PDA

Դիտել ողջ տարբերակը : Անքնություն



GriFFin
13.06.2014, 21:58
Թևերն էր փռել մի անտես թռչուն…

GriFFin
13.06.2014, 22:00
Դատակա

Բժշկական համալսարանի ուսանողի հերձման ժամանակ դատական փորձագետը հայտնաբերել է սև չարյունանաման հեղուկ արյան փոխարեն,սևացած օրգաններ, չափսերով մեծացած ուղեղ և գանգոսկրի բազմաբեկորային վնասվածք: Կան հավաստի նշաններ որոնք վկայում են,որ մահը վրա է հասել ուղեղի բռնաբարությունից հետո,որի նշաներից է չափսերի մեծացումը: Մահվան պատճառի պատճառը դատական բժշկությունը սովորելուց հետո գլուխը պատին հարվածելն է: Լաբարատոր հետազոտությունը պարզել է ,որ սև հեղուկը սուրճ է: Հետաքննությունը շարունակվում է:

GriFFin
13.06.2014, 22:02
Երթուղայինում քեզ ճզմող կնոջ համախտանիշը

Երևույթ, որը տանջում է համայն հայությանն իր արդիականությամբ:
Տարածվածությունը 98% (եթե ձեզ չեն ճզմում, նշանակում է` ճզմողը դուք եք), հիմանականում հանդիպում է «մառշռուտկա» պոպուլյացիայում:
Հաճախ հանդիպում է կանանց մոտ, բայց տղամարդկանց մոտ ավելի ծանր ընթացք ունի:
Հանդիպում են հետևյալ կլինիկական ձևերը` տիպիկ և ատիպիկ:
Տիպիկ`
Ա) Հետույքային (ամենահաճախ հանդիպող): Երբ երթուղայինում զիջում ես՝ հատկացնելով մի փոքր անկյուն կանգնած մարդուն, ով դրա հետևանքով հայտնվում է պսևդոնստած վիճակում ու գցում քեզ տեղիցդ, դա քիչ թե շատ նորմալ եմ համարում: Վերջ ի վերջո, դա մի հոգու համար նախատեսված տեղ է: Բայց լինում են դեպքեր, երբ դու նստած ես երկու տեղանոցին, ու կողքիդ մարդը իր գլուտեուսներին սիրուն տեղավորացրել է ու ծեփել քեզ պատուհանին: Դաժան այդ պահն է: Ու երբ դու հեղուկ նյութի պես զբաղեցնում ես այն ծավալը, որը քեզ հատկացրել են, գլուտեուսային իրավիճակին գումարվում է ոտքերիդ դրված կառտոշկայով մեշոկը ու «չեմ խանգարում, չէ՞ բալես» ախտանիշը:
Բ) Կրծքային: Հազվադեպ է լինում, բայց երբեմն մեր կողքը նստող մարդու բարեմասնությունները այնքան մեծ են լինում, ասես ողջ ազգի դարդ ու ցավը կուտակվել է այդ կրծքերում: Պատկերացրեցի՞ք մեծությունը:
Գ) Խառը` հետույքակրծքային: Հիշողություններս շատ դաժան են, չեմ ուզում հիշել: Բռռռ:
Ատիպիկ`
Ա) Պայուսակային կամ ցելաֆոնային: Սա պատահում է, երբ նստած մարդը, հիշելով, որ ինքը բարեգործ է, երթուղայինում կանգնած մարդկանց պայուսակները հավաքում է իր վրա, ու արդյունում դու ճմլվում ես, կամ երբ գլխավերևումդ կանգնած կինը կամ աղջիկը , օգտագործելով բոլոր կինարմատային մեթոդները, հասկացնում է, որ բռնես իր պայուսակը: Ես մեկ-մեկ առաջարկում եմ գլխիս դնեն, երբ էլ տեղ չկա վրաս բան դնելու:
Բ) Առնանդամային (հանդիպում է գիշերային մառշռուտկա պոպուլյացիայում): Ինձ հետ չիպատահել, իսկ այն մարդը, որն առաջարկեց այս տարբերակը, հրաժարվեց մենաբանություններից:
Համախտանիշին բնորոշ են հետևյալ ախտանիշները`
ա) Ճմլման, հեչ ուշադրություն դարձրել եք, թե ի՞նչ կեղտոտ են երթուղայինի պատուհանները , ինչ սառն են ձմռանը, խոնավ են անձրևի ժամանակ,տաք` ամռանը: Իսկ ես ուշադրություն դարձրել եմ:
Բ) Հոտի, համաձայնեք, նման սերտ շփման ժամանակ հասկանում ես մարդու՝ հիգիենային հետևելու ունակությունը : Հա, առաջ, լաաաավ առաջ թագավորները լողանում էին տարին մեկ-երկու անգամ ու ոչխարից հագուստ կրում: Հավանաբար իրանց օրինակին հետևողներ դեռ կան:
Գ) Ծակծկոցի: մեր ազգի մոտ բացի նրանից, որ քիսայից օգտվելու կոմպլեքս կա, մի հատ էլ էնդոկրինոլոգին դիմելու հետ կապված խնդիրներ ունեն: Սրա հետևանքով թևերի վրա առաջանում են պզուկներ, որոնք չորանում են ու ծակում: Սրա մեջ նորաձևական փշերով հագուստնել կարելի է մտցնել:
Դ) Խոնավության: Ամառ է, շոգ է, դաժան է:
Ե) Պսևդոբռնաբարման: Ինձ թվում է՝ երբ երթուղայինի վարորդը որոշում է կատարել իր մանկության երազանքը և սկսում է նմանակել Շումախեռին՝ իա մտքին, քֆուրներին ու մառշուտկային թևեր տալով, առաջանում են թափահարման ու վիբրացիայի յուրահատուկ էֆեկտներ: Սրան գումարած, կողքից քեզ ինչ-որ մեկն անընդհատ սեղմում է՝ առանց քո ցանկության: Նման է, չէ՞ բռնաբարության: Երբեմն լինում են նաև սադիստական ֆանտազիաներ ունեցողներ, ովքեր սիրում են ճզմել ու էդ ընթացքում Павлины-ի ձայնով խոսել հեռախոսով: Հա, ու քանի որ նրանք շատ կարևոր անձիք են, խոսում են այնքան բարձր, որ բոլորը լսեն:
Բուժում: Բուժում չկա, մաքսիմում կանխարգելում: Որպես պատվաստում` քայլեք ու օգտվեք հեծանիվից:
Եղեք առողջ:

GriFFin
30.07.2014, 12:59
Յոդի կլետկաի համախտանիշ
Սովետական միության ժամանակ յոդը համարվում էր մի հրաշագործ նյութ, որը կարող էր վերացնել իր ճանապարհին կանգնած ամեն ինչ: Ինչպես ասում էր իմ դասախոսներից մեկը, «երբ զգում էին, որ չեն կարողանում տակից դուրս գալ նշանակում են յոդի կլետկա»:
Մեջքդ ա ցավու՞մ: Էական չէ՝ մոտդ օստեոխոնդրոզ ա, ճողվացքդ հելել կախվել ա, թե մկանային ցավ ա, յոդի կլետկա արա:
Մոտդ ինչ որ արտափքու՞մ ա: Էական չէ՝ մոտդ hallux valgus (ժողովրդիս լեզվով ասած` կոճ) կամ մազոլ ա, յոդի կլետկա արա:
Էական չէ՝ ուղեղդ ատրոֆիայի ա ենթարկվել, առնանդամդ՝ հիպերտրոֆիաի , սեռավարակ , ֆիզիոլոգիակայն երևույթ, թե ուղղակի անհաջող դիրքում սեքսի հետևանք, յոդի կլետկա արա:
Հազու՞մ ես: Էական չէ՝ ОРВИ ա մոտդ, թե թոքաբորբ, մի հատ հավեսով յոդի կլետկա արա:
Եվ եսպես շարունակ…
Ես չգիդեմ ինչն ա ավելի վատ, որ էս տափակ գաղափարը մտել ա ժողովրդի մեջ, թե որ մինչև հիմա կան բժիշկներ, ովքեր խորհուրդ են տալիս էս անտեր յոդը:

GriFFin
10.09.2014, 23:18
Իմ հոգին

Մտածում եմ՝ որ մահանամ, իմ հոգին առաջին հերթին ու՞ր կգնա: Ինձ թվում ա՝ սկզբում գերեզմանոց(կենդանի մարդիկ ինձ վանում են): Այն մարդկանց գերեզմաններ, ովքեր վաղուց են դարձել հոգիներ և ում ես անսչափ սիրում, կարոտում եմ: Ես հիմա զգում եմ, որ ուզում եմ լինել այդ մարդկանց կողքին: Երբ այդ մարդկանց սիրտը բաբախում էր, ես էլի ուզում էի լինել իրանց հետ: Նույն կերպ էի սիրում: Երևի այդ պատճառով իմ հոգին կձգտի գնալ այդտեղ: Հիմա, երբ իրենք ֆիզիկապես չկան, ես նրանց կարոտում եմ: Իսկ ես չեմ սիրում կարոտել: Հուսով եմ՝ իմ հոգին կհանդիպի այդ մարդկանց, մենակ ու լքված չի լինի: Ու էլ ոչ ոքի չի կարոտի:
Ինձ թվում է՝ հոգիները, եթե դեռ մնում են այս աշխարհում, շրջում են իրենց համար հարազատ վայրերում, գնում են են այն մարդկանց մոտ, ում սիրում են: Տեսնես՝ իմ հոգին ստվերի տեսքո՞վ կլինի, հայելիում ու լուսանկարներում կերևա՞: Արդյոք կզգան իմ հոգու ներկայությունը փոքր բալիկներն ու կենդանիները: Հավես կլինի, եթե իմ հոգին իրենց լեզուն հասկանա:
Ինձ հետաքրքիր է՝ արդյոք կկարողանամ հայտնվել այն մարդկանց երազներում, ում կթողնեմ երկրի վրա: Տեսնես կհասկանան, որ դա ես եմ, որ ամենինչ լավ է կամ վատ, որ ես իրենց կողքին եմ, թե սարսափած կարթնանան ու կողքից ջերմություն տվող գրկախառնությունից, մեկ համբույր շնչող էակից կմոռանան ամեն ինչ, բոլոր սարսափելի երազները: Իսկ եթե իմ հոգին հաճելի երազի տեսքով լինի: Հուսով եմ՝ իմ հոգին լավ երազ կլինի մարդկանց համար:
Ինձ հետաքրքրի է՝ իմ հոգին կտեսնի, որ իրեն փոխարինել են, թե իրեն կթվա, որ ամեն ինչ նույն կերպ է: Ինչ կզգա են պահին, երբ հասկանա, որ իրեն այդքան արագ փոխարինել են․ ցավ, ատելություն, դատարկություն, սեր, հոգատարմություն, հիասթափություն, խաղաղություն: Թե՞ հոգիները բան չեն զգում: Վատ է, երբ բան չես զգում: Մեկել ինձ հետաքրքրի է, իմ հոգին ի՞նչ արտաքին կունենա: Մի գուցե այն արտաքինը, ինչը որ իմ հոգին կամ ես կցանականամ: Ես չգիտեմ ինչ տեսք կուզենա իմ հոգին ունենալ, հուսով եմ՝ իմ 4-5 տարեկան տեսքը կլինի: Այդ ժամանակ ես ամենագեղեցիկն էի ու ամենաերջանիկը: Հետաքրքրի է, իմ հոգին կկարողանա՞ պաշտպանել իմ սիրելիներին: Այդ ժամանակ կլինեմ հոգի-բեթմեն: Իսկ եթե իմ հոգին չմնա ես երկրի վրա: Գնա լրիվ ուրիշ տեղ: Ինչ որ սիրուն, այնքան սիրուն, որ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել այդ գեղուցկությունը: Որ ինքը չի կարողանա պատկերացնել: Օրինակ՝ նոր գույներ կլինեն այդ աշխարհում ու լիքը ծառեր, որոնց վրա միշտ լիքը ձյուն է նստած: Հավես կլինի: Դա կլինի մի տեղ, ու պարադոքսը նորմալ է, զուգահեռ գծերը հատվում են ու անվերջության հավասր մոդուլ R-ը մեծ ա անվերջության հավսար մոդուլ N-ից: Իսկ եթե՞ իմ հոգին վատը լինի: Ու ընկնի մի տեղ, որտեղ ամենինչ վատ է, տխուր, հիմար, մռայլ:
Չէ է, այդպես չի լինի: Չեմ կարծում, որ մահվանից հետո էլի իմ հոգին ստիպված կլինի ապրել երկրի վրա:


https://www.youtube.com/watch?v=D-aJfcYzct8&index=2&list=PLOsJe5oxI_Rr0FpsShLp7Dgf1QUGfiPqK

GriFFin
03.10.2014, 20:11
Երբ շատ բան ունես գրելու, ասելու, կիսվելու, բայց չես կարողանում։ Չեմ հասկանում ինչի՞ ց սկսեմ։ Երևի մի բաժակ գինիից։

GriFFin
04.10.2014, 14:54
Նոր փոքր ախպորս թեյ բերեցի, ասում ա. <<Էլիզ, ինչի՞ ա, որ ամեն մեկիդ պատրաստած չայը տարբեր համ ունի։ Կարող ա, էդ նրանից ա, որ բոլոր մարդիկ տարբե՞ ր են։ Մարդիկ չայերի պես են. տարբեր, բայց յորովի համով>>։
Հ.Գ. Էն որ իմ փոքր ապերը ավելի իմաստուն ա շատ մեծերից։ :):)

GriFFin
05.10.2014, 00:44
Ես վերջին երկու-երեք ամիսը ինձ հետապնդում ա էն միտքը, որ ինձ փոխարինել են: Գիդեք հենց փոխարինել են… չեն լքել, չեն ստել, չեն դավաճանել, չեն մեղադրել: Պարզապես փոխարինել են: Բայց եսօր, ես վերջը հասկացա, որ ոչ թե ինձ են փոխարինել այլ հենց ես եմ եղել են մարդը ումով փոխարինել էին իմ նախորդին: Իսկ հիմա ինձ փոխարինած մարդը վերադարձել ա սկզբնական կետին: Ես էլ հիմա զապաս անվադողի դերում եմ: Երբ ներկայիս անվադողը ծակվի, ինձանով իրան կփոխարինեն ու կսպասեն, թե ե՞րբ ա երրորդ մասի ուստեն տեղը քցում ծակվածանին: Ու էլի ինձ կփոխարինեն: Ինչ դեբիլ ձևով ստացվեց միտքս: Դե լավ է, դեբիլ թեմա ա դրանից ա:
Իրա բնույթով ես էլ պետք չեմ: Մինչև էդ խաղերը իմ կարիքը չկար, հիմա էլ չկա: Էնքան պարզ ու բնական ա ամենինչ, որ իրոք ծիծաղս գալիս ա: Առաջ կնեղվեի, կզարմանայի, ինքնավերլուծությամբ կզբաղվեի, ինքս ինձ կմեղադրեի, կմտածեի, որտե՞ղ եմ սխալ եղել, որտե՞ղ ճիշտ, իսկ հիմա… հիմա մտածում եմ, ինչ իմաստ ունի շարունակելու ես ներկայացումը: Էլ չես ուզում ընկերդ լինեմ, հարգելիս, չեմ լինի: Զարմանում եմ: Ավելի հեշտ ա չխոսալը, թե՞ չուզենալով, ինքդ քեզ ստիպելով խոսալը:
Լավ է, զզվելի ա արդեն:
Գնամ նայեմ Հայզենբեռգը վերջը կարողանալու ա փախնի փեսուց, թե՞ չէ: Հիմա իմ համար էդ ավելի կարևոր ա:

GriFFin
12.10.2014, 21:51
Էս մի շաբաթը սեքսոլոգիայի ցիկլի էինք: Ըմ, էն որ էս առարկային ( դատականի, հոգեբուժության հետ միասին ) ես սպասել եմ դեռ առաջին կուրսից: Ինձ ճիշտ հասկացի իմ նիհիլիստական ընթերցող, բնավ քո մտածածը չէ: Ինձ այն միայն որպես բժիշկ էր հետաքրքիր: Ու երևի առաջին անգամ ա, որ առարկան հարամ արեցին ոչ թե դասախոսները, կամ դասագիրքը, ամբյոնը: Չէ, հարամ արեցին ուսանողները, ովքեր որոշել էին իրանց սեռական կյանքը քննարկել դասի ժամանակ: Դե անվճար կոնսուլտացիա ա, թքած, որ մոտ 30 հոգի կլսի էն, որ որոշ տղաները իրանց կույս լինելը կներկայացնեն պսևդո Կազանովայի համախտանիշի տեսքով: Դասը վերածվել էր ուսումնական լեկցիայի նրա մասին, թե ի՞նչ ա սեքսը, թե ի՞նչ ա նախագուրգուրանքը, թե ի՞նչ ա պաշտպանված սեռական հարաբերություը ու նման բաներ: Այսքանը հեչ: Նման ուսանողների պատճառով ( ովքեր փառք «Сила»-ին քիչ էին ) մեր դասախոսները խոսելուց առաջ երկար էին մտածում ու միտքը հակաֆեմինիստական էր ստացվում: Չէ, ճիշտ ասեմ, ստացվում էի հայավարի, քյառթու կամ ժողովրդական լեզվով: Ինչ լավ ա, որ կային դասախոսներ, ովքեր հասկացան, որ անիմաստ ա նման մարդկանց վրա ժամանակ վատնելը ու վերջում նորմալ դաս սկսեցինք անել: Մեկ-երկու միտք էլ դասագրքիս մասին: Մեր դասագիրքը, որը "մաքսիմալ ձևով պարզեցված էր ուսանողի համար" կարդալուց հասկանում էիր, որ սեռական կյանքով ապրում են միայն տղամարդիկ: Չէ, էլի սխալ ասեցի( այսօր սխալներս ինչ-որ շատ են, ոչ միայն ուղագրական): Սեռական կյանք ունեն միայն տղամարդիկ, իսկ կանայք, դե կանայք էլ երեխա են ունենում: Տենաս անգլիական գրականություններում կանայք էլ են ապրո՞ւմ սեռական կյանքով:
Հ.Գ. Առողջություն: Да пребудет с тобой Сила.

GriFFin
15.10.2014, 16:46
-Աղջիկ ջան, վիրահատարանում առանց բախիլ ման չեն գալիս:
-Տիկին, սկսենք նրանից, որ աղջիկ ջանով փողոցում ման եկողների հետ կխոսաք: Հետո, ինձ դիտողություն անելուց առաջ գնացեք Ձեր էժանանոց մազի ներկից փչացած մազերը հավաքեք, սա ստերիլ վիրասրահ է ու մաքրեք Ձեր վուլգար շպարը, ով գիդի ինչ տեսակ օրգանիզմներ են այդեղ բնակվում: Ու մյուս անգամ չմոռանաք, որ Դուք իմ աշխատողն եք ու բոլորը ես հիվանդանոցում իմ ու մնացած ուսանողների աշխատողներն են: Եթե չեք ուզում աշխատանքից զրկվել այլև չխանգարեք ինձ:
... Ու մեկել երեխեքից մեկը ուսիս խփեց ու ես վերադարձա Էլիզալենդիայից ու հասկացա, որ մինչև ես սա մտածեցի էդ քույրը արդեն գնցել էր: Էհֆ

GriFFin
16.10.2014, 23:55
Այսօր ես սպանեցի Բաբկենին: Ես իմ սեփական ձեռքերով ճմլեցի այդ փոքրիկ էակին, որը ինձ ստիպում էր ամեն գիշեր մնալ արթուն այն էլ այս անտանելի եղանակին: Իսկ հիմա ես կկքնեմ, վերջ անքնությանը:
Հա, մոռացա ասեմ, Բաբկենը իմ սնեյակում ապրող մոծակն էր: Իսկ հիմա գնամ քնեմ...Բարի Գիշեր:
Տզզզզզզզզզզ... ինձ թվում է Բաբկենի հոգին եկել ա իմ հետևից: Դու կժպտաս իմ նիհիլիստական ընթերցող: Ժպտա-ժպտա:
Հ.Գ. Էհ, իմ անքնություն օրագիը դեռ երկար կյանք ա ունենալու:
Հ.Գ.Գ. I am Batman.

GriFFin
19.10.2014, 00:04
Լատիներենից թարգմանած hysterus նշանակում է արգանդ: Հիմա ստացվում ա, որ հայերի մի մեծ զանգված արգանդիկ ա ( հիստերիկ-արգանդիկ, հը, հը, հը ): Ուժեղ հումորի զգացողություն ունեին հին հույները ու եգիպտացիները ( համարիա իմ նման ): Երևի էդ նրանից էր, որ իրանց ժամանակ հիստերիկ էին միայն կանայք ու դա հիվանդություն էր, իսկ հիմա արգանդ ունեն նաև տղամարդիկ ու էդ բնավորության գիծ ա:
Հ.Գ. Բայց դու հիստերիկ չես իմ նիհիլիստական ընթերցող, դու ուրիշ ես:
Հ.Գ.Գ. Want to know my secret identity?

GriFFin
25.10.2014, 00:25
***
Сегодня я согрешила: Ես չգիդեմ ի՞նչ պատահեց: Իմ արաքին ոչ մի արդարացում չկա: Ես տրվեցի էդ գայթակղությանը ու արեցի դա: Ես էս տասնհինգ տարվա մեջ նման ամոթ չեմ զգացել: Բռռռ... Այսօր ես անցա կարմիր լույի տակով: Ախր, հասկանում ես իմ նիհիլիստական ընթերցող, աառավոտ ժամը 7:30 էր, մեքենա չկար ու ցուրտ էր: Գիդեմ-գիդեմ: Սխալ եմ արել: Ու հիմա ես տանջվում եմ ահավոր գլխացավից: Էհֆ:

***
Էսօր քայլում էինք փողոցով ու մեկել բուուուուուում եղավ: Մուշուն նկատեց Վարդանին: Շատ լավն ա Վարդանը: Հավես ա ակումբից ինչ որ մեկին տեսնելը ու բարևելը:

***
Ոնց եմ հոգնել հիստերիկներից ու գնահատականի համար մեռած մարդկանցից: Զզվելի ա:

***
Հավես են էս բազմապատկման նշանները, ոնց որ ձյուն լինեն: Ասում են լաաավ ցրտելու ա: Լավ ա:

Հ.Գ. Ես որոշել եմ ուսումնասիրել Շելդոնի համախտանիշը: Ինձ թվում ա իրանով հիվանդ լինելը լավ սուպերուժ ա:

GriFFin
31.10.2014, 23:46
****
Երթուղայինում
-Աղջի, դեղ խմո՞ւմ ես:
-Դե՞ղ: Չէէէէէ, դեղերը վնասակար են, ես մենակ տեռաֆլյու եմ խմում ես սեզոնին: Ես էս սեզոնին միշտ հիվանդանում եմ ու տենց մինչև գարուն:
-Հաա, ճիշտ ես անում:

****
Կապ չունի դու քանի տարեկան ես, երբ բիբառ էս օգտագործում աչքդ միշտ քոր ա գալիս:

****
In brightest day, in blackest night,
No evil shall escape my sight
Let those who worship evil's might,
Beware my power… Green Lantern's light!
...ու մեկել ես իմացա, որ խալաթս են գողացել: Ասենք ու՞մ ա պետք իմ խալաթը: Լավ էլի:

****

Ո՞նց ես իմ նիհիլիստական ընթերցող: Վաղուց չէինք զրուցել:

****

Յուրաքանչյուր մարդ հետք ա թողնում մեր կյանքում: Ափսոս, որ եռացնելուց հետո էդ լաքաները չեն մաքրվում:

****

Ստերիլ կյանքի մասին եմ երազում նորից: Երնեկ մենք ապրեինք ստերիլ աշխարհում:

GriFFin
11.11.2014, 16:50
Մտածում եմ իմաստը ո՞ րն ա 5000 տալ դրամապանակ գնելու համար ու մեջը դնել 300 դրամ։

****
Ինձ մեկ— մեկ թվում ա, որ գրադարանավարուհիները հատուկ առարկա ունեն "Ինչպես կոպտել/ մունաթ գալ ընթերցողի վրա և տղա ջան / աղջիկ ջան արտահայտությունների հիմունքները " վերնագրով։ Մարդիկ, ովքեր լիկվիդով են ստացել կամ առանց հասկանալու անգիր արել, ամենա— ամենա լավ գրադարանավարուհիներն են։
Հ.Գ. ես ազգայինում ի՞ նչ ցուրտ ա։

****
Ինձ թվում ա, ես ոչ թե այրվելու եմ դժողքի կրակներում, այլ սառելու եմ իրա սառուցներում։

****
Ես էդպեսել չսովորեցի սիրո մասին գրել։ Մի քանի ակումբցու գրած կարդացի ու էդ հասկացա։ Ո՞ նց են կարողանում։

****
Կողքիս աղջիկը բՌԹուջ ա ուտում, մյուս կողքիս աղջիկը բուլկի ( երևի), իսկ գրադարանավարուհին եկել ինձ ասում ա, որ ստեղ հանկարծ չուտեմ։ Հմմ, ես երևի սպեցեֆիկ հոտ ունեմ ու իրանք ինձ հեռվից զգում են։

****
Մինչև ես իմ <<Կներեք, որ խնդրեմ, թե դժվար չի, ինձ մի հատ >>—ով բան եմ ուզում վերցնեմ, մի 6 չոբան հասցնում ա ստանալ իրա ուզածը։ Էհֆ։

****

-Ո՞ նց ես։
- Նորմ, դու՞ ։
-Հեչ էլի, սովորական։ Եսօր ընդհամենը մի դիակ էր, էն էլ թոքի քաղցկեղով…
- Էլիզա, մի մանրամասնի…
- -_-

GriFFin
28.11.2014, 21:29
Եսօր հարևանս եկել հարցնում ա. << Տեսողությունդ ինչքա՞ն ա: Մինուս ա, թե՞ պլյուս>>: Դե ես որպես մարդ ով գիդի, որ նման հարցի դեպքում թիվը չի հետաքրքրում այլ <<մինուս-պլյուս>> հարաբերությունը, անտարբեր ասեցի, որ մինուս ա: Սա էլ ինձ ասում ա, որ իրան մի մեծ կին ( էն իմաստով, որ թե մեծ ա ուրեմն իմաստուն ա) ասել ա, որ տարիքի ընթացքում մարդու մոտ տեսողությունը դառնում ա պլյուս, իսկ պլուսը մինուսին չեզոքացնում ա... դրանից հետևում ա, որ ես երջանիկ եմ, որ իմ մոտ մինուս ա տեսողությունը: Ես էլ սկսեցի ծիծաղալ ( ախր նենց վատ պահին ինձ մոտեցավ, էն որ ցինիկ մոդ օնն ) ու ասեցի, որ եթե օպտիկայի օրենքներում ինչ որ բան խախտվել ա, ուրեմն նման հրաշքի հավանականությունը մեծ ա: Մի խոսքով: Նոր էդ հարևանս եկել մամայիս բողոքում ա, որ ես շատ կոպիտ մարդ եմ ու վատ բժիշկ կդառնամ, իսկ ես դեռ ծիծաղում եմ: Ինչ լավ ա, որ ես դեռ դիպլոմ չունեմ ու կարամ մեկ-մեկ ջրիկանալ:

GriFFin
07.12.2014, 00:03
Ես հասկացա, որ ես կմահանամ սրտի քաղցկեղից: Էն ամենա-ամենա հազվադեպ չարորակ գյադեն կկպնի ինձ: Էսքան ժամանակ ա ես չսովորեցի դավանել <<թքած ունեցի ամենինչի վրա>> կրոնին: Իմ համար չի: Գիդես ո՞նց ա իմ նիհիլիստական ընթերցող: Մ, հաստատ կիմանաս, էս դարում բոլորն են դա զգում: Աչքերս բացում եմ ու ամենինչ խամրած ա, ինչ որ անհասկանալի սեռի-սև խամրած ճիճուներ են պտտվում աչքերիս առաջ: Ուր հայացքս թեքեմ իրանք էդ կողմ կգնան: Ու տենց ամբողջ օրը... ուր հայացքս թեքեմ, ինչ որ վատ բան եմ տեսնում: Ամեն տեղ էդ ճիճուներն են` կանգառում, երթուղայինում, հիվանդանողում, ավտոբուսում, ընթերցասրահում, Աբովյան փողոցի վրա, թեյարանում, ընկերուհուս տանը, գինու մեջ... չէ լավ ես մեկը ստեցի: Գինու մեջ էդ ճիճուները լուծվում են ու անհետանում: Սկսում եմ հասանալ էն մարդկանց ովքեր իրանց ճիճուներից լուծում են տարբեր վնասակար (և ոչ միայն) ռիտուալների մեջ:
Բժիշկս դեղեր նշանակեց աչքերիս <<ճիճուների>> համար, իսկ ուղեղիս ճիճուների հարցը պիտի ինքս լուծեմ... թե չէ մի օր կհասնեն սրտիս:
Հ.Գ. Հոգեբուժության մեջ <<օտար լեզվի/երկրի>> զառանցանքը կա: Այն դրսևորվում է, երբ հիվանդը հայտնվում է օտար երկրում, որի լեզուն նա չի հասկանում ու իրան թվում ա, որ իր մասին են բոլորը խոսում: Երևի միակ զառանցանքն ա, որ կուզենայի ունենալ: Համ օտար երկրում կհայտնվեի, համ ստիմուլ կունենայի լեզուներ սովորելու, համ էլ միշտ կա հավանականություն, որ քո մասին բամբասում են...կիմանայի վերջապես ու կթփեի էդ բամբասողներին:

GriFFin
05.01.2015, 01:26
Ի՞նչ եմ հիմա մտածում: Էն թե ո՞վ էր բացել "շնորհավորանքներ" բաժնում իմ ծնունդի թեման:
Հիշեցի:
Հիմա մտածում եմ, ինձ վիրավորում ա էն, որ էդ իմ մոտիկ ընկերներից չէր արել թե՞ չէ: Առաջ վիրավորում էր ու ես չէի ուզում ակումբ մտել: Չէի ուզում մեկնաբանություններ գրել: Չէի ուզում ուրիշներինը կարդալ, հատկապես էն մարդկանցը ում իրականում ճանաչում եմ: Անիմաստ, թույլ մարդուն բնորոշ վիճակ:
Իսկ հիմա չեմ նեղվում, ոչ մեկին չեմ մեղադրում: Նենց լավ եմ ինձ զգում իմ նիհիլիստական ընթերցող:
Մեկ տեկիլա... երկու տեկիլա... երեք տեկիլա...
Չէ ալկոհոլից չի, մենակությունիցել չի, ոչ էլ նոր տարին կապ ունի: Ես էն ուղղվողներից չեմ: Նոր տարի նոր սկիզբ մարդկանցից չեմ: <<Երկուշաբթի օրվա մարդիկ>>-ից չեմ: Գիդես իրանք ովքե՞ր են: Էն որ պիտի դիետա սկսեն պահել, սպորտով զբաղվել, նոր գիրք կարդան, քիչ խմեն, լավ սովորեն, աշխատանք գտնեն, ավելի լավը դառնան, բայց երկուշաբթի օրվանից: Իսկ հենց էդ օրը անցնում ա, դառնում են նույնը:
Չգիդեմ ինչը փոխվեց, երևի գիտակցումը, որ անիմաստ ա: Էդ ինձ միշտ ա օգնում: Երբ ես հասկանում եմ, երևույթի անիմաստությունը ոչ հորմոնները, որ մարդիկ, ոչ գրքերը, աչ ալկոհոլը, ոչ մի բան չի կարա ինձ հակառակում համոզի: Սրա շնորհիվ ա, որ ես չեմ նեղանում: Հա, պահի տամ ուզում եմ գոռամ ու չափալախեմ դիմացինին ու ասեմ, որ ինքը ինձ նեղացնում ա, բայց ինչի՞ համար: Կա երկու տարբերակ, կամ էդ մարդը դիտավորյալ ա ինձ նեղացնում կամ առանց գիտակցելու: Դիտավորյալ անողից նեղանալը էդ իրա ասածին արժեք տալն ա, իսկ ես դա չեմ անի: Էս դասը դպրոցից մոտս կա (էլի մանկական կոմպլեքսները առաջ եկան): Իսկ մյուս տարբերակի մարդիկ, եթե ինքը քեզ մոտիկ ա ու նեղացնում ա, ուրեմն էլ մոտիկ չի (պարզ ա չէ), իսկ թե մոտիկ չի, ուրեմն ինքը նույն կարգավիճակը ունի ինչ դիտավորյալ անողը:
Mind = Blown
Լավ է, հոգնեցի փիլիսոփայելուց: Մի բանել ասեմ ու գնամ: Եսօր ես համոզվեցի, որ ուզում եմ մանկաբուժ լինել, առաջ կասկածում էի ու շաաաաաաաաաաաատ, իսկ հիմա հասկացա, որ չէ, ես գտել եմ իմ ոլորտը ու մարդու չեմ թողնի դրան հեգնանքով վերաբերվել: Ես կլինեմ բարձրահասակ, լայն ուսերով, <<որ մի հատ տվել եմ մի քանի մետր կթռնես>> դեմքով, մեծ ձեռքերով, բարակ մատներով, հազվադեպ "յոբոչկա" հագնող պուպուշ մանկաբուժ ^_^
Հ.Գ. Գնամ գործեմ, իսկ դու գնա քնի:
Հ.Գ.Գ. Ինչ անտանելի չոր ձմեռ ա, ձյուն եմ ուզում ու հա ես գործել գիդեմ:
Հ.Գ.Գ.Գ.Ես իմ գրելու ոճը չեմ փոխելու:
Հ.Գ.Գ.Գ.Գ. Չեմ վնասի, երբեք:

GriFFin
20.01.2015, 21:38
Իմ նիհիլիստական ընթերցող գիդես քեզ ի՞նչ եմ ուզում ասել: Ես միշտ մտածել եմ, որ ես շատ բարդ բնավորություն ունեմ ու դրա հետևանքով բարդ մարդ կատիգորիային եմ պատկանում: Հիմա, հենց ես պահին մտածում եմ, որ` չէ: Չէ, եղբայր, էդպես չի: Ես շատ պարզն եմ ու ինձ էդ դուր ա գալիս: Ես կուզենայի, որ շատերը իմ պես լինեին: Իմ օրգանիզմը տարիների ընթացքում ինքնապաշտպանականան մեխանիզմներ ա մշակել ու դեպի կատարելություն ինձ ավելի ա մոտեցրել: Էներգիա խնայող ռեժիմ ա ըստ իս: Օրինակ նայի, ես չեմ ձգտում, որ ինձ բոլորը սիրեն, ոչ էլ ձգտում եմ, որ ես սիրեմ բոլորին: Ես չեմ փնտրում ընդհանուր կապեր, ընդհանուր խնդիրներ ոչ էլ ձգտում եմ սուտ/անհամապատասխան/ոչ էական բան ասել, որ դիմացինին դուր գամ ( Դու երկիր մոլորակի՞ց ես, ինչպիսի զուգադիպություն ես էլ) : Ոչ էլ մարդկանց մեջ եմ դրական կամ բացասական բաներ փնտրում: Կարող ա միտքս պրիմիտիվ ասեմ, բայց պիտի արտահատվեմ թե՞ չէ: Ես ամբողջ օրը չեմ խոսում նրանից, թե ի՞նչ եմ կարդում, խի՞ եմ կարդում, էն որ ես ինչ տառերը գիդեմ հա կարդում եմ ( Հա, ես գիդեմ, որ մարդիկ կան, ովքեր կիսվում են իրանց զգացած տպավորություններով, բայց խոսքը իրանց մասին չի), որ ալկաշություն եմ անում (Ведь я же леди) , որ ընկեր ունեմ (հետը ամեն անկյունում չեմ նկարվում), մոտս մի քանի տարի ա անքնություն ա, որ ես չեմ ուշանում, որ դասախոսի հարցերին սիրում եմ պատասխանել մենակ էն պահին, երբ ինքը հենց ինձ ա հարցնում, որ նվերներ անել եմ սիրում, դասերը անում եմ քնության գիշերը, իսկ ընթերցասրահում լրիվ այլ բաներ կարդում, ո՞նց ասեմ: Եթե ինձ ինչ որ բան անհանգստացնում ա, ես ասում եմ: Չեմ ձգձգում: Եթե չեմ ուզում կիսվել, էդ էլ եմ ասում: Սրանից էլ պա՞րզ բան:
<<Կին արմատ համախտանիշը>>`
-Ի՞նչ ա եղել:
-Ոշիբան
-Խի՞ ես մի տեսակ:
-Մի տեսակ չեմ:
-Հաստա՞տ
-ՀԱ!!!
Մեկ էլ մի ամիս հետո քո ինչ որ ուրիշ ընկերոջից իմանում ես, որ քո էս "ոշիբան" ընկերը բողոքել ա, որ դու անտարբեր մարդ ես ու թքած ունես: Wha?? Ասենք, ինչի՞: Կներեք ինձ իհարկե, ես էն տիպի մարդկանցից եմ, որ երկար բարակ չեմ բզբզում: Հարցրեցի, ուզում ես ասա, չես ուզում մի ասա, բայց հետո մի ասա, որ Բեթմենը լավ դետեկտիվ չի: Ես ամենինչ հասկանում եմ, անգամ տափակ ֆեյսբուքային չատից, պարզապես իմ էներգիա խնայող էությունը երկար-բարակ անիմաստ բաներով չի զբաղվում: Չես ուզում դասի գալ, մի արի: Ոչ մեկին բացատրություն մի տուր: Հետաքրքիր գիրք ես կարդում/ կինո նայում/ սերիալ համտեսում /խաղ խաղում/ քո համար էդ արա: Պետք չի էդ անել, որ քեզ դիմացիները սիրեն: Մենակություն ես ուզում, անջատի ամենինչ, ստատուս մի գրի` այ եմ դեփռեստ, վանթ թու բի ալոն, գնա այգի/ընթերցասրահ մի լավ գիրք վերցրա, կամ փակվի տանը կինո նայի: Սրճարանում/ֆեյսբուքում (մարդաշատ վայրերում) միայնակ նստած մարդը մենակություն չի ուզում, ուզում ա, որ իրան ինչ որ մեկը հանի էդ վիճակից:
Մոռացա ինչից էի սկել, իսկ դու մինչև ստեղ ինձ դիմացար իմ նիհիլիստական ընթերցող: Շնորհակալ եմ քեզ, որ լուռ լսեցիր:
Իսկ հիմա ասա, մտքիդ ի՞նչ կա:

