PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ ԶՈՒ «բանակ» շարքերում գտնվող, դրանք արդեն լքած ակումբցիներ:

keyboard
26.06.2014, 13:48
Ժողովուրդ, թեման բացում եմ, որ ով ինչ տեղեկություն ունենա, էս թեմայում գրի:
Օրինակ մինչև օրս ես չգիտեմ, թե որտեղ ա ծառայում Անվերնագիրը ու որտեղ են ծառայել ասենք Արամը և այլն:
Եկեք ստեղ կիսվենք ու գրենք ով ինչ գիտի ու ում մաիսն գիտի:
Բայց էս թեման հիմնականում բացում եմ ու ուզում եմ մի նոր ավանդույթ ձևավորվի ակումբում:
Հիմա բացատրեմ եղելությունը.
Ակումբցիներով մի անգամ չի, որ հանդիպումներ ու արշավներ են կազմակերպվել. որպես ժամանակին ծառայած մարդ, կարող եմ ասել, որ առավել հաճելի բան, քան քեզ տեսակցություն եկող անգամ ամենահեռու բարեկամ կամ ծանոթը իրականում չկա:
Եկեք էս թեման վերածենք ավանդույթի, իմանանք օրինակ ուր ա Անվերնագիրը, օրերն էլ տաք են, կազմակերպենք ու գնանք տեսակցության:
Նման նվերը ողջ կյանքում կհիշվի ու կարծում եմ մեծ ջանքեր գործադրել մեզնից չի պահանջվի:
Դե մի բան ասեք, տենանք ինչ ենք անում… :)

Նաիրուհի
26.06.2014, 13:55
Անվոյին տեսակցության գնալը մի քիչ բարդ կլինի, «Եղնիկներում» է, բայց միտքդ լավն է, Հով, ես միանում եմ։

StrangeLittleGirl
26.06.2014, 13:59
Հրաշալի գաղափար ա :) Մենք վախտին Չուկին էինք այցելել :))

Մուշու
26.06.2014, 13:59
Ես իրան չգիտեմ բայց հաստատ կգամ ձեր հետ! Ապրես Հով լավ մտքի համար!!! Մենք մեր շարքերում շուտով ևս 2 զինվոր կունենք (ինչքանով ես տեղյակ եմ ) , Ռուբը ու Հովոն գնում են :(

keyboard
26.06.2014, 14:00
Անվոյին տեսակցության գնալը մի քիչ բարդ կլինի, «Եղնիկներում» է, բայց միտքդ լավն է, Հով, ես միանում եմ։

Լիլ ջան, կարելի ա խմբով գնալ, ոնց էլ չլինի զորամասում մի տեղ կտան կքնենք մի գիշեր, հաջորդ օրը հետ կգանք ենթադրենք, ամեն դեպքում թեկուզ մի քիչ բարդ բայց ցանկության դեպքում իրագործելի ցանկություն ա կարծում եմ:
Կամ ասենք ընտրվի ուղղություն, որ էդ ուղղության վրա 2 կամ ավելի ծառայող ակումբցի կա ու գնացվի էդ ուղղությամբ:
Մի խոսքով դրա համար էլ առաջարոկւմ եմ քննարկենք, առաջարկներ լսենք ու օպտիմալ տարբերակ գտնենք:
Կամ ասենք եթե տեսակցության գնալը չի ստացում եկեք ասենք «տուլիկ» ուղարկենք, չեմ ասում նոր տարվա սեղանի առևտուր անենք, բայց ասենք քաղցրավենիք, մեկը տանից մուրաբա կբերի, մեկը զակատ արած կարմր բիբար մմմ՜, ես հիշում եմ, նման բաները ինչ հաճույքով էի բնաջնջում սեղանից:
Մի խոսքով ուզում եմ ինչ որ բանով ցույց տանք, որ իրանք մեր հետ են, մենք՝ իրանց ու հիշում ու կարոտում ենք իրանց:
Մոտավորապես սենց էլի :)

մարդագայլուկ
26.06.2014, 14:04
Լավ միտք ա :)
Հեսա Freeman-ն ու Յոհանը գնում են, Պիրիտն էլ նոր ա գնացել: Տեսեք ինչքան մարդ կա :ճ

Freeman
26.06.2014, 14:27
Անվոյին տեսակցության գնալը մի քիչ բարդ կլինի, «Եղնիկներում» է, բայց միտքդ լավն է, Հով, ես միանում եմ։
Եթե ես ընկնեմ եղնիկներ, ծանոթ կունենամ))
Չնայած իրանց ֆելդշերն էլ ա ծանոթ, մեր համալսարանից ա:

Մուշու
26.06.2014, 16:13
Կամ ասենք եթե տեսակցության գնալը չի ստացում եկեք ասենք «տուլիկ» ուղարկենք, չեմ ասում նոր տարվա սեղանի առևտուր անենք, բայց ասենք քաղցրավենիք, մեկը տանից մուրաբա կբերի, մեկը զակատ արած կարմր բիբար մմմ՜, ես հիշում եմ, նման բաները ինչ հաճույքով էի բնաջնջում սեղանից:
Մի խոսքով ուզում եմ ինչ որ բանով ցույց տանք, որ իրանք մեր հետ են, մենք՝ իրանց ու հիշում ու կարոտում ենք իրանց:
Մոտավորապես սենց էլի :)

Հով թե առաջ աչքս էիր մտել առանց կոշիկներ, հիմա կարաս էլ կոշիկներդ չհանես, հանգիստ ցեղոտ ոտերով առաջ անցի:

Կարող ենք հավաքվել հետաքրքիր ,համով և պիտանի բաներ ուղարկենք: Հաստատ Եղնիկներ կոչվածը վատ տեղ պետք ա լինի : Կարող ենք գրքեր ուղարկենք եթե ինքը էլեկտրոնային տարբերակով կարդալ չի կարողանում:

StrangeLittleGirl
26.06.2014, 16:17

Ահա, ահագին վատ տեղ ա, լրիվ չոլ: Իմ համակուրսեցիներից մեկն էլ ա էնտեղ ծառայել, արձակուրդին հազիվ էր կարողանում Երևան հասնել:

keyboard
26.06.2014, 16:25
Հով թե առաջ աչքս էիր մտել առանց կոշիկներ, հիմա կարաս էլ կոշիկներդ չհանես, հանգիստ ցեղոտ ոտերով առաջ անցի:

Կարող ենք հավաքվել հետաքրքիր ,համով և պիտանի բաներ ուղարկենք: Հաստատ Եղնիկներ կոչվածը վատ տեղ պետք ա լինի : Կարող ենք գրքեր ուղարկենք եթե ինքը էլեկտրոնային տարբերակով կարդալ չի կարողանում:

Կոշիկներս ցեխոտ դժվար լինեն, ամեն դեպքում կհանեմ :D
Մնացածի պահով էլ ասեմ, ես հիմնականում էս թեման բացելուց նորից հիշեցի ու վերապրեցի 2005 թվի էս օրերը երբ հունիսի 18 ին ինձ պիտի տանեին:
Իմ բոլոր ապրումները, սպասումները ու հիշողությունները բերեցին նրան, որ էս թեման բացեմ ու վստահ ասում եմ, անգամ մի հատ ՍՄՍ-ը տակը գրած ակումբից, ցանկացած ծառայողի ամենապակասը մի շաբաթվա էյֆորիա ա, որ էդ ծառայողը իրան լավ զգա ու հավատացեք դրա համար շատ քիչ բան ա պետք ժող, մենք դա կարող ենք:

StrangeLittleGirl
26.06.2014, 16:28
Պիրիտի տեղը պարզել եմ: Արտաշատում ուչեբկա

Մուշու
26.06.2014, 23:22

Դե ես իրան չգիտեմ, թե չէ մեծ սիրով կգրեի, պետք ա քաջալերել նրաց, որ թեթև ու արագ անցնի ծառայությունը : Ու տեսակցության գնալը ամենալավ բանը կլինի ) Եթե ծխում ա (ես ծխելը չեմ ողջունում) կարող ենք ծխախոտ տանենք , կամ առաջին անհրաժեշտության իրեր (հիգենիկ պարագաներ (ես ինչ վատ կարծիքի եմ մեր բանակի մասին ) ) : Քաղցրավենիքի և խմիչքի մասին ոչ էլ ասում եմ :)

keyboard
27.06.2014, 09:44
Պիրիտի տեղը պարզել եմ: Արտաշատում ուչեբկա

Եթե պրիսյագ կոչվածը դեռ չի անցել, կարանք պրիսյագին գնանք, համ տեսակցություն ա էդ օրը, համ էլ կուրախանա այ թինք

StrangeLittleGirl
27.06.2014, 13:02
Եթե պրիսյագ կոչվածը դեռ չի անցել, կարանք պրիսյագին գնանք, համ տեսակցություն ա էդ օրը, համ էլ կուրախանա այ թինք

Չէ հա, ինչ պրիսյագ, մի քանի օր առաջ ա գնացել: Եթե պետք ա, կփորձեմ ճշտել երբ ա:

Two-Face
08.07.2014, 13:55
Յոհաննեսը Վայք ա ընկել ժող ջան: :)

Rammstein
08.07.2014, 14:32
Յոհաննեսը Վայք ա ընկել ժող ջան: :)

Վույք ու արա:

Ժամանակին լսել եմ, որ ամենավատ տեղերից ա:

Նաիրուհի
08.07.2014, 14:42
Յոհաննեսը Վայք ա ընկել ժող ջան: :)

Ընկերներիցս մեկի մաման էնտեղ փոխգնդապետ է :)) տեսնեմ՝ կկարողանա՞մ մի բան ճշտել։

keyboard
08.07.2014, 15:08
Վույք ու արա:

Ժամանակին լսել եմ, որ ամենավատ տեղերից ա:

Ռամշ ջան, վատ ա էնքանով, որ ՀՀ - Ադրբեջան ամենաերկար սահմանն ա ու դիրքերը բավական մոտիկ են:

Բայց թու-թու մեր ժամանակ էլ Շամշադինում ավելի շատ էին դեպքերը, կրակոցները, քան՝ Վայքում:

Բարի ծառայություն, եթե համար ունեցող կլինի ՊՄ արեք զանգենք: Գնալն էլ խնդիր չի կարծում եմ, էնքան էլ հեռու չի :)

Թող մի քիչ կարոտի կգնանք :)

insider
08.07.2014, 15:14
Վույք ու արա:

Ժամանակին լսել եմ, որ ամենավատ տեղերից ա:

Հիմա չգիտեմ, մի 10-12 տարի առաջ, որպես զորամաս, նորմալ տեղ էր:

Ռամշ ջան, վատ ա էնքանով, որ ՀՀ - Ադրբեջան ամենաերկար սահմանն ա ու դիրքերը բավական մոտիկ են:

Ճիշտա մոտ հարյուր կմ կլնի՝Արենիից մինչև Սիսիանի կողմերը ձգվում ա: Անփորձանք ծառայություն Յոհանին:

Անվերնագիր
08.07.2014, 16:45
տուլիգ եմ ուզում մեջը լիքը snickerss :))

Վահե-91
08.07.2014, 16:48
Մոդերներից ո՞վ կա, էս վերևի գրառումը սուս փուս ջնջեք :))

Two-Face
08.07.2014, 20:07
Թարմացում [x2]

Մեր Յոհաննեսին տեղափոխել են 6 ամսով Լուսակերտի զորամաս, նենց որ մի ամսից գնում ենք տեսակցության: :)

John
10.07.2014, 23:54
Թարմացում [x2]

Մեր Յոհաննեսին տեղափոխել են 6 ամսով Լուսակերտի զորամաս, նենց որ մի ամսից գնում ենք տեսակցության: :)

Ճիշտ ա ես անմիջական կապ չունեմ Յոհանի հետ, բայց ինչ-որ բան փոխանցել, տեսակցության համար հարմար օր-ժամ, տենց բաներ որ լինեն, ձեն հանեք, ինչ պետք ա կճշտեմ, ինչ պետք ա փոխանցել, խոստանում եմ, որ կհասնի իրան անմիջապես )))

keyboard
11.07.2014, 00:24

Ասա, որ մենք իրան սիրըըմ ենք ու սպասում ենք :)

