PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաղ «Դեդուկցիա». գուշակիր, թե ինչպիսին եմ ես

Էջեր : [1] 2

Նոյեմ
16.06.2014, 23:59
Հույս ունեմ՝ սենց թեմա չկա ակումբում ;)

Առաջարկում եմ խաղ խաղանք ու միաժամանակ զարգացնենք մեր դեդուկտիվ հնարավությունները: Կանոնները շատ պարզ են: Դնում եմ նկար՝ այս պահին աշխատասեղանիս վիճակը, դուք ըստ այդմ հետևություններ եք անում, ասում հնարավոր ամեն ինչ իմ մասին, ինչ կարելի ա իմանալ նկարից: Որոշակի մեկնաբանություններից հետո գրում եմ ճիշտ պատասխանը: Ամենաշատ կետեր գուշակողը իր նկարն է դնում: ՈՒղղակի ստեղ վատը էն ա, որ շատերն իրար շատ լավ են ճանաչում: Բայց կփորձեն էդ դեպքում նորեկները պատասխանել, կամ իրանք նկարներ դնել:
Սկսեմ ես, ինձ որ չեք ճանաչում: :))

Գնացի՞նք :love

Թարմացում

Նոր կանոնները.

1. մասնակիցը մոդերատորին է ուղարկում 2 կամ 3 նկար:
ա. Գրասեղան
բ. Սքրինշոթ
գ. Ցանկալի է նաև սենյակից մի հատված

2. Նկարը դրվում է որպես կանոն 1 օր տևողությամբ:

3. Մնացած մասնակիցները կարող են տվյալ նկարի վերաբերյալ միայն մեկ գրառում կատարել:

4. Բոլոր փաստարկները պետք է հիմնավորված լինեն:

5. Ցանկալի է փաստարկները գրել կետերով՝ համարակալված։

6. Նկար ուղարկողը ժամկետից հետո ուղարկում է ճիշտ պատասխանները: Ամենաշատ ճիշտ պատասխան տված մասնակիցը ճանաչվում է հաղթող:

7. Հաղթողն ընտրում է հաջորդ մասնակցին՝ նրան անձնական նամակով կամ այլ ոչ հրապարակային եղանակով տեղեկացնելով, որ հաջորդն ինքը պիտի նկարներ ուղարկի մոդերատորին։ Եթե վերջինս չի ցանկանում մասնակցել, հաղթողն ընտրում է մեկ ուրիշին։

Նոյեմ
17.06.2014, 00:04
Հեռախոսս ահավոր վատ ա նկարում, ուրիշ ելք չկա:

Սպասում եմ մեկնաբանությունների :))

http://s43.radikal.ru/i101/1406/f1/db2723ba4a0d.jpg

http://s003.radikal.ru/i202/1406/26/dbf4853abc86.jpg

StrangeLittleGirl
17.06.2014, 00:05
Դիր նկարը, հետաքրքիր ա :)

StrangeLittleGirl
17.06.2014, 00:06
Գերմաներեն ես սովորում, ռուսերեն գիտես :D
Սիրում ես կարդացածներդ գծմծել:
Ուսանող ես, սովորում ես որևէ հայկական բուհում, բնակվում ես Երևանում: Սե՞նց մոտավորապես

Նարե91
17.06.2014, 00:08
Դրան գումարած` Օռանժի ինտերնետից ես օգտվում: :))

Նոյեմ
17.06.2014, 00:08
Գերմաներեն ես սովորում, ռուսերեն գիտես :D
Սիրում ես կարդացածներդ գծմծել:
Ուսանող ես, սովորում ես որևէ հայկական բուհում, բնակվում ես Երևանում: Սե՞նց մոտավորապես

Այո, այո, ճիշտ այդպես ;)

Նարե91
17.06.2014, 00:10
Կարո՞ղ ա Կառավարման ակադեմիայում ես սովորում: :think

insider
17.06.2014, 00:11
Win 8 ես օգտագործում :think
Մոռացկոտ ես - դեղին հիշման թերթիկը պատին
Կուրսային կամ ռեֆերատ ես գրում - word-ը բաց ա

մարիօ
17.06.2014, 00:13
Շատակեր ես. ափսեն դատարկ ա :D

keyboard
17.06.2014, 00:14
Win 8 ես օգտագործում :think
Մոռացկոտ ես - դեղին հիշման թերթիկը պատին
Կուրսային կամ ռեֆերատ ես գրում - word բաց ա

Ոնց word բացա, բա ամոթ չի՞ :D:D
Վադ եմ :D

insider
17.06.2014, 00:14
Եթե ափսեի մեջ շոկոլադ է, ուրեմն գիշերը երկար նստում ես նոթի առաջ: :)

StrangeLittleGirl
17.06.2014, 00:18
Հումանիտար մասնագիտություն ես սովորում :))

0david0
17.06.2014, 00:22
Մեկ էլ սիրում ես պատերին նկարել, էն դեղին ֆլոմի ուղղությամբ դեպի վերև էն ինչ դեղին գիծա? :))

Lord
17.06.2014, 00:25
Եթե ափսեի մեջ շոկոլադ է, ուրեմն գիշերը երկար նստում ես նոթի առաջ: :)

առաջին կամ երկրորդ կուսր ուսանող էս, կոմպերից գլուխ չես հանում, աղջիկ էս, պատրաստվում էս քննությունների, ուզում էս դառնաս տնտեսագետ, չես ուզում ապրել հայաստանում, բնիկ երևանից չես

insider
17.06.2014, 00:30
առաջին կամ երկրորդ կուսր ուսանող էս, կոմպերից գլուխ չես հանում, աղջիկ էս, պատրաստվում էս քննությունների, ուզում էս դառնաս տնտեսագետ, չես ուզում ապրել հայաստանում, բնիկ երևանից չես

Ես երկուսի տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Ո՞ր նկարի մեջ էր հուշումը::)

Նոյեմ
17.06.2014, 00:36
Լավ, ժող, գրում եմ, որ կարողանամ նորմալ վաղվա քննությանս պատրաստվեմ, կտրվեմ ստեղից:

Ուրեմն, էկրանի նկարից, ծաղկից-մաղկից պարզ ա, որ աղջկա սեղանա :hands Սենյակի վիճակից, պատ-մատ, սեղան բան, ուսանողականի կյանք ա ցույց տալիս: ՈՒսանող եմ, ՀՊՏՀ-ից, վաղը քննության եմ՝ մենեջմենթից: Թեստ եմ անգիր անում:

Գերմաներեն եմ սովորում: Մոռացկոտ չեմ: Ընդհակառակը՝ էկրանի մաքրությունից էլ երևում ա, որ կարգուկանոն եմ սիրում, օրինակ՝ մոտակա 3 ամսվա սաղ գործերս պլանավորած ա :)) Պատիս կպցնում եմ մոտակա 10 օրվա կարևոր գործերը, որ աչքիս առաջ լինեն:

ԷՆ շոկոլադ չի, իմ արևին վառած սուրճ ա: (Ակումբում գրառումս ալերգիայի և մոծակների մասին): Լսել եմ, իբր վառած սուրճը քշում ա դրանց: Ես էլ իբր վառել եմ :hands Էն ավազը սեղանիս, ընկերուհուս ննվերն ա: Ռեալիստ մարդը երևի տենց բան սեղանին չէր պահի: Մի քիչ ռոմանծիկ-երազկոտ բան եմ: Էդ էլ ներվերս հանգսատացնում ա: Յոգայով եմ զբաղվում: Պատմվածք բան մեկ-մեկ գրում եմ:
Այո, սիրում եմ հասկացածս մի հատ գրի առնել:
Հանգստություն համարյա չունեմ, միշտ մի բան եմ սովորում: Պասիվ հանգիստ չեմ սիրում:

Հումանիտար մասնագիտություն եմ սովորում: Պատերին չեմ նկարում, էտ դեղինի տակ թուղթ էր կպցրած, անկապ մնացել ա:
Երևանցի չեմ: Շատակեր չեմ: Գիշերը երկար նոթի առաջ հազար մի անգամ եմ նստում, օրինակ՝ էսօր:

Ուզում եմ ապրել Հայաստանում, բայց կրթություն ստանալ՝ իմ ուզած բուհում:

StrangeLittleGirl
17.06.2014, 00:37
Ես երկուսի տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Ո՞ր նկարի մեջ էր հուշումը::)

Գերմաներեն սովորելուց ենթադրեց: Բայց դե ամեն գերմաներեն սովորող չի էլի, որ ուզում ա արտագաղթի:

Նոյեմ
17.06.2014, 00:38
Գերմաներեն սովորելուց ենթադրեց: Բայց դե ամեն գերմաներեն սովորող չի էլի, որ ուզում ա արտագաղթի:

Հա, էդ ինձ DAAD-ի HSK շահելու համար էր պետք :))

մարդագայլուկ
17.06.2014, 00:40
Ընդհակառակը՝ էկրանի մաքրությունից էլ երևում ա, որ կարգուկանոն եմ սիրում, օրինակ՝ մոտակա 3 ամսվա սաղ գործերս պլանավորած ա :))

Ուզում էի սա գրել:
Թեմայից դուրս. նայեցի գրասեղանիդ ու կոմպիդ էկրանին, հետո իմին, ու ինձ մի տեսակ վատ զգացի:

ivy
17.06.2014, 00:44
Էկրանի մաքրությունից ես կարգուկանոն չենթադրեցի, այլ էն, որ լապտոպն ահագին նոր ա :))

Նոյեմ
17.06.2014, 00:44
Ուզում էի սա գրել:
Թեմայից դուրս. նայեցի գրասեղանիդ ու կոմպիդ էկրանին, հետո իմին, ու ինձ մի տեսակ վատ զգացի:

Ինչքան շատ բան լինի, էնքան շատ հետևություններ հնարավոր կլինի անել :))

Նոյեմ
17.06.2014, 00:45
Էկրանի մաքրությունից ես կարգուկանոն չենթադրեցի, այլ էն, որ լապտոպն ահագին նոր ա :))

1,5 տարեկան ա)

Նոյեմ
17.06.2014, 00:47
Lord, StrangeLittleGirl - ձեզ ճանաչում եմ հաղթող :B Ով ուզում ա, թող նկար քցի:

insider
17.06.2014, 00:49
ԻՄՀԿ պատասխաններն ավելի շատ ինտուիտիվ էին, քան դեդուկտիվ:;)

Lord
17.06.2014, 00:51
իմ կարծոքով StrangeLittleGirl-ը ավելի շատա հետաքրքիր, StrangeLittleGirl դե բեր քեզ տենանք, չհայած որ քո մասին ինչոր բալորը երևի գիտեն

Նոյեմ
17.06.2014, 00:51
ԻՄՀԿ պատասխաններն ավելի շատ ինտուիտիվ էին, քան դեդուկտիվ:;)

Ինչու՞: Վերջիվերջո դեռ առաջին գրառումն էր էլի: Ամեն ինչ դեռ առջևում է, հուսանք :))

insider
17.06.2014, 00:58
Ինչու՞: Վերջիվերջո դեռ առաջին գրառումն էր էլի: Ամեն ինչ դեռ առջևում է, հուսանք :))

Դե որովհետև շատ պատասխաններ ուղղակի բացատրություն ու տրամաբանություն չունեին: Եթե առաջադրանքը նկարին նայելով գուշակելն էր: Փաստ, հետևություն, ապացույց - մոտավոր սենց մի բան ...

Lord
17.06.2014, 01:06
Դե որովհետև շատ պատասխաններ ուղղակի բացատրություն ու տրամաբանություն չունեին: Եթե առաջադրանքը նկարին նայելով գուշակելն էր: Փաստ, հետևություն, ապացույց - մոտավոր սենց մի բան ...

էն ինչ որ դու չէս կարում բացատրես չի նշանակում գոյություն չունի

CactuSoul
17.06.2014, 01:08
Եթե ես իմ սեղանի նկարը դնեմ, իմ մասին ոչինչ էլ չեք կարողանա ասել (այսինքն՝ ինչ ասեք, ամենայն հավանականությամբ ինձ հետ կապ չի ունենալու), բացի նրանից, որ խառն եմ, շատ խառը :D

Lord
17.06.2014, 01:11
Եթե ես իմ սեղանի նկարը դնեմ, իմ մասին ոչինչ էլ չեք կարողանա ասել (այսինքն՝ ինչ ասեք, ամենայն հավանականությամբ ինձ հետ կապ չի ունենալու), բացի նրանից, որ խառն եմ, շատ խառը :D

դե դու քո սեղանի նկարը մի դիր, ուրիշ նկար դիր, ստեղ ոնցոր սեղանը պարտադիր չի :))

Վահե-91
17.06.2014, 01:22
Ծխում ես, կոմպը մենակ խաղեր խաղալու նպատակով ես օգտագործում, գիրքն ու տետրն էլ մեր ուշադրությունը շեղելու համար ես դրել:

Նոյեմ
17.06.2014, 01:43
Ծխում ես, կոմպը մենակ խաղեր խաղալու նպատակով ես օգտագործում, գիրքն ու տետրն էլ մեր ուշադրությունը շեղելու համար ես դրել:

Գրել եմ ճիշտ պատասխանը: Չեմ ծխում: Երբեք կոմպով խաղ չեմ խաղում:

Մուշու
17.06.2014, 10:49
Իսկ հիմա խաղը ոնց ենք շարունակում ? Ափսոս պարապում էի երեկ, մասնակցել չկարողացա :( :( Բայց այսօր կազմ և պատրաստ սպասում եմ !

StrangeLittleGirl
17.06.2014, 11:49
իմ կարծոքով StrangeLittleGirl-ը ավելի շատա հետաքրքիր, StrangeLittleGirl դե բեր քեզ տենանք, չհայած որ քո մասին ինչոր բալորը երևի գիտեն

Օկ, օրվա վերջում :))

Նոյեմ
17.06.2014, 12:45
Օկ, օրվա վերջում :))

Սպասում ենք: :love
mushu ջան, հաղթողն ա դնում: Գրել եմ, թե ովքեր են առավել մոտ եղել պատասխաններին:

StrangeLittleGirl
17.06.2014, 22:10
Դե ասեք :))
http://i.imgur.com/0dcdcLc.jpg

Ռուֆուս
17.06.2014, 22:12
Վայ կնոպկեքով հեռախոս :))

Յոհաննես
17.06.2014, 22:15
Էս ինչ զբաղված մարդ ես :think ես փաս :))

StrangeLittleGirl
17.06.2014, 22:24
Էս ինչ զբաղված մարդ ես :think ես փաս :))

իիիհ, ես էլ ասեցի առանց հավաքելու նկարեմ, որ խոսալու շատ բան լինի, դու ասում ես՝ փաս :))

Chuk
17.06.2014, 22:29
իիիհ, ես էլ ասեցի առանց հավաքելու նկարեմ, որ խոսալու շատ բան լինի, դու ասում ես՝ փաս :))

Ինձ թվում ա, որ հակառակը, հատուկ թափած ա, որ խոսելու շատ բան լինի:
Սեղանի սկզբում թափած տետրեր-բլոկնոտները խանգարում են ստեղնաշարով աշխատելուն: Հետևաբար ստեղնաշարով աշխատելուց դրանք պետք է հավաքվեն: Իսկ ստեղնաշարը հետ բրդվի, երբ կոնկրետ գրիչ-թղթով աշխատելու գործ կա, էդ գործն անելուց հետո հավաքվի, ստեղնաշարն առաջ բերվի: Բայց նկարից ակնհայտ երևում ա, որ բլոկնոտեղենը էդտեղ արհեստական ա դրված, իրանցով այդ ժամանակ գործ չի արվել:

Երևի սեղանի տերը ցանկացել է ցույց տալ, որ ինքը գրչի մարդ է ու համակարգիչն իրեն չի կտրում թուղթ ու մատիտից, գրքից:

Սեղանի տերը նաև փորձել է ցույց տալ, որ երաժշտասեր է, դրա համար հատուկ մեջտեղ է հանել իր ականջակալը:

Շարունակե՞մ, թե՞ հերիք է:

StrangeLittleGirl
17.06.2014, 22:35

Չուկ, ահագին բան սխալ ես ասել :)) Ի դեպ, ոչ մի իր արհեստականորեն դրված չի:

Chuk
17.06.2014, 22:37
Չուկ, ահագին բան սխալ ես ասել :)) Ի դեպ, ոչ մի իր արհեստականորեն դրված չի:

Ուրեմն չեմ շարունակի :))

StrangeLittleGirl
17.06.2014, 22:43
Ուրեմն չեմ շարունակի :))

իիիհ, շարունակի յա :))
լավ, սպասի ասեմ՝ ինչն ա սխալ, դու էլ ըստ դրա շարունակի:

ivy
17.06.2014, 22:46
Ասեմ :))

Երկարատև հիշողության մի լավ սխեմա ես գտել, դեռ չես հասցրել ուշադիր նայել։
Երկուշաբթի օրվա հանդիպումը ոնց որ թե չի կայանալու, հնարավոր է տեղափոխվի երեքշաբթի կեսօրից հետո։
Դեմք, դու քիչ ա տետրում կոնսպեկտում ես, դեռ մի հատ էլ վրայից դեղին մարկերով գծում։

Ընդհանրապես, լավ մալթիթասքի ես:

insider
17.06.2014, 22:48
Տեխնիկայի հանդեպ անտարբեր ես՝ Նոկիան վկա: Քաղցրակեր ես:

StrangeLittleGirl
17.06.2014, 22:48
Դեռ շատ բան չեմ ասում, մենակ ասում եմ՝ ինչն ա սխալ, հետաքրքիր ա՝ գլխի կընկնեք, թե չէ:

Ինձ թվում ա, որ հակառակը, հատուկ թափած ա, որ խոսելու շատ բան լինի:
Սեղանի սկզբում թափած տետրեր-բլոկնոտները խանգարում են ստեղնաշարով աշխատելուն: Հետևաբար ստեղնաշարով աշխատելուց դրանք պետք է հավաքվեն: Իսկ ստեղնաշարը հետ բրդվի, երբ կոնկրետ գրիչ-թղթով աշխատելու գործ կա, էդ գործն անելուց հետո հավաքվի, ստեղնաշարն առաջ բերվի:
Կարամ ասեմ՝ հատուկ չեմ հավաքել, բայց օրվա շատ կոնկրետ պահերի իրոք էդ վիճակում ա լինում (թե որ պահերին, էդ թողնում եմ ձեզ), ավելի թափրտած էլ ա լինելու: Հավաքելուց առաջ եմ նկարել:
Ստեղնաշարով աշխատելու պահը ճիշտ ես նկատել: Բայց էլի, էս վիճակն օրվա կոնկրետ մի պահի ա լինում, ընթացքում սովորաբար նենց ա դասավորված, որ հա՛մ ստեղնաշարով աշխատել ա լինում, հա՛մ թղթերի վրա խզբզել:

Բայց նկարից ակնհայտ երևում ա, որ բլոկնոտեղենը էդտեղ արհեստական ա դրված, իրանցով այդ ժամանակ գործ չի արվել:
Արհեստական չի: Թարսի պես կոնկրետ էդ բլոկնոտներից մեկով կոնկրետ բան էի անում նկարելուց անմիջապես առաջ:

Երևի սեղանի տերը ցանկացել է ցույց տալ, որ ինքը գրչի մարդ է ու համակարգիչն իրեն չի կտրում թուղթ ու մատիտից, գրքից:
Հատուկ չեմ ցանկացել նման բան ցույց տալ, բայց կա տենց բան, զուգահեռ եմ աշխատում:

Սեղանի տերը նաև փորձել է ցույց տալ, որ երաժշտասեր է, դրա համար հատուկ մեջտեղ է հանել իր ականջակալը:
Երաժշտասեր եմ, բայց չեմ փորձել նման բան ցույց տալ: Էլի, օրվա պահի հետ կապ ունի ականջակալի՝ սեղանին լինելը, բայց կոմպին ամրացված չլինելը:

ivy
17.06.2014, 22:50
Տեխնիկայի հանդեպ անտարբեր ես՝ Նոկիան վկա: Քաղցրակեր ես:

Հեհե, դա ոնց որ թե քաղցր բան չի, այլ գրչատուփ :))

Chuk
17.06.2014, 22:50
Բյուր, որպես գաղտնիք ասեմ, որ էդ «ուզել ա ցույց տալ»-երը ներվերդ ուտելու համար էի գրել :))

StrangeLittleGirl
17.06.2014, 22:52
Ասեմ :))

Երկարատև հիշողության մի լավ սխեմա ես գտել, դեռ չես հասցրել ուշադիր նայել։
Երկուշաբթի օրվա հանդիպումը ոնց որ թե չի կայանալու, հնարավոր է տեղափոխվի երեքշաբթի կեսօրից հետո։
Դեմք, դու քիչ ա տետրում կոնսպեկտում ես, դեռ մի հատ էլ վրայից դեղին մարկերով գծում։

Ընդհանրապես, լավ մալթիթասքի ես:
Աաա, ոնց էլ նկատեցիր, բայց երկարատև չի, կարճատև ա: :)) Ինչի՞ց որոշեցիր, որ չեմ հասցրել ուշադիր նայել (որովհետև նայել եմ ու դեռ նայելու եմ): Հանդիպումը ճիշտ ես ասելու, որ չի կայանալու, բայց երեքշաբթին էր, առաջարկվում էր երկուշաբթի տեղափոխել: Չեմ կոնսպեկտում, հոդվածներից նշումներ են: Իսկ էդ դեղինները հղումներն են, որոնք պետք ա գտնել ու կարդալ: :)) Մալթիթասքին մոտավոր ճիշտ ես ասում:

Տեխնիկայի հանդեպ անտարբեր ես՝ Նոկիան վկա: Քաղցրակեր ես:
Տեխնիկայի պահը լավ ասեցիր :))
Քաղցրակերն ինչի՞ց որոշեցիր :'

StrangeLittleGirl
17.06.2014, 22:53
Հեհե, դա ոնց որ թե քաղցր բան չի, այլ գրչատուփ :))

աաաա, ես էլ ասում եմ՝ ինչի հետ ա :D

insider
17.06.2014, 22:55
Տեխնիկայի պահը լավ ասեցիր :))
Քաղցրակերն ինչի՞ց որոշեցիր :'

Այվին ասեց :) Փաստորեն գրչատուփ էր:

StrangeLittleGirl
17.06.2014, 22:56
Բյուր, որպես գաղտնիք ասեմ, որ էդ «ուզել ա ցույց տալ»-երը ներվերդ ուտելու համար էի գրել :))

որ «ուզել ա ցույց տալ»-ով լիներ, մի հատ շատ կարևոր իր բացակայում ա սեղանից, որն օրվա էդ պահերին միշտ էնտեղ ա: ուղղակի էս անգամ եսիմ ոնց սեղանին չէր էդ պահին :))

Նարե91
17.06.2014, 23:40
Կարմիր գրիչ կա սեղանին:
Ընդհանրապես աշխատանքում կարմիր գրիչ գործածողները, ասում են, որ բծախնդիր են:
Սիրում են կատարելություն: Ճի՞շտ ա:

StrangeLittleGirl
17.06.2014, 23:49
Կարմիր գրիչ կա սեղանին:
Ընդհանրապես աշխատանքում կարմիր գրիչ գործածողները, ասում են, որ բծախնդիր են:
Սիրում են կատարելություն: Ճի՞շտ ա:

Իսկ գունավոր գրիչ օգտագործողների մասին բան չե՞ն ասել :)) Ես գունավոր գրիչներ եմ օգտագործում ու խայտաբղետ գծմծում եմ: Նկարում ոնց որ մենակ կարմիրն ա երևում, հա՞:
Հա, բայց նենց չի, որ պերֆեկցիոնիստ լինելուց հեռու եմ:

Նարե91
17.06.2014, 23:59

Դե ես ասեցի մառկեռներին չխառնեմ գրիչների հետ: :)
Հետո սենց մի բան էլ. ուսուցիչներն են կարմիր գրիչով աշխատում, կարո՞ղ ա ուսուցչին վայել բնավորության գծեր էլ ունես: Աչքիս դու մասսաներ կառավարել էլ կսիրես :))

StrangeLittleGirl
18.06.2014, 00:00
Դե ես ասեցի մառկեռներին չխառնեմ գրիչների հետ: :)
Հետո սենց մի բան էլ. ուսուցիչներն են կարմիր գրիչով աշխատում, կարո՞ղ ա ուսուցչին վայել բնավորթւոյան գծեր էլ ունես: Աչքիս դու մասսաներ կառավարել էլ կսիրես :))

Չէ, ճիշտ ես արել, որ մարկերները չես խառնել: Բայց էն եքա գրչատուփի մեջ ու թղթերիս արանքներում հենց գունավոր գրիչներ են: Չգիտեմ ինչու են մենակ կարմիր գրիչները երևում :))

Նարե91
18.06.2014, 00:03
Չէ, ճիշտ ես արել, որ մարկերները չես խառնել: Բայց էն եքա գրչատուփի մեջ ու թղթերիս արանքներում հենց գունավոր գրիչներ են: Չգիտեմ ինչու են մենակ կարմիր գրիչները երևում :))

Երևի կարմիր գրիչների հանդեպ իմ սուբյեկտիվ վերաբերմունքն ա պատճառը:
Փոքրուց զզվել եմ ու մինչև հիմա սկզբունքորեն չեմ օգտագործում՝ հիշելով ուսուցիչներիս թողած հետքերը տետրերիս վրա :)

StrangeLittleGirl
18.06.2014, 00:16
Երևի կարմիր գրիչների հանդեպ իմ սուբյեկտիվ վերաբերմունքն ա պատճառը:
Փոքրուց զզվել եմ ու մինչև հիմա սկզբունքորեն չեմ օգտագործում՝ հիշելով ուսուցիչներիս թողած հետքերը տետրերիս վրա :)
Հատուկ նայեցի: Մի հատ էլ կանաչ գրիչ կա, բայց էնքան էլ լավ չի էրևում :))
Կարմիր գրիչները ես սիրում եմ նշումներ անելիս. կարևոր բաները վառ ու տեսանելի են լինում:

keyboard
18.06.2014, 00:33
Բյուր, ես քեզնից չէի սպասում, ումից ումից, բայց ոչ քեզնից, էս ինչ թափթփված ես...

Morg
18.06.2014, 00:33
Տպավորությունա, որ նոր ես եկել ինչ որ տեղից ու պայուսակիդ մեջ ինչ կա փռել ես սեղանին՝ ակնոց, ականջակալ և այլն: Համակարգչի մեջ internet explore-ը ներքևի հատվածում закрепить արածա, նշանակումա ժամանակ չունես կամ հավես չունես կոմպովդ զբաղվես: Քո համար մի բան կա: Chrome-ս լինի, մեկ էլ մի քանի այլ կարևոր ծրագիր, մնացածի վրա ուշադրություն դարձնող չկա: Սուրճի բաժակը դատաարկ է, դա նույնպես վկայում է, որ նոր ես եկել, այլ ոչ թե ինչ որ բան էիր անում: Կնոպկով հեռախոս: Վկայում է այն մասին, որ քեզ հետաքրքրում է քո աշխատանքը ավելի շատ, ու դու ժամանակ, կամ հավես էլ չունես նորագույն գաջեթների:

Ռեյ սամա
18.06.2014, 00:38
մի երկու բան էլ ես փորձեմ ասել. ինձ թվում է դիմացի նստողի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ես, բայց ձանձրանում ես հաճախ ու մի աշխատանքից մյուսին ես անցնում կամ այլ՝ կարճատև զբաղմունք ես գտնում…թեյ ես խմել ոնց-որ, կամ կաթով մի բան՝ սուրճ կարող ա...բաժակն էլ պռնկեպռունկ լցնում ես միշտ, հա՞, գուցե դա խոսում է պերֆեկցիոնիստ- մի քիչ ալարկոտ- քաղցրասեր լինելու մասին ))) ակնոցը, ականջակալն ու հեռախոսն իրար մոտ են, տպավերություն ա, որ հեսա կարճ ժամանակով ուզում ես դուրս գաս (որ սեղանը չես սկսել հավաքել, դրա համար եմ ասում կարճ ժամանակով, իսկ անհրաժեշտ իրերն իրար մոտ են դրված, որ չմոռանաս), կարելի է նույնիսկ խիզախել ու ենթադրությունից ենթադրություն կառուցել՝ երբեմն ցրված կամ մոռացկոտ ես լինում.

Chuk
18.06.2014, 00:46
Լավ, փորձեմ մի քիչ համակարգված գրել:

Համակարգիչը չի կարողացել քեզ իրանով անել, դու իրան որպես գործիք օգտագործում ես, բայց չափից ավելի մեծ դեր չես տալիս: Մտածելը, ստեղծագործելը, պլանավորելը քեզ համար ավելի հեշտ ա թուղթ ու գրիչով: Սիրում ես նշումներ անել, նոթերդ ավելի լավ ընդգծելու համար:

Հեռախոսը քո համար հաղորդակցվելու միջոց ա, հիմնականում: Գուցե դրանով ուրիշ բաներ էլ անում, ասենք՝ երաժշտություն լսում: Բայց հեռախոսիդ շատ մեծ դեռ չես տալիս, ցուցամոլ չես:

Սիրում ես թեյ խմել: Բայց չես սիրում, որ թեյդ շատ տաք լինի: Սարքում բերում ես, դնում սեղանին ու սպասում որ սառի:

Համակարգիչը քո համար հիմնականում աշխատանքային գործիք ա: Անում ես էն, ինչ սովոր ես անել: Չես մտածում այն քեզ ավելի հարմար դարձնելու համար: Ինչ նաստրոյկաներով այն քեզ հանձնել են, տենց էլ օգտագործում ես:

Բրենդները քո համար կարևոր չեն: Քո համար կարևոր է ապրանքի կիրառելիությունը:

Սիրում ես լսել երաժշտություն: Սիրում են ունենաս աքսեսուարներ, որոնք քեզ էս կամ էն պարագայում կպաշտպանեն: Բայց էդ հարցում էլ ձևիստ չես, չես ընկնում թանկ աքսեսուարների, դրանք անթերի պահելու հետևից: Կարևորը, որ գործիքը մոտդ լինի:

Քո համար շատ էական չի միջավայրը, դու էդ միջավայրում կարողանում ես առանձնանալ ու քո գործով զբաղվել:

Օրվա ընթացքում փորձում ես ժամեր տրամադրել ինքազարգացմանը, ինքնուսուցմանը:

StrangeLittleGirl
18.06.2014, 13:41
Օկ, պատասխանեմ, արդեն «ճիշտ պատասխաններն» էլ հետը :))
Բայց կայֆ խաղ ա, ինքդ քո մասին էլ ես լիքը բան իմանում :))

Տպավորությունա, որ նոր ես եկել ինչ որ տեղից ու պայուսակիդ մեջ ինչ կա փռել ես սեղանին՝ ակնոց, ականջակալ և այլն:
Ճիշտ այդպես :)) Առավոտյան նոր եմ էկել գործի, բայց ոչ թե պայուսակիս, այլ ձեռքիս ու գրպաններիս պարունակությունն եմ դատարկել, դեռ չեմ տեղավորել (ականջակալ, հեռախոս, ակնոց, փոքր բլոկնոտը, բայց այ բանալիներիս տրցակն ինչու սեղանին չի, էդ չեմ հասկանում): Սովորաբար գործի գալիս միշտ ամեն ինչ հանում, լցնում եմ սեղանիս, բլոկնոտիս մեջ նայում եմ՝ էդ օրն ինչ ունեմ անելու, մեյլերս եմ ստուգում, հետո նոր ամեն ինչ իրանց «տեղը դնում» (օրինակ, ականջակալն ամրացնում եմ համակարգչին):

Չուկի ասած ստեղնաշարի հետ գնացած լինելու պահն էլ. ինձ թվում էր՝ էդ դիրքում ստեղնաշարս լինում ա օրվա վերջին, երբ հրում եմ ու սկսում մի քիչ դանիերեն անել (նախորդ օրվա դանիերենի չհավաքած թաշախուստան վկա), մեկ էլ առավոտյան, երբ դեռ բլոկնոտով եմ աշխատում: Բայց փաստորեն չէ. էս պահին իմ ու ստեղնաշարիս արանքում բան չկա, բայց առաջ չեմ քաշում. ստացվում ա, որ ինձ սենց ավելի հարմար ա :))

Համակարգչի մեջ internet explore-ը ներքևի հատվածում закрепить արածա, նշանակումա ժամանակ չունես կամ հավես չունես կոմպովդ զբաղվես: Քո համար մի բան կա: Chrome-ս լինի, մեկ էլ մի քանի այլ կարևոր ծրագիր, մնացածի վրա ուշադրություն դարձնող չկա:
Հետաքրքիր ա՝ էս հարցին շատ մարդիկ անդրադարձան :)) էս ավելի շուտ երևի ձեր կոմպային հետաքրքրությունների մասին ա խոսում, քան իմ անհետաքրքրությունների: Ճիշտ եք՝ շատ զահլա չունեմ կոմպով զբաղվելու, բայց նավսյակի ասեմ. քանի որ հիմնարկի կոմպ ա, շատ չեմ էլ կարա:

Սուրճի բաժակը դատաարկ է, դա նույնպես վկայում է, որ նոր ես եկել, այլ ոչ թե ինչ որ բան էիր անում:
Բաժակը դատարկ չի, կիսով չափ լիքն ա :)) Բայց դե չի երևում, համ էլ բացառություն ա, որովհետև սուրճ սկսում եմ խմել օրվա երկրորդ կեսին:

Կնոպկով հեռախոս: Վկայում է այն մասին, որ քեզ հետաքրքրում է քո աշխատանքը ավելի շատ, ու դու ժամանակ, կամ հավես էլ չունես նորագույն գաջեթների:
Բացի ամեն ինչից, նաև բոյկոտում եմ նորագույն գաջեթները :))

StrangeLittleGirl
18.06.2014, 13:45
մի երկու բան էլ ես փորձեմ ասել. ինձ թվում է դիմացի նստողի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ես
կա տենց բան: բայց կասե՞ս ինչից իմացար :))

բայց ձանձրանում ես հաճախ ու մի աշխատանքից մյուսին ես անցնում կամ այլ՝ կարճատև զբաղմունք ես գտնում…
Հա: :)) Բայց բացի դրանից իմ աշխատանքի բնույթն էլ ա տենց. լիքը տարբեր բաներ պետք ա հասցնեմ անել օրվա ընթացքում:

թեյ ես խմել ոնց-որ, կամ կաթով մի բան՝ սուրճ կարող ա...բաժակն էլ պռնկեպռունկ լցնում ես միշտ, հա՞, գուցե դա խոսում է պերֆեկցիոնիստ- մի քիչ ալարկոտ- քաղցրասեր լինելու մասին )))
Էս մեկը լրիվ թարս ես գրել :)) Կաթ որտե՞ղ տեսար: Պռնեպռունկ էլ երբեք չեմ լցնում. միշտ կիսով չափ (դե ապարատն ա էդքան տալիս, բայց որ ուզենամ, կրկնակի դոզա կանեմ, բայց չեմ անում): Ալարկոտ-քաղցրակերությունը որտե՞ղ տեսար :))

ակնոցը, ականջակալն ու հեռախոսն իրար մոտ են, տպավերություն ա, որ հեսա կարճ ժամանակով ուզում ես դուրս գաս (որ սեղանը չես սկսել հավաքել, դրա համար եմ ասում կարճ ժամանակով, իսկ անհրաժեշտ իրերն իրար մոտ են դրված, որ չմոռանաս), կարելի է նույնիսկ խիզախել ու ենթադրությունից ենթադրություն կառուցել՝ երբեմն ցրված կամ մոռացկոտ ես լինում.
Չէ :)) Վերևում արդեն ասեցի, որ հակառակը՝ նոր եմ եկել: Ցրված ու մոռացկոտ լինում եմ (ակնոցն էսօր տանն եմ թողել), բայց դրա համար բլոկնոտ եմ պահում, ոչ թե ամեն ինչ աչքիս առաջ եմ դնում :))

StrangeLittleGirl
18.06.2014, 13:52
Լավ, փորձեմ մի քիչ համակարգված գրել:

Համակարգիչը չի կարողացել քեզ իրանով անել, դու իրան որպես գործիք օգտագործում ես, բայց չափից ավելի մեծ դեր չես տալիս: Մտածելը, ստեղծագործելը, պլանավորելը քեզ համար ավելի հեշտ ա թուղթ ու գրիչով: Սիրում ես նշումներ անել, նոթերդ ավելի լավ ընդգծելու համար:
Չէ, համակարգչով էլ եմ անում, թուղթ ու գրիչով ավելի քիչ: Մենակ մասնագիտական որոշ հարցեր են, որ թուղթ ու գրիչով եմ անում, մեկ էլ պլանավորումը: Հա, համակարգիչը որպես գործիք ա մենակ, էն էլ գործի տեղինը :))

Հեռախոսը քո համար հաղորդակցվելու միջոց ա, հիմնականում: Գուցե դրանով ուրիշ բաներ էլ անում, ասենք՝ երաժշտություն լսում: Բայց հեռախոսիդ շատ մեծ դեռ չես տալիս, ցուցամոլ չես:
Կա տենց բան :)) Բայց մեկ-մեկ ինտերնետ էլ եմ մտնում: Իմ ուղեղում դեռ չի տեղավորվում, թե մարդիկ ոնց են էդ թիթիզ հեռախոսները ման տալիս: Հեռախոսի հետ կապված մի բան էլ կա, բայց երևի ոչ մեկի մտքով չանցավ. ես հայտնի հեռախոս ջարդող եմ, դրա համար նոկիա եմ պահում, որ ուշ ջարդվի :))

Սիրում ես թեյ խմել: Բայց չես սիրում, որ թեյդ շատ տաք լինի: Սարքում բերում ես, դնում սեղանին ու սպասում որ սառի:
Չէ, սուրճ :)) Բայց դանդաղ եմ խմում, հասցնում ա սառել:

Համակարգիչը քո համար հիմնականում աշխատանքային գործիք ա: Անում ես էն, ինչ սովոր ես անել: Չես մտածում այն քեզ ավելի հարմար դարձնելու համար: Ինչ նաստրոյկաներով այն քեզ հանձնել են, տենց էլ օգտագործում ես:
Հա, սրա մասին վերևում էլ եմ գրել :))

Բրենդները քո համար կարևոր չեն: Քո համար կարևոր է ապրանքի կիրառելիությունը:
Հա :))

Սիրում ես լսել երաժշտություն:
Հա, բայց ականջակալները մենակ դրա համար չեն, դանիերենի տնայիններիս համար եմ հանում գրպանիցս:

Սիրում են ունենաս աքսեսուարներ, որոնք քեզ էս կամ էն պարագայում կպաշտպանեն: Բայց էդ հարցում էլ ձևիստ չես, չես ընկնում թանկ աքսեսուարների, դրանք անթերի պահելու հետևից: Կարևորը, որ գործիքը մոտդ լինի:
Ակնոցի մասի՞ն ես ասում: Հա, ճիշտ ես, չնայած չէի մտածել: Ինձ ավելի շատ թվում էր, որ ակնոցից կենթադրեք, որ էդ օրն արևոտ ա եղել, որովհետև դա ամեն օր չի, որ առավոտյան սեղանիս ա հայտնվում:

Քո համար շատ էական չի միջավայրը, դու էդ միջավայրում կարողանում ես առանձնանալ ու քո գործով զբաղվել:
Սա ինչի՞ց ենթադրեցիր

Օրվա ընթացքում փորձում ես ժամեր տրամադրել ինքազարգացմանը, ինքնուսուցմանը:
Մմմ, բայց էս սեղանի էղած-չեղածը լրիվ իմ պարտադիր գործի մեջ ա մտնում: Ինքնազարգացման ու ինքնուսուցման պարագաները գործի չեմ բերում հետս :))

Երևի էսքանով ավարտենք :))

Հաջորդը Չուկն ա (չնայած պիտի ասեմ, որ ինձ ահավոր դուր եկան Ռիփի պատասխանները հանդիպման ու երկարատև հիշողության հետ կապված): Մյուսներին էլ շնորհակալություն:

StrangeLittleGirl
18.06.2014, 13:54
Հա, մի բան էլ ասեմ: Բաժակիս տեքստը ֆիններեն էր, բլոկնոտիս վրա էլ Պրահան էր: Ես սիրում եմ իմ գնացած քաղաքներից-երկրներից առօրյա օգտագործման ինչ-որ բաներ ունենալ, որոնք շաբլոն սուվենիրներ չեն:

Ռեյ սամա
18.06.2014, 14:23
իր ու քո սեղանի ընդհանուր տեսքը, իրերը վրայի նման են իրար, նենց տպավորություն ա որ գրիչներիցդ մի քանիսն իր մոտ են ՃՃՃ ես իմ գրիչներն ու մատիտները մենակ նրանց եմ տալիս, ու հետ լավ հարաբերությունների մեջ եմ

Բայց բացի դրանից իմ աշխատանքի բնույթն էլ ա տենց. լիքը տարբեր բաներ պետք ա հասցնեմ անել օրվա ընթացքում:

հա, բայց էդքան գրելու, նկարելու, կարդալու համար նախատեսված իրերը միաժամանակ սեղանին պահելը մատնանշում ա՝ շուտ ես ձանձրանում ՃՃՃ

Էս մեկը լրիվ թարս ես գրել Կաթ որտե՞ղ տեսար: Պռնեպռունկ էլ երբեք չեմ լցնում. միշտ կիսով չափ (դե ապարատն ա էդքան տալիս, բայց որ ուզենամ, կրկնակի դոզա կանեմ, բայց չեմ անում): Ալարկոտ-քաղցրակերությունը որտե՞ղ տեսար
հան...դե, բաժակի եզրով հետք ա մնում, գույնը թունդ սուրճի գույն չի, տենց գույնի հետք կաթով սուրճն ու թեյն են թողնում ՃՃՃ ընդ որում հետքը շատ բարձր ա, հենց պռնկի հետ, դրա համար ասեցի քաղցրասեր (թեյը կամ սուրճը քաղցր կլինեն, էլի) ալարկոտ՝ մի անգամ շաաատ լցնես, որ սկի էլ տեղ չմնա բաժակի մեջ, որ 100 անգամ չգնաս-գաս ՃՃՃ էդ էլ պերֆեկցիոնիզմի հետ աղերսներ ունի ՃՃՃ

հա, լավ բան ես ասում բայց...դե, մեզանից ամեն մեկն իր հետ համեմատելով ա գրում, ես իրերն աչքիս առաջ եմ պահում, որովհետև նույն հաջողությամբ բլոկնոտը կկորցնեմ/կմոռանամ սառնարանում/հացի հետ կուտեմ ՃՃՃ

StrangeLittleGirl
18.06.2014, 14:45
իր ու քո սեղանի ընդհանուր տեսքը, իրերը վրայի նման են իրար, նենց տպավորություն ա որ գրիչներիցդ մի քանիսն իր մոտ են ՃՃՃ ես իմ գրիչներն ու մատիտները մենակ նրանց եմ տալիս, ու հետ լավ հարաբերությունների մեջ եմ
Աաա՜, չէ, մենք մեր ունեցվածքը չենք կիսում :)) Ուղղակի ինձ թվում ա մենք իրար ահավոր նման մարդիկ ենք:

հա, բայց էդքան գրելու, նկարելու, կարդալու համար նախատեսված իրերը միաժամանակ սեղանին պահելը մատնանշում ա՝ շուտ ես ձանձրանում ՃՃՃ
Ձանձրանալու համար նախ ժամանակ ա պետք :))

հան...դե, բաժակի եզրով հետք ա մնում, գույնը թունդ սուրճի գույն չի, տենց գույնի հետք կաթով սուրճն ու թեյն են թողնում ՃՃՃ ընդ որում հետքը շատ բարձր ա, հենց պռնկի հետ, դրա համար ասեցի քաղցրասեր (թեյը կամ սուրճը քաղցր կլինեն, էլի) ալարկոտ՝ մի անգամ շաաատ լցնես, որ սկի էլ տեղ չմնա բաժակի մեջ, որ 100 անգամ չգնաս-գաս ՃՃՃ էդ էլ պերֆեկցիոնիզմի հետ աղերսներ ունի ՃՃՃ
հա, լավ բան ես ասում բայց...դե, մեզանից ամեն մեկն իր հետ համեմատելով ա գրում, ես իրերն աչքիս առաջ եմ պահում, որովհետև նույն հաջողությամբ բլոկնոտը կկորցնեմ/կմոռանամ սառնարանում/հացի հետ կուտեմ ՃՃՃ[/QUOTE]
Էս քո իմացած հետքը չի :)) Ես միշտ լավ լվանում եմ, որ չմնա: Ուղղակի բաժակի վերին մասը շա՜տ աննշան լայնացած ու դուրս ընկած ա, դրա համար տպավորություն ա, թե հետք ա: Հա, սուրճն էլ դառը-դառն եմ խմում:

Chuk
18.06.2014, 14:50
Հաջորդը Չուկն ա (չնայած պիտի ասեմ, որ ինձ ահավոր դուր եկան Ռիփի պատասխանները հանդիպման ու երկարատև հիշողության հետ կապված): Մյուսներին էլ շնորհակալություն:
Վայ քո արա, հիմարաբար չէի կարդացել թեմայի առաջին գրառումը, չգիտեի, որ սենց պահ կա: Հիմա ի՞նչ, չամաչեմ, ու որ տուն գնամ աշխատասեղանս նկարե՞մ :oy

StrangeLittleGirl
18.06.2014, 14:52
Վայ քո արա, հիմարաբար չէի կարդացել թեմայի առաջին գրառումը, չգիտեի, որ սենց պահ կա: Հիմա ի՞նչ, չամաչեմ, ու որ տուն գնամ աշխատասեղանս նկարե՞մ :oy

Ահա, առանց ամաչելու :))

Chuk
18.06.2014, 23:31
Ֆսյո, եկա խայտառակվելու :))
Նախապես ասեմ, որ իմ փնթիության հետ Ֆոտոնը կապ չունի, չեմ թողնում սեղանիս կպնել :))

http://i.imgur.com/DEYQgDE.jpg

keyboard
18.06.2014, 23:33
Փաստորեն դու էլ ես ակումբ մտնում, պահոոոոո :think

StrangeLittleGirl
18.06.2014, 23:43
Նենց չի, որ նկարից եմ իմանում, բայց դե նկարն էլ ա մատնում. գարեջրասեր ես (երկու շշերը վկա) :)) Փաստորեն դու էլ թուղթ ու գրիչից ամբողջովին կտրված չես: Կոմպերից գլուխ հանող լուրջ մարդ ես (էն ակումբի կողքի սև քառակուսին վկա): Ծխու՞մ ես :think

Chuk
18.06.2014, 23:45

Հիմա չեմ արձագանքի, հարցերին չեմ պատասխանի, որ եթե էլի ուզող լինի, գուշակություններ անի :)

Յոհաննես
18.06.2014, 23:51
Նենց չի, որ նկարից եմ իմանում, բայց դե նկարն էլ ա մատնում. գարեջրասեր ես (երկու շշերը վկա) :)) Փաստորեն դու էլ թուղթ ու գրիչից ամբողջովին կտրված չես: Կոմպերից գլուխ հանող լուրջ մարդ ես (էն ակումբի կողքի սև քառակուսին վկա): Ծխու՞մ ես :think

Երեք շիշ է :))

Ռուֆուս
19.06.2014, 00:01
Սարսափ, էս միջավայրում ո՞նց եք կարողանում աշխատել :{

Chuk
19.06.2014, 00:02
Սարսափ, էս միջավայրում ո՞նց եք կարողանում աշխատել :{
Էնքան սարսափելի էր, որ սկսեցիր հետս դուքո՞վ խոսել :))

Ռուֆուս
19.06.2014, 00:07
Էնքան սարսափելի էր, որ սկսեցիր հետս դուքո՞վ խոսել :))

Չէ, ընդհանուր եմ ասում, Բյուրինն էլ էր նույն սարսափը :))

Շինարար
19.06.2014, 00:21
Սարսափ, էս միջավայրում ո՞նց եք կարողանում աշխատել :{

Իրոք, ես էլ շոկի մեջ ընկա:)) Իմ սեղանի վրա միակ ավելորդ բանը թաշկինակն ա, էդ էլ որովհետև պահի տակ կարող ա աչքս ինչ-որ տեղ փոշի ա տեսել, բերել եմ վռազ-վռազ սրբել, որ ավելորդ ոչինչ չխանգարի ինձ:D

Chuk
19.06.2014, 00:23
Իրոք, ես էլ շոկի մեջ ընկա:)) Իմ սեղանի վրա միակ ավելորդ բանը թաշկինակն ա, էդ էլ որովհետև պահի տակ կարող ա աչքս ինչ-որ տեղ փոշի ա տեսել, բերել եմ վռազ-վռազ սրբել, որ ավելորդ ոչինչ չխանգարի ինձ:D
Բայց ո՞վ ասեց, որ ասենք իմ սեղանին ավելորդ բան կա :))

ivy
19.06.2014, 00:25
Իրոք, ես էլ շոկի մեջ ընկա:)) Իմ սեղանի վրա միակ ավելորդ բանը թաշկինակն ա, էդ էլ որովհետև պահի տակ կարող ա աչքս ինչ-որ տեղ փոշի ա տեսել, բերել եմ վռազ-վռազ սրբել, որ ավելորդ ոչինչ չխանգարի ինձ:D

Թաշկինա՞կ։ Ես էլ կարծում էի, էլ թաշկինակ կոչվածը գոյություն չունի։

Շինարար
19.06.2014, 00:26
Թաշկինա՞կ։ Ես էլ կարծում էի, էլ թաշկինակ կոչվածը գոյություն չունի։

Յա, բա տեղն ի՞նչ են պահում, մեր գեղըմը ունի:

ivy
19.06.2014, 00:29
Յա, բա տեղն ի՞նչ են պահում, մեր գեղըմը ունի:

Դե թղթե «թաշկինակներ»։

Chuk
19.06.2014, 00:32
Յա, բա տեղն ի՞նչ են պահում, մեր գեղըմը ունի:

Հենա, իմ սեղանին դրան փոխարինողը կա: Ընդ որում երկու տարբերակի, մի հատ իմ համար, մի հատ մոնիտորիս :P

Շինարար
19.06.2014, 00:33
Դե թղթե «թաշկինակներ»։

Իսոս քեզ Քրիստոս:D

Չգիտեմ, ես պահում եմ մոտս համարյա միշտ ավանդական թաշկինակ, մտքովս էլ չէր անցել, որ դա իր դարն ապրած ապրանքատեսակ ա::oy

Chuk
19.06.2014, 00:34
Շին, մեջդ մի պահիր, գուշակիր ինչպիսին եմ ես :))

ivy
19.06.2014, 00:35
Չուկի գրքից երկու հատ ա մնացել, մեկը՝ ինձ, մեկը՝ Մեֆին :aha

Շինարար
19.06.2014, 00:38
Շին, մեջդ մի պահիր, գուշակիր ինչպիսին եմ ես :))

Երևի բազմազբաղ, մանրամասներն էլ իմ գործը չի: Շատ չգիտեմ: Չեմ սիրում մարդու տան, սեղանի, գրապարահարանի պարունակությանը շատ մանրակրկիտ նայել ու փորձել դրանով տպավորություններ կազմել, ու ավելին` չեմ սիրում, որ իմ կահ-կարասին են ոսումնասիրում ու վերլուծում, նենց որ ես էս խաղը խաղում չեմ, ախպեր ջան:

Նարե91
19.06.2014, 00:39
Chuk-ի սեղանը միայն առաջին հայացքից ա փնթի երևում: Ես կոնկրետ ոչ մի ավելորդ բան չտեսա: Էս մարդն ամեն ինչ էլ օգտագործում ա, ամեն ինչն էլ պետքական ա, ըստ իս:
Ինքը ԻՀԿ մաքրասեր ա` դատելով ճեփ -ճերմակ ստեղնաշարի մաքրությունից:
Խմել շաաատ ա սիրում:
Արագաշարժ ա, բայց մեկ-մեկ ալարում ա տեղից վեր կենա, նստում ու ժամերով մնում ա համակարգչի առջև, դրա համար ամեն ինչ կողքը կազմ պատրաստ դրած ա, որ րոպեն մեկ կնոջը չասի` էս բեր, էն բեր: :))
Սրանից էլ հետևություն, որ մարդկանց նեղություն տալ չի սիրում: Այսինքն` բարի ա: :)

ivy
19.06.2014, 00:39
Չուկը մազերը լվանում ա գրասեղանի առջև :think

Chuk
19.06.2014, 00:41
Նարեի կարծիքը չեմ կիսում, բայց ինձ շատ ա դուր գալիս էդ կարծիքը :love

Այվ, էդ ինչի՞ :o

Ռուֆուս
19.06.2014, 00:43
Թաշկինա՞կ։ Ես էլ կարծում էի, էլ թաշկինակ կոչվածը գոյություն չունի։

Գոյություն ունի, հիմա դրանք բեղավոր like a sir հիպստերներն են օգտագործում :))

http://img1.wikia.nocookie.net/__cb20130628080331/kakumeikivalvrave/images/7/76/Like_a_sir.png

ivy
19.06.2014, 00:43
Տոնուսը տեղը պահելու համար, նա գարեջուր խմելուց բացի, կարմիր չիլի ա ծամում։

ivy
19.06.2014, 00:45
Նարեի կարծիքը չեմ կիսում, բայց ինձ շատ ա դուր գալիս էդ կարծիքը :love

Այվ, էդ ինչի՞ :o

Էն հետևներում դրված սևը շամպուն չի՞։

Chuk
19.06.2014, 00:46
Էն հետևներում դրված սևը շամպուն չի՞։

Չէ :)) «թաշկինակի ժամանակակից տեսակ» :))

http://www.led.am/img/product/big/1361172597-8926.jpeg

Ռուֆուս
19.06.2014, 00:47
Շին, ինչի՞ կարմիր վարկանիշ տվիր, ես սիրում եմ հիպստերական ամեն ինչը :)) Վատ իմաստով չէի գրել :)

Chuk
19.06.2014, 00:48
Շին, ինչի՞ կարմիր վարկանիշ տվիր, ես սիրում եմ հիպստերական ամեն ինչը :)) Վատ իմաստով չէի գրել :)

Վարկանիշը անձնական հարթության երևույթ է, այն հրապարակային քննարկման ենթակա չէ, եթե իհարկե հեղինակն ինքը չի ներկայացնում քննարկման: Ստեղ մի ուրիշն ա անձնական բան ներկայացրել քննարկման, մի ամաչիր, արտահայտվիր :))

ivy
19.06.2014, 00:49
Էս դարում դեռ կարմիր վարկանիշ տվող կա՞ :think

Շին, էս ինչ հին մարդ դուրս եկար դու :))

Շինարար
19.06.2014, 00:50
Շին, ինչի՞ կարմիր վարկանիշ տվիր, ես սիրում եմ հիպստերական ամեն ինչը :)) Վատ իմաստով չէի գրել :)

Պեխն էլ ոչի՞նչ հա:D

ivy
19.06.2014, 00:50
Չիլին չիլի է՞ր։

Chuk
19.06.2014, 00:50
Տոնուսը տեղը պահելու համար, նա գարեջուր խմելուց բացի, կարմիր չիլի ա ծամում։

Այվ, էս գրառումիցդ զգացվում ա, որ բուսակեր ես :oy

ivy
19.06.2014, 00:51
Այվ, էս գրառումիցդ զգացվում ա, որ բուսակեր ես :oy

Ինչի դա ինչ ա :blin

Ռուֆուս
19.06.2014, 00:52
Պեխն էլ ոչի՞նչ հա:D

Յա, անգլիական վերև ոլորած բեղերից էլ սիրուն բա՞ն :) Համբերություն ունենայի, ինքս կաճացնեի: :)

Chuk
19.06.2014, 00:53
Ինչի դա ինչ ա :blin

Մսի կտորներ են, հատուկ ձևով պատրաստված (համարյա բաստուրմայի տեխնոլոգիան ա): Կոչվում ա ջերկի (Jerky): Գարեջրի շատ լավ զակուսկի:

Chuk
19.06.2014, 00:56
Ժող, սեղանիս էլ ի՞նչը չի հասկացվում ինչ ա: Ասեք՝ ասեմ: Կարծում եմ, որ խաղի օրենքների խախտում չի լինի: Նկարից ուղղակի էդքան էլ ամեն ինչը պարզ չի:

ivy
19.06.2014, 00:56
Էկրանը ոնց որ Մատրիքս կինոյից լիներ։
Ոնց ենք մենք տեսնում Ակումբը, իսկ ձախ կողմում՝ ոնցն է նա իրականում։

Շինարար
19.06.2014, 00:58
Յա, անգլիական վերև ոլորած բեղերից էլ սիրուն բա՞ն :) Համբերություն ունենայի, ինքս կաճացնեի: :)

Չհասցրի ջնջեմ, Հայկ ջան: Բայց երկու կանաչ վարկանիշ քեզ պարտք եմ, մեկը հիպստերի համար, չնայած ինձ չի դզում հիպստերական ոճը, մյուսն էլ պեխերի, չնայած պեխից շատ մեկ էլ միրուք չեմ սիրում:

Chuk
19.06.2014, 01:01
Չհասցրի ջնջեմ, Հայկ ջան: Բայց երկու կանաչ վարկանիշ քեզ պարտք եմ, մեկը հիպստերի համար, չնայած ինձ չի դզում հիպստերական ոճը, մյուսն էլ պեխերի, չնայած պեխից շատ մեկ էլ միրուք չեմ սիրում:

Էս դու արդեն կոնկրետ նամյոկներ ես անում, սկզբից սեղանի փնթիությունը, չնայած իբր ուրիշի կահույքին նայել ու դրանով կարծիք կազմել չես սիրում, հիմա էլ միրուքը :))

Շինարար
19.06.2014, 01:04
Էս դու արդեն կոնկրետ նամյոկներ ես անում, սկզբից սեղանի փնթիությունը, չնայած իբր ուրիշի կահույքին նայել ու դրանով կարծիք կազմել չես սիրում, հիմա էլ միրուքը :))

Թաշկինակ էլ չեք պահում մոտներդ:

Ռեյ սամա
19.06.2014, 01:16
փորձենք ՃՃՃ
տանը երեխա ունեք, ըստ ամենայնի տղա, փոքր բավականին՝ երևի մի 2-3 տարեկան. ինչ-որ մեկը մի քիչ առաջ տուն ա եկել ու հետն էլ նոութբուք ուներ /գուցե, բայց պայուսակը սեղանին ա թողել/
բոլոր անհրաժեշտ/քիչ անհրաժեշտ/«կարող ա պետք գա էլի» իրերը ձեռքի տակ են՝ կա՛մ աշխատելիս չեք սիրում տեղից վեր կենալ/ընդհատել, կա՛մ ալարում եք ՃՃՃ
սառնաշաքարի տուփ՝ ստեղ ամեն ինչ կախված ա նրանից, թե մեջինն ինչ ա...ես օրինակ նման տուփերի մեջ տարբեր մանր իրեր եմ պահում, եթե էդպես ա, ուրեմն կարող եմ ենթադրել, որ կարևորում եք մանրուքները ու հասկանում եք դրանց իմաստը. եթե հենց կոնֆետ է միջինը /ինձ թվում է ոչ/ գուցե քաղցրասեր եք...էն խաղալիքը շարիկներով՝ բոլոր մարդիկ, ում գիտեմ, որ դրանցից սիրում ու պահում են սեղանին՝ հակված են ինքնավերլուծության և երբեմն ինքնամփոփ են լինում, բայց էստեղ պնդել չեմ կարող, կիսատ-պռատ ստատիստիկ տվյալ է ընդամենը ՃՃՃ համակարգիչն օգտագործում եք ամբողջապես և բազմակողմանի՝ գործիքների պանելը ու կիսած էկրանը վկա. թղթերի հետ էլ հաճախ եք աշխատում, ընդ որում՝ շատ թղթերի, հետո դրանք սիրուն դասավորում ու հավաքում եք թղթապանակների մեջ…
էն գունավոր բանը, կրակայրիչի կողքի կիսաթափանցիկ սպիտակներն ու էն լամպանման բանը չեմ հասկանում թե ինչ են
հա, տանը նկարող ունե՞ք

Chuk
19.06.2014, 01:33
էն գունավոր բանը, կրակայրիչի կողքի կիսաթափանցիկ սպիտակներն ու էն լամպանման բանը չեմ հասկանում թե ինչ են
հա, տանը նկարող ունե՞ք

Կարծում եմ, էս մի նկարները կօգնեն :)

http://ltc-comp.co.za/images//Expansion/USB/Manhattan_161053.jpg

http://i01.i.aliimg.com/wsphoto/v0/1528047349/Edge-Children-Soft-font-b-Rubber-b-font-Safety-Anticollision-font-b-Corner-b-font-Guards.jpg

http://www.real-world-physics-problems.com/images/plasma_ball.jpg

Նկարելու պահով էլ, կարծում եմ, որ պատի նկարը նկատի ունես (http://www.akumb.am/showthread.php/65154-%D5%8A%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D6%80-%D5%AB%D5%B6%D6%84%D5%A4?p=2462854&viewfull=1#post2462854)

Նարե91
19.06.2014, 01:42
Էն ապակյա բաժակի միջի դրվածները ինձ թվաց, թե էն հոտավետ մոմերից են, էն էլ դու մի ասա` ուտելի են :))
Իսկ էն գարջրի շշի կողքի թիթեղյա տարրայի մեջ ի՞նչ կա:

Հ.Գ. ժողովո´ւրդ, բայց իրականում մի տեսակ անդուր բան ա էս ամենը, ինչ մենք հիմա անում ենք:
Ոնց որ մտնես մարդու տուն ու չտեսի նման ամեն ինչի ձեռք տաս ու հարցնես, թե ինչ ա :))
Ասենք, համոզված եմ, որ էստեղից ոչ ոք նման բան իրեն թույլ չէր տա:
Չնայած, խաղ ա էլի...թեթև տանենք :))

Chuk
19.06.2014, 01:46
Էն ապակյա բաժակի միջի դրվածները ինձ թվաց, թե էն հոտավետ մոմերից են, էն էլ դու մի ասա` ուտելի են :))
Իսկ էն գարջրի շշի կողքի թիթեղյա տարրայի մեջ ի՞նչ կա:

Հ.Գ. ժողովո´ւրդ, բայց իրականում մի տեսակ անդուր բան ա էս ամենը, ինչ մենք հիմա անում ենք:
Ոնց որ մտնես մարդու տուն ու չտեսի նման ամեն ինչի ձերք տաս ու հարցնես, թե ինչ ա :))

Նարե ջան, եթե մտնես մեկի տուն ու սենց սկսես հետաքննել, իսկապես անդուր ա, բայց կոնկրետ ստեղ մարդիկ իրանց կամքով դնում :)
Իրականում հրաշալի թեմա ա, հետո կարելի ա ավելի զարգացնել, որովհետև հրաշալի զարգացնում ա մարդու դիտողունակությունն ու տրամանաբանությունը:

Թիթեղյա տարրայի մեջ մենթոլով կոնֆետներ են, շատ ուժեղ ու սուր համով :)

Ռեյ սամա
19.06.2014, 01:48
Կարծում եմ, էս մի նկարները կօգնեն :)

http://ltc-comp.co.za/images//Expansion/USB/Manhattan_161053.jpg

http://i01.i.aliimg.com/wsphoto/v0/1528047349/Edge-Children-Soft-font-b-Rubber-b-font-Safety-Anticollision-font-b-Corner-b-font-Guards.jpg

http://www.real-world-physics-problems.com/images/plasma_ball.jpg

Նկարելու պահով էլ, կարծում եմ, որ պատի նկարը նկատի ունես (http://www.akumb.am/showthread.php/65154-%D5%8A%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D6%80-%D5%AB%D5%B6%D6%84%D5%A4?p=2462854&viewfull=1#post2462854)

ըհը՛, ավելի համոզվեցի որ համակարգչի հետ ա կապված ձեր աշխատանքը, իսկ այ եղունգկտրիչն ու էդ...մմմ...<<անկյունակները>> չհասկացա ինչի համար եք պահել...լամպը. ինքը մի քիչ փոխում ա կարծիքս՝ էն շարիկներով խաղալիքի հետ կապված (ճոճանակ ա էլի), գուցե առհասարակ հետաքրքիր իրեր ու գաջեթներ եք սիրում, USB-սիմպորտն էլ /նոր հորինեցի էդ բառը, եթե այլ կերպ ա կոչվում, ուղղեք ՃՃՃ/ կարա մատնանշի դա ՃՃՃ տենց էլի. գարեջրի մասին ասվեց, որ երկար եք նստում ու վեր չեք կենում՝ դա էլ ասվել ա արդեն...(թե չէ ինչ են անում միանգամից 2 շիշը սեղանի վրա)

Chuk
19.06.2014, 01:50
թե չէ ինչ են անում միանգամից 2 շիշը սեղանի վրա

3, ոչ թե երկու :))

Chuk
19.06.2014, 01:51
<<անկյունակները>> չհասկացա ինչի համար եք պահել
Հուշեմ... նախորդ գրառման մեջ մոտեցել էիր :)

...լամպը. ինքը մի քիչ փոխում ա կարծիքս՝ էն շարիկներով խաղալիքի հետ կապված (ճոճանակ ա էլի), գուցե առհասարակ հետաքրքիր իրեր ու գաջեթներ եք սիրում
Նախորդի ժամանակ ավելի մոտ էիր :)

Vaio
19.06.2014, 01:52
<<անկյունակները>> չհասկացա ինչի համար եք պահել...

Դրանք նոր քայլող, փոքր երեխաների համար է, որպեսզի գլխով կահույքի "սուր" անկյուններին հարվածելիս, դիպչելիս չցավա:

Նարե91
19.06.2014, 01:54
Իրականում հրաշալի թեմա ա, հետո կարելի ա ավելի զարգացնել, որովհետև հրաշալի զարգացնում ա մարդու դիտողունակությունն ու տրամանաբանությունը:

Իսկապես:
Ես նոր հիշեցի, որ ժամանակին մի խաղ էի խաղում, որն էլի զարգացնում էր դիտողունակությունն ու ուշադրությունը: Հավանաբար շատերին ծանոթ կլինի: Խառը ու տարբեր տեսակի իրերով լցված սենյակ, կողքին գրված առարկանների անուններ, որ պետք է գտնել: Ժամանակին շատ էի խաղում:
Այ քո սեղանը լրիվ կարող էր որպես էդ խաղի նյութ ծառայել :))
Բայց կարելի ա ինչ-որ տենց բան էլ մտածել ակումբի շրջանակներում: :think

Vaio
19.06.2014, 01:55
Ջեռկիի մոմենտը լավն էր, ինչը խոսում է նրա մասին, որ "քաղաքացիական" պատասխանողը պարզապես խմող չէ, այլ խմում է հաճույքով:

Ռեյ սամա
19.06.2014, 02:00
3, ոչ թե երկու :))

առավել ևս ՃՃՃ

Նախորդի ժամանակ ավելի մոտ էիր

ուրեմն ստատիստիկաս չի սխալվում և իրավունք եմ վերապահում ինձ ենթադրելու, որ հոգեբանությամբ շատ եք հետաքրքրվում ՃՃՃ

Ջեռկիի մոմենտը լավն էր, ինչը խոսում է նրա մասին, որ "քաղաքացիական" պատասխանողը պարզապես խմող չէ, այլ խմում է հաճույքով:

ու հուշում է, թե գրառումներ կատարողներից ով է ընդհանրապես սիրում գարեջուր խմել/հաճախ է խմում, ով՝ ոչ ՃՃՃ

Morg
19.06.2014, 02:07
3 շիշ գարեջրով ակումբի առաջ ժամանակդ դժվար անցկացնես, երևի պատրաստվում ես ֆուտբոլ նայես

0david0
19.06.2014, 02:07
Սովորաբար ադմինների / համակարգչով գործ անողների սեղանները միշտ էլ էս վիճակում են լինում, նենց որ նորմալա էս վիճակը ;) Սեղանից զգացվումա, թե ինչ աշխատասեր ադմին ունենք :))

Chuk
19.06.2014, 02:09
3 շիշ գարեջրով ակումբի առաջ ժամանակդ դժվար անցկացնես, երևի պատրաստվում ես ֆուտբոլ նայես

Ամենասխալ գուշակումը, որ մինչև հիմա եղել ա :))

Կյանքումս ընդամենը մի խաղի (Հայաստան-Թուրքիա) կեսն եմ նայել, էն էլ որտև համոզել էին, որ պիվա էլ կխմենք: Էլի եմ լիքը խաղերի ներկա եղել, բայց մեջքով շուռ եկած պիվա եմ խմել:

Պատճառը հասարակ ա, գիտեմ, որ սկսեմ նայել՝ տարվելու եմ: Իմ հիմիկվա տարվածություններն ինձ լրիվ հերիք են :))

հ.գ. շշերից մեկի մեջ ջուր ա, ավելի ճիշտ՝ դեռ սառույց էր:

StrangeLittleGirl
19.06.2014, 15:25
Էկա մի բան ասեմ իմ նկարի մասին, գնամ :))
Ռիփն ասում էր՝ երկարատև հիշողության թազա սխեմա եմ գտել, չեմ հասցրել ուսումնասիրել, ես էլ ասեցի՝ չէ, կարճատև ա ու հասցրել եմ :)) Ուրեմն մի քիչ առաջ նորից էդ սխեմայի հետ աշխատում էի, նոր նկատեցի, որ ներքևի մասում իսկապես երկարատև հիշողություն ա :)) Փաստորեն Ռիփը ճիշտ էր, որ չեմ հասցրել ուսումնասիրել: Սխեմայի՝ կարճատև հիշողությանը վերաբերող ինձ ծանոթ մասը նկարում չի երևում:

Chuk
19.06.2014, 17:21
Ֆսյո, եկա խայտառակվելու :))
Նախապես ասեմ, որ իմ փնթիության հետ Ֆոտոնը կապ չունի, չեմ թողնում սեղանիս կպնել :))

http://i.imgur.com/DEYQgDE.jpg

Քանի որ նոր կարծիքներ չկան, ամփոփեմ:

Սեղանին նայելով, կարծում եմ, հանգիստ կարելի է նկատել թափթփվածությունս: Բայց ստեղնաշարի, մկան, մոնիտորի մաքրությունն էլ կարող էր հուշել, որ չեմ սիրում կեղտոտ ու թափթփված միջավայր: Իրերի նման դասավորությունը ինչ-որ ժամանակ գոյանում է, հետո «ուբոռկա» եմ անում:

Էկրանին դիտմամբ եմ երկու պատուհան բացել, որ նկարով ինձ ճանաչել փորձողը հասկանա, որ համակարգիչն օգտագործում եմ և՛ աշխատանքի համար, և՛ ժամանցի:

Գարեջրի շշերն, այո, հուշում են գարեջրասիրությունս: Ջերկին պետք է որ հուշեր, որ ոչ այնքան հարբելու համար եմ խմում, այլ հաճույքի:

Եղունգկտրիչը կարող էր հուշել, որ իմ արտաքին տեսքով զբաղվելուն ժամանակ չեմ սիրում տրամադրել: Նույն եղունգ կտրելը նախընտրում եմ անել այլ բանով զբաղվելիս, օրինակ կոմպով կինո նայելու ընթացքում, որ դրա վրա լրացուցիչ ժամանակ չվատնեմ:

Գրենական պիտույքները կարող էին հուշել իմ թուլությունը գրենական պիտույքների նկատմամբ: Ես ընդհանրապես չեմ կարողանում գրենական խանութ մտնել, էս կամ էն բանն ուզում եմ, ու հետո էլ կիրառում: Սիրում եմ աշխատել թուղթ ու գրիչով, նշումներ անել, պլանավորել, մտածել, հաշվարկել գրելով: Բայց գրոտած թղթերի առատությունը կարող էր հուշել, որ ես այնքան էլ հետևողական չեմ էդ հարցում, այնքան էլ կազմակերպված չեմ անում, գրոտած թղթերս միշտ խառնում եմ, մի մասը՝ կորցնում:

Սեղանի անկյունակները սեղանիս ես, որովհետև տղաս, ով 8.5 ամսական է, կամաց-կամաց սկսում է քայլել ու կահույքի սուր անկյունները փորձում եմ դրանցով փափկացնեմ, որ կպնելուց չվնասի: Գործը դեռ լրիվ չեմ վերջացրել, դրա համար սեղանիս են: Կրակայրիչը շատերին պետք է որ սխալաբար հուշեր, որ ծխող եմ: Բայց սեղանին մոխրամանի ու սիգարետի տուփի բացակայությունը պետք է հուշեր, որ ոչ: Կրակայրիչը օգտագործել եմ նույն գործի համար, սեղանի անկյունակները կպցնում եմ ինքնակպչուն ժապավեններով, որոնց վրայի սոսինձը կրակայրիչով տաքացնում եմ, որ ավելի լավ կպնեն:

Պլազմային գունդն ու գնդիկներով «ճոճանակը» միշտ սեղանիս են, սիրում եմ գործից երբեմն շեղվել ու դրանցով զբաղվել, նյարդերը հանգստացնում են: Դրանք նաև ֆիզիկայի սիրուն խնդիրներ են:

Իսկապես աշխատելուց չեմ սիրում շատ էս ու էն կողմ գնալ, սիրում եմ, որ ամեն ինչ ձեռքիս տակ է լինում: ՄԱնավանդ որ շատ հաճախ գիշերներն եմ աշխատում ու գնալ-գալով կարող եմ խանգարել կնոջս ու տղայիս:

Երևի էսքանը: Ամենից շատ գուշակել է Ռեյ Սաման, հաջորդն ինքն է :)

ivy
19.06.2014, 17:36
Էհ դե, ես սենց չեմ խաղում :(

Ինձ ոչ ոք հաղթող չի ճանաչում :aaa

Նոյեմ
19.06.2014, 17:46
Ամենից շատ գուշակել է Ռեյ Սաման, հաջորդն ինքն է :)

Առաջարկում եմ Ռեյ Սամանին սքրինշոթ էլ անի: Տենց մի քանի անգամ ավելի շատ ինֆորմացիա կլինի հաստատ: :)

Ռեյ սամա
19.06.2014, 19:28
էհ, ս բոգոմ ՃՃՃ
որակի համար ներողություն

https://m.ak.fbcdn.net/scontent-b.xx/hphotos-xpf1/t1.0-9/10302345_314289038727050_3149453909885173349_n.jpg
https://m.ak.fbcdn.net/sphotos-c.ak/hphotos-ak-xfp1/v/t1.0-9/10357440_314289032060384_1527168895677264632_n.jpg?oh=de7c3f680761faa73d8cdc4bce52bac0&oe=541BCD2C&__gda__=1411846053_c2463fb19eade38c88de2da7cd264ad7

Ուլուանա
19.06.2014, 19:46
Անիմեի սիրահար ես։
Բժշկականում ես սովորում։
Փոքր բնակարանում ես ապրում։
Սիրում ես թեյ խմել։
Հին իրերի նկատմամբ անտարբեր չես։

Ուլուանա
19.06.2014, 19:46
Կոմպդ կարի մեքենայի վրա ա դրված, չէ՞։

Freeman
19.06.2014, 19:48
էհ, ս բոգոմ ՃՃՃ
որակի համար ներողություն

Վաղը ծեծ ես ուտելու:
Որովհետև մեդիկուսը մկնիկի տակ ես դրել :/

Ռեյ սամա
19.06.2014, 19:49
Կոմպդ կարի մեքենայի վրա ա դրված, չէ՞։

զինգեր ՃՃՃ չեմ օգտագործում, բայց լավ եմ պահում. կհետևեմ Չուկի օրինակին՝ հիմա բան չեմ ասի, վերջում կմեկնաբանեմ

Ռեյ սամա
19.06.2014, 19:50
Վաղը ծեծ ես ուտելու:
Որովհետև մեդիկուսը մկնիկի տակ ես դրել :/

դե լավ հա դու էլ ՃՃՃ պատվավոր տեղում, սեղանիս դրած ա ՃՃՃ

Մուշու
19.06.2014, 20:00
Նախ սեղանդ մաքուր ա շատ, վաուուու հավատս չի գալիս որ հավաքել ես ) դե անիմ ես սիրում, թեյ խմում ես ինչքան տեղ կա մեջդ +մի 2 բաժակ , սիրում ես նկարել , ոնց որ թե պաղպաղակ ես ուտում, բայց գինեկի գիրքը չեմ տեսնում, դաս անելու փոխարեն ակումբում ես, գյոզալ մեդիկուսը օգտագործում ես ոչ ճիշտ նպատակով :) :) սիրում ես կարել որովհետև կարի մեքենա եմ տեսնում :) ականջակալը երաժշտություն լսելու համար ա էդ էլ խոսում ա նրա մասին որ միշտ լսում ես, էլ բան չեմ ասում, + ես չեմ մասնակցում , որ արդար լինի, իմ պատասխանը հաշիվ չի )))

GriFFin
19.06.2014, 20:01
Ասեմ, ուրեմն... դու մարդ ես ով դասի գալիս ա են պահին, երբ սաղ խումբը արդեն տուն ա գնում ու քեզ ճամփին տենաում ա ու :D:D Հետո, ամենայն հավանականությամբ վաղը քնության ես մի առարկայի, որը պետականին ես տալու ( քստածի` 16ին ա ) : Ավելին ասեմ, ես նոր տիեզերքից սիգնալներ ստացա, որ քնությունդ ժամը 10:00ին ա, մեր լսարանում: Տիպ եմ էէէ :hands

Ռեյ սամա
19.06.2014, 20:03
Նախ սեղանդ մաքուր ա շատ, վաուուո հավատս չի գալիս որ հավաքել ես ) դե անիմ ես սիրում, թեյ խմում ես ինչքան տեղ կա մեջդ +մի 2 բաժակ , սիրում ես նկարել , ոնց որ թե պաղպաղակ ես ուտում, բայց գինեկի գիրքը չեմ տեսնում, դաս անելու փոխարեն ակումբում ես, գյոզալ մեդիկուսը օգտագործում ես ոչ չիշտ նպատակով :) :) սիրում ես կարել որովհետև կարի մեքենա ունես )

հա, 2 օր առաջ ստեղծագործաշինարարական աղբը հավաքեցի ՃՃՃ գիրքը հալվայով ամանի տակ ա ՃՃՃ

սիրում ես կարել որովհետև կարի մեքենա ունես
թե՞ հակառակը
լսի, բայց դու իմ մասին լիիիքը բան գիտես, արդար չի որ խաղում ես

Մուշու
19.06.2014, 20:04
լսի, բայց դու իմ մասին լիիիքը բան գիտես, արդար չի որ խաղում ես
Դրա համար էլ չեմ մասնակցում )))

Ռեյ սամա
19.06.2014, 20:05
Ասեմ, ուրեմն... դու մարդ ես ով դասի գալիս ա են պահին, երբ սաղ խումբը արդեն տուն ա գնում ու քեզ ճամփին տենաում ա ու :D:D Հետո, ամենայն հավանականությամբ վաղը քնության ես մի առարկայի, որը պետականին ես տալու ( քստածի` 16ին ա ) : Ավելին ասեմ, ես նոր տիեզերքից սիգնալներ ստացա, որ քնությունդ ժամը 10:00ին ա, մեր լսարանում: Տիպ եմ էէէ :hands

ախմախ ՃՃՃՃ :love բայց տիեզերքից սիգնալ չես կարա ստանաս, անտենա-ընդունիչների զարգացած համակարգ ունեմ միայն ես :angry

հա, քննություն...գնամ քնեմ ՃՃՃ

GriFFin
19.06.2014, 20:06
ախմախ ՃՃՃՃ :love բայց տիեզերքից սիգնալ չես կարա ստանաս, անտենա-ընդունիչների զարգացած համակարգ ունեմ միայն ես :angry

հա, քննություն...գնամ քնեմ ՃՃՃ

Իմոնք ուրիշ տեղից են աճում, եսել գնացի, Ձեզ բարի ժամանց :hands

Ուլուանա
19.06.2014, 20:06
Ժողովուրդ, մի օֆֆտոպեք, էլի։

ivy
19.06.2014, 20:07
Օգտագործում ես կենցաղային կամ հնացած առարկաները նաև այլ նպատակներով: Օրինակ՝ բանկաները որպես գրչամաններ:
Աջ կողմում փայտից սարքած ինչ-որ հետաքրքիր առարկա կա, հավանաբար՝ ինքնաշեն: Պատին էլ ոնց ոոր թե նման մի բան կա: Կարող եմ ենթադրել, որ դու կամ ընտանիքիդ անդամները սիրում եք բնական նյութերով իրեր պատրաստել:

Մեկ էլ սովորություն ունես հագուստդ կախել աթոռին:

ivy
19.06.2014, 20:10
Քնում ես հենց «կարի մեքենա-գրասեղանի» կողքին:

Ռեյ սամա
19.06.2014, 20:16
Պատին էլ ոնց ոոր թե նման մի բան կա:

պատի՞ն, հմ... էս նկարի վրա (http://www.akumb.am/showthread.php/65154-%D5%8A%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D6%80-%D5%AB%D5%B6%D6%84%D5%A4) երևում ա ընդհանուր

Ռեյ սամա
19.06.2014, 20:21
որոշեցի պատասխանեմ,
հանգիստ սրտով գնամ քնեմ ՃՃՃ

Անիմեի սիրահար ես։
Բժշկականում ես սովորում։
Փոքր բնակարանում ես ապրում։
Սիրում ես թեյ խմել։
Հին իրերի նկատմամբ անտարբեր չես։

բոլորը ճիշտ է, բացի փոքր բնակարանից, մեծ ա տունը բավականին

Օգտագործում ես կենցաղային կամ հնացած առարկաները նաև այլ նպատակներով: Օրինակ՝ բանկաները որպես գրչամաններ:
Աջ կողմում փայտից սարքած ինչ-որ հետաքրքիր առարկա կա, հավանաբար՝ ինքնաշեն: Պատին էլ ոնց ոոր թե նման մի բան կա: Կարող եմ ենթադրել, որ դու կամ ընտանիքիդ անդամները սիրում եք բնական նյութերով իրեր պատրաստել:

Մեկ էլ սովորություն ունես հագուստդ կախել աթոռին:

աջ կողմինը լուսամփոփ է, մարդ է ծառից կախված, աթոռակը տակից գցում ես՝ լույսը վառվում է, դա նվեր է, ես չեմ սարքել. հա, բանկաներն հարմար են, գրիչախառախուռան էնքան շատ ա, որ ոչ մի գրչատուփ դրան չի դիմանա
ես էդտեղ չեմ քնում ՃՃՃ

Նոյեմ
19.06.2014, 21:10
1. Աջլիկ ես, մկնիկի դիրքից: (Հանցագործին գտնելու համար էս էլ քիչ պայման չի :)) )

2. Միջին հասակ ունես: Քանի որ աթոռից հեռու ես, ուրեմն կանգնած ես նկարել: Ու նկարի դիրքից ելնելով՝ շատ բարձրահասակ չես:

3. Դժվար անիմե էկրանին տղա դներ, աղջիկ ես, հետո էլ էկրանի Shushok-ը: (Հայտնագործություն :)) )

4. Կոմպի մոտ հաց ուտելը կարա 2 բան նշանակի
ա. մարդը քննաշրջանի մեջ ա, ու էլեկտրոնային ա պարապում
բ. կոմպից կախվածություն ունենալու , ժամանակը վատ տնօրինելու մասին ա խոսում: Էս զուտ իմ փորձից ելնելով եմ ասում: (Վախտին ես էլ էի տենց անում, հիմա ՝չէ):

5. Նաուշնիկները կոմպի մոտ պահելը կարա նշանակի, որ սենյակում քեզնից բացի ուրիշ մարդ էլ ա քնում: Որ մինչև ուշ կոմպի առաջ մնաս, չխնգարես

6. Մեդիկուս, ուրեմն բշկական:

7. Մատիտներ, մկրատ, ինչ-որ ճյուղ աջ անկյունում: Աչքիս ստեղծագործող մարդ ա: Նկարել, ձեռքով ինչ-որ բան սարքել: Կամ էլ մատիտը բժկականի բջիջ բան նկարելու համար կարա լինի, ուղղակի շատ գույներ ա :think

8. Նոթատետր նշումների համար: Էս ամենայն հավանականությամբ խոսում ա պատասխանատվության զգացողության առկայության մասին:

Այսպիսով՝ բժկականի ուսանողուհի, աջլիկ, միջին հասակի, անիմե սիրող,նկարող,երազող, կոմպի մոտ շատ նստող, քննաշրջանի մեջ գտնվող:

Հ.գ. Ուշադիր չնայեցի՝ ով ինչ ա գրել, երևի կրկնվեցի:

GriFFin
19.06.2014, 21:11
որոշեցի պատասխանեմ,
հանգիստ սրտով գնամ քնեմ ՃՃՃ

բոլորը ճիշտ է, բացի փոքր բնակարանից, մեծ ա տունը բավականին

աջ կողմինը լուսամփոփ է, մարդ է ծառից կախված, աթոռակը տակից գցում ես՝ լույսը վառվում է, դա նվեր է, ես չեմ սարքել. հա, բանկաներն հարմար են, գրիչախառախուռան էնքան շատ ա, որ ոչ մի գրչատուփ դրան չի դիմանա
ես էդտեղ չեմ քնում ՃՃՃ
Իսկ ո՞վ ա հաղթել:think

Նոյեմ
19.06.2014, 21:14
որոշեցի պատասխանեմ,
հանգիստ սրտով գնամ քնեմ ՃՃՃ

բոլորը ճիշտ է, բացի փոքր բնակարանից, մեծ ա տունը բավականին
ՃՃՃ

էէէ, չհասցրի :)) ես , օրինակ, բոլորը չեմ կարդացել :))

Կարևոր: Ժողովուրդ, Եկեք սենց անենք, նկար քցողը ընթացքում ոչ մի մեկնաբանություն չի գրում: ՀԵրթով չենք գրում որնա ճիշտ, որը՝ սխալ: Թող բոլորը գրեն, նոր վերջում մի հատ ամփոփող գրառումով նկար դնողը գրի:

Yellow Raven
19.06.2014, 21:18
Կներեք օֆֆտոպի համար, ուղղակի ձեր դեսքթոփները տեսնելուց չդիմացա :))

True desktop

http://oi58.tinypic.com/win3ic.jpg

StrangeLittleGirl
19.06.2014, 21:20
Վաղը ծեծ ես ուտելու:
Որովհետև մեդիկուսը մկնիկի տակ ես դրել :/
Մեր վախտով մարդիկ կային, որ ճղում-գցում էին :))
Մեդիկուսի առկայությունը սեղանին նշանակում ա, որ նկարի տերը հետևում ա համալսարանի անցուդարձին կամ էլ խմբագրակազմում ծանոթ ունի :)) Համ էլ պրոկրաստինացիայի հարմար աղբյուր ա քննաշրջանում:

Թեյը քեզ համար կոֆեինի դոզա չի, ուղղակի հաճույք ա: Ստեղ սաղ ասում են՝ նկարել սիրում ես, ես էլ որ չիմանայի հինգերորդ կուրս ես, կմտածեի՝ հիստ կամ պաթանատ ես անում :))

Freeman
19.06.2014, 21:27

ախր էս իմ սարքած վերջին համարն ա)
Ժող, մի քանի կանոն եմ առաջարկում՝
1.ամեն գուշակող մի գրառման իրավունք ունի, վերջում հեղինակը հերթով սաղին պատասխանում ա:
2. հեղինակն իրավունք ունի տեղադրել նաև իր տանեցիներից մեկի աշխատասենյակը: Որովհետև շատերը իրար ճանաչում են ու սենց իմաստ չի ունենա խաղալը: Օրինակ ես չեմ կարա մասնակցեմ, որովհետև առանց նկարները նայելու էլ ավելի շատ բան գիտեմ Ռեյի մասին, քան նայողները կարան ասեն:

StrangeLittleGirl
19.06.2014, 21:33

Տանտիրոջս սենյակը տեղադրե՞մ :D
Ռուբ, բայց չէ, իրոք հավես ա, իմ մասին էդքան բան գիտեն, բայց ահագին լավ բացահայտումներ արեցին, դուրս էկավ:

Freeman
19.06.2014, 21:35
Տանտիրոջս սենյակը տեղադրե՞մ :D
Ռուբ, բայց չէ, իրոք հավես ա, իմ մասին էդքան բան գիտեն, բայց ահագին լավ բացահայտումներ արեցին, դուրս էկավ:
Պատկերացրու ինչքան հավես կլինի, որ Չուկը Ֆոտոնի մասին տեղադրի, որ քո տանտիրոջ մասին չիմանալով նենց բաներ բացահայտեն, որ դու էլ չգիտեիր, որ Ռեյն իրա դաժան քրոջ մասին տեղադրի :դ

Նոյեմ
19.06.2014, 21:35
Եկեք նոր կանոնները ամփոփենք, սենց բազար ա դառնում:

1. Յուրաքանչյուր մասնակից 1 գրառման իրավունք ունի:
2. Բոլոր փաստարկները պետք ա հիմնավորված լինեն:
3. Մարդիկ, ովքեր իրար շատ լավ են ճանաչում չեն գրառում, տենց խաղը անկապ ա:
4. Կարելի ա դնել նաև երրորդ անձի նկար, ում ակումբում ոչ ոք չի ճանաչի:
2. Նկար դնողը վերջում ամփոփում ա , գրում ա ճիշտ պատասխանները, որոշում հաղթողին:

StrangeLittleGirl
19.06.2014, 21:37

3-րդ կետի հետ համաձայն չեմ, որովհետև շատ լավ ճանաչելը հարաբերական ա:

Freeman
19.06.2014, 21:38
Եկեք նոր կանոնները ամփոփենք, սենց բազար ա դառնում:

1. Յուրաքանչյուր մասնակից 1 գրառման իրավունք ունի:
2. Բոլոր փաստարկները պետք ա հիմնավորված լինեն:
3. Մարդիկ, ովքեր իրար շատ լավ են ճանաչում չեն գրառում, տենց խաղը անկապ ա:
4. Կարելի ա դնել նաև երրորդ անձի նկար, ում ակումբում ոչ ոք չի ճանաչի:
2. Նկար դնողը վերջում ամփոփում ա , գրում ա ճիշտ պատասխանները, որոշում հաղթողին:

Մոդերատորը թող էս ավելացնի առաջին գրառման մեջ)
նու, եթե 4-րդ կետին դեմ չեք)

Նոյեմ
19.06.2014, 21:40
4րդին դե՞մ , ինչու՞:

Բյուրակն, գիտե՞ս ինչ ի նկատի ունեմ՝ շատ ծանոթ ասելով:

օր՝ Բժշկականում ես սովորում, 4-րդ կուրս ես: Նենց փաստարկ չբերել, որը ոչ թե նկարից ենք հասկացել, այլ ուղղակի գիտեինք:

insider
19.06.2014, 21:46
Հնարավորություն տրվի նաև նկարը ուղարկել մոդերին ու մոդերը տեղադրի: Ճանաչել չճանաչելու հարցը կլուծվի ու բացի բնութագրելուց, վերջում էլ նաև փորձել գուշակել, թե ում սենյակն է: Էդ ժամանակ օբյեկտիվ կլինի:

Նոյեմ
19.06.2014, 21:48
Հնարավորություն տրվի նաև նկարը ուղարկել մոդերին ու մոդերը տեղադրի: Ճանաչել չճանաչելու հարցը կլուծվի ու բացի բնութագրելուց, վերջում էլ նաև փորձել գուշակել, թե ում սենյակն է: Էդ ժամանակ օբյեկտիվ կլինի:

Կրքերը սկսում են թեժանալ :)) Շատ լավ միտք ա:

StrangeLittleGirl
19.06.2014, 21:48
4րդին դե՞մ , ինչու՞:

Բյուրակն, գիտե՞ս ինչ ի նկատի ունեմ՝ շատ ծանոթ ասելով:

օր՝ Բժշկականում ես սովորում, 4-րդ կուրս ես: Նենց փաստարկ չբերել, որը ոչ թե նկարից ենք հասկացել, այլ ուղղակի գիտեինք:
Հասկանում եմ, բայց կարելի ա կանոնը տենց սարքել, թե՝ նենց բաներ չասել, որոնք նկարից չես իմացել: Որտև ասում եմ՝ ծանոթ լինելու հարցը շատ դժվար ա որոշելը: Օրինակ ես գիտեմ, որ Ռեյը, Ռուբը, Լիզն ու Մուշուն նույն կուրսից են, բայց Լիզին շատ ավելի լավ եմ ճանաչում, քան մնացածներին, Ռուբենին մի քիչ գիտեմ, իսկ Ռեյին ու Մուշուին ավելի շատ չգիտեմ, քան մնացած ակումբցիները: Ու հիմա ո՞նց որոշենք, թե ում ինչքան եմ ճանաչում:
Կամ տես, նույն իմ նկարի դեպքում: Չուկը, որ հազար տարի ա ինձ գիտի, ոչ մի նենց բան չասեց, որ իսկապես գիտի, մենակ էն բաները, որոնք նկարից էին երևում:

StrangeLittleGirl
19.06.2014, 21:49
Հնարավորություն տրվի նաև նկարը ուղարկել մոդերին ու մոդերը տեղադրի: Ճանաչել չճանաչելու հարցը կլուծվի ու բացի բնութագրելուց, վերջում էլ նաև փորձել գուշակել, թե ում սենյակն է: Էդ ժամանակ օբյեկտիվ կլինի:

հա՜, հրաշալի կլինի :)

Ուլուանա
19.06.2014, 22:08
insider–ի առաջարկն ինձ էլ դուր եկավ։ Կարելի ա տենց անանուն նկարը դնել, գուշակողներից ամեն մեկը բացի դիտարկումներ անելուց, կարող է նաև վերջում գրել, թե, իր կարծիքով, ում է պատկանում տվյալ նկարը։ Բայց հիմնական նպատակը նկարի տիրոջը գուշակելը չլինի, էդպես իմաստը լրիվ փոխվում է, դառնում մյուս բոլոր խաղերի նման։ Համ էլ գուշակելու համար գոնե մի քիչ պիտի ճանաչես տիրոջը, իսկ ուղղակի տեսած իրերի հիման վրա եզրակացություններ անել ամեն մարդ էլ կարող է։ Մի խոսքով՝ հաղթողը որոշվի արված ճիշտ դիտարկումների քանակի ու որակի հիման վրա։

Հիմա ի՞նչ կանոններ ավելացնեմ առաջին գրառման մեջ։

Նոյեմ
19.06.2014, 22:12

1. Յուրաքանչյուր մասնակից միայն մի գրառում է անում:
2. ՀԵտո կարանք նաև ժամանակը սահմանենք: Ասենք, մի նկարը մի ամբողջ օր թողնել, նո՞ր ճիշտ պատասխանը դնել:

Freeman
19.06.2014, 22:12
insider–ի առաջարկն ինձ էլ դուր եկավ։ Կարելի ա տենց անանուն նկարը դնել, գուշակողներից ամեն մեկը բացի դիտարկումներ անելուց, կարող է նաև վերջում գրել, թե, իր կարծիքով, ում է պատկանում տվյալ նկարը։ Բայց հիմնական նպատակը նկարի տիրոջը գուշակելը չլինի, էդպես իմաստը լրիվ փոխվում է, դառնում մյուս բոլոր խաղերի նման։ Համ էլ գուշակելու համար գոնե մի քիչ պիտի ճանաչես տիրոջը, իսկ ուղղակի տեսած իրերի հիման վրա եզրակացություններ անել ամեն մարդ էլ կարող է։ Մի խոսքով՝ հաղթողը որոշվի արված ճիշտ դիտարկումների քանակի ու որակի հիման վրա։

Հիմա ի՞նչ կանոններ ավելացնեմ առաջին գրառման մեջ։

Եկեք նոր կանոնները ամփոփենք, սենց բազար ա դառնում:

1. Յուրաքանչյուր մասնակից 1 գրառման իրավունք ունի:
2. Բոլոր փաստարկները պետք ա հիմնավորված լինեն:
3. Մարդիկ, ովքեր իրար շատ լավ են ճանաչում չեն գրառում, տենց խաղը անկապ ա:
4. Կարելի ա դնել նաև երրորդ անձի նկար, ում ակումբում ոչ ոք չի ճանաչի:
2. Նկար դնողը վերջում ամփոփում ա , գրում ա ճիշտ պատասխանները, որոշում հաղթողին:
Սրանք, պլյուս ինսայդերինը, պլյուս քննարկումների ջնջի, Ռեյից գլուխ հանենք, հետո մոդերատորը/պատասխանատուն կընտրի ինչ որ մեկին, ով նկար կուղարկի

Ուլուանա
19.06.2014, 22:15
Ճիշտն ասած՝ ես սպասում եմ, որ Նոյեմը վերջնական որոշումը կայացնի՝ հաշվի առնելով, որ թեմայի հեղինակն ինքն ա :))։
Նոյեմ, բա էն մինչև էդ նշածդ կանոնները հե՞չ :unsure։

Մուշու
19.06.2014, 22:26
Մի բան էլ ես հարցնեմ , ամանակի հետ կապված: Ինչքան ժաման կտրամադրվի ամեն նկարի համաի? Ես ոնց որ չեմ հասցնում մասնակցեմ :(

Նոյեմ
19.06.2014, 22:32
Ճիշտն ասած՝ ես սպասում եմ, որ Նոյեմը վերջնական որոշումը կայացնի՝ հաշվի առնելով, որ թեմայի հեղինակն ինքն ա :))։
Նոյեմ, բա էն մինչև էդ նշածդ կանոնները հե՞չ :unsure։

Չէ, սաղ մեջ: Հիմա ամփոփենք:

1. Մասնակիցը մոդերատորին է ուղարկում 2 կամ 3 նկար:
ա. Գրասեղան
բ. Սքրինշոթ
գ. Ցանկալի է նաև սենյակից մի հատված

2. Նկարը դրվում է որպես կանոն 1 օր տևողությամբ:

3. Մնացած մասնակիցները կարող են տվյալ նկարի վերաբերյալ միայն մի գրառում կատարել:

4. Բոլոր փաստարկները պետք է հիմնավորված լինեն:

5. Ցանկալի ա փաստարկները կետերով գրել, ոնց որ ես էի վերևում գրել:

6. Նկար ուղարկողը ժամկետից հետո ուղարկում է ճիշտ պատասխանները: Ամենաշատ ճիշտ պատասխան տված մասնակիցը ճանաչվում է հաղթող:

Ոնց որ բան պակաս չի:

Chuk
19.06.2014, 22:42
Իսկ իմանու՞մ ենք, թե ու՞մ գրասեղանն ա: Թե՞ անոնիմ ա

Նոյեմ
19.06.2014, 22:42
Իսկ իմանու՞մ ենք, թե ու՞մ գրասեղանն ա: Թե՞ անոնիմ ա

Անոնիմ ավելի հավես կլինի: Բայց էդ դեպքում հաղթողը որ ուղարկի, սաղ կիմանան էլի՝ ով ա հաղթողը :))

Նոյեմ
19.06.2014, 22:46
Էս պահը բայց պետք ա որոշել:
Ոնց կարա լինի, որ համ անոնիմ լինի, համ էլ մասնակիցը մոտիվացվի ճիշտ պատասխաններ ուղարկի :think

Իսկ եթե հայտարարվի հաղթողի անունը, բայց նկար կարա ուղարկի մոդերատորին ով որ ուզում ա՞

StrangeLittleGirl
19.06.2014, 22:46
Անոնիմ ավելի հավես կլինի: Բայց էդ դեպքում հաղթողը որ ուղարկի, սաղ կիմանան էլի՝ ով ա հաղթողը :))

Է հաղթողը թող չուղարկի, հաղթողը թող ընտրի՝ ով ուղարկի, թաքուն էդ մարդու ականջին ասի:

Նոյեմ
19.06.2014, 22:47
Է հաղթողը թող չուղարկի, հաղթողը թող ընտրի՝ ով ուղարկի, թաքուն էդ մարդու ականջին ասի:
Նույն վարյկանին նույն բանը գրեցինք :))

Բայց հավես ասեցիր, հաղթողն ա որոշում, թե ով ուղարկի: ՈՒ հաղթողի ասածը օրենք ա :))

Ռեյ սամա
20.06.2014, 02:30
1. Աջլիկ ես, մկնիկի դիրքից: (Հանցագործին գտնելու համար էս էլ քիչ պայման չի :)) )

ամբիդեքստեր եմ, երկու ձեռքս էլ օգտագործում եմ, ասում են՝ փոքր ժամանակ ձախլիկ եմ եղել, հետո ուղեղիս աջ կիսագունդը չի դիմացել աշխարհի ագրեսսիային ու բռնատիրական-տոտալիտար ձախասֆերիկ կառավարմանը

2. Միջին հասակ ունես: Քանի որ աթոռից հեռու ես, ուրեմն կանգնած ես նկարել: Ու նկարի դիրքից ելնելով՝ շատ բարձրահասակ չես:

1,63 երևի, միջին ա էլի, բայց հետաքրքիր ես մտածում, եթե հաշվի չառնենք, որ աթոռին կանգնած կարող էի նկարել :P

3. Դժվար անիմե էկրանին տղա դներ, աղջիկ ես, հետո էլ էկրանի Shushok-ը: (Հայտնագործություն :)) )

այ էս մեկը չէ ՃՃՃ անիմե սիրում ենք բոլորս, թեման ՝ սուորդ արթ օնլայն, եղբայրս ա միացրել, ես եթե դնելու լինեի, մի ուրիշ բան կդնեի, Shushok-ը
Ռեյն իրա դաժան քրոջ մասին տեղադրի :դ այ էս «դաժան» քրոջս թղթապանակն ա /ես քեզկասեմ ով ա դաժան, Ֆրիմեն տղա, երբ մի քանի մանգա հայտնվեն Ակումբում/

4. Կոմպի մոտ հաց ուտելը կարա 2 բան նշանակի
ա. մարդը քննաշրջանի մեջ ա, ու էլեկտրոնային ա պարապում
բ. կոմպից կախվածություն ունենալու , ժամանակը վատ տնօրինելու մասին ա խոսում: Էս զուտ իմ փորձից ելնելով եմ ասում: (Վախտին ես էլ էի տենց անում, հիմա ՝չէ):

մ...ստեղ միանշանակ չես ասի...ես սիրում եմ ռացիոնալ օգտագործել ժամանակը՝ ուտում եմ կարդալիս, կարդում երաժշտություն լսելով, էդ ամենը ինձ ամենահարմար ու սիրելի վայրում՝ անկախ դրա տեղադրությունից ՃՃՃ սենց էլի...էս պարագայում ավելի շատ ուրիշ պահ էր՝ համարյա միշտ մի բան խմում/ծամում եմ, տվյալ դեպքում թեյ՝ հալվայով, վայելում եմ էլի

5. Նաուշնիկները կոմպի մոտ պահելը կարա նշանակի, որ սենյակում քեզնից բացի ուրիշ մարդ էլ ա քնում: Որ մինչև ուշ կոմպի առաջ մնաս, չխնգարես

այ էս մեկը վերջն էր ՃՃՃ էն անկողինը, որ երևում ա եզրից, տատիկինս ա, բայց ինքն հիմա ստեղ չի, ու այնուամենայնիվ ես ականջակալը բերել էի, որ միացնեի, հետո հասկացա, որ իմաստ չկա ՃՃՃ

6. Մեդիկուս, ուրեմն բշկական:

7. Մատիտներ, մկրատ, ինչ-որ ճյուղ աջ անկյունում: Աչքիս ստեղծագործող մարդ ա: Նկարել, ձեռքով ինչ-որ բան սարքել: Կամ էլ մատիտը բժկականի բջիջ բան նկարելու համար կարա լինի, ուղղակի շատ գույներ ա :think

8. Նոթատետր նշումների համար: Էս ամենայն հավանականությամբ խոսում ա պատասխանատվության զգացողության առկայության մասին:

Այսպիսով՝ բժկականի ուսանողուհի, աջլիկ, միջին հասակի, անիմե սիրող,նկարող,երազող, կոմպի մոտ շատ նստող, քննաշրջանի մեջ գտնվող:

Հ.գ. Ուշադիր չնայեցի՝ ով ինչ ա գրել, երևի կրկնվեցի:

նոթատետրում պլաններ, ընթացիկ գրառումներ, տենց բաներ չեմ անում ՃՃՃ նկարում եմ. էդտեղ ա, որովհետև մի քանի դուրսգրում էի արել նայածս անիմեյից.
հա...մենք միշտ քննաշրջանի մեջ ենք ՃՃՃ

Ռեյ սամա
20.06.2014, 02:36
Մեր վախտով մարդիկ կային, որ ճղում-գցում էին :))
Մեդիկուսի առկայությունը սեղանին նշանակում ա, որ նկարի տերը հետևում ա համալսարանի անցուդարձին կամ էլ խմբագրակազմում ծանոթ ունի :)) Համ էլ պրոկրաստինացիայի հարմար աղբյուր ա քննաշրջանում:

Թեյը քեզ համար կոֆեինի դոզա չի, ուղղակի հաճույք ա: Ստեղ սաղ ասում են՝ նկարել սիրում ես, ես էլ որ չիմանայի հինգերորդ կուրս ես, կմտածեի՝ հիստ կամ պաթանատ ես անում :))

պատասխան՝

ախր էս իմ սարքած վերջին համարն ա)
ճշգրտում՝ մենակ քո՞ ))) ես միշտ եմ հիստ կամ պաթանատ անում )))))) հա, թեյ/սուրճ սիրում եմ, դանդաղ ու հավեսով եմ խմում )))

հիմա հաղթողին գրե՞մ, թե՞ էստեղ հրապարակավ ասեմ ով ա հաղթել

Ուլուանա
20.06.2014, 04:13
հիմա հաղթողին գրե՞մ, թե՞ էստեղ հրապարակավ ասեմ ով ա հաղթել
Դե, հաղթողի անունը հո չի նախատեսվում գաղտնի պահել։ Դու հաղթողի անունն էստեղ գրի, հաղթողը կընտրի, թե ով դնի հաջորդը, բնականաբար, նամակով՝ ականջին :)։

Ռեյ սամա
20.06.2014, 08:53
Դե, հաղթողի անունը հո չի նախատեսվում գաղտնի պահել։ Դու հաղթողի անունն էստեղ գրի, հաղթողը կընտրի, թե ով դնի հաջորդը, բնականաբար, նամակով՝ ականջին :)։

հաղթողը Նոյեմն ա ))))

Ուլուանա
20.06.2014, 17:53
Նոր կանոններն ավելացրել եմ առաջին գրառման մեջ։ Բայց դեռ պիտի որոշենք, թե որքան ժամանակ տրվի նկարի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելուն։ Առաջարկում եմ երկու օր։

Նոյեմ
20.06.2014, 22:28
հաղթողը Նոյեմն ա ))))

Օ՜յ :love Հիմա ե՞ս պիտի ասեմ, թե ով նկար դնի: Ու անձնական նամակո՞վ:

Նոյեմ
20.06.2014, 22:29
Նոր կանոններն ավելացրել եմ առաջին գրառման մեջ։ Բայց դեռ պիտի որոշենք, թե որքան ժամանակ տրվի նկարի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելուն։ Առաջարկում եմ երկու օր։

Լավ, եկեք 2 օր ընտրենք, ընթացքում կերևա, եթե դա երկար լինի կկրճատենք կամ՝ հակառակը:

StrangeLittleGirl
20.06.2014, 22:36
Լավ, եկեք 2 օր ընտրենք, ընթացքում կերևա, եթե դա երկար լինի կկրճատենք կամ՝ հակառակը:

Հա, երկու օրը լավ ա :)) Ստեղ զբաղված մարդիկ կան, որ օր ա լինում՝ չեն հասցնում մտնել, ինչու՞ իրանց զրկենք:

Ուլուանա
21.06.2014, 16:55
Նոյեմ, ու՞ր ես կորել... :unsure

Նոյեմ
22.06.2014, 19:52
Նոյեմ, ու՞ր ես կորել... :unsure

Կներեք, որ խաղը կանգնեցրել էի: 2 օր ինտերնետ չեմ մտել :( Արդեն ասել եմ, թե ով պետք է նկար ուղարկի: :)

Sambitbaba
22.06.2014, 19:59
Ժողովուրդ, ինձ թվու՞մ է, թե՞ վերնագրի մեջ իրոք սխալ կա: Միգուցէ ուղղվի՞...

Նոյեմ
22.06.2014, 20:13
Ժողովուրդ, ինձ թվու՞մ է, թե՞ վերնագրի մեջ իրոք սխալ կա: Միգուցէ ուղղվի՞...
Իմաստայի՞ն սխալ:

Ուլուանա
23.06.2014, 01:33
Իմաստայի՞ն սխալ:
Չէ, իմաստային չէր. «ինչպիսինն եմ ես» արտահայտության մեջ էր սխալը. պիտի լիներ «ինչպիսին եմ ես»։ Ուղղել եմ արդեն։ Ենթադրում եմ, որ Սամբիթբաբան էլ դա նկատի ուներ։

Sambitbaba
23.06.2014, 07:30
Չէ, իմաստային չէր. «ինչպիսինն եմ ես» արտահայտության մեջ էր սխալը. պիտի լիներ «ինչպիսին եմ ես»։ Ուղղել եմ արդեն։ Ենթադրում եմ, որ Սամբիթբաբան էլ դա նկատի ուներ։

Ճիշտ ես, Ան ջան::) Վաղուց եմ նկատում, որ արդեն այնքան հաճախ է սկսել օգտագործվել "ինչպիսիննը", որ շատերի համար ադեն լրիվ ընդունելի է դարձել: Արդեն համարյա այնպես, ինչպես... "նա-մանավանդ"-ը...

Ներողություն, որ քիթս խոթեցի, բայց ինքս, օրինակ, շատ ուրախ կինեի, եթե իմ սխալներն ուղղեին... Ես էլ շատ եմ կաղում քերականությունից` շատ լավ գիտեմ այդ: Եվ կարծում եմ, մենք այստեղ հնարավորություն ունենք հեշտությամբ օգնել մեկմեկու լրացնել մեր թերի տեղերը:

Իհարկե, նկատի չունեմ, որ հիմա էլ ամեն ինչ թողնենք, զբաղվենք աջուձախ մեկմեկու խորհուրդներ տալով, բայց կարծում եմ, որ հաճախակի կրկնվող սխալների մասին ուղղակի անհրաժեշտ է ասել: Քանզի մենք կարող ենք մեկմեկուց ինչպես ճիշտը, այնպեսէլ սխալը սովորել::)

Նոյեմ
23.06.2014, 13:02
Ճիշտ ես, Ան ջան::)
Իհարկե, նկատի չունեմ, որ հիմա էլ ամեն ինչ թողնենք, զբաղվենք աջուձախ մեկմեկու խորհուրդներ տալով, բայց կարծում եմ, որ հաճախակի կրկնվող սխալների մասին ուղղակի անհրաժեշտ է ասել: Քանզի մենք կարող ենք մեկմեկուց ինչպես ճիշտը, այնպեսէլ սխալը սովորել::)

Պահո Ճ թեթև տար) Ու շնորհակալություն ուղղման համար: :B

Ռեյ սամա
23.06.2014, 14:40
չեղավ ժողովուրդ, մեռցրինք թեման. ավելի լավ էր հին կանոնները մնային, խաղայինք նորմալ

Նոյեմ
23.06.2014, 15:31
չեղավ ժողովուրդ, մեռցրինք թեման. ավելի լավ էր հին կանոնները մնային, խաղայինք նորմալ

Ուղարկել եմ, թե ով պետք ա նկար դնի, ռեակցիա չկա առայժմ ՃՃ

Նոյեմ
23.06.2014, 15:33
Անանունի պահն ա աչքիս խաղը կանգնեցնում: :think

Chuk
23.06.2014, 15:35
Առաջարկում եմ մի փոքր փոխել ձևը: Ոչ թե մոդերատորը կամ խաղը կազմակերպողն է ընտրում նկարն ուղարկողին, այլ ով ուզում է մասնակցել, ուղարկում է, վարողն էլ դրանք իրար հետևից դնում է (սկզբից մեկը, մի քանի օր գուշակում են, հետո մյուսը):

Ռեյ սամա
23.06.2014, 15:36
Անանունի պահն ա աչքիս խաղը կանգնեցնում: :think

դանդաղ ա շատ. դու ասես, իրեն ասեն, ինքը նկարի, դնի...

Նոյեմ
23.06.2014, 15:54
Առաջարկում եմ մի փոքր փոխել ձևը: Ոչ թե մոդերատորը կամ խաղը կազմակերպողն է ընտրում նկարն ուղարկողին, այլ ով ուզում է մասնակցել, ուղարկում է, վարողն էլ դրանք իրար հետևից դնում է (սկզբից մեկը, մի քանի օր գուշակում են, հետո մյուսը):

Հա, եկեք տենց անենք: Ով ուզում ա նկար դնի, թող ուղարկի մոդերատորին (Ուլուանայի՞ն):

Ուլուանա
23.06.2014, 16:06
Հա, եկեք տենց անենք: Ով ուզում ա նկար դնի, թող ուղարկի մոդերատորին (Ուլուանայի՞ն):
Չէ, «Ժամանց» բաժնի մոդերատորը Rammstein–ն ա :)։
Ինձ հանկարծ չուղարկեք, թողեք հանգիստ խաղամ :))։

Freeman
23.06.2014, 17:12
Թող նախորդ հաղթողին ուղարկի, կարող ա մոդերատորը չմտնի, մարդ ես)

Ուլուանա
23.06.2014, 17:19
Թող նախորդ հաղթողին ուղարկի, կարող ա մոդերատորը չմտնի, մարդ ես)
Ավելի լավ ա՝ թող համ մոդերատորին ուղարկի, համ էլ նախորդ հաղթողին։ Մեկ էլ տեսար՝ նախորդ հաղթողն էլ չմտավ, մարդ ես :))։

Նոյեմ
23.06.2014, 17:39
Բայց էս անանուն-ի պահը աչքիս ձգձգվում ա :/ Ես ինձ վրա եմ վերցնում էս ծանր գործը: Ուղարկեք ինձ, ես կդնեմ:

Rammstein
24.06.2014, 01:20
Դե սկսեք: :)

http://i.imgur.com/bAEyQTy.jpg

http://i.imgur.com/nRWbXer.jpg

Ռուֆուս
24.06.2014, 01:28
Ծրագրավորող ա, ամենայն հավանանակությամբ ոչ բուսակեր :))

Lord
24.06.2014, 01:34
Դե սկսեք: :)

http://i.imgur.com/bAEyQTy.jpg

իսկ հնարավորա գոնե եկրանտ միքիչ մոտիկից ու որակով :)

Rammstein
24.06.2014, 01:56
իսկ հնարավորա գոնե եկրանտ միքիչ մոտիկից ու որակով :)

Լորդ ջան, սա իմ սեղանը չի: Նկարը ուղարկվում ա մոդերատորին, որ անանուն դնի, մարդիկ սկսեն գուշակել:
Էս անգամ սենց գուշակեք: Նկարի հեղինակին տեղեկացրել եմ, որ հաջորդիվ մեկից ավելի նկարներ ուղարկի:

Lord
24.06.2014, 01:59
Լորդ ջան, սա իմ սեղանը չի: Նկարը ուղարկվում ա մոդերատորին, որ անանուն դնի, մարդիկ սկսեն գուշակել:
Էս անգամ սենց գուշակեք: Նկարի հեղինակին տեղեկացրել եմ, որ հաջորդիվ մեկից ավելի նկարներ ուղարկի:

հա դե նկարի տիրոջն էր ուղղված :))

Նոյեմ
24.06.2014, 11:40
Rammstein ջան, վերջը գրեցի, որ նկարներն ինձ ուղարկեն: Էս նկարը չհավանեցի ու չդրեցի, որովհետև շատ քիչ ինֆորմացիա կար: Էսօր նկարի տերը պետք ա ուրիշ նկարներ էլ ուղարկեր: Էս ինչ խառնաշփոթ եղավ էս գյոզալ խաղում :))

Մուշու
24.06.2014, 13:12
Rammstein ջան, վերջը գրեցի, որ նկարներն ինձ ուղարկեն: Էս նկարը չհավանեցի ու չդրեցի, որովհետև շատ քիչ ինֆորմացիա կար: Էսօր նկարի տերը պետք ա ուրիշ նկարներ էլ ուղարկեր: Էս ինչ խառնաշփոթ եղավ էս գյոզալ խաղում :))
Նոյեմ ջան , մենք հիմա գրում ենք, թե սպասում ենք նոր նկարների ?

Rammstein
24.06.2014, 13:15
Rammstein ջան, վերջը գրեցի, որ նկարներն ինձ ուղարկեն: Էս նկարը չհավանեցի ու չդրեցի, որովհետև շատ քիչ ինֆորմացիա կար: Էսօր նկարի տերը պետք ա ուրիշ նկարներ էլ ուղարկեր: Էս ինչ խառնաշփոթ եղավ էս գյոզալ խաղում :))

Դե հիմա արդեն դրել ենք, կշարունակենք համաձայն թեմայի կանոնների: Եթե պետք լինի, կանոնները կհստակեցնենք:

Ի դեպ, հեղինակը նոր նկար էր ուղարկել, դա էլ դրեցի գրառմանս մեջ:

Նկար դնողները, կարծում եմ, չպետք ա իրենք որոշեն` նկարը դնել, թե ոչ: Նկարը ուղարկողն ա որոշում, թե ինչ նկար ուղարկի, տեղադրողից հասնում ա տեղադրել: :)

Lusina
24.06.2014, 13:55
Ահագին ուշադիր ա նկարի տերը, չի մոռացել սպիտակով ներկել UserName-ը :))
Ծրագրավորող լինելը դե կասկածից դուրս ա, ուղղակի սեղանին տետր/գրիչի բացակայությունն ա կասկածելի, առանց թղթի վրա պլանավորելու, գծելու հնարավոր չի, ինչը նշանակում ա, որ կամ մտածված նկարելու պահին հավաքել ա, որ առնվազն քիչ հուշում լինի, կամ չափից դուրս մաքրասեր ա, դարակում ա պահում ամեն ինչ. Բայց տենց մարդու համակարգչի էկրանն էլ պետք ա որ համարյա դատարկ լիներ, էնպես որ մնում առաջին տարբերակը :))
Ականջակալները առանձնապես բան չեն հուշում, որովհետև գրեթե բոլոր ծրագրավորողներն էլ գործ անելուց երաժշտություն են լսում, ուղղակի պետք ա որ սովորաբար սեղանին դրված լինի, ստեղ նորից հաստատվում ա սեղանը լրիվ հավաքելու վարկածը.

Guest
24.06.2014, 13:58
Ծրագրավորող ա հաստատ:
Լավ օֆիսում ա աշխատուն, քանի որ անլար մկնիկ ու ստեղնաշար են տվել ու 2 հատ մեծ մոնիտոր:
eclipse- ա օգտագործում, ուրեմն Microsoft-ական չի:

StrangeLittleGirl
24.06.2014, 14:01

Բայց չի բացառվում, որ թուղթ ու գրիչ չի օգտագործում :)) Հիմա տենց մարդիկ էլ կան, որ սաղ, պլանավորել, գծել-մծել, նշումներ-բան կոմպով են անում:

StrangeLittleGirl
24.06.2014, 14:02
Ատեքս նորաձևության կենտրոնի հետ ի՞նչ կապ ունի :'
sticky notes-ը վկա. նա վաղուց թարգել ա թուղթ ու գրիչ գործածելը:
Մեկ էլ լուֆթանզայի օդաչուների գործադուլին ա հետևել :think Էրևում ա՝ դա իրա համար կարևոր թեմա ա, ուրեմն կա՛մ պիտի թարգմաներ, կա՛մ կարդար:

Lusina
24.06.2014, 14:03
Բայց չի բացառվում, որ թուղթ ու գրիչ չի օգտագործում :)) Հիմա տենց մարդիկ էլ կան, որ սաղ, պլանավորել, գծել-մծել, նշումներ-բան կոմպով են անում:

Ուրեմն ես եմ հետ մնացել :}

Ուլուանա
24.06.2014, 17:24
Ժողովուրդ, երևի մոռացել եք, որ ցանկացած փաստարկ պիտի հիմնավորված լինի։
Ռուֆ, օրինակ, էն, որ բուսակեր չի տվյալ մարդը, ինչի՞ց ենթադրեցիր, հիմնավորում բեր։ Թե չէ՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը բուսակեր չի, ցանկացած դեպքում կարելի ա տենց ասել, ու ամենայն հավանականությամբ ճիշտ դուրս կգա, էլի :))։

Ռուֆուս
24.06.2014, 17:43

Եսիմ, սիրտս վկայեց, էս հիմնավորում չի՞ :))

StrangeLittleGirl
24.06.2014, 17:50
Եսիմ, սիրտս վկայեց, էս հիմնավորում չի՞ :))

Ռուֆ, էս դեդուկցիա թեման ա, ոչ թե պարանորմալ :D

Իմ փաստարկները սաղ հիմնավորված են: Եթե անհասկանալի բան կա, ասեք, կբացատրեմ :))

Ուլուանա
24.06.2014, 18:01
Եսիմ, սիրտս վկայեց, էս հիմնավորում չի՞ :))
Ո՛չ :nono։

Guest
25.06.2014, 12:03
Լավ, արդեն հավեսը կարծես կորավ: Անհետաքրքիր սեղան դուրս եկավ իմը:

Ծրագրավորող ա, ամենայն հավանանակությամբ ոչ բուսակեր :))

Ծրագրավորողը ճիշտ ա, բայց արի ու տես որ բուսակերի պահը սխալվեցիր :D
+ -

Ահագին ուշադիր ա նկարի տերը, չի մոռացել սպիտակով ներկել UserName-ը :))
Ծրագրավորող լինելը դե կասկածից դուրս ա, ուղղակի սեղանին տետր/գրիչի բացակայությունն ա կասկածելի, առանց թղթի վրա պլանավորելու, գծելու հնարավոր չի, ինչը նշանակում ա, որ կամ մտածված նկարելու պահին հավաքել ա, որ առնվազն քիչ հուշում լինի, կամ չափից դուրս մաքրասեր ա, դարակում ա պահում ամեն ինչ. Բայց տենց մարդու համակարգչի էկրանն էլ պետք ա որ համարյա դատարկ լիներ, էնպես որ մնում առաջին տարբերակը :))
Ականջակալները առանձնապես բան չեն հուշում, որովհետև գրեթե բոլոր ծրագրավորողներն էլ գործ անելուց երաժշտություն են լսում, ուղղակի պետք ա որ սովորաբար սեղանին դրված լինի, ստեղ նորից հաստատվում ա սեղանը լրիվ հավաքելու վարկածը.

Ուշադիրը +
Ծրագրավորողը +
Սեղանը չեմ հավաքել, այն միշտ սենց վիճակում ա: Թուղթ ու գրիչ չեմ օգտագործում նաև բնապահպանական նկատառումներով, բայց հիմնականում ամեն ինչի համար իր հարմար գործիքը/ծրագիրը կա: -
Դարակիս մեջ մենակ բաժակն եմ պահում: -
Երաժշտություն համարյա չեմ լսում, ականջակալները զանգերի համար են: -

Ծրագրավորող ա հաստատ:
Լավ օֆիսում ա աշխատուն, քանի որ անլար մկնիկ ու ստեղնաշար են տվել ու 2 հատ մեծ մոնիտոր:
eclipse- ա օգտագործում, ուրեմն Microsoft-ական չի:

3 հատ +

Բայց չի բացառվում, որ թուղթ ու գրիչ չի օգտագործում :)) Հիմա տենց մարդիկ էլ կան, որ սաղ, պլանավորել, գծել-մծել, նշումներ-բան կոմպով են անում:

+

Ատեքս նորաձևության կենտրոնի հետ ի՞նչ կապ ունի :'
sticky notes-ը վկա. նա վաղուց թարգել ա թուղթ ու գրիչ գործածելը:
Մեկ էլ լուֆթանզայի օդաչուների գործադուլին ա հետևել :think Էրևում ա՝ դա իրա համար կարևոր թեմա ա, ուրեմն կա՛մ պիտի թարգմաներ, կա՛մ կարդար:

sticky notes +
լուֆթանզա-ն ուղարկել էին, որ զգուշ լինենք այս արցակուրդների շրջանում:

Հաղթող եմ ճանաչում StrangeLittleGirl-ին ու Guest-ին :D

Freeman
25.06.2014, 12:44
Ծրագրավորող ա հաստատ:
Լավ օֆիսում ա աշխատուն, քանի որ անլար մկնիկ ու ստեղնաշար են տվել ու 2 հատ մեծ մոնիտոր:
eclipse- ա օգտագործում, ուրեմն Microsoft-ական չի:

3 հատ +

Ձեռի հետ օֆիսդ էլ գովացիր, էլի :))

Ուլուանա
25.06.2014, 18:05
Ա՜, բայց վերջն ա, որ ոչ բուսակերը սխալ դուրս եկավ :D։

Հայկ, գիտես, չէ՞, որ հիմա դու պիտի նամակով գրես էն մարդուն, ում գրասեղանի նկարներն ուզում ես, որ դրվի։ Կամ եթե չես ուզում, էստեղ գրի, որ ով ուզում ա՝ ուղարկի։

Guest
25.06.2014, 18:08
Ա՜, բայց վերջն ա, որ ոչ բուսակերը սխալ դուրս եկավ :D։

Հայկ, գիտես, չէ՞, որ հիմա դու պիտի նամակով գրես էն մարդուն, ում գրասեղանի նկարներն ուզում ես, որ դրվի։ Կամ եթե չես ուզում, էստեղ գրի, որ ով ուզում ա՝ ուղարկի։

Հեսա կուղարկեմ :)

Rammstein
26.06.2014, 01:40
http://i.imgur.com/m9SkGvg.jpg

http://i.imgur.com/r40jp6d.jpg

Շինարար
26.06.2014, 01:58
Աստվածային կատակերգությունը սեղանի գիրք, կամ գրականությունից ուր որ ա քննություն ես հանձնելու, կամ էլ պակազուխա մոմենտ ա: Մարտինի գիրքն էլ ոնց ր սկի բացած չլինի, մի տեսակ պակազուխա ա թվում, կամ էդ քյաֆթառին հասնո՞ւմ էր, որ իրա գրքի ռուսերեն թարգմանությանը փող տաս, առնես, օնլայն հասանելի ա էլի: Ուրիշ բան բնագիրն առնես` դարակում դնելու համար: Աստվածայինը մի քիչ էն կողմ դնեիր, տակի գիրքն էլ ջոկեինք ինչ ա էլի, տեսեք-տեսեքն ա տեսեք-տեսեքը:

Ռուֆուս
26.06.2014, 01:59
Կոշիկներից դատելով աղջիկ ա, կոշիկների ռազմերից դատելով մեծ աղջիկ ա :))

Շինարար
26.06.2014, 02:00
Կոշիկներից դատելով աղջիկ ա, կոշիկների ռազմերից դատելով մեծ աղջիկ ա :))

Առավել ևս որ պատից կպցրած ա Ռոնալդուն:

մարիօ
26.06.2014, 02:07
ԵՊՀ-ից կլինի, էս անկապ հարցաշարերից մեր մոտ են տալիս: Վրայի պլյուսներից դատելով էլ վաղն ա քննության, կամ մյուս օրը մաքսիմում: :think
Մեկ էլ կահույքից ենթադրում եմ, որ վարձով տուն ա:

StrangeLittleGirl
26.06.2014, 15:41
Էս ինչ փոքր են նկարները, չեմ կարում մեծացնեմ, որ հարցաշարը կարդամ :))
Ամեն դեպքում, ես ենթադրում եմ, որ բժշկականի ժողովրդից ա, որտև մենակ էնտեղ են քննությունները շարունակվում: Թե՞ ԵՊՀ-ն էլ ա միացել թիմին :think
Ապրում ա համեստ բնակարանային պայմաններում: Բացի քննություն պարապելուց սիրում ա նաև գեղարվեստական գրականություն կարդալ (թե՞ քննության փոխարեն կարդում ա :think ): Արդեն ասվեց, որ աղջիկ ա: Բայց ծիտ չի, բարձրակրունկ հագնել չի սիրում:

Dayana
26.06.2014, 15:57
Ոնց որ տատիկիս հին տունը լինի :love

Կոշիկով տանը նստելը նշանակում ա վարձով բնականրան ա, իսկ եթե հարցաշար էլ կա, ուրեմն ուսանող ա։ Վարձով բնակարան գումարած ուսանող հավասար է շրջանից Երևան եկած ուսանող։
Սողանը բավականին հավաքցած ա, իսկ այ պահարանում միլիոնավոր թղթեր ու գրքեր իրար գլխի են լցրած, ուրեմն կամ մենակ չի ապրում, կամ սեղանի մաքրությունը «սարքած գործ ա»։

Ուլուանա
26.06.2014, 17:50
Կոշիկով տանը նստելը նշանակում ա վարձով բնականրան ա
Էդ ի՞նչ տրամաբանությամբ, Արմ, մի հատ մանրամասնի, էլի :))։

StrangeLittleGirl
26.06.2014, 17:53
Էդ ի՞նչ տրամաբանությամբ, Արմ, մի հատ մանրամասնի, էլի :))։

Մամա չկա, որ ասի կոշիկներով տուն մի մտի :D

Փոքրիկ շրջմոլիկ
26.06.2014, 18:31
Մենակ ի՞նձ տարօրինակ թվաց, որ «թաքնված ակումբցին» արևի տակ ձմեռային կոշիկներով ա նստած ու տաք շալվարով. :think
Երևի մրսկան ա))
Սիրում ա նկարել ու լավ ա նկարում (աջ կողմում ինչ որ նկար կա)
Հասակը՝ 1.67, քաշը՝ 68 )))

Ուլուանա
26.06.2014, 18:41
Մենակ ի՞նձ տարօրինակ թվաց, որ «թաքնված ակումբցին» արևի տակ ձմեռային կոշիկներով ա նստած ու տաք շալվարով. :think
Երևի մրսկան ա))
Չէ, ինձ էլ տարօրինակ թվաց, ճիշտն ասած... Դե, շալվարը դեռ հեչ, բայց սապոգների պահ շատ տարօրինակ ա...

Հասակը՝ 1.67, քաշը՝ 68 )))
Հասակն ու քա՞շը որտեղից իմացար, էն էլ տենց ճշգրտությամբ :))։

StrangeLittleGirl
26.06.2014, 18:45
Տեսնես ի՞նքն ա Ռոնալդոյին շատ սիրում, թե տանն ինչ-որ ուրիշ մեկը :think

Ռուֆուս
27.06.2014, 00:21
Ասե՞մ, թե՞ չէ :))

Ուլուանա
27.06.2014, 00:23
Ասե՞մ, թե՞ չէ :))
Էդ մարդու ա՞նձն ես ուզում բացահայտել, թե՞ ինչ–որ բան ես նկատել նկարի մեջ, որ չգիտես՝ ասես, թե չէ։

Ռուֆուս
27.06.2014, 00:29
Էդ մարդու ա՞նձն ես ուզում բացահայտել, թե՞ ինչ–որ բան ես նկատել նկարի մեջ, որ չգիտես՝ ասես, թե չէ։

Լավ, ասեմ, տղա է, հետաքրքրվում է ֆուտբոլով, բայց դեռ ջահել ա, դրա համար Ռոնալդուի նկարն ա կպցրել պատին, ուսանող ա, Երևանից չի, ապրում ա վարձով, քննությունների ա պատրաստվում ու արդեն ոնց որ թե հանձնել ա, սապոգ ա հագել, որովհետև հետագա երկու տարիներին մենակ սապոգներով ա լինելու, ճաշակը լավն ա, որովհետև Ջորջ Ռ.Ռ. Մարտին է կարդում, մի քիչ փնթի ա, որովհետև տունը մաման մաքրել ա, իսկ ինքն իր կոմպը չի մաքրել :)) Մի խոսքով լավն ա ինքը :love

Շինարար
27.06.2014, 00:30
Լավ, ասեմ, տղա է, հետաքրքրվում է ֆուտբոլով, բայց դեռ ջահել ա, դրա համար Ռոնալդուի նկարն ա կպցրել պատին, ուսանող ա, Երևանից չի, ապրում ա վարձով, քննությունների ա պատրաստվում ու արդեն ոնց որ թե հանձնել ա, սապոգ ա հագել, որովհետև հետագա երկու տարիներին մենակ սապոգներով ա լինելու, ճաշակը լավն ա, որովհետև Ջորջ Ռ.Ռ. Մարտին է կարդում, մի քիչ փնթի ա, որովհետև տունը մաման մաքրել ա, իսկ ինքն իր կոմպը չի մաքրել :)) Մի խոսքով լավն ա ինքը :loveՅոհաննե՞ս:

Ուլուանա
27.06.2014, 00:35
Լավ, ասեմ, տղա է, հետաքրքրվում է ֆուտբոլով, բայց դեռ ջահել ա, դրա համար Ռոնալդուի նկարն ա կպցրել պատին, ուսանող ա, Երևանից չի, ապրում ա վարձով, քննությունների ա պատրաստվում ու արդեն ոնց որ թե հանձնել ա, սապոգ ա հագել, որովհետև հետագա երկու տարիներին մենակ սապոգներով ա լինելու, ճաշակը լավն ա, որովհետև Ջորջ Ռ.Ռ. Մարտին է կարդում, մի քիչ փնթի ա, որովհետև տունը մաման մաքրել ա, իսկ ինքն իր կոմպը չի մաքրել :)) Մի խոսքով լավն ա ինքը :love
Էդ որտեղի՞ց հանկարծ սենց հարուստ պաշար ձեռք բերեցիր :D։

Համ էլ ամեն մասնակից մենակ մեկ փաստարկներով գրառման իրավունք ունի, դու քոնն արդեն արել էիր :P։

Ճիշտն ասած՝ ինձ էլ էր հենց սկզբից թվում, որ տղա ա՝ դատելով սապոգներից ու դիրքից։ Դու որ ասեցիր՝ դատելով կոշիկներից՝ աղջիկ ա, մտածեցի՝ էս ինչքան անսլուխ եմ ես, փաստորեն... Չնայած հիմա էլ դեռ համոզված չեմ, որ անսլուխ չեմ։ Կերևա դեռ։
Տան՝ վարձով լինելն էլ երևում ա նրանից, որ երևացող պահարանը ոնց որ թե հյուրասենյակի պահարան ա, ու էդ տիպի պահարաններում սովորաբար գրքեր–տետրեր չեն դնում, այլ սպասք ու դեկորատիվ առարկաներ, այսինքն՝ մենակ վարձով ապրողը, հատկապես տղան, դրա մեջ գրքեր–տետրեր կպահեր, էն էլ տենց խառը–խուռը :D։

Յոհաննես
27.06.2014, 00:45
Այ մարդ ես եմ,որ ձեր ասածները կարդում էի ծիծաղից մեռնում էի :crazy

Աստվածային կատակերգությունը սեղանի գիրք, կամ գրականությունից ուր որ ա քննություն ես հանձնելու, կամ էլ պակազուխա մոմենտ ա: Մարտինի գիրքն էլ ոնց ր սկի բացած չլինի, մի տեսակ պակազուխա ա թվում, կամ էդ քյաֆթառին հասնո՞ւմ էր, որ իրա գրքի ռուսերեն թարգմանությանը փող տաս, առնես, օնլայն հասանելի ա էլի: Ուրիշ բան բնագիրն առնես` դարակում դնելու համար: Աստվածայինը մի քիչ էն կողմ դնեիր, տակի գիրքն էլ ջոկեինք ինչ ա էլի, տեսեք-տեսեքն ա տեսեք-տեսեքը:
Շին ջան էդտեղ դրված են էն գրքերը,որոնք կարդացել եմ,հիմա ձեռքի հետ նայում եմ....իսկ Մարտինի գիրքը ճիշտ էլ ասում ես,բացած էլ չի,քնաի որ հենց էդ օրն են նվիրել,թե չէ ես էդ գրքին փող տվողը չէի :))

Կոշիկներից դատելով աղջիկ ա, կոշիկների ռազմերից դատելով մեծ աղջիկ ա
Ռուֆ հա աղջիկ եմ :)) 2-րդ չափսի էլ ծիծիկ ունեմ :crazy

Առավել ևս որ պատից կպցրած ա Ռոնալդուն:
էդ իմը չէ,քրոջս էին նվիրել,չնայած քուրս էլ էդքան իրան չի սիրում,բայց դե :))

ԵՊՀ-ից կլինի, էս անկապ հարցաշարերից մեր մոտ են տալիս: Վրայի պլյուսներից դատելով էլ վաղն ա քննության, կամ մյուս օրը մաքսիմում:
Մեկ էլ կահույքից ենթադրում եմ, որ վարձով տուն ա:
100-ին խփել ես :))

Էս ինչ փոքր են նկարները, չեմ կարում մեծացնեմ, որ հարցաշարը կարդամ
Ամեն դեպքում, ես ենթադրում եմ, որ բժշկականի ժողովրդից ա, որտև մենակ էնտեղ են քննությունները շարունակվում: Թե՞ ԵՊՀ-ն էլ ա միացել թիմին
Ապրում ա համեստ բնակարանային պայմաններում: Բացի քննություն պարապելուց սիրում ա նաև գեղարվեստական գրականություն կարդալ (թե՞ քննության փոխարեն կարդում ա ): Արդեն ասվեց, որ աղջիկ ա: Բայց ծիտ չի, բարձրակրունկ հագնել չի սիրում:
Բժշկականից չեմ,ԵՊՀ-ից եմ(ոչ բարով)...շատ համեստ բնակարանում,վարձով եմ ապրում,հա սիրում եմ գեղարվեստական գրականություն կարդալ:Ո՞վ ծիտ չէ :bad ես լավ էլ ծիտ եմ :beee

Ոնց որ տատիկիս հին տունը լինի

Կոշիկով տանը նստելը նշանակում ա վարձով բնականրան ա, իսկ եթե հարցաշար էլ կա, ուրեմն ուսանող ա։ Վարձով բնակարան գումարած ուսանող հավասար է շրջանից Երևան եկած ուսանող։
Սողանը բավականին հավաքցած ա, իսկ այ պահարանում միլիոնավոր թղթեր ու գրքեր իրար գլխի են լցրած, ուրեմն կամ մենակ չի ապրում, կամ սեղանի մաքրությունը «սարքած գործ ա»։
Կոշիկների պատմությունը պատմեմ :))
էս վերջերս մեր տանտերը եկել էր,հետները էս կոշիկներն էր բերել ու մոռացել էր:Առավոտ մտքովս անցավ,որ բանակ եմ գնում ու էնտեղ պիտի ամառվա շոգին սենց մեծ կոշիկներ հագնեմ,էդպես նախապատրաստվում էի ու որ տեսա պիտի նկար գցեմ,ասեցի էլ ձևական դիրքս չփոխեմ,ոնց կամ էդպես էլ գցեմ :))
Մնացածը լավ ես գրել,սարքած գործ չէ,ուղղակի մենակ չեմ ապրում :)

Մենակ ի՞նձ տարօրինակ թվաց, որ «թաքնված ակումբցին» արևի տակ ձմեռային կոշիկներով ա նստած ու տաք շալվարով.
Երևի մրսկան ա))
Սիրում ա նկարել ու լավ ա նկարում (աջ կողմում ինչ որ նկար կա)
Հասակը՝ 1.67, քաշը՝ 68 )))
Դու նկատեցիր իմ գլուգործոցը :)) Հասակը`1.74 քաշը`58
Հ.Գ. Դե ինչպես նկատեցիք պարոն Ռուֆուսը արդեն տեղյակ էր :))

Շինարար
27.06.2014, 00:49
Յոհանն, իսկ էն կապույտ գիրքը ի՞նչ գիրք ա:

Ռուֆուս
27.06.2014, 00:50
Ոնց, իրավունք չունեի՞ երկրորդ անգամ բան գրել :))

Համ էլ սենց խաղը հետաքրքիր չի, դառնում ա գուշակիր ակումբցուն, ոչ թե գուշակիր թե ինչպիսին է ինքը: Երևի անոնիմության պահը արժի հանել:

Ուլուանա
27.06.2014, 00:53
Ոնց, իրավունք չունեի՞ երկրորդ անգամ բան գրել :))

Համ էլ սենց խաղը հետաքրքիր չի, դառնում ա գուշակիր ակումբցուն, ոչ թե գուշակիր թե ինչպիսին է ինքը: Երևի անոնիմության պահը արժի հանել:
Նոյեմն ա տենց պայման դրել։ Առաջին գրառման մեջ գրված ա, կարդա։
Չէ, անոնիմ լավ ա։ Ինչո՞վ ա խանգարում որ։ Մեկ ա, անձին չենք գուշակում, բայց կույր–կույր եզրակացություններ անելն ավելի հետաքրքիր ա ու ավելի անկողմնակալ։ Հակառակ դեպքում տեսածդ բաներն ակամա կսկսես հարմարեցնել իմացածիդ, իսկ էդ արդեն անհավասար պայմաններ ա ստեղծում էդ մարդու մասին նկարից դուրս տեղեկություններ չունեցողների համար։

Յոհաննես
27.06.2014, 00:54
Յոհանն, իսկ էն կապույտ գիրքը ի՞նչ գիրք ա:
Նիցշեի չարից և բարուց անդին,դրա տակը դրված է 451 աստիճան ըստ Ֆարենհայթին,իսկ դրա տակ էլ Սիմոնյանի Հայոց պատմությունը

Շինարար
27.06.2014, 00:56
Նիցշեի չարից և բարուց անդին,դրա տակը դրված է 451 աստիճան ըստ Ֆարենհայթին,իսկ դրա տակ էլ Սիմոնյանի Հայոց պատմությունը

Օքեյ, մերսի: Ուզում եմ՝ մասնագիտությունդ ջոկած լինեմ, բայց չի ստացվում:))

Յոհաննես
27.06.2014, 00:58
Օքեյ, մերսի: Ուզում եմ՝ մասնագիտությունդ ջոկած լինեմ, բայց չի ստացվում:))
չէ,դրանք մասնագիտությանս հետ կապ չունեն,էդ գրքերից ԵՊՀ-ի համար մենակ Հայոց պատմությունն եմ օգտագործել,պատմի քննության ժամանակ:
Միջազգային հարաբերություններւոմ եմ սովորում :))

Ուլուանա
27.06.2014, 01:12
Լավ, հիմա Ռու՞ֆն ա հաղթողը։ Հաղթող ճանաչի մեկին, որ առաջ գնա խաղը :)։

Ռուֆուս
27.06.2014, 01:35
Նոր կանոններն էի նայում ու էս երկու կետի մեջ հակասություններ կան.

3. Մնացած մասնակիցները կարող են տվյալ նկարի վերաբերյալ միայն մեկ գրառում կատարել:
6. Նկար ուղարկողը ժամկետից հետո ուղարկում է ճիշտ պատասխանները: Ամենաշատ ճիշտ պատասխան տված մասնակիցը ճանաչվում է հաղթող:

3-րդ կետը պետք է հանել, որովհետև մարդ կա մի բան գրում է, հետո մի ուրիշ բան ա նկատում նկարի մեջ, կամ ուրիշների գրառումներից մեկ այլ փաստարկ ա գտնում ու էլի է ուզում գրել: Սենց անիմաստ սահմանափակում է դրված խաղացողների վրա:

Նոյեմ
27.06.2014, 18:02
Նոր կանոններն էի նայում ու էս երկու կետի մեջ հակասություններ կան.
3-րդ կետը պետք է հանել, որովհետև մարդ կա մի բան գրում է, հետո մի ուրիշ բան ա նկատում նկարի մեջ, կամ ուրիշների գրառումներից մեկ այլ փաստարկ ա գտնում ու էլի է ուզում գրել: Սենց անիմաստ սահմանափակում է դրված խաղացողների վրա:

Սկզբից ուզում էի նշել, որ էդ կետը չի պահպանվում: Բայց հետո զգացի, որ նկարի մեջ էնքան ինֆորմացիա չի լինում, որ ամեն մեկը նոր կետերով գրի: Հիմնականում գրողը նախորդին ա լրացնում: Եթե ամեն մեկը մենակ մի գրառում աներ, խաղն ավելի "լուրջ" կլիներ, բայց դժվար տենց ստացվի: Տակ շտօ, համաձայն եմ:

Ուլուանա
29.06.2014, 23:04
Վե՞րջ, մեռա՞վ խաղը։

Ռեյ սամա
29.06.2014, 23:36
Վե՞րջ, մեռա՞վ խաղը։

օրենքներն ու կանոնները սպանում են ազատ միտքն ու ստեղծագործ մոտեցումը ՃՃՃ :D

Յոհաննես
29.06.2014, 23:37
Վե՞րջ, մեռա՞վ խաղը։

վայ,ես գիտեի արդեն հաղթող ճանաչել եք դրա համար չէի գրում,հա Ռուֆուսն է հաղթողը :))

Ռուֆուս
29.06.2014, 23:43
Հիմա ինչ, ե՞ս պիտի նկար ուղարկե՞մ :o

Ուլուանա
29.06.2014, 23:51
Հիմա ինչ, ե՞ս պիտի նկար ուղարկե՞մ :o
Չէ, վայ. պիտի ուզածդ մարդուն նամակով կամ այլ անձնական միջոցով ասես, որ ինքը նկար դնի։
Ինչ մի վախեցար :))։ Էդքան ահավո՞րն ա սեղանդ, որ տենց սարսափելի թվաց քոնը դնելու միտքը։

Ռուֆուս
29.06.2014, 23:56
Չէ, վայ. պիտի ուզածդ մարդուն նամակով կամ այլ անձնական միջոցով ասես, որ ինքը նկար դնի։
Ինչ մի վախեցար :))։ Էդքան ահավո՞րն ա սեղանդ, որ տենց սարսափելի թվաց քոնը դնելու միտքը։

Լավ, հեսա մի բան կանեմ: :)