PDA

Դիտել ողջ տարբերակը : Մուշուի անկապ օրագիր



Մուշու
25.06.2014, 09:55
Երկար մտածելուց հետո որոշեցի ես էլ օրագիր ունենամ ու մեջը գրեմ ինչ մտածեմ գը Ճ

Մուշու
28.06.2014, 10:29
Անքնություն : Կյանքումս չեմ տառապել անքնությունից: Միշտ մտածել եմ , որ անքնությունը չի կարողանա ինձ տանջել : Ուղղակի մտածել եմ :

Չքնել մտքերի պատճառով , որոնցից փախչում ես արթուն / սթափ ժամանակ : Մտքեր որոնց ֆոնի վրա մնացած ամեն ինչ դարձել է երկրորդական : Մտքեր որոնք անուն ունեն : Անուն որը պաշտում եմ ...

Ողջ գիշեր չքնել քո մասին մտածելու պատճառով դա և գեղեցիկ է շատ , և ցավոտ : Գիտակցել որ քեզ պետք չի այն ինչ ես զգում եմ , որ քեզ խեղդում է դա, բայց շարունակել զգալ : Գուցե իրավացի ես ժամանակի հետ կանցնեն բոլոր զգացմունքները և կմնան միայն գեղեցիկ հուշեր , բայց ոչ հիմա :

Մտածել որ հեռանում ես , ճիշտ է կարճ , բայց ինձ համար հավերժություն թվացող ժամանակով : Չտեսնել քեզ, չլսել քեզ , չկարողանալ զգալ քեզ , չիմանալ ինչպես ես , ինչ ես անում ...

Ես հիմա եմ հասկանում նրան, երբ ասում էր , որ նկարները և հեռախոսային խոսակցությունները բավարար չեն , որ այդպես այլևս չի կարող շարունակել : Այս պահին ես էլ նրա պես այլընտրանք չունեմ :(

Այս պահի համար այսքանը, ժամանակն է նորից փախչել մտքերից , թաքնվել շատ հեռու մի տեղ , որտեղ նրանք ինձ չեն գտնի :(

Մուշու
06.07.2014, 00:47
Զզվելի , ահավոր , ցավոտ :

Ինչ վատ է երբ քո օրվա , տրամադրության , կյանքի վրա կարող է ազդել մեկը ում դու անտարբեր ես : Ով հեռավոր կերպով չի հասկանում թե ինչ արժեք է քո համար , որքան կարևոր և յուրահատուկ է : Մարդ ում պատրաստ ես սպասել ողջ կյանքդ , իսկ նա , նա ... չեմ գտնում նույնիսկ բառեր , որ ասեմ նա ինչ է անում :

Մտածում է կատակում եմ , խաղ եմ խաղում , ինքս ինձ ներշնչել եմ , կպչուն գաղափար է ... Ինչպես հասկացնել որ դա այդպես չէ , ինչ անել ...

Գիտեմ , շարունակել ապրել , ապրել և սպասել : Ինչպես բոլոր բարի հեքիաթներում , իմ հեքիաթում ևս երջանիկ ավարտ կլինի :

Իսկ հիմա պետք է քնել , նոր օր , նոր սկիզբ :

Մուշու
13.07.2014, 23:25
Այսօր մի տեսակ լավ եմ, չնայած անդուր ջղայնությանը ու հոգնածությանը : Հոգնած եմ ոչ ֆիզիկապես , հոգնել եմ հոգեպես : Ջղայն եմ :angry, էլ չեմ դիմանում :(, վատ է ամեն ինչ շատ վատ է , բայց մեկ է ես ինքս լավ եմ :) : Լավ եմ գեղեցիկ շբումից , ոգևորող խոսքերից , անցկացրած պարզ և միաժամանակ շքեղ օրվանից : Կարելի է ասել նույնիսկ երջանիկ եմ այս պահին չէ որ լավ երաժշտությունը չէր կարող չթողեր իր կախարդական ազդեցությունը :jagi: Ուզում եմ շարունակել գտնել դրական բաները այն ամենի մեջ ինչ կատարվում է ինձ հետ : Չկա չարիք , առանց բարիք : Ես կգտնեմ ուժ առաջ գնալու համար , պայքարելու է հաղթահարելու բոլոր արգելքները :victory:: Եթե դա ես չանեմ իմ փոխարեն ոչ ոք չի անի :

Հ.Գ. Լիլ ապրես , սիրեցի քեզ շատ :love:kiss քնած գեղեցկուհիս

Մուշու
17.07.2014, 16:41
Չգիտեմ ինչն է ավելի վատ այն, որ ինքս ինձ սպանում եմ , թե այն որ ուզում եմ դառնալ անզգա : Տառապել թե չզգալ ոչինչ , ընդհանրապես ոչինչ : Հավանաբար չկա տարբերություն , երկու դեպքում էլ ինձ հասցնում եմ ծայրահեղության , երկու դեպքում էլ վնասում եմ ինքս ինձ :
Մարդ որքան ... չեմ ուզում ինքս ինձ վիրավորեմ , չնայած դա վիրավորել չի , դա զուտ Ճշմարտությունն է :

Շատ հավանաբար , հակառակ դեպքում չէի պահի ինձ այսպես , չէի զգա ինձ ինչպես մութ անտառում կորած անպաշտպան երեխան , ով քարացել է տեղում և սպասում է : Ինչ՞ու չեմ տեսնում լույսը , ինչ՞ու չկա փրկության ձեռք :

Ես ստացա իմ պատասխանը , զգալ ոչինչ , լինել դատարկ , դա է միակ փրկությունը : Վերջ մնաց միայն մի հարց , ինչպես արագ հասնել այդ վիճակին ... Այդ հարցի պատասխանը վաղ թե ուշ կգտնեմ ևս

Մուշու
17.07.2014, 20:22
Ինչ հեշտ է ստացվում ժպտալ այն բանից հետո երբ արտասվում էիր: Ինչպես կարող է մեկը ստիպել և ժպտալ , և արտասվել : Ինչ գեղեցիկ զգացողություն է , երբ մութ անտառում կարծես լույս է հայտնվում , կարևոր չէ դա իսկապես լույս է , թե ուղղակի խաբկանք : Ուզում եմ հավատալ , որ այս պահը հավերժ կլինի : Ես գիտակցում եմ , որ ես ինքս եմ ինձ կեղծ թևեր տվել , որ չպետք է թռչեմ կեղծ թևերով :

Ցավոք սրտի ես ինձ լավ գիտեմ , ես այս անգամ էլ թռչելու փորձ կանեմ , այս անգամ էլ կհարվածվեմ գետնին , ես դա կանեմ այնքան անգամ որքան կարող եմ , այքան ժամանակ մինչև թևերս իրական չդառնան : Միակ բանը ինչ շատ եմ սիրում իմ մեջ դա համառությունս է , ես ավանակի պես համառ եմ :) :) Ես կանեմ դա , ես չեմ հանձնվի :


https://www.youtube.com/watch?v=fjGNdotSgDY

Մուշու
27.07.2014, 21:35
Անձրև :) :) Ինչ երջանիկ եմ ես , նորից հիշեցի այն չստացված բայց միևնույն ժամանակ գեղեցիկ օրը, հիշեցի քեզ , քո աչքերը , հայացքը , ժպիտը :

Աաախխխխ ոնց եմ կարոտել , ոնց եմ ուզում էլի գրկել քեզ ու բաց չթողել , սեղմել այնքան ամուր որքան կարող եմ :

Ափսոս որ չունեմ այդ հնարավորություն , չեմ կարող անգամ տեսնել քեզ , լսել ձայնդ ... Էլ չեմ դիմանում :

Դիմացիր Լիլիթ , դու պետք է ամուր լինես , դու դա կարող ես , ամեն ինչ լավ է լինելու :

Մուշու
29.07.2014, 20:31
Կրկին կայարանում եմ , ինչ եմ անում այստեղ չգիտեմ : Միայն գիտեմ որ նստած նայում եմ առջևիս կանգնած գնացքին և փնտրում եմ քեզ : Փնտրում եմ իմանալով , որ չկաս դու այդ գնացքում , փնտրում եմ , որ մի վերջին անգամ տեսնեմ քեզ, բռնացնեմ հայացքդ, ժպտամ քեզ և փոխադարձ ստանամ քո ժպիտը : Սպասում եմ գրես ինձ ու ասես , որ էլ չսպասեմ երբ կշարժվի գնացքը: Չգտա :(:( Ախր գիտեմ որ այստեղ չես , ինչու չեմ գտնում ուժ մեջս , տեղիցս հելնել ու գնալ ...

Մուշու
30.07.2014, 21:28
Ամեն անգամ անձրևին նայելիս հիշում եմ թե ինչպեա մի օր հասկացա , որ պաշտում եմ անձրևը :

Աշնանային մի օր էր , քայլում էի դրսում ինչպես միշտ մտքերով տարված և չէի նկատում ոչինչ : Քայլում և մտածում այն մասին թե ինչ է հետս կատարվում , ինչու եմ ինքս ինձ դարձել օտար , ինչու եմ վանում ինձանից այն մարդուն ով պատրաստ է ինձ համաի կյանքը զոհել : Մտածում և գիտակցում եմ , որ ես ինքս եմ գտել մեկին ում համար պատրաստ եմ տալ այն ամենը ինչ ունեմ : Եվ այդ մտքերով տարված չեմ նկատում որ թրջվել եմ , բայց ինձ երջանիկ եմ զգում : Սկսում եմ վայելել պահը , մոռանալով ամեն-ամեն ինչ , վանում եմ ինձանից այն ամենը ինչ բացասական է ազդում վրաս :

Այդ օրվանից անցել են օրեր , ամիսներ բայց ամեն անգամ անձրևի անգամ մեկ կաթիլ տեսնելիս ասես նորից մանկանում եմ , ետ է գալիս մեջս քնած երեխան , որը չունի ոչ մի խնդիր :) :)

ԱՆՁՐԵՎ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ


https://www.youtube.com/watch?v=so6ExplQlaY

Մուշու
10.08.2014, 22:17
Տեսնես ով է եղել այդ "խելացին " որ ասել է խմելը օգնում է : Ինչին է օգնում խմելը ? Նրան որ սկսես ամեն ինչ ավելի խորը զգալ քան իրականում կա ? Հավատացեք մարդու ով հասցնում ա հաճախակի խմել , խմելը չի օգնում , խմելը վատացնում ա , ստիպում ա զգաս , որ կյանքը զզվելիա :

Մուշու
12.08.2014, 21:06
Ուզում եմ ձեզ պատմեմ իմ նոր սիրո մասին : Մի տղայի ու մի ժպիտը անգամ ինձ դարձնում է երջանիկ : Անունը իմ մեծ սիրո Նարեկ է : Նարեկը մեր բակ եկել է կես տարի առաջ , բայց ես ծանոթ եմ հետը ընդամենը 4-5 օր : Մինչև վերջի օրերը իրեն միայն հեռվից էի տեսնում և ինձ երջանիկ զգում , երն մոտիկից ծանոթացա :love գժվեցի : Այսօր տան գործերն էի անում մի պահ տեսա իրեն , նստած էր իր սիրելի վայրում , ինձ նկատեց սկսեց ժպտալ , ես գժվում եմ այդ ժպիտի համար : Ահա և իմ հրաշքը , Նարեկս :) :)

http://i60.tinypic.com/30l0z1j.jpg

http://i57.tinypic.com/t7h276.jpg

Հ.Գ.ջղայնացա , նկարը ուղիղ չի ավելացնում :(

Մուշու
13.08.2014, 03:27
Ես միշտ մտածել եմ , որ ինձ համար երկրից գնալը խաղ ու պար է լինելու , որ չեմ ափսոսալու , վերադառնալ չեմ ուզելու : Մինչ այսօր երազել եմ այն օրվա մասին երբ կգնամ Գերմանիա անվերադարձ : Հիմա կանգնած եմ Հայ-Վրացական սահմանում և խեղդվում եմ , չեմ հասկանում ինչու , ինչից , ախր առաջի անգամ չէ , մի քանի օրից ետ կգամ :

Ախր գիտեմ ինչու : Չի կարելի ունենալ կյանքում նենց մարդ/մարդկանց որոնք քեզ կապում են երկրին , որոնց հանդեպ սերը ավելի ուժեղ կարող է լինել քան երազանքիդ երկիր գնալու ցանկությունը :

Միակ մխիթարանքս այն է , որ մոտակա 3 տարին դեռ այստեղ եմ : 3 տարին բավականին երկար ժամանակ է այս պահին թվում ինձ , հուսամ մինչ այդ ինչ որ բան կփոխվի , հակառակ դեպքում ցտեսություն ևս մի երազանք :

Մուշու
20.08.2014, 17:31
Տեսնես գիտակցում ես որքան ցավ ես պատճառում ամեն անգամ նրա անունը ասելիս, նրա մասին պատմելիս ... Հուսամ ոչ հակառակ դեպքում հասցրածդ ցավը տասնապատիկ անգամ ավելի ուժեղ է : :(:(

Մուշու
25.08.2014, 00:24
Ինձ զգում եմ անպոչ շերեփ ճաշի մեջ : Չեմ հասկանում ինչ եմ անում , ինչի եմ անում , ինչի եմ դրանով հասնելու ? ... բայց գիտեմ որ անում եմ որովհետև ուզում եմ քեզ երջանիկ տեսնեմ , որ քո երջանկությունը դարձել է ավելի կարևոր քան իմը :

Իսկ իմ երջանկությունը ... տեսնես ինչ է ինձ պետք դրա համար ? Կա ինչ որ բան ինչը կդարձնի ինձ երջանիկ : Դեռ չկա այդպիսի ինչ որ իր /մարդ որ/ով կկարողանա ազդել դրա վրա :

Հոգնել եմ իմ ներկայիս վիճակից : Ամեն օր տանից դուրս գալ և հուսալ որ էլ չես վերադառնա , նստել երթուղային և սպասել որ վթարի զոհ կդառնամ , փողոցը անցնել այնքան դանդաղ որքան հնարավոր է , ամեն տեղ սպասել , որ հիմա , հենց հիմա կլինի սրտիս վերջին հարվածը :

Չէ ես ուշադրության կարիք չունեմ , ես ստանում եմ իմ ուշադրության չափաբաժինը : Ես անգամ չեմ կարող բողոքել որ միայնակ եմ , ես ունեմ օգնություն մեկնած բազմաթիվ ձեռքեր : Հավանաբար ես ունեմ քո ձեռքի կարիքը ...

Մուշու
30.08.2014, 20:36
Վաաայ իմ պուպուշ օրագիրը կարոտել էի : Ես կարոտում եմ միշտ , ամեն ինչ ու բոլորին , լինի դա ընկեր թե ծանոթ , օր , ամիս , տարի , հիշողություն կարևոր չէ լավն է այդ հիշողությունը թե վատը , ես կարոտում եմ և վերջ :

Մոտենում է սեպտեմբերը , նայում եմ շուրջս բոլորը պատրաստվում են դասերին , մի մասը երջանիկ է մյուսները դժգոհ որ բավարար չեն հանգստացել , իսկ ես ոչինչ չեմ անում : Ես իմ շատ " պատասխանատու և խելացի " լինելու շնորհիվ դարձել եմ ազատ ժամանակի տեր : Ես ունեմ մեկ տարի կյանքս կարգի բերելու և ամեն ինչ փոխելու համար : Հետաքրքիր է հաջորդ տարի այս ժամանակ ինչ որ նորություն կլինի կյանքումս ? Ինձ ճանաչելով կասեմ ՈՉ , ես ոչ մի դաս չեմ քաղի իմ սխալներից , այս իրավիճակից որում հայտնվել եմ իմ սխալի հետևանքով :

Բայց ... կա մի բայց ... Մեկ տարի առաջ ես այնքան ուրիշ էի , որ հաստատ չէի անի այն ամենը ինչ արել եմ վերջին մի քանի ամսում : Ժամանակից առաջ չընկնեմ ու ոչինչ չպլանավորեմ , թողեմ ամեն ինչ կյանքի հունին , կլինի այն ինչ պետք է լին !

Մուշու
31.08.2014, 23:35
Ցավոք սրտի հավատում եմ այնպես ինչպես երեխան է հավատում որ կա Ձմեռ պապ , որ կա հեքիաթ , որ բարին հաղթում է չարին , իսկ սերը ամենազոր է : Ինչու եմ հավատում ? Ինչին եմ հավատում ? Որ ես փերի եմ , որ կարող եմ ինձ դարձնել երջանիկ ... Կարդում եմ գրածս և ուզում եմ ծիծաղել այն հիմարիկի վրա ով գրում է այս տողերը :D:D :
Երջանիկ ? Դու ? Խախախախա ... Աղիջիկ ջան որտեղ ես հիմա , կրկին երկնքում ես , կրկին երազում ես ?
Իջիր վայր , հակառակ դեպքում թևերդ կայրվեն և կզգաս ազատ անկման ամբողջ գեղեցկությունը ...:)

Մուշու
06.09.2014, 20:36
Ուզում եմ ժամանակը հետ տամ , գնամ անցյալ , գտնեմ ինձ ու ասեմ չանես դա : Կարևոր չի ինչ պետք է անեմ այդ պահին , կարևորը չանեմ : Այդ դեպքում գուցե կյանքս փոխվի , չլինի այս ցավը , դատարկությունը , կարոտը , միայնակության զգացողությունը ...

Մուշու
12.09.2014, 20:16
Զզվում եմ չստացված օրերից : Առավոտվանից պլանավորում ես օրդ , սպասում ես հանդիպման ու չի ստացվում :angry Դե արի ու ինչ որ բան կյանքումդ պլանավորի , ոնց կարելի ա ապագայի հետ կապված ինչ որ ծրագրեր ունենալ եթե անգամ օրդ կառավարել չես կարողանում !

Մուշու
16.09.2014, 20:57
Սիրում եմ այս եղանակը : Երբ ոչ ցուրտ է , ոչ էլ շոգ : Երբ կարող ես ծածկվել ծածկոցով , վերցնել թեյը , երաժշտությունը և գիրքը : Երբ չես մտածում , չես հիշում , այլ վայելում ես պահը : Ես զարմանալիորեն համգիստ եմ և վայելում եմ պահը : Երանի երբեք չանցնի այս գեղեցիկ օրը : Երկար ժամանակ է այսքան թեթևացած չեմ զգացել ինձ : Անգամ քո պակասը չեմ զգում , չեմ տանջվում քո կարոտից ... Ես երջանիկ եմ !!!

Մուշու
19.09.2014, 16:58
Ոնց եմ ջղայնանում էն մտքից որ ամեն անգամ քեզ հիշելիս աչքերս փայլում են բերանս էլ մինչև ականջներս բաց ա , ոնց որ երջանիկ ապուշ լինեմ : Երբ եմ անցնելու ու հաղթելու դա ? Ինչի են քո մասին հուշերը էդքան ջերմ :( :( :angry Ինչի դու կաս ու չկաս միաժամանակ :

Մուշու
20.09.2014, 19:18
Անհանգիստ եմ շատ , կարոտում եմ քեզ , մտածում էի , որ հաղթել եմ ինձ , որ էլ չկաս ինձ համար , բայց ոչ : Ժամերով նստում եմ հեռախոսս ձեռքս սիրահարված դեռահասի պես ու սպասում նամակիդ : Գիտեմ որ չպետք ա անեմ տենց , պետք ա առհամարեմ քեզ , բայց ոնց ? Ախր ես երջանիկ եմ երբ դու կաս , հանգիստ եմ , ապահով եմ զգում , հասկանում եմ որ կարող եմ առաջ գնալ , բայց դու պետք է լինես կողքիս : Երանի կարողանայի ժամանակը կառավարել , առաջի հերթին քեզ ետ կբերեի : Հիմա երբ ավելի հազվադեպ ենք շփվում , դարձել եմ ավելի զգայուն , ավելի թույլ , դատարկ , կոտրված : Անգամ իմ պաշտելի անձրևը այս պահին չի երջանկացնում ինձ :( :( Չգիտեմ ինչ է լինելու հետս առանց քեզ ...

Մուշու
21.09.2014, 12:26
Ուզում եմ երջանիկ լինես , գուցե այդ ժամանակ ես կարողանամ առաջ գնալ : Մի տեսակ պատասխանատու եմ ինձ զգում քեզ համար , ուզում եմ չմերժես օգնությանս առաջարկը : Հասկանում եմ շատ համառն եմ , մեկ ուրիշը իմ փոխարեն արդեն հանձնված կլիներ , բայց ոչ ես : Ինչու համառությունս միայն քո դեպքում է իրենը ասում ? Ախր պետք է հասկանամ , որ քեզ պետք չէ դա , որ դու ինքդ ես ընտրել քո ներկայիս վիճակը : Բայց չեմ կարողանում , չէ անհասկացող չեմ , ուղղակի սիրող մարդ եմ : Ուղղակի դու ես ինձ վարժեցրել , բայց ես եմ պատասխանատու դարձել :) :) Ինչ կլինի եղիր երջանիկ , թույլ տուր ինձ առաջ գնալ ... Դու չգիտես ինչ է հետս կատարվում երբ քեզ սկսում ես այդպես պահել : Ինչ լավ է , որ չգիտես ինչ եմ զգում , ինչ եմ գրում , ինչ եմ ուզում ասել քեզ : Ինչ լավ է որ կա իմ օրագիրը :

Մուշու
22.09.2014, 21:31
Եկել եմ նվամ գնամ : Երեկ որոշել էի , որ էլ չեմ նվալու : Բայց էսօր ուրիշ ա հիմա ուրիշ բանի համար եմ նվալու :
Օր-օրի զգում եմ ոնց եմ կորցնում ձեզ : Ընկերներս դառնում են հիշողություններ , դառնում են անցյալ : Չեմ ուզում այդպես լինի , բայց գիտեմ , որ իմ ուզելը ոչինչ չի փոխում : Լավ ասեց երեկ ընկերներիցս մեկը 《 մի մտածիր նրա մասին ինչը փոխել և ետ բերել չես կարող , դրա փոխարեն առաջ նայիր 》: Պետք է համակերպվեմ , չէ որ ես եմ դա արել , ես եմ մեղավոր ձեզ կորցնելու մեջ : Ես պետք է սովորեմ նոր մարդկանց , նոր կյանքին : Լավն այն է , որ դեռ ժամանակ ունեմ , դեռ կարող եմ ապրել անցյալով :( :(

Մուշու
24.09.2014, 22:44
Սիրում եմ էն պահը , երբ սկասում ես զգալ ոնց ա օտար մարդը տեղ բացում իր համար կյանքումդ : Ու դու ինքդ թողում ես , որ այդ օտարականը հաստատվի քո կյանքում , ինքդ ես օգնում տեղ բացել : Անգամ եթե դա մեկն է ում առաջ չէիր սիրում , կամ չէիր վերաբերվում , սկասում ես սիրել , գնահատել , կարոտել : Նրա հետ անցկացրած ժամանակը դառնում է ամենապայծառ պահը այդ օրվա : :love
Բայց ցավալի է , որ կա նաև հակառակ տարբերակը , երբ մեկը ով շատ թանկ է սկսում է հեռվանալ , դառնալ օտար : Մնում են հուշերը միասին անցկացրած ուրախ օրերի , իսկ նա օր-օրի ավելի է հեռվանում , և գալիս է մի պահ երբ ժամանակին թանկագին մարդկանցից մեկը դառնում է մեկը ում դու չես վերաբերվում ... :cry


http://youtu.be/GUauqjTJKVQ

Բայց այս երկու տարբերակների կողքին կա նաև երրորդը , մարդի (իկ) ովքեր քոնն են , չեն գնում , եկել են ու հաստատվել , և կարևոր չէ ինչ հաճախությամբ ես հետները հանդիպ ` ամեն օր , շաբաթը մեկ անգամ , երբ հնարավոր է , տոներին ... , կարևորը որ ամեն տեսնելուց դու նրա հետ այնպիսինն ես ինչպիսին էիր հրաժեշտի պահին :
Աաաահհհհ սիրում եմ մարդկանց , սիրում եմ ընկերներիս : :love

Մուշու
25.09.2014, 22:27
Հիշում եմ երբ լսեցի որ ամուսնացել ես երջանիկ էի , մտածում էի հազիվ հասար բաղձալի երջանկությանդ : Ժամանկը շատ էր հեռվացրել մեզ ժամանակին մոտիկ ընկերուհիս հիմա ուղղակի էն աղջիկն ա ում հետ սովորել էի դպրոցում : Չէի սպասում , որ կլսեմ ձայնդ էլի , ու չեմ մոռանամ մեր խոսակցությունը : Իմ հիմար հարցը , արդյոք փոքրիկ չունես ? Ու քո պատասխանը , որ աշխատում ես ու ամեն ինչ նորմալ է մոտդ , չէիր ուզում ասեիր որ մարդը ում դեռ 14 տարեկանից սիրում էիր քեզ թողել գնացել էր ուրիշի մոտ ...
Երբ մաման ասեց , որ բաժանվել ես ինձ զգում էի վերջին տականքի պես : Բա ես ընկերուհի եմ ? Եթե անգամ նախկին , բա կարել էր քեզ տենց հարց տալ ?
Կարոտում եմ քեզ , նոր եմ հասկացել դա : Վերջերս ամենուր քեզ եմ տեսնում , գիտեմ որ դու չես բայց տեսնում եմ : Հիշում եմ ինչպես էիր կանգնում ու սպասում երբ կգամ , որ գնանք դասի , ոնց էիր հետս ցանկացած պահի երբ պետք էիր : Հա երեխա էինք , շատ բան չէինք հասկանում , բայց ... Բա :D:D երաժշտությունը որ լսում էինք , աաաաա ես ռեպ էի լսում քո հետ , հիմա անգամ չեմ հավատում , որ հետս տենց բան ա եղել : Չէ հաստատ գալու եմ տեսնեմ քեզ , տեսնեմ , գրկեմ , կարոտս առնեմ :

Մուշու
27.09.2014, 21:46
Օրագիրս եկել եմ ասեմ , որ ես փերի եմ ու թռնեմ օրս վայելելու :

Մուշու
02.10.2014, 02:40
Ես սենց անհամբեր ոչ մեկից երբեք նամակ չեմ սպասել : Իսկ հիմա սիրտս չի դիմանում : Ինչու չունեմ ես քո համարը , որ զանգեմ ու իմանամ որ լավ ես , բան չի պատահել , ես ուղղակի ինձ երևակայել եմ դա : Ահավոր ա , ինչ անհանգիստ եմ քո համար : Ես ինձ անզոր եմ զգում , չգիտեմ ինչ անեմ , որ պատին ինձ հարվածեմ ? Բա որ պարզվի չեմ սխալվել ու քեզ ճիշտ եմ հասկացել , ոնց եմ խնդրանքդ կատարելու ? Դու չես կարող ինձ հետ այդպես վարվես , ես քեզ ոչինչ չեմ արել : Այո ես եմ համոզել որ հիշի քեզ , որ գրի , բայց ես ոչ մի վատ բան չէի ուզում : Չգիտեմ ինչ անեմ , ուզում եմ օգնեմ քեզ : Անզորությունից խելագարվում եմ ...

Մուշու
03.10.2014, 11:35
Եթե կյանքը բումերանգ է և դու ստանում ես ետ այն ինչ նետել ես , ապա ում եմ ես ցավացրել , որ կյանքն ա ինձ սենց ցավացնում : Եթե սա հերթական փորձությունն է ապա շատ քիչ է հավանականությունը , որ ես կանցնեմ այն :
Ես եմ մեղավոր , ես ոչինչ չարեցի , ուղղակ քնեցի ...

Մուշու
04.10.2014, 22:39
Ինչ ծանր շրջան ա , ծանրագույն ես կասեի : Չգիտեմ ոնց եմ անցնելու կյանքի այս փուլը : Չգիտեմ ինչի եմ ինձ սենց վատ զգում : Նախկին խնդիրներս զրոյանում են երբ քեզ եմ հիշում , մեկին ու անգամ չեմ տեսել : Ինչու դա արեցիր ? Ուզում եմ պարզվի քնած եմ ու սարսափ երազ եմ տեսնում , ուզում եմ պատասխանես նամակիս , խոսես հետս կրկին : Ինչու հայտնվեցիր կյանքումս , որ հետո գնաս սենց , ուղղակի ասելով որ երջանիկ ես հետս ծանոթ լինելու համար ? Երանի թողեիր օգնեի քեզ , թողեիր կողքիդ մնաի այդ պահին ... Ինչու ենք մենք ` մարդիկ , այսքան անզոր , ինչու չենք կարող ամենակարևոր պահին օգնել ?
Ես էլ եմ երջանիկ որ քեզ ճանաչել եմ , որ որոշ ժամանակ իմ կյանքի մի մասն ես եղել , չեմ մոռանա քեզ երբեք , դու հավերժ իմ սրտում կմնաս !

Մուշու
05.10.2014, 00:03
Երգ որ կհիշեցնի քեզ !!!


http://youtu.be/jwdMv6qksdU

Մուշու
05.10.2014, 21:25
Զգում եմ քիչ մնաց , շատ քիչ : Ամեն ինչ փոխվելու ա ! Մի քիչ էլ ու վերջ :

Մուշու
07.10.2014, 18:25
Անցել է ընդամենը 5 օր , բայց ասես մի ամբողջ հավերժություն : Հիշողությունս ջնջում է քեզ , քո հետ կապված հիշողությունները , մտքերը , զայրույթը , ցավը ... Չնայած դեռ գրում եմ քեզ , տեսնես ով է պատասխանելու ...

Մուշու
12.10.2014, 17:21
Երբեմն նայում ես որոշ մարդկանց , տեսնում ես ինչ հնարավորություններ ունեն և զարմանում ես նրանց ապերախտության վրա : Ինչու չվայելել այն ինչ ունես ? Ինչու հրաժարվել սիրուց որ առաջարկում են , կյանքից որը մեկ անգամ է տրվում , ուսումից որի համար ծնողդ տանջվում է , ընտանիքից որի մասին երազում է մանկատանը ապրող ցանկացած երեխա , տանիքից և սնունդից որը չունի դրսում ապրող թափառականը ... Ինչի կհասնես ապերախտությամբդ ? Վերջ տուր կյանքիդ , փախիր տանից , հրաժարվիր սնունունդից , մերժիր սեր կոչվող ջերմ զգացնումքը , մի կրթվիր ... Եղիր անշնարհակալ բոլորի հանդեպ :angry :angry
Ուզում ես այդ մարդկանց թողնել առանց այն ամենի ինչ ունեն և հետևես նրանց պահվածքին ...

Մուշու
14.10.2014, 22:20
Ուֆֆֆֆֆֆֆ չեմ հասկանում ինչ եմ ուզում կյանքից ու ինչի եմ ուզում , հավանաբար ուզում եմ գլուխս դնեմ բարձին , փակեմ աչքերս և վերջ , բայց այդպես չի լինում ...


http://youtu.be/kuCVojskijs

Մուշու
16.10.2014, 12:23
Մի ակնթարթ հետ եմ նայում , հիշում եմ ինձ 4-6 տարեկանում : Երբ փոքր էի կյանքը ծանր էր , պապան բժիշկ լինելով աշխատում էր 3 տարբեր հիվանդանոցներում , աշխատում էր ամեն օր , օրերով տուն չէր գալիս , բայց անգամ այդքան չարչարվելով աշխատավարձը հերիքում էր շատ համեստ կյանքով ապրելուն : Ես հիմար երեխա էի , մտածում էի , որ ինձ չեն սիրում տանը դրա համար ես չունեմ շքեղ շորիկներ մնացած երեխաների նման ... Միշտ երազում էի այն մասին որ կունենամ մեծ ու համով տորթիկ ծնունդիս , որ տորթը կտանեմ պարտեզ ու բոլորով կշնորհավորեն ինձ ու դա ինձ երջանիկ կդարձնի : Ուզում էի տունս փոխեի , որովհետև ամաչում էի տանիցս , այն վերանորոգված չէր և շատ տգեղ էր ինձ թվում :
Հիմա տարիներ անց ես ունեմ այն ամենը ինչի մասին երազում էի , ունեմ դա շնորհիվ իմ իդեալի ` հայրիկիս : Եթե կա մարդ ում ես միշտ երազել եմ նմանվել ապա դա հայրս է : Նրա ձգտում , աշխատասիրություն , մարդկային արժեքները : Նա հանուն մեզ թողեց ամեն ինչ և գնաց երկրից քառասունն անց տարիքում , սովորեց լեզու որի հետ երբեք ծանոթ չի եղել , փոխեց մասնագիտությունը (բժշկությունը բազմաթիվ ճյուղեր ունի և մեկից մյուսին անցնելը այդքան էլ հեշտ չէ ) :
Չեմ հասկանում ինչ հիշեցի մանկությունս , երևի կարոտն է խոսում մեջս :
Պետք է միշտ սիրել ծնողներին , չկա նրանցից կարևոր մարդ , ափսոս որ չեմ կարողանում ցույց տալ նրանց թե ինչքան կարևոր են ինձ համար ու ինչքան շատ եմ սիրում նրանց :

Մուշու
16.10.2014, 22:32
Չեմ հասկանում ինչու այս երգը քո մասին հիշացրեց ? Հիշում եմ վերջին անգամ լսել էի երբ դեռ կաիր , երգչուհուն էլ քեզ եմ նմանացնում (չնայած քեզ չեմ տեսել ) ... Ու լսելուց քո մասին էինք խոսում ... Չէ ցավը չի անցել , այն ուղղակի խորը թաղված է : Ինչի եմ քեզ համարում այդքան հարազատ ? Չկաս այլևս այդ պատճառով ?


http://youtu.be/4z9TdDCWN7g

Մուշու
26.10.2014, 17:18
Ես հիմա սրտիկ աչքերով սմայլիկ եմ : Ոնց էի կարոտել քեզ , ինչ երջանիկ եմ հիմա , աշխարհը իմնա : Քիչ մնաց , շատ քիչ , դու հետ կգաս ու կողքիս կլինես , միիիիիշշշշշտտտտտ !!!!

Մուշու
31.10.2014, 22:01
Աաաաաա!!!! Ինչ ջղայն եմ , ինչի չեմ հիշում ոչինչ , ինչու եմ մոռանում ամենապրիմիտիվ բաները : Ահավոր վատ եմ ինձ զգում դրանից : Մտածում եմ շուտով անգամ տառերը կմոռանամ :(
Եվ դա միակ չարիքը չէ ... Զգում եմ որ իմը չի , էն ամենը ինչ ունեմ , ինչ շրջապատում է ինձ օտար ա : Չեմ գտնում տեղս , զգում եմ , որ պետք ա գնամ ... Անգամ զգացմունքներս նախկինը չեն , երբեմն մտածում եմ որ շուրջս եղած մարդկանց հանդեպ էն ամենը ինչ զգում եմ ես ինքս եմ ինձ ստիպում զգալ , մտածում եմ հենց չստիպեմ էլ չի լինի են ամենը ինչ կա :( Ուզում եմ փախնել , կորել , անհետանալ , ուզում եմ չլինել ...
Հոգնել եմ մտածելուց որ կանցնի , ինքս ինձ համոզելուց , որ ամեն ինչ լավ է լինելու ...

Մուշու
03.11.2014, 11:33
Երբ օրդ սկսվում ա շատ լավ և ավարտվում վատագույն ձևով : Հասնում ես էն աստիճանին , որ նստած խնդրում ես մենակ մի բան , խնդրում ու սպասում երբ կիրականանա ...
Այդ ամենի մեջ կա մեկը ով պայքարում ա քեզ համար , պայքարում քո դեմ , ամեն ինչ անում ա որ հանես գլխիցդ հիմար մտքերը : Մարդ որը չի թողում հեռախոսը դնես մի կողմ , որովհետև գիտի/զգում ա , որ դրեցիր թե չէ էլի վատ ես լինելու : Անգամ չեմ հասկանում ինչի համար էր դա անում ? Մի կորած հոգի փրկելու համար ... :) Ճակատագրի նվեր դժբախտ փերիին , որ փերին հիմարություն չանի : Ինչևէ շնորհակալություն իմ դեմ պայքարող մարդ , ես քեզ պարտք եմ !

Մուշու
03.11.2014, 18:01
***
Էլի անդունդու մեջ եմ ... կարևոր չի որքան ջանք և ժամանակ էր ծախսվել այդ վիճակից դուրս գալու համար , ես էլի նույն տեղում եմ , ուղղակի այս անգամ ընկնելը ավելի ցավոտ էր : Էլ չեմ փորձելու դուրս գալ այս վիճակից : Պայքարելը իմաստ և նպատակ չունի :

***
Տարօրինակ ա ընկերներս ասում են կարոտել են , իսկ ես ոչինչ չեմ զգում : Ասում են , որ նման անտարբեր վերաբերմունքի համար ինձ ավելի հազվադեպ պետքա հանդիպել ու ես էլի ոչինչ չեմ զգում : Մուսսաս ասում ա կարոտել եմ , քիչ ենք խոսում , ես էլ ոչինչ չեմ զգում :

***
Գնացել էի եկեղեցի : Շատ էի ուզում գնալ , ուզում էի աղոթել , խոսել Աստծու հետ ... Ինձանից չի ես տենց բան չեմ անում :

Մուշու
04.11.2014, 21:36
Գիտեք երբ ա մարդը դառնում չար ? Երբ կյանքը ծիծաղումա վրան ինչքան հնարավորությունը ներում ա :)

Մուշու
06.11.2014, 13:47
Կարծես սովորել եմ չասել քեզ ինչ եմ զգում : Չասել ինչքան եմ սիրում քեզ , ինչքան եմ կարոտել , ինչքան կարևոր ես իմ համար : Ճիշտ ա ասում պետքա զինվորի համբերություն ունենամ , պետքա համբերատար սպասեմ , կյանքը բոլորիս փոխում ա ուղղակի ժամանակ ա պետք : Մի գուցե դու էլ փոխվես , սկսես ուրիշ կերպ նայել ինձ , սկսես զգալ այն ինչ ես եմ զգում , կամ գուցե ես մոռանամ քեզ , մնանք ընկերներ ... Էլ չեմ պայքարելու ... Չնայած իմ դեպքում ապրել նշանակում ա պայքարել :

Մուշու
08.11.2014, 23:59
Նոր երազանքս ավելի ուժեղ է քան մնացած ամեն ինչ : Ես երազում եմ այն օրվա մասին երբ կնստեմ ինքնաթիռ , կհաշվեմ ժամերը և կլինեմ Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու : Չգիտեմ ինչպես կապրեմ այդ կես տարին , բայց գիտեմ , որ այս պահին դա իմ միակ փրկությունն է : Ես հիմա ապրում եմ միայն դրա համար : Կկարոտեմ ընտանիքիս , ընկերներիս , քեզ , բայց կհասկանամ որ այլ ընտրանք չունեմ : Ինձ գնալը պետք է և շաաաատ , ավելի շատ քան ես եմ պատկերացնում : Ես այլևս չեմ կարող ապրել միայն քո մասին երազելով : Դու ուղղակի երազանք ես , անիրական մի երազանք ... Երազանք որով ապրում եմ : Աաաախխխ երանի մի օր դու էլ զգաս այն ինչ եմ ես զգում ...

Մուշու
11.11.2014, 18:44
Ինչ վատ եմ :( Ոնց որ պառ լինեմ , կարելիա իմ ջերմության հաշվին տաքանալ : Սրտխառնոց , գլխացավ ... աաաաաաա : Բա զառանցանքը ... հալուցիանացիան ... Մենակ ես կարող եմ զառանցել ու քեզ կանչել : Հիվանդ լինելու պատճառով պաշտպանական մեխանիզմս շարքից դուրս ա եկել :( Չեմ կարողանում դիմանամ : Ուզում եմ շուտ առողջանամ , հակառակ դեպքում էլի կսկեմ ...

Մուշու
12.11.2014, 21:10
Չեմ ուզում 17ը գա : Ես դեռ պատրաստ չեմ , փաստաթղթերս կիսատ են :( Բա որ մերժեն , չեմ դիմանա ես այդ հարվածին ևս : Վերջին մեկ ամիսը ապրում եմ այդ օրվա համար : Գիտեմ ամեն ինչ շատ մոտ եմ ընդունում սրտիս , բայց այլ կերպ լինել չէր կարող : Գերմանիա գնալը դարձել է կարևորագույն նպատակ , նոր երազանք : Սպասենք տեսնենք :

Հ.Գ. Չեմ ուզում պատերազմ սկսվի:

Մուշու
13.11.2014, 20:14
Ուզում եմ կորեմ , ուզում եմ չլինեմ , դառնամ անտեսանելի , անիրական : Պարզեմ որ հորինված է այս ամենը , որ չի եղել ոչինչ , որ դու այդպես չես մտածում , որ իմ գոյությունը ինչ որ բան նշանակում ա քեզ համար :
Չլացես , հանկարծ չլացես ! Մեծ աղջիկները չեն լացում ու միշտ առաջ են գնում : Սուտ , ես չեմ հավատում , որ հնարավորա առաջ գնալ , ինչքան կարելիա փորձել ? Քանի անգամ դեռ ?
Ինչ աղի են արցունքները , էսօր ավելի աղի են թվում : Հիմար ցավը հոգնել եմ էս ցավից :
Գիտես երեկ հիշել էի նրան , հիշել էի ոնց էր ասում , որ ուզում ա մի վերջին անգամ խոսի , հրաժեշտ տա : Չեմ սիրում օրերը երբ հիշում եմ իրա մասին , մի տեսակ ծանրանում ա կյանքը : Սկսում եմ մտածել , որ պետք ա տեսնել նրան : Ես միշտ երազել եմ հետը ծանոթանալ , հավանաբար ժամանակն է ...

Մուշու
18.11.2014, 22:50
Մի տեսակ խառը զգացողությունա մոտս : Համ երջանիկ եմ , համ դժբախտ : Ուզում եմ մոտդ լինեմ , նստեմ կողքիդ , գլուխս դնեմ ուսիդ ու ասեմ ` ես այստեղ եմ թող քեզ հետ լինեմ , թող օգնեմ , կիսեմ հետդ էն ինչ զգում եմ : Նոր հիշեցի ինչքան եմ կարոտել : Ինչ խորն եմ թաղում են ամենը ինչ զգում եմ ... Թաղում եմ , որ չխանգարի : Ուզում եմ գրկեմ քեզ ու բաց չթողեմ , ուզում եմ միշտ լինես կողքիս : Ուզում եմ գոռալ այն մասին ինչ զգում եմ : Դրա փոխարեն նստել եմ քեզանից շաաատ հեռու ու կռվում եմ հետդ , ինչ որ անկապ բան եմ ուզում համոզեմ : Ինչի եմ դա անում ? Իսկ եթե համոզեմ , եթե ուրիշը հայտնվի ... ևս մի անգամ ... չէէէէէէէէ : Աաահհհհհ , բարկացա էլի :

Մուշու
22.11.2014, 18:52
Ժամանակը ասես դանդաղ շտապի : Զգում ես որ կյանքը անցնումա , բայց ժամանակի առումով ոչ մի փոփոխություն : Շատ են իրադարձությունները , նոր մարդիկ , նոր վայրեր , նոր հիշողություններ ... Երբ սպասում ես ժամանակը կանգ է առնում , իսկ չսպասել չիլ լինում :(
***
Կարոտել եմ քեզ դեբիլ : Կարոտել եմ ու շաաաաատ եմ սիրում : Ուզում եմ կողքիս լինես միշտ :
***
Տեսնես երբ է գալու իմ երջանիկ լինելու ժամանակը ? Երբ է կյանքը հոգնելու հետս խաղալուց ? Էլ չեմ դիմանում : Չստացվող գործերը , անհաջողությունները , իրար հաջորդող վատ լուրերը ... Լավ է դու կաս , չես պատկերացնում ինչքան ուժեղ ես ինձ դարձրել ու դարձնում :

Մուշու
24.11.2014, 23:31
Հիմա երբ դու իմ մասին գիտես ամեն ինչ էլ ավելի շատ եմ զգում կարիքդ :( Հասկանում ես դու միակ մարդն ես ում հետ ես կարողացա անկեղծանալ , պատմել էն ինչը երկար տարիներ պահել եմ մեջս : Տեսնես հասկանում ես , գիտես ինչքան կարևոր ես ինձ համար ? Տեսնես մի օր ես կդառնամ քեզ համար այդքան թանկ :( Ուֆֆֆֆֆ :( Հոգնել եմ էս ամենից :

Մուշու
29.11.2014, 22:11
Երանի բոլոր նրանց ովքեր մոռացել եմ ինչ գույն ունի կարոտը : Եթե միայն հնարավոր լինել ինչ որ բան փոխել :


https://www.youtube.com/watch?v=ip8vCnReoNE

Մուշու
01.12.2014, 12:17
Հետաքրքիր է երբ մարդիկ գնում են ինչ որ տեղ երկար ժամանակով , վերադառնալուց հետո ում են առաջինը ցանկանում տեսնել ? Մարդկանց ովքեր իր կողքին էին հոգեպես երբ նա հեռու էր, թե մարդկանց ովքեր մոռացել էին իր գոյության մասին : Չնայծ մոռանալը հարաբերական է ... Դե հավանաբար կարոտում ես նրանց ովքեր չեն հիշում քեզ , կամ հիշում են հազվադեպ : Կարոտել մարդկանց ովքեր անկախ տարածություն և ժամանակ հետդ են իմաստ չունի , չէ որ նրանք կողքդ են եթե անգամ չես տեսնում նրանց ... Բայց հենց այդ մարդիկ են կողքիդ , այդ դեպքում ինչու կարոտել նրանց ովքեր չունեն կարիքդ :think
Հետաքրքիր է ես ինչպես կվարվեի ? Գիտեմ առաջին հերթին մայրիկիս մոտ կվազեի , չէ որ նրա սիրտը բոլորից շատն է ցավում ինձ համար : Իսկ հետո ? Մարդկանց ում սիրում եմ շատ , թե մարդկանց ովքեր իրենց չունեցած ժամանակից կարողանում են ինչ որ մաս գողանալ և ինձ տրամադրել : Հըմ բարդ է : Եթե մտածել սթափ ապա միանշանակ նրանց ովքեր հետս են ցանկացած պահի , որոնք չեն թողում հիշեմ իրենց : Իսկ այն մարդիկ ում սիրում եմ :think Եթե սիրում եմ ապա նրանք արժանացել են դրան և հենց նրանք են այն մարդիկ ովքեր կողքիս են , հակառակ դեպքում ինչու եմ սիրում : Ստացվում է ամեն ինչ շատ հեշտ է , կարևորը կարաղանալ գնահատել այն ինչ ունես , այն ինչ ստանում ես և ստացածի դիմաց տալ համարժեքը :)

Մուշու
04.12.2014, 20:48
Մտածել կյանքդ սիրային պատմություն է և հասկանալ , որ ողբերգության է : Ուժերը սպառվում են , երազանքը մահանում ... Միակ հենարանը հրաժարվում է իր վրա դրված ծանր հոգսից ... Ոչ ոք չի հասկանում քեզ և չի կարող օգնել : Սկսում ես գիտակցել , որ էական չէ ինչքան ընկեր և հարազատ ունես , դու միայնակ ես : Ցավը ավելի է ուժեղանում , ցավազրկումը այլևս չի օգնում , պայքարելը նման ցավով անհնար է : Չկա ոչինչ ինչից կարելի է կարչել ... ոչ անցյալ ... ոչ ներկա ... ոչ էլ ապագա ...

Մուշու
08.12.2014, 21:01
Ինձ պետք եմ մենակ ես , ու ես մենակ ինձ եմ պետք ... Ես սենց երկար չեմ դիմանա

Մուշու
10.12.2014, 21:57
Աշխարհի վրա ամենաուժեղ արարածը մարդն է : Պետք է շատ ուժեղ լինել , որպեսզի դիմանալ կյանքի հասցրած հարվածներին : Հարվածնարը շատ են ու միշտ : Քանի դեռ ինքդ չես դարձել կյանքի զոհը չես գիտակցում ինչքան ուժեղ ես , ինչերի կարող ես դիմանալ , ինչ անելանելի վիճակից կարող ես քեզ ստիպես դուրս գալ :
Բայց ... կա մի բայց ... Ամեն ինչ ունի իր սահմանը , գալիս է պահ երբ չես ուզում ու կարողանում առաջ գնալ :
Վախենում եմ ընդունեմ , որ ինձ սպառել եմ , որ էն կյանքը որը կար մեջս մեկ տարի առաջ էլ չկա : Սպառված լինելով հանդերձ դեռ պայքարում : Ամենից դժվարը դա պայքարն է ինքս իմ դեմ , չթողել ինձ անել այն ինչի համար անգամ չեմ հասցնի ափսոսալ : Հուսամ մի օր ... Հուսամ ...

Մուշու
14.12.2014, 22:09
Կան որոշ որոշումներ որոնք հակասում են քո սկզբունքներին , բայց արդեն կայացրել ես այդ որոշումը : Մի փոքր կասկած կա արդյոք վստահ ես նրանում ինչ ուզում ես անես թե մի քիչ էլ սպասես : Ուղղակի կասկածը ժամանակի հետ անհետանում է , էլ ավելի ես համոզվում որ ճիշտ ես որոշել , որ արդեն շատ երկարացրեցիր : Այս պահին որոշումից ետ պահող ոչինչ չկա , ամեն ինչ պարզ է , ամեն ինչ իր տեղում է :

Մուշու
18.12.2014, 22:00
***
Հետաքրքիր է մի օր գրառում անելիս օրագրումս կգրեմ , որ էլ չեմ սիրում ? Կարծում եմ ոչ : Նա յուրահատուկ է , չկա նրա նմանը : Մարդ ումից միշտ սովորելու ինչ որ բան ունեմ , մարդ ով չի սպառում իրեն , մարդ որի կողքին ես ինձ լիարժեք եմ զգում , զգում եմ որ ապրում եմ : Եթե անգամ չսիրեմ, նման ընկերը գանձ է , իսկ գանձ կորցնելը մեծագույն սխալ :

***
Մի տեսակ խառը շրջան ա , ամեն ինչ խառնվել ա իրար :( Սպասելը դժվար ա : Անորոշության մեջ ապրելը ահավոր ա : Զգացմունքները խառնվել են իրար : Կարոտ , վախ , տխրություն , երջանկություն , ցավ , ատելություն ... ամեն ինչ ու միանգամից :

Մուշու
26.12.2014, 09:36
Չեմ սիրում իմ էն բզիկը որը ինձ ստիպում ա մտածել , որ ես պետք չեմ : Ես սկզբում մտածում եմ , որ ընկերներս ժամանակ չունեն , շատ զբաղված եմ և իրենց խանգարել պետք չէ , հետո դրան ավելանում է այն միտքի , որ ինձ չեն սիրում այլևս և ցանկանում են ինձանից ազատվել : Այս ամենին որպես պատասխան ես ինքս սկսում եմ չխանգարել իրենց և ինձ չփաթաթել նրանց վզին : Վերջնական արդյունքում ես մնում եմ մենակ և ստիպված նոր ընկերներ եմ փորձում գտնել , որոնք որոշ ժամանակ անց հայտնվում են նույն վիճակում :
Սենց էի անում փոքր ժամանակ , դրա համար ոչ մի մանկության ընկեր չունեմ և դա ցավալի է : Վերջի մեկ տարվա մեջ ես հասցրել եմ ընկերանալ բազմաթիվ մարդկանց հետ : Նրանք բոլորն էլ շատ լավն են , ես իրենց շատ եմ սիրում , բայց գրեթե բոլորը այլևս չկան :( Չեմ կարողանում պայքարել ինքս իմ դեմ , չեմ կարողանում ինձ համոզել , որ սխալ եմ , որ պետք է գրել նրանց և հարցնել արդյոք ես իրավացի եմ : Ատում եմ լռություն խաղալուց ` երբ ուզում եմ ասեմ են ամենը ինչ զգում եմ այդ մարդու հանդեպ , խնդիրները որոնք մեզ հեռվացնում են , բայց դրա փոխարեն ուղղակի լռում եմ : Տեսնես վերջում ինչ է լինելու ?

Մուշու
31.12.2014, 15:17
Էն որ մտածում ես , որ էս տարի էլ վատ բան լինել չէր կարա ու ալե հոպ 31ը նվերով ա գալիս տուն : Երբ ա էսօրն էլ անցնելու , ոնց եմ ես սպասում 2015 թվականին , ոնց եմ ես սպասում հեռախոսազանգին ... Գոնե շուտ զանգեն , իմանամ ինչ եմ անելու հետո :( Չնայած մինչև հունվարի 5ը կարամ ոչ մի բանի էլ չսպասեմ , էլ չեմ ասում , որ իմ Ձմեռ պապը արդեն եկել ա , ինձ նվերս տվել ա: Ուֆֆֆ լավ ա գոնե գործերս վերջացրել եմ , կարամ շարունակեմ անիմես նայել :

Հետ եմ վերցնում խոսքերս ինչ անիմե ? Գնամ շարունակեմ ջղայնանալ/նեղվել/ անհանգստանալ :(

Մուշու
01.01.2015, 16:32
Ինչի հենց ես ? Ինչի հենց քեզ ?

Մուշու
03.01.2015, 19:32
Մի տարի :/ Ասես հենց նոր լիներ : Ես անգամ չէի պատկերացնում ինչի կհասնեմ դրանով , արեցի որովհետև խեղդվում էի : Էլի կանեի , չեմ ափսոսում : Նորից ամեն ինչ սկսելու պարագայում արդյունքը էլի նույնը կլիներ , ես դրանում բազմիցս եմ համոզվել : Ուրիշ ձև լինել չէր կարող : Մի տարի անցել ա ու ոչինչ չի փոխվել , ոչ մեկիս մոտ ոչ մի բան չի փոխվել :

Մուշու
04.01.2015, 12:36
Էն որ խոսք էիր տվել ինքդ քեզ , որ էլ չես անի նման բան , բայց անգամ քեզ տված խոստումդ չպահեցիր : Էլ ավլի վատ ա էն, որ այս անգամ ոչ էլ նման խոստում կտաս : Թող լինի էն ինչ պետք ա լինի :)

Մուշու
07.01.2015, 21:10
Դժվար է ապրել սպասելով : Սպասել զանգի , նամակի , վերադարձի ... Սպասել քանի որ այլ տարբերակ չկա : Սովորե՞լ քանի սպասում ես : Սովորում եմ , հասցրել եմ լիքը նոր տեղեկություն կուտակել տարբեր կարևոր և ոչ կարևոր բաների մասին :
Գրքերը ամենամեծ օգնականներն են սպասման ժամանակ , օրվա ընթացքը արագացնում են , լցնում են կյանքը նոր գույներով : Չեմ հասկանում ինչու փոքր ժամանակ չէի սիրում կարդալ , ախր գիրքը դա երջանկություն է :

Մուշու
13.01.2015, 23:17
Էն պահը երբ անտարբերությունը կյանքի , մարդկանց , իրադարձությունների հանդեպ անցնում ա թույլատրելի սահմանը : Ասես ես կանգնած լինեմ խաչմերուկի կենտրոնում և հետևեմ անցուդարձին : Մարդիկ գալիս են գմում են , դեպքերը պատահում են , մեծ և փոքր փոփոխություններ են լինում , իսկ ես ուղղակի կանգնած եմ ու ոչինչ չեմ անում : Անգամ իմ արևի հանդեպ եմ անտարբերություն զգում :/ Էմոցիոնալ ֆոնս բթացել ա : Դրա փոխարեն ավելացել ա ավելորդության զգացողությունը : Իմը չի էս աշխարհը , երկիրը , ժամանակաշրջանը : Տեսնես ինչ կլինի սրա արդյունքում :think Հուսամ ոչ էն ինչ ես եմ մտածում :)

Մուշու
16.01.2015, 16:23
Ձմռանը երջանիկ լինելու համար շողացող արևը բավարար ա : Ասես հույս ներշնչի , որ ամեն ինչ լավ ա լինելու : Դրան եթե ավելացնենք մի բաժակ սերուցքային սուրճ և լավ ընկերակցում կյանքը կթվա իդեալական :)
Ափսոս չեմ կարողանում ինձ համոզել , որ պետք է դուրս գալ տանից և վայելել կյանքը :(

Մուշու
19.01.2015, 00:03
Երանի էնքան զբաղված լինեի, որ ուժես բավարարեր միայն տուն հասնելուն : Չլինեին մտքերը , հիշողություններ , երազանքները : Լիներ միայն ծանր աշխատանք : Երբեմն գեղեցիկ հիշողությունները ավելի շատ են խեղդում քան այն ամբողջ վատը , որը մեզ շրջապատում ա :

Էն որ ուրախանում ես , որ չես խմել , որովհետև գիտակցում էս դեպի ուր կտաներ քեզ :) :)

Մուշու
21.01.2015, 20:46
Հետաքրքիր ա ինչ են մարդիկ տեսնում երբ մտածում են մահվան մասին :think Ես ինձ եմ տեսնում դիահերձարանում և շուրջս ուսանողներ :) Ծիծաղելի է , բայց ես սարսափում եմ ուսանողներից : Նրանք հետաքրքրված հայացքով նայում են իմ անշնչացած մարմնին , որոշ մասին հետաքրքիր է ինչից եմ մահացել , որոշները ուղղակի զրուցում են ինչ, որ էական/ոչ էական բաների մասին : Մեջը կա մեկը ով սպասում ա երբ են սկսելու հերզումը որ կարողանա շոշոփի սառած օրգաններս :) Իսկ եթե դատական բժշկի սեղանին եմ , ապա բոլորին հետաքրքիր է ինչու եմ/են դա արել :) Ավելի սարսափելի է այն միտքը , որ այդ ուսանողների մեջ կարող են լինել ծանոթներ : Երանի ապրեի երկրում որտեղ դիակիզումը հնարավոր է :( Հետաքրքիր է իմ կոլեգաներն էլ են մահը պատկերացնում իմ նման :think Երանի այն մարդկանց ովքեր հեռավոր կերպով չեն հասկանում ինչից եմ ես վախենում և ինչու : Ես չեմ հասկանում դժոխքից վախեցող մարդկանց , ինչպես վախենաս մի բանից ինչը չես տեսել ? Չնայած այդ մարդիկ էլ չեն հասկանա ինչի եմ ես վախենում անշուչ մարմին դառնալուց :)
Ես մահվանից չեմ վախենում , ես մարդկանցից եմ վախենում : Մարդիկ որոնք կլինեն դիահերձարանում , մարդիկ որոնք կգան ինձ հրաժեշտ տալու : Ասացի ինձ ? Սխալվեցի , ինձ չէ ինձանից մնացած մարմինը : Իսկ ինչի կգան ? Որ ինչ անեն ? Տեսնեն ինձ մի վերջին անգամ ? Ինչի համար ? Կենդանի ժամանակ եղել եք կողքիս , ինձ դա էլ բավարար է , պետք չէ գալ , արտասվել , ափսոսալ որ էլ չկամ : Պետք չի ինձ սիրել այն ժամանակ երբ ես դրա կարիքը չունեմ , իմ սառած մարմնին ձեր ջերմությունը պետք չի !!!
Չգիտեմ ինչի հիշեցի իմ այս հիմար վախը և էլ ավելի հիմար մտքերը , բայց օրագրումս գրելը օգնեց մի փոքր քիչ վախենալ այդ ամբողջ արարողությունից :
Հ.Գ. Ես դեպրեսված չեմ ու ոչ էլ վատ տրամադրություն ունեմ :) :)

Մուշու
25.01.2015, 00:18
Էն որ ժամանակը անցնում ա , բայց ոչ մի բան չի փոխվում : Էն որ հիշողությունները խեղդում են : Էն որ ինչ ափսոս ... Ես հրաշքի կարիք ունեմ :

Մուշու
28.01.2015, 00:58
Էն որ իրա նմանը չկա , իրանից լավը չկա , ինքը միակը և անկրկնելին ա :

Մուշու
01.02.2015, 21:05
Դու գնացիր և տարար երազանքս քո հետ : Ես քեզ կարոտում եմ չնայած անգամ չգիտեմ թեյը քանի գդալ շաքարով ես խմում , կամ թեյ թե սուրճ : Ամեն ամսվա երկրորդ օրը դարձել ա ամենատխուր օրերից մեկը , ամեն անգամ վերապրում եմ այդ օրը նույն հերթականությամբ : Ամեն անգամ զգում եմ ինչ անզոր գտնվեցի և ոչինչ անել չկարողացա : Դու չգիտես և չես էլ իմանա , որ ես ինձ եմ մեղադրում : Երանի հնարավոր լիներ ինչ որ բան փոխել , վերցնել ու քեզ հետ բերել : Հանգիստ քուն քեզ հրեշտակ : Շնորհավոր ծնունդդ : Դու միշտ կլինես իմ սրտում և մտքում :

http://youtu.be/jwdMv6qksdU

Մուշու
04.02.2015, 11:31
Հիշում եմ ինչ հաճելի էր դասից հետո բժշկական գնալը : Հասնել մեդիկուսի դռան մոտ ու դուռը դեռ չբացած լսել շաաատ սիրելի անձնակազմի ձայնը : Մի խումբ հրաշք մարդիկ , որոնք նման չէին մնացած ուսանողներին : Համակարգչի դիմաց նստած գլխավոր խմբագիրը , որը ինչպես միշտ տառապում էր չգրված , կիսատ գրված , անհասկանալի հոդվածների շուրջ : Կողքին մեր նորեկ ձևավորողը , մեր թարմ անչափահասը :) Խմբագրի տեղակալը , Շտոյին տեսնել ա պետք ինքը ուրիշ ա , իրա նմանը չկա : Մեդիկուսի գեղեցկուհի քարտուղարը և նրա գեղեցկությունից տառապող Մուշեղը ( մարդ ում հոդվածները երբեք չտպվեցին ) : Սամոն որը իր պոչն էր ուտում :D :D Կռիսը իրա շատ սիրուն ձևավորված հոդվածներով : Խաչբառ և քեյսեր գրող տատը : Վեներան և Հռիփսիմեն , որնք Գուրգենի երջանկությունն էին : Էլիզան մի անկյունում նստած օրվա դասը կարդալիս , Հենրին մարդ ումից ես վախենում էի ( ես իրա կողքին չեմ երևում ) : Արթուրը կռիսի ընկերը և շաաաատ լավ մարդ : Ես ոչինչ անողի իմ պաշտոնով :
Գիտեք հիմա ինչի է նման համալսարանը ? Այն դատարկ է , այնտեղ չկա ոչ ոք , ոչ սիրելի սենյակը , ոչ հրաշալի թերթի էլ ավելի հրաշալի անձնակազմը , անգամ մարդիկ չեն մնացել ում տեսնելու համար կարելի ա ժամանակ վատնել և հասնել համալսարան : Մնացել են միայն հիշողություններ , սիրելի ԲՈւՀ-ը դարձել է մի վայր , որի մասին մտածելը անգամ զզվելի է :

Մուշու
10.02.2015, 10:39
Սկզբում աչքերը հանել , հետո լեզուն կտրել : Սկսել դանդաղ մաշկազերծ անել , ազտվել միաշկից , հասնել մկաններին , մկանները դանդաղ մասերի բաժանել : Սիրտը հանել և հում վիճակում ուտել քանի դեռ տաք է և արյունը չի մակարդվել : Մնացածը վառել կամ տալ շներին :) :) Այայայ ինչ ա անում հետս ատամնացավը , ասա իմաստուն դառնալու ժամանակ եմ գտել :

Մուշու
10.02.2015, 22:56
Հոգնել եմ սառնությունից , անտարբերությունից : Հոգնել եմ մտածելուց ի՞նչն եմ սխալ անում , ինչը՞ փոխեմ , ի՞նչ անեմ , որ փոխվի իրավիճակը : Ինքս ինձ համոզելը արդյունք չի տալիս , չկան մնացածը , ոչ ոք չի կարող տալ այն ինչ ինձ պետք է : Հոգնել եմ մտածելուց թե կարող է ժամանկը չի բավարարում ինձ ջերություն նվիրելու համար , ես գիտեմ , որ ժամանակը ավելին է քան բավարար : Հոգնել եմ սպասելուց , ապրելուց , գոյատևելուց , նոր հիմար երազանքներ հորինելուց , վախենալուց ... Ուզում եմ թևերս բացեմ ու թռնեմ գնամ իմ աշխարը : Այս աշխարհը ինձ համար չէ , այն մարդկանց համար է, փերիները մարդկանցից թույլ արարածներ են : Տեսնես քանի՞ անգամ կարելի է նույն սխալը թույլ տալ , քանիսի՞ն պետք է կորցնել, որ սկսել գնահատել ...

Մուշու
13.02.2015, 22:03
Երանի այն օրը երբ ես հեռու կլինեմ այստեղից : Հեռու մարդկանցից ովքեր շրջապատում են ինձ : Զզվելի ա գիտակցել ի՞նչ աստիճանի սխալ կարծիք ես ունեցել շրջապատիտդ մասին : Ինչքա՞ն կատարյալ ես իրենց պատկերացրել և ինչքա՞ն թերի են նրանք : Երբ չկան կեղծավոր դիմակները և տեսնում ես մարդկանց իրական դեմքը սարսափում ես : Չեմ հասկանում ինչու՞ խաղալ դեր , ինչու՞ ձևանալ ուրիշ մարդ : Կյանքը շատ կարճ է ոչ իրական լինելու համար : Եթե քեզ չեն ընդունում այնպիսին ինչպիսին կաս ինչի՞դ են այդ մարդիկ : Եթե քեզ պետք է սիրեն քո ինչ որ էական /ոչ էական արժեքի համար , որը դիմակիդ մի մասն է կազմում ապա թող չսիրեն : Ես չեմ ձևացնելու, որ լավն եմ զուտ նրա համար որ ինձ սիրեն , միշտ չեմ ժպտալու մարդկանց միայն նրա համար, որ հետս շփվեն , չեմ լսելու երաժշտություն/կարդալու գիրք/դիտելու ֆիլմ մարդկանց դուր գալու համար: Ես չեմ գնա հանդիպման եթե չեմ ուզում և սպասում եմ, որ նույն կերպ կվարվեն ինձ հետ : Ես հասկանում եմ , որ ես եմ սխալ , ես եմ մարդկանց մեծ արժեք տալիս , բայց ուրիշ ձև լինել չի կարող :
Ուֆֆֆֆֆ մի արեք տենց բան , ձեզ սիրողը կսիրի ձեզ ձեր թերություններով հանդերձ :
Հ.Գ. ոնց որ շատ խառը և անհասկանալի բան ստացվեց :

Մուշու
15.02.2015, 21:40
Կրկնակի ռոմ կոլայով :) բարձր տրամադրության համար բավարար առիթ, բայց արի ու տես էլի բայց ... << հիանալի>> 14 օրվանից երկրորդը մոտենում է ավարտին , մնաց դիմանալ 12 օր և երկու շաբաթ : Սենց պահերին սենյակս ամենասիրելի վայրն է , իմ փրկությունը , կարամ փակվեմ ու վերջ չկա ոչ մեկ , չկա ոչ մի բան: Տեսնե՞ս գիտակցում են , որ ես ուրիշ եմ , որ շատ եմ տարբերվում իրենցից : Որտեղից գիտակցեն , օրվա մեջ անգամ մեկ ժամ հետները չեմ խոսում , մեր ճանապարհները տարբեր ուղղություններով են ընթանում : Մեղավորը ես եմ կամ իրենք են , ամեն մեկս իրականության մեր տարբերակը ունենք : Ե՞րբ են անցնելու մոտակա մի քանի տարիները , ե՞րբ եմ դառնալու իմ միակ սեփականատերը , ե՞րբ են հասկանալ որ ես էլ չեմ փոխվի , նախկինը չեմ լինի : Իմ կյանքը չստացված չի , իմ մոտ ամեն ինչ առջևում է , ես դեռ կհասցնեմ և անձնական կյանքս կարգավորեմ , և մասնագիտական բարձունքների հասնեմ : Հանգիստ թողոք ինձ , մի փաթաթեք ձեր երազանքները իմ վզին , ինձ դրանք պետք չեն , ես իմ կիսատ հավաքած երազանքները ունեմ : Ախր ես ձեզ շատ եմ սիրում , մի արեք տենց :

Մուշու
21.02.2015, 18:32
Իմ հավատարիմ ընկեր , իմ փրկիչ , իմ փրկություն , իմ միակ և անկրկնելի , ի՞նչ կլիներ հետս եթե չլինեիր դու :

Մուշու
22.02.2015, 22:43
Վաղվան երկար եմ սպասել , մոտ կես տարի , սպասում էի ե՞րբ կկարողանամ սխալս ուղղեմ , կկարողանամ առաջ գնալ : Մտածում էի , որ նոր սկզբի հնարավորություններիցս մեկը դա է : Հիմա վստահ չեմ արդյո՞ք ուզում եմ լույսը բացվի ( չնայած լույսը չբացվելու մասին ամեն օր եմ երազում ) : Երեխայի համար ընկնելուց հետո նոր քայլ անելը սարսափելի է , բայց երեխան միայնակ չէ ի տարբերություն ինձ : Սրանից մի քանի (1-2) ամիս առաջ ուժ կգտնեի մեջս դիմակայելու և առաջ գնալու , վերջնական հույսս չէի կորցրել , կյանքի հետ կապող վերջին թելը կար : Այժմ չգիտեմ կդիմանա՞մ կգոյատևե՞մ ...

Հ.Գ. ի՞նչ էր լինելու հետս եթե չլիներ օրագրումս խզբզելը ...

Մուշու
04.03.2015, 16:59
Ես չունեմ դասարանցիներ , կուրսեցիներ , խմբեցիներ ... Դասընկերներս որոնց հետ սովորել եմ 8 տարի ինձ չեն ճանաչում/բարևում (դե գիտեմ մեղավորը ես եմ , ավելի հեշտ էր հետները չշփվել քան ձևացնել թե ես այնպիսին եմ ինչպիսին իրենք կուզեին ինձ տեսնել ) : Չունեմ խմբեցիներ դրա փոխարեն ունեմ նախկին խմբեցիներ որոնց թիվը հասնում է 60+ (խումբը հիմնականում լինում ա 15 հոգանոց ) , չունեմ մանկության ընկերներ ասվածը (իրենք շատ նորմալ էին ինձ համար ) , չունեմ անձնական կյանք կոչվածը ( էն մարդը ում սիրում եմ կարծում է սխալ եմ անում :D ) , չունեմ մասնագիտություն դեռ (դե հասկանում եք բժշկականի ուսանողները առաջի 7-8 տարին ոչ մի մասնագիտություն չեն ունենում ) : Էս ամբողջ չունեցածիս դիմաց ունեմ ընտանիք , որը ամեն գնով փորձում ա ինձ ոտքի հանի , ունեմ ընկերներ որոնք սովոր են իմ գժություններին , սիրում են ինձ նրա համար որ ես կամ , կարողանում եմ մտածել , տեսնել , լսել , խոսել , քայլել , պայքարել ... : Ես կարող եմ ինձ երջանիկ համարել !!!

Մուշու
06.03.2015, 22:22
Չեմ հավատում օտարության մեջ ապրող և Հայաստանի համար սիրո երգեր երգող մարդկանց : Հեշտ է նստել տաքուկ և հարմարավետ տանը , Հայաստանից հեռու և ապահով երկրում ու ասել որ սիրուն են իրենց երկիրը , կարոտում են իրենց երկիրը , ասել որ իրենք հայրենասեր են : Հայրենասեր եք մնացեք Հայաստանում , դիմացեք ծանր պայմաններին , չէ որ սիրելուց վատն էլ հետն են սիրում : Սերը միայն բառերով չի լինում , գործողություն է պետք ! Կարոտելը ավելի հեշտ է , մնալ և դիմանալը դժվար : Երբ ինչ որ մեկին եք սիրում , ով ձեզ ամեն առիթով ճնշելու հնարավորությունը բաց չի թողում , դուք սկսում եք չսիրել այդ մարդուն , ապա ինչու նույնը չեք անում հայրենիքի հանդեպ : Չնայած անում եք , երկիրը լքում և գնում եք , բայց չգիտես ինչու շարունակում եք սիրել ... Հիմա կասեք մեծ-մեծ խոսում եմ , չէ մեծ-մեծ չեմ խոսում , ես գոնե չեմ ասում հայրենասեր եմ , չեմ ասում Հայաստանս կարոտում եմ , չեմ շեշտում ամեն առիթով որ ես հայ եմ : Ես գնալու եմ երկրիցս , փախնելու եմ որովհետև չեմ ստանում այն ինչ ինձ պետք է , գնալու եմ և չկարոտեմ , կարոտելուց էլ անձայն եմ դա անելու քանզի դա իմ ընտրությունն է : Չեմ ուզում ինձ սխալ հասկանան օտարության մեջ ապրող մարդիկ , ես չեմ մեղադրում նրանց հեշտ (սխալ եմ համարում այդ տարբերակը հեշտ համարել , բայց համեմատաբար հեշտ է ) տարբերակ ընտրելու մեջ , ես ուղղակի հեգնել եմ ամեն տեղ կարդալուց/լսելուց իրենց մեծ սիրո մասին Հայաստանի Հանրապետության հանդեպ :

Մուշու
11.03.2015, 23:15
Էն որ ամեն մանրուք վիրավուրում և բարկացնում ա : Գիտակցում ես , որ եղածը մանրուք է , բայց չես կարողանում ուշադրություն չդարձնել : Մարդիկանց ասածների մեջ հեգնանք ես տեսնում , ասված ամեն արտահայտություն խփում է ուղիղ թիրախին , իսկ թիրախը հենց դու ինքդ ես : Էմոցիոնալ էն աստիճան ես հյուծվել , որ ուզում ես միայն անհագ վերցնես մարդկանց ուշադրություն , սերը և հոգատարությունը : Ուզում ես զգաս անձիդ կարևորությունը և չզգաս մշտական խեղդող անկարողությունը : Կասկածում ես , որ ինչ որ բան կամ ինչ որ մեկը կարա վերացնի անդուր դառնահամությունը որը իրենից հետո թողում է ավարտին հասած հերթական օրը ...

Մուշու
23.03.2015, 23:22
Երբ փոքր փերի էի , ավելի շուտ փոքր էի բայց փերի չէի մի երազանք ունեի : Երազում էի ժամանակի մեքենայի մասին , երզում էի ապագա գնալ և ինձ տեսնել ապագայում : Հիմա մտածում եմ ինչ լավ է , որ փոքրիկ եսը ժամանակի մեքենա չուներ , խեղճ երեխան կհիասթափվեր կյանքից դեռ կյանք չմտած :

***
Էն որ աշխատում ես չպայթես :
Էն որ մենակ ինքնա օգնում դրանում :

https://youtu.be/6Dakd7EIgBE

Մուշու
13.04.2015, 19:54
Ես դատարկ եմ ... Զգում եմ ինչպես է դատարկությունս ճահիճ դարձած ինձ քաշում է իր մեջ : Չեմ տեսնում ոչ մի ճյուղ/քար/ձեռք որից կարող եմ կառչել/բենվել : Չեմ տեսնում ելքը այս վիճակից : Հոգնել եմ անիմաստ հույսեր փայփայելուց , ինքս ինձ ստելուց : Ինձ փրկության ձեռք պետք չէ , ինձ ազատության ձեռքն է պետք ...

Մուշու
16.04.2015, 22:20
Ուզում եմ ազատ լինել , ուզում եմ պատկանել միայն ինձ : Չէ պատկանեմ ինձ և քեզ , լինեմ մեր սեփականը , դու էլ պատկանես միայն ինձ և քեզ , դու էլ լինես մեր սեփականը : Ուզում եմ ժամերով , չէ չէ ժամերը քիչ են, օրերով քայլել հետդ դատարկ փողոցներով , փողոցները դատարկ կթվան, եթե անգամ ծփան մարդկանցով : Ուզում եմ լինել թևերդ , որ ճախրես բաց երկնքում ` չմտածելով ոչնչի միասին : Ես էլ հետդ կճախրեմ անհոգ և երջանիկ , չէ ո՞ր դու էլ իմ թևերն ես : Ուզում եմ արթնանամ քո ձայնից և քնել քո ձայնի ներքո , ներկայությունդ զգամ ամենուր և ամեն պահ : Վայելեմ միասին անցկացրած վարկյանները և շնորհակալ լինել կյանքից նման հնարավորության համար : Բայց ուզելը դեռ բավական չէ ...

Հ.Գ. չթողեց նախորդ գրածս ուղղեմ :(

Մուշու
28.04.2015, 01:50
Այսօր լրանում է մեկ տարի ինչ ես կամ ակումբում : Ի՞նչ է տվել Ակումբը ինձ : Սկսեմ `
1. Նոր ընկերներ և ոչ ուղղակի ընկերներ այլ լավ ընկերներ ,
2. Նոր ծանոթներ որոնց շնորհիվ հասկացել եմ , որ իմ տարօրինակություններով հանդերձ ես մենակ չեմ :
3. Ակումբցիները նվիրել են նոր սիրելի երգեր , գրքեր , ֆիլմեր (չնայած շատերը անգամ գլխի չեն այդ մասին ) ,
4. Սովորել եմ մտքերս արտահայտել և մի փոքր բանավիճել (դեռ շատ սովորելու տեղ ունեմ ) :
5. Գեղեցիկ պատմվածքներ , ուրախ և տխուր օրագրային գրառումներ :
6 ....
Այս ամենի համար ակումբից բացի շնորհակալ եմ նաև այն մարդուն ո՞վ "պատճառ" եղավ ֆորումում գրանցվելու :

Հ.Գ. ես սիրում եմ քեզ ԱԿՈՒՄԲ ! :love :love

Մուշու
01.05.2015, 16:36
Ուզում եմ ի՞նչ որ բան քանդեմ , ի՞նչ որ բան հասցնեմ իր տրամաբանական ավարտին : Գիտակցում եմ , որ մի օր հաստատ կհասցնեմ , կանեմ էն ինչի՞ մասին այդքան երկար ժամանակ երազել և մտածել եմ : Գիտեմ որ տրամաբանական ավարտը կգա շատ անսպասելի չնայած որ տրամաբանակ է և իմ կողմից սպասելի : Գիտեմ , որ մի օր կպարտվեմ իմ այն կեսին , որին դեռ կարողանում եմ ճնշել :
Մտածում եմ ջնջել գրառումս և շարունակել ժպտալ , մտածում եմ հիմա բարկացած եմ կյանքի ու մարդկանց վրա դրա պատճառով էլ գրում եմ այս աբսուրդը : Աբսուրդը գրառումս չէ աբսուրդը կյանքս է :)

Հ.Գ. ուզում եմ ինձ ինչ որ մեկը շաաատ ամուր գրկի ու ասի , որ լավ ա լինելու: Գրկի ու մոտակա մի քանի ժամը բաց չթողի ...

Մուշու
02.05.2015, 11:55
- Ես էսօր հետը լուրջ խոսելու եմ :
- Էլի գժվեցի՞ր , ուզում՞ ես կռվես հետը նորից:
-Քո մասին եմ խոսելու , պետք ա իմանամ վերջդ ի՞նչ ա լինելու :
- Ի՞նչ բարդ հարց ես տալիս , ինքը որտեղի՞ց իմանա: Եթե դու այդ հարցը տաս ամենալավ պայծառատեսին , պայծառատեսը պատասխանել չի կարողանա :
- Չէ պետք ա խոսեմ , սենց էլ չի կար ա շարունակվի , դու լրիվ ցնդել ես , ինձ քո վերջը անհանգստացնում ա շատ ...

Էս էլ սենց :)

Մուշու
03.05.2015, 16:25
-Էլի մենա՞կ ես դուրս եկել :
- Այո :)
- Որ ասում եմ ընկերներ չունես նեղանում ես :
- Ունեմ !
- Ու՞ր են
- Զբաղված են , մի մոռացի իրանք էլ քո պես սովորում են :
- Իրանք մի՞շտ են սովորում :
- Չէ, ինչի՞
- Միշտ մենակ ես :
- Մենակ չեմ , դու կաս :)
- Ես հեռու եմ :
- Ոչինչ , կարևորը կաս , կարևորը զանգերիս միշտ պատասխանում ես , կարևորը հիշում ես ինձ ու լսում ես բողոքներս :
- Էհհհ Լիլ կատակ ես անում , բայց լավ էլ գիտես , որ մենակ ես : - Ասեցի մենակ չեմ , գնա դաս անելու !
- Գնացի , չկորես :
- Ես չեմ կորում :
- Համ էլ ինքնախաբեությունը հզոր զենք ա !
- Անջատեցի , պակա :

Հ.Գ. դե արի ու բացատրի որ սխալվում ա , որ դու մենակ չես

Մուշու
05.05.2015, 19:30
-Էլի մենա՞կ ես դուրս եկել :
- Այո :)
- Որ ասում եմ ընկերներ չունես նեղանում ես :
- Ունեմ !
- Ու՞ր են
- Զբաղված են , մի մոռացի իրանք էլ քո պես սովորում են :
- Իրանք մի՞շտ են սովորում :
- Չէ, ինչի՞
- Միշտ մենակ ես :
- Մենակ չեմ , դու կաս :)
- Ես հեռու եմ :
- Ոչինչ , կարևորը կաս , կարևորը զանգերիս միշտ պատասխանում ես , կարևորը հիշում ես ինձ ու լսում ես բողոքներս :
- Էհհհ Լիլ կատակ ես անում , բայց լավ էլ գիտես , որ մենակ ես : - Ասեցի մենակ չեմ , գնա դաս անելու !
- Գնացի , չկորես :
- Ես չեմ կորում :
- Համ էլ ինքնախաբեությունը հզոր զենք ա !
- Անջատեցի , պակա :

Հ.Գ. դե արի ու բացատրի որ սխալվում ա , որ դու մենակ չես
Էն որ չես ուզում ընդունես , բայց շատ լավ գիտակցում ես որ ճիշտ էր ասում :/
Էն որ ընդունելու դեպքում էլ մտածուս` հա յանիմ ի՞նչ :
Էն որ էս էլ կանցնի :)

Մուշու
06.05.2015, 20:29
Չգիտեմ ի՞նչ ա հետս կատարվում , բայց զգում եմ որ կյանքը մեջս եռում ա , զգում եմ ոնց ա երջանկությունը ինձ գրկել ու բաց չի թողում : Ոնց որ նոր 16-17 տարեկան լինեմ , մարդ ով նոր քայլեր է անում դեպի ապագան : Զգում եմ ոնց եմ փոխվում , չեմ հասկանում ինչի ու երբ սկսեցի փոխվել բայց փոխվում եմ : Հրաժարվել եմ էն ամբողջ բեռից որ այս տարի շալակած տանում էի , սիրում եմ կյանքը , մարդկանց , սիրում ինձ , շատ եմ սիրում ինձ : Վախենում եմ , որ ժամանակավոր ա երջանկությունս : Բայց եթե անգամ ժամանակավոր ա չեմ հրաժարվելու , չեմ փախնելու , վայելելու եմ պահը քանի դեռ այն կա : Ճիշտ է լիակատար երջանիկ լինելու համար դու ես պակասում , քո կարիքը ունեմ , բայց սենց էլ երջանիկ եմ : Ես խելագարվում եմ երջանկությունից : Ուզում եմ պահը հավերժ լինի , ուզում եմ միշտ սիրեմ ինձ , չէ որ ոչ ոք երբեք չի կարողանա սիրել ինձ այնպես , ինչպես ես սիրում :

Հ.Գ. շատ խառը ու անհասկանալի ստացվեց , բայց ոչինչ կարևորը ես հասկանում եմ :
Հ.Գ.Գ. գնամ վայելեմ կյանքս :) :) սիրում եմ ձեզ մարդիկ !!!

Մուշու
10.05.2015, 00:07
Մարդիկ լինում են անուղղելի , իսկ ես այդ մարդկանց թագավորն եմ , չէ աստվածը : Ասենք ինչո՞վ ես մտածում Լիլիթ , ինչի՞ ես նորից նույնը կրկնում : Ինչի՞ ես նմանատիպ սխալ ընտրություն կատարում : Ո՞նց ես քեզ պահում մարդու հետ , ինչի՞ մինչև հիմա չես ասել որ իզուր ա իրան մեջտեղից կիսում , մեկ ա ոչ մի բանի չի հասնելու : Ախախախ զգում եմ ո՜նց ես նվալու մի քանի ամիս հետո , հետ կանգնի , անհետացի մի որոշ ժամանակով ու մոռացի էն ամենը ինչով լցրել ես գլուխդ :

Մուշու
15.05.2015, 01:08
Գիտեմ որ նմանակելը լավ բան չի , բայց ես հաստատ իրա նման եմ լինելու ! Ինքը իմ ճանաչած երկրորդ կատարյալ էակն ա : Ինքը իմ կուռքն ա , անթերի արարծ որի նմանը դեռ չեմ հանդիպել : Ես իրան սիրում եմ :love
Ափսոս առաջինը կորավ :(

Մուշու
19.05.2015, 00:31
Էնքան քիչ բան եմ հիշում քո մասին , մոռացել եմ ձայնդ , տեսքդ , դեմքդ չեմ հիշում անգամ նկարիդ նայելուց : Չեմ հիշում ի՞նչ էինք խոսում , չեմ հիշում օրերը երբ դու կաիր , չեմ հիշում ո՞նց ենք ծանոթացել ... Դրա փոխարեն հիշում եմ նենց մանր բաներ որ ասելու չի : Հիշում եմ ու ամեն գիտակցում, որ էլ առաջվա նման չի լինի : Չես պատկերացնում ինչքան եմ կարոտել քեզ : Էնքան որ ամեն ուր քեզ եմ փնտրում , պատահական մարդկանց մեջ քեզ եմ տեսնում : Էն որ լավ ա որ գոնե կա մեկը ով քեզ ա հիշեցնում , մեկը ում միմիկան և շարժումները ինձ տանում են անցյալ ու ես զգում եմ քո ներկայությունը , ոչինչ որ դա շատ կարճատև ա :(

Մուշու
24.05.2015, 13:32
Էն որ մի պահ վստահ էիր որ կարողացել ես հաղթահարել ամեն ինչ , բայց հասկանում ես որ պահի խաբկանք էր :

***
Էն որ չես պարապում որովհետև ամեն անգամ գիրքը վերցնելիս մտածում ես փախնելու և թաքնվելու մասին :

***
Էն որ ժամանակին ամենասիրելի մարդուն անֆոլոու ես արել , որ գոնե ատելությամբ չլցվես իրա հանդեպ :

***
Էն որ գիտակցում ես , որ անգամ մի տարի հետո մոտդ ոչինչ չի փոխվել ու վերջը մեկ ա վատ ա լինելու :

Մուշու
26.05.2015, 23:49
Էն որ կան մարդիկ , որ ունեն էն ինչի մասին երազում ես ու դու կողքից նայում ես ոնց էն էդ մարդիկ ջարդում , կործանում , քանդում , ոչնչացնում էն ինչը միայն երազում ես տեսնում :angry :angry :angry Ինչի՞ ա կյանքը տենց անարդար :

Մուշու
29.05.2015, 14:08
Ասում ա ես քեզ սիրում եմ , սիրում եմ ամեն ինչ քո մեջ , ես սիրում եմ քո մտքերը, քո բառերը , քո իրար հակասող գաղափարները , սիրում եմ ճաշակդ , սիրում եմ աչքերդ , շուրթերդ , ականջներդ : Ասում ա չկա քո նմանը , դու քո տեսակի մեջ եզակին ես , երբեք չեմ հանդիպել քո նմանին ... Ինքը ասում ա իսկ ես մտածում եմ տեսնես ի՞նչ կլինի հետդ երբ ասեմ որ սիրտս անդուրության աստիճան զբաղված ա ...
Ի՞նչ ա լինելու իմ հետ վերջում :(

Հ.Գ. Ուզում եմ պարզեմ որ իզուր չեմ քեզ հնարավորություն տալիս

Մուշու
03.06.2015, 02:26
Ինչքան շատ մարդու հետ եմ ծանոթանում , էդքան ավելի վստահ եմ դառնում , որ միակը ում իսկապես վստահում եմ դու ես , միակը ում իսկապես սիրում եմ դու ես , միակը և անկրկնելին դու ես ... ինչքան շատ ժամանակ ա անցնում էդքան ավելի վստահ եմ դառնում , որ եթե ոչ դու ապա ոչ մեկ ... հետաքրքիր ա ինձ ինչ վերջաբան ա սպասում ...

Մուշու
11.06.2015, 21:01
Ասում ա կարող ա ինքը էներգետիկ վամպիր ա , քո դրականը վերցնում ա իրան ^_^ Չէ ինքը էներգետիկ վամպիր չի ինքը վատ աուրա ունեցող մարդ ա , ու էդ աուրան ոչ մեկ չի նկատում, որովհետև հզոր դիմակ ունի ^_^ Ես լուրջ չեմ հասկանում ո՞նց են մարդիկ իրան ընկալում տենց , ինչի՞ ես չեմ տեսնում են ինչ իրանք են տեսնում և մի բան էլ հակառակը մենակ վատն եմ տեսնում : Նայում ես մարդուն ու մենակ իրանից տարածվող մթությունն ես տեսնում : Ցավալի ա ու տխուր :(
***
Ասում ա հենա քեզ ունեմ , իսկ պատմածս ուղղակի երազ էր ^_^
Ես ոնց որ երջանիկ եմ դա լսել, բայց չգիտեմ ուր ա դա տանում:
***
Հետաքրքիր ա երազս կիրականանա՞ , կա՞ տենց մարդ ով ինձ էնքան շատ ա սիրում , որ տենց նվեր անի :think
***
Ուֆ աման մի օր կազատվես ինձանից ընդմիշտ , կմնամ ուղղակի հիշողություն ... հուսամ կկարոտես :)

Մուշու
13.06.2015, 14:34
Ես ոնց ինձ ստիպեմ ուրիշին սիրել եթե մենակ էն միտքը, որ կարամ քեզ տեսնեմ սիրտս տեղից դուրս ա գցում :D :D
***
Էն որ սիրտս ուղեղիցս առաջ ա ընկել , երգում ա~ պարում ա~ , ինքը երջանիկ ա ու իրան մեկ ա, որ էդ սաղ իրա հորինածն ա, որ իրականում չկա տենց բան , որ արդյունքում ինքը էն աստիճան ա վատանալու, որ նախորդ դաժան ցիկլի կրկնությունն ենք տեսնելու ...

Ես լուրջ չգիտեմ ի՞նչ անեմ ...

Մուշու
18.06.2015, 10:11
Վերջ գնաց հետ հաշվարկը : 29.06 ես քեզ սպասել եմ ^_^ : Օրագիրս էլ կօգտագործեմ ինձ ալիքի վրա պահելու համար :) Ինձանից չեմ նեղվում/ամաչում գոնե օրագրիցս ամաչեմ : Հա օրագիրս հաստատ գլուխ չեմ պահելու, աշխատելու եմ, գիտես մենք դա անել կարող ենք !!!

Մուշու
21.06.2015, 01:59
Ծննդյանս օրը միշտ ամենասպասելի տոնն ա ու կարևոր չէ ի՞նչ հոգեվիճակում եմ , ինչքա՞ն խնդիրներ կան , ինչքա՞ն վատն ա ինձ շրջապատող աշխարհը : Այդ օրը երազելու օր ա , կախարդանք սպասելու , հուսալու որ հրաշք կկատարվի : Երևի շատ մանկակն ա ասածս, բայց դե իմ համար ծննդյանս օրը Ամանորի պես կախարդանք ա պարունակում :
Մի կողմից գիտակցումը, որ մեկ տարով մեծ եմ դառնում, մյուս կողմից միտքը, որ գուցե այս տարի լինի այդ կախարդանքը , գուցե աչքերս բացեմ և զարմանամ էն ամենից ինչ կատարվում է շուրջս :
Հիմա էլ զարմացած ու միշտ եմ զարմանում մեջս ապրող երեխայով : Ինքը նենց յուրահատուկ ա , բարի ա , միամիտ , սիրում ա կյանքն ու մարդկանց , հավատում ա որ կյանքը նվեր ա մեզ , հավատում ա որ սեր կա , հավատում ա որ թևեր ունի :D ինքը էն շատ քիչ բաներից/մարդկանցից ա ով ինձ պահում ա այս աշխարհում , ինքը ինձ հույս և ուժ տվողն ա , սենց փոքր աչուկներով նայում ա ինձ ու ասում ա չհանձնվես : Վախենում եմ, որ կյանքը կվերցնի ինձանից իրան , որ ես կմնամ առանց լավատես փոքրիկի, որ կյանքը իր դառնությունը կդաջի սրտիս մեջ ու էլ ետ գնալու միջոց չի լինի :
Գրիֆինի ասածը հիշեցի , ասում ա, որ ես ունեմ Լավ Ես , Վատ Ես ու հենց ես :) Որ երբ ինձ ու իմ Լավ Եսին նեղացնում են Վատ Եսս արթնանում ա ու մեզ պաշտպանում ա ^_^ Չգիտեմ ինչի՞ հիշեցի , բայց հավես ա ասում :) Ու չգիտեմ ինչի՞ են սենց շատ էմոցիաները , ինչի՞ եմ հիշողությունների գիրկը գնացել : Ես/ինքը սպասում ա հրաշքին ,սպասում ա մեծ բումին, որը կփոխի ամեն ինչ ^_^ : Վախենամ հիասթափվելու ա ևս մի անգամ :(

Հ.Գ. էս ի՞նչ եմ ես գրում ...

Մուշու
22.06.2015, 17:26
Էն որ ինքը զորացրվել ա :) ու էն որ ինքը ևս վերջի մի տարին դիմանում էր ինձ :)
Էն որ կան մի խումբ մարդիկ որոնք կյանքումս հայտնվել են վերջին մեկ տարվա ընթացքում և այդ ամբողջ ծանր տարին դիմացել են ինձ : Իրանց չսիրել չի լինում , իրանք ուրիշ են , իրանք յուրահատուկ են , իրանք էն մարդիկ են որոնք չանհետացան շատերի պես, չբողոքեցին իրենց հանդեպ ցուցաբերած քիչ ուշադրությունից ու հոգատարությունից, իրանք ուղղակի եղան ու կան կողքիս ^_^ Երբ պետք էր բարկացան , եղան հենարան , լուռ լսեցին ինձ, ոգևորեցին ու օգնեցին :
Էն որ երբ ասուն են keyboard լանվ ա , ես լռում եմ , ախր ինքը լավը չի է , ինքը իմ հարազատ հոգին ա , իմ մեծ Ախպերը !!!
Էն որ կան որոշ մարդիկ որոնք իրանց իրավունք են վերապահում կարծիք կազմել մարդկանց մասին առանց այդ մարդուն ճանաչելու , հետը գոնե մեկ բառ փոխանակելու , էն որ իրանք իրանց լսածներով/կարդացածներով վստահաբար կարող են ասել դու ինչ տեսակ մարդ ես :/ հետաքրքիր է ինչպե՞ս :think

Էս վերջի գրածիս հետ կապված բան հիշեցի ^_^ Երբ երկրորդ կուրս էինք տեղափոխվում ես ու Սաման մեր խումբը փողեցինք ու գնացինք Գրիֆֆինի խումբ : Դե Լիզը մեր ընկերն էր (չնայած ավելի շուտ Սամայի ինկերը իսկ ես ծանոթի կարգավիճակում էի տարածքում :) ) ու ուզում էինք իրա հետ սովորեինք : Տեղափոխվեցին նոր խումբ ու զգացինք, որ մեզ վատ են վերբերվում ու չհասկացանք ինչու՞ : Անցավ որոշ ժամանակ և պարզվեց, որ Սաման առաջին կուրսում մեր նախկին խմբեցուն սպանելու փորձ ա արել :D :D ու էդ դժբախտ տղուն հազիվ եմ փրկել : Հավես էր էդ պատմությունը լսելը , մենք անտեղյակ էինք, որ տենց բան ա եղել , Ռեյը ու զոհ դարձաց դժբախտ ուսանողը ևս անտեղյակ էին այդ պատմությունից ^_^ Մի խոսքով մի լավ ուրախացանք անցավ : Ասածս ինչ ա որոշ մարդիկ կարծիք մի կազմեք կիսատ պռատ հորինված բաներ լսելով !!! Չէ որ ամենքս դիմացինին գիտենք այնքանով որքանով դիմացինը թույլ է տվել իրեն ճանչել :
Հ.Գ. գնամ պատրաստվեմ պետք ա նշել զորացրումը ^_^
Հ.Գ.Գ. որոշ մարդիկ ասելով հելիումի մասինկներին, ավելի շուտ միայն հելիումի մասնիկներին նկատի չունեմ
Հ.Գ.Գ.Գ. հելիում ասելը ավելի հավես ա , մենք հելիում ենք ^_^

Մուշու
24.06.2015, 13:22
48 էջ և առաջ դեպի Բաղրամյան :) :)

Մուշու
28.06.2015, 00:06
Աաա վերջի 3 օրս նենց լիքը ու հագեցած ա եղել, որ մտածում եմ երազ ա: Դե իմ մոտ չկա օր, որ իրա բացասականը չունենան, բայց վերջի 3-ի դրականը էնքան շատ էր,որ հաշիվ չի: Սկսեմ ծնունդիցս, առավոտյան տխուր էի , չէի կարողանում կողմնորոշվել ի՞նչ անել , ավելի տխրեցի երբ ասեցին, որ չեմ կարող արյան դոնոր լինել , ինձ անպետք էի զգում :( բայց երկար մտածելուց հետո որոշեցի, որ մի քանի տարի հետո էլի եմ փորձելու :) Հետո կար էն խնդիրը, որ հյուրերիս նախապես չէի տեղեկացրել ծնունդիս մասին ու մի մասը իմ անփութության պատճառով չկարողացան գալ, բայց դե մեղքը իմն ա ստիպված համակերպվեցի : Վատ էր որ տեխնիկական խնդիրների պատճառով կային մարդիկ որոնց շատ կուզեի տեսնել, բայց հրավիրել չստացվեց: Հա ոնց որ վերջ բացասականը ^_^ անցնեմ դրականին : Հյուրերս եկան ու սկսվեց ուրախությունը : Էն որ իրանք քիչ էին ու էդ հավես էր , էն որ իրանք հաստատ ինձ սիրում են, հակառակ դեպքում չէին գա, էն որ ես վերջի 5 տարվա ընթացքում տենց երջանիկ չէի եղել ծննդյանս օրը, էն որ ինքը հեռախոսս ձեռքիցս վերցրերց ու բլոկ գցեց ու էդ պահին մտածում էի, որ պետք ա բռնեմ ու պաչեմ :kiss
26-ի սկիզբը լավ չէր, օրգանիզմս հիշեցնում էր այն մասին, որ նախորդ օրը խմել եմ :( Բայց վերջը մի կերպ ամեն ինչ կարգավորվեց և այդ ժամանամկ կարողացա գնալ պայքարելու իմ և ազգիս համար , ազգիս կողքին :) Պայքարը շատ համառ էր, մեզ բոլոր տատիկ և պապիկները շոշափում էին :D , համոզում/ստիպում հյուրասիրվել, իսկ գետինը շատ չոր էր :D Նենց հավեսն ա պայքարը , նենց դրական ա էդ ամենը , մի խումբ մարդիկ հավաքվել և պայքարում են միասին` մի նպատակի համար , ազգս աչքս ա մտել կոշիկներով հանդերձ : Վերադառնանք պատմությանս , Բաղրամյանից գնացի ծնունդիս չեկած ընկերներիս տեսնելու և այստեղ ինձ էր սպասում իմ շքեղ անակնկալը ` իմ կուլոնը : Ինքը նենց սիրուն ա , նենց լավն ա , հաճելի ա, որ կան մարդիկ որոնք գիտեն ի՞նչ կարելի ա նվիրել ու կա մարդ ո՞վ պատրաստ ա քո նվերի համար վազվզի և նյարդեր քայքայի, սիրեմ քեզ Գրիֆֆինս :kiss
Իսկ այսօրվա համար ուղղակի կգրեմ БИ 2-ն Երևանում է և ես նրա համերգին էի :love
Հ.Գ. շատ երկար և կիսատ ստացվեց :(

Մուշու
29.06.2015, 13:15
Ես հպարտանում եմ ինձանով , ես սիրում եմ ինձ , ես արեցի դա ^_^ մնաց գրեթե ոչինչ :)

Մուշու
01.07.2015, 23:53
-Վերջ նեղացա քեզանից, դու խալտուրա ես անում ... ^_^ կարոտեցի շաաատ ուժեղ :(

Մուշու
17.07.2015, 14:23
Աաաա էն որ իմանում ես որ ընկերներիցդ մեկը արդեն ընկերուհի ունի, չնայած սրանից 3 տարի առաջ վստահ էիր, որ անհույս կորած ա ու անպատասխան սերը երբեք չի հաղթահարի : Էն որ մի ուրիշ ընկեր արդեն նշանվել ա չնայած մոտ 6 տարի առաջ երբ ծանոթացար հետը անհույս սիրում էր աղջկա ով իրա անտարբերությամբ սպանում էի : էն որ ես նենց ուրախ եմ էդ մարդկանց համար , շատ անչափ շատ , իմ ամբողջ էությամբ երջանիկ եմ , ցանկանում եմ, որ կյանքը բոլորի հանդեպ տենց բարի լինի ^_^ Գիտեմ էգոստիական ստացվեց , որովհետև ինքս ինձ դա ցանկացա, բայց ոչ միայն ինձ : Ու սրտանց ցանկանում եմ, որ սիրել չկարողացաող մարդիկ սիրել սովորեն , դա կհեշտացնի իրենց կյանքը , կսկսեն գնահատել էն ինչ ունեն , բոլոր այն մարդկանց ովքեր իրենց կողքին են :
Հ.Գ. ես փերի եմ ^_^

Մուշու
19.07.2015, 11:23
Երանի աչքերս բացեմ ու ամեն ինչ վերջացած լինի :
Երանի աչքերս բացեմ ու ամեն ինչ վերջացած լինի :
Երանի աչքերս բացեմ ու ամեն ինչ վերջացած լինի :
Երանի աչքերս բացեմ ու ամեն ինչ վերջացած լինի :
Երանի աչքերս բացեմ ու ամեն ինչ վերջացած լինի ....

Մուշու
22.07.2015, 19:05
Բաժակը միշտ էլ 2/3-ով դատարկ է եղել, միակ խնդիրը դա որպես 1/3-ով լի ընկալել շարունակելն է: Պետք է երջանիկ լինեն նրա համար որ այն ամբողջությամբ դատարկ չէ , երբեմն այդպես էլ է լինում :/Պետք է պաշտպանել բաժակը վերջնական դատարկվելուց, չէ որ այն ժամանակ ամբողջակն էր :

Մուշու
28.07.2015, 20:15
Ты знаешь ... иногда звезды спускаются с небес к нам ... они , правда теряют свой блеск, но мечта внутри остается ... и люди влюбляются в них ... безнадежно сильно ... Ты моя звезда ...

Մի տեսակ էմոցիոնալ բում ա մոտս, երևի երկար ժամանակ տանը չլինելուց հետո տանը հայտնվելը թողում ա իրա հետքը : Երկու տարի առաջ երբ ես տուն էի եկել կյանքը այնքան ուրիշ էր , ամեն ինչ այքան պարզ էր թվում ... Հիմա ասես խզբզած լաբիրինթի մեջ լինեմ , ոչ սկիզբն եմ տեսնում ոչ էլ վերջ : Վախենում եմ մտածել ինչ կլինի ևս 2, 3, 4, 5 ... տարի անց :

Մուշու
01.08.2015, 17:50
Էս ինչ լավ ա , հեշտ ա , պարզ ա , հանգիստ ա , ուրախ ա ու կարևորը աստղեր... աստղեր... աստղեր...

Մուշու
02.08.2015, 19:59
Էս ինչ մեծ ա երջանկության դոզան , վախենում եմ մոտս գերդոզավորում լինի կամ անհաղթահարելի կախվածություն : Չեմ մտածելու վաղվա մասին, կա մենակ էս օրը ու վերջ !

Մուշու
09.08.2015, 10:17
Էն որ անկախ ամեն ինչից դու մեկա իրան ես պատկանում , դու իրանն ես քո ամբողջ էությամբ : Ոչ մեկ ու ոչ մի բան դա փոխել չի կարող ... երանի վերջանար էս ամենը

Մուշու
09.08.2015, 15:21
...

Մուշու
14.08.2015, 12:27
Մի օր կասեմ էն ամենը ինչ մտածում են , զգում եմ ու ուզում եմ ասել : Կասեմ ու կգնամ :) Կարևոր չի ուր, կարևոր չի երբ, կարևորը կասեմ ու ազատ կլինեմ :) Ազատ ... սիրուն բառ ա միանգամից անկում ես պատկերացնում դեպի բաց տարածությունը :
Երևի էս էլ կանցնի ... երևի :)

Մուշու
23.08.2015, 22:59
23.08.2015 չեք կարողանում խմեք մի խմեք !!! Ես սենց ջղայն ինձ չեմ հիշում
Ախր ես Ֆիքշնը սիրում եմ , ախր ես ուզում եմ էդ փաբը ապագայում էլ գնամ , ինչի էլի :(

Մուշու
27.08.2015, 23:43
Մի խոսքով ամեն ինչ նենց ա ոնց մի տարի առաջ + մի քիչ ավելի վատ :) Բայց դե կան <<Մի օրվա մարդիկ>> ու իրանք էլ բավարար են : Ափսոս, որ մենակ իրանք կան :)

Մուշու
02.09.2015, 01:16
Արտահայտվելու խիստ կարիք ունեմ , ուզում եմ ասեմ քեզ էն ամենը ինչ զգում եմ: Ասեմ ոնց եմ ամեն անգամ մազերս հավաքելուց քեզ հիշում, ոնց եմ կարոտից տեղս չգտնում, ոնց եմ ժամերը հաշում: Պատմեմ որ գժվում եմ ամեն անգամ երբ հասկանում եմ թե ինչքան վատ ա իմ վիճակը: Ասելու էն ինչ ներսում խեղդում ա , հիշել հետդ բոլոր գեղեցիկ րոպեները : Երանի լիներ նենց մեկը ով կկարողանար քեզ փեխարինել : Երանի հնարավոր լիներ ինչ որ բան փոխել ...

Մուշու
01.10.2015, 13:06
Մի տարի ... Մի ամբողջ հավերժություն ... Ու ոչ մի փոփոխություն ... Կարոտ ու տխրություն ... Ես դեռ սպասում եմ ...

Մուշու
02.10.2015, 13:21
Ես չեմ ալարում ես ուղղակի իմաստ չեմ տեսնում անել ինչ որ բան ինչը գուցե կփոխ կյանքս : Ախր չի փոխվի , չի լինի նենց ոնց ուզում եմ , կլինի երազանքի սխալ իրականացում: Էն որ ոնց որ իրականացել են նպատակներդ բայց էն կարգի սխալ որ չլինելու հաշիվ են :
Արթնանալ , հավաքվել, դուրս գալ տանից , պայքարել անիմաստ նպատակի համար , պայքարել ինքնաոչնչացման ցանկության դեմ , ուժ գտնել սեփական անձը պաշտպանելու ... Հիմարություն ա, իմաստ չկա, արդեն էլ կարիք չկա : Ինչի՞ չեմ տալիս էդ չարաբաստիկ հարցը : Պատասխանը ամեն ինչ կլուծի, կստանամ էն ազատությունը որը պետք չի բայց միևնույն ժամանակ ինձ կփրկի:

Մուշու
30.10.2015, 16:59
Չեմ հիշում վերջի անգամ ում հետ եմ կարողացել չոր ժամ անընդմեջ զրուցել և կեսից չհոգնել կամ սկսել ուղղակի լսել ինչ ա դիմացինս ասում առանց ռեակցիա տալու : Անգամ չեմ հիշում ի՞նչ էինք խոսում , ինչու՞ էինք խոսում : Բա հրաշք երգերը որոնք դարձել են օրվաս մեծ մասը ~~~ անուշ երգեր ~~~ : Օրվա ավարտը էլ ավելի հրաշալի էր , ջազ համերգ , իմ առաջին ջազ համերգը, ուրախ էի երբ ասեցիր , որ կմիանաս ինձ : Մի տեսակ կատարյալ ես թվում :) :) Կարևորը ընթացքում ամեն ինչ չհարամեմ : Չեմ ուզում մի պահ հասկանամ (մտածեմ) , որ սա հերթական փախուստի միջոցն է :(

Մուշու
18.11.2015, 01:43
Սենց հիմար վիճակ դեռ չէր եղել, շատ խառը ու անիմաստ ա էս ամենը, հերթական անգամ ինչ որ բան կոտրվեց ներսում։ Հոգնել եմ ու էլ պայքարելու ու ինչ որ բանի համար աշխատելու ուժ ու ցանկություն չկա։ Մեծ սիրով կփախնեի անմարդաբնակ կղզի ու մենակով կապրեի մի քանի ամիս ։ Մեկուսացումը միակ բանն ա, որ կարող ա օգնի, չնայած դրանում էլ վստահ չեմ։ Ատում եմ թղթից ստեղծված երազանքները , իրանք շատ արագ են վառվում :

Մուշու
28.11.2015, 19:24
Արդեն մի ամբողջ հավերժություն ա ուզում եմ գոնե մի դրական փոփոխություն հիշեմ, որ գորշ օրագրումս պայծառ մի կետ գոնե ունենամ: Երևի միակ ձեռքբերումս նոր նպատակս ա, էն էլ եսիմ ինչ մեծ բան չի: Զուտ արտաքինի կատարելագործում (եթե կարելի ա տենց ասել):
Դրական փոփոխություն ա Ջիմ գնալը, հաճելի ա կիսամեռ դուրս գալ զալից ու մի կերպ տուն հասնել, մտածելու ժամանակ էլ չի մնում:
Կյանքին թեթև նայելն էլ ա ուրախացնում: Մարդկանց անհետանալը էլ ծանր չեմ տանում, դրանում քո կորելն ա ահռելի դեր խաղում, երբ մի լավագույն ընկերդ անհետանում ա սկսում ես համակերպվել մտքի հետ, որ մնացածը ևս կարող են նույն կերպ վարվել:
Իրականում հանգիստ ա վիճակը, ժպիտս հետ ա եկել, էլի շողում եմ առաջվա պես:
Բայց էդ ամենով հանդերձ պակաս կա, ես իրանց բոլորին կարոտում եմ շատ ու չեմ կարծում, որ դա մի օր կանհետանա:

Վերջացնեմ գրառունե իմ սիրելի արտահայտությամբ՝ Ես գեղեղեցիկ եմ!!!

Մուշու
02.12.2015, 22:11
Այ հիմա իսկականից ամեն ինչ վերջացավ... Էլ պատճառ ու իմաստ չկա...

Մուշու
15.12.2015, 00:17
Հիմնականում ամեն ինչ հանգիստ ա, կարողանում եմ հանգիստ ապրել ու առաջ գնալ, բայց լինում են նման օրեր: Օրեր երբ հավաքվում են նույն վայրում մի խումբ մարդիկ ովքեր ասես միայն նրա մասին են խոսում: Ծանր ա շատ լսել ու գիտակցել, որ ինքը կա բոլորի համար բացի ինձանից: Չգիտեմ ի՞նչ ա լինելու հետո, ո՞նց ա ամեն ինչ ստացվելու: Չեմ ուզում կորցնել ընկերների զուտ այն պատճառով, որ մեր հարաբերությունները էս աստիճան վատացել են: Ես սիրում եմ իրանց ու իրանք կարևոր են...

Մուշու
09.01.2016, 12:28
-Դու մտածել ես ի՞նչ ա լինելու երբ ինքը հետ գա:
-Չէ աշխատում եմ չմտածել, ինձ առաջ գնալ ա պետք:
-Հասկանո՞ւ մ ես, որ ավելի վատ ա լինելու, որ չես կարողանալու դիմանաս:
-Հասկանում եմ, բայց հիմա դրա մասին մտածելու ժամանակը չի ...

Էն որ բազմիցս ասել ու խնդրել եմ, որ հետս չխոսեն ցավոտ թեմայով, հասկանան որ դժվար ա իմ համար... Ինչի՞ են բոլորը շարունակում հարցնել, ի՞նչ են ուզում ինձանից: Բարդ ա հասկանալ, որ ես ինձ առաջ եմ հրում, իսկ իրանք հետ են քաշում:

Միակ բանը, որ հիմա հստակ գիտեմ դա մինչև հուլիս պլանավորածս իրագործելն ա: Էս պահին դրանից կարևոր բան չկա: Կա ցանկություն որոշների բերանը փակել, ցույց տալով որ սխալվում էին: 3 կարևոր նպատակ որոնց հասնել կարող եմ մենակ ես: Վստահ եմ օգոստոսին հպարտանալու եմ ինձանով!!

Նենց մեծ ցանկություն կա ժամանակ առ ժամանակ բռնել ինչ որ մեկի ձեռքը ու լինել պաշտպանված, ապրել ապահովության մեջ~~

Տեսնես ե՞րբ կազատվեմ էն մտքից, որ ես պատասխանատու եմ իրա համար: Առաջ գոնե ինքը կար ու համեմատաբար հանգիստ էի, գիտեի որ գոնե իրան կլսի ու չի կործանվի: Էէէէհհ նենց ա պակասդ զգացվում, երանի հնարավոր լիներ ամեն ինչ ուղղել~~

Հ.Գ. էս ամբողջ մոխրագույնի մեջ կան լիքը արևներ ովքեր լցնում են կյանքս իրենց ջերմությամբ, շնորհակալ եմ ու երջանիկ, որ ունեմ հավատարիմ ու անկեղծ ընկերներ, ես իրանց շատ եմ սիրում!!!

Հ. Գ.Գ. շատ խառը ստացվեց, պետք ա ավելի հաճախ գրել, որ սենց չկուտակվի:

Մուշու
11.01.2016, 20:45
Երեխեն վերակենդանացման բաժանմունքում ա, բոլորը լացում են, աղոթում, անհույս իրանց պատերին տալիս, իսկ ես էմոցիոնալ բթացած վիճակում նստած եմ: Կամ չեմ ընկալում վիճակի ծանրությունը, կամ սովորել եմ անջատել զգացմունքներս: Նստած մտածում եմ հիմա պետք ա լացե՞լ, տխրե՞լ, գնա՞լ հիվանդանոց, գուցե աղոթե՞լ:
Չի կարա վատ լինի, ինքը հաստատ հաստատ դզվելու ա ու էլի շատախոսի, սաղիս ջղայնացնի իրա անպոչ շերեփ լինելով: Չի կարա մեր տան ամենամեծ երազանքներ ու նպատակներ ունեցող էակի հետ վատ բան պատահի!!!

Մուշու
13.01.2016, 23:06
Դե արի ու մի ջղայնացի, ասա այ Շուշան ջան ինչի՞ ես քնել չես արթնանում, բա չես մտածո՞ւմ սաղս քեզ ենք սպասում: 55 ժամ ե՞րբ էիր քնել որ հիմա ես քնում, դա քիչ ա դեռ երեք էդքան էլ պետք ա սպասենք:
Էս անորոշ վիճակը սպանում ա, բացի նստել սպասելը ուրիշ ոչինչ անել չենք կարող: Հեշտ չի ուղղակի սպասել, ժամանակը սպանելու հնարավոր բոլոր տարբերակները օգտագործում ենք:
Էն որ առավոտ շուտ զանգել ա ախպերս, որ իմանա ոնց ենք, ալյո ասելու փոխարեն հարցնում եմ հո վատ բան ասելու համար չի զանգել:
Գժվում ենք բոլորս, ամեն մեկս յուրովի...

Մուշու
16.01.2016, 16:57
Արևը դրսում շողում ա, իսկ տունը լցված ա սևով...

Մուշու
19.01.2016, 19:55
Վերջ սպիտակ սիրուն շորիկը առանք, սպիտակ կոշիկներ, կեղծամ իրա մազերի գույնի... ամեն ինչ պատրաստ ա: Շորիկը հաստատ դուրը կգար հագից ոչ մի դեպքում չէր հանի, չնայած հիմա էլ երբեք չի հանի: Ոչ մի արտասունք ձևի համար չկա, դրա փոխարեն լիքը ցինիկ մտքեր, բառեր, ցինիկ պահվածք: Վաղը կտանքն եկեղեցի, հաջորդ օրը կասենք հաջող ու կյանքը կշարունակվի բոլորիս համար բացի 13 ամյա գեղեցկուհուց:
Սենց պահերին ափսոսում ես, որ քիչ ես ասել թե ինչքան կարևոր ա ինքը քո համար, քիչ ես գրկել, պաչել, սեր նվիրել, հոգ տարել... վստահ ես որ կարող էիր ավելին, բայց չես հասցրել ու արդեն ուշ ա:
Կուզեի հիմա ինչ որ տարօրինակ բան ասեիր, որը ոգևորում ա չնայած հեչ կապ չունի իրավիճակի հետ:

Մուշու
29.01.2016, 23:44
Աաաաա հավես ա էն որ սիրտս սկսել ա էլի աշխատել, բայց վատ ա էն որ էլի նույն սխալն եմ անում ոնց որ թե: Չնայած կարող ա չի աշխատում, ինձ ա թվում, բայց դաժե տենց հավես ա: Ախր վստահ եմ որ սարքում եմ էլ գլխիս, էս անգամ ավելի ահավոր: Չեմ հասկանում ոնց ա սենց ստացվում: Էն որ նենց հավեսն ա, ինձ մնա ժամերով ուղղակի կխոսեմ հետը: Ուֆ ուֆ գար մեկը ինձ հավաքեր, ասեր հանգստացի ու թարգի, մեկ ա սաղ վատ ա լինելու: Չի կարա լավ լինի, ձևը տենց ա: Ի՞նչ բռնեմ դեմը առնեմ ու էլ ոչ մի բառ չփոխանակեմ հետը: Բայց կարո՞ղ ա իզուր եմ վատատեսությամբ լցվել: Չէ հաստատ վատ ա լինելու, պետք էլ չի փորձել :) Մեկ ա ոչ մի շանսիկ դաժե պուճուրիկ չկա: Վերջ էլ ոչ մի բառ մինչև անտարբերությունս չմիանա:

Շուշանից հետո վախ կա որ կյանքը կավարտվի, իսկ ես տենց էլ չեմ հասցնի էն ամենը ինչ ուզում եմ անել... լավ դաս տվեց փոքր քուրս... չպետք ա ինքը դաս տվողը լիներ!

Մուշու
01.02.2016, 01:52
Շնորհավոր ծնունդդ... Արդեն 23...

Մուշու
06.02.2016, 12:36
Երբ պահի տակ թուլացնում ես վերահսկողությունը, երբ էմոցիաները դուրս են գալիս մութ անկյունից, ցավը սկսում ա կրծել ու հանգիստ չթողել: Չի ստացվում հավատալ ու վերջնական ընկալել որ էն երեխեն ում օրորում էիր, էն սիրում աղջիկը ում փոքր ժամանակ գրկիցդ չէիր իջեցնում, ում վրա բարկանում էիր ամեն առիթով, բացատրում ինչն ա ճիշտ , օգնում դաս աներ , ում ուզում էիր բերել մոտդ որ հանկարծ վատ շրջապատ չընկնի, ով դեպքից մոտ մի ամիս առաջ կանգնել դիմացդ ասում էր, որ սպասես մի քիչ էլ մեծանա, որ կարողանա հարսնաքուրդ լինի, էն հրաշքը էլ չկա: Անգամ չի ստացվում առանց ցինիզմի բարձրաձայն ասել որ Շուշանը չկա, մահացել ա, ոմն անփույթ վարորդ եկել ու վրաերթի ա ենթարկել 13 տարեկան քրոջդ:
Նեղանում էր, որ իրան մաքրամե գործել չեմ սովորեցնում, խոսք էի տվել առողջանալ, գնալ արձակուրդներին հյուր ու սովորեցնել... Գնացի բա չէ:
Չլիներ սահադաշտ գնալու հիմար միտք, երևի չէր լինի էս ամենը:
Չգիտեմ կկարողանայի՞ էս ամենը ինչ որ մեկին պատմել առանց ցինիզմի, պատմեի զգալով ամբողջ ցավը որը մոռացության ա մատնում ամեն ինչ:

Էմոցիոնալ պայթյուն...

Մուշու
21.05.2016, 13:35
Ես ուզում եմ ամեն ինչ ստացվի նենց ոնց պլանավորել եմ: Ուզում եմ հենց դա ու կարև չի ճիշտ ա թե սխալ: Սենց ուժեղ ոչ մի բան վերջի կես տարվա ընթացքում չեմ ուզել:
Էս էն պահն ա, որ ուզում ես հավատալ, որ ինչ որ տեղ կա գերբնական ուժ ու էդ ուժը կնպաստի երազանքի իրականացմանը:
Գրողը տանի ե՞րբ ա հաջողությունը ժպտալու ինձ իրա անկեղծ ու լայն ժպիտով:

Մուշու
31.05.2016, 13:26
Մուահահահա!!! Ես ինչ որ բան ուզեմ ու դա լինի, հեսա բա ոնց: Մի խոսքով ահավոր հոգնած ու սպառված վիճակ, ուժերի մաքսիմալ հյուծում, երազանքների և նպատակների հուղարկավորություն: Ուզում եմ փակել աչքերս ու արթնանալ էն կյանքում որը կհամարեմ իմը, էս մեկը իմ հետ ոչ մի կապ չունի: Մոտս տպավորություն ա թե ուրիշ կյանքի պատմությունն եմ նայում ու ինչքան էլ հետաքրքիր թվա պատմության ավարտը միևնույն է ուրիշինն է: Ֆիզիկապես հյուծված լինելը շատ ավելի հաճելի է քան հոգեպես աղքատանալը: Շատ ամուր ուսի կարիք կա, բայց փնտրելու/գտնելու ցանկությունը իսպառ բացակայում ա:
Գնամ կերտելու ապագան էն մարդու ում կյանքը իմ հետ ոչ մի կապ չունի, ինքը դեռ պետական ունի ու պետք ա բժիշկ դառնա:

Մուշու
28.06.2016, 22:03
Չեմ կողմնորոշվում ի՞նչ անեմ: Ո՞րն ա ավելի շատ ինձ պետք: Գնալ մագիստրատուրա թե հատուկ հարամել ու գնալ էլի 5րդ կուրս: Էն որ դիպլոմը պետք ա մենակ պապայի համար, մեկ ա երկու դեպքում էլ նույն 2 տարին ա, երկու դեպքում էլ նույն դիպլոմն ա: Ուֆ-Ուֆ երկուսն էլ ուզում եմ, երկուսն էլ համարում եմ ճիշտ տարբերակ: Բայց սպասեմ 12ը գա ու տեսնեմ ոնց կստացվի:

Մուշու
10.07.2016, 00:43
Անհավատալի ա, որ էլ վատ չի լինելու, որ ցանկացած դեպքում պարտված դուրս չեմ գալիս: Երկու անհաջող տարիներից հետո ոնց որ ամեն ինչ իրա տեղում ա հայտնվում: Շատ բան սովորել հասցրեցի ու դա շատ լավ ա: Լիքը մարդիկ լիքը բան տվեցին, շատ շնորհակալ եմ իրենցից: Ես սիրում եմ ներկայիս Լիլիթին, ինքը շատ կոփված ա, մեծացել ա ու հանել ա գլխից լիքը անպետք բաներ: Էն լացկան ու նվնվան երեխուց էլ բան չի մնացել ՝ գովելի ա: Ապրեն բոլոր նրանք ում մատը գոնե քիչ, բայց խառն ա իմ վերափոխման հարցում: Ապրեք որ գնացիք կյանքիցս, կամ որ մինչև հիմա մնում եք կյանքումս, ապրեք որ երես թեքեցիք երբ պետք էիք կամ ամուր հենարան եղաք ու չթողեցիկ շրջվել, ապրեք ձեր ամեն տվածի ու վերցրածի համար: Ես կանգնուն եմ ձեր հարվածների ու շոյանքների շնորհիվ: Կյանքը կարճ է ու հիասքանչ, այն պետք է զգալ ու վեյելել ամեն վարկյան:

Մուշու
16.07.2016, 10:53
Վերջի երեք օրվա ընթացքում ես հասցրել եմ շատ ավելի շատ կարդալ քան նախորդ երեք ամսում ու ամաչում եմ դրա համար, բայց դա կապ չունի ասելիքիս հետ:
Ինչի՞ սովորել բժշկականում, դառնալ բարձր որակավորման բժիշկ եթե չես կարողանալու փրկել մարդկանց: Ինչի՞ս ա պետք էս ամբողջ ինֆորմացիան եթե պետք ա կանգնեմ մահացող քրոջս կողքը ու անճարությունից չիմանամ ինչ անել: Ու ինքը եզակի դեպք չի:
Մարդիկ որոնց ոչնչով օգնել չենք կարողանում, ոչ էն պատճառով որ քիչ ենք կարդացել կամ սովորելու տարիներին թերացել ենք, այլ անզոր ենք ու վերջ: Ավելի հեշտ ա նստել մահացողի կողքին երբ դու ուսուցիչ ես, ծրագրավորող, արհեստավոր կամ ցանկացած այլ ոլորտից, որը ոչ մի կապ չունի բժշկության հետ: Գիտակցել որ դու անկարող ես օգնել հիվանդին, էն դեպքում երբ կյանքիդ 1/3ը սովորել ես ու դեռ շարունակում ես սովորել՝ զզվելի ա: Մաթեմատիկայի ուսուցչուհիս ասում էր, որ թողեմ բժիշկ դառնալու միտքը ու ընտրեն նենց մասնագիտություն որտեղ իմ տրամաբանությունը շատ ավելի պիտանի կլինի: Պետք էր լսել :/ Արդեն շատ ուշ ա հետ գնալու համար, ընտանիքս ոչ էլ կթողնի: Դառնամ բժիշկ ու անզոր նստեմ մահացող հիվանդիս կողքին:
Հ.Գ. Հետո էլ բոլորը զարմանում են ո՞նց չեմ կարողանում հասարակ թեսթը գրել, ո՞նց գրես եթե սենց վատ ես տրամադրված:

Մուշու
27.07.2016, 11:44
Էլ սենց հնարավոր չի, ո՞վ ա ասել որ մեքենա առնելը հեշտ բան ա, էն էլ էն դեպքում երբ մոտավոր չգիտես ինչ ես ուզում: Էս էն պահն ա, որ ափսոսում եմ պետականս ստանալու համար: Էլ չեմ ասում կռիվը տուն առնել թե մեքենա: Գրողը տանի ինչի՞ս ա տունը, համ էլ իրանց ասած գնի ոչ մի նոիմալ բան չեմ գտնի: Հա հավես ա, որ միակ պրոբլեմը էս կարգի ա: Ուզում եմ միշտ սենց «լուրջ» խնդիրներ լինեն կյանքումս: Ու հեծանիվ եմ ուզում :( բայց դա մնում ա ես ինքս ինձ առնեմ երբ տանից հեռու կլինեմ, էդքան ընկնելուց հետո ինձ ոչ մեկ չի թողնի հեծանիվ քշել: Որ կարճ լինեմ, կարելի ա ասել ՝ Կյանքը հիասքանչ է :) :) :) Խնդիրներ կյամքում մենք ենք ստեղծում:

Մուշու
04.08.2016, 17:15
Ես իրան կարոտել եմ :( Ու շատ եմ կարոտել

Մուշու
07.08.2016, 22:33
Էն պահը, որ հասկանում ես որ վերջի մի տարին ոչ մի բան չի փոխել, որ ամեն ինչ առաջվա նման ա:

Մուշու
08.08.2016, 11:11
Հա էլի գրում եմ, լիքը բան խառնվել ա իրար ու ուզում ա դուրս գա ներսից: Երեկվա գրածս հետ եմ վերցնում, ես եմ փոխվել ու անճանաչելիթյուն աստիճան: Նախկին ես հիմա ամեն ինչ թողել ու վազել էր տեսնելու իրան ու մեկ էր իրա համար ինքը դուռը կբացի թե չէ: Հիմա անկախ նրանից թե ինչքան ա ուզում տեսնի ու խոսի հետը, ասի կուտակվածը մեկ ա չի անի դա: Ինքնասիրությունը չի թողի, որ իջնի նախկին մակարդակին(սիրում եմ ինձ սենց, հինամում եմ ինձանով): Ու պատճառը էն չի, որ սերը անցել ա կամ պակասել ա, չէ պատճառը էն ա, որ ինքնասիրությունը ավելի բարձր ա քան հասարակ զգացմունքը, ոչ մեկ չարժի, որ հետևից վազես ու խնդրես: Անփոխարինելի ոչ մեկ չկա, ապրեն ինձ դաս տվողները, ես իրանց շատ եմ սիրում ու հարգում :love :love
Մյաու մյաու մյաուուու մռռռռռռռռ:

Մուշու
10.08.2016, 15:48
Փիսոն իրան Mercedes Benz A160 ա առնում, փիսոն ուրախ ա ու շաաաատ սիրուն ա:
Հավես ա առավոտյան արթնանալ, նայել հաելու մեջ ու հիանալ հասած արդյունքով: Գիտեմ դեռ շատ աշխատելու տեղ ունեմ, դեռ շտկելու շաաատ բաներ կան, բայց հասածս արդեն մեծ բան ա: Կամքի ուժը որտեղից ա գալիս չեմ էլ հասկանում: Չնայած էն ինչը ինձ մոտիվացնում ա ծիծաղելի ա ու սարսափելի:
Ես երբեք բազմապատկման աղյուսակը չեմ սովորել: Հիշում եմ, որ դասընկերներս տանջվում էին, տառապում էին որ սովորեն: Հիշում եմ, որ օրերից մի օր ծայրից ծայր աղյուսակը անգիր ասեցի: Նենց եմ ափսոսում, որ մասնագիտությունս կապ չունի հաշվարկի, թվերի, բանաձևերի հետ: Ես ապագա կտրող-կարող եմ երևի: Կտրող-կարողը լավագույն ընտրությունն ա բժշկության մեջ իմ համար:
Հ. Գ. Կտրող-կարող ՝ վիրաբույժ:

Մուշու
15.08.2016, 10:41
Էս շիլաշփոթ վիճակը նենց բարկացնում ա: Չեմ հասկանում ինչ եմ ուզում: Մենակ լինելը ռեալ հոգնացրել ա, բայց լուրջ հարաբերություններ ստեղծելը անիմաստ ա ու ժամանակի վատնում: Ես չեմ ուզում ինձ պահող բան լինի երկրում, ես չեմ ուզում ինչ որ մեկին ցավացնեմ գնալուց:
Ինքն էլ թարսի պես իրա անկապ գաղափարն ա առաջ հրում, երբ ա տեղ հասնելու, որ էն ինչ հիմա եմ ասում ու ուզում նույնը չի ինչ երկու տարի առաջ էի զգում ու երազում: Ու իրա էն միտքը, որ ինձ դա պետք չի շատ ավելի ա բարկացնում, երբ ա հասկանալու որ պետք չի իմ մասին անհանգստանալ, ես արդեն բավարար մեծ եմ որ որոշումներ կայացնեմ: Գնամ մի քիչ էլ ինքնակրծողությամբ զբաղվեմ:
Հ. Գ. Օրուելի 1984ը հայերենով ահավորն ա, անհնար ա կարդալ, զզվելդ գալիս ա, կարելի էր ավելի լավ թարգմանել:

Մուշու
05.09.2016, 15:53
Հազիվ երկարատև արձակուրդից հետո գնացի դասի: Սպասվածից լավ էր ամեն ինչ: Չնայած էլի մանիակալ-դեպրեսիվ վիճակներս միացել էին կամ շատ էի ժպտում կամ թթված նստած էի, տեսնես ե՞րբ ա անցնելու: Պարզվեց երկու խմբով ենք դասի՝ 24 հոգի մի փոքրիկ սենայկի մեջ: Խումբս ոնց որ թե լավն ա, չհաշված կողքինիս մշտական անտարբերություն, քիչ ա մնում հարցնեմ, արդյոք մենք երբևէ ծանոթ եղել ենք թե ոչ:
Դե սկսեմ Օֆելյայից ՝ հավես անուշ աղջիկ ում նայելուց մտածում ես, որ իրան պետք ա ամուր պահել ու փայփայել(ինչ որ բան ինձ հուշում ա, որ գրազս հաղթելու հարցում ինքը խառն ա լինելու), Էմիլին սրտիկ ա, էն որ ես իրան սիրեցի երբ առաջի անգամ տեսա հինգ տարի առաջ, Էլենը հավեսն ա երևուն, Նարինեի ու մյուս աղջկա հետ շփվել չհասցրեցի: Շտոյանը պարզվում ա ինձանից բացի սաղի հետ նորմալ շփվում ա, փաստորեն խնդիրը իմ մեջ ա, Հենրիկը մեր ախպերն ա, շատ քչերից մեկ ով շարունակում ա ընկերս լինել, Սուրոն ոնց որ նորմալ էր, Հարութը չէր խոսում , էն տղեն ում ընկերուհու ու իրա անունը չգիտեմ իրար գրկել նստել էին, դե կողքինս մասին վերևում գրեցի, բայց հուսամ մի օր ամեն ինչ առաջվա պես կլինի: Էսքանը խմբիս մասին, սպասենք պատմության հետագա զարգացմանը: Հետաքրքիր ա նոր խմբեցիներս ինչ են իմ մասին մտածում:
Հա մոռանում էի դասի մասին պատմել, ուրեմն Գեյմանի Ամերիկյան աստվածները շատ հավես ա կարդացվում հոգեբուժության դասին:

Մուշու
06.09.2016, 22:20
Մի քիչ օրս պատմեմ: Էն որ ես իրանից տենց անհարգալից վերաբերմունք չէի սպասում, տորթ թխեմ, տանեմ որ ուտեն իսկ ինքը/իրանք առհամարական թողեն գնան, տականք:
Սաղ օրս Օֆուլի հետ ա անցել, երեխու հետ հավես ա, մի տեսակ հոգատարությամբ եմ լցված իրա հանդեպ, չնայած գումարայինով 10 ժամ հազիվ լինի ինչ ծանոթ ենք: Էս ամենը լավ ա, բայց պահի տակ զգում եմ որ շատ շուտ եմ մերվել խմբիս, վախենամ շուտով պաշտպանական մեխանիզմս կմիանա ու կսկսեմ փախնել բոլորից: Օրվաս մասին պատմելու խիստ կարիք եմ զգում, բայց դժվար լինի մեկը ով կնստի ու կլսի:
Մոդելիս հետ էի գրվում, պատմում եմ որտեղ եմ սովորում, ասում ա, որ ինքը հաստատ գիտի որ գալու ա մեր հարսանիքին :D :D լավ ա ասում:
Էսօր իմացա որ շուտով հարսնաիքի եմ, կիսափոքր քուրս ամուսնանում ա, գնամ Ուկրաինա հարսանիք :)
Երևի էսօր էսքանը: Գնացի հոգեբ կարդամ, բան չմնաց քննությանը: Լավ մնա, վաղը կգամ էլի:
Հ. Գ. Տրամադրությանս ստաբիլ փոփոխությունը արդեն անտանելի ա, նենց էլ ահավոր կտրուկ ա փոխվում:

Մուշու
07.09.2016, 17:57
Առաջարկում ա գրազ գալ, որ կարա նենց անի, որ իրա համար միհոգավորը գնա բանալի բերելու: Ուզում եմ հակաճառեմ ասեմ, որ ձև չունի ու հասկանում եմ, որ մեր չշփվելու ընթացքում չգիտեմ ոնցն ա դարձել, բա որ ու կարողացավ գրազը հաղթել: Ասենք ինչի ուրիշին չընտրեց ծանոթներից այլ հենց իրան: #Ուֆամանեսշատգիտեմ
Վստահ չեմ որ իրա էդ ասածից հետո կկարողանամ նորմալ շփումը շարունակել, չեմ սիրում երբ մարդիկ տենց են խոսում ու պահում իրանց:

Մուշու
14.09.2016, 22:58
Ինչ որ հիմար շաբաթ դուրս եկավ, անկապ ցիկլ ա, ձանձրալի դասախոս, խումբը դասամիջոցին ձայնը չի անջատում, անգամ ականջակալը չի օգնում, չնայած պետք ա ականջակալ լինի, որ օգնի կամ չէ: Լավ ա գոնե ճանապարհին կարդալը կա, թե չէ վերջնական կխելագարվեմ: Չեմ կարողանում հաշտվել դասեր հետ, ներկա վիճակի հետ, կիսատ եմ ինձ զգում, ոնց որ ամեն ինչ կա, բայց ոչինչ էլ չկա: Կան մարդիկ որոնց սիրում եմ, բայց չեղածի հաշիվ են, ֆիզիկապես կողքս են, նույն սենյակում նստած են, բայց չեմ զգում իրանց լինել: Դրա փոխարեն ճնշում են մնացածը իրանց գոյությամբ, ուզում եմ հելնեմ ու փախնեմ բոլորից: Ախր վատը էն ա, որ էդ մարդիկ իմ հանդեպ լավ են, ոչ մի վատ բան չեն անում, խնդիրը իմ մեջ ա:
Բա վախը ոնց ա խեղդում, չեմ հավատում, որ կարա լավ լինի, որ վերջ կա էս ամենին ու էդ վերջը իմ սրտով ա: Ես չեմ ուզում կյանքս նվիրեմ կարիերա ստեղծելուն, ես դրա համար չեմ, բայց դրանից բացի ուրիշ բան չկա առջևում:
Ուշադրություն մի դարձրեք գրածներիս, մի քիչ նեղված եմ, քնեմ արթնանամ էլի պոզիտիվս կմիացնեմ, պետք ա խմբում միշտ ուրախ ու երջանիկ մարդու դեր խաղալ, մասնավորապես որոշների համար, թե չէ կարող ա փոշմանեմ ...

Մուշու
22.09.2016, 14:20
Տեսնես ինչքա՞ն սենց կձգեմ:
Անցած օրը ծանոթներիցս մեկին պատմում էի մոտավոր ինչ կարա զգա ինքասպան լինող մարդը, զարմացած նայում էր դեմքսի ու չէր հավատում որ տենց բան զգալ հնարավոր ա: Նախանձեցի իրան, շատ լավ ա որ անգամ չի պատկերացնում, որ ցավը կարա էդ կարգի երանգներ ունենա ու որ էդ ցավը կարա ֆիզիկականից ուժեղ լինի, Չնայած ցավից հետո եկող բթությունը շատ լավ պաշտպանական մեխանիզմ ա երևի բազմաթիվ դեպքերում հենց դա ա հետ պահում մարդկանց հիմար/շատ ճիշտ քայլից: Ինքնասպանությունը որպես ելք միշտ էլ կա, շտապել պետք չի :)
Էսօր ռեանիմացիա էին տարել, պահի տակ դռները բացվեցին ու ոչ մեկ չկար...
Տեսնես ինչքա՞ն կձգեմ...

Մուշու
26.09.2016, 20:49
Էսօր պարապ էի մնացել ու ուզում էի ինչ որ տխուր բաներ գրել, էն էլ երկար մտածելուց հետո հասկացա, որ ես իմ խմբի ամենասիրունն եմ: Ազնիվ խոսք ինձանից սիրունը չունենք: Ես գլուխ գովան կամ ինքնահավան չեմ, դեռ հակառակը մի բան էլ ցածր ինքնագնահատական ունեմ: Ես առաջին անգամ կյանքումս ավելի սիրուն եմ քան ինձ շրջապատող աղջիկները ու ես դա գիտակցում ու ընդունում եմ: Էլ չեմ ասում, որ ես ամենասսպիտակն եմ, քիթս բնական(խմբում 2 վիրահատած քիթ ունենք) ու սիրուն ա, մազերս ճիշտ ա ներկված ա, բայց բնական գույնս նենց լավն ա, որ ներկելը ավելորդ էր: Անգամ հատուկ շպարվել ու շքեղ հագնվելու կարիգ չկա, ես հասարակ լինելով հանդերձ շատ լավն եմ: Հա հիմա կմտածեք, ի՞նչ մի գովքս եմ միացրել, բայց ո՞նց չասեմ երբ ես սկսել եմ նմանվել իմ իդեալին, ավելի շուտ իմ գեղեցկության իդեալը դարձել եմ ես, ոչ թե ոմն X աղջիկ:
Հա ու ոչ մի կերպ չեմ հասկանում, ո՞նց ա ինքը բաշարում չնկատել իմ գեղեցկությունը, ախր իրան շրջապատող շարքայիններից լավն եմ և որպես մարդ, և որպես աղջիկ:
Գնամ պարապեմ, պետք ա ուսման մեջ էլ առաջ գնալ, լիքը մարդիկ կան որոնց բերանները փակել ա պետք:

Մուշու
10.10.2016, 00:42
Ցանկացած պարագայում պետք ա ձևացնել թե ամեն ինչ շատ լավ ա ու ժպտալ:

Մուշու
24.10.2016, 20:13
Էսօր հոկտեմբերի 24ն ա, անցած տարի հոկտեմբերի 24ը շաբաթ օր էր: Նախօրեին քուրս զանգել հարցնում էր գնա էքսկուրսիա թե ծնունդ անի: Շատ էի զարմացել ու չգիտեի ինչ ասել: Հարցրեցի ինչի՞ ա հենց ինձ հարցնում, պատասխանեց որ իրա համար կարևոր ա իմ կարծիքը:
Երբ փոքր էր քուրս՝ առաջի դասարան, ես իրենց հետ էի ապրում ու շատ վատ քրոջ դեր էի տանում: Վատ էն առումով, որ երեխուն պատժում էի: Անգամ պատժի միջոց էի մտածել, փակում էի սենյակում ու ոչ մեկին չէի թողնում մոտը մտնեն, մինչև իրա սխալը չհասկանա: Ոնց էր ինձանից զզվում ու սիրում, էդքան պատժելուց հետո մեկ ա գալիս էր սենյակումս քնելու, հետս խոսելու առիթը բաց չէր թողնում:
Էսօր հոկտեմբերի 24ն ա, երկուշաբթի, էսօր ինքը կդառնար 14 տարեկան: Քուրս էլ երբեք չի դառնա ոչ 14, ոչ 15 ... Ինչ որ մեկը ասում ա աստված կա, լո՞ւրջ, բա որտե՞ղ ա քնած մնացել ձեր աստվածը:
Իմ տիկնիկը, գեղեցկուհին, նկար էր, սիրուն, կապուտաչյա, բարձրահասակ, ձյունե սպիտակ, բաց գույնի մազերով, սիրուն դիմագծերով (էն որ գաղտնի նախանձում էի իրա գեղեցկության, ես մեր մոտ չստացված քուրն էի): Իրանից մենակ մի տապանաքար կա ու վերջ ... Եթե գրկելու հնարավորություն լիներ, կգրկեի ու բաց չէի թողնի:

Մուշու
10.11.2016, 19:33
Հենց նոր հեռախոսիցս ջնջեցի իմ համար բոլոր ժամանակների ամենակարևոր մարդու բոլոր նկարները... Պետք ա առաջ գնալ ու համակերպվել, որ ինքը էլ չկա իմ կյանքում, որ ես ուղղակի կողքից կարող եմ նայել և ուրախանալ նրա երջանկության համար: Միակ մարդը ում կուզեի փակել սենյակում ու ոչ մեկին չտալ... էխէխ կան երազանքներ որոնք երբեք իրական չեն դառնա, դու կլինես իմ անիրական երազանքը: Սրտանց ցանակնում եմ երջանիկ լինես ու ինձանից շաաատ հեռու, քեզ ուրիշի հետ տեսնելը անտանելի ցավոտ ա: Ես երբեք չեմ ների կյանքին սրա համար, չի կարա ապագան ինձ ավելի արժեքավոր բան տա քան վերցրեց: Չէ սա նեգատիվ գրառում չի, ես երևի թե լավ եմ կամ գոնե վատ չեմ: Հոգնել եմ լուռ կարոտելուց ու ինքս ինձ ներսից քայքայելուց:

Մուշու
16.11.2016, 15:12
Էս կյանքում քիչ երջանկություն կա ու ոչ մեկ հակառակում չի համոզի ինձ: Այ էդ քիչ երջանկություններից մեկը վիրահատարան մտնելն ա, միջանցքը որը տանում ա վիրահատարան, հենց ինքը վիրահատարանը, բժիշկները, քույրերը... Դրախտ եթե կա ապա դա վիրահատրանն է: էսօր երջանիկ օրերի սկիզբն էր, երբ կանգնած ես վիրահատարանում ու դասախոսը հարցնում, արդյոք կլվացվես... չեք պատկերացնում ինչ զգացողություն ա դա: Փորձեմ բացատրել ՝ ի՞նչ եք շաաաատ ուզում անել այս կյանքում, պատկերացրեք ձեզ տալիս են հնարավորություն դա անել, ի՞նչ կզգաք այդ պահին: Հա ոչինչ, որ ինձ ընթացքում վատ զգացի ու դուրս եկա(ահավոր ծանր եմ տան այդ փաստը) ես էլի եմ փորձելու, չեմ հանձնվելու: Ոնց եմ սե սիրում վիրահտարանի հոտը... բա կոագուլյատորով կատարած կտրվածքի հոտը... Արդեն ասել եմ, բայց էլի կասեմ ՝ դրախտը դա վիրահատարանն է:

Մուշու
23.11.2016, 05:56
Ես չունեմ ոչ մեկ ում պետք ա տեսնել դասից հետո, չունեմ անելիք դասից հետո: Իհարկե կան մարդիկ ում կարող եմ տեսնել, բայց ես պարտավոր չեմ նրանց տեսնել, իրենք չեն տխրի եթե ես չլինեմ, իրենց պլանները չեն խառնվի եթե ինձ չհանդիպեն: Միակ մարդիկ ովքեր կնկատեն բացակայությունս մայրս ու եղբայրս են դա էլ ընդամենը ժամանակավոր է: Ես այնքան ազատ եմ, որ կարող եմ օրերով ապրել հիվանդանոցի պատերում, միաձուլվել համազգեստով մարդկանց ու կորել հիվանդանոցի պատերի ներսում, դառնալով դրանց մի մասը: Ես անգամ ստվերս չեմ գտնում հերթապահության ժամանակ, որ հետը մի քանի բառ փոխանակեմ, ինքն էլ ա ինչ որ տեղ անհետացել:
Խմբումս էն աստիճան մենակ եմ, որ չեմ զգում իրանց ներկայությունը կամ բացակայությունը, միակ մարդը ով կարող էր դառնալ պատճառ խումբը ու դասերը սիրելու ահավոր շատ զբաղված ա, երջանիկ ու չի էլ ուզում հետս խոսել :) Չէ չմտածեք թե չեմ շփվում խմբեցիներիս հետ, հակառակը փորձում եմ ինտեգրվել ամբոխին, դառնալ նրա մասինկը, բայց իրանք իմը չեն: Ես միշտ պատրաստ եմ իրենց օգնել ցանկացած հարցով, պատրաստ եմ բացակա ուսանողի համար համոզել, ուշացողի համար բարեխոսել(ես չեմ ուշանում ու չեմ բացակայում), խմբին դասախոսի մոտ գովել, տանել էն հանգամանքը, որ տղաները իրենց ընկերուհիներին սպասում են դասասենյակում, այն ընթացքում երբ ես երազում եմ զգեստափոխվելու ու տուն գնալու մասին(մենք ունենք սենյակ որտեղ փոխվում ենք ու քանի տղաները ներսում են, պետք ա սպասել): Իրանք լավ մարդիկ են, չնայած իմ համար բոլորն են լավը, անգամ էն մինհոգավորն ա լավը ու ես ուրախ եմ, որ իրա կյանքում տենց լավ ու վստահելի մարդ ա հայտնվել, կարծում եմ ինքը դրա կարիքը ուներ:
Ուրախ եմ որ օրագիրս կա, որ կա տեղ որտեղ կարող եմ արտահայտվել, որտեղ պետք չի ձևանալ թե ամեն ինչ շատ լավ է: Հարցրեք ինձ հետ շփվող մարդկանց, գիտեք ինչքա՞ն ստացված ա իմ կյանքը: Շաաաատ ստացված ա, ես մտածելու ոչինչ չունեմ՝ շուտով կգնամ Գերմանիա, կլինեմ բժիշկ, կապրեմ էն կյանքով որը իրենք չունեն ու չեն էլ ունենա, այ էդքան ես երջանիկ ու հաջողակ եմ: Չեմ դժգոհում ես իսկապես շապիկով եմ ծնվել, շատ բաներ ինձ ավելի հեշտ հասանելի են ու դա շատ կարևոր է մեր օրերում:
Չգիտեմ ինչ անցավ մտքովես, որ էս ժամին քնելու փոխարեն օրագիրս եմ լրացնում, աչքիս սպասվելիք հերթապահությունը ու նախորդից մնացած մենակության համը: Ամեն դեպքում հերթապահությունը լավագույն բանն է, որ կարող է պատահել բժիշկ-ուսանողի հետ:
Հ. Գ. Պետք ա քնած ժամանկ էլ վարդագույն ակնոցները չհանել:)

Մուշու
26.11.2016, 00:47
Էս կյանքում էնքան շատ մար բաներ կան որոնք կյանքը ուղղակի դրախտ են դարձնում: Չեմ հասկանում ոնց եմ կարողանում երբեմն մոռանալ դրա մասին: Ասենք ժամը 7ից մինչև 12ը առանց նստել պարելը, դրանից անդուրության աստիճան հոգնելը կարա կյանքը դրաձնի հիասքանչ: Կամ վիրահատարանում մոտ 2-3ժամ կանգնել, ուղղակի նայելը էլ չեմ ասում մասնակցնելը... կյանքը հիասքանչ է, ամեն ինչ ստացված է կարևորը ճիշտ անկյան տակ նայեն ա: Մարդիկ ովքեր չեն գտել իրենց կեսին համարում են, որ միայնակ են ու չեն ընկալում որ ԱԶԱՏ են ու դա շաաատ ավելին արժի քան սիրելի էակ ունենալը: Մենակ թեյելը/հաց ուտելը/քայլելը /հերթապահելը վատ բան չի, դա նեղվելու, դժբախտ լինելու պատճառ չի կարա լինի:
Վախենում եմ, բայց կասեմ ՝ ես ԵՐՋԱՆԻԿ եմ!!! Իմ կյանքը էս պահին ստացված ա ու եթե սենց էլ մնա ես դժգոհ չեմ լինի, չնայած չէ ուզում եմ մասնագիտություն ունենամ ու վիրահատարանում ապրեմ :)

Մուշու
18.12.2016, 09:10
Սենյակում կանգնած/նստած եմ ու նկատում եմ իրան: Սկսում եմ երկար ուսումնասիրել, որ ոչ մի մանրուք չվրիպի աչքիցս: Սիրուն կապույտ աչքերը, ճակատի պուճուրիկ սպին, որ ջրծաղկից ա նվեր մնացել (մենակ ինձ էր թողնում, որ зеленка-ով «ներկեմ» իրան) , դեմքի միմիկան, փոքր նուրբ քիթը... Երկար նայում եմ քանի դեռ չի նկատել: Նկատում, հարցնում ա ինչո՞ւ եմ այդքան երկար ու ուշադիր նայում վրան: Խնդրում եմ, որ մոտենա ու ամուր ինձ գրկի: Խնդրանքս չի մերժում ու այդ մի քանի վարկյանյ դառնում են ամենահիասքանչ վարկյանները: Հարցնում ա ինչի՞ եմ տենց ամուր գրկել, չեմ ուզում պատասխանել: Վախենում եմ երբ պատճառը ասեմ ամեն ինչ վերջանա: Հանկարծ անհետանում ա գրկիցս ու տեղը մնում ա անհագ կարոտը: Լույսը բացվում ա ու սկսվում ա նոր օրը:
Ես ոչ մեկին չեմ կարոտում էնքան շատ ինչքան իրան: Երանի լիներ շանս ևս մի անգամ գրկել ու ասելու, որ ես իրան շատ եմ սիրում:

Մուշու
01.02.2017, 00:24
Շնորհավոր ծնունդդ... Արդեն 23...

24 :) էնքան բան ունեմ պատմելու, նախանձում եմ, որ չկաս ու չես տեսնում ոնց ա ամեն ինչ փոխվել: Մի քիչ կարոտում եմ: Հանգստություն քեզ ուր էլ որ լինես:

Шепот молитвы в каменных стенах,
Лезвие бритвы на тонких венах,
Счастье наутро, горе под вечер,
Все так странно и вечно
Пусть это 6удет зваться любовью -
Самой нелепой, самой земною,
Пусть это 6удет дьявольским зноем,
Зноем, сжигающим все.

Մուշու
04.02.2017, 13:04
Он улетел, но обещал вернуться!