GriFFin
30.01.2015, 18:15
Գիտեք, հենց այս պահին ես հասկացա, որ շատ վատ հիշողություն ունեմ ու չեմ կարողանում հիշել թե ո՞նց սկսեց 2014թ.-ը: Երևի մտքերով, որ եկող տարի ամենինչ լավ կլինի: Հիմա մտածում եմ, որ սովորույթ դարձնեմ ամփոփիչ գրելը ( աշխատեմ մյուս տարվանը դեկտեմբերի 30-ին վերջացնել) : Մտածում եմ, որ այս եղանակով կհիշեմ գոնե մի չնչին տակաոսը իմ արագ անցնող կյանքից:
Դե, գնացինք…

Հունվար`
• Անեսթեզիոլոգիա կամ <<աշխարհի ամենալավ դասախոսներ >> ցուցակս համալրվեց ևս մի արտակարգ մարդով:
• Կյանքում առաջին անգամ ինտուբացիա արեցի… մանիկենի վրա: Սկզբի համար վատ չէ:
• Հասկացա, թե իրենից ինչ է ներկայացնում անեսթեզիոլոգի աշխատանքը` they rock!!
• Համոզվեցի, որ ավելի լավ է մի քիչ հիպոխոնդրիկ լինել , քանց թե սպասել նրան, որ քաղցկեղը դուրս գա արտաքին աշխարհ:
• Գիտակցեցի, որ սա վերջին Նոր Տարին է առանց Ռազմիկի` 75%:

Փետրվար
• Հոբելյանական 10-րդ սեմեստրիս սկիզբը կամ պետականին մնաց 5 ամիս
• <<Բարով մաշեք>> արտահայտությունը մտավ top 10 ամենահիմար արտահայտությունները ցուցակի մեջ:
• Դատական բժշկություն կամ պետք չէ հավատալ ամերիկյան սերիալներին ու հետաքրքիր գրքերին:
• Ծանոթություն Ջեսիկայի հետ կամ ո՞նց բացատրել բրազիլուհուն, թե ինչու՞ դիահերձարանում ջուր չկա:
• Կետ, երբ դու այլևս չես ուզում շփվել հին ընկերներիդ հետ, բայց ուզում ես հասկանալ, թե իրենք ինչու՞ չեն ուզում:
• Ահա թե ինչպիսին է <<Medicus>>-ի սենյակը:
• Բռնաբարությունը դա … ա) անծանոթ կնոջը բ) ծանոթ կնոջը գ) անչափահասին դ) պատահական անցորդին սեռական ակտի ստիպումը է: Եվ ճի՞շտ պատասխան է:
• Առաջին անգամ մտա բողոքարկման ու բարձրացրեցին գնահատականաս:
• Մանկաբուժություն կամ ես ուզում եմ լինել մարդ, ով բուժում է երեխաներին:

Մարտ
• Վիրաբուժություն կամ դասախոս, ով միշտ ժպտում է:
• Նոր ընկերների ձեռք բերում կամ ես ինքնակամ մտերմացա մարդկանց հետ:
• Հասկացա, որ դու կարող ես լինել ամենախելացիներից, ամենալավերից ու ամենաբարիներից, բայց կյանքը կպարգևի քեզ անհամապատասխան դիմակ, որը դու ստիպված կկրես ողջ կյանքիդ ընթացքում ու այդ դիմակի պատճառով քեզ կփակեն հիվանդանոցում կորած սենյակում, որտեղ մեկ-մեկ ուսանողների ոտք կմտնի, ովքեր ցանկություն էլ չեն ունենա հասկանալու, թե իրականում այդ դիմակի հետևում ո՞վ է թաքնված :
• Որոշեցի հոդված գրել մի վայրի մասին, որից խորապես հիասթափված եմ ու ինչքան ուժ ունեմ ուզում եմ շուտ հեռանալ:
• Իմացա, որ մեր համալսարանում (ինչպես նաև ամեն տեղ) թերթում տպվում է այն ինչ պետք է << վերևներին>>:
• Մարդ, ով երբեք չի գրել ոչ մի տող, ինձ բացատրում էր, թե ո՞րն է սուր գրված հոդվածը:
• Իմ ընկերուհին ու իր հետ իմ ընկերությունը այլևս առաջվանը չի լինի:

Ապրիլ
• Թերապիա կամ վերջապես կարող ենք ֆանենդասկոպից օգտվենք ու ՀԱՍԿԱԱՆԼ թե ի՞նչ ենք անում:
• Պահ, երբ ես հասկացա, որ այլևս չեմ ուզում առնչվել ներկայիս խմբի հետ:
• Պետականին մնաց երեք ամիս:
• Ուռուցքաբանություն կամ չբուժվող ուռուցք չկա:
• Էն որ բոլոր հիվանդների ուռուցքները հայտնաբերվում են պատահաբար:
• Հիվանդ բուժ. աշխատողից վատ բան չկա, իրանք ամենինչ գիդեն ու անբուժելի են:
• Հիվանդանոցի դիմացը գերեզմանոց, միայն Հայաստանում :

Մայիս
• Օրթոպեդիա կամ եթե դու ողնաշարի խնդիր ունես ուրեմն վերջ քո կյանքին:
• -Դեմ չե՞ք չէ, որ ծխեմ… -Դեմ ենք:
• Կյանքիս ամենաանհաջող սանրվածքը:
• Վերջապես գրանցվեցի <<Դար>> ակումբ:
• Նեյրովիրաբուժություն կամ ամենինչ ունի իր տրամաբանությունը:
• Ռազմականները կամ պատե-անպատեի համախտանիշը:
• Թե ո՞նց երեք օրում հանձնեցինք ամենադժվար քնությունները:
• Ռազմիկը պլանավորվածից ուշ ա գալու, վայ էդ բանակի ինչն եմ ասել:
• Հոգեբուժություն կամ առարկա, որին երկար եմ սպասել:
• Հայկ Խոջայան կամ ընտիր դասախոսի համախտանիշը:
• Հոգեբուժը պետք է մի քիչ հիստերոիդ լինի կամ դեմ ենք հայ հոգեբաններին:
• Եկեք նորմալ հայերենով խոսենք, հիմա ասեք իլյուզիան ու գալյուցինացիան ո՞րն են:
• Պետականին մնաց մի ամիս:

Հունիս
• Կնախտաբանություն կամ աշխարհի ամենավատ ամբյոնը:
• Իմ կարծիքով բժիշկը իրավունք չունի գոռալ հղի կնոջ վրա:
• Ուսումը օրդինատորի աչքերով:
• Ոնց չեմ կարողանում դիմանալ ներկայիս խմբին :
• Վերջապես!! Զորացրվեց!!! Վերջապես!!!
• Պետականին մնաց մի ամսից քիչ:
• Մեղավոր ա ամբյոնի վարիչը, բայց ծեծ ենք ուտում մենք կամ դու քնություն տուր, իսկ ես դռելով գործ անեմ, բժիշկ այդպես են դառնում:
• -Երկեղջյուր արգանդը ո՞րն ա :
- Двурогая матка-ն ա:
-Շնորհակալություն տիկին թարգմանիչ:

Հուլիս
• Պետական, պետական ու էլի պետական:
• Ընկերուհիս դժվար դրության մեջ էր, իսկ ես չէի կարող օգնել:
• Թե ոնց էին բոլորը հանձնում գողացած տեստերով, իսկ դու դեբիլ պարապում էիր:
• Աշխարհի ամենալավ ծնունդը կամ Ռազմիկիս հետ առաջին ծննդյանս օրը:
• Հանձնեցի, դիպլոմը ես տպեցի ու ես էլ կազմեցի:
• Էլի բանակ գնացող կա՞

Օգոստոս
Թե բան եմ հիշում ես ամսից…մմմ, շո՞գ էր:

Սեպտեմբեր
• Դասացուցակ 655ի ու 656ի համար:
• Վիրաբուժություն կամ հասկացանք, որ մագիստրատուրան ավելի վատն է և թանգ:
• Առաջին անգամ հանդիպեցի վիրաբուժի, ով թերապիա գիդի:
• Նոր խմբեցի, նոր դիագնոզ:
• Պադագոլնիկ թե՞ подоконник, սա է խնդիրը:

Հոկտեմբեր
• Սեքսոպաթոլոգիա կամ սեքսով զբաղվում են միայն տղամարդիկ, իսկ կանայք…կանայք երեխա են ունենում:
• Իսկ էռեկցիան միա՞յն տղամարդուց ա կախված կամ պսևդոմաչոների համախտանիշը:
• Գինեկոլոգիա ու ևս մի օրդինատոր, ում կյանքը մենք բարդացնում ենք:
• Հաճախ չես ռեկտորիդ կնոջը մերկ տեսնում:
• Մի վախեցեք բանավորից երեխեք ջան, վախեցեք բողոքարկումից:

Նոյեմբեր
• Կարդիոլոգիա կամ փաստորեն ես դեբիլ չեմ:
• Երբ նայում ես շուրջդ ու հասկանում, որ բոլորը փոխվում են, առաջ գնում, ամուսնանում, իսկ դու դեռ քնություն ես հանձնում:
• Պաթանատոմիա կամ ես հիշեցի, թե ինչու՞ էի զզվում երրորդ կուրսից:
• Неделя сурка:
• Ռեաբիլիտոլոգիա կամ ի՞նչ տեսք ունի բժշկականի փայտացած ուսանողը:
• Իսկ դուք դեռ հրաշքներին չեք հավատո՞ւմ, тогда мы идем к вам!:

Դեկտեբեր
• Հոգեբուժություն կամ դուք ձեր գլխում ձայներ լսու՞մ եք:
• Ֆիզիոթերապիա կամ անիվը պտտվում է առաջ, իսկ բժիշկի գործն է այն պտտել հետ:
• Պուլմոնոլոգիա կամ ես չոր խզոցներ եմ լսում: Ուռաաա:
• Երեք տարի իրար հետ:
• Աշխարհի ամենավատ համալսարանի տիտղոսին արժանանաում է…
• 30-ին քնություն կամ ֆսո, գնանք տուն բլինչիկ սարքենք:


Ու այ եսպես մի քանի նախադասությամբ կարողացա վերնագրեր ու երթավերնագրեր տալ իմ անցած տարուն: Տեսնես այս նորը ի՞նչ ունի ինձ ասելու:
P.S. Հա, ես ալարում եմ շնչել:

GriFFin
13.03.2015, 16:12
Ասում ա. << Գիդես ինչու՞մն ա իմ ու քո տարբերությունը։ Դու տեսնում ես, որ դիմացինդ տականք ա ու հեռացնում ես իրան քո կյանքից, իսկ ես տեսնում եմ, բայց շարունակում եմ ընկերություն անել>> : Հարցնում եմ, թե ինչումն ա կայանում իմաստը՞ տականքների հետ ընկերություն անելու։ Եթե դու ինքդ քեզ տականքներով շրջապատես մի օր կլինես իրանցից մեկը։
- Չէ, չեմ լինի։ Ինձ շատ դժվար ա փոխելը։
- Իսկ իրանց արարքները քեզ չեն վիրավորու՞մ, բարկացնու՞մ, զզվացնու՞մ։
- Էդ պահին՝ հա։ Հետ…
- Հետո անցնու՞մ ա։
- Հա։
- Ստացվում ա, որ առաջին փուլը դեպի տականքություն արդեն հաղթահարել ես։
Նեղացավ։ Երկուսս էլ գրեթե միաժամանակ շրջվեցինք ու գնացինք հակառակ ուղությամ։
Մի օր պատահաբար հանդիպեցինք, ժպտաց, գրկեց, հարցրեց որպիսությունս, իսկ ես անգամ ունքս չբարձրացրեցի։
Հիմա մեզանից ո՞ վ ա թունավոր արյունով տականքը։

GriFFin
18.03.2015, 19:00
Սպիտակ խալաթի համախտանիշը

Սպիտակ խալաթի համախտանիշը - երբ այցելուի մոտ առկա է վախ բժիշկի նկատմամբ: Հիմնականում սկսում է առատ քրտնաարտադրություն, գլխապտույտ, գլխացավ, տագնապի զգացողություն, զարկերակային ճնշման բարձրացում, տախիկարդիա և այլ երևույթներ:
Եսօր, նախքան հիվանդի կաբինետ մտնելը նայում էի, թե ոնց ա մաման իրա բալիկի ( մոտ 2 տարեկան ) վրա բղավում, քաշքշում, պահանջում, որ լռի, չլացի ու նմանատիպ այլ բաներ ասում: Հետո, երբ զննում էինք իրա երեխային, մեզ զգուշացրեց, որ երեխան խիստ վախենում է սպիտակ խալաթավոր մարդկանցից ու սկսում է լացել: Ես էլ մտքում ( ցավոք, դեռ թույլ չեմ տալիս ինքս ինձ բարձրաձայն ասել) մտածեցի, որ եթե իմ հետ նենց վարվեին, ոնց որ էդ երեխայի հետ, ես կվախենայի ոչ միայն սպիտակ խալաթավորներից, այլև ամեն տեսակ մարդուց, ամեն տեսակ բանից: Ցավալի ա, որ լինում են դեպքեր, երբ ծնող են դառնում մարդիկ, ովքեր պատրաստ չէին էդ ամենին, պարտադրված էին, չէին գիտակցում-պատկերացնում, չունեն մարդ, ով իրանց կօգնի, կբացատրի, որ էդ երեխեն կենդանի էակ ա: Ես ինքս ծնող չեմ ու անկեղծ չեմ պատկերացնում, թե ոնց պիտի անեմ, որ ափերից դուրս չգամ, չբարկանամ, զինվեմ համբերությամբ, դիտողություն անելուց չճնշեմ ու չնեղացնեմ: Բայց մի բան հաստատ գիդեմ, մինչև չսովորեմ, չհասկանամ՝ ծնող չեմ լինի, ու ոչ ոք ինձ չի կարա ստիպի՝ ոչ հասարակությունը, ոչ շրջապատս, ոչ տարիքս, ամուսնու առկայությունը կամ բացակայությունը: Ես գիդեմ, որ կան մարդիկ, ովքեր կասեն ու կմտածեն, որ հնարավոր չի իդեալական ծնող լինել, որ ափերից դուրս ես գալիս, մի հատ ապտակը տուտուզին վնաս չի տա ու նման բաներ: Նման կարծիք ունեցող մարդիկ, ես ձեր հետ երբեք չեմ համաձայնվի, որովհետև ես տեսել եմ նման մարդկանց, սովորել ու շարունակում եմ սովորել ու կցանկանայի, որ մի օր դուք էլ դա սովորեք:

GriFFin
19.03.2015, 01:39
Ուսմունք մահվան մասին

Հիշում եմ, թե ո՞նց առաջին անգամ գնացի դիահերձարան: Բժշկականի ուսանողներից ամեն մեկը տարբեր ձև ու յուրովի կներակայացնի էն պահը, թե ե՞րբ ա առաջին անգամ մտել այն վայրը, որտեղ մահը օգնում է կյանքին: Ի՞նչ ա զգացել էդ պահին, մեկը կասի` վատացավ էդ ամենինչից` հոտ, դիակ, հերձում, հերձող, մյուսը, որ դրան շատ սառնասրտորեն ա վերաբերվում, մեկ ուրիշը, որ դիահերձարանը էդ մեր դասի մի մասն ա, եթե նայում ես դրան, որպես դաս ընկալում ես այլ կերպ` ավելի հեշտ:
Իսկ ես, թե դեմ չես իմ նիհիլիստական ընթերցող, կպատմեմ իմ պատմությունը:
Ես սովորություն ունեի թաքցնելու էն, թե ինչ եմ զգում ու շատ անգամ իմ դերասանությունը էնքան վարպետորեն էի անում, որ հասցնում էի ինքնախաբեության: Ես ամեն գնով ցույց էի տալիս, որ ինձ միևնույն ա, բայց դա այդքան էլ էդպես չէր: Ես մի տեսակ վատ զգացողություն ունեի, ներքին լարվածություն կար մեջս, որը ոչ մի կերպ չէի կարողանում վերացնել: Ինձ այդ ամենը այնքան ծանոթ էր արդեն, որ դարձել էր հարազատ: Արդեն անգիր գիդեի, թե ինչի՞ց հետո ի՞նչն է գալիս: Այդ վայրը, այդ հոտը, այդ մարդիկ, այդ միջավայրը, այդ սեղանները, այդ սենյակը, այդ ծաղիկները...Ցավալին այն է, որ իմ համար շատ ծանոթ էր դարձել նաև այն հատվածը, որը դուրս էր բժկությունից, դասերից, դիահերձարանից: Այդ ամենը արդեն շարունակվում էր իմ հարազատների տանը, իմ տանը, իմ ներսում, իմ ուղեղում, իմ սրտում, իմ հոգում: Էդ էն էր, ինչ քայքայում էր ինձ ներսից, խլում ամեն տեսակ լավ ու լուսավոր բան, որը թեկուզ չնչին էր դարձել, բայց կար իմ ներսում: Ժամանակի ընթացքում այդ սև, լպրծուն հոգիները խլեցին ամենինչ: Թողեցին միայն սևը, վատը, միայնակը, տխուրը, ցավոտը, մռայլը, հոգնածը, դաժանը: Ու ես էլ դարձա իրանց պես՝ սև, մռայլ, անօֆտալմիկ, նախանձ, չար հոգի: Չարացած ամբողջ աշխարհի, մարդկանց, երևույթների, Աստծո, հավատքի, ընկերության, երջանկության վրա: Ու էդպիսին ես շրջում էի էս երկրի վրա: Նայում ու տեսնում միայն վատը: Լսում, բայց ընկալում միայն զզվելին: Կոտրված, ջարդված, սխալ հոգի, ով չորանում էր ժամ առ ժամ:
Ու եկավ մի պահ, երբ ես հանդիպեցի իրան: Մարդու, ով խոստացավ, որ կփրկի իմ հոգին, ով խոստացավ, որ ամենինչ կլինի լավը՝ լուսավոր, երջանիկ, գույներով լի, վերջ սևին: Վերջ, ես կլինեի երջանիկ: Ես կրկին կզգայի էդ ջերմությունը: Ինքը ամենինչ արեց, որ ես երջանկանամ ու ես իրան սիրեցի: Բայց իմ քայքայված հոգին չթողեց, որ ինքը սիրի ինձ: Ես սկսեցի իմ մեջի դատարկությունը լրացնել իրանով, միայն իրանով ու մոռացա ամեինչ, իսկ ինքը սկսեց վախենալ ու հեռացավ: Ու ես մնացի առանց միակ լույսի աղբյուրի, կրկին:
Գիդես, ի՞նչն ա հետաքրքիր իմ նիհիլիստական ընթերցող: Երկրորդ անգամ այդ անդունդը չընկա: Ես հասկացա, որ կորցրել եմ ամենակարևոր բաներից մեկը իմ կյանքում ու ոչ ոք այդ դատարկությունը չի լրացնի: Միայն ես կարամ դա լրացնեմ՝ համակերպվելով, ընդունելով, հավատալով: Ես ինքս բուժեցի իմ հոգին ու շնորհակալ եմ իրան, որ ինձ սովորացրեց թե ո՞նց դա անեմ: Ես հասկացա, դու էլ իմացաի, մարդուց կախված չի մեր երջանկությունը: Կարող ա էդ մարդը հեռանա, վախենա, ուրիշին գտնի ու տանի, խլի քեզանից քո երջանկությունը: Թույլ չտաս դա:
Ահա ուսմունսքս մահվան ու երջանկության մասին:

Հ.Գ. Հետաքրքիր ա, ինձանից պահանջվեց չորս տարի, որ ես սա ավարտին հասցնեմ: Ղզիկական եղավ, բայց անկեղծ:

GriFFin
06.04.2015, 12:25
Մի հատ մեծ ճառ էի գրել նրա մասին, թե՞ ինչ վատն են մարդիկ ու ինչքան լավն եմ ես: Փոշմանեցի ու ջնջեցի ամենինչ:
Սկսեցինք:
Օր առաջին:
Գնում եմ հերթապահության, իմ ամենա-ամենա սիրելի պահն ա: Որ ասում եմ ուզում եմ ամբողջ գիշեր չքնեմ, լիքը հիվանդ գա ու տենց բաներ, դասախոսս վատանում ա: Ինքը մոռացել ա, թե ի՞նչ ա նշանակում ուսանող լինելը, ով ուզում ա ամենինչ սովորի: Ինքը հիմա բժիշկ ա ում վրա տոնեքով պատասխանատվություն ա դրված ու միակ բանը, որ ուզում ա, էդ խաղաղ հերթապահություն ու ժամանակին տրվող աշխատավարձ: Իսկ ես ուզում եմ մեծ սև պարկեր աչքերի տակ ու լիքը գիտելիք: Բացի գիտելիքից էս հերթապահությունը էն աշխարն ա, որտեղ չկան անձնական խնդիրներ, ֆինանսական, տարիքային, սիրային: Ոչ մի բան: Կան մենակ մարդիկ ովքեր նայում են քեզ ու սպասում, որ իրանց օգնես ու իրանց բացի դրանից ոչ մի բան հետաքրքիր չի:
Հ.Գ. Լավ ա լինելու ամենինչ:

GriFFin
08.04.2015, 23:05
Սիրում եմ հերթապահություններս: Հատկապես էն պահը, երբ իմ չսիրած կուրսեցիները գնում են տուն ( որովհետև ըստ իրանց գիշերը մնալ անիմաստ ա , leh ): Շատ հիվանդանոցներում, բաժանմունքներում եմ հերթապահել: Քնել եմ որտեղ պատահի, ոնց պատահի՝ աթոռին, նստարանին, հիվանդի սենյակում, հիվանդանոցի բալկոնում, բաժանմունքի վարիչի կաբինետում: Բայց հիմա, մի տեսակ ուրիշ ա, կամ նրանից ա, որ մանկաբուժություն ա, կամ նրանից ա, որ հիմա ավելի շատ կարիք ունեմ ինձ անծանոթներով շրջապատելու՝ չգիդեմ: Միայն գիդեմ, որ թաքնվում եմ ամեն ինչից:
Սիրում եմ էն պահը, երբ բոլորը քնած են ու լռություն ա տիրում: Միակ բանը, որ մնացել ա էդ սովորել, որ սխալ մարդկանց ու երևույթների մասին չհիշմ: Իրանք քայքայում են իմ նոր աշխարհը: Էն պահերին, երբ ես կարողանում են լիաթոք շնչեմ, իրանք արժանի չեն հիշվելուն: Ոչ մի դեպքում: Գրողը տանի:
Սիրում եմ էն պահը, երբ ինձ՝ թյուրիմացությանս, գովում են, ասում, որ խելացի եմ, որ քաջալերում են, վստահում են: Ինձ վստահում են, հավատում, որ կարող եմ: Իմ համար էդ ծնողի գովքին հավասար բան ա:
Սիրում են էն պահը, երբ ես համոզվում եմ, որ գտել եմ ինձ, որ ապագա եմ տեսնում: Այլևս մութ, սև , դատարկ սենյակում չեմ ես: Որ կարամ հանգիստ երազեմ, պլաններ կազմեմ:
Չեմ սիրում էն պահը, երբ հիշում եմ, որ հասարակ ուսանող եմ ու պիտի գնամ դասի, չուշանամ թե չէ բացակա կդնեն: Բայց ոչինչ, էդ էլ մի փուլ ա, որ կանցնի:
http://i.imgur.com/288oqwQ.jpg
Ես նկարի մեջ ես ու դասախոսս վիրաբուժներից ռաֆֆաելլո ենք գողացել: Հաղթանակ :)
Հ.Գ. Я счастливый Одуванчик!

GriFFin
11.04.2015, 21:30
Սերը, ընկերությունը, մտերմությունը, վստահությունը, հավատը էդ ամենը սուտ ա: Միակ ճիշտ բանը էն ա, որ մատը ծակես արյուն կգա: Քո խոսքերը, քո սերը, մեր սերը, քո <<ամեն ինչ լավ է լինելու>>-ները էդ ամենը սուտ ա: Միակ ճիշտ բանը էն ա, որ եթե փակես օդի մուտքը ՝ մարդ կմահանա: Ժպիտը, հայացքը, կարոտը, նախանձը, խանդը էդ ամենը սուտ ա: Միակ ճիշտ բան էն ա, որ ամենաուրախ պահին անևրիզման, որի մասին երբեք չես իմացել, կարա պայթի ու դու մահանաս: Ուշադրություն մուրող աղջիկները, մեծամիտ մարդիկ, միամիտ տղամարդիկ, անբարո կանայք, հրեշտակի դեմքով երեխաները էդ ամենը սուտ ա: Միակ ճիշտ բանը էն ա, որ երակից արյուն վերցնելը ցավոտ ա: Հարստությունը, խելքը, երջանկությունը, բախտը, գնահատականները, ընկերների քանակը, ամենալավը ու բարին լինելը... էդ ամենը սուտ ա: Միակ ճիշտ բանը էն ա, որ քաղցկեղը չի հարցնում դու ով ես ու ինչ համալսարան ես ավարտել: Սպասելը, տարիները, բանակը, տառապելը, սիրելը, վստահելը, հավատալը, դիմանալը, համբերելը էդ ամենը սուտ ա: Միակ ճիշտ բանը էն ա, որ եթե քեզ էլ պետք չեմ ուրեմն պետք չեմ:
Ու եսքանից հետո, երբ իմ գիտակից կեսը գոռում ա, ուզում ա ինձ չափալախի, ասում ա, որ ամենինչ սուտ ա, ես էլի մտածում եմ, որ ՝ չէ: Չգիդեմ արդեն... միակ ճիշտ բանը էն ա, որ ես դեռ քոնն եմ, իսկ դու էլ վաղուց իմը չես:
Հ.Գ. Հետո էլ ասում են, որ globus hystericus-ը սխալ տերմին ա:

GriFFin
14.04.2015, 20:10
Ուղեղումս՝

****
-Էլիզիկ, գրածներդ կարդում եմ, մտածում եմ, որ հեսա ինքնասպան կլինես: Քեզ հանդիպում եմ մտածում եմ մոտդ էնքան լավ ա ամեն ինչ, որ ես պիտի ինքնասպան լինեմ:
-Ո՞նց ես:

****
-Իսկ էդ, որ գնում-մնում ես հերթապահության... փող կա՞ մեջը:
-Չէ:
-Բա էլ ինչի՞ ես մնում:

****
-Բաժանվե՞լ եք:
-Չէ:

****
-Հեծանի՞վ: Գժվե՞լ ես: Քանի դեռ իմ տան մեջ ես, ոչ մի նման հիմար բան չլսեմ:
-Բայց ախր, դրա մեջ ի՞նչ գիժ բան կա:
-Լռիվ ա սրան տարել էդ բժշկությունը:

****
-Մաաաաաաաամմմմմ, ինձ Հոգվարցից նամակ չի եկե՞լ:
-Ես հիմա հասկանում եմ դու ինչու ես մանկաբուժություն ուզում ուսումնասիրես:

****
-Արի հանդիպենք:
-Ե՞րբ ա քեզ հարմար:
-Ըըըը, սպասի նայեմ: Հուլիսի 8-ը հարմա՞ր ա:
-Լիզա!!!!!

****
-Բժշկուհի, իբուպոֆրենը ի՞նչ դոզայով էր:
-Աաաա, ըըըը, մի վարկյան հեսա հարցնեմ:

****
-Բժշկուհի ջան, ես շոկոլադը կփոխանցեք տղիս:
-Չէէէէ, չի կարելի իրան, կվատանա, սա թող ինձ մոտ մնա:Լա՞վ:
Ամ-նյամ-նյամ: Մուհահահահհա:

****
-Ո՞նց ես սիրուն աղջիկ:
-Սիրտս գինու մեջ ողողված:
-Սկսվեց:

****
-Ժող բանավորներին մնաց մի ամիս:
-Ես քու տուուուոււուուուուոտ!!!!!!

GriFFin
18.04.2015, 23:11
Յուրահատուկ համի Վիսկին


-Վիսկի՞: Դու վստահ ես, որ Վիսկի ես ուզու՞մ: Դու, մարդ, ով մինչև հիմա նուրբ գինի ա խմել, ուզում ես Վիսկի՞:
-Չեմ հասկանում ինչու՞ էս այդքան զարմանում ու նույն բանը շեշտում: Այո: Վիսկի, խնդրում եմ:
-Դու Վիսկի խմել գիդե՞ս: Այդպես չէ: Այ այսպես, որ համը բացվի: Էդպես դառը կթվա, հատկապես քեզ:
-Հմ, ոչինչ: Ես սովորել եմ արդեն դառը համաին: Ինձ այն հիմա էլ դառը չի թվում: Գույնը, ինչ լավն է:
-Սառու՞ց:
-Չէ, միայն Վիսկին:
-Իսկ եթե ա՞յլ բան: Ասենք՝ տրադիցիոն Կոնյակ, ուրախ Թեքիլա, լուրջ Ռոմ, անհոգ Արաղ, հմ՞:
-Չէ, Վիսկի:
-Հնարավոր ա, մեկ այլ վիսկի խմես: Մեկ այլը վերցրու, լա՞վ: Ունեմ ավելի թույլը, ավելի ուրախը, ավելի հոգատարը, գլուխ չցավացնողը, ավելի գեղեցիկը, ավելի բարին, միշտ ինքն ա զանգումը, ավելի ուշադիրը, նայի… հմ՞:
-Չէ, հասկանում ես: Ես ուզում եմ խմեմ հենց էդ Վիսկին: Էդ Վիսկին միակն ա, որը հասկանում ա ինձ, ես երբեք չեմ ամաչում իրանից, ինքը չի ամաչում ինձանից, ես կարամ ժամաերով խմեմ էդ Վիսկին ու ինձ վատ չզգամ: Տարիներ անց էլ ես չեմ ձանձրանա էդ Վիսկին խմելուց: Ես իրան սիրում եմ: Ոչ մի խմիչք ինձ էդքան դուր չի եկել, ինչքան էդ Վիսկին: Ոչ նուրբ Գինին, ոչ տրադիցիոն Կոնյակը, ոչ ուրախ Թեքիլա, ոչ լուրջ Ռոմ, ոչ անհոգ Արաղը ինձ չեն տվել էն, ինչ տվել ա էդ դառը, դժվար գնացող, էգոիստ Վիսկին: Ինձ պետք չի ուրախը, հոգատարը կամ գլուխ չցավացնողը: Ինձ պետք ա իմ Վիսկին: Ինքը ինձ շատ բան ա տվել:
-Ի՞նչ:
-Մի քիչ շա՞տ հարցեր չես տալիս երևակայական բարմենի համար:

GriFFin
21.04.2015, 00:00
Մտածում եմ ինքնասպանության մասին ու փողոց անցնում: Անկախ ամեն ինչից սպասում եմ կանաչ լույսին, սովորությանս համաձայն նայում եմ մի հատ աջ հետո ձախ, մեքենա չկա՝ անցնում եմ: Տենաս մարդ կա, ով ինքնասպանությունից առաջ մտածում ա, որ հանակարծ վթարի չենթարկվի: Ըստ քեզ, իմ նիհիլիստական ընթերցող, ո՞վ ա ինքնասպանությունից առաջ սպասում կանաչ լույսին: Երևի հիստերիկը: Հոգեբուժությանս դասախոսը ասում էր, որ հիստերիկին միշտ հանդիսատեսներ են պետք: Երկար մտածեցի էդ դեպքում ո՞վքեր կլինեին իմ հանդիսատեսները ՝ մեքենաների վարորդները, փողոցում անցնող մարդիկ, անկյունում նարդի խաղացող տղամարդիկ...չէ: Իմ հանդիսատեսները գլխումս անդադար խոսացող ձայները կլինեին: Ձայներ, որոնք հավասարաչափ միմյանց միջև բաշխել են իմ մեծամոլական մոլուցքը, տառականներին, հպարտությունս ու էգոիզմը:
Քայլում եմ, բայց ոտքերս չեմ զգում: Մտածում եմ հեսա աստազիա-աբազիա կսկսի մոտս... բայց չէ, ես պարզապես չէի զգում ոտքերս: Ոնց որ օդում լինեի: Մոռացա էդ ոնց էր կոչվում: Սայթակեցի, ընկնում էի, բայց չզգացի՝ գլուխս օդում էր: Անձրև սկսեց: Քայլում եմ չբացած անձրևանոցը ձեռքիս ու թրջվում: Բայց չեմ զգում: Տեսնում եմ, որ անձրև ա գալիս, բայց չեմ զգում: Քամին մազերս տանում ա աջ, հետո ձախ, հետո էդ թաց մազերով չափալախում ա դեմքս, իսկ ես էդ չեմ զգում: Ոտքս սխալ տեղ դրեցի ու ընկա ջուրը: Հիմա լսում եմ, որ քայլելուց ռեզինի ճռճռոց ու ջրի ճպճպոց ա գալիս, բայց չեմ զգում: Շարունակում եմ քայլել, հասնում եմ փողոցի անկյունին, սպասում եմ կանաչ լույսին, սովորությանս համաձայն նայում եմ մի հատ աջ հետո ձախ, մեքենա չկա՝ անցնում եմ:
Հիշեցի, մոտս անալգեզիա ա: Ջան!

GriFFin
21.04.2015, 21:59
Նայի, ակումբի անդամների ցանկը` ըստ տարիքի: :)
http://www.akumb.am/memberlist.php?order=asc&sort=age&pp=30

Իհարկե առաջին մի քանիսին պետք չի հավատալ :)), բայց քո տարիքի մարդիկ իրոք կան:

Նոր ես հղումով գնացի ու հայտնաբերեցի հին գրանցումս: Ախր ես հիշում էի, որ գրանցվել եմ: Մի տեսակ նեղվեցի, որ էդ ժամանակ չէի մտել: Ինչ լավ ա, որ Ֆրիմանի հետ ծանոթացա ու էլի գրանցվեցի ակումբ: Ինչքան լավ ընկերներ գտա այստեղ: mimimi ^_^
Հ.Գ. Ասում են պատահական միայն հղիություն ա լինում, մնացած ոչ մի բան պատահական չի :)))

http://i.imgur.com/Y2IeEeq.jpg

GriFFin
23.04.2015, 00:43
Մի քանի ամիս առաջ, երբ տարբեր ակումբցիների օրագրերն էի կարդում՝ զարմանում էի, թե ո՞նց են կարողանում գրել սիրո մասին: Ես, հա փորձում էի, բայց չէր ստացվում, երևի նրանից էր, որ իմ մոտ ամեն ինչ ընտիր էր: Կարդում էի նրա մասին թե ո՞նց են տառապում, թե ինչ կատարիալ ա սերը, թե ինչ երջանիկ կլինեն իրանք երբ էդ միակը իրանց կողքը լինի բլա բլա բլա: Հիմա, ըը, գրածներս եմ կարդում ու մտածում. << Էս ես եմ գրե՞լ>>: Պետք չի, լավ ա ամեն ինչ:
Մի բաժակ էլ: Ուխ, կենացդ իմ նիհիլիստական ընթերցող: Ապրես, որ իմ կողքն ես:
Հ.Գ. Это мой голос? и это мой голос? (c) Похождения императора

GriFFin
29.04.2015, 00:04
****
Մանկաբարձության մեջ ամենազարմանալի պահը, երբ տղամարդ բժիշկը հղիին սովորացնում ա ո՞նց ծննդաբերի: Էնքան վստահ էր խոսում: Երբ պահը գալիս էր, հղիին ասում էր. << Գիդես ո՞նց ես ուժ տալիս: Շունչդ պահում ես ու բռթում: Չէ-չէ, սխալ ես անում, փորիդ տուր: Այ աղջիկ, վզիդ ես տալիս>>: Տնաշենը... կմտածեիր ինքն էլ էր ծննդաբերել: Ու՞ր էր էդ պահին մանկաբարձ-քույրը: Հա, հիշեցի, բայց չեմ ասի:

****
Ասում ա. <<Մեր հետ տղա օրդինատրներ էլ կան, բայց իրանք ամիսներով դասի չեն գալիս: Իստորիա գրել չգիդեն, հիվանդ վարել չգիդեն, տարին մի անգամ են հերթապահում կամ էդ էլ չեն անում: Իսկ մենք հիվանդներին անգիր գիդենք, ամեն օր, օրը մի քանի անգամ գնում ենք օբխոդի, մասնակցում ենք ընդունման պահից մինչև դուրս գրումը...>>: Կարմրեց, շունչ քաշեց ու ջղայնացած շարունակեց. << Գիդեք ի՞նչն ա ամենավատը: Էն, որ իրանք աշխատանք կգտնեն, էն որ զուտ նրա պատճառով, որ իրանք տղա են իրանց թողում են ինքնուրույն վիրահատել: Իսկ իրանք ի՞նչ: Հրաժարվում են, որովհետև՝ չգիդեն, ոնց պիտի անեն: Ինձ էս 4 տարվա մեջ մի անգամ են թողել ինքնուրույն վարել հիվանդին, էն էլ ես չհասկացա, թե ինչի՞: Երևի տրամադրությունը տեղն էր ղեկավարիս>>: Խոսում էր, իսկ ես վախենում էի ինձ սպասվելիքից: Եթե իմ դասախոսի նման խելացի մարդը կանգնում ա նման խնդրի առաջ, բա ես ի՞նչ եմ անելու: Ի՞նչ որակյալ բժկության մասին կարա խոսք գնա, եթե աշխատանքի կընդունեն էն մարդուն, ով բան չգիտի, իսկ էն մարդը, որ ամեն ինչ գիդի ու ընտիրն ա, մտածում ա գնա արտասահման, որովհետև ինքը գործ չի ունենա ստեղ: Սարսափում եմ էդ ամենից:

****
Ասում ա. << Եթե մինչև 35 տարեկան երեխա չունենանք, կարելի ա ձվաբջջի դոնոր դառնալ: Միակ տարբերակը սերունդ տալու>>:
Քո կյանքի կեսը կամ քո հետ նույն երթուղայինը պիտի նստի, կամ նույն ընթերցասրահը գնա, կամ պիտի պատահաբար քո լսրանի դուռը բացի ու քո չշպարված-չսանրված, տնից բերած սենդվիչը արագ-արագ ուտող ու հարուստ ներաշխարհ ունեցող եսին սիրահարվի: Հակառակ դեպքում դու ձվաբջջի դոնոր կլինես: Նորմալ ա:

****
Բանավորներին մնաց 5 շաբաթ:

GriFFin
29.04.2015, 08:33
Մտածում էի եսօր ա լինելու իմ նոր կյանքի առաջին օրը, էն էլ գիշերը էլի չքնեցի: Ֆսո, վաղը լինելու ա իմ նոր կյանքի առաջին օրը:

GriFFin
02.05.2015, 10:09
Ամեն օր տանդ մոտով գնում եմ դասի: Հենց հասնում եմ ձեր փողոց՝ երաժշտությունը, որի պատճառով մի օր կխլանամ, հասցնում եմ մաքսիմումին ու ավել... Հա սեղմում եմ կոճակը հույսով, որ էնքան կբարձրանա, որ կխլացնի ձայները: Գլուխս իջացնում եմ, որ պատուհանից դուրս չնայեմ, ավելի եմ կենտրոնանաում կարդացածիս վրա՝ о дивный новый мир,о дивный новый мир, հա կրկնում եմ: Առաջ ամեն անգամ գլուխս բարձրացնում էի, որ հանկարծ բաց չթողնեի քեզ տեսնելու հնարավորությունը, իսկ հիմա՝ չէ: Ինձ էդ պետք չի:
Քայլում եմ փողոցով ու անգիտակցաբար (կամ լավ էլ գիտակցաբար՝ կեցցե ինքնախաբեությունը ) ընտրում հենց էն ճանապարհը, որի վրա աշխատանքիդ վայրն ա: Քեզ էդ ժամին, էդ վայրում պատահաբար տեսնելու հավանականությունը գրեթե զրո ա, բայց ես էդ չեմ ընկալում: Եթե մի փոքրիկ հույս կա, որ դու ինձ կտեսնես ու կհավատաս, որ ես ընտիր եմ առանց քեզ՝ էդ մեծ հաղթանակ կլինի: Ուղիղ մի տարի առաջ՝ էս օրը, դու ինձ ասում էիր, որ արդեն նշանված կգնանք մեր ամենամոտ մարդկանցից մեկի ծնունդին: Ինչ ծիծաղալու ա... Հիմա էդ ամենամոտ ընկերը բանակում ա, իսկ մենք էլ իրար հետ չենք:
Էլի եկավ իմ մշտական սրտխառնոցի, բացած գրքի առջև նստած Էլիզալենդիա գնալու, նևրալգիաների ու քրոնիկ ռինիտի շրջանը: Վատ բաները պահպանվել են: Ինչ ծիծաղալու ա:
Քննադատական վերաբերմունքս պահպանված ա: Երևի:
Հ.Գ. О дивный новый мир...
Հ.Գ.Գ. Կեցցե մայիսի 2-ը:

GriFFin
03.05.2015, 12:17
-Հպարտությունդ գեդնով ես տվել, ես գիտեի, որ չպիտի թողնեմ ինքնուրույն լինես: Էս ինչքա՞ն սխալ բաներ ես արել: Հիասթափեցնում ես ինձ:
-Էդպես մի ասա: Մթություն էր պատել իրա սիրտը: Ինքը ոչ մի վատ բան չի արել: Ամեն ինչ արել ա արդարության ու օրենքի սահմաններում:
-Աաաա: Դուք ինչքան շատ եք խոսում: Ամբողջ օրը բլա բլա էս, բլա բլա էն: Թողեք մարդ քնի մի քիչ: Ըըը, սոված եմ: Ի՞նչ կա ուտելու:
-Սխալ ոչ մեկ լինել: Օ, հայերեն դժվար ա ինչ մտածել: Powerful you have become, the dark side I sense in you.
-Էլիզա՞...
-Էլիզա՞...
-Լիզո՞կ
-Eliza?

GriFFin
04.05.2015, 22:52
Մինչ նոր հանդիպում իմ նիհիլիստական ընթերցող։ Ամենաշատը քեզ կկարոտեմ։

GriFFin
12.05.2015, 23:36
Եկա ասեմ, որ 10ից 9 եմ ստացել ու ասեմ, որ Srtikը հրաշք ա: Ինքը հրաշք մարդ ա!! Srtik չի է, մեեեեեծ ֆիզիոլոգիական հիպերտրոֆիկ սիրտ ա: Կարոտում եմ քեզ ու լիքը-լիքը բան ունեմ քո հետ կիսվելու, բայց էնքան բան կա կարդալու: 24 ժամը չի հերիքում: Ց

GriFFin
21.05.2015, 21:49
****
Էն որ պիտի վատ լինեմ, շատ վատ, բայց լավ եմ ու էդ հեչ լավ չի: Մի բան էն չի: Աչկիս էնքան շոկոլադ եմ կերել, որ սերոտոնինը թռել ա երկինք ու չի թողնում, որ վատ լինեմ: Օֆ, օֆ:

****
Ընթերցասրահում մի աղջիկ կա, իրա պատճառով եսօր մտա ակումբ, որ քեզ գրեմ: Նայի, ուրեմն արդեն մի շաբաթ ա հագնում ա սև մայկա, վրան գրած ` армянка по жизни, ստրինգ ու մարմնագույն շալվար: Ոնց ա ազդում իմ վրա էդ մարմնագույն շալվարը: Ոնց նստում ա մեջքը բացվում ա ու սառում ա խեղճը: Հեռախոսն էլ էն մեեեեծ սամսունգներից ա, որի ոչ էկրանային հատվածում լիքը քարիկներ են կպցրած ու կենտրոնում Հայաստանի դրոշն ա` քարիկապատ: Իրան հա զանգում են, դրա համար եմ հասցրել տեսնել:

****
Ոնց եմ հոգնել կարդալուց: Բայց դե, ոնց որ ասեց կարդիոյիս դասախոսը. << Էրեխեք, մի բանով զբաղվեք: Մի բան արեք, կամ ամուսնացեք կամ բանավորներին պատրաստվեք>>: Քանի որ ամուսնանալու տարբերակը իմ դեպքում ձգտում է զրոի, մնաց պարապել:

****
Ուրիշ, ո՞նց ես:

GriFFin
24.05.2015, 12:10
Չէ, եսօր վատ եմ:
Երեկ բախվեցի իրականության հետ:
Երեկ հասկացա, որ չեմ ապրում ուղղակի գոյություն ունեմ: Կրծքավանդակիս վրա մեծ դոդոշ ա նստած ու իրա լպրծուն լեզուն փաթաթել ա կոկորդիս ու չի թողնում, որ շնչեմ: Ուզում եմ ամբողջ օրը խոսամ, կիսվեմ ու ծիծաղամ, բայց ժամանակ չկա: Ոչինչ մի օր կքնեմ ու վերջ:
Երկար-երկար:
Հ.Գ. Աչքիս լավ չի լինելու ամենինչ:
Հ.Գ.Գ. Էլ չեմ կարոտում:

GriFFin
24.05.2015, 14:25
Էն պահը, որ դու քեզ քո ընկերուհու պես ես պահում ու ինքը քեզ ասում ա. <<Դու դեբիլ ես>>: бальзам для души :ok

GriFFin
25.05.2015, 20:55
Շնորհակալություն ինձ սիրելու, ամենամտերիմը ու անծանոթը լինելու, ինձ ամուր գրկելու ու արցունքներս սրբելու, հիստերիայի ժամանակ ապտակելու, մինչև ուշագնացություն ծիծաղեցնելու, ինձ չլսելու ու բաց թողնելու համար: Իսկ հիմա՝
Թևերը կփռի մի անտես թռչուն...
Ու չեն դողա թևերը նրա:

GriFFin
30.05.2015, 16:59
Ի՞նչ վատ ա, որ ինձ փոքր տարիքից սովորացրել են, որ ապտակելը վատ բան ա: Նենց ա, որ տանեցիքս իրանց են գլխացավից ազատել: Իմ ապտակածը լավն ու ջիգյարովն ա, բայց դեռ մի անգամ ա մարդու դեմքին տեղ հասել: Ախր էդ ապտակը էնքան բան կլուծեր: Ես դժբախտ եմ, ուզում եմ մեռնեմ, վատ ա ամեն ինչ...ճլտ մի հատ: Դիետան վնասակար ա, ո՞նց դաս չես անում, դու քանի՞ տարեկան ես, դու դեռ քննություն ես տալի՞ս...ճլտ երկու անգամ: Ու տենց ճլտ-ճլտ, ճլտ աջ, ճլտ ձախ: Վերջում դու քեզ ընտիր ես զգում: Լավ, ապտակել չի կարելի ջրային պիստալետ կպահեմ մոտս, հենց մեկը մի բան էն չանի կկրակեմ ^_^ Դեմք եմ ես:
Հ.Գ. Մի ընկեր ունեի, որ ասում էի <<դեմք եմ>>: Ասում էր. << Դեպք ես>> : Ապուշ կատակ ա, բայց ժպտեցնող ա:
Հ.Գ.Գ. Նոր բառ հորինեցի աչքիս:
Հ.Գ.Գ.Գ. Մնաց 6 օր:

GriFFin
31.05.2015, 01:54
Նստած, իմ համար դաս եմ անում, մեկ էլ, պատուհանիս տակ ինչ որ մեկը խմած ու երգելով <<կեցցե Հայաստանը, բլա բլա բլա բլաբլա, ապրի իմ աշխարհը՝ թող կանգուն մնա>> անցնում ա: Չգիտեմ ո՞նց հասկացա, որ խմած էր...ինտուիցիա երևի: Հերիք չի ինքն էր երգում մի հատ էլ հեռախոսն էր ղռղռ երգում իրա հետ: Հասավ իմ պատուհանի տակ/մոտ, մի հատ <<իյա>> ասեց ու սկսեց ավելի ակտիվ երգել: Միշտ երազել եմ, որ իմ համար սերենադ երգեն, բայց էս մի քիչ ավել էր իմ սպասելիքներից: Ես չգիտեմ ով ա կառավարում էս աշխարհի վրա տեղի ունեցածը, բայց ինքը ընտիր ու ցինիկ հումորի զգացողություն ունի:

GriFFin
02.06.2015, 23:18
Մի պահ կար ուզում էի բոլորին ուղարկեի գրողի ծոցը: Լիքը բան ասեի ու գնայի: Բայց հիմա՝ փոշմանցեի: Բաժանվելուց հետո էլի փշերս դուրս են եկել` ոչ մեկին ինձ մոտ չեմ ուզում թողնել, բոլորի ասածը որպես վիրավորանք եմ ընկալում, նորից ամբողջ ուժով զզվում եմ մարդ տեսակից: Ոնց ես դու ինձ հիասթափեցրել homo sapiens...
Բարև, հին բարեկամ: Անքնություն, վաղուց չէինք հանդիպել: Եկար, որ հիշացնես ես ո՞վ եմ, ինչի՞ն եմ արժանի: Ստացվեց: Հիշեցի:
Մութ ա, շատ մութ ա:

GriFFin
05.06.2015, 23:27
Ասեց. << Խելացի աղջիկ ես, բայց լեզվանի ես: Չի կարելի էդքան կռվարար լինել>>: Ծիծաղացրեց ինձ ահագին: Երբեք չէի մտածի, որ քնությունը կարա էդքան թեթև անցնի:
Ինձ դպրոցից հետո, դեռ ոչ մեկ սենց չէր ասել՝ խելացի ու լեզվանի: Երբեք չէի մտածի, որ ինձ էդ դուր կգա: Հիշում եմ, ոնց էի նեղվում երբ տենց էին ասում: Մտածում էի, որ ես կռվարար չեմ, պարզապես իմ կարծիքն եմ արտահայտում::D Էհ, լավ ա: Շատ լավ ա... Իսկ որ իմանաս ի՞նչ հարց էր ընկել: Բայց պատմեցի, հավաքեցի ինձ ու պատմեցի:
Էսօր ուզում էի կիսվել քո հետ, բայց զսպեցի ինձ: Էս պահին դու արժանի չես իմ հետ իմ հաղթանակները կիսելուն: Ես էդ ամենը կպահեմ ինձ: Դե ջիջիլ!

GriFFin
06.06.2015, 23:09
Ինչու՞ հենց էն պահին, երբ ես պիտի ինտենսիվ պարապեմ/կարդամ/հիշեմ իմ ուղեղը որոշում ա, որ պիտի հիշի իմ հասցեին հնչաց բոլոր վիրավորանքները: Ինչու՞: Էս, շարքից ընկած ուղեղս հերք չի էդ ա հիշում, մի հատ էլ <<արժանի պատասխաներ>> ա մտածում ու նախատում ինձ, որ չեմ ասել: Հետո, երբ հոգնում ա, որոշում ա հիշի հին ընկերներիս ում հետ հիմա չեմ խոսում, բոլոր էն մարդկանց ում սիրել եմ, ասում ա.<<Ինչու՞ սենց եղավ, կալի ա զանգել կամ գրել>> , ու տենց բաներ: Հետո, սկսում ա ապագայի հետ կապված վիդեոներ ու նկարներ ուղարկել ինձ: Եվ կուլմինացիան լինում ա էն, որ ինքը իրա համար ստեղծում ա գոյություն չունեցող իրավիճակ, խոսակցություն, մեկ-մեկ մարդու ու տխրում ա էդ գոյություն չունեցող բաներից: Օֆ-օֆ: Էլ ինձ կիտկատ տվող չկա՝ դրանից ա:
Հ.Գ. Հիմա էլ նեղացել ա ինձանից ու չի ուզում աշխատի: Ասեց, որ ես տարօրինակ եմ: Կին-արմատ ա ուղեղս:
Հ.Գ.Գ. Մարդ կա՞, որ ձեռքս կբռնի:

GriFFin
07.06.2015, 09:14
Փաստորեն կա մեկը, ով պատրաստ ա իմ ձեռքը բռնել:

GriFFin
08.06.2015, 11:40
Չես պատկերացնում թե ո՞նց եմ զզվում քեզանից: Դու, ինձ հասցրեցիր էն կարգավիճակին, որ ես քո վրա նայելուց՝ զզվանք զգամ, գրածներդ կարդալուց՝ նողկանք զգամ, ձայնդ լսելուց՝ փշաքաղվեմ, անունդ ամեն լսելուց՝ բարկանամ: Դու թարախ ես, նեխած օրգանիզմ, որը կորցրել ա իրա գոյություն ունենալու իրավունքը: Օրգանիզմ, որը սեփական անձը խղճալուց ու ուրիշներին կրկնորինակելուց բացի՝ բան չի կարողանում անել: Դեպի կատարելություն ձգտող էակից դարձել ես պարազիտ, որը լափում ա իմ մեջ եղած լավը: Վերջ: Ես հոգնեցի քեզանից: Սրանից հետո կմնամ մենակ ես՝ Գրիֆֆինը:

GriFFin
10.06.2015, 21:21
Մնաց երկու հատ: Իրականում քննություններս էդքան բարդ չեն, բարդ ա այն պահը, որ...
Չէ: Հերիք եղավ: Հաջողություն քեզ:
Եսօր ես հիշեցի ինչ եմ ուզում էս կյանքից:
Ես ուզում եմ լինել էն մարդը՝ ով չի վնասում ու դրանից կարևոր բան չկա էս կյանքում: Լինել էն մարդը, ով կբուժի ու կօգնի:
Ես սովորում եմ: Ամենակարևոր բանը, որ ես ունեմ դա կարդալու ու սովորելու իմ կարողություն ա և դա ոչ մեկ չի կարա խլի ինձանից: Կատարելագործվել ու ձգտել կատարյալի:
Ես ունեմ հնարավորություն հայտնվել այնիպիսի վայրերում որտեղ ոչ ոք չի եղել ու վայելել կյանքը:
Ես ունեմ ձայն և իրավունք իմ միտքը արտահայտելու ու էդ ուրիշ տեսակ հաճույք ա:
Ցավում եմ էն մարդկանց համար, ովքեր էս շաատ կարճ կյանքը ծախսում են բաների վրա, որոնք արժեք չունեն:
Ես վայելում եմ կյանքը, սերը, մթությունը, երազները, լույսը, ձայները, գույները... ու ես երջանիկ եմ:

GriFFin
10.06.2015, 23:43
****
Վերջապես: Վերջաաապես!!! Նստած Batman: Arkham Asylum եմ խաղում: Վերջն ա: Երբեք չեմ հասկանա մարդկանց ովքեր Բեթմեն չեն սիրում: Ինչ լավ ա կարամ Hitman-ը ջնջեմ: Նյարդի դեղ խաղ ա:
Հաջորդը դու ես Դիաբլո: Լավ է ուշ, քան երբեք:

****
Ոնց չեմ սիում, երբ գրքերի ցանկ են ներկայացնում ու գրում են օրինակ՝
1)10 книг, с которыми вы забудете поесть
2)27 книг, которые стоит прочесть до 27 лет
3)10 книг, которые растопят самое суровое сердце
4)30 книг, которые стоит прочесть до 30 лет ու սենց բաներ:
Ո՞վ ա էս ճղճիմ հոդվածների հեղինակը:

****
Ես որոշեցի: Ես չգիտեմ իմ կողքը ի՞նչ տղա ա լինելու, բայց ինքը պիտի Star Wars սիրի ու պիտի համակերպված լինի էն մտքի հետ, որ ես՝ Star Trek-ի Spock-ն եմ!

GriFFin
11.06.2015, 23:18
Ինչ եմ գտել: Հրաշալի ^_^

https://www.youtube.com/watch?v=X_gwwZauEoM

GriFFin
12.06.2015, 21:54
Օրագրիդ անունը անքնություն չպիտի դնեիր, է... Պիտի <<կոմպենսացված փուլում արցունքնագեղձի հիպերտրոֆիա անձի երկատումով հիստերիկի մոտ>> դնեիր: Հա, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց հերիք ա: Մարդ ենք: Մի հատ կասես վերջին անգամ ե՞րբ ես նկարել: Հաստատ էդ ավելի իմաստալից բան ա, քան նստել ու մտածել երևույթների մասին որոնք գոյություն չունեն: Չեմ թողնելու, որ գրես: Մինչև չնկարես՝ չես գրելու: Հա, էս իմ վերջնական որոշումն ա: Հաջող իմ նիհիլիստական ընթերցող:
Հա ու վերջին խմբագրողը էլի ես եմ՝ GriFFin-ը:

GriFFin
16.06.2015, 00:12
Զոռով էլ էդքանը:
Ավել բան չեմ թողնում, որ գրես: Համակերպվում ես ամեն ինչի հետ ու գնում առաջ: Կարևոր չի թե ո՞վ ի՞նչ կիմանա: Կարևորը, որ դու գիտես ու պայքարում ես քո հրեշների դեմ:

GriFFin
20.06.2015, 01:16
Եսօր տվեցի վերջին քննությունս: Էնքան հանգիստ էր ու լավ:
Ես լավ եմ: Պահի տակ նորից խառնվեցի: Կոլապսված թոքս նորից հիշացրեց իրա առկայության մասին: Հևոց ու տախիկարդիա: Բայց անցավ: Անցավ, լավ բառ ա: Երկիմաստ:
Ամեն ինչն էլ կանցնի մի պահից սկսած: Ցավը կմեղմանա: Հուսով եմ շուտ կգա էդ պահը:
Էս էլ նկարը: Մի ամիս սպասեցի էս նկարը նկարելուն: Վերջապես:
http://i.imgur.com/5eVT5u4.jpg

Հ.Գ.Ձեզ պեչենի տվող մարդուն մի նեղացրեք:

GriFFin
21.06.2015, 00:12
Էն որ գիրք ես կարդում ու գլխավոր հերոսի (ում հասցրել ես սիրել) կինը (ում ինքն էր սիրում) մահանում ա: Ու դու նենց սրտանց ծանր ես տանում: Չէ վայ, դու չէ...ես: Ես նենց ծանր եմ տանում էդ պահը: Նորից եմ կարդում էդ վերջին մի քանի տողը՝ մարդ ես էլի կարող ա չի մահացել: Բայց չէ, մահացել ա: Ուֆ:
****
Փոքր ախպերս բացահայտում էր արել իրա համար: Իմացել էր, որ աշխարհում էլի մեր ազգանունի մարդ կա ու մեզ բարեկամ չի: Եկել ու ինձ զարմացած պատմում ա. << Էլիզ, գիտես բացի մեզանից էլի Առաքելյան կա: Բայց մի տեսակ Առաքելյանոտ չէր>>: Հարցրեցի ինչը՞ էն չէր: Ասեց, որ բոյով չէր: :D
Ի՞նչ հավես ա: Մարդ չպիտի էդ տարիքից մեծանա: Ավելի շուտ ամեն ինչը պիտի էդ նույն զարմանքով ընկալի: Հավես ա:

****
Եսօր գնացել էինք աստղադիտարան: Նենց հիասթափվեցի: Չի կարելի մի բանին էդքան սպասել: Ֆրուստրացիան նենց ուժեղ ա: Էն որ ամբողջ կյանքում երազել եմ Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակը տեսնեմ: Տեսնեմ որտե՞ղ ա էդ հանճարեղ մարդը աշխատել... Իսկ հիմա մտածում եմ ինչի՞ համար ա աշխատել:

GriFFin
22.06.2015, 01:07
Մտածում եմ, հնարավոր ա, որ երջանկությունը քանակական հասկացողություն ա՝ ունի իրա չափման միավորը՝ ս/դ: Կարող ա ինքը արտադրվում ա մեր օրգանիզմում, որպես յուրահատուկ հորմոն: Մեր օրգանիզմը արտադրում ա ինչ որ քանակի երջանկություն մի ամբողջ կյանքի համար: Կան մարդիկ, ում տրվում ա էդ երջանկությունը մինիմալ քանակի ՝10 ս/դ մյուսին մաքսիմալ՝ 1000 ս/դ: Մտածում եմ, կարող ա քանակը կապ չունի, կապ ունի մենակ էն թե ինչքա՞ն ես ձգում էդ երջանկություն: Երբ ագահաբար օգտագործում ես երջանկության հորմոնները, ամենաանիմաստ դեպքերում՝ ինքը սապառվում ա ժամանակից շուտ:
Երբ շատ ա հորմոնը՝ տախիկարդիա, հիպերջրիկություն, հիպերերեխաեմուզումեմիա, հիպոեսշատսիրունեմուրիա ու տենց բաներ:
Հիպոերջանկությունեմիայից՝ ինչիեմեսէսքանվատըեմիա, կարողաինչորբանսխալեմարելեմիա, տխրակարդիա ու տենց բաներ:
Մտածում եմ, կարող ա ես սպառեցի՞ էդ երջանկությունը ոչ թե մի ամբողջ կյանքում այլ մի քանի չռթիկ տարում:
Հիպեր՝ բարձրացում
Հիպո՝ նվազում
եմիա՝արյան մեջ
ուրիա՝ մեզի մեջ
ս/դ ՝ սերոտոնին/դոֆամին
Հ.Գ. Եսօր շախմատ էի խաղում իմ նիհիլիստական ընթերցողի հետ, կրկին պարտվեցի:

GriFFin
24.06.2015, 01:30
****
Արուների ինքնավստահությամբ միշտ հիացել եմ: Կարան լինեն լրիվ փուջ ու դատարկ, բայց իրանք իրանց լիարժեք զգան: Միշտ մտածել եմ, ո՞նց: Ինձ friendzone գցող տղաներին, ովքեր անպատճառ ենթադրում են, որ ինչ որ բան եմ զգում իրանց նկատմամբ, ուզում եմ ասեմ... мужичок, դու իհարկե շատ վատը չես, բայց իմ ուշադրությունը գրավելու ու կողքս երևալու համար ամենաքիչը 180սմ հասակ պիտի ունենաս: Չէ, ներքին և որոշ արտաքին տղամարդկային հատկանիշները մեկ ա չեն ստիպի, որ ես ուշադրություն դարձնեմ դեպի քո կողմը:
Մի քիչ ռեալ եղեք, թույլ մի տվեք ձեր հպարտությունը ու փառասիրությունը կտրի իրականությունից: Զարմանում եմ:
Հ.Գ. Մի քանի օր ա ուզում եմ ասել սրա մասին:Թող բոլոր ուժերը ինձ համբերություն տամ, որ կոպիտ չպատասխանեմ ոչ մեկին:

****
Հիմա անցնեմ էսօրվա ամենակայֆ պահին: Ուրեմն մեր տուն ակումբի Malxasն էր եկել: Ի՞նչ դեմք ա ինքը: Իրա առաջին կարդացած գրքից մինչև վերջինը հիշում ա՝ նկարներով, հերոսներով, հետաքրքիր դետալներով: Հիացած եմ մի այլ տիպի: Էնքան զրուցեցինք, ափսոս, որ ժամանակը քիչ էր: Բարի, ընտիր, հրաշք մարդ: Իմ համար էդպիսին մենակ ծնողներս էին ու հիմա ևս մեկ հրաշք մարդու հետ ծանոթացա, ում պիտի փորձեմ հավասարվել: Faith in humanity restored!!!

****
Ուրեմն, գնացել ենք աստղադիտարան: Մեր հետի ծնողներից մեկը ուսուցչուհի էր, ով ինքը իրան իրավունք էր տվել դիտողություն անել բոլոր երեխաներին՝ ծնող թե անծնող: Կանգնում ու ասում էր, որ լռեն, լսեն, շատ հետաքրքիր ա, որ նախնադարյան մարդը մետաղը ստացել ա երկնաքարից, կամաց քայլեն, զույգերով ու սենց բաներ: Հա, դեմ չեմ, որոշ բաներ ճիշտ էր, բայց... այ մարդ, դու ի՞նչ իրավունք ունես իմ երեխուն դիտողություն անես: Քո տղայի գնահատականները սարքած են, աշխարհի ամենավատ հանդեսի ամենա<<լավ>> բառերը տվել են քո տղային, ով չի էլ սովորել դրանք ու էլի սենց բաներ և դու, քո ծուռ մտքերով, դիտողություն ես անում ուրիշ երեխեքի: Երևի սենց չէի մանրանա, բայց երբ էդ դասատուի տղան եկավ ու բոլոր ծնողների մոտ քֆուր տվեց: Ես հասկացա, որ մի տեղ իրոք մեկը կա, ով նստած մեզ հեռվից նայելով՝ ձեռ ա առնում նման մարդկանց: Էն որ նստի քո երեխուն դաստիրակի:

****
Էսօր մերոնք բացատրական զրույց էին վարում իմ հետ այն հարցի շուրջ, որ միտինգ չգնամ: Ի՞նչ վատ ա, որ ես էսքան վախկոտն եմ: Ինչի՞ չեմ կարողանում թողնեմ ու դուրս գամ:

****
մի մոռացեք՝ I am Batman!

GriFFin
25.06.2015, 10:09
Ես արև չեմ:
Իմ մազերը կրակի գույնի չեն:
Իմ ջերմությունից ոչ մեկ չի խենթանում:
Ես չեմ ջերմացնում:
Իմ ժպիտը չի լուսավորում ոչ մեկի տունը:
Ես չեմ այրում, ես այրվում եմ:
Մի օր ես այնքնան կայրվեմ, որ կդառնամ մոխիր:
Կայրվեմ ցավի, տառապանքի ու արևների պատճառով:
Կդառնամ մոխիր ու էլ չեմ վերածնվի:
Ես ֆենիքսը չեմ, ես ԳրիՖՖինն եմ,
Չափազանց ուժեղ ու խելացի այս ամենի համար:
Ես կմնամ իմ մթուցյան մեջ
Կսիրեմ իրան, իսկ ինքը ինձ
Հավերժ
Ու միասին կնայենք թե ո՞նց են մարդիկ ջերմանում ու այրվում արևներից:

GriFFin
26.06.2015, 01:39
Amor non est medicabilis herbis.

Սկզբում կարմիր գերբերայի թերթիկները:
Որոշների վրա քո անունն էր գրած, դրանք այրեցի ու մոխիրը լցրեցի սրվակի մեջ: Մնացածը՝ ճզմեցի, դուրս եկած մի քանի կաթիլ վարդագույն հեղուկը ավելացրեցի մոխիրի վրա:
Հետո քերեցի շոկոլադե սալիկները: Քերում էի դանդաղ ու համբերատար: Շոկոլադի հետ պետք է նուրբ լինել:
Մի քիչ չորացած կարկադե՝ գույնի ու համի համար:
Այս ամենը եփեցի եռացող կարմիր խաղողի գինու գոլորշու վրա:
Մի քիչ սպիրտ, որ արագ լուծվի:
Ջերմություն, բայց ձեռքերից:
Վերջում արծաթե խուփով կփակեմ ու կպահեմ սառը տեղում երեք տարով:
Հետո կհանեմ ու կդնեմ սրտիս վերքերի վրա:
Տեսնես, ցավը կմեղմանա՞:

GriFFin
17.07.2015, 09:15
Լավ, հնարավո՞ր ա մարդ էսքան երջանիկ լինի։ Վախենալու ա էսքան շատ երջանկությունը։

GriFFin
21.07.2015, 23:10
Հետաքրքիր ա: Մենք երեխաներին պարել չենք սովորեցնում: Իրանք՝ անգամ դեռ քայլել չկարողացող փոքրիկները, որևիցե երաժշտություն լսելով սկսում են շարժվել ու ուրախանալ, որը մենք անվանում ենք պար: Երեխաները պարում են անգամ փողոցում, աղմուկի տակ: Ավելի ճիշտ պարում են անգամ էն դեպքում երբ երաժշտություն չկա, երբ մենք միայն աղմուկ ենք լսում: Պարում են երբ լիքը մարդ կա, կամ երբ մարդ չկա: Երբ ուզեն ու ոնց ուզեն: Երբ ուրախ են ու ինչ-որ բան են տոնում: Ափսոս, որ տարիքի հետ մենք ինքներս մեզ զրկում ենք էդ ամենը վայելելուց:

GriFFin
23.07.2015, 23:57
Քայքայվում ես, կորում, չքանում, անհետանում, ոչնչանում, ներում, սխալվում, երազում, կրկնում, լացում, տառապում, այրվում, մոխրանում ու գնում ես... գնում:

GriFFin
28.07.2015, 00:07
-Գնա՞նք թեյ խմենք:
-Ես արաղ եմ ուզում: Այ էդ կխմեմ:
-Սոված եմ: Ձմերուկ ուտե՞նք:
-Ես համբուռգեռ եմ ուզում ու ֆրիի:
-Վախ, նայի վարդեր են: Ի՞նչ անուշ են բուրում:
-Սպասի սիգարետս վառեմ՝ մոտենամ:
-Գրքերից հաճելի բան չկա: Համաձա՞յն չես:
-Ես LSDի եմ սիրում:
-Աաա, Շոպեն են նվագում: Լսու՞մ ես:
-Դու երբևիցե լռու՞մ ես:
-Գնանք ընկերներին տեսնենք:
-Իմաստը՞:
-Պարե՞նք:
-Ամոթ ա:
-Գնում եմ քնելու: Չես գալի՞ս:
-Գնում եմ կորեմ: Չես գալի՞ս:

GriFFin
03.08.2015, 20:45
Գիտեք, փոքր երեխաները ովքեր դեռ անգամ խոսել չգիտեն, սովորություն ունեն կիսվելու իրանց ուտելիքով: Իրանք հասկանում են, որ իրանց էլ ա էդ ուտելիքը պետք, բայց չգիտեն, որ էդ ուտելիքը միայն իրանցն ա: Իրանք չեն մտածում թե ու՞մ են տալիս, ինչի՞ համար, ի՞նչ կլինի հետո: Պարզապես կիսվում են, որովհետև գիտեն, որ ուտելիքը լավ բան ա: Էդ էն ա ինչ մաման ամեն օր տալիս ա ու իրանք ուրախանում են: Ու երեխանրը (փոքր, հասկանում եք, էն որ դեռ անգիտակցականն ա իշխում, էն որ դեռ քայլել ա հազիվ կարում) իմանալով, որ չեն ուրախանա տալիս են դիմացինին: Համաձայնեք, որ գեղեցիկ քայլ ա: Նուրբ:
Էնպես որ, մի հրաժարվեք ուտլիքից, որը ձեզ ինքնակամ պուճուր երեխա ա տալիս: Իմացեք, որ եթե տալիս ա, ուրեմն հավանել ա Ձեզ ( իսկ էդ թանկ բան ա) ու եթե դուք վերցնեք ուրեմն Դուք էլ իրան եք հավանում: Մի զրկվեք նման մաքուր սիրուց:

GriFFin
08.08.2015, 23:20
Ինձ էսօր ասեցին, որ երբ ինձ տեսնում են կամ հիշում, ակամայից ժպտում են: Առաջ կմտածեի, որ ասողը ձեռ ա առնում ինձ, իսկ հիմա հավատացի, որ անկեղծ ա: Էս ղիզիկային մետամորֆոզս ալտեր էգոներիս դուր չի գալիս, որովհետև իրանք չեն կարողանում ինձ պաշտպանել ու վտանգ են զգում: Խոցելի չեմ ուզում լինել, բայց դե...

GriFFin
16.08.2015, 02:16
Չեմ ուզում լինել էն մարդը ում միակ ընկերները ծխախոտը ու սուրճը կդառնան: Պակասավոր կլինեմ էդ դեպքում : Զգում եմ, որ էլի կամաց-կամաց սկսում եմ հրաժարվել մարդկանց հետ շփումից: Ամեն գնով ինձ համոզում եմ, որ էդ էլ ա պետք: Մարդիկ պետք են, իրանց մտքերով, ջերմությամբ: Երևի պետք են:
Երբ դեռահաս էի ( ծիծաղս եկավ չգիտեմ ինչու ), կարող էի օրերով կորել ու վայելել միայնությունս: Ես էի ու իմ գրքերը: Երևի դրա պատճառով ա, որ հիմա չեմ կարողանում ընկերանալ մարդկանց հետ ու եղած ընկերներիս պահել: Էն տարիքում, երբ պիտի էդ ամենի՝ ընկերոջ, մտերիմ մարդու, ընկերության արժեքը հասկանայի, ես հասկացել էի, որ էդ արժեք չունի: Ու էդ ժամանակից մինչև հիմա, երբ ինչ-որ մեկը կորում ա իմ կյանքից, ես չեմ տխրում: Չեմ էլ ուրախանում: Իմ կյանքում բան չի փոխվում: Ու ցավոք նույնը հիմա ա: Անկեղծ ասած, ինձ դա դուր չի գալիս:
Կան մարդիկ, իրանք քիչ են, բայց կան, ովքեր թանկ են իմ համար ու իրանց սիրում եմ, շատ: Ու ուզում եմ պայքարեմ իրանց համար, իրանց հետ լինելու համար: Ուզում եմ զգամ, որ իրանք շատ մեծ դեր ունեն իմ կյանքում: Ուզում եմ զգամ, որ եթե իրանք կորեն՝ իմ մեջ էլ ինչ-որ լավ բան կկորի: Մի կողմից էլ, չեմ ուզում կապնվեմ շատ: Բա որ կորե՞ն: Երևի ցավոտ կլինի: Իսկ ես էդ բարիքից շատ ունեմ: Ցավային շեմս էլ լավ իջել ա: Մի խոսքով՝ չգիտեմ:

http://i.imgur.com/tEMapSJ.jpg

Հ.Գ. Սիրեցի հիմիկվա կարդացածս գիրքը: Նկարը էնտեղից ա եկել:

GriFFin
01.09.2015, 00:06
Գիտեք, շատերը ամառը ինչ-որ փոփոխությունների եղանակ են համարում: Ամեն ամառ իրանք ՝ պիտի նիհարեն ու մարզվեն, պիտի գիրք կարդան, պիտի նոր տեղեր այցելեն, հին ընկերների հետ հարաբերությունները վերականգնեն, նոր բաներ սովորեն և այլն ու սենց ամեն ամառ: Հոգու խորքում հույս ունեն, որ հենց էս ամառը իրանց կփոխի, որ իրանք կհասցնեն ամեն ինչ, էս երեք ( որոշների համար երկու ) ամսվա ընթացքում նոր մարդ կդառնան ու բոլորին նորովի կներկայանան: Ես չգիտեմ ինչքանով ա իրանց էդ հաջողվում: Մենակ կասեմ, որ անիմաստ ա:
Իմ համար էլ ա ամառը փոփոխությունների եղանակ, բայց նաև շատ յուրահատուկ ա: Միակ եղանակն ա, որ ամեն տարի ինձ նոր գաղտնիքներ ա բացահայտում, ամառվանից հետո ես ավելի մեծ ( էն դախ մեծերից չէ, էն լավերից ) եմ ինձ զգում, նոր ու գեղեցիկ, շքեղ բաներ եմ բացահայտում: Ծայրահեղ զբաղված եմ լինում ու անընդհատ շտապում եմ, բայց երջանիկ եմ ու իմ ուզածն եմ անում: Իրոք հանգիտ ա ամառը՝ անկախ ամեն ինչից: Սիրուն ա ու կանաչ աչքերով: Սիրում եմ ամառը:
Հիմա երևի շատերը դարդ են անում, որ պրծավ: Վերջ: Չհասցրեցին փոխվել: Լղոզվեց կարմիր շրթներկը ու չկորան անհայտ պատճառներից առաջացած կիլոգրամները: Գրքերը այդպես էլ մնացին պահարանում ՝ փոշու մեջ կորած: Հին ընկերները գնացի Հունաստան կամ Եգիպտոս կամ Դիլիջան: Ոչ մի նոր բան չսովորեցին: Ափսոս...
Իսկ ես անձրևի ձայնի հետ խառնել եմ Ռոբերթ Սմիթի ձայնը, փաթաթվել աձյալով ( հա, ցուրտ ա) մեղրով թեյ եմ խմում: Ու սիրում եմ ամառվա վերջին օրը:
Վաղվանից նորից անքնություն:

GriFFin
20.09.2015, 13:29
Գործողության պոտենցիալիս արժեքը նվազել ա: Հիմա մոտս գերդրդվելի վիճակ ա: Ստորշեմքային գրգիռին օրգանիզմս, նյարդերս, տրամադրությունս բուռն պատասխան են տալիս: Ու էդ ազդակները բավականին շատ են, արդեն ոչ թե կոնկրետ մարդիկ կամ երևույթներ են, այլ ամեն ինչն ա: Աչքերս բացելու պահից սկսում են ազադակները: Էնքան են ազդելու մինչև մոտս սկսի անդրդվելի շրջանը: Սկզբում հարաբերական անդրդվելիություն, հետո բացարձակ: Հետո արդեն կսկսի հանգստի պոտենցիալը:
Եթե էդ գրգիռները սխալ փուլում ազդեն կամ կլինեն էքստրաէմոցիաներ կամ ուղեղումս այլ բան կլինի, արտաքնապես այլ բան ցույց կտամ: Մի օր էլ էնքան կլինեն էդ էքստրաէմոցիաները, որ կանգ կառաջանա ու վերջ ամեն ինչին:
Rp: Tincturae Valerianae 25 ml
D. S. 15 կաթիլ 3 անգամ/օր

GriFFin
24.09.2015, 13:43
Փակի, ասում եմ փակի աչքերդ։ Ապրես։ Վերջ, դու հիմա անտեսանելի ես։

GriFFin
27.09.2015, 22:25
Երբևիցե հոգեբուժարանում եղե՞լ եք: Ինձ թվում ա ոչ մի ամերիկյան ֆիլմ չի կարա ճիշտ նկարագրի Հայաստանի հոգեբուժարանները: Ամերիկյանը պատահաբար չնշեցի, ես հոգեբուժարան առաջին անգամ տեսել եմ <<Թռիչք կկվի բնի վրայով>> ( սե՞նց ա չէ հայերեն) ֆիլմից: Կինոն նայելուց չէի ընկալում, թե իրակնում ինչքա՞ն ծանր ա հոգեբուժարան կոչվածը: Թե իրականում ինչի՞ միջով են անցնում հիվանդները: Հավատացնում եմ, անգամ էդ տեղում գտնվելով կարող ես կորցնել խելքդ: Իսկ հայկականում՝ անգամ քիչ-քիչ մոտենալով, ամեն քայլիդ հետ զգում ես, որ մի բան մեջիցդ կորում ա: Չգիտեմ ի՞նչն ա կորում: Երևի մանկությունից մի հիշողություն, որի տեղը մխրճվում ա էդ կանաչ-սեռի տեսարանը: Իսկ ամեն անգամ դուրս գալուց էդ շենքից դու այլը չէիր ինչ մտնելուց:
Պատկերացնու՞մ եք հոգեկան հիվանդ: Մարդ, ով ասում ա, որ եթե ինքը դուրս գա շենքից կսպանի իրա ընտանիքին: Ինչու՞, որովհետև ձայներն են էդպես ասում: Կամ մարդ, ով համոզում ա քեզ, որ գետնի մեջ, փայտերի տակ՝ դիակներ են թաքնված: Համոզելը սխալ ասեցի, ավելի շուտ ինքը համոզված ա, ինքը գիտի, որ էդպես ա ու ամեն օր վախենալով ա քայլում: Մարդ, ով ամենաբարձր ամպից էլ բարձր ա ու ինքը ոչ ավել, ոչ պահասկ՝ հրեշտակապետ ա: Քչերը կարող են հպարտանալ էն փաստով, որ անձամբ ծանոթ են հրեշտակապետի հետ: Պուտինի կնոջը քիչ էր մնում մոռանայի: Գիտեք, չեմ չափազանցնում: Պարզ ա, որ շատերը մտնելուց էդ վայր չէին զգում էն ինչ ես: Բայց իմ համար էդ լրիվ այլ էր, էդ հիվանդանոց չէր...էդ հեգեբուժարան էր: Էդ շենքի պատերի մեջ ներծծված էր քրտինքի, ծխի,վախի ու կորած հոգիների հոտը: Նայում էիր մարդկանց ու չէիր հասկանում, ու՞ր ես ընկել:
Քեզ ասել են՝ հիվանդի ամեն ասածին հավատում ենք, ինքը դերասանություն չի անում, ինքը հիվանդ ա: Հասկացա՞ք: Հասկացանք:

...-Ես Պուտինի կինն եմ, ինքը գալու ա իմ ետևից, իսկ նախագահը իմ կուրսեցին ա եղել:
-Հավատում եմ:

...-Ինքը ասում ա, որ եթե դուք ինձ իրականը տեսնեք՝ կմահանաք:
-Ո՞վ ա ասում:
-Յա, Աստված:
-Ըըը, հենց է՞ն աստավծը:
-Ես 128 անգամ աստվածաշունչ եմ կարդացել:
-Հավատում եմ:

...-Իմ ամուսինը ինձ ուզում ա սպանի, ինքը խլել ա իմ երեխեքին, ինձ ամեն օր ծեծում ա: Հենց դուրս գամ՝ սպանելու ա ինձ: Ստեղ բոլորը ինձ ուզում են սպանեն:
-Հավատում եմ:

...-Պատերի մեջ ոսկիներ են, այ էն ժամի մեջ էլ: Ոսկի ա: Իսկ գետնում դիակներ են թաղված: Լիդիա Միխայելովնայի դիակներն են:
-Հավատում եմ:

...-Մի տարվա ընթացքում մահացավ իմ մայրը, իմ հայրը, իմ հորեղբայրը, իմ քույրը ու ես ընկա անդունդի մեջ: Ուզու՞մ եք լսեք իմ գրած բանաստեղծությունները:
-Մի վայրկյան: Մի տարում էդքան հարազատ կորցրեցի՞ք: Ինչու՞: Ինչի՞ց:
-Արևը, լույսը ամենը կորան... Չէ էս լավը չի, եկեք մեկ այլը ասեմ: Հա, հա: Մի տարվա ընթացքում մահացավ իմ մայրը, իմ հայրը, իմ հորեղբայրը, իմ քույրը ու ես ընկա անդունդի մեջ:
-Հա..ա...ավատում եմ:

...-Մեզ ամեն տեղ լսում են: Էդ ձեր հեռախոսների մեջ՝ ամեն տեղ, ռադառներ են դրած: Որ մեզ լսեն: Հենց զնգա, իմացաեք, իրանք գիտեն, որ դուք գիտեք:
-Հավատում եմ:

...-Իմ համար երեք տղա ա գժվում, բայց ես մենակ մեկին եմ սիրում: Բայց իրա մասին չեմ կարա խոսամ, ինքը քաղաքականության մեջ ա խորացած ու Նյու Յորքի հետ կապ ունի: Հիմա այնտեղ ա: Ու գժվում ա իմ համար: Տառապում ա: Բայց չենք կարա իրար հետ լինենք, իրան կսպանեն:
-Էլի սպանություն:
-Ի՞նչ:
-Հեչ-հեչ: Շարունակեք:
-Էն երկուսը տուն ծախեցին ու ես ասեմ՝ հա, բայց ինձ էդ պետք չի: Հավատու՞մ եք չէ:
-Հավատում եմ:

...-Ես նորմալ եմ, իմ պես, եղբորս պես: Քո պես:
-Ի՞մ պես:
-Հա, ես էլ եմ նորմալ, իմ պես, եղբորս պես: Քո պես: Դու նորմալ ես չէ՞:

GriFFin
04.10.2015, 20:03
Ночь, улица, фонарь, аптека,
Бессмысленный и тусклый свет.
Живи еще хоть четверть века -
Все будет так. Исхода нет.

Умрешь - начнешь опять сначала
И повторится все, как встарь:
Ночь, ледяная рябь канала,
Аптека, улица, фонарь.

Александр Блок

GriFFin
06.10.2015, 21:55
Արի ասեմ ապոպտոզ, կլինի՞ ։ Վատ բառեր չեմ օգտագործի։ Ուղղակի ապոպտոզ։

GriFFin
13.10.2015, 23:32
Էն, որ ուր գնում եմ ասում են.
-Պարապու՞մ ես:
-Չէ:
-Բա ո՞ր դասարան ես:
-Ավարտել եմ:
-Հա՜, սովորում ես, հա՞, որտե՞ղ:
-Բժշկականում:
-Քոլեջու՞մ
-Չէ, համալսարանում:
-Առաջին կուրս ես, հա՞:
- Չէ, երրորդ
-Հա՞:
-Հա
Հա բայց խի էլի Արդեն քանի անգամ ա նույն բանն ասում են, քանի օր ա, վրա-վրա

Էս արտահայտությունների միջով բժկական քանի՞ ուսանողուհի ա անցել: Էհհհհհէէէ...
Ոնց եմ կարոտում էս տարիքը, էս շրջանը, երբ միակ դարդը էն էր, որ չմտածեն, որ քույրականից եմ կամ, որ տարիքով փոքր եմ: Իսկ հիմա ինձանից մի քանի տարի մեծ քույրը գալիս ասում ա. <<Հը՞ն, բժշկուհի, ի՞նչ անեմ>>: Ու դու վախից ասում ես, որ բժիշկը կգա-կասի: Հիմա ես ի՞նչ եմ: Ոչ էն եմ, ոչ էն:
Հիմա նստած մտածում եմ ի՞նչ ա ինձ պետք՝ լավ ընկերներ, բարձր գնահատականներ թե՞ անձնական կյանք: Տանը դեմքս չեն հիշում: Չգիտեմ: Հոգնած եմ:

GriFFin
04.11.2015, 23:20
Դեպք 1

Բժիշկի մոտ ներս մտան երեք տղամարդ: Նստեցին ու սկսեցին պատմել: Պատմել նրա մասին, որ իրանք երեք ամիս առաջ հղի էին ու հիմա եկել են, որտև բժիշկն էր ասել: Զարմանքս մեծ էր, անկեղծ ասած: Հղի տղամարդ, անգամ հանրապետական հիվանդանոցում չէի սպասում տեսնել: Մտածում էի՝ էս ի՞նչ բնության հրաշք ա: Դասախոսս ամենացմփորիկ տղամարդուն ընդհատեց ու հարցրեց՝ բա հիվանդը ու՞ր ա: Դուրսն ա: Կանչեցին: Ներս մտան երկու կին: Արդյունքում բժիշկի մոտ եկել էր 5 մարդ՝ հայրը, մայրը, տղան, ինչ-որ ձյաձյա ու ընտանիքի հարսիկը: Գուշակեք ո՞վ էր հիվանդը: Իհարկե հարսը: Գլուխը խոնարհ կախած աղջկան բժիշկը հարցրեց՝ ո՞նց ես:
-Լավ ա,-ասաց ցմփորիկը կամ նույն ինքը սկեսրայրը:
-Յոլա ա,-ասած ինչ-որ ձյաձյան:
-Լավ ա բժիշկ ջան, ոնց որ միշտ մեր լավ հարսիկն ա մնացել:
Եկավ զննելու պահը: Բոլոր տղամարդիկ գնացին, մնացին միայն սկեսուրը ու յոլա հարսիկը: Հետո եկավ անալիս տալու պահը:
-Պիտի իջնեք առաջին հարկ, լա՞վ:
-Սպասեք բժիշկ ջան, տղամարդիկ գան իրանց ասեք:
Եկան: Նստեցին: Ուշադիր լսում էին: Մեկ էլ ցավացող մոր սիրտը չդիմացավ ու հարցրեց.
-Բժիշկ ջան, իսկ էս հիվանդությունը բոիժում ունի՞: Սենց ա մնալու՞: Բա ի՞նչ ա լինոլու:
-Դու սուս մնա,- բարկացած ասաց անհանգիստ սկեսրայրը:
Էդ պահին մտավ բուժքույրը, որ երակից արյուն վերցնի: Տղամարդիկ նորից դուրս եկան: Մեկ էլ մենք լսեցինք աղջկա ձայնը, առաջին անգամ ի դեպ.
-Էս կուրտկեն հա...
-Հանի, աղջիկ,- ասաց անհանգիստ սկեսուրը:
Գնացին:
Վեց ամսվա հարս էր, ով մի քանի ամիս առաջ ցուցումով ընդհատել էր հղիությունը, որտև երիկամները շարքից դուրս էին եկել: Ինչու՞: Որտև նա պարբերական հիվանդություն ունի: Հետաքրքիրը էն ա, որ անգամ գենետիկ անալիզից հետո ասում էին, որ ոչ ցավ ա եղել, ոչ խնդիր...ոչ մի բան: Չգիտեմ, փաստը մնում ա փաստ, որ ինձանից երիտասարդ աղջկա երիկամները էլ չեն գործում: Իսկ իրա հաբիտուսը ոչ թե ՊԲով հիվանդի էր, այլ դժբախտ աղջկա, ով իրա հետագա կյանքը սև էր տեսնում:

Դեպք 2
Անհետաձգելի բաժանմունք բերեցին 1,7 տարեկան աղջիկ երեխա, ով երեք օր 40 աստիճան ջերմում ա: Չկա հազ, չկա քթահոսություն, ամեն ինչ մաքուր ա: Նման դեպքում մտածում ես, որ կա երիկամի բորբոքում: Էս դեպքում կարևոր ա ամեն վայկյան ու մեզը: Երեխան տակդիրով էր ու մեզը վերցնելը դարձավ խնդիր: Առաջարկվեց ժամանակը խնայելու համար դնել կաթետր: Ծնողը չեմ ու չում արեց ու ասեց, որ մի ձև կհավաքի: Ծնողի ասածը օրենք ա: Անցավ երկու ժամ՝ չկա մեզ:
-Դնե՞նք կաթետր:
-Չէ էլի բժիշկ ջան, մի քիչ էլ անցնի: Կլինի-կլինի, հաստատ ասում եմ:
-Լավ, բայց հասկացեք, որ դա Ձեր երեխային վնաս ա:
-Ըհմ, հա-հա:
Անցան ևս մի քանի նման ժամեր ու պահեր՝ըհն-ըհն, հա-հա, կլինի-կլինի: Ժամը գիշերվա երկուսն էր: Բժիշկը չդիմացավ, ծնողի ասածը օրենք ա, բայց արդեն վնասում իրա երեխային, իսկ էդ արդեն չի կարելի թույլ տալ:
-Մամա ջան, հասկանու՞մ ես: Երեխեդ լավ չի, ես երիկամի խնդիր եմ տեսնում, բայց մեզ ա պետք: Անալիզ ա պետք, որ դեղերը ճիշտ նշանակենք: Երիկամը կկորցնենք:
-Չէ էլի, հեսա կլինի:
-Ինչու՞ չեք ուզում կաթետր:
-Դե որ էն-էն բանը չվնասվի:
-Ինչը՞:
-Դե էն աղջիկների, էն...
-Կուսաթաղանթը՞:
-Հա էլի, էդի: Կվնասվի, խայտառակ կլինենք:
-Մամա ջան, դրանք տարբեր տեղեր են: Չեմ վնասի:
-Հաստա՞տ: Մի հատ զանգեմ տուն, տենամ տնեցիք ի՞նչ են ասում:

Ասեմ, որ տանեցիք չհամաձայնեցին ու գրեթե 12 ժամ անց նոր եղավ մեզի անալիզը: Պատասխանը բնականաբար ամեավատն էին: Հիմա ես մտածում եմ, որ իրականում բժիշկը ունի իրա մեղավորությունը ( չբժիշկի համար երևի ամբողջովին ա բժիշկը մեղավոր): Ինքը մեղավոր ա չֆայմելու համար: Մեղավոր ա, որ չի մտածել, որ կարա սեռական կյանքով ապրող, ծնդաբերած կլինը չիմանա թե որը որտե՞ղ ա: Ու ստացվում ա, որ հայկական իրականությունում երիկամը ավելի քիչ արժեք ունի քան կուսաթաղանթը:

Դեպք 3
Երիկամի հետ կապված չի:
Անհետաձգելի բաժանմունք գալիս ա երեխա ով հազում ա արյուն ու ունի արյունային արտադրություն հետանցքից: Ամեն ինչ արվեց ըստ ուղեցույցը: Բերանից եկող արյան պատճառը չպարզաբանվեց: Պիտի մնային հիվանդանոց հետագա հետազոտության համար: Ասեմ, որ ամեն ինչ անվճար ա:
-Չէ, պիտի գնանք:
-Ինչու՞:
-Դե տունը էլի երեխա կա, մեղկ ա:
-Մամա, երեխուդ բերանից արյուն ա գալիս: Չես ուզում իմանաս ի՞նչ ա:
-Չէ-չէ: Դեղ էլ մի նշանակեք:
-Ո՞նց:
-Հա-հա, չեմ տալու մեկ ա: Ֆինանսական խնդիրներ կան:
-Լավ, գրեք, որ հրաժարվում եք ամեն ինչից:
-Մերսի ցավդ տանեմ:

Նեոնատալոգիայիս դասախոսը ասում էր, որ Հայաստանում ու հայ մայրերի համար չգիտես ինչու էն տանը մնացած երեխան միշտ ավելի կարևոր ա լինում: Ու էս մեկը ով հիվանդ ա, կարա դիմանա, որտև էն տնինը լացում ա:

GriFFin
03.12.2015, 00:41
Սարտերից մնաց մենակ սրտխառնոցը: Ոչինչ: Էդ էլ կանցնի:

GriFFin
08.12.2015, 22:00
Եթե իմ ափերը միացնեմ իրար ու սեղմեմ ձեռքերս, կստանամ սրտիս չափը: Մի քիչ ավել, մի քիչ պակաս:
Հիմա իմ կյանքում շատ դժվարություններ ունեմ: Չէ, չեմ բողոքում: Չէ, չեմ ասում, որ դուք չունեք՝ ես ունեմ: Ես գիտեմ, որ բոլորս էլ խնդիրներ ունենք: Ինձ պետք չի էդ ասել: Չէ, չեմ ասում, որ իմ խնդիրները ավելի դժվար, դաժան են քան ձերը: Ուղղակի ասում եմ, որ իրանք կան: Ու ինձ թվում ա մենակով էս անգամ չեմ հաղթահարի: Ու կարամ ասեմ, որ էն պահին, երբ ես սպասում էի շատերին՝ իմ կողքը եղան քչերը: Կարամ ասեմ, որ ինձ էդ պահին պետք էին ընկերներս: Բայց դե:
Հա, մեկ էլ կարամ ասեմ, որ երազներումս տները դատարկ են, մարդիկ էլ անդեմ: Քիչ-քիչ էդ պատկերները անցնում են իրականություն: Իրականությունում գորշ գույները, անդեմ մարդիկ ու դատարկ տները շատ ճնշող են: Դրա համար ա երևի, որ ես տոներ եմ հնարում, խմբեցիներիս հետ տեղ գնալ կազմակերպում: Հավատացեք, ինձ ոչ մեկի կոպտությունը, հեղինակային ու էգոիստ կարծիքները պետք չեն: Ինձ պետք ա իրականությունից չկտրվել, ինձ պետք են գույներ: Ինձ պետք ա զգալ Նոր Տարվա շունչը, ինձ պետք են անակնկալները, թատրոնը, կինոն, երաժշտությունը, ցուցահանդեսները, նոր սարքած թխվածքաբլիթի հոտը, մի բաժակ գինիից հետո եկող րոպեն, ինձ պետք են ուրախ-համով զրույցները, դարչինով թեյը: Ես բաց չեմ թողում ծիծաղալու հնարավորությունը, ժպտում եմ անգամ դասախոսիս ասածներից: Գեղեցկություն եմ գտնում ամեն տեղ:
Ինձ ասում էին, որ Սարտերի ՙՙՍրտխառնոցը՚՚ շատ դաժան ա, դժվար ա կարդալը: Որ մարդիկ կան չկարողացան մինչև վերջ կարդալ իրա ծանրության պատճառով: Իսկ ես կարդում էի ու չէի զգում: Իմ համար անգամ մեղմ էր գրած: Էդ նորմալ չի, երևի:
P.S. Baby did you forget to take your meds?

GriFFin
31.12.2015, 02:45
Ճիշտ ժամանակին վերջացրեցի: Բավականին դժվար էր էս տարվա ամփոփումը գրելը: Շատ հագեցած էր: Առաջին կեսը ահավոր էր, որին կոմպենսացրեց երկրորդ կեսը: Չեմ ուզում մտածել եկող տարվա մասին: Ինչ լինելու ա կլինի: Կարամ մենակ ասեմ, որ 2016ը ստերիլ տարի ա լինելու, որտև ես կամաց-կամաց վերադառնում եմ իմ նախնական կարգավիճակին: Անկեղծ ասած կարոտել էի:
Դե սկսեցինք...

Հունվար


Նոր Տարի կամ Էլիզա: Ինքնախաբեություն՝ մաս առաջին:
Մանկաբուժություն կամ <<Ես Էլիզային ասել եմ, երևի մոռացել ա Ձեզ զգուշացնի>> կամ Դու կզանգես, ես կպատասխանեմ ու դու կուրախանաս:
Շնորհավոր ծնունդդ սիրե… կամ Էլիզա: Ինքնախաբեություն՝ մաս երկրորդ:


Փետրվար


Պո տռադիցիի կամ Լավ տարվա սկիզբ չի:
Մանկաբույժի օգնական կամ Հերոս մամաներ:
Ամենահիմար մարդ մրցանակը գնում է… կամ Հույս ունեմ մյուս տարի չեմ գա:
Իմունոլոգիա (ալլերգոլոգիա) կամ Գտանք պատճառը իմ ցավերի:
Շտապ օգնության օգնական կամ Ամեն մարդու համար տաս րոպեն տարբեր ա կամ Աշխարհի ամենաընտիր զույգը ՝ Ե.Ռիմա ու Հենո:
Ռադիոլոգիա կամ Էս աշխարհում դժվար բան քիչ կա:


Մարտ


Դու տեսնում ես, որ դիմացինդ տականք ա:
Ուսմունք մահվան մասին:
Մանկաբուժություն կամ աշխարհի ամենալավ դասախոսը:
Վիրաբուժություն կամ Ինչի՞ մենք դասի ենք կամ Ամեն մարդ ունի իր դժբախտ պատմությունը:
Շնորհավոր ամենագեղեցիկ աղջկա մարտի ութը:


Ապրիլ


Ամենը սուտ ա: Միակ ճիշտ բանը էն ա, որ մատը ծակես արյուն կգա:
Համաճարակաբանություն կամ Էպիդիդիմիոլոգիա կամ Հեսա էլի կզանգեն դեկանատ:
Ծնունդի տեղը հերթապահություն կամ Էս անգամ ապրիլի հինգ:
Յուրահատուկ համի Վիսկին:
Գինեկոլոգիա կամ Կնախտաբանություն կամ Մեր խմբի դասախոսը լավն ա կամ Տղամարդը կնոջը բացատրում ա ո՞նց ա պետք ծննդաբերել:
Նոր ծանոթություն կամ Ես տգետ չեմ էլի:
Բանավորներին մնաց 5 շաբաթ:


Մայիս


Իմ Խաչիկը մի տարեկան դարձավ:
Իմ նոր կյանքի առաջին օրը:
Հրաշք Սրտիկը:
О дивный новый мир
Կարդիոլոգիա կամ Մի բառով Բարխուդարյան՝ բլուզկաս լա՞վն ա, մազերիս գույնը լա՞վն ա…երեխեք դուք կկտրվեք բանավորին:
<< Էրեխեք, մի բանով զբաղվեք: Մի բան արեք, կամ ամուսնացեք կամ բանավորներին պատրաստվեք>> :
Վերջ կամ Վերջակետ:


Հունիս


Գինու մեջ թաթախված սիրտս:
Ամսի հինգին վիրաբուժության բանավոր կամ << Խելացի աղջիկ ես, բայց լեզվանի ես: Չի կարելի էդքան կռվարար լինել>> :
Ամսի տասին գինեկոլոգիայի ու մանկաբարձության բանավոր:
Ամսի տասնհինգին մանկաբուժություն:
Ամսի տասնինին տա դա դա դաաաաամ:
Բարև, հին բարեկամ: Անքնություն, վաղուց չէինք հանդիպել:
Մարդ կա՞, որ ձեռքս կբռնի:
Գրիֆֆինը կամաց-կամաց արթնացավ:
Ամերիկյան Աստվածներ:
Ցավը կմեղմանա կամ Ես արև չեմ: Իմ մազերը կրակի գույնի չեն:
Amor non est medicabilis herbis. Կամ Չջերմացրեց իմ ժպիտը քեզ:
Մուսյուկի ծնունդը կամ Ամենալա՞վ օրը:


Հուլիս


Հեծանվարշավ դեպի Եգիպտոս:
Ամենալավ ծնունդը կամ Էլիզա: Վերջ ինքնախաբեությանը:
Neue Liebe, neues Leben.
Անձի երկատում:


Օգոստոս


Fifty Shades Freed.
The Reader.
The Minds of Billy Milligan.
Не отпускай меня.
Amici fures temporis...
Ամենավատ ամիսը կամ կրկին փորձենք:
Ռոբերթ Սմիթի ձայնը + մեղրով թեյ = երջանկություն:


Սեպտեմբեր


Վսեմ չմոկի, ուվիդիմսյա սկորո կամ Dasacucaken apushen unserer gruppen!!!!
Գինեկոլոգի օգնական կամ Շատ անուշ հոտ ուներ:
Մանկական վիրաբուժություն կամ Էս էլ հանեցինք ցուցակից:
Ուղղակի ապոպտոզ։
Cat's Cradle
Վերջապես Դիլիջան կամ Հիշողությունները թարմացան:
Գինեկոլոգիա կամ Կեղծավոր ենք մենք խումբ իմ հարգելի:


Հոկտեմբեր


Кладбищенские истории.
Կլինիկական ֆարմակոլոգիա կամ Ես ինչ որ մեկին կսպանեմ:
ՌԴՎ կամ Ինքնավստահ դեբիլները կամ Եթե մի բառ էլ ասես քեզ չեմ կանչի:


Նոյեմբեր


The Boy in the Striped Pajamas.
The Brooklyn Follies.
The Unbearable Lightness of Being.
My Sister Lives on the Mantelpiece.
Նեֆրոլոգիա կամ Կրկին՝ ես դեբիլ չեմ:
Հեմատոլոգիա կամ Էլիզա: Ինքնագնահատականը բարձրանում ա:
Самый лучший день заходил вчера կամ Էլի ցավում ա սիրտս
Լիքը ընկերներին ծանոթներ դարձնել՝ check! :



Դեկտեմբեր


Тошнота.
Սպանել ծաղրասայրակին:
Վիրաբուժություն կամ Մեզ շարունակում են ոչ մի բան սովորացնել:
Մի հատ ոչ մի բան, խնդրում եմ:
ԱԻԲ կամ Սիքրեթ Սանթա կամ Ես էլ ոչ մի բան չեմ կազմակերպի:
Ամենահագեցած ամիսը:
Ստերիլ կյանքի սկիզբ կամ Հեռու մնանք կեղծավոր մարդկանցից:
Ամենամոտիկ մարդուկը ամուսնացավ կամ Մենք էլ երեխա չենք:
Գինու իմ մեծ բաժակը կամ Գինի խլածաղկից:



Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

GriFFin
11.01.2016, 16:34
19 շաբաթից պետականներ:
Հավատս չի գալիս, որ կավարտվի էս պահը ու էլ խմբիս հետ չեմ լինի: 7 տարին քիչ չի էլի:
Էսօր հանգստից հետո առաջին օրն էինք դասի: H1N1-ով հիվանդներ, ներկա-բացական, էլի նայում են դեմքիս ու հարցնում՝ ու՞ր են, պետականների հետ կապված լեգենդներ և այլն, և այլն: Ես իմ խումբը շատ եմ սիրում, բացառությամբ որոշ մարդկանց: Չնայած, անարդար կլինի, եթե ասեմ, որ իրանք վատն են: Չէ, վատը չեն, ուղղակի իմը չեն: Ու ամենահետաքրքիրը էն ա, որ առաջին անգամ ես մեծամասնության մեջ եմ ու շատով չենք սիրում մեկին: Մյուսին չենք նկատում: Ու էդքանով հանդերձ, էդ մեկին չսիրելով պաշտպանում ենք, թաքցնում, քողարկում: Տենաս ինքը էդքանը գիտի՞: Գիտի, որ ամեն առավոտ նստում մի ժամ սպասում ենք, որ գա, կամ մարդ ա մի սուտ հնարում ենք, որ բացակա չստանա: Մեր մոտ բացական էդ մատյանում <<բ>> չի էլի: Էս մեծ դարդ ա: Հեշտ ա ասելը՝ մի արեք, զանգեք դեկանատ, դասախոսին ասեք բացակա դնի, որ պատժվի: Շատ շատերն են էս ասում, անգամ իրա ընկերները, անգամ էն մարդիկ, ով իրան հավատարիմ ընկեր են ասում: Բայց մենք՝ իրան չսիրելով, չենք անում, որտև լիքը-լիքը հարցեր կան՝ սկսած նրանից, որ մարդ ա, խումբ ենք և այլն: Այ սրա համար եմ խումբս սիրում: Որ անկախ նրանից իրանց ոնց են վերաբերվում իրանք չեն չարանում ու նույնը ինձ են սովորացրել: Ու էսօր ես հասկացա, որ հասել եմ նրան, որ էդ մարդը իմ վրա չազդի: Ապրի իմ խումբը:
Էսօր մեր լսարանում ուրիշ խումբ էլ կար, 8ից 7ը դուրս էին մնացել մեր կուրսից: Ես նայում էի իրանց պահվածքին, խոսելուն, ձևերին ու հիասթափվում: Երբ մենք գնում ենք բժիշկի, չենք մտածում՝ տենաս էս մարդը ո՞նց ա սովորել, ի՞նչ ա արել, քանի՞ անգամ ա դուրս մնացել: Իրանք իրար հետ խոսում էին դնել-չդնելուց: Մի բան ես լավ եմ հասկացել՝ մեր մոտ, եթե սովորում ես չդնել չկա, ցածր դնել չկա: Չհավատաք նրան ով կասի, որ մեր բուհում նման բան կա: Անցել ա էդ փուլը, եթե անգամ եղել ա: Շատ կեղտ կա, բայց սովորողին խանգարող չկա, չսովորողն էլ շատ պիտի կորցնի իրան, որ դուրս մնա:
Սենց էլի:

GriFFin
22.01.2016, 20:08
Ներերակային երկու լիտր կոֆեին:
Ասեց՝ ինչու՞ ա քեզ թվում, որ մենակ դու խնդիրներ ունես:
Էրեկ խմբեցիս ասեց, որ իրա ծնողի հիվանդությունը, որը թվում էր ռեմիսիայի մեջ ա՝ շարունակում ա վնասել: Էդ, որ ասեց, բոլորը, անգամ էն մարդիկ, որ իրան սովորական օր չեն հիշի՝ գրկեցին, պաչեցին, "ամեն ինչով կօգնենք"ների շարք ( երևի անկեղծ ), "դուխով եղի"ներ: Մյուս խմբեցիս անգամ հուզվեց ու լացեց, որտև իրա տուն էլ ա մտել էդ հիվանդությունը: Էս գիտեք ո՞նց ա կոչվում՝ էմպաթիա: Բոլորը նստած իրար հետ կիսվում էին իրանց դժբախտ պատմություններով, բացի ինձանից: Ես, տենց պահերին չեմ խոսում: Ավելի շուտ ես գրեթե չեմ կիսվում ինձ անհանգստացնող հարցերով, անկախ պահից: Որտև չեմ կարում: Կարում եմ, օրինակ էս ձևով, բայց դե էլի ամբողջովին չեմ գրում: Ի՞նչ էի ասում: Հա, ուզում էի ասել, որ երբ դու չես կիսվում, մարդկանց թվում ա, որ դու խնդիր չունես, որ քո մոտ ամեն ինչ լավ ա, չգիտեմ:
Ես էս թեմային չէի անրադարնա, եթե վերոնշյալ պնդումը չլիներ: Էդ ասողին պետք ա պատասխանեի, որ բոլորին ա թվում, որ ես խնդիր չունեմ: Երբ իմ կյանքում խնդիրներ կային` շատերը դրա մասին չգիտեին