John
11.07.2014, 00:34
Ասա, որ մենք իրան սիրըըմ ենք ու սպասում ենք :)

Հով, ինձ թվում ա ինքն էլ մեզ ա սպասում :D

Մուշու
13.07.2014, 21:38
Հով, ինձ թվում ա ինքն էլ մեզ ա սպասում :D

Ճիշտ ա անում, երբ ենք բա գնում , ինչ ենք տանում??

Մուշու
25.07.2014, 15:18
Ակումբ մեր Freeman-ը Իջևան ա քաշել

Դատարկություն
31.07.2014, 21:36
Ժողովուրդ, այս կիրակի օրը՝ օգոստոսի 3-ին, նախնական տվյաներով ես, մարդագայլուկն ու Ռուֆուսը գնում ենք մեր ակումբի Պիրիտին Արտաշատում տեսնելու: Ընդունվում են մասնակցության առաջարկներ :))

GriFFin
31.07.2014, 23:06
Freeman-ը հիմա Վայքում ա: Ես սկզբում ուրախացա, մտածեցի Յոհանեսի հետ ա, ենել իրան Լուսակերտ են տարել : Ըդենց:

Նաիրուհի
01.08.2014, 02:10
Freeman-ը հիմա Վայքում ա: Ես սկզբում ուրախացա, մտածեցի Յոհանեսի հետ ա, ենել իրան Լուսակերտ են տարել : Ըդենց:
Հիմա ո՞վ է Վայքում, ո՞վ՝ Լուսակերտում, չհասկացա։

Ներսես_AM
01.08.2014, 02:47
Հիմա ո՞վ է Վայքում, ո՞վ՝ Լուսակերտում, չհասկացա։

Ֆրիմանը Վայք, Յոհոն Լուսակերտ :}

The silent river
01.08.2014, 23:14
Յոհաննեսը Վայք ա ընկել ժող ջան: :)
Ես Վայքում ծառայող սպա եմ երեխեք ջան ու հենց կառանտինի վրա եմ:Ես իրանց սաղին ճանաչում եմ: Որ խնդրեմ կասե՞ք ինձ Յոհաննեսի իսկական անուն ազգանունը: Գունե 1 ծանոթ կունենա Վայքում::)

The silent river
01.08.2014, 23:16
Ֆրիմանը Վայք, Յոհոն Լուսակերտ :}
Փաստորեն Ֆրիմեննել ա Վայքու՞մ: Իրանց իսկական անուն ազգանունները կասեք տենամ իրանց վաղը: Համել ջերմ ջերմ կբարևեմ:

keyboard
01.08.2014, 23:17
Ես Վայքու ծառայող սպա եմ երեխեք յան ու հենց կառանտինի վրա եմ:Ես իրանց սաղին ճանաչում եմ: Որ խնդրեմ կասե՞ք ինձ Յոհաննեսի իսկական անուն ազգանունը: Գունե 1 ծանոթ կունենա Վայքում::)

Որևէ մեկի անուն ազգանունը կամ անձնական ինֆորմացիայի հրապարակումը անձնական ինֆորմացիայի նկատմամբ ոտնձգություն է և օրենքի խախտում:
Եթե Վայքում ծառայողները ցանկություն ունենան, իրենք կկապվեն նամակագրական կապի միջոցով:
Թեման անուն ազգանունների հրապարակում չի հետապնդում, ընդամենը տեղեկություններ, որպիսություն ու ինֆորմացիա, որը հասանելի է և ամենակարևորը անձնական ու գաղտնի չէ:

Հ.Գ. Եթե պետք ա, թող թեմայի վերնագրում մոդերները մի քանի կանոն ավելացնեն. մասնավորապես՝ զորամասի համարի կամ տարածքի կոնկրետ հրապարակումը, ծառայողի անուն ազգանունի ու մնացած տվյալների գրապարակումը, ծառայողների մոտ եղած ժամանակավոր/մշտական հեռախոսահամարների հրապարակումը և այլն արգելվի:

