PDA

Դիտել ողջ տարբերակը : Orange is the New Black/Նարնջագույնը սևից մոդայիկ է

impression
19.06.2014, 13:00
Չգիտեմ՝ ինչքանով եմ ճիշտ թարգմանել վերնագիրը
էս սերիալը երկու օր առաջ եմ գտել, շատ լավն ա, բայց նախօրոք զգուշացնեմ, գեյ հարաբերություններից, տրանսվեստիտներից ու կանացի խնդիրներից լարվողները թող էս սերիալի կողքով անցնեն:

սերիալում խաղում են մի շատ հմայիչ բլոնդ, բլոնդի նախկին ընկերուհին՝ գազան բրյունետկա ու էն American Pie-ի տղեն :))

կինոն սկսվում ա սենց՝ բլոնդի ընկերը՝ American Pie-ի տղեն, ընկերուհուն ուղեկցում ա բանտ: էդ տղեն նոր ա իմանում, որ իր ընկերուհին, ում հետ պատրաստվում ա ընտանիք կազմել, տասը տարի առաջ հերիք չի եղել ա միասեռ հարաբերությունների սիրահար, դեռ մի բան էլ հասցրել ա նարկոբիզնեսի մեջ մտնել ու կեղտոտ փողեր տեղափոխել երկրից երկիր:

Գործողությունների մեծ մասը նկարահանված ա կանանց գաղութում, սերիալը դրամա-կատակերգություն ա, շատ նուրբ ու սիրուն հումոր ունի: մի խոսքով, նայեք, չեք փոշմանի, բայց էլի եմ ասում, լիքը լեսբիան սեքս կա մեջը

https://www.youtube.com/watch?v=YuS9FVVoC5g

keyboard
19.06.2014, 13:08

Լիլ ջան, պտի տեղից սկսեիր, ես արդեն նայում եմ :oy

Ruby Rue
25.01.2016, 23:59
Առաջին սեզոնը հես ա վերջացնում եմ:
Սկզբում ինձ թվում էր, որ դժվար հետաքրքրի, բայց շատ լարված ա պահում: Ահագին հետաքրքիր ա, հատկապես երբ պարբերաբար բանտարկյալների կյանքն ա ցույց տալիս ու թե ինչպես են էդտեղ հայտնվել:
Հետաքրքիր ա նաև, որ սերիալը հիմնված ա մեմուարների վրա, ու նույնիսկ գլխավոր հերոսուհու անունը չեն փոխել, իսկ հեղինակը խորհրդատվություն ա տրամադրել նկարահանման ժամանակ:

Մի խոսքով` ծիտ սերիալ ա: Համ սյուժեն ա ծիտը, համ էլ բանտարկյալներից ոմանք: :))