PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրոնիկայի/միկրոէլեկտրոնիկայի մասնագետ

Ձայնալար
26.06.2014, 20:35
Մանրամասները կարող եք գտնել այստեղ (http://jobfinder.am/ViewJob.aspx?JobPostingID=26695):

Եթե գիտեք համապատասխան մարդ, կապվեք ինձ հետ նամակագրական համակարգի միջոցով:

keyboard
27.06.2014, 20:46
Բագ, կներես որ համապատասխան միջոցներով չեմ կապվում, ստեղ եմ գրում:
Ապ ես ռադիոն եմ ավարտել, բայց սաղ մոռացել եմ :D կարող ա մի 10 օր հետս թրեյնինգ անես բացվեմ, դիմեմ էլի, շատ փող չեմ ուզում, ուզում եմ մասնագիտությունովս աշխատելու կայֆը զգամ վերջապես: ՏԵնց փողի կարքի չունեմ էլի :D

Վահե-91
27.06.2014, 20:55
Ռադիոն ավարտած ավելի թարմ կադրեր էլ կան :))

Ձայնալար
27.06.2014, 20:56
Մեզ օլիգարխ ինժիներներ պետք չեն :D

keyboard
27.06.2014, 21:06
ես չեմ կատակում, համ էլ ես օլիգարխ չեմ, նկատի ունեմ որ անգամ եթե աշխատավարձը ցածր լինի ես շահագրգիռ եմ աշխատելու, քանի որ ուզում եմ մասնագիտությունովս աշխատել, լուրջ եմ ասում, արժի՞, թե՞ չարժի:
Վահե, դու արդեն աշխատում ես, էդքան ագահ չի լինի մարդը: :angry

Ձայնալար
27.06.2014, 21:13
Ինձ թվաց կատակ ես անում: Հով ջան, նայած ինչքան գիտելիք ա մնացել ինստիտուտից: Պինդ մարմնային էլեկտրոնիկայի հիմունքներ, էլեկտրատեխնիկայի հիմունքներ, եթե գիտես, կարաս փորձես: Իրականում տեղը R&D II -ի ա, ու ենթադրում ա որոշակի հմտություններ CMOS analog design-ի, բայց հնարավոր ա, որ downgrade լինի position-ը ու բազային գիտելիքների ու պոտենցյալի վրա հենվելով կատարվի ընտրությունը:

keyboard
27.06.2014, 21:17

Էս դեպքում կարծում եմ կկարողանամ փորձել, չնայած անկեղծ "վախենում" եմ, բայց փորձը փորձանք չի, շատ-շատ ակումբում կգրես, որ անգրագետ եմ կանցնի կգնա:
Եթե էդ տարբերակը լինի Բագ, իմաց արա էլի, իմ 93ով համարը մոտդ կա, կամ ստեղով իմաց տուր, անկեղծ ուզում եմ մասնագիտությամբս աշխատեմ, եթե ստացվի շնորհակալ կլինեմ շատ::)

Հա մեկ էլ ժամանակ գտնես դու ասենք հարցազրույցից դուրս հարցաքննես ինձ, ասենք գարեջրի սեղանի շուրջ:

Ձայնալար
27.06.2014, 21:20
ՕՔ, ընգեր, միհատ նավսյակի ռեզյումե ուղարկի, ֆորմալ մասը պահենք, հետո կգաս հարցազրույցի, փորձենք էլի փորձանք չի իսկականից:

keyboard
27.06.2014, 21:22
Օքեյ, վաղը կազմակերպեմ:)

Վիշապ
28.06.2014, 01:48
Մանրամասները կարող եք գտնել այստեղ (http://jobfinder.am/ViewJob.aspx?JobPostingID=26695):

Եթե գիտեք համապատասխան մարդ, կապվեք ինձ հետ նամակագրական համակարգի միջոցով:

Թեմայից դուրս։ Հետևյալ պահանջները գործատուի աղյուսակում դիսկրիմինացիոն են, նույնիսկ եթե լրացված էլ չեն`

Preferred Age: --------
Preferred Gender: --------

Ենթադրում եմ աղյուսակը պատկանում է jobfinder.am–ին։ Այսինքն jobfinder.am–ը գործատուներին հնարավորություն է տալիս խտրականություն դնել։
Մնում էր գրեին` կույս աղջիկ, առաջիկա 5 տարիներին չհղիանալու պայմանով։

Հետադարձ կապով գրեցի իրենց ու հույս ունեմ կշտկեն։ :groxy_tani

Rhayader
28.06.2014, 10:12
Մանրամասները կարող եք գտնել այստեղ (http://jobfinder.am/ViewJob.aspx?JobPostingID=26695):

Եթե գիտեք համապատասխան մարդ, կապվեք ինձ հետ նամակագրական համակարգի միջոցով:

Ես ոնց հասկացա, ձեզ ոչ թե էլեկտրոնիկայի, այլ սխեմոտեխնիկայի մասնագետ է պետք:

Ձայնալար
28.06.2014, 10:22
Հա, Վիշ, էդ սայթի դաշտերնա, մենք կապ չունենք։

Ձայնալար
28.06.2014, 10:30
Բայ, ստեղ ընդհանուր եմ գրել, հայրարարությունում ավելի բացած։ Սխեմատեխնիկա բառը ինտեգրալ սխեմաների պարագայում էնքան էլ չեմ ընդունում (էն էլ էսօրվա տեխնոլոգիաներով) որսվ հետև մենակ սխեմայով չի

Rhayader
28.06.2014, 10:58
Բայ, ստեղ ընդհանուր եմ գրել, հայրարարությունում ավելի բացած։ Սխեմատեխնիկա բառը ինտեգրալ սխեմաների պարագայում էնքան էլ չեմ ընդունում (էն էլ էսօրվա տեխնոլոգիաներով) որսվ հետև մենակ սխեմայով չի

Ձայ, մեկ է՝ ինտեգրալ սխեմաների նախագծումը սխեմատեխնիկայի մասնագետներն են իրականացնում, ոչ թե էլեկտրոնիկայի: Ու քեզ ավելի շատ ՀՏ-ի ֆակուլտետի շրջանավարտ է պետք, քան ռադիոֆակի:

Տեսա, որ Սինոպսիսից է հայտարարությունը, զարմացա. ձեզ մոտ կադրերի բաժնում Վազգենն էր կարծեմ, զարմանալի է, որ իր Լեդայի կադրերից չի կանչել: Չլինի՞ բոլորն արտագաղթել են:

Ձայնալար
28.06.2014, 11:16
Բայան ախպեր, լավ էլի

Ձայնալար
28.06.2014, 11:25
Ռայ, ԻՍ նախագծումը տարբեր փուլեր ունի, որոնցից մեկը սխեմատեխնիկական նախագծումն ա, Վազգեն անունով մարդ երբեք չի եղել HR -ում, եթե հայտարարությունը ստեղ դրել եմ, դա չի նշանակում, որ ակումբը կադրերի միակ աղբյուրն ա։
ՀՏ-ն հաշվողական տեխնիկա՞ն ա

Ձայնալար
28.06.2014, 11:32
Եթե չորով նայենք, տվյալ պաշտոնինհամապատասխան մասնագետները Կիբերնետիկայի ֆակուլտետն են ավարտում։ Մեր ժամանակ կոչվում էր միկրոէլեկտրոնիկա և ԿՀ սարքեր, հիմա կոչվում ա կարծեմ միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր, բայց հարակից մասնագիտություններից միշտ էլ եկել են մարդիկ ու հակառակը

Rhayader
28.06.2014, 11:43

Դե հա, պարզապես մեր ժամանակ ԻՍ-ները մի քիչ մոնոպոլիզացված էին ՀՏ-ի կողմից, հիմա չգիտեմ, ինչպես է :D

Ձայնալար
28.06.2014, 11:47
Չի եղել տենց բան ։) ընչի դու ո՞ր թիվ ես :D