The silent river
01.08.2014, 23:24
Որևէ մեկի անուն ազգանունը կամ անձնական ինֆորմացիայի հրապարակումը անձնական ինֆորմացիայի նկատմամբ ոտնձգություն է և օրենքի խախտում:
Եթե Վայքում ծառայողները ցանկություն ունենան, իրենք կկապվեն նամակագրական կապի միջոցով:
Թեման անուն ազգանունների հրապարակում չի հետապնդում, ընդամենը տեղեկություններ, որպիսություն ու ինֆորմացիա, որը հասանելի է և ամենակարևորը անձնական ու գաղտնի չէ:

Հ.Գ. Եթե պետք ա, թող թեմայի վերնագրում մոդերները մի քանի կանոն ավելացնեն. մասնավորապես՝ զորամասի համարի կամ տարածքի կոնկրետ հրապարակումը, ծառայողի անուն ազգանունի ու մնացած տվյալների գրապարակումը, ծառայողների մոտ եղած ժամանակավոր/մշտական հեռախոսահամարների հրապարակումը և այլն:
Էդ դեպքում ես չեմ կարա իրանց գտնեմ: Պատկերացնում ես ես կանգնում եմ շարքի առաջ ու ասում " ձեզնից Ֆրիմանն ո՞վ ա": Հաստատ ինքը ձեն չի հանի: Եթե կարաք ուրիշ ձև առաջարկեք գտնելու...

keyboard
01.08.2014, 23:25
Էդ դեպքում ես չեմ կարա իրանց գտնեմ: Պատկերացնում ես ես կանգնում եմ շարքի առաջ ու ասում " ձեզնից Ֆրիմանն ո՞վ ա": Հաստատ ինքը ձեն չի հանի: Եթե կարաք ուրիշ ձև առաջարկեք գտնելու...

Կանցնի ժամանակ իրչանք կկարդան էս գրառումը ու կարձագանքեն, եթե չէ, ով իրանցից տեղեկություն գրել ա, իրանց ՊՄ արա քո անուն ազգանունը, պաշտոնը, կոչումը, իրանք որ տղեքի հետ խոսեն, տղեքին կասեն, եթե տղեքը տարածքում կլինեն, իրանք կմոտենան ու կխոսան: :)

The silent river
01.08.2014, 23:26
Հ.Գ. Եթե պետք ա, թող թեմայի վերնագրում մոդերները մի քանի կանոն ավելացնեն. մասնավորապես՝ զորամասի համարի: Էդ մեկը պետք չի: Ծառայել ես, գիտես ինչ եմ ասում::)

The silent river
01.08.2014, 23:28
Կանցնի ժամանակ իրչանք կկարդան էս գրառումը ու կարձագանքեն, եթե չէ, ով իրանցից տեղեկություն գրել ա, իրանց ՊՄ արա քո անուն ազգանունը, պաշտոնը, կոչումը, իրանք որ տղեքի հետ խոսեն, տղեքին կասեն, եթե տղեքը տարածքում կլինեն, իրանք կմոտենան ու կխոսան: :)
Գոնե կարելի ա՞ իմանալ ով որտեղից ա:

keyboard
01.08.2014, 23:29
Էդ մեկը պետք չի: Ծառայել ես, գիտես ինչ եմ ասում::)

Ես հրապարակման արգելելու մասին եմ խոսում ըդամենը:

StrangeLittleGirl
01.08.2014, 23:31
Ժողովուրդ, այս կիրակի օրը՝ օգոստոսի 3-ին, նախնական տվյաներով ես, մարդագայլուկն ու Ռուֆուսը գնում ենք մեր ակումբի Պիրիտին Արտաշատում տեսնելու: Ընդունվում են մասնակցության առաջարկներ :))

Իմ կողմից ջերմ բարևներ փոխանցի ու ասա, որ կարոտել եմ մեր գիշերային բամբասանքները: Հա, մեկ էլ փոխանցի, որ էն ինչ մենք կարծում էինք, սխալ դուրս եկավ :)) ինքը կջոկի

Մուշու
02.08.2014, 00:37
Յոհանի երդման արարողությունը եղել ա ? Ինչ որ մեկը տեղյակ ա ? Կարողա գնանք երդմանը ?

մարդագայլուկ
02.08.2014, 23:38
Ժողովուրդ, այս կիրակի օրը՝ օգոստոսի 3-ին, նախնական տվյաներով ես, մարդագայլուկն ու Ռուֆուսը գնում ենք մեր ակումբի Պիրիտին Արտաշատում տեսնելու: Ընդունվում են մասնակցության առաջարկներ :))

Ի՞նչ որոշեցիք։ Միացողներ կա՞ն։

John
05.08.2014, 12:43
Ժող, Յոհանի երդման արարողությունը էղել ա արդեն, որ մոտավոր կողմնորոշվեք, թե երբ եք ուզում գնանք իրան տեսնելու, կփորձեմ ճշտել, թե ոնց կազմակերպենք, որ լավ ստացվի: դե իրանց մոտ տեսակցության պահերով խիստ ա ինչքան հասկացա:

The silent river
05.08.2014, 14:05
Ես Ֆրիմենին եմ հանդիպել: Լավ ա: Կարևորը ժպիտը տեղն ա, դուխն էլ բարձր: Մոտը ստացվում ա ծառայելը::hands էսօր էլի եմ տեսնելու, ինչ-որ մեկը, ինչ-որ բան ունի՞ ասելու, կամ փոխանցելու:

StrangeLittleGirl
05.08.2014, 15:23
Ես Ֆրիմենին եմ հանդիպել: Լավ ա: Կարևորը ժպիտը տեղն ա, դուխն էլ բարձր: Մոտը ստացվում ա ծառայելը::hands էսօր էլի եմ տեսնելու, ինչ-որ մեկը, ինչ-որ բան ունի՞ ասելու, կամ փոխանցելու:
Լի՜քը բարևներ :)

keyboard
05.08.2014, 21:49
Ես Ֆրիմենին եմ հանդիպել: Լավ ա: Կարևորը ժպիտը տեղն ա, դուխն էլ բարձր: Մոտը ստացվում ա ծառայելը::hands էսօր էլի եմ տեսնելու, ինչ-որ մեկը, ինչ-որ բան ունի՞ ասելու, կամ փոխանցելու:

Մի հատ էս գրիչը տուր, թող ինքն էլ ստեղ գրառում անի: :D

Freeman
02.09.2014, 21:16
Շուտով նորմալ հեռախոս կունենամ, շատ կգրեմ: Իմ մոտ ամեն ինչ լավ ա, ամենա պարապ զինվորն եմ:
Հուսով եմ արձակուրդիս ժամանակ մեծ հանդիպում կանենք, չնայած դրան դեռ շատ կա

Մուշու
06.11.2014, 14:39
Առաջարկում եմ Յոհանի Վայք տեղափոխվելուց հետո գնալ Վայք և մի հարվածով 2 նապաստակ սատկացնել , ինչ կասեք ?

keyboard
06.11.2014, 15:49
Առաջարկում եմ Յոհանի Վայք տեղափոխվելուց հետո գնալ Վայք և մի հարվածով 2 նապաստակ սատկացնել , ինչ կասեք ?

Եթե սատկացնելու գործ կա, ես հաստատ կգամ:

Մուշու
06.11.2014, 15:51
Եթե սատկացնելու գործ կա, ես հաստատ կգամ:
Հա բա գնանք ցույց տանք , որ ակումբցի զինվորները մենակ չեն :)

Freeman
06.11.2014, 20:33
Ինձ մեկ ա ուվալնենի չեն տալիս, մի նապաստակի պիտի սատկացնեք)

The silent river
06.11.2014, 20:51
Ինձ մեկ ա ուվալնենի չեն տալիս, մի նապաստակի պիտի սատկացնեք)

Ի՞նչ գիտես, կարողա Յոհաննեսին էլ են ձեր վաշտ քցում: Էդ ժամանակ պիտի գան ԿՊՊ-ի նարյադին սատկացնեն գնան:

Մուշու
06.11.2014, 21:10
Ինձ մեկ ա ուվալնենի չեն տալիս, մի նապաստակի պիտի սատկացնեք)
Հեչ չմտածես մենք կգանք ու ԿՊՊ-ն կսեփականացնենք :)
Հ.Գ. 3 նապաստակ ոչ թե 2 :D

Freeman
06.11.2014, 21:18
Ի՞նչ գիտես, կարողա Յոհաննեսին էլ են ձեր վաշտ քցում: Էդ ժամանակ պիտի գան ԿՊՊ-ի նարյադին սատկացնեն գնան:

Մեր ուչեբկից չի գալիս Յոհաննեսը) համ էլ Աստված չանի մեր վաշտ գցեն ։դ
Նոր տեսա, որ զանգում էիր, հեռախոսս թողել էի, շտաբ էի գնացել էն ժամանակ

Յոհաննես
10.11.2014, 23:39
Հենց նոր մեր Պիրիտի հետ էի խոսում,բոլորիդ ջերմ-ջերմ բարևում էր:

Freeman
25.12.2014, 22:59
Ժող, Յոհանեսն արդեն մեր մոտ ա։ Ուրիշ ստորաբաժանումում ա, բայց մի-քիչ առաջ տեսա, լավ ա, նորմալ տեղավորվել ա ու բարևում ա)

Freeman
15.03.2015, 23:40
Երևի էստեղ ա ամենահարմարը գրել՝ հատուկ շնորհակալություն, Քիբորդ մլադշիին ու մնացածին ))

keyboard
16.03.2015, 00:11
Երևի էստեղ ա ամենահարմարը գրել՝ հատուկ շնորհակալություն, Քիբորդ մլադշիին ու մնացածին ))

Վելքըմ ապո, ուրախ էի բոլորիդ ուրախ տեսնելու, կրկնությւոնը հաջորդիվ:

keyboard
16.03.2015, 11:07
Մարդ կար, ստե նկարներ պտի դներ գրողը տանի :angry

Մուշու
16.03.2015, 11:28
Մարդ կար, ստե նկարներ պտի դներ գրողը տանի :angry

ձախից աջ `Ֆրիմեն, մուշու , Ֆրիմենի եղբայրը :

http://i62.tinypic.com/1zlf42r.jpg

մեջտեղում Գրիֆինը

http://i58.tinypic.com/34zdrph.jpg

Հ.Գ. Շնորհակալություն keyboard :kiss

Յոհաննես
28.02.2017, 22:06
Հով, ինձ թվում ա ինքն էլ մեզ ա սպասում :D

ըհը,երկու տարի սպասեցի։Ասենք լավ հա Վայքը հեռու է,բայց ախր մինչև Լուսակերտ մի ոտ տեղա։Գիշերները քնելուց ակումբցիների մասին էի մտածում,միշտ ուզում էի գրեի։Մի օր չեկաք :angry

John
28.02.2017, 22:11
ըհը,երկու տարի սպասեցի։Ասենք լավ հա Վայքը հեռու է,բայց ախր մինչև Լուսակերտ մի ոտ տեղա։Գիշերները քնելուց ակումբցիների մասին էի մտածում,միշտ ուզում էի գրեի։Մի օր չեկաք :angry

Սիրտդ լեն պահի ախպերո, կենտրոն տեղ խմում ենք՝ մարդ չի գալիս, ինչի մասին ես խոսում :D

Յոհաննես
28.02.2017, 22:22
Սիրտդ լեն պահի ախպերո, կենտրոն տեղ խմում ենք՝ մարդ չի գալիս, ինչի մասին ես խոսում :D

Կենտրոն տեղ կյանքը լեն ու բոլա ։Դ բանակում նեղ կյանքա ։Դ

John
28.02.2017, 22:25
Կենտրոն տեղ կյանքը լեն ու բոլա ։Դ բանակում նեղ կյանքա ։Դ
Դու հլը կողմնորոշվի․ նեղ կյանքով ապրող մարդու մոտ գնալը օ՞ք ա, թե՞ չէ :D