PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր ստեղծագործական մրցույթ. Տարօրինակ պատմություն

ivy
26.06.2014, 02:34
Երևի բոլորս էլ սիրում ենք սովորական, սիրուն պատմություններ՝ իրական կյանքից քաղված: Սակայն սովորականը կարող է նաև հոգնեցնել ու ձանձրացնել, որովհետև դրանով է լցված մեր առօրյան:
Ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ պատահում են նաև անսովոր ու տարօրինակ պատմություններ: Հնարավոր է, որ ականատես ենք լինում դրանց, հնարավոր է, որ դրանք ընդամենը մեր երևակայության արդյունքն են: Իսկ հնարավոր է նաև, որ ամեն պատմություն էլ ունի իր տարօրինակությունը: Խնդիրը միայն այն տեսնելն է, իսկ այս դեպքում նաև՝ ցույց տալ կարողանալը:

Այս մրցույթը չունի ժանրային ու թեմատիկ սահմանափակում: Միայն երկու պայման կա, որոնց պետք է հետևել.

1. Ստեղծագործության մեջ ներկայացրած պատմությունը պիտի ինչ-որ իմաստով տարօրինակ, ոչ սովորական լինի: Սա իհարկե ահագին սուբյեկտիվ գործ է, և կարծում եմ, ամեն մարդ իր ձևով է ընկալում «տարօրինակ»-ը: Գլխավորն այն է, որ հեղինակը համոզված լինի՝ ինքը հետևել է պայմանին: Իսկ ընթերցողն էլ հաճույք ստանա դրա արդյունքից:
2. Երկրորդ պայմանն ավելի կոնկրետ է: Ստեղծագործության մեջ ոչ մի տեղ չպետք է օգտագործվի «տարօրինակ» բառը: Ներառյալ՝ վերնագրում:

Նիշերի սահմանափակում չկա: Ստեղծագործությունները կարող են լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո:
Յուրաքանչյուր հեղինակ մրցույթին կարող է ներկայացնել մեկ կամ երկու ստեղծագործություն:
Մրցույթին կարող են մասնակցել թե Ակումբում գրանցվածները, թե չգրանցվածները:

Հեղինակների անունները գաղտնի կմնան մինչև մրցույթի ավարտը:
Քվեարկությունը կլինի բաց:

Ստեղծագործություններն ընդունվում են մինչև հուլիսի 6-ի առավոտը՝ iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեով:
Մրցույթը կսկսվի հուլիսի 6-ին՝ ուշ երեկոյան:

Աթեիստ
26.06.2014, 09:42
Նիշերի մինիմալ քանակի պահանջ էլ պետք չի՞։

ivy
26.06.2014, 11:02
Նիշերի սահմանափակումները մինչ այժմ միշտ վերին սահմանին են վերաբերվել: Մինիմալի մասին սովորաբար չենք նշում մրցույթներում:

Քանի որ հատուկ նշված չի, թե սա կարճ ստեղծագործությունների մրցույթ է, ապա ինքնըստինքյան հասկանալի պիտի լինի, որ ներկայացված գործերը որոշակի ծավալ են ենթադրում: Թե կոնկրետ ինչ չափի, արդեն ամեն հեղինակ ինքը կարող է որոշել:

StrangeLittleGirl
26.06.2014, 16:24
Թեման ակտիվ ու ուշադրության կենտրոնում պահելու համար էկել եմ ասելու. ու՜խ :))

Guest
26.06.2014, 17:22
Իսկ լեզում միայն Հայերենն է՞:

StrangeLittleGirl
26.06.2014, 17:28
... Բայց դե արի ու առանց «տարօրինակ» բառի բան գրի, երբ նույնիսկ նիքիդ մեջ էդ բառը կա :))

Rhayader
26.06.2014, 17:44
Իսկ ո՞րն է տարօրինակի սահմանումն այս դեպքում:

ivy
26.06.2014, 18:02
Իսկ լեզում միայն Հայերենն է՞:

Իհարկե:

ivy
26.06.2014, 18:03
Իսկ ո՞րն է տարօրինակի սահմանումն այս դեպքում:

Հստակ սահմանում հնարավոր չի տալ. թող մնա հեղինակի ու ընթերցողի ընկալմանը:

ivy
26.06.2014, 18:09
Մի շաաաատ պստլիկ նվեր կա հաղթողին, լրիվ սիմվոլիկ :)
Հատուկ գրել սիրողների համար, որոնց իմաստուն մտքերը կարող են վրա հասնել շատ անհամապատասխան ժամանակ ու անհամապատասխան տեղում ;)

StrangeLittleGirl
26.06.2014, 18:17

Բլոկնոտ :love պետք ա կրել էս մրցույթը

Rhayader
26.06.2014, 18:21
Հստակ սահմանում հնարավոր չի տալ. թող մնա հեղինակի ու ընթերցողի ընկալմանը:

Ուրեմն չեմ կարողանա մասնակցել :) ինձ համար տարօրինակ բաներ գրեթե չկան, իսկ թե ուրիշների համար ինչն է տարօրինակ՝ պատկերացում չունեմ:

Mephistopheles
26.06.2014, 18:57
Բլոկնոտ :love պետք ա կրել էս մրցույթը

Այֆոն, կամ դիջիթալ ձայնագրիչ… կամ էլ ոսկեզոծ ադամանդապատ կազմով բլոկնոտ…

StrangeLittleGirl
26.06.2014, 19:14
Այֆոն, կամ դիջիթալ ձայնագրիչ… կամ էլ ոսկեզոծ ադամանդապատ կազմով բլոկնոտ…

Հասարակ բլոկնոտ :angry

ivy
26.06.2014, 19:24
Ուրեմն չեմ կարողանա մասնակցել :) ինձ համար տարօրինակ բաներ գրեթե չկան, իսկ թե ուրիշների համար ինչն է տարօրինակ՝ պատկերացում չունեմ:

«Գրեթե»-ն այնուամենայնիվ տեղ թողնում է. ուրիշ բան, որ «ընդհանրապես» լիներ :)

ivy
26.06.2014, 19:25
Սովորական բլոկնոտը ինչ գործ ունի տարօրինակ մրցույթում :)

StrangeLittleGirl
26.06.2014, 19:28
Սովորական բլոկնոտը ինչ գործ ունի տարօրինակ մրցույթում :)

Կախարդակա՞ն :))

Ուլուանա
26.06.2014, 19:29
Կախարդակա՞ն :))
Չէ, ուղղակի տարօրինակ :))։

ivy
26.06.2014, 19:30
Կախարդակա՞ն :))

Չեմ ասի :P

StrangeLittleGirl
26.06.2014, 19:31
Չեմ ասի :P

Ականջիս ասա, մեկ ա ես էդքան հարաքյաթ չունեմ, հաստատ կրողը չեմ :))

ivy
26.06.2014, 19:33
Ականջիս ասա, մեկ ա ես էդքան հարաքյաթ չունեմ, հաստատ կրողը չեմ :))

Վերջում կասեմ, խոխմիկ բան է :)

Rhayader
26.06.2014, 19:51
«Գրեթե»-ն այնուամենայնիվ տեղ թողնում է. ուրիշ բան, որ «ընդհանրապես» լիներ :)

Իմ տարօրինակներն ապուշ մարդիկ են, իրենց մասին գրելու բան չկա:

Mephistopheles
26.06.2014, 20:53
Սովորական բլոկնոտը ինչ գործ ունի տարօրինակ մրցույթում :)

ես ասու՞մ էի բռլյանտով ա…

ivy
27.06.2014, 10:43
Մասնակցելու ե՞ք :think

StrangeLittleGirl
27.06.2014, 12:31
Մասնակցելու ե՞ք :think

երևի :))

Skeptic
27.06.2014, 12:58
Մասնակցելու ե՞ք :think

Դժվար: http://i.imgur.com/5VOti18.gif

ivy
27.06.2014, 13:11
երևի :))

Քեզ գիտենք, դու էիր մրցույթ ուզում, բա մյուսները:

ivy
27.06.2014, 13:12
Դժվար: http://i.imgur.com/5VOti18.gif

Իհ :(

Guest
27.06.2014, 13:22
Իհ :(

Մի անհանգստացի, ուշացումով լիքը մարդ կուղարկի ու կխնդրի իրեննէ էլ տեղադրես:

Nanik
27.06.2014, 14:00
Սովորական բլոկնոտը ինչ գործ ունի տարօրինակ մրցույթում :)

Այ կարելի է պատմություն գրել, թե ivy-ն ինչ նվիրեց մրցույթի հաղթողին :)) Լրիվ թեմայի մեջ կլինի ;)

Mephistopheles
27.06.2014, 14:16
Այ կարելի է պատմություն գրել, թե ivy-ն ինչ նվիրեց մրցույթի հաղթողին :)) Լրիվ թեմայի մեջ կլինի ;)

Այվին ինքն էլ ա մասնակցելու ու բռլյանտի բլոկնոտն իրան պահի…

ivy
27.06.2014, 15:06
Մասնակցե՜ք, համոզվածությամբ կարող եմ ասել, որ էդ «նվերից» ոչ ոք չունի :))

StrangeLittleGirl
27.06.2014, 15:07
Մասնակցե՜ք, համոզվածությամբ կարող եմ ասել, որ էդ «նվերից» ոչ ոք չունի :))

հենդմեյդ :love

Շինարար
27.06.2014, 15:11
հենդմեյդ :love

Կամ էլ երազանքների տռուսիկ:oy

ivy
27.06.2014, 15:13
հենդմեյդ :love

Չէ :)

ivy
27.06.2014, 15:14
Կամ էլ երազանքների տռուսիկ:oy

Դա գրել սիրողների հետ ինչ կապ ունի: Էն որ ասեցի` անհամապատասխան տեղում, հեչ դա նկատի չունեի :))

enna
27.06.2014, 16:16
ա՜, երեկ նստեցի ու գրեցի, վերջում մոռացա վորդը փակեմ, մերոնք եկան, առանց սեյվ անելու փակեցին:cry

Guest
27.06.2014, 16:19
ա՜, երեկ նստեցի ու գրեցի, վերջում մոռացա վորդը փակեմ, մերոնք եկան, առանց սեյվ անելու փակեցին:cry

Մի հատ էլ գրի, բայց այս անգամ այնպիսին, որը կհաղթի:

Nanik
27.06.2014, 16:23
ա՜, երեկ նստեցի ու գրեցի, վերջում մոռացա վորդը փակեմ, մերոնք եկան, առանց սեյվ անելու փակեցին:cry

Ինչպե՞ս կարելի է ամբողջ ընթացումք ոչ մի անգամ «սեյվ» չանել:
Ես ամեն նախադասությունից հետո Ctrl+S եմ սեղմում ))

enna
27.06.2014, 16:32
Ինչպե՞ս կարելի է ամբողջ ընթացումք ոչ մի անգամ «սեյվ» չանել:
Ես ամեն նախադասությունից հետո Ctrl+S եմ սեղմում ))
գրելուց էնքան եմ կտրվում իրականից, որ նման բաների մասին չեմ մտածում:8:

ivy
28.06.2014, 16:44
Մի ստեղծագործություն արդեն ստացել եմ :)

ivy
29.06.2014, 21:50
Մրցույթին մնաց ուղիիիիիիիղ մի շաբաթ։

StrangeLittleGirl
29.06.2014, 21:57
Մրցույթին մնաց ուղիիիիիիիղ մի շաբաթ։

Ու ոչ մի միտք :(

ivy
30.06.2014, 19:57
Մնաց վեց օր, ուղարկեք ձեր գրածները, մի ամաչեք :)

Mephistopheles
30.06.2014, 20:16
նայեք մարկ շագալ... շատ կօգնի... երեկ տեսա, էս մրցույթն եկավ միտս...

ivy
30.06.2014, 21:12
Մեֆ, կարող ա՞ մասնակցես ;)

Հո ժամանակ առ ժամանակ հավես մանրապատումներ ես գրում :)

Mephistopheles
30.06.2014, 21:35
Մեֆ, կարող ա՞ մասնակցես ;)

Հո ժամանակ առ ժամանակ հավես մանրապատումներ ես գրում :)

nooooo… հավես չկա…

ivy
30.06.2014, 21:48
Մեֆ, մասնակցի, քո գրածը կդնենք որպես արտամրցութային պիտուշ տարբերակ։
Որ չասես՝ ես էրեխեքի կողքին ինչ գործ ունեմ :)

Mephistopheles
30.06.2014, 21:50
Մեֆ, մասնակցի, քո գրածը կդնենք որպես արտամրցութային պիտուշ տարբերակ։
Որ չասես՝ ես էրեխեքի կողքին ինչ գործ ունեմ :)

Այվ, մարդ ե՞ս գտել… ես ի՞նչ գրող… երեխեքը լավ էլ գրում են…

ivy
30.06.2014, 21:51
Դե լավ :(

Mephistopheles
30.06.2014, 21:53
մի հատ մնրապատում եմ հիշել էն էլ էս մի ամիս ա ալարում եմ գրեմ…

StrangeLittleGirl
01.07.2014, 01:22
Մնաց վեց օր, ուղարկեք ձեր գրածները, մի ամաչեք :)

թեմա՜ :cry

Մեֆ, ինձ վիզուալ արվեստը երբեք չի ոգեշնչում :( Մարկ Շագալի ցավն էլ տանեմ, կարամ ժամերով նայեմ, բայց ոգեշնչվել ու գրել, հըը:

keyboard
01.07.2014, 01:24
կլի՞ էռռռոտիկ պատմվածք գրենք, թե՞ 18+ պիտի չլինի

ivy
01.07.2014, 01:27
Քիբորդ ջան, ինչ ուզում եք գրեք, մենակ թե լավ գրեք. խմբագրված, կարգին գործ լինի:

Mephistopheles
01.07.2014, 01:28
թեմա՜ :cry

Մեֆ, ինձ վիզուալ արվեստը երբեք չի ոգեշնչում :( Մարկ Շագալի ցավն էլ տանեմ, կարամ ժամերով նայեմ, բայց ոգեշնչվել ու գրել, հըը:

օքեյ…

ivy
01.07.2014, 01:28
Թե չէ ես եմ խմբագրելու :))

ivy
01.07.2014, 20:00
Երկրորդ մասնակիցն էլ հայտնվեց :)

ivy
02.07.2014, 19:21
Մնաց չորս օր, մասնակցե՜ք :)

ivy
03.07.2014, 18:15
Մնաց երեք օր:

Ինչ անեմ, Չուկի սիրած տրյուկն օգտագործե՞մ :think
Ահագին նորեկ կա, իրենց վրա մեկ էլ տեսար ազդի:

StrangeLittleGirl
03.07.2014, 18:25
Մնաց երեք օր:

Ինչ անեմ, Չուկի սիրած տրյուկն օգտագործե՞մ :think
Ահագին նորեկ կա, իրենց վրա մեկ էլ տեսար ազդի:

Չուկն անջատել ա էդ տրյուկը :))
Ռիփ, մի անհանգստացի, մեկ ա, միշտ էլ սաղ վերջին վայրկյանին են գալիս:
Ի դեպ, Լիզբեթն ու՞ր ա :think

ivy
03.07.2014, 20:03
Մի գործ էլ եկավ :)

ivy
04.07.2014, 23:32
Ծիտիկներ ջան, կիրակի օրը մրցույթը սկսվում է։
Ձեզ մնաց մեկ ու կես օր, ուղարկեք :)

Mephistopheles
04.07.2014, 23:35
Ծիտիկներ ջան, կիրակի օրը մրցույթը սկսվում է։
Ձեզ մնաց մեկ ու կես օր, ուղարկեք :)

ես չեմ հասցնի…

Chuk
04.07.2014, 23:36
Մնաց երեք օր:

Ինչ անեմ, Չուկի սիրած տրյուկն օգտագործե՞մ :think
Ահագին նորեկ կա, իրենց վրա մեկ էլ տեսար ազդի:
Այվի, պետք չի իմ տրյուկն օգտագործել, դա իրան արդեն սպառել ա: Իմ կարծիքով ավելի լավ ա աշխատել էն ակումբցիների վրա, ովքեր մեծ պոտենցիալ ունեն ու կարող են լավ գործեր գրել: Ընդ որում հեչ կարևոր չի, հին, թե նոր ակումբցի: Կարևորը էդ մարդուն անհատական դիմելն ու ասելն ա, որ զգում ես, որ ինքը կարող ա շատ լավ գրի: Էդպիսիք հիմա շատ կան ակումբում:

Չգիտեմ, երևի արժի օրինակ բերեմ, որ հասկանաս թե ինչ նկատի ունեմ: Օրինակ ակումբցիներից մեկը կա, որ ես վստահ եմ, շատ լավ գործ կարող ա գրի էս մրցույթի համար: Հը՞, [you], ի՞նչ կասես, չե՞ս ուզում մասնակցել: Չեմ կարող բացատրել թե ինչու՞, բայց վստահ եմ, հրաշալի կստացվի քո մոտ:

ivy
04.07.2014, 23:37
Մեֆ, դե ոչինչ, մի կերպ կդիմանանք էդ դարդին։

ivy
04.07.2014, 23:38
Չուկ :))

Mephistopheles
04.07.2014, 23:47

այ էս ա տրյուկը Այվի… նայի սովորի…

enna
04.07.2014, 23:48

Չգիտեմ, երևի արժի օրինակ բերեմ, որ հասկանաս թե ինչ նկատի ունեմ: Օրինակ ակումբցիներից մեկը կա, որ ես վստահ եմ, շատ լավ գործ կարող ա գրի էս մրցույթի համար: Հը՞, [you], ի՞նչ կասես, չե՞ս ուզում մասնակցել: Չեմ կարող բացատրել թե ինչու՞, բայց վստահ եմ, հրաշալի կստացվի քո մոտ:Ա՜հ, ինձ լավ զգացի :)) Շնորհակալ եմ:

Mephistopheles
04.07.2014, 23:48
Մեֆ, դե ոչինչ, մի կերպ կդիմանանք էդ դարդին։

մի հատ վեպ ունեմ գրած… մնում ա խմբագրեմ…

Mephistopheles
04.07.2014, 23:51
Չուկ ջան, դու էլ գրի քննարկենք մի քիչ…

Chuk
04.07.2014, 23:53
Չուկ ջան, դու էլ գրի քննարկենք մի քիչ…

Լավ :)
Չեմ խոստանում, բայց հավանաբար:

Mephistopheles
04.07.2014, 23:56
Շին, բա դու ինչի՞ չես գրում… չես տեսնու՞մ Չուկը հատուկ քեզ ա ասում…

ivy
05.07.2014, 00:06
այ էս ա տրյուկը Այվի… նայի սովորի…

Ձևն անգիր գիտեմ, էն ա, որ չէր աշխատում, հիմա էլի աշխատեց :))

StrangeLittleGirl
05.07.2014, 02:46
Այվի, պետք չի իմ տրյուկն օգտագործել, դա իրան արդեն սպառել ա: Իմ կարծիքով ավելի լավ ա աշխատել էն ակումբցիների վրա, ովքեր մեծ պոտենցիալ ունեն ու կարող են լավ գործեր գրել: Ընդ որում հեչ կարևոր չի, հին, թե նոր ակումբցի: Կարևորը էդ մարդուն անհատական դիմելն ու ասելն ա, որ զգում ես, որ ինքը կարող ա շատ լավ գրի: Էդպիսիք հիմա շատ կան ակումբում:

Չգիտեմ, երևի արժի օրինակ բերեմ, որ հասկանաս թե ինչ նկատի ունեմ: Օրինակ ակումբցիներից մեկը կա, որ ես վստահ եմ, շատ լավ գործ կարող ա գրի էս մրցույթի համար: Հը՞, Մեֆ, ի՞նչ կասես, չե՞ս ուզում մասնակցել: Չեմ կարող բացատրել թե ինչու՞, բայց վստահ եմ, հրաշալի կստացվի քո մոտ:

Հա էլի Մեֆ, տես, նույնիսկ ադմինն ա ասում, որ մասնակցես :angry

Mephistopheles
05.07.2014, 03:00
Հա էլի Մեֆ, տես, նույնիսկ ադմինն ա ասում, որ մասնակցես :angry

Բայց դու շաաատ բլոջն ես, Բյուր… դու էլ գիտե՞ս էդ տրյուկը…

StrangeLittleGirl
05.07.2014, 03:01
Բայց դու շաաատ բլոջն ես, Բյուր… դու էլ գիտե՞ս էդ տրյուկը…
Ի՞նչ տրյուկ: Էն ա քո անունը:

Mephistopheles
05.07.2014, 03:02
Իմ անունը չի… քոնն էր…

Sambitbaba
05.07.2014, 07:39
Այվի, պետք չի իմ տրյուկն օգտագործել, դա իրան արդեն սպառել ա: Իմ կարծիքով ավելի լավ ա աշխատել էն ակումբցիների վրա, ովքեր մեծ պոտենցիալ ունեն ու կարող են լավ գործեր գրել: Ընդ որում հեչ կարևոր չի, հին, թե նոր ակումբցի: Կարևորը էդ մարդուն անհատական դիմելն ու ասելն ա, որ զգում ես, որ ինքը կարող ա շատ լավ գրի: Էդպիսիք հիմա շատ կան ակումբում:

Չգիտեմ, երևի արժի օրինակ բերեմ, որ հասկանաս թե ինչ նկատի ունեմ: Օրինակ ակումբցիներից մեկը կա, որ ես վստահ եմ, շատ լավ գործ կարող ա գրի էս մրցույթի համար: Հը՞, [you], ի՞նչ կասես, չե՞ս ուզում մասնակցել: Չեմ կարող բացատրել թե ինչու՞, բայց վստահ եմ, հրաշալի կստացվի քո մոտ:

Ահա... ես էդ կուտն արդեն կերել եմ::) Ու լրիվ հակառակ ուղղությամբ գնացի այն անգամ: Եվ չնայած վատ փորձիս, եթե հասցրեցի ավարտել` կուղարկեմ::B

Lusntag Lusine
05.07.2014, 09:54
Այվի, պետք չի իմ տրյուկն օգտագործել, դա իրան արդեն սպառել ա: Իմ կարծիքով ավելի լավ ա աշխատել էն ակումբցիների վրա, ովքեր մեծ պոտենցիալ ունեն ու կարող են լավ գործեր գրել: Ընդ որում հեչ կարևոր չի, հին, թե նոր ակումբցի: Կարևորը էդ մարդուն անհատական դիմելն ու ասելն ա, որ զգում ես, որ ինքը կարող ա շատ լավ գրի: Էդպիսիք հիմա շատ կան ակումբում:

Չգիտեմ, երևի արժի օրինակ բերեմ, որ հասկանաս թե ինչ նկատի ունեմ: Օրինակ ակումբցիներից մեկը կա, որ ես վստահ եմ, շատ լավ գործ կարող ա գրի էս մրցույթի համար: Հը՞, [you], ի՞նչ կասես, չե՞ս ուզում մասնակցել: Չեմ կարող բացատրել թե ինչու՞, բայց վստահ եմ, հրաշալի կստացվի քո մոտ:
Լավ էր :D

keyboard
05.07.2014, 11:32
Պաշտոնապես հայտարարում եմ` էդ տրյուկի համար չեմ մասնակցելու :P:D
ղԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺ

ivy
05.07.2014, 15:37
Եթե դեռ ուղարկող կա, հիշեցնեմ, որ վերջնաժամկետը մինչև վաղն առավոտն է։

StrangeLittleGirl
05.07.2014, 16:45
Եթե դեռ ուղարկող կա, հիշեցնեմ, որ վերջնաժամկետը մինչև վաղն առավոտն է։

Ռիփ, ժամ ասա էլի :)) Ի վերջո, տարբեր ժամային գոտիներում ենք:

ivy
05.07.2014, 17:32
Ես իմ ժամանակով եմ ասում, մինչև առավոտվա ավարտը՝ 12:00, ինչը Հայաստանի ժամանակով ցերեկվա 3-ն է:
Ու ոչ մի րոպե ավել :)

StrangeLittleGirl
05.07.2014, 20:50
Եթե դեռ ուղարկող կա, հիշեցնեմ, որ վերջնաժամկետը մինչև վաղն առավոտն է։

Ես իմ ժամանակով եմ ասում, մինչև առավոտվա ավարտը՝ 12:00, ինչը Հայաստանի ժամանակով ցերեկվա 3-ն է:
Ու ոչ մի րոպե ավել :)
Ռիփ, Հայաստանում ցերեկվա 2-ն ա քո 12-ը, մարդկանց մի շփոթացրու: :))

ivy
05.07.2014, 21:49
Դե 3 եմ ասել, թող 3 լինի :)

Մի խոսքով, մինչև Հայաստանի ժամանակով ցերեկվա երեքը:

Նոյեմ
05.07.2014, 22:31
Այվի, պետք չի իմ տրյուկն օգտագործել, դա իրան արդեն սպառել ա: Իմ կարծիքով ավելի լավ ա աշխատել էն ակումբցիների վրա, ովքեր մեծ պոտենցիալ ունեն ու կարող են լավ գործեր գրել: Ընդ որում հեչ կարևոր չի, հին, թե նոր ակումբցի: Կարևորը էդ մարդուն անհատական դիմելն ու ասելն ա, որ զգում ես, որ ինքը կարող ա շատ լավ գրի: Էդպիսիք հիմա շատ կան ակումբում:

Չգիտեմ, երևի արժի օրինակ բերեմ, որ հասկանաս թե ինչ նկատի ունեմ: Օրինակ ակումբցիներից մեկը կա, որ ես վստահ եմ, շատ լավ գործ կարող ա գրի էս մրցույթի համար: Հը՞, [you], ի՞նչ կասես, չե՞ս ուզում մասնակցել: Չեմ կարող բացատրել թե ինչու՞, բայց վստահ եմ, հրաշալի կստացվի քո մոտ:

Վատ եմ :D

StrangeLittleGirl
05.07.2014, 22:52
Դե 3 եմ ասել, թող 3 լինի :)

Մի խոսքով, մինչև Հայաստանի ժամանակով ցերեկվա երեքը:
Մի ժամ պոկեցի :D

ivy
06.07.2014, 12:18
Հինգ տարբերակ ստացել եմ:
Մի քանի հեղինակ էլ ճամփի կեսից փոշմանեց. էս ինչ խիստ են ակումբցիներն իրենք իրենց գրածների հանդեպ:
Ժողովուրդ, մի տենց կոմպլեքսավորվեք, մեկ ա բոլորիդ գրածներին վերջում թե լավն են ասելու, թե վատը :)

Ուղարկե՜ք :)

Էլիզե
06.07.2014, 20:54
Չգիտեմ, երևի արժի օրինակ բերեմ, որ հասկանաս թե ինչ նկատի ունեմ: Օրինակ ակումբցիներից մեկը կա, որ ես վստահ եմ, շատ լավ գործ կարող ա գրի էս մրցույթի համար: Հը՞, [you], ի՞նչ կասես, չե՞ս ուզում մասնակցել: Չեմ կարող բացատրել թե ինչու՞, բայց վստահ եմ, հրաշալի կստացվի քո մոտ:

Չուկ ջան, կներես, նոր տեսա գրառումդ... էդ անտեր բանկային համակարգն սպանեց իմ միջի ստեղծագործ ոգուն.. :)) հեսա անցնեմ արձակուրդի, մի բան կգրեմ...

Հ.Գ. շնորհակալ եմ հիշելու համար :)

Հ.Հ.Գ. մի քիչ ինձ լավ զգամ :))

ivy
06.07.2014, 20:59
Վույ, Էլիզ, հիմա քեզ ճիշտն ասենք, թե չէ :)

Էլիզե
06.07.2014, 21:05
Այվ ջան, արդեն ջոկեցի :))

բա որ ասում եմ ստեղծագործ ոգին մարել ա մեջս... սկի շուլուխը չեմ հըսկանում, լոռեցի միամիտ աղջիկ եմ էլի... :think