PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հենց այնպես

Գոգարիկ
15.06.2014, 22:29
Հենց այնպես կյանքից ոչինչ չեմ ուզում

Պիրիտ
15.06.2014, 22:43
Մադագասկարի պոեզիան այսպիսինն է փաստորեն :)

Շինարար
15.06.2014, 23:40
Մադագասկարի պոեզիան այսպիսինն է փաստորեն :)

Մի գուցե ավելի տրամաբանական կլիներ, որ սպասեիր՝ թեմայում հեղինակի մի քանի գրառումներ հայտնվեին՝ հեղինակի, նոր փորձեիր քո պատկերացումները շարադրել մադագասկարյան պոեզիայի մասին: Բացի այդ՝ սրամտությանդ թիրախներին ընտրելիս լավ կլինի մի քիչ ուժերի հավասարություն և այլն հաշվի առնես: Ավատարի կողքին հաճախ նշվում ա մասնակցի տարիքը, գրանցման ամսաթիվը, գրառումների քանակը և այլն:

Պիրիտ
15.06.2014, 23:49

Դուք ինձ սխալ եք հասկացել ընկեր Շինարար :) ես հեչ բացասական երանգով չեմ գրել, ազնիվ խոսք, էտ մանրամասներն էլ չեմ նայել: Նայեցի ու հասկացա ինչ ի նկատի ունես, բայց ես քո իմացածներից չեմ :D ուրիշներին ճնշելով չեմ ուրախանում շատերիդ նման: Ընդհակառակը` ուրախությամբ կկարդամ Գոգարիկի մնացած լակոնիկ ու հետաքրքիր մադագասկարական պոեզիան:

Շինարար
16.06.2014, 00:25

Օկեյ, Սամ ջան, եթե սխալվել եմ, շատ ավելի լավ, սիրով ներողություն եմ խնդրում, ֆորումի մոդերներին էլ խնդրում եմ հեղինակի ստեղծագործություններին նախորդած մեր քննարկումը ջնջել: Մարդու թեման հարամեցինք լրիվ:

Գոգարիկ
16.06.2014, 18:17
Սուտն ու կեղծիքն է աշխարհը տիրել
Ու ճահճի նման մարդկանց ներքաշել,
Մարդիկ կրում են բազում դիմակներ,
Հարկ եղած դեպքում խաղում նոր դերեր:
Կյանքը դարձել է դիմակահանդես,
Դերասան ենք մենք այս կյանքում անտես…
Աշխարհում կարծես թանկություն տիրեց,
Անկեղծությունը փողով վաճառվեց:
Շատ շատերը կյանքում մոռացան «ես»-ը,
Ու դարձան արդեն ճահիճի կեսը,
Մարդիկ շատ են, դերերն ավելի
Ու կյանքը այսպես դարձավ ձանձրալի:
Կեղծավորությամբ աշխարհը լցվեց,
Ընկերությունն էլ փողով վաճառվեց,
Ու այն կառուցվեց կեղծիք կոչվածով,
Ու վերոնշյալ կեղծ դիմակներով:
Կուզեի կյանքում սուտը վերանար ,
Դիմակ կոչվածը միշտ անհետանար,
Մարդիկ լինեին ինչպիսին որ կան,
Աշխարհում տիրեր բարին անսահման:

Նիկեա
16.06.2014, 18:31
Սկիզբը շատ հոռետեսական էր Գագարիկ ջան:Դու գրի ու ժամանակի ընթացքում կհղկես տեխնիկադ:Եթե դադարես գրել, հետո մուսադ կփախնի ու ջիգյարով գրելը կդառնա անհնար:Քննադատություններից չնեղվես, ընդունիր դրանք ու հետևություններ արա:Մնացածը մեծերը կասեն:;)

Գոգարիկ
16.06.2014, 18:39
Նվիրված մեր հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին...

Զոհեցիր այսoր կյանքդ մեր համար
Ու դարձար անմահ բոլորիս համար,
Զինվո՛ր, սխրանքդ չի մոռացվելու,
Կայիր դու,այո՛,միշտ ես լինելու:
Կյանքը շատ թանկ էր,դու դեռ պատանի,
Իսկ այսօր ծնողդ ահա պիտի լաց լինի,
Ունեիր դու դեռ կյանքի մեծ ուղի,
Կործանվեց կյանքը քո քաջ ծնողի:
Քո վերադարձին դեռ պիտի մայրդ ուրախ լաց լիներ,
Իսկ հայրդ պիտի շուքով քեֆ աներ,
Դաժան թշնամին խլեց հույսերը քո ծնողների,
Ինչպես թևերն են կտրում անհոգ թռչունի:
Դեռ փոքր էիր դու ու դարձար հերոս,
Ճիշտ է հեռու ես,հիմա մեզ հետ չես,
Չենք մոռանալու մեր քաջ զինվոր քեզ,
Դու գնացիր հավերժ այն էլ քաջի պես:

Գոգարիկ
16.06.2014, 18:39
Եղավ:ok;)

Գոգարիկ
17.06.2014, 08:11
***

Ճանապարհը մեզ տանում է դեպի հեռուներ,
Ժամանակն ահա վազում է, անցնում են ժամեր,
Մենք չգիտենք ինչ կլինի մեզ հետ այսուհետ,
Մենք կմնանք, թե կկորչենք աշխարհից անհետ:
Թռչուններն ահա թռչում են ուրիշ,նոր վայրեր,
Նրանք իրենց հետ կարծես տանում են բազում գարուններ,
Գետակն է շաչում,թափվում անդունդը,
Նեղացած ուռին կախվում անհունը:
Ժամերն են անցնում, փոխվում օրերը,
կարծես անցողիկ լինի ամենը,
Անցողիկ եմ ես,անցողիկ և դու,
Օրն անցողիկ է ու դարը ազդու,
Ու մենք գնում ենք ,գնում հեռուներ,
Ու մեզ հետ տանում, թողնում լավ հուշեր:

Գոգարիկ
17.06.2014, 08:35
Ինչու՞ է աշխարհն անարդար այդպես,
Ինչու՞ են մարդիկ անտարբեր այդքան,
Հարցերի շարան միշտ անպատասխան,
Որոնք թերևս կարևոր են այդքան:
Անկախությունն էլ մենք արդեն ունենք ,
Բայց ինչ է փոխվել էլի մենք նույնն ենք,
Կարծես դարձել է վատ սովորություն,
Ու մենաք ապրում ենք հիասթափություն:
Այո՛,ապրում ենք հիասթափություն,
Ու այն կարծես դարձել է նաև վատ սովորություն:
Պատճառը այն է,որ հիմա կյանքը՝ կյանքում՝
Թաքնված շահի բնույթ է կրում:
Պատճառը այն է, որ հիմա մարդիկ սկսում են վազել,
Նրանք վազում են շահի ետևից,
Քեզնից ունեցան օգուտ,շատ բարի,կարող ես ապրել,
Չունեցան, օհ՜ ոչինչ,հոգ չէ,կարող ես ապրել,
Բայց հիասթափվել:
Կրկին նույն կետը՝ հիասթափություն,
Այդ փող կոչվածից հագեցվածություն,
Ունեցար փողը «գիտեք հարգված եք»,
Չունեցար փողը «դուք անտեսված եք»:
Ունեցար փողը ունես «ամեն ինչ»
Սկզբում մի ԲՈւՀ, կամ համալսարան,
Հանդիսավոր մուտք դեպի խորհրդարան,
Ով հասարակ մարդ զարմանում ես ի՞նչ:
Չէ՛, մի՛ զարմացիր,դու դեռ չգիտես գալիքն սպասված,
Միգուցե մի օր դու դառնաս հզոր,իսկ մեկ ուրիշըէ հին հզորներից
Մարդ հիասթափված:
Սակայն կյանքում դու միշտ լավ հիշի՛ր,
Հույսն ու հավատը դու միշտ վառ պահի՛ր,
Ու հիշի՛ր նաև,լոկ աստիճան է այս կյանքը դաժան,
Աշխատիր չիջնել հատակն անսահման:

Զաքար
18.06.2014, 16:18

Շատ լավ ես ներկայացնում Գոգարիկ ջան, բայց ավելի լավ կլինի, որ նկատածներիդ լուծումների ուղղի ևս ցույց տաս: ;)

Գոգարիկ
18.06.2014, 17:45
Դե ետ էլ իմ կարծիքով ամեն մեկս մեչ կյանքի ընթացքում պետք ա պարզենք ու գտնենք լուծումների ուղին,համամիտ չե՞ս:

Զաքար
18.06.2014, 18:55
Դե ետ էլ իմ կարծիքով ամեն մեկս մեչ կյանքի ընթացքում պետք ա պարզենք ու գտնենք լուծումների ուղին,համամիտ չե՞ս:
Համամիտ չեմ քանի որ, կարծում եմ հեղինակն ինքը պետեք է առաջ քաշած խնդիրին լուծումներ առաջարկի:

Գոգարիկ
18.06.2014, 19:27
Համամիտ չեմ քանի որ, կարծում եմ հեղինակն ինքը պետեք է առաջ քաշած խնդիրին լուծումներ առաջարկի:

Դե եթե լուծումներ ունենայի տեքստս հարցականով չէր լինի...հիմա, եթե ինչ որ լուծում էլ մտածեմ կգա մի պահ որ ես կանգնած կլինեմ էտ խնդրի առաջ ու հավանական ա որ իմ մտածած լուծումը ես չկիրառեմ որպես հարցի լուծում,որովհետև հիմա նամանավանդ 15 տարեկանում խոսելը հեշտ ա ...իսկ սին մտորումները դիտարկել որպես հարցի լուծում համենայնդեպս ես չեմ կարող այդպես վարվել:

Զաքար
18.06.2014, 19:42

Մտքրդ, առաջարկներդ ազատ գրիր թող քննարկվեն, վստահ եղիր այդպես միայն կշահես ու ավելի կհասունանաս ակումբն իսկը դրա համար է:

Գոգարիկ
18.06.2014, 19:51
Իմ բարի մայրիկ

ՄԱՅՐ, բառ սովորական,
ՄԱՅՐ, էակ անսովոր,
Չորս տառով միայն այն բառ է կազմում,
Զավակի համար ամբողջ կյանք դառնում:
Բայց դու,ով մայր թանկագին
Ով վսեմագույն,ինձ համար անգին,
Աշխարհիս վրա այս անծայրածիր
Աշխարհս դու ես այդ լավ իմացիր:
Կյանքս առանց քեզ չեմ պատկերացնում,
ՄԱՅՐ իմ թանկագին քեզ շատ եմ սիրում,
Թե պատկերացնեմ սիրտս կկանգնի,
Ես հաստատ գիտեմ այդ դու չես ուզի;
Անկրկնելի ՄԱՅՐ,դու լավ իմացիր,
Եզակի ես դու աշխարհում անծիր.
Սիրելու եմ քեզ իմ անգին ՄԱՄԱ.
Ժխտել չի լինի այդպես է ահա;
Մամա ջան լսիր ու լավ իմացիր,
Ցանկացած հույսդ դու ինձ հետ կապիր,
Խոստանում եմ քեզ հուսախաբ չանել,
ՄԱՅՐ պաշտող զավակ արդար մարդ լինել;
ՄԱՅՐ դու անսովոր,ՄԱՅՐ արտասովոր,
Դու սուրբ արարած կյանքում կեղծավոր;
ՄԱՄ դու միլիարդից միակն ես հաստատ,
Կյանքիդ կամուրջը թող լինի անհատ,
Ապրիր դու երկար իմ ՄԱՄԱ բարի,
Թող երկնքում աստղը քո երբեք չմարի...

Գոգարիկ
18.06.2014, 20:01
Մտքրդ, առաջարկներդ ազատ գրիր թող քննարկվեն, վստահ եղիր այդպես միայն կշահես ու ավելի կհասունանաս ակումբն իսկը դրա համար է:

:D Դե ետ մտքերի մասին ոչ ոք չգիտի ես շատ գաղտնապահ եմ...չէ որպես լուծում չեմ ուզում այդպիսի բան գտնել...բայց հասկանալու համար այն ամենը ինչը պարունակում էր տեքստս ինձ էտ հնարավորությունը ընձեռնվել է դեռ 7 տարի առաջ..իսկ ետ 7 տարվա ընթացքում հավատա չեմ փորձել լուծում գտնել ու հիմա էլ....կյանքը ինքը ցույց կտա որն է ճիշտը և որը սխալը;;)

Գոգարիկ
17.07.2014, 09:08
Մի թեյի բաժակ՝ լցված տաք թեյով,

Մի անթարթ հայացք՝ ուղղված հեռուներ,

Անորոշ զգացում, որ տանում է վեր,

Ու խելացնոր մտքեր անվեհեր:

Բազմաբովանդակ ու բացված մի գիրք,

Թերևս նստելու համար՝ պատուհանագոգ,

Մերկ մայթով քայլող շատ կյանքեր անհոգ,

Ու վազող հայացք, նույնպես և ցատկող:

Մի թեյի բաժակ՝ լցված տաք թեյով,

Ու ավելացրած հիշողություններ՝ թեյի գդալով,

Ու մի սփոփանք, որ նման է այն

Անսփոփանք երազի միայն:

Թևավոր մտքեր, մտքի բանտարկում,

Տիեզերք հասած երազ անհատնում,

Անորոշ դեպքեր, լոկ դատարկություն,

Ծայրահեղ ուժեղ վախի զգացում:

Անկապ, անորոշ բառերի շարան,

Մի փոքր ոչինչ՝ կողակից սրան,

Այ սա է կյանքը, որ չես հասկանում,

Թե իրականում ինչ է կատարվում:

Գոգարիկ
08.08.2014, 14:57
Լեռների մեջ ծվարած, իմ քաջ երկիր Հայաստան,

Դու իմ միակ հանգրվան, սիրում եմ քեզ անսահման,

Դու իմ օջախ, բնօրրան, դու գեղեցիկ լեռնավան,

Դու խոհերիս անրջանք, դու հույզերիս ներշնչանք:

Պատերազմ ես տեսել դու, տեսել արյուն ու ավեր,

Բայց պահել ես քո ոգին, մնացել միշտ անվեհեր,

Զավակներդ քաջարի արյունով են քեզ պատել,

Անշնչացած դիակով մի բուռ հողդ են փրկել:

Արյան գետեր են հոսել, ճամփաներով քո կանաչ,

Թշնամին բիրտ է եղել, դա բոլորին է ճանաչ,

Դու եղել ես ծովից ծով, եղել հզոր դու խելքով,

Բայց եղել ես լավ պատառ, հարմարավետ քո դիրքով:

Ուզեցել են գրավել գեղատեսիլ վայրերդ,

Ուզեցել են թալանել բոլոր-բոլոր գանձերդ,

Գերի տանել ցանկացել քո փափկասուն դուստրերին,

Ու սպանել, կոտորել քո քաջարի ուստրերին:

Բայց եղել ենք մենք մի բուռ, հավաքական, միակամ,

Դիմակայել հողմերին խավար քաոսում անգամ,

Մենք եղել ենք շատ վաղուց, ու այսօր էլ մենք դեռ կանք,

Օրենք է սա պիտ լինենք, ու դեռ պիտի շատանանք...

Գոգարիկ
22.08.2014, 12:11
Այո՛, ատում եմ.
Ատում եմ կյանքը,
Եթե խլում է նա մարդու կյանքը:
Մարդուն եմ ատում,
Եթե նա կյանքում ճղճիմ է դառնում:
Ատում եմ լավը,
Եթե նա լավն է լոկ անվամբ միայն:
Անունն եմ ատում,
Թե այն արժանի չի լինում մարդուն:
Եվ օրն եմ ատում,
Որ քաոսով է անվերջ հագենում:
Բարի թվացող լոկ չարությունը,
Ատում եմ մեկ էլ խաբեությունը:
Ծաղիկն եմ ատում
Թե այն այդպես էլ անուշ չի բուրում:
Մարդկանց եմ ատում,
Թե նախանձում են սրտի խորքերում:
Ատում եմ այսպես նաև այն գիրքը,
Որ գիրք է սակայն լոկ անվամբ միայն:
Այն գիտությունը՝
Որ հիմնված է վարկածի վրա,
Եվ այն վարկածը՝
Որ չի ունենում ոչ մի փաստ անգամ:
Կողծիքն եմ ատում,
Թե այն դառնում է կեղծավորություն:
Ատում եմ մեկ էլ ատելը կյանքում,
Երբ սովորության է այն վերածվում:

Rhayader
22.08.2014, 12:36
Կարդացի, մտածեցի-մտածեցի: Մտքովդ չի՞ անցել՝ շախմատով զբաղվել:

Գոգարիկ
22.08.2014, 12:40
Կարդացի, մտածեցի-մտածեցի: Մտքովդ չի՞ անցել՝ շախմատով զբաղվել:

Անկեղծ ասած չէ,բայց վատ չեմ խաղում...ինչի համար որ՞:

Rhayader
22.08.2014, 13:43
Անկեղծ ասած չէ,բայց վատ չեմ խաղում...ինչի համար որ՞:

Դե, կարծում եմ, որ հաստատ շախմատ ավելի լավ կխաղաս, քան չափածո ես գրում:

Գոգարիկ
22.08.2014, 16:50
Դե, կարծում եմ, որ հաստատ շախմատ ավելի լավ կխաղաս, քան չափածո ես գրում:

Շնորհակալություն կարծիքի համար,

Rhayader
22.08.2014, 19:18
Շնորհակալություն կարծիքի համար,

Նույնիսկ եթե շատ վատ խաղաս, նշեմ:

Գոգարիկ
22.08.2014, 22:47
Նույնիսկ եթե շատ վատ խաղաս, նշեմ:

Նույնիկ էտ դեպքում շնորհակալություն:)