Դիտել ողջ տարբերակը : Մեր սիրած աստղերի ապրելակերպը և նրանց խենթությունները
Գաղտնիք չէ, թե աստղերը ինչ խենթություններ են անում:
Շատ դեպքերում դա անում են միշտ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինելու համար, կամ էլ պարզապես՝ խենթությունների սիրահար են:
Առհասարակ, ինչպե՞ս ենք վերաբերվում մեր սիրած աստղերի խենթություններին և նրանց վարած կյանքին (թմրամոլություն, բաց ֆոտոսեսիաներ և այլն):
Քննարկե՞նք;)
StrangeLittleGirl
21.06.2014, 23:46
Ուրեմն ասեմ: Դե ես իմ սիրած կատարողների ֆեյսբուքյան էջերին հետևում եմ, ու իրանց պոստած ցանկացած ոչ երաժշտական բան ներվերիս վրա ազդում ա: Էն ա, էն օրն Ալանիս Մորիսեթը մի հատ կրեմ էր պոստել, որ ինքը տասը տարի ա օգտագործում ա: Ասենք ինչու՞ էլի: Ինձ հեչ չի հետաքրքրում, թե ինքն իրա մաշկը ոնց ա խնամում: Բայց ֆանատներ կան, որ տենց բաներին հետևում են:
Ինձ իրանց ապրելակերպից ավելի շատ ուրիշ բաներ են հետաքրքրում. որտեղից են գալիս երգերը, ոնց են գրվում դրանք, ինչ հարաբերություններ են ունենում ֆանատների հետ և այլն: Իհարկե, Ալանիս Մորիսեթին վերցնելով որպես մեկին, ով ինձ հետ եղել ա ինը տարեկանից սկսած, գուցե իրա ապրելակերպին ավելի շատ եմ ուշադրություն դարձրել: Դրա համար ամեն դեպքում ուրախ եմ, որ ինքը ո՛չ թմրամոլ ա, ո՛չ ալկոհոլիկ, այլ առողջ ապրելակերպ ա վարում:
Ուլուանա
22.06.2014, 00:26
Բյուրի հետ համաձայն եմ։ Ինձ էլ հեչ չեն հետաքրքրում աստղերի կենցաղի մանրամասները։ Ճիշտ է, ներկա պահին չկա ինձ առանձնապես հետաքրքրող աստղ, որը կենդանի է, բայց եթե լիներ էլ, ինձ հաստատ չէին հետաքրքրի նրա կյանքի էնպիսի հանգամանքներ ու իրադարձություններ, ինչպիսիք են, օրինակ, էն, թե որտեղ և ում հետ է նշում իր ծննդյան օրը, ինչ տրուսիկ է հագնում կամ ինչ մակնիշի ավտոմեքենա է վարում։ Նմանատիպ լուրեր որ աչքովս ընկնում են պատահաբար, նույնիսկ քիչ է մնում վիրավորվեմ էն մտքից, որ ինչ–որ մեկին թվացել է, թե դա ինձ կարող է հետաքրքրել :D։
Բայց ասեմ, որ ինձ համար միշտ էլ հետաքրքիր է իմանալ, որ ինձ դուր եկած էսինչ կամ էնինչ հայտնի մարդն առողջ ապրելակերպ է վարում կամ ինձ հետաքրքրող հայացքներ ունի։
Հեղինակը թեման լրիվ ուրիշ տրամադրությամբ ա բացել, բայց այնուամենայնիվ հայտնի մարդկանց կենսագրություններին ու կյանքին ես սիրում եմ հետևել, որովհետև մեջները կան շատերը, որոնցից կարող ես շատ բան սովորել, ոգեշնչվել, օրինակ վերցնել: Հասկանում ես, որ իրենցից ոչ ոք աստված չի եղել ու հայտնիությունն ու փառքը երկնքից չեն թափվել գլխներին, այլ քրտնաջան աշխատել են, պայքարել են, երբեմն հանձնվել են, բայց նորից ուժ են գտել, խելացի են եղել, համարձակ ու աշխատասեր:
Ruby Rue
22.06.2014, 01:28
Ես ընդհանրապես շատ եմ սիրում հետևել իմ սիրած աստղերի ապրելակերպին, դրա համար էլ տարիներ առաջ աստղագետ էի ուզում դառնալ: Մի լավ պապարացի կա, անունն էլ` Հաբբլի աստղագիտակ, շատ ու շատ աստղերի խենթություններ է մեզ ներկայացնում: Հիմա Հաբբլից բացի ուրիշ պապարացիներ էլ կան, որոնք նեղություն չեն քաշում տիեզերք թռնելու ու իրենց սիրած աստղի հետևից ընկնելու համար, այլ Երկրի վրա պառկած, ռադիոալիք կամ այլ ճառագայթ են բռնում:
Մի քիչ էլ իմ սիրած աստղերի ու նրանց ապրելակերպի մասին: :)
3. Սիրիուս անունով այս հրաշքը գիշերային ակումբներ չի գնում, սակայն երկնքի ամենապայծառ աստղն է, չի շնանում, սակայն կոչվում է «Շան աստղ», քանի որ գտնվում է Մեծ շան համաստեղության մեջ: Ինքն առաջին աստղն էր, ում արագությունը հաշվեցին երկրացի գիտնականները: Մի հատ էլ փոքրիկ գաղտնիք ունի. իր կողքին գտնվող պստիկ Սիրիուս B-ն:
http://i.imgur.com/dgjGwBn.jpg?1
2. Արկտուրուս` Արջի պահապան անունով այս աստղը նարնջագույն հսկա է, բայց իրենից փոքրիկ աստղերին չի նեղացնում: Իր խենթությունն էլ այն է, որ իր լույսը հիմնականում ինֆրակարմիր տիրույթում է արձակում: Էս սիրուն տղան նաև կրկնակի աստղ է` կազմված է նույն ծանրության կենտրոնի շուրջ պտտվող երկու աստղերից:
http://i.imgur.com/Dg5A4YM.jpg?1
1. Բիթլջյուսը Արկտուրուսից ավելի մեծ է. նա կարմիր գերհսկա է ու այնքան էլ անվտանգ չէ: Բանն այն է, որ գերհսկաների վառելիքը շուտ է վերջանում, նրանք իրենց իսկ ծանրության պատճառով մասերի են բաժանվում ու դառնում սուպերնովա: Բիթլջյուսը մեզ ամենամոտ կլինի, բայց նա ավելի քան 10 միլիոն լուսատարի հեռու է: Միգուցե՞ նա արդեն սուպերնովա է, իսկ մենք դեռ մի քանի միլիոն տարի առաջվա լույսն ենք տեսնում...
http://i.imgur.com/tSqAo7Y.jpg
Իմ սիրելի աստղերի ցուցակն անհամար է, նրանց խենթություններն էլ զարմանալի են հասարակ մարդկանց ու անչափ հետաքրքիր` գիտնականների համար: Նրանք ամենասովորական աստղեր են` կազմված նույն ջրածնից ու հելիումից: Բայց դե գորշ թզուկից մինչև կարմիր գերհսկա տիրույթում ամենասիրված աստղը մեր Արեգակն է: Պատկերացնու՞մ եք, որ ինքը մի օր դեպրեսվի ու որոշի լույս չտալ, մենք 8 րոպե հետո սկսելու ենք մեռնել ամենադաժան մահով...
Ասածս ինչ էր` եթե աստղ, ուրեմն տիեզերք, ոչ թե շոու-բիզնես:
Ռուբ, վարկանիշ տալով լիներ մի 1000 հատ ստացել էիր հիմա :D :D