PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը

Նոյեմ
15.06.2014, 17:22
Մարդ կա՞, որ գոնե մի անգամ հանդիպած չլինի գազավորված ըմպելիքների, բրենդային շոկոլադների և այլնի վնասակարության մասին: Բայց ոչ մի տեղ նյութ չկա, թե վերջապես Ի՞նչ կարելի է ուտել: Ի՞նչը վնաս չէ մեր օրգանիզմին:
Այո, մրգերն ու բանջարեղենը շատ օգտակար են օրգանիզմին, սակայն դա էլ միանշանակ չէ, որովհետև դրա համար էլ է գիտելիք պետք՝ թե ինչ սորտի գնալ, որը մուտացված միրգ չէ և այլն:

Մի տեղ կարդացել եմ, որ իբր հնդկաձավարը՝ գրեչկան, էն եզակի սնունդն է, որ դեռ Գենետիկ մոդիֆիկացիայի չեն ենթարկում: Ինչքանո՞վ է դա ճիշտ: Էլ ի՞նչ սնունդ կա առանց կոնսերվանտների, գենետիկ մոդիֆիկացիաների:

Ի՞նչ ուտել ու ինչպե՞ս տարբերել:

StrangeLittleGirl
15.06.2014, 17:26
Նոյեմ, շատ վտանգավոր թեմա ես բացել :))
Չկա նենց սնունդ, որ վնասակար չլինի ինչ-որ իմաստով: Անգամ մաքուր-զուլալ միրգ բանջարեղենը կարա վնասակար լինի սխալ օգտագործման դեպքում:
Իսկ ԳՄՕ-ների վնասակարության մասին ոչ մի հաստատված փաստ չկա:

Նոյեմ
15.06.2014, 17:31

Բյուրակն (Տես, անունդ գիտեմ :)) ) Էն որ սխալ օգտագործման դեպքում սաղն էլ վնաս են, փաստ ա:
Ուզում եմ օբյեկտիվ քննարկենք, սուբյեկտներին չխառնենք:
ԳՄՕ-ները վնաս չե՞ն: ԷՆ E-երի ցանկերը, որ բերում են, գիտականորեն ապացուցված չի՞:
Մասնագիտությունս որևէ առնչություն չունի էս ամեն ինչի հետ, դրա համար գիտական հիմքի վրա գլուխ չեմ հանում:

StrangeLittleGirl
15.06.2014, 17:44

ԳՄՕ-ների վնասակարությունը գիտականորեն ապացուցված չի (չնայած հեսա լիքը մարդիկ կհայտնվեն, կռիվ կանեն, թե վնասակար են, բայց փաստն էն ա, որ չկա մի նորմալ գիտական հետազոտություն, որը փաստում ա, որ ԳՄՕ-ները վնաս են): E-երի ցանկն ուրիշ պատմություն ա. դրանք կոնսերվատիվներ են ու լավ էլ վնասակար են: Մի մասը քաղցկեղածին, մի մասը նյութափոխանակության վրա ազդող, մի խոսքով, տարբեր ձևերով ազդող: Դրա համար պետք ա պահածոյացված սննդից հեռու մնալ (չնայած միշտ չի, որ հնարավոր ա):

Նոյեմ
15.06.2014, 17:48
Լավ, համարե՞նք , որ առաջին կարևոր չափորոշիչը պետք ա լինի E-երի բացակայությունը՞:
Էս էլ Դրանց (http://www.kakras.ru/interesn/kons.htm) ցանկը:

Artgeo
15.06.2014, 17:55
Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:

Նոյեմ
15.06.2014, 17:56

Հա, դե ոչ բոլոր E-երը: Նշածս հղումի մեջ էլ էր գրված:

Նոյեմ
15.06.2014, 17:59
Մի հանգամանք էլ կա. արտադրողները քիչ ռեսուրս չեն ծախսի, որ հակառակ լիքը փաստեր բերեն, որ վնասակար չի, մի բան էլ օգտակար ա:

StrangeLittleGirl
15.06.2014, 19:00
Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:
Արթ, բայց էդ նույն առօրյա հավելումների բավական մեծ կոնցենտրացիա են օգտագործում պահածոյացնելիս, պլյուս լիքը շաքար:

Մի հանգամանք էլ կա. արտադրողները քիչ ռեսուրս չեն ծախսի, որ հակառակ լիքը փաստեր բերեն, որ վնասակար չի, մի բան էլ օգտակար ա:
Ծախսում են, թե չեն ծախսում, հայտնի չի: Միակ հայտնի բանն էն ա, որ գիտությունը կեղծել հնարավոր չի: Եթե կեղծում էլ են, վաղ թե ուշ ջրի երես ա դուրս գալիս:

Ի դեպ, նույն կերպ շատ «օրգանական սնունդ» վաճառող կազմակերպություններ ռեսուրս չեն խնայում ապացուցելու համար, որ մնացած ամեն ինչը վնասակար ա: Բայց որ նայես իրենց հետազոտությունները, կեղծիքը միանգամից աչքի ա զարնում:

Artgeo
15.06.2014, 19:43
Հա, Բյուր, մարքեթինգային լիքը անկապ տենց բան կա: "Առանց կոնսերվանտների" գրած ա էն սննդի վրա, որը լիքը աղ կամ լիքը շաքար ա պարունակում, որոնք նույնպես կոնսերվանտ են: "Առանց քոլեստերինի" գրած ա ձեթի վրա, որը առհասարակ չի կարող պարունակել քոլեստերին, քանի որ այն բացառապես կենդանական ծագման սննդի մեջ ա: Իրականում ամեն ինչ խառնվել ա իրար: Բուսական "կարագն" ու ծոմ պահելու համար նախատեսված "երշիկն" ու "նրբերշիկը" սովորական բան ա արդեն...

Դատարկություն
15.06.2014, 19:51
Ընդհանրապես, գենետիկորեն մոդիֆիկացված սննդի պահերը ավելի շատ կոմերցիայի ու մարքեթինգի հետ առնչություն ունեն, քան սննդի վնասակարության: Ինչ-որ մի սննդի անունը դիր գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներից զերծ ու ինչ ուզում ես խառնի մեջը:

Իրականում, բոլոր ներկայիս բույսերը, կենդանիները, որ մարդը մշակում ու բուծում ա, բոլորը անխտիր գենետիկորեն ձևափոխված են: Այսինքը մարդը տարիների ընթացքում սելեկցիա ա արել, գեները փոփոխել ոչ ուղղակի ձևով ու ստացել ավելի բերքատու կամ լավ հատկանիշներով օրգանիզմ (օրինակ՝ հենց թեկուզ ցորենը, ելակը, խաղողը բոլորը պոլիպլոիդ տեսակներ են, այսինքն ոչ միայն ինչ-որ գեներ են ձևափոխված, այլ գեների ամբողջությունը մի քանի անգամ բազմապատկված ա): Նոր դարում էլ հնարավորություն եղավ, էդ գեները փոփոխել ոչ թե տարիների տքնաջան աշխատանքի ընթացքում, այլ ավելի արագ՝ գենետիկական ինչ-որ նոր մշակված մեթոդներով: Բայց չգիտես ինչի մարդիկ վախենում են դրանից, այսինքն մարդիկ շարունակում են մնացած ամեն ինչը աշորժակով ուտել, բայց նոր ինչ-որ բանից վախենում են, համարում են վնասակար, որն էլ լավ օգտագործվում ա սնունդ արտադրող կազմակերպությունների կողմից (ու հիմնականում էս ամեն ինչը հետսովետական երկրներում ա սենց ակտիվ):

Բյուրի հետ համաձայն եմ, որ վնասակարությունն ապացուցող ոչ մի գիտական աշխատություն չկա:

StrangeLittleGirl
15.06.2014, 19:56

Դատարկ, չէի ասի, թե հետսովետական երկրներում ա մենակ: Հլը հակառակը, Եվրոպայում մարդիկ ավելի պարանոյիկ են, ուշքները գնում ա էկո սննդի համար: Ու ասենք պոմիդորդ ինչքան ուզում ա, էկո լինի, մեկ ա, եթե հունվարին ես ծախում, ինքը էկո չի, ինչ-որ «բնական բան» խախտած ա:

Դատարկություն
15.06.2014, 20:03

Ահա, էդ դեպքում, գուցե ամբողջ աշխարհում էլ նույն վիճակն ա: Ուղղակի, ինչ-որ ամերիկյան գիտնականի ասածից եմ հիշում, որ իրանց մոտ էդ ամեն ինչն ավելի քիչ ա, բայց դու ավելի լավ կիմանաս, դու հենց էդտեղ էլ ապրում ես :))

Նոյեմ
15.06.2014, 20:03
Բյուրի հետ համաձայն եմ, որ վնասակարությունն ապացուցող ոչ մի գիտական աշխատություն չկա:

էս մենակ ԳՄՕ-ներին էր վերաբերում, թե՞ ընդհանրապես: :think

StrangeLittleGirl
15.06.2014, 20:05
Ահա, էդ դեպքում, գուցե ամբողջ աշխարհում էլ նույն վիճակն ա: Ուղղակի, ինչ-որ ամերիկյան գիտնականի ասածից եմ հիշում, որ իրանց մոտ էդ ամեն ինչն ավելի քիչ ա, բայց դու ավելի լավ կիմանաս, դու հենց էդտեղ էլ ապրում ես :))
Ահա, ստեղ նույն պոմիդորը դրած ա, մեկի վրա՝ էկո ու մի քանի անգամ ավելի թանկ:
Մի հատ հետաքրքիր փորձ եմ արել: Առել եմ երկու կապ բանան: Մեկի վրա էկո ա գրած, մեկի վրա՝ չէ: Առել եմ նույն օրը, բերել եմ տուն: Անցել ա երկու օր: Էկո բանանը դեղին-դեղին մնացել ա, իսկ ոչ էկո («վնասակար») բանանն արդեն սևանում ա: Հիմա ո՞ր մեկն ա կոնսերվանտներ պարունակում :think

Դատարկություն
15.06.2014, 20:16
էս մենակ ԳՄՕ-ներին էր վերաբերում, թե՞ ընդհանրապես: :think
Չէ, Նոյեմ ջան, միայն ԳՄՕ-ներին: Ինձ թվում ա, սննդի վնասակարությունը պետք է փնտրել բույսերի պարարտացման, կենդանիների արհեստական սննդի ու դրանց պահման պայմանների (եթե բնական սնունդ ա իհարկե) ու նաև կոնսերվանտների մեջ:

Ահա, ստեղ նույն պոմիդորը դրած ա, մեկի վրա՝ էկո ու մի քանի անգամ ավելի թանկ:
Մի հատ հետաքրքիր փորձ եմ արել: Առել եմ երկու կապ բանան: Մեկի վրա էկո ա գրած, մեկի վրա՝ չէ: Առել եմ նույն օրը, բերել եմ տուն: Անցել ա երկու օր: Էկո բանանը դեղին-դեղին մնացել ա, իսկ ոչ էկո («վնասակար») բանանն արդեն սևանում ա: Հիմա ո՞ր մեկն ա կոնսերվանտներ պարունակում :think
Դե էկո բանանը շատ էկո ա երևի բույսից պոկած շարունակում ա դեղին մնալ :)) Իսկ եթե լուրջ, էդ սևացողի կողքը ուրիշ հասուն պտուղներ չկայի՞ն (անպայման չի բանան), որովհետև հասունացող պտուղները էթիլեն են արտադրում, որից մյուս ոչ հասուն պտուղները սկսում են արագ հասունանալ:

StrangeLittleGirl
15.06.2014, 20:20

Չէ, առանձին տեղերում եմ դրել :))
Յա, բա ասա էս սևացող բանաններս ծիրանների մոտ դնեմ, կարող ա համ գա :))

Նոյեմ
15.06.2014, 20:22
Չէ, Նոյեմ ջան, միայն ԳՄՕ-ներին: Ինձ թվում ա, սննդի վնասակարությունը պետք է փնտրել բույսերի պարարտացման, կենդանիների արհեստական սննդի ու դրանց պահման պայմանների (եթե բնական սնունդ ա իհարկե) ու նաև կոնսերվանտների մեջ:

Ասել է թե ոչ մասնագիտական ուղեղով էդ ամեն ինչից գլուխ հանել հնարավոր չի՞ :think

StrangeLittleGirl
15.06.2014, 20:24
Ասել է թե ոչ մասնագիտական ուղեղով էդ ամեն ինչից գլուխ հանել հնարավոր չի՞ :think

Լինի դա մասնագիտական, թե ոչ մասնագիտական ուղեղ, կարծում եմ՝ չարժե էդ կարգի ֆիքսվել սննդի վնասակարության վրա, թե չէ կյանքդ հարամ կլինի անընդհատ մտածելով, թե ինչ ես ուտում: Մի քանի պրիմիտիվ կանոն կա ածխաջրերի ու ճարպերի մասին, դրանց հետևես, լրիվ հերիք ա:

Նոյեմ
15.06.2014, 20:32

Հա, համաձայն եմ, որ շատ ֆիքսվելը ավելի վատ ա :))

Vardik!
15.06.2014, 20:47
Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:

Էս քաղաքում մաքուր ջուրը հարաբերական հասկացություն ա: Ծորակից խմել չի կարելի, իսկ էն, ինչ գնում ենք խանութից, կասկածում եմ, որ մաքուր ու պիտանի տեղից ա լցված:

Ճիշտն ասած, թեմայի վերնագրից ուրիշ բան էի ենթադրում, ոչ թե զուտ ԳՄՕ-ների մասին քննարկում:
Օրինակ, տարբեր տարիքի մարդիկ նույն սնունդը տարբեր ձևի են յուրացնում, տարբեր սննդի կարիք են զգում: Բացի այդ, մարդն իր սննդին պիտի հետևի նաև իր օրգանիզմի յուրահատկությունները հաշվի առնելով:

Լսել եմ, որ նույնիսկ մասնագիտությունը կարող է ազդել նրա վրա, թե ինչի՞ կարիք ունի օրգանիզմն ավելի շատ: Բյուր, գուցե դու ավելի լա՞վ իմանաս:

StrangeLittleGirl
15.06.2014, 20:55

Ես մենակ էն կարամ ասեմ, որ մարդու սննդային պահանջները խիստ անհատական են, քանի որ յուրաքանչյուր անձ ունի իր անհատական նյութափոխանակությունը, անհատական գենետիկան, որոշ նյութեր ընդունելու անհատական հատկությունը: Մարդ կա մի նյութի նկատմամբ ալերգիկ է, մի ուրիշ նյութ չի կարողանում մարսել (օրինակ՝ լակտոզ), մի ուրիշ նյութի բացակայության պատճառով խնդիրներ է ունենում:

Ես ինձ վրա օրինակը բերեմ: Ըստ էության, ձուկ ուտող բուսակեր եմ (դրա հատուկ տերմինը կա): Երկար տարիների ընթացքում պարզել եմ, որ բացարձակ վեգանիզմն իմ բանը չէ: Բացի դրանից, առնվազն շաբաթը մեկ-երկու անգամ պիտի ձուկ ուտեմ: Հակառակ դեպքում իմունիտետս ընկնում է, ու անընդհատ հիվանդանում եմ: Մի ուրիշ օրինակ. տարիներ շարունակ պայքարում էի սուրճից կախվածության դեմ: Հետո պարզեցի, որ էշություն եմ անում, որովհետև ես բնածին, բնական հիպոտոնիկ եմ: Սաղ կյանքս քնկոտ եմ եղել մինչև սուրճ խմելուն անցնելը: Սուրճ խմելուն անցնելուց հետո էլ որ առավոտը չեմ խմում, քունս տանում ա: Պարզ պատճառ. ճնշումս ցածր ա, բարձրացնել ա պետք: Ու թող մեկն ասի սուրճը վնասակար ա: Ինձ համար օգտակար ա:

Vardik!
15.06.2014, 21:13

Իմ մտածածն ինձնից լավ ասեցիր: :))
Ասածդ շարունաելով ասեմ, որ նիհարելու հարցում էլ մարդիկ հաճախ ձախողվում են, որովհետև կպնում են ինտերնետից հանած դիետաներին: Այնինչ, հաճախ պատճառը օրգանիզմի կողմից, որևէ սնունդ չյուրացնելու մեջ է:

Մասնագիտությունների պահով էլ նկատի ունեի, որ, ասենք, նստակյաց կամ կանգնած աշխատանքի դեպքում մարդկանց սպառնում են տարբեր տեսակի հիվանդություններ, ուստի դրանք կանխելու համար պետք է հետևեն սննդի որոշակի օրակարգի, ինչպես նաև կատարեն ֆիզիկական վարժություններ:

StrangeLittleGirl
15.06.2014, 21:17

Ահա, օրինակ խնձորն ինքն իրենով շատ օգտակար միրգ ա, բայց կարա կատաստրոֆիկ հետևանքների բերի, եթե մեկը նստի խնձորային դիետայի, այսինքն՝ բացի խնձորից ուրիշ ոչինչ չուտի: Իսկ ընդհանրապես, առողջ ապրելակերպն ավելի լայն հասկացություն ա, քան ճիշտ սնվելը, իր մեջ ներառում ա նաև ֆիզիկական ակտիվությունը, նորմալ քունը և այլն:

boooooooom
24.06.2014, 08:48
Մի քանի պրիմիտիվ կանոն կա ածխաջրերի ու ճարպերի մասին, դրանց հետևես, լրիվ հերիք ա:

Բյուր ջան ասում էս ինչ կանոններ են?

StrangeLittleGirl
24.06.2014, 23:06
Բյուր ջան ասում էս ինչ կանոններ են?

Խուսափել զտված ածխաջրերից (շաքար ու սպիտակ ալյուր պարունակող սննդից) ու հագեցած ճարպերից (կենդանական ճարպը, չնայած կարագն էլ ա հագեցած, բայց կարճ շղթա ա, մարսվում ա, նենց որ կարագն էդքան սարսափելի չի), փոխարենն օգտագործել մուգ ալյուրից պատրաստված հաց, միրգ-բանջարեղեն, հնարավորության դեպքում առանց ջերմային մշակման, ու չհագեցած ճարպեր (ձկնեղեն, ծովամթերք, ձեթեր): Մնացածն արդեն կա՛մ մանրուքներ են սիտուացիայից ու առողջությունից կախված, կա՛մ արդեն հասնում են պարանոյայի ժանրին: