PDA

Դիտել ողջ տարբերակը : Բիզնես Հայաստանում



Anichok
18.06.2014, 18:11
Խմբակիցներ ջան, եթե հնարավոր է կասեք, թե ինչպես ստեղծեմ բիզնես Հայաստանում?Մոտավորապես ինչքան գումար է հարկավոր և ընդհանրապես էդ ամեն ինչը ոնցա սկսվում:...:(

0david0
18.06.2014, 18:31
Խմբակիցներ ջան, եթե հնարավոր է կասեք, թե ինչպես ստեղծեմ բիզնես Հայաստանում?Մոտավորապես ինչքան գումար է հարկավոր և ընդհանրապես էդ ամեն ինչը ոնցա սկսվում:...:(

Ոնց թե, չգիտես? Էտ ամեն ինչը սկսվումա Սաշիկի հետ խոսալուց, ինքն էլ պիտի փայ մտնի չէ :D

keyboard
18.06.2014, 18:37
Բայց բավական լուրջ թեմա ա իմ կարծիքով.
Հայաստանում, ամենաառաջինը շուկան ա պետք ուսումնասիրել, քանի որ պետք ա հստակ գիտակցել ինչի տակ ես մտնում, այսինքն, եթե դու Հայաստանում չմուշկների արտադրություն սկսես, դու երբեք չես կայանա, որտև Հայաստանում չմուշկ օգտագործում են 10 հոգի, ձմռան 3 ամիսներին:
Բայց օրինակ, որ կարողանաս հաց արտադրես, քաշն ու գինն էլ նորմալ պահես, հավանականությունը մեծ ա, որ կկայանաս, չնայած նրան, որ շուկայում այսպեսասած "գելերը" ամեն ինչ կանեն, որ քեզ հանեն էդ ոլորտից:
Հայաստանում օրինական մրցակցություն չկա, ոչ մեկ, անգամ պետությունը քեզ չի պաշտպանի անօրինական մրցակցային քայլերից ու էսպես շարունակ:
Ես օրինակ գիտեմ, որ սեպտեմբեր ամսին, Հայաստան ներմուծված արհեստական տոնածառները մաքսազերծել են հաջորդ գարնանը, տույժեր տուգանքներով ու վնասներով:
Դրա համար, Հայաստանի մասին որևէ կայուն բան ասելը միանշանակ սխալ ա ու անպատասխանատու:
Ստեղ մենք մաքսիմում կարող ենք փորձ ներկայացնել ու կարծիքներ գրել, որից որ դու հետևություն կանես:

Վիշապ
18.06.2014, 22:39
Խմբակիցներ ջան, եթե հնարավոր է կասեք, թե ինչպես ստեղծեմ բիզնես Հայաստանում?Մոտավորապես ինչքան գումար է հարկավոր և ընդհանրապես էդ ամեն ինչը ոնցա սկսվում:...:(

Հայաստանում էդ ամեն ինչը սկսվում ա կպցնելուց։ Ուղղակի պետք ա հետևողականորեն ու ճիշտ կպցնել։ Պետք է սկզբից աշխատանք կպցնել որևէ պետական հիմնարկությունում։ Մասնագետ լինելը կարևոր չի, կարևոր ա իմանալ ում հետ խոսել ու ոնց խոսել։ Ծանոթներ ա պետք ճարել, լիքը ծանոթներ։ Աշխատանք կպցնելուց հետո պետք ա ավելի ու ավելի բարձր հաստիքներ կպցնել։ Նույն ձևերով։ Եթե վերջում բարձր պաշտոն կպցրիր` արդեն հաստատ բիզնես կունենաս։ Մասնագետ լինելը կամ տնտեսությունից հասկանալը պարտադիր չի, կարևորը փողերը ճիշտ հաշվես ու Լֆիկից առնվազն 100 անգամ քիչ եկամուտ ցույց տաս։ Ինչքան գիտեմ, Հայաստանում մոտավորապես սենց ա ։Ճ

Երկաթեղենի վերամշակման կոմբինատ սարքի, աշխարհի հին ու օգտագործված մեքենաները գալիս են Հայաստան։ Դրա համար քեզ պետք է 10 միլիոն դոլար։ 5 միլիոնը Սաշիկին, 2.5 միլիոնը անիմաստ կցրես տարբեր կպցնողների վրա, մնացած 2.5 միլիոնով էլ մի հատ մամլիչ կառնես մի հատ էլ վառարան ու մի 2000 քառակուսի տարածք։

Նոյեմ
18.06.2014, 23:12
Բիզնես սկսելու համար կա՛մ պետք ա արդեն թիկունք ունենաս սենց ասած, որ կարողանաս գործդ նորմալ առաջ տանես, կա՛մ էլ պետք ա գործիդ ամենաբարձր մասնագետը լինես: Եթե առաջին տարբերակը չկա, սկսի երկրորդից: Ուսումնասիրել կոնկրետ սֆերա, շուկայի պահանջներն ուսումնասիրել: Հաստատ իմաստ չունի նենց գործ սկսել, որից "Աս" չես: Նենց չի, որ ոնկրետ թիվ ա էսինչ գործ սկսելը: Կարող ա շատ քիչ ռեսուրսով էլ մեծ բաներ անես, եթե ջոկես անելիքդ:

Anichok
24.07.2014, 20:37
Հա փորձում եմ ուսումնասիրել շուկան, ոլորտները, էսպես ասած բզբզում եմ :D

Anichok
24.07.2014, 20:39
Ոնց թե, չգիտես? Էտ ամեն ինչը սկսվումա Սաշիկի հետ խոսալուց, ինքն էլ պիտի փայ մտնի չէ :D

Դուք ինձ իրա կոնտակների տվյալները ասեք, թեկուզ թող փայ մտնի :D:B

keyboard
24.07.2014, 21:31
Դուք ինձ իրա կոնտակների տվյալները ասեք, թեկուզ թող փայ մտնի :D:B

Դու ինչքան ներդրում կարաս անես, ինձ ՊՄ արա, ես քեզ իրա վրա կհանեմ, փայ էլ չի մտնի ;)

Anichok
27.07.2014, 13:29
Դու ինչքան ներդրում կարաս անես, ինձ ՊՄ արա, ես քեզ իրա վրա կհանեմ, փայ էլ չի մտնի ;)

Դեռ ներդրումի մասին չեմ մտածել :D Դեռ մտածում եմ կոնկրետ, որ ոլորտում կարելիա զարգացնել բիզնեսը, որ հետո սկսեմ հավաքեմ :D

keyboard
27.07.2014, 13:39
Դեռ ներդրումի մասին չեմ մտածել :D Դեռ մտածում եմ կոնկրետ, որ ոլորտում կարելիա զարգացնել բիզնեսը, որ հետո սկսեմ հավաքեմ :D


Պարզա, փաստորեն ֆանտաստիկայի ոլորտի գրող ես ուզում դառնալ, լավա, ակումբը լավ միջավայր ա դրա համար :D

Baltazar
28.07.2014, 22:33
Պետք է տիրապետես ատկատների արվեստին ու մարդկանց հետ լեզու գտնես: Պետք է ժամանակի ընթացքում հաճախորդների բազա ձևավորես ու ամբողջ ուժերդ կենտրոնացնես այդ բազայի վրա, քանի որ , ինչպես փաստում է Պարետոյի օրենքը , առևտրի 80 տոկոսն անում են հաճախորդների 20 տոկոսը:

Guest
29.07.2014, 11:38
Հայաստանում գործում ա մի սկզբունք՝ բոլոր փողերը պիտի հասնեն էսպես կոչված վերևները:

Նրանք էտքան էլ քյալամ չեն, լավ էլ ջոկում են ինչ ինչոց ա: Համակարգը դասավորած ա այնպես, որ ինչքան հնարավոր ա շատ փող գա հայատան: Օրինակ շատ հարմար ա խոպան երևույթը: Ծրագրավորումն էլ ա լավ բան՝ արտասահմանից լավ փողեր են ուղարկում: Վերևներին մնում ա հավաքված փողերը վերցնել մարդկանց ձեռքից, իսկ ամենահեշտ մեթոդը առևտուրն ա: Էժան ապրանքը բերում են հայաստան, լավ թանկ ծախում: Մաքսայինն էլ նենց ա կազմակերպված, որ ամեն մեկը չկարողանա էտ գործին խառնվի:

Երբ որ աբառոտները մեծանում են, վտանգ կա, որ էտ սաղ հավաքածը դու ինքտ կվերցնես ու կհանես սահմանից դուրս, ինչը անթույլատրելի ա:

Եթե ոլերտ ես ուզում ապա ասեմ, որ տուրիզմը մեր երկրում ամենահարմարն ա, լրացուցիչ գումար դեպի հայաստան: Ամեն դեպքում պիտի շատ նրբանկատ լինես ու զգուշավոր եթե չես ուզում կեղտի մեջ դու էլ գլուխտ թաթախել: Ես որ միամտորեն կարծում եմ, որ հնարավոր է բիզնես անել հայաստանում առանց կեղտի, սակայն մեծահարուս դառնալն անհնար ա: