Դիտել ողջ տարբերակը : Խաղ «Դեդուկցիա». գուշակիր, թե ինչպիսին եմ ես
Ուլուանա
30.06.2014, 00:47
Նկարների տերը փոխանակ Ռամշտայնին ուղարկեր նկարները, անամոթաբար ինձ ա ուղարկել ու այդպիսով խաղալս հարամել :angry.
http://i.imgur.com/BSAqRV0.jpg
http://i.imgur.com/cgKIEQ2.jpg
StrangeLittleGirl
30.06.2014, 01:21
Մանու :love
Իսկ հիմա ավելի մանրամասն: Նկարի տերը ֆենթզիի սիրահար ա, ինքն էլ նենց երազկոտ ա, ու հավանաբար իրա երազած տներից ա դեսքթոփին: Արդեն միանգամից պատկերացրի, որ հետն էլ կելտական երաժշտություն ա լսում: Վարձով տուն ա ման գալիս: Քաղցրակեր ա: Սենյակն իրանը չի, որովհետև հեռուստացույց կա, որն ինքը չի նայում (կոմպի էկրանը փակում ա հեռուստացույցը)
Ուլուանա
30.06.2014, 01:22
Մանու :love
Բյուր, անուն չենք գուշակում, փաստարկներ բեր՝ հիմնավորումներով։ Նույնիսկ եթե անուն ես ասում, ապա նորից հիմնավորի :))։
StrangeLittleGirl
30.06.2014, 01:26
Բյուր, անուն չենք գուշակում, փաստարկներ բեր՝ հիմնավորումներով։ Նույնիսկ եթե անուն ես ասում, ապա նորից հիմնավորի :))։
Գրառումս խմբագրել եմ, յա՜, համբերի: Համ էլ նկարը տեսնելիս էդ իմ առաջին ռեակցիան էր, հետո սկսեցի փաստարկներ ման գալ, որ համոզեմ՝ ինքն ա :))
impression
30.06.2014, 02:43
Ռուֆուսինն ա, ինչի", որտև Ռուֆուսի մաուսն ա նկարի մեջ
Ուլուանա
30.06.2014, 03:38
Ռուֆուսինն ա, ինչի", որտև Ռուֆուսի մաուսն ա նկարի մեջ
Իմն էլ ա էդ մաուսից :P։
մարդագայլուկ
30.06.2014, 12:37
Մանու :love
Իսկ հիմա ավելի մանրամասն: Նկարի տերը ֆենթզիի սիրահար ա, ինքն էլ նենց երազկոտ ա, ու հավանաբար իրա երազած տներից ա դեսքթոփին: Արդեն միանգամից պատկերացրի, որ հետն էլ կելտական երաժշտություն ա լսում: Վարձով տուն ա ման գալիս: Քաղցրակեր ա: Սենյակն իրանը չի, որովհետև հեռուստացույց կա, որն ինքը չի նայում (կոմպի էկրանը փակում ա հեռուստացույցը)
Բյուր, դու իմ սեղանը լուրջ սենց մաքուր ե՞ս պատկերացնում: :oy
Լավ, սպասեք ասեմ: Սա հաստատ Ռուֆինն ա: Փաստարկ ե՞ք ուզում - կոմպի էկրանին գրած ա Hayk PC, եթե իհարկե մոտս տեսողական խաբկանք չի :D
Էկրանին երևի Իտալիայի բնապատկերներից ա: Դե, ինքը սենց բնապատկերների գիժ ա :)
Քանի որ նոր ա եկել Հայաստան, հիմա գործ-մործ կամ բնակարան ա ման գալիս:
Ինքն էլ ա աչքիս կարգուկանոն սիրում, ենթադրելով կոմպի էկրանից ու մի քիչ էլ սեղանից:
Հա, մեկ էլ քաղցր ա սիրում, աչքիս:
Sagittarius
01.07.2014, 01:30

Ո՞նց... դու հիմա իրո՞ք ապեր չես: Թե՞ քոնը Մանու անվան իսպանական տարբերակն ա :))
Էս նկարների տերը թրոլլ ա, ոչ սեղանի վրա, ոչ կոմպի էկրանին մի հատ հետաքրքիր բան չկա:
մարդագայլուկ
01.07.2014, 12:34
Ո՞նց... դու հիմա իրո՞ք ապեր չես: Թե՞ քոնը Մանու անվան իսպանական տարբերակն ա :))
ապեր եմ, Sagittarius ջան, անունս էլ Մանվել...
Փաստորեն խաղն իրոք վերածվեց գուշակիր նկարի տիրոջը :(
Անտենայով նոթբուք :love
Որ ակումբը լավ բռնի :))
Մանու :love
Իսկ հիմա ավելի մանրամասն: Նկարի տերը ֆենթզիի սիրահար ա, ինքն էլ նենց երազկոտ ա, ու հավանաբար իրա երազած տներից ա դեսքթոփին: Արդեն միանգամից պատկերացրի, որ հետն էլ կելտական երաժշտություն ա լսում: Վարձով տուն ա ման գալիս: Քաղցրակեր ա: Սենյակն իրանը չի, որովհետև հեռուստացույց կա, որն ինքը չի նայում (կոմպի էկրանը փակում ա հեռուստացույցը)
Բյուր, ինչ անսլուխ ես :)) Ֆենթզի սիրում եմ, երազկոտ չեմ, դեսկթոփիս նկարն էլ Իտալիան է՝ Սիենայի շրջակայքում: Չնայած կերազեի էդպիսի մի վիլլա ունենալ: Էդ պահին երաժշտություն չէի լսում, բայց որ լսեի, իսլանդական կլիներ: Վարձով տուն չեմ փնտրում, չնայած ժամանակավոր եմ էստեղ: Քաղցրակեր չեմ, բայց ուտելու բան չկար, ստիպված մնացել էի կանֆետի հույսին: Էդ պահին ֆուտբոլ էր, դրա համար էնպես էի նկարել, որ չերևար հեռուստացույցը, թե չէ աշխարհի առաջնությունից բացի հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում:
Ռուֆուսինն ա, ինչի", որտև Ռուֆուսի մաուսն ա նկարի մեջ
Ինչ էլ հիշում ես մաուսս... :)
Բյուր, դու իմ սեղանը լուրջ սենց մաքուր ե՞ս պատկերացնում: :oy
Լավ, սպասեք ասեմ: Սա հաստատ Ռուֆինն ա: Փաստարկ ե՞ք ուզում - կոմպի էկրանին գրած ա Hayk PC, եթե իհարկե մոտս տեսողական խաբկանք չի :D
Էկրանին երևի Իտալիայի բնապատկերներից ա: Դե, ինքը սենց բնապատկերների գիժ ա :)
Քանի որ նոր ա եկել Հայաստան, հիմա գործ-մործ կամ բնակարան ա ման գալիս:
Ինքն էլ ա աչքիս կարգուկանոն սիրում, ենթադրելով կոմպի էկրանից ու մի քիչ էլ սեղանից:
Հա, մեկ էլ քաղցր ա սիրում, աչքիս:
Hayk-PC-ն մոռացել էի ջնջել, Ուլուանան նկարը դրեց, նոր տեսա :)) Բնապատկերների պահը ճիշտ գուշակեցիր :)) Գործ իրոք փնտրում եմ: Կարգուկանոն սիրում եմ, մասնավորապես կոմպիս էկրանն ու սեղանս պիտի լինի մաքուր ու դատարկ, թե չէ չեմ կարողանա կենտրոնանալ ու գործ անել: Քաղցր չեմ սիրում :)
Էս նկարների տերը թրոլլ ա, ոչ սեղանի վրա, ոչ կոմպի էկրանին մի հատ հետաքրքիր բան չկա:
Հետաքրքիրը միջինն ա, ոչ թե արտաքինը :))
Հիմա ի՞նչ, հաղթո՞ղին եմ ասելու: Ճիշտ է Իմպոն ինձ ճիշտ գուշակեց, բայց ոչ մի բնութագրում չտվեց, դրա համար Մարդագայլուկին եմ հաղթող ճանաչում :)
մարդագայլուկ
02.07.2014, 16:01
Հիմա ի՞նչ, հաղթո՞ղին եմ ասելու: Ճիշտ է Իմպոն ինձ ճիշտ գուշակեց, բայց ոչ մի բնութագրում չտվեց, դրա համար Մարդագայլուկին եմ հաղթող ճանաչում :)
Օկ, ընկնեմ մարդ ման գամ :D
Ուլուանա
02.07.2014, 19:12
Օկ, ընկնեմ մարդ ման գամ :D
Դեռ չե՞ս գտել գտել :))։
մարդագայլուկ
02.07.2014, 22:22
Դեռ չե՞ս գտել գտել :))։
Չէ: Անջատված-անջատված Yellow Raven-ին էի գրել, էն էլ ուշադիր չէի եղել, որ ինքն արդեն նկարներ գցել ա :))
Հիմա ուրիշի եմ գտել, սպասենք :ճ
Ուլուանա
04.07.2014, 19:44
Չէ: Անջատված-անջատված Yellow Raven-ին էի գրել, էն էլ ուշադիր չէի եղել, որ ինքն արդեն նկարներ գցել ա :))
Հիմա ուրիշի եմ գտել, սպասենք :ճ
Մանու, ու՞ր ա գտածդ մարդու գրասեղանը :goblin։
Խաղը սենց կանգնում ա :this
Ուլուանա
05.07.2014, 02:04
Առաջարկում եմ խաղի կանոնները վերանայել։
Կարելի ա սենց անել. հաղթողն ընտրում ա մեկին, ով իր գրասեղանի նկարներն ուղարկում ա համ հաղթողին, համ մոդերատորին, որպեսզի նրանցից գոնե մեկը ժամանակին տեղադրի։ Մի բան էլ. աշխատեք նենց մարդկանց չընտրել, որոնք ակտիվ չեն, կարելի ա նաև ճշտել՝ արդյոք էդ մարդը գոնե մեկ օրվա ընթացքում կարող ա նկարներն ուղարկել, թե չէ։
մարդագայլուկ
05.07.2014, 10:42
Հոպ, ժողովուրդ, մարդ գտնելը էդքան էլ հեշտ չի: Օրինակ մի քանի հոգի մերժեցին, մեկն ասեց, որ հարմար լուսանկարելու սարք չունի, մյուսն ասեց կուղարկի, հետո ասեց, որ հարմար չի իրեն: Հիմա հազիվ ոնց որ մեկին գտել եմ, ու սպասում եմ նկարներին:
Առաջարկում եմ ընտրելու պահը լրիվ հանել:
Ասում ենք, թե ով ա հաղթողը ու դրանով պրծնում ա հաղթողի գործը:
Ով ուզում ա, թող նկար ուղարկի մոդերատորին:
Սենց շատ դանդաղ ա:
մարդագայլուկ
05.07.2014, 15:49
Լավ, ինձ արդեն ուղարկեցին նկարները ^_^
http://i58.tinypic.com/j0foxs.jpg
http://i60.tinypic.com/29zdli8.jpg
Ուլուանա
05.07.2014, 18:19
Փաստորեն, երկրորդ նկարում երևացող ամբողջ թաշախուստը կոմպի հետևում ա թաքնված, հա՞ :D։
Ուրեմն սենց.
1. աղջիկ ա (2–րդ նկարի ձախ մասում մազակալներ են ոնց որ, նաև հայելին ա վկայում էդ մասին)
2. սիրում ա ծաղիկներ (մի քանի տեղ ծաղիկներ կան)
3. կոմպի մոտ շատ ա նստում (շատ տարբեր առարկաներ կան, որոնք իրենց իսկական տեղերում չեն, օրինակ՝ միրգը, ինչ–որ փոքր տոպրակով չգիտեմ ինչ ա դրված զարդատուփի կողքը, մի հատ էլ ուրիշ տոպրակ առջևի մասում, ինչ–որ դեղաբույսի տուփ, մազակալներն էլ)
4. հնարավոր ա, որ նկարում ա. պատին ինչ–որ աբստրակտ նկար կա սովորական թղթի վրա նկարած
5. սիրում ա զիզի–բիզի մանրուքներ (էս քննադատություն չի. ես էլ եմ սիրում :)))։
Հլը որ էսքանը։
Փոքրիկ շրջմոլիկ
05.07.2014, 19:21
3. կոմպի մոտ շատ ա նստում (շատ տարբեր առարկաներ կան, որոնք իրենց իսկական տեղերում չեն, օրինակ՝ միրգը, ինչ–որ փոքր տոպրակով չգիտեմ ինչ ա դրված զարդատուփի կողքը, մի հատ էլ ուրիշ տոպրակ առջևի մասում, ինչ–որ դեղաբույսի տուփ, մազակալներն էլ)
Իսկ գուցե հակառա՞կը: Իմ կարծիքով համակարգիչն ա դրված զարդասեղանին, ոչ թե մյուս պարագաները՝ համակարգչի սեղանին, իսկ դա կարա նշանակի նաև, որ քիչ ա օգտագործում համակարգիչը, որ առանձին սեղան չի հատկացրել, կամ անընդհատ նոթբուքի տեղը փոխում ա՝ իրեն հարմարեցնելով.
Ամեն դեպքում ինձ թվում ա, որ ամբողջ սեղանից մենակ համակարգիչն ու խնձորն ա օգտագործվում.:think
Ուլուանա
05.07.2014, 19:54

Չգիտեմ, ես սեղանը զարդասեղանի չեմ նմանացնում։ Գուցե ուղղակի բազմաֆունկցիոնալ սեղան ա։ Իսկ կոմպից քիչ օգտվելն էնքան էլ հավանական չեմ համարում՝ հաշվի առնելով, որ միաժամանակ շատ թաբեր են բացված :))։
Ruby Rue
05.07.2014, 23:15
Արյա՜, մի բան տեսա, կասկածյալների ցանկը փոքրացավ: Ուրեմն էս սեղանի տերը եղել ա Իոնեսյան Կարինեի հարսանիքին, քանի որ էն գլխին կապելու տարոսիկն ա սեղանին, նկարներից հիշում էի: :D
Ուրեմն` Կարինեի հարսանիքին չամուսնացած ակումբուհիներից եղել են Բյուրը, նաիրյան Լիլը, Կակտուսը, Ամառուն, Քերին ու Կիտան: Ամառուն ու Կիտան դուրս են գալիս ցուցակից, որովհետև ակտիվ չեն, մնացին Բյուրը, Լիլը, Քերին ու Կակտուսը: Նկարը մի տեսակ շատ «տնական» ա, Բյուրը դժվար էսքան զռթիկ տաներ հետը Դանիա, հետն էլ «հայեցի» սեղան ա, համ էլ իր նոթը տոշիբա չէր, ուստի ինքն էլ ա դուրս գալիս ցուցակից:
Քերին մի քիչ դեպրեսիվ է + վարձով է ապրում, հետևաբար դժվար էս գունավոր ու պայծառ սեղանն իրենը լիներ:
Մնացին Լիլն ու Կակտուսը: Երկուսին էլ բնորոշ են պայծառ ու գունավոր առարկաները, սերը ծաղիկների ու բնության նկատմամբ, սեղանին ոնց որ խոտաբույսերի տուփ էլ կա:
Բայց քանի որ Լիլը սովորաբար իր նեթբուքից է օգտվում, իսկ չափսերից դատելով նկարինը նոթբուք է, դրան գումարած` նաև տնական պայմանների հարմարեցված, դինամիկներով բանով, ուրեմն Լիլը չէ:
Հետևաբար` իմ պատասխանն է CactuSoul: :))
Հ.Գ. Ու եթե էն ոսկեգույն բանը տարոսիկը չէ Կարինեի, իմ հիպոթեզը ջուրը կընկնի: :(
Rammstein
05.07.2014, 23:32

Ուրեմն` Կարինեի հարսանիքին չամուսնացած ակումբուհիներից եղել են Բյուրը, նաիրյան Լիլը, Կակտուսը, Ամառուն, Քերին ու Կիտան: ...
Ես ոչ մի տարոսիկ չեմ նկատել, նկատեի էլ, չէի հիշի։ Բայց հենց սկզբից ինչ-որ Կակտուսային բան զգացի էս սեղանի վրա` զուտ ինտուիտիվ։ :))
Արյա՜, մի բան տեսա, կասկածյալների ցանկը փոքրացավ: Ուրեմն էս սեղանի տերը եղել ա Իոնեսյան Կարինեի հարսանիքին, քանի որ էն գլխին կապելու տարոսիկն ա սեղանին, նկարներից հիշում էի: :D
Ուրեմն` Կարինեի հարսանիքին չամուսնացած ակումբուհիներից եղել են Բյուրը, նաիրյան Լիլը, Կակտուսը, Ամառուն, Քերին ու Կիտան: Ամառուն ու Կիտան դուրս են գալիս ցուցակից, որովհետև ակտիվ չեն, մնացին Բյուրը, Լիլը, Քերին ու Կակտուսը: Նկարը մի տեսակ շատ «տնական» ա, Բյուրը դժվար էսքան զռթիկ տաներ հետը Դանիա, հետն էլ «հայեցի» սեղան ա, համ էլ իր նոթը տոշիբա չէր, ուստի ինքն էլ ա դուրս գալիս ցուցակից:
Քերին մի քիչ դեպրեսիվ է + վարձով է ապրում, հետևաբար դժվար էս գունավոր ու պայծառ սեղանն իրենը լիներ:
Մնացին Լիլն ու Կակտուսը: Երկուսին էլ բնորոշ են պայծառ ու գունավոր առարկաները, սերը ծաղիկների ու բնության նկատմամբ, սեղանին ոնց որ խոտաբույսերի տուփ էլ կա:
Բայց քանի որ Լիլը սովորաբար իր նեթբուքից է օգտվում, իսկ չափսերից դատելով նկարինը նոթբուք է, դրան գումարած` նաև տնական պայմանների հարմարեցված, դինամիկներով բանով, ուրեմն Լիլը չէ:
Հետևաբար` իմ պատասխանն է CactuSoul: :))
Հ.Գ. Ու եթե էն ոսկեգույն բանը տարոսիկը չէ Կարինեի, իմ հիպոթեզը ջուրը կընկնի: :(
ՕՄԳ
http://cdn.memegenerator.net/instances/500x/26300687.jpg
Rammstein
14.07.2014, 19:50
Վերջը չե՞նք իմանալու, թե էս ում սեղանն էր: :)
մարդագայլուկ
14.07.2014, 19:56
Վերջը չե՞նք իմանալու, թե էս ում սեղանն էր: :)
էդ ե՞ս պիտի ասեմ, թե՞ նկարի տերը :))
Rammstein
14.07.2014, 20:12
էդ ե՞ս պիտի ասեմ, թե՞ նկարի տերը :))
Նկարի տերը։ :))
Ուլուանա
14.07.2014, 20:12
Նկարի տերը։ :))
Հա՞ որ։ Ես գիտեի՝ նկարը դնողը։
Rammstein
14.07.2014, 20:15
Հա՞ որ։ Ես գիտեի՝ նկարը դնողը։
Դու էս թեմայի կանոններից ինձնից լավ ես տեղյակ: :)) Ուղղակի առաջին գրառման մեջ գրած ա, որ նկար ուղարկողը, դրա համար եմ ասում:
Ուլուանա
14.07.2014, 20:20
Դու էս թեմայի կանոններից ինձնից լավ ես տեղյակ: :)) Ուղղակի առաջին գրառման մեջ գրած ա, որ նկար ուղարկողը, դրա համար եմ ասում:
Ուղղակի էստեղ մի հանգամանք կա. ոչ միշտ ա ուղարկող առկա լինում։ Օրինակ, նկարը կարող ա լինել հենց դնողինը, դնողի ընտանիքի որևէ անդամինը կամ ծանոթինը, որոնք կարող ա իսկի չիմանան էլ էս խաղի գոյության մասին, որ մի հատ էլ գան, հաստատեն :))։
Սկզբից ամեն ինչ նենց արագ էր կատարվում: Եկեք թողնենք էս գաղտնի բաները, մեռավ խաղը :aaa
CactuSoul
18.07.2014, 23:10
Կներեք, ժող, ես եմ մեղավորը :))
Հա, իմ սեղանն ա, Ruby-ին ռեսպեկտ :B
Իսկ որպես հաղթող... Հմ, դժվար ա: Ես գիտեի, որ սենց ա լինելու, որովհետև սեղանիս վրա ամեն ինչ չի, որ իմ ուզածով ա, այսինքն՝ գրեթե ոչ մի բան իմ ուզածով չի, դրա համար էլ իմ մասին դրա հիման վրա կարծիք կազմելը գործնականում անհնար ա:
Ուլուանային եմ հաղթող ճնաչում, քանի որ 2 բան ճիշտ էր գուշակել՝ էն, որ աղջիկ եմ, ու էն, որ կոմպի մոտ շատ եմ նստում:
Կներեք, մանրամասների համար ժամանակ չունեմ, թե չէ հատ-հատ կանդրադառնայի բոլոր կետերին:
Ուլուանա
19.07.2014, 01:52

Վայ, ամաչեցի։ Ախր Ռուբին էդքան խելոք դիտարկումներ էր արել, բայց ե՞ս եմ հաղթողը։ Ես ինձ նույնիսկ դեբիլ զգացի իրա գրածից հետո :oy։
Դե լավ, ասում՝ ասում ես, էս ա տեսնեմ՝ ինչ եմ անում...
CactuSoul
19.07.2014, 03:11

Իմ իմանալով՝ իմաստը սեղանի տիրոջը բացահայտելը չի, չէ՞, այլ նկարի հիման վրա նրա մասին դատողություններ անելը: Դրա համար քեզ ընտրեցի, թե չէ Ռուբոշը շշել ա ))
Ուլուանա
19.07.2014, 03:27
Իմ իմանալով՝ իմաստը սեղանի տիրոջը բացահայտելը չի, չէ՞, այլ նկարի հիման վրա նրա մասին դատողություններ անելը: Դրա համար քեզ ընտրեցի, թե չէ Ռուբոշը շշել ա ))
Հա, իմաստը սեղանի տիրոջ ինքնությունը գուշակելը չի, ու ցանկալի ա, որ դա թողնվի ամենավերջում, թե չէ՝ միանգամից ասելու դեպքում մի տեսակ կանխակալ կարծիք ա ձևավորվում, ու հետագա դիտարկումներն արդեն կամա թե ակամա կառուցվում են նաև դրա հիման վրա։ Քոնի դեպքում դե Ռուբին նենց էր շշել, որ դրանից հետո էլ հետագա դիտարկումներ չեղան, ասելիք չէր մնացել :)), բայց ընդհանրապես արժե հաշվի առնել։
CactuSoul
19.07.2014, 04:00
Մի քիչ մանրամասնեմ:
Փաստորեն, երկրորդ նկարում երևացող ամբողջ թաշախուստը կոմպի հետևում ա թաքնված, հա՞ :D։
Հա :oy
1. աղջիկ ա (2–րդ նկարի ձախ մասում մազակալներ են ոնց որ, նաև հայելին ա վկայում էդ մասին)
:aha
2. սիրում ա ծաղիկներ (մի քանի տեղ ծաղիկներ կան)
Ընենց չի, որ չեմ սիրում, բայց որ ասեմ, թե հատուկ, խիստ սիրում եմ ծաղիկներ, երևի սուտ կլինի: Նորմալ, էլի, ո՞նց կարելի ա ծաղիկներ չսիրել:
Համենայն դեպս սեղանիս ծաղիկը ինձ հետ կապ չունի, մաման ա դրել էդտեղ, իսկ ծաղիկներով բացիկի համար ավելի հարմար տեղ չեմ գտել դեռ, տենց էլ մնում ա: Ուրիշ ծաղիկ չկա, չգիտեմ՝ մի քանի տեղ ասելով որտեղ նկատի ունեիր:
3. կոմպի մոտ շատ ա նստում (շատ տարբեր առարկաներ կան, որոնք իրենց իսկական տեղերում չեն, օրինակ՝ միրգը, ինչ–որ փոքր տոպրակով չգիտեմ ինչ ա դրված զարդատուփի կողքը, մի հատ էլ ուրիշ տոպրակ առջևի մասում, ինչ–որ դեղաբույսի տուփ, մազակալներն էլ)
Կոմպի մոտ նստում եմ գրեթե ամբողջ ժամանակը, երբ տանն եմ ու քնած չեմ: Թեև տանը առանձնապես երկար չեմ էլ լինում:
Միրգն էդ պահին ուտում էի, դրա համար էր կոմպի մոտ, առջևի մասի տոպրակով չգիտեմինչը կավ է՝ իմ առաջին (չստացված) քանդակը, իսկ էն մյուս տոպրակով չգիտեմինչը չգիտեմ՝ ինչը նկատի ունես:)), որովհետև ուրիշ տոպրակ չկա նկարի մեջ: Դեղաբույսը հաճախ էր պետք, դրա համար էր սեղանին (ամեն անգամ դեղատուփի մեջ դնել-հանելու հավես չկար), ու ընդհանրապես, ինչ մանր-մունր բան տեսնում եք, պարզապես ավելի հարմար տեղ չգտնելու համար են էստեղ հայտնվել: Էդ թվում 2006-ի ծնունդիս նվեր ստացած թութակներով ժամացույցը, որ վաղուց արդեն առանց ժամացույցի ա, 2007-ի ծնունդիս նվեր ստացած զոդիակի նշանով հրեշտակը, Guestի ու Apsaraի նվիրած արձանիկը, ընկերուհուս նվիրած գայլի արձանիկը Իտալիայից, 2009-ի Նոր Տարուց մնացած 2 ցուլիկները... Ու էն, ինչ երևում ա, բայց չի ջոկնվում՝ ինչ ա. սեղանին կա մոմ, մոմակալ, որի մեջ ծովային քարեր ու ոստրեի խեցիներ են, շոկոլադի տուփ (էն սպիտակը)... ու տենց, էլի: Չմոռանամ նշել Վալոդիս (զարթուցիչը) ու սանիթայզերը:
4. հնարավոր ա, որ նկարում ա. պատին ինչ–որ աբստրակտ նկար կա սովորական թղթի վրա նկարած
Ընդհանրապես ասած չեմ նկարում: Սա մի անգամ «Ծիլ Բուսաց»-ում եմ նկարել, Գիա Կանչելիի «Ստիքս» ստեղծագործության տակ:
5. սիրում ա զիզի–բիզի մանրուքներ (էս քննադատություն չի. ես էլ եմ սիրում :)))։
Բանն էլ հենց էդ ա, որ չեմ սիրում :} Հատկապես որ 5 րոպեն մեկ ահավոր փոշու շերտ ա նստում, իսկ սեղանը մաքրելու համար հարկ ա լինում էդքանը մեկիկ-մեկիկ տեղափոխել:
CactuSoul
19.07.2014, 04:11
Իսկ գուցե հակառա՞կը: Իմ կարծիքով համակարգիչն ա դրված զարդասեղանին, ոչ թե մյուս պարագաները՝ համակարգչի սեղանին, իսկ դա կարա նշանակի նաև, որ քիչ ա օգտագործում համակարգիչը, որ առանձին սեղան չի հատկացրել, կամ անընդհատ նոթբուքի տեղը փոխում ա՝ իրեն հարմարեցնելով.
Ամեն դեպքում ինձ թվում ա, որ ամբողջ սեղանից մենակ համակարգիչն ու խնձորն ա օգտագործվում.:think
Չգիտեմ, ես սեղանը զարդասեղանի չեմ նմանացնում։ Գուցե ուղղակի բազմաֆունկցիոնալ սեղան ա։ Իսկ կոմպից քիչ օգտվելն էնքան էլ հավանական չեմ համարում՝ հաշվի առնելով, որ միաժամանակ շատ թաբեր են բացված :))։
Էհ, ժողովուրդ ջան, ի՜նչ լավ կլիներ, որ էս ձեր պատկերացումները իրականության հետ աղերս ունենային )) Համակարգչի սեղան, զարդասեղան... Դրանք իմ դեպքում ֆանտաստիկայի ժանրից են: Ինչ կա՝ էս ա: Խոհանոցի կահույքի մի կտորն ա, ըստ էության :pardon
Բայց էդ ճիշտ ա, որ «ամբողջ սեղանից մենակ համակարգիչն ու խնձորն ա օգտագործվում»: Օրվա մեջ մի անգամ էլ հայելին, մեկ էլ զարդատուփից ինչ-որ բան կարող ա հանեմ-դնեմ:
Ուլուանա
19.07.2014, 17:31
Էս մարդը երկու սեղան ունի՝ իրար կողքի դրված։ Դե, դիտարկե՛ք ;).
http://i.imgur.com/VLTfRWP.jpg
http://i.imgur.com/VHTej8W.jpg
Առաջարկում եմ հենց սկզբից չտարվել տիրոջը գուշակելով, ավելի հետաքրքիր է սկզբում ուղղակի դիտարկումներ անելը։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր դիտարկում պետք է հիմնավորել։
StrangeLittleGirl
19.07.2014, 18:18
Ասում ես՝ միանգամից չտարվենք գուշակելով, բայց ձիերը վկա :))
Ինչևէ, կոմպատերն ակումբցի ա, կոկիկ ա, որովհետև ամեն ինչ շատ սիրուն դասավորված ա, ձեռքի աշխատանքի հետ սեր ունի ու հաճախ ա զբաղվում դրանով, որովհետև համապատասխան պարագաները «ձեռի տակ» են: Սեր ունի բլոկնոտներում նշումներ անելու, թքած, թե էլեկտրոնային դար ա: Ձիերի նկատմամբ առանձնահատուկ սեր ունի, դրա համար մենակ նկարով չի բավարարվել, խաղալիքն էլ հետն ա կողքը դրել: Մոմեր սիրում ա, բայց չի վառում դրանք, այլ որպես դեկորացիա ա օգտագործում: Տանը երեխա կա կամ էլ ինքն ա մեկ-մեկ մանկանում, Չեբուրաշկայով զբաղվում: Դեղին գույնն էլ էնքան ա սիրում, որ դեղին ոչ պրակտիկ գույնի մատիտ ա պահում :))
Նաև շատ ուշադիր ա. էնտեղ ինչ-որ մեկի ֆոտոն կա, որն ինքը ծածկել ա, որ չերևա:
Էս սողանը պատկանում ա Անուկին:
Նախ, սեղանկի վրայի ու պատի ձիուկները: Անահիտը սիրում ա ձիուկ, ավելին, Արեգն էլ ա սիրում, ու ձիերի մասին շատ ա խոսել: Մի անգամ էլ, կարծեմ, ակումբում գրել էր, որ սեղանին ձիուկ ունի, ու որին սիրում ա:
Մկնիկի տակի էն բարձրկը: Անուկն ինձ համար էդ բարձից էր գնել, երբ ասել էի, որ ձեռքիս մկնիկից բշտիկ ա եղել, ու համ էլ ասել էր, որ դուրն եկել ա, ու մեկն էլ իր ու Արշակի համար ա գնել:
Նկարը, որը խնամքով թաքցրել ա, հիշեցնում ա իրա մամայի նկարը, որը մի անգամ տեսել եմ (չեմ հիշում որտեղ, երևի ակումբում :esim )
Երկրորդ սեղանկը լրիվ «վառում» ա, որ Անուկն ա, իրա սիրուն թելերով, որոնցից գործած գորգիկներ ակումբիներից ոմանք ունեն:
Սեղանին գրեքեր կան՝ մանկական, որն էլի ապացուցում ա, որ Անուկն ա ՝ Արեգի գրքերով:
Բյուրը շատ լավ նկատեց դեղին մատիտը, Անուկի նիկերից մեկն էլ դեղինն ա:
Մի խոսքով՝ «Անուկ, վիխաձի» :))
Ուլուանա
20.07.2014, 19:19

Դու ավելի լավ ա՝ ասա, թե սեղաններից ու դրանց պարունակությունից դատելով՝ ինչ կարելի ա ասել սեղանի տիրոջ մասին, ոչ թե՝ ինչն ա ապացուցում, որ սեղանի տերն Անուկն ա :angry։
keyboard
20.07.2014, 20:39
ինչքան էլ թաբ ա բացած, կոմպը չի կախու՞մ :D
Ում սեղանը որ ա, վերջում խնդրում եմ ասեք թե են մկնիկի մոտի ձեռքի տակի զհարից որտեղից ճարեմ :B
Դու ավելի լավ ա՝ ասա, թե սեղաններից ու դրանց պարունակությունից դատելով՝ ինչ կարելի ա ասել սեղանի տիրոջ մասին, ոչ թե՝ ինչն ա ապացուցում, որ սեղանի տերն Անուկն ա :angry։
Ըհը, բարկացավ :))
Հիմա փորձեմ խաղի կանոններին մոտ գրել, չնայած ինձ թվում էր տենց էլ արել եմ։
Համակարգչի սեղանից պարզ երևում ա, որ աղջկա սեղան ա․ շատ կոկ ա, ու թղթերի, ավելորդ գարեջրի բաժակների ու մնացածի փոխարեն մոմ ու ձիուկ ա դրած։ Տետրը պատյանում ա, ոչ թե որտեղ պատահի, այսինքն կարգ ու կանոն սիրող մարդ ա։ Ավելորդ իրերի բացակայությունը հուշում ա, որ մարդը «մինիմալիզմի» կողմնակից ա։ Հիմա, երկրորդ սեղանը, որ ուղիղ առաջինի կողքին ա դրած, հուշում ա, որ էս մարդը համակարգչի մոտ նստած ժամանակ հաճախ շեղվում ա, ու սկսում ա գործել, բայց համակարգչից էլ «աչքը չի կտրում»։ Էս սեղանն էնքան հավաքված չի, որքան համակարգչի սեղանը։ Սեղնին «ավելորդ» գրքեր են դրված, այսինքն էս էն տեղն ա, որտեղ էս մարդն իրեն ավելի հարմար ա զգում, քան համակարգչի մոտ։
Նկարը, որ փակված է, երկու ձևով կարելի ա ընկելել ՝ սիրած էակի նկար, կամ հարազատի նկար, որից հեռու ա։ Քանի որ գիտեի, որ Անուկն ա, էն առաջինով չեմ կարողանում մտածել։
Էս բրաուզերի տաբերը չեն երևում, բայց, էսքան շատ տաբ միանգամից բաց պահելը երկու բան կարող է նշանակել ՝ մարդը համակարգչով է աշխատում, որպես հիմնական աշխատանք, կամ երբեք չի փակում հետաքրքրած թեմայով տաբը, նույնիսկ եթե «հիմա» կարդալու ժամանակ չունի։
Տեսար, ավելի լավ էր մի անգամից բացահայտելը, թե չէ ամեն բան տեսնում, բայց չգիտեմ սրանց պրոեկցիան մարդկային հատկանիշների համակարգում։ :esim
StrangeLittleGirl
21.07.2014, 13:35
Հա, մի բան էլ ասեմ: Գրասեղանի տերն աջլիկ ա :))
Ուլուանա
21.10.2014, 02:56
Ասում ես՝ միանգամից չտարվենք գուշակելով, բայց ձիերը վկա :))
Ինչևէ, կոմպատերն ակումբցի ա, կոկիկ ա, որովհետև ամեն ինչ շատ սիրուն դասավորված ա, ձեռքի աշխատանքի հետ սեր ունի ու հաճախ ա զբաղվում դրանով, որովհետև համապատասխան պարագաները «ձեռի տակ» են: Սեր ունի բլոկնոտներում նշումներ անելու, թքած, թե էլեկտրոնային դար ա: Ձիերի նկատմամբ առանձնահատուկ սեր ունի, դրա համար մենակ նկարով չի բավարարվել, խաղալիքն էլ հետն ա կողքը դրել: Մոմեր սիրում ա, բայց չի վառում դրանք, այլ որպես դեկորացիա ա օգտագործում: Տանը երեխա կա կամ էլ ինքն ա մեկ-մեկ մանկանում, Չեբուրաշկայով զբաղվում: Դեղին գույնն էլ էնքան ա սիրում, որ դեղին ոչ պրակտիկ գույնի մատիտ ա պահում :))
Նաև շատ ուշադիր ա. էնտեղ ինչ-որ մեկի ֆոտոն կա, որն ինքը ծածկել ա, որ չերևա:
Էս սողանը պատկանում ա Անուկին:
Նախ, սեղանկի վրայի ու պատի ձիուկները: Անահիտը սիրում ա ձիուկ, ավելին, Արեգն էլ ա սիրում, ու ձիերի մասին շատ ա խոսել: Մի անգամ էլ, կարծեմ, ակումբում գրել էր, որ սեղանին ձիուկ ունի, ու որին սիրում ա:
Մկնիկի տակի էն բարձրկը: Անուկն ինձ համար էդ բարձից էր գնել, երբ ասել էի, որ ձեռքիս մկնիկից բշտիկ ա եղել, ու համ էլ ասել էր, որ դուրն եկել ա, ու մեկն էլ իր ու Արշակի համար ա գնել:
Նկարը, որը խնամքով թաքցրել ա, հիշեցնում ա իրա մամայի նկարը, որը մի անգամ տեսել եմ (չեմ հիշում որտեղ, երևի ակումբում :esim )
Երկրորդ սեղանկը լրիվ «վառում» ա, որ Անուկն ա, իրա սիրուն թելերով, որոնցից գործած գորգիկներ ակումբիներից ոմանք ունեն:
Սեղանին գրեքեր կան՝ մանկական, որն էլի ապացուցում ա, որ Անուկն ա ՝ Արեգի գրքերով:
Բյուրը շատ լավ նկատեց դեղին մատիտը, Անուկի նիկերից մեկն էլ դեղինն ա:
Մի խոսքով՝ «Անուկ, վիխաձի» :))
Ըհը, բարկացավ :))
Հիմա փորձեմ խաղի կանոններին մոտ գրել, չնայած ինձ թվում էր տենց էլ արել եմ։
Համակարգչի սեղանից պարզ երևում ա, որ աղջկա սեղան ա․ շատ կոկ ա, ու թղթերի, ավելորդ գարեջրի բաժակների ու մնացածի փոխարեն մոմ ու ձիուկ ա դրած։ Տետրը պատյանում ա, ոչ թե որտեղ պատահի, այսինքն կարգ ու կանոն սիրող մարդ ա։ Ավելորդ իրերի բացակայությունը հուշում ա, որ մարդը «մինիմալիզմի» կողմնակից ա։ Հիմա, երկրորդ սեղանը, որ ուղիղ առաջինի կողքին ա դրած, հուշում ա, որ էս մարդը համակարգչի մոտ նստած ժամանակ հաճախ շեղվում ա, ու սկսում ա գործել, բայց համակարգչից էլ «աչքը չի կտրում»։ Էս սեղանն էնքան հավաքված չի, որքան համակարգչի սեղանը։ Սեղնին «ավելորդ» գրքեր են դրված, այսինքն էս էն տեղն ա, որտեղ էս մարդն իրեն ավելի հարմար ա զգում, քան համակարգչի մոտ։
Նկարը, որ փակված է, երկու ձևով կարելի ա ընկելել ՝ սիրած էակի նկար, կամ հարազատի նկար, որից հեռու ա։ Քանի որ գիտեի, որ Անուկն ա, էն առաջինով չեմ կարողանում մտածել։
Էս բրաուզերի տաբերը չեն երևում, բայց, էսքան շատ տաբ միանգամից բաց պահելը երկու բան կարող է նշանակել ՝ մարդը համակարգչով է աշխատում, որպես հիմնական աշխատանք, կամ երբեք չի փակում հետաքրքրած թեմայով տաբը, նույնիսկ եթե «հիմա» կարդալու ժամանակ չունի։
Տեսար, ավելի լավ էր մի անգամից բացահայտելը, թե չէ ամեն բան տեսնում, բայց չգիտեմ սրանց պրոեկցիան մարդկային հատկանիշների համակարգում։ :esim
Կներեք պատասխանն ուշացնելուս համար։ Չնայած ինձ թվում է՝ խաղի նկատմամբ հետաքրքրությունն էսպես թե էնպես մարել էր էդ ժամանակ... Կամ գուցե հենց ինձ վրա մարեց, չգիտեմ :))
Բյուրի ու Դայանայի դիտարկումներին հատ առ հատ անդրադառնալ չեմ ուզում, հատկապես որ իրենք կետերով չեն էլ գրել, մի քիչ դժվար է առանձնացնելը։ Երկուսն էլ ահագին դիտարկումներ են արել, հիմնականում ճիշտ։ Բայց քանի որ Բյուրը համ առաջինն էր գրել, համ էլ, ի տարբերություն Դայանայի, կանոն չէր խախտել՝ միանգամից տիրոջ անունը տալով, հաղթող եմ ճանաչում Բյուրին :)։
Հիմա մի երկու փոքրիկ «ուղղում» որոշ դիտարկումների վերաբերյալ։ Ճիշտ է, մոմեր հաճախ չեմ վառում, բայց զուտ որպես դեկորացիա էլ չեն. կոնկրետ նկարում երևացող մոմն ուղղակի դեռ չէի հասցրել վառել։ Առաջին սեղանի ձախ մասում երևացող լուսանկարը, որի դեմքը ծածկված է, ոչ սիրածս էակն է, ոչ էլ մամաս :)), եղբայրս է։ Երկրորդ սեղանի վրա ոչ թե թելեր են, որոնցից ակումբցիներից շատերին հայտնի գորգիկներն եմ գործել, այլ մակրամեի պարաններ են։ Ու ամենակարևոր մոլորությունը, որը, սակայն, դիտարկում անողների բացթողումը չի իրականում, ուղղակի նկարն է մոլորեցնող. ժողովուրդ, ես իհարկե, շատ եմ սիրում կոկիկություն ու կարգուկանոն ու կուզենայի ձեր պատկերացրածի պես կոկիկ ու հավաք լինել, բայց կենցաղում ահավոր թափթփված եմ. էս սեղանն էլ հատուկ նկարելու պատվին եմ հավաքել, կոկիկացրել, որ շատ ամոթ չլինի, թե չէ՝ սովորաբար դրա վրա խառախուռայի մի ահռելի կույտ է լինում, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում։ Այ էսպիսի ամոթալի բացահայտումներ կոկիկ Ուլուանայի վերաբերյալ :)։