Ռեյ սամա
21.06.2014, 04:52
ժանր՝ սեյնեն, արկածային, ճանապարհորդություն, չանբարա (սամուրայ-ֆիլմ)
ռեժիսյոր՝ Շինիչիրո Վատանաբե, ստուդիա Manglobe
պրեմիերան՝ 20.05.2004թ. — 19.03.2005թ
սերիաներ՝ 26/24 րոպ.
http://www.imgbase.info/images/safe-wallpapers/anime/samurai_champloo/18610_samurai_champloo.jpg
Եթե փորձենք անիմեյի անունը իմաստային թագմանությամբ ներկայացնել, հավանաբար ամենահարմար տարբերակը կլինի «Սամուրայ աջեպսանդալ», դա պատահական չէ. ճապոներեն ծյամպուրու բառն հենց աջեպսանդալ էլ նշանակում է՝ խառը ուտելիք, իսկ լայն իմաստով՝ ինչ որ շատ խառը բան: Եվ իրոք, անիմեյում միահյուսվում են անհավատալի պատմություններ, գրեթե դարակազմիկ դեպքեր, հայտնի մարդիկ, հին ավանդույթներ, նոր սպորտ, արնահեղ սպանություններ, արվեստ, իմաստնություն, նուրբ, սրամիտ կամ լրիվ դեբիլ հումորներ. իսկակա՛ն աջեպսանդալ է /կոլորիտ.՝ տռջմոնով յայլի/:
Մի քանի խոսք սյուժետի մասին (առանց սփոյլերների). 3 երիտասարդ՝ տոկուն սամուրայ, ռոննին Ձինը, արկածախնդիր ու ուղղամիտ, չափազանց ճարպիկ Մուգենն ու քաջ, համառ Ֆուուն հանդիպում են և սկսում ճանապարհորդել՝ փնտրելով արևածաղկի հոտ ունեցող սամուրային…
Եթե դուք սիրում եք հիփ-հոփ, ռեփ, գրաֆիտի, Վան Գոգին, բեյսբոլ, իսկական սամուրայական մարտեր, ծովահեններին, զոմբիների, դետեկտիվ, հոլանդացիներին, գեյշաներին, պատվամոլ-հիստերիկ-դերասաններին, շրջիկ արտիստներին, ֆինանսիստ-յակուձաներին ու չեք հասկանում, թե ինչ կապ ունի այս ամենն Էդոյի դարաշրջանի Ճապոնիայի ու մեր հերոսների հետ, եթե պատրաստ եք լսել քրիստոնեության տարածման ու հալածման, կեղծ միսսիոներների, ջերմ հավատքի, հազար ու մի սիրո ու դավաճանության մասին պատմություններ, ապա այս անիմեն կամ գոնե մի քանի սերիա հենց ձեզ համար են, ահա այսպիսի թխվածքաբլիթներ…
Ի դեպ, անիմեն լեփ լեցուն է տարբեր հղումներով /ինչպես կոնկրետ մարդկանց, այնպես էլ դեպքերի, վայրերի և նույնիսկ առասպելների մատնանշող/, սուր ծաղրով, նուրբ անգլիականից մինչև աֆրիկյան հումորով, հերոսները բնավ չեն նեղվում կիսաթափանցիկ, խորիմաստ պատմություն հյուսելու ընթացքում մեկումեջ վերհիշել Ֆուուի նիհիլիստական ծիծիկները կուրծքը կամ մի տեղից ուտելիք ցրել ու փախչել՝ ընթացքում հայտնվելով քառակի հիմար դրության մեջ…
http://grofty.com/wp-content/uploads/animepaper-netwallpaper-standard-anime-samurai-champloo-champloo-graffiti-40922-assasinxxx-preview-05a4cdb5-image-wallpapers-01.net]wallpaper-standard-anime-samurai-champloo-champloo-graffiti-40922-assasinxxx-preview-05a4cdb5
Վերջ ՃՃՃ