Freeman
26.06.2014, 20:42
Վաղուց էի մտածում օրագիր բացել, իսկ երբ Ռեյ չանն ու Մուշուն էլ բացեցին, մտածեցի՝ ես էլ ունենամ: Հուսով եմ դատարկ չի լինի ու անիմաստ խոհափիլիսոփայական ծովաբողկ(ь) չի պարունակի:
Սկսենք մի վենտրիկուլյար կատետրի պատմությունից, որը մեծ ազդեցություն թողեց իմ ապագայի վրա:
-Իսկ ածխաթթու գազը ո՞նց ա իջեցնում ներգանգային ճնշումը:
-Շնչառական կենտրո…
Խոսակցությունն առանց շաքարի ընդհատեց բուժքույրը, ով եկել էր հայտնելու, որ մի քանի օր առաջ վիրահատված հիվանդներից մեկի վիճակը նորից վատանում ա:
Հիվանդը միջին տարիքի կին էր, ով, մի տեսակ երանելի հանգստությամբ պառկած, կիսաբաց աչքերով նայում էր առաստաղի ու իր դեմքի միջև գտնվող ինչ-որ կետի: Հավանաբար նա արդեն վաղուց հասել էր նիրվանայի: Բայց նիրվանան իրականում մեզ պետք չի ու սովորաբար էդ վիճակում գտնվող անձանց առանձնակի դաժանությամբ վերադարձնում ենք ֆիզիկական աշխարհ:
Տեղում պարզվեց, որ ներփորոքային կատետրը նորմալ չի գործում՝ ներգանգային ճնշումը շարունակում ա բարձրանալ: Հիվանդին տարանք վիրահատարան, որտեղ էլ, առանց սպասելու անեսթեզիոլոգին, սկսեցինք հետագայում ոչ-մի կերպ չգնահատվող ու ռիսկային գործողությունը՝ փրկել ինչ-որ մեկի կյանքը:
Վիրաբույժը քանդեց վիրակապը, անզգայացրեց հիվանդի գլխի մաշկը, ու կտրվածք անելով՝ բացեց գանգի ոսկրերը:
Կոխերի կետում ոսկրը հատելուց հետո, առանց տատանվելու ասեղը մտցրեց ուղեղային հյուսվածքի մեջ, մի քանի սանտիմետրից երևաց գրեթե անգույն հեղուկը՝ փրկելով հիվանդի կյանքն ու օգնելով ինձ՝ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Էդ պահից սկսած նյարդավիրաբուժությունը դարձավ առաջնային նպատակ, չնայած հակառակում համոզելու մեր հայրենիքի ու ժողովրդի բոլոր փորձերին:
Վիրաբույժն ասաց, որ կողմնային փորոքի առաջային եղջյուրն ա խցանվել՝ ներփորոքային հեղուկը շատանալով սեղմել ու բարակացրել էր ուղեղանյութը: Այն հարցին, թե ինչու՞ ՄՌՏ չենք անում, համոզվելու համար, որ ասեղը ճիշտ տեղում ա, ստացա գրեթե պարանորմալ պատասխան՝ ՄՌՏ-ի սարքը մի քանի օր ա չի աշխատում ու դեռ չեն սարքել: Պարանորմալ՝ ոչ Հայաստանի դեպքում, երևի այստեղ բժիշկը պիտի կարողանա գդալով էլ ՄՌՏ անի:
Նայեցի ժամին՝ 4-ն անց էր, մի քանի ժամից լույսը կբացվեր, իսկ ես պիտի գնայի քննության:
Դեռ նոր էի քնել՝ տեղավորվելով բժիշկների սենյակի բազկաթոռի վրա, երբ միջանցքից լսվող լացի ձայնն արթնացրեց ինձ: Դուրս գալով իմացա, որ մի քանի օր առաջ վիրահատված տղամարդն էր մահացել, հասկացա, որ ոչ-մի բան չգիտեմ այդ մարդու մասին, ոչ նրա ձգտումները, ոչ նախասիրությունները: Չգիտեի նույնիսկ, թե ինչի համար էին վիրահատել, որովհետև այդ ժամանակ դեռ չէի սկսել հերթապահել: Այդ պահին նա ուղղակի մարդ էր, առանց առանձնահատկությունների, մարդ ում շատ ծանր վիճակում բերել էին հիվանդանոց ու կատարել բարդագույն վիրահատություններից մեկը:
Դե արի ու սրանից հետո գնա քննության՝ ցույց տալու համար թե քանի նախադասություն ես անգիր արել սխալներով լի գրքերից: