երբ արթնանում ու հասկանում ես, որ երազ ես տեսել, իսկ սարսափելի երազներում ամեն ինչ լավ ա":

Freeman
31.08.2016, 11:14
Ասում ա՝

And the only time he'll be satisfied
Is when he's all a-drunk


https://www.youtube.com/watch?v=0sB3Fjw3Uvc

Freeman
11.09.2016, 11:13
“All around me darkness gathers,
Fading is the sun that shone,
We must speak of other matters,
You can be me when I'm gone

Flowers gathered in the morning,
Afternoon they blossom on,
Still are withered in the evening,
You can be me when I'm gone.”

Գեյման

Freeman
18.09.2016, 01:21
Ասում ա՝ «Ինքը դոկտր Ստրենջն ա, ամենալավ նյարդավիրաբույժը»:
Ու ես հասկանում եմ, թե ինչ եմ ուզում:
Ու սկսում եմ ափսոսել, որ չի լինի: