PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրաէներիգայի սպասվող թանկացման դեմ բողոքի ակցիա, դրա ընթացքը, հետևանքները

Chuk
23.06.2014, 17:26
Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման դեմ: Առաջարկում եմ այս թեմայում անդրադառնալ այդ ակցիային, ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցների դեմ իրականացված ճնշմանը, ինչպես նաև հնարավոր զարգացումներին:

Chuk
23.06.2014, 17:27
Բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 20 քաղաքացի բերման է ենթարկվել: Ստորև Civilnet-ի ռեպորտաժը դեպքի վայրից.

http://www.youtube.com/watch?v=2hwhpQRgwRE

Chuk
23.06.2014, 17:28
Բերման ենթարկվածներից մեկը գանգուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկաններն այսօր բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ակտիվիստների: Այժմ ակտիվիստները գտնվում են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Ինչպես ոստիկանության մոտից հայտնում է մեր թղթակիցը, բերման ենթարկվածներից ակտիվիստ Արա Կարագյոզյանը գանգուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ակտիվիստն այժմ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/31442.html#sthash.c2ntU2ya.dpuf

Chuk
23.06.2014, 17:29
3 ժամը լրացել է, ակտիվիստները դեռ ոստիկանությունում են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկաններն այսօր բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ակտիվիստների: Նշենք, որ արդեն լրացել է ակտիվիստներին բերման ենթարկելու երեք ժամը, որից հետո նրանց կամ պետք է ազատ արձակեն, կամ՝ մեղադրանք առաջադրեն: Ակտիվիստները, սակայն, մինչ այս պահը ազատ չեն արձակվել:

Աղբյուր՝ at: http://www.ilur.am/news/view/31446.html#sthash.8vrObuFg.dpuf

Chuk
23.06.2014, 17:31
Ոստիկանության կենտրոնի բաժանմունքի մոտ, ասում են, հավաքվել են մի շարք ակտիվիստներ ու պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Chuk
23.06.2014, 17:44
Միջադեպի հետևանքներից.

http://galatv.am/wp-content/uploads/2014/06/10489045_519894711472474_1406744677_n.jpg

http://galatv.am/wp-content/uploads/2014/06/10487032_519894724805806_896073248_n.jpg

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1403519316,9116.jpeg

http://www.tert.am/g_image.php?id=424485&tmb=3

keyboard
23.06.2014, 17:48
Հալալ ա էս մարդկանց, մենք ստեղ ակումբում նստած իրարից ենք խոսում, էս մարդիկ, էս շոգին դուրս են եկել, համ էլ մեր շահերն են պաշտպանում:
Անկեղծ ասած բոլորի արածը շատ հարգում ու գնահատում եմ, բայց ԱԺ խայտռակ քվեարկությունից հետո հիմնովի համոզվեցի, որ էն, ինչ իրանց պետք ա, մեկ ա անցկացնելու են:
Միակ տարբերակը Հայաստանից թռնելն ա ու որքան շուտ, էնքան մինիմում կորուստներով:

Chuk
23.06.2014, 17:52

:
Հով ջան, ես իմ սեփական տեսակետն ունեմ: Հայաստանից թռնելը ի սկզբանե չեմ քննարկում:

Քանի գնում իրանք ավելի դժվար են քվորում ապահովում ու էդ իմաստով պայթյունավտանգ վիճակ ա, իրանց համար: Ստիպված կլինեն հավանաբար մի քանի ական-մական էլ պայթացնեն: Բայց զգացվում ա, որ իրանց ներվերը արդեն տեղի են տալիս ու նորից անցնում են ուժային մեթոդների: Էդ նշանակում ա, որ իրանց դիրքերը թուլանում են:

Ես ահագին վաղուց ոստիկանների սենց վարք չէի տեսել, օրինակ:

Մի խոսքով, զարգացումներ եմ կանխատեսում:

Թռա քաղմաս: Ափսոս ավելի շուտ չէի կարողացել միանալ:

StrangeLittleGirl
23.06.2014, 17:57

Արտ, իրանց նյարդե՞րն են, թե՞ ՄՄ-ն ա. էլ Եվրոպայի առաջ աչոկ հավաքելու կարիք չունեն, ինչ ուզում, անում են :think

Norton
23.06.2014, 20:41
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=bF8SsQilj1E

Chuk
24.06.2014, 14:32
Արտ, իրանց նյարդե՞րն են, թե՞ ՄՄ-ն ա. էլ Եվրոպայի առաջ աչոկ հավաքելու կարիք չունեն, ինչ ուզում, անում են :think

Նյարդերը:

Այսպես կոչված «ՄՄ»-ն իրանց տենց դուխ չի տալիս:

V!k
24.06.2014, 14:53
ոստիկանի ծեծելու պահը նայեք, tert.am-ը սկզբում տեղադրել էր, ապա մոնտաժ արել այս հատվածը: 1:00-ից սկսած

https://www.youtube.com/watch?v=Q4kDXqFmETc

Տրիբուն
25.06.2014, 16:25
Նյարդերը:

Այսպես կոչված «ՄՄ»-ն իրանց տենց դուխ չի տալիս:

Էլի սկսեցիր քո ուզած բաները տեսնել :D

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատկանում ա ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին, որն էլ իր հերթին Պուծինինն ա: Սերժկը ատամներով պաշտպանում ա իրա պապայի ունեցվածքը, պապայի կալվածքներում, որը տվել են իրան ժամանակավոր կառավարման:

Ապեր, որ վաղը ՀԷՑ-ը հայտարարի, որ կիլովատ ժամի գինը 1000 դրամ ա սարքում, Սերժիկը ատամներով մեզանից կքամի էտ փողը, առանց մի գրամ նյարդայնանալու:

Տրիբուն
25.06.2014, 16:28
Երկու օր առաջ աղջիկս (15տ) ու տեղես (13տ) ինչ-որ հարցի շուրջ վիճում են, ու աղջիկս տղուս ասեց, որ ինքը ինչ-որ բան անելու իրավունք չունի: Տղես էլ պատասխանեց. «Ես ամեն ինչի իրավունք էլ ունեմ: Մենք ապրում ենք ազատ-անկախ երկրում, պրեզիդենտը՝ Պուտին»: :D

Ասածս ինչ ա, դաժե իմ 13 տարեկան տղեն ա արդեն հասկացել, թե ինչ քաքի մեջ ենք մենք:

Chuk
25.06.2014, 16:28
Էլի սկսեցիր քո ուզած բաները տեսնել :D

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատկանում ա ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին, որն էլ իր հերթին Պուծինինն ա: Սերժկը ատամներով պաշտպանում ա իրա պապայի ունեցվածքը, պապայի կալվածքներում, որը տվել են իրան ժամանակավոր կառավարման:

Ապեր, որ վաղը ՀԷՑ-ը հայտարարի, որ կիլովատ ժամի գինը 1000 դրամ ա սարքում, Սերժիկը ատամներով մեզանից կքամի էտ փողը, առանց մի գրամ նյարդայնանալու:

Օքեյ: Չեմ վիճում: Բայց կարծում եմ շուտով կհամոզվես, որ մենակ էս հարցում չի, որ ոստիկանությունը վերադառնալու ա հին մեթոդներին:

Տրիբուն
25.06.2014, 16:31

Բնականաբար, չեմ էլ վիճում:

Բա եթե ամնբողջ երկիրը տվել են արդեն Պուտինին որպես սեփականություն, ուրեմն ոստիկանությունն էլ պիտի պաշտպանի էտ մարդու սեփականությունը անօրինական ոտնձգություններից: Ու վաբշե, չեմ ջոգում ինչի՞ դեմ են էս մարդիկ բողոքում: Չեն ուզում հոսանքի փողը տան, թող գնան ուրիշ երկրում ապրեն, որտեղ կարող ա հոսնանքն ավելի էժան ա: Պուտինը թողել ա, որ իրա կալվածքներում ժամանակավոր բնակվեն, սրանք բնակության պայմաններից գոհ չեն: Ավելի լավ տեղ գիտե՞ն:

Chuk
25.06.2014, 16:31
Երկու օր առաջ աղջիկս (15տ) ու տեղես (13տ) ինչ-որ հարցի շուրջ վիճում են, ու աղջիկս տղուս ասեց, որ ինքը ինչ-որ բան անելու իրավունք չունի: Տղես էլ պատասխանեց. «Ես ամեն ինչի իրավունք էլ ունեմ: Մենք ապրում ենք ազատ-անկախ երկրում, պրեզիդենտը՝ Պուտին»: :D
Ամերիկացին գլուխ ա գովում, ասում ա «մենք ազատ, ժողովրդավարական երկիր ենք: Մեր ուզած քաղաքացի կարա գնա Սպիտակ տան առաջ կանգնի ու Օբամային քրֆի»:
Ռուսն ասում ա, «է մենք էլ ենք ազատ, ժողովրդվարական երկիր: Մեր ուզած քաղաքացի էլ կարա կանգնի Կրեմլի մոտ ու Օբամային քրֆի»:

Չգիտեմ խի հիշեցի:
Ձյաձ, Բյուրի ասածը նայի ու իմ պատասխանն էդ ասածի կոնտեքստում: Նենց չի, որ Սերժի արդեն պոլնի պռախոդ ունի ռուսների մոտ ու նենց չի, որ եվրոպացիքի հետևը մտնելու խնդիր էլ չունի: Թե չէ նենց չի, որ ես ռսների գործոնն անտեսում եմ:

Տրիբուն
25.06.2014, 16:40

Չուկիտո, ինձ պոխ թե ռուսներն ու ամերիկացիներն ինչ են ուզում անեն, կամ Սերժիկը ում մոտ ինչքան պռախոդ ունի:

Ինձ հետաքրքրում ա հետևյալ փաստը - ու՞ր ա մեր «ընդդիմությունը»: Էս հարցերը սենց փողոցում մի քանի ջահելով ծեծ ուտելով կամ գոռալեվ չի լուծվում: Գործ ունենք մի կողմից պետության հետ, որը պիտի պաշտպանի մեր շահերը, իսկ մյուս կողմից ռուսական ձեռնարկության հետ, որը մոնոպոլիա ունի ու որը ցանկացած այլ ձեռնարկության նման պիտի աշխատի մաքսիմում փող կթել: Հարցը հետևյալումն ա - ինչքանո՞վ արդարացված էդ թանկացումը: Կարող ա իրո՞ք արդարացված ա: Կարող ա բացարձակ արդարացված չի, դեռ մի բան էլ էժանացնելու ռեզերվ կա: Որևէ մեկը գիտի՞ դրա մասին: Ակնհայտորեն ոչ, ու ամեն ինչ արվում ա զգացմունքային ֆոնի վրա: Նույն Ռոբերտ Նզարյանը գլուխը թափ ա տալիս ու ասում ա, որ ինքը խաբար չի, հիմնավորված են էտ հաշվարկները, թե՞ ոչ:

Ասածս ի՞նչ ա: Էս իշխանությունները ամեն ինչ կանեն, բայց ռուսական մոնոպոլիայի խաթրին չեն կպնի: Ընդդիմություն ակնհայտորեն ոչ մի բան դրա դեմ չի կարա անի, բայց կարա պահանջի շատ տրամաբանված մի բան - ՀԷՑ-ի ֆինսական հաշվետվությունների ու գործունեության միջազգային անկախ աուդիտ: Սրա իրավունքը պետությանը տրված ա օրենքով: ՀԷՑ-ը ինքը իրանով աուդիտոր ա վարցում, ինքը ոնց ուզում թվերը ֆռցնում ու դեմ ա տալիս մեզ: Անկախ աուդիտ մինչև հիմա չի եղել: Սերժիկը մենակով քաք կուտի, ռուսական սեփականության աուդիտ չի որոշի: Բայց ընդդիմությունը գոնե կարա շեշտը դրա վրա դնի ու պահանջի:

Ապեր, թե չէ, քանի հոգոի ուզում ա քամակը պատռի ու հավայի ծեծ ուտի (ափսոս են էտ ջահելները, մեղք են), մեկա եթե որոշել են որ գները բարձրացնելու են, կբարձրացնեն:

Chuk
25.06.2014, 16:44

Հա, ես էլ եմ կարծում, որ մեկ ա կբարձրացնեն:
Ու կարծում եմ, որ էդ աուդիտ պահանջելն էլ շատ բան չի տա:

Իմ տեսակետը շատ հստակ ա ու անփոփոխ. սենց բաների դեմ առնելու համար ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ, որպես ԱՆՀՐԱԺԵՇՏ քայլ պետք ա իշխանության հեռացում՝ ժողովրդի ջանքերով, արդար ընտրություններով ձևավորված իշխանություն: Քանի դա չկա, մնացածը սենց էլ շարունակվելու ա:

Ես դեռ հույս ունեմ, որ էդ իմ ասածի համար պայքարը կլինի: Ու որ ընդդիմությունն էլ էդ ասածիս համար կոնկրետ քայլերի կանցնի:

Տրիբուն
25.06.2014, 18:30
Ու կարծում եմ, որ էդ աուդիտ պահանջելն էլ շատ բան չի տա:

Ապեր, շատ բան կտա, շատ բան չի տա, չեմ իմանում: Բայց աշխարհում սենց հարցերը հենց է ձևով են լուծվում: Հո էս հոսանքը մենակ էս մի անգամը չի՞ թանկանալու: Մի երկու տարուց մի անգամ էլ, հետո մի անգամ էլ .... Ստեղ կարևորը հարցին սկզբունքային լուծում տալն ա: Իսկ հարցը սկզբունքային լուծում կարա ստանա մենակ մի ձևով - մեզ պետք ա ՀԷՑ-ի, ու ոչ միայն, թափանցիկ, աուդիտ արած, հիմնավորված, ֆինսական հաշվետվություն:

Chuk
25.06.2014, 19:12

Տրիբուն ձյա, երևի կարճ գրելու պատճառով ասելիքս չհասկացվեց: Աուդիտը կարևոր բան ա ու լավ լուծում ա: Ես խոսում էի պահանջի մասին: Հիմա իմ կարծիքով մենք քայլ առ քայլ գնում ենք նրան, որ ընդդիմության ինչ-որ պահանջներ կատարվեն էլ, բայց դեռ չենք հասել: Դեռ ունենք խորհրդարան, որտեղ մեծամասնությունը դեռ անում ա էն, ինչ ուզում ա: Ասենք նույն 12 պահանջները ես չեմ կարծում, որ սրանք անելու են: Խոսքը դրա մասին էր, թե չէ աուդիտի արդյունավետությունը չէի քննարկում:

Տրիբուն
25.06.2014, 20:59

Ապեր, պահանջն էլ պիտի հիմնավորված լինի: Էն 12 կետերը դնենք մի կողմ, կոնկրետ էս էլեկտրոէներգիայի պահով խոսենք: Քեզ սենց մի հատ հարց տամ.

-Ենթադրենք ՀԷՑ-ն ճիշտ ա, ու իրոք ինքը 5 տարի ա հանուն մեր հոգիների խաղաղության վնասով ա աշխատում;
-Ենթադրենք իրոք ատոմակայանից ստացվող էլէկտրոէներգիան թանկա, ու մնացած աղբյուրները չեն բալանսավորում էտ գինը;
-Ենթադրենք, որ իրոք 18 միլիարդ դրամի պարտավորություններ են կուտակված ու պիտի վճարվեն;
-Ենթադրեն, որ եթե էս ամեն ինչը ճիշտ ա, ապա հոսանքը չթանկացնելու դեպքում, ՀԷՑ չկարողանա կատարել էն ներդրումները, որ պիտի իրոք կատարվի, ու իրոք մենք սկսենք հոսանք ստանալ ընդհատումներով, կամ համակարգը ընդհանրապես շարքից դուրս գա ու հովհարային անջատումմենր սկսվեն, կամ լրիվ համակարգը կործանվի:

Դու կպահանջե հոսանքը չթանկացնել, թե՞ ոչ:

Ասելիքս հասկանու՞մ ես: Հարցը նրանում ա, որ լիքը ջահելներ հիմա տփոց են ուտում առանց հիմքի: Էս պահի դրությամբ, ինձ համար, որպես քաղաքացի բացարձակապես պարզ չի, հիմնավորված ա ՀԷՑ-ի պահանջվող թանկացումը, թե՞ ոչ: Եթե հիմնավորված ա, ուրեմն լավ են անում, որ տփում են ջահելներին, գնանք մենք էլ տփենք: Բա կարո՞ղ ա առանց հոսանքի մնանք: Եթե հիմնավորված չի, եկեք գնանք սաղով ՀԷՑ-ին ու Սերժիկին քացու տակ քցենք:

Chuk
25.06.2014, 21:16

Արի անկախ ամեն ինչից Սերժիկին քացու տակ գցենք :))

Տրիբուն ձյա, տեսականորեն կարող ա արդարացված ա թանկացումները: Բայց էդ դեպքում նստում ու նորմալ բացատրում են, ոչ թե սենց: Գիտեմ կատակով ես գրել, բայց դե ամեն դեպքում ասեմ. քաղաքացին միշտ իրավունք ունի պահանջելու: Իրան ծեծելու իրավունք չկա: Սխալ ա պահանջում, թող պահանջը չկատարեն, բացատրեն:

Տրիբուն
26.06.2014, 00:59
Արի անկախ ամեն ինչից Սերժիկին քացու տակ գցենք :))

Շնորհակալությունն էս տողի համար էր:

Տրիբուն ձյա, տեսականորեն կարող ա արդարացված ա թանկացումները: Բայց էդ դեպքում նստում ու նորմալ բացատրում են, ոչ թե սենց: Գիտեմ կատակով ես գրել, բայց դե ամեն դեպքում ասեմ. քաղաքացին միշտ իրավունք ունի պահանջելու: Իրան ծեծելու իրավունք չկա: Սխալ ա պահանջում, թող պահանջը չկատարեն, բացատրեն:

Ապեր, իրանք չեն բացատրի: Իրանց տանձին չի: Իրանք մենակ կարան ծեծեն ու լափեն, լափեն ու ծեծեն, ծեծեն ու լափեն ... :D

Որ իրանք մի բան բացատրեն, պահանջող ա պետք: Պահանջողը էշի ակնաջում քնած ա: 12 քամակից հանած կետեր ա դեմ տվել ու գնացել ա մինչև աշուն արձակուրդ: Էլ բան չկա անելու էլի - մենք մեզանից հասածն արեցին, գանցինք թիթեռ նկարելու:

Ի միջի այլոց, քանի էս 12 կետերի մասին խոսք գնաց ասեմ, որ տատս էլ գիտի, որ Սերժիկենք բան չեն անելու: Բայց տատս նաև գիտի, որ մեկ ա ընդդիմությունն էլ բան չի անելու: Լավագույն դեպքում մի հատ միտինգ, էն էլ կասկածելի ա, որի ժամանակ ազգային համերաշխության տոնով կբացատրեն, որ քաղաքական գործընթացը ա գնում: Ով ոնց ուզում ա կարա հասկանա:

0david0
02.07.2014, 00:58
Էս էլ հետևանքները՝ :))
Սահմանվել են էլեկտրաէներգիայի նոր սակագներ.
ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ` ներառյալ ԱԱՀ,
գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ` ներառյալ ԱԱՀ,
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից։
http://www.psrc.am/am/?nid=102&id=2089

Տրիբուն
19.07.2014, 00:00
Չուկ, ՕԵԿ-ի հանրահավքին գնացե՞լ էիր:

Chuk
19.07.2014, 00:01
Չուկ, ՕԵԿ-ի հանրահավքին գնացե՞լ էիր:

Շատ սրամիտ ու ուժեղ էր, սպանեցիր:

Տրիբուն
19.07.2014, 22:22
Շատ սրամիտ ու ուժեղ էր, սպանեցիր:

Ապեր, բայց քո համար ի՞նչ տարբերություն ում հանրահավաքն ա: Մեկ ա սաղի իտոգը նույնն ա:

Ձայնալար
20.07.2014, 22:26
Տարածե՛լ

https://www.youtube.com/watch?v=BY0R4nhU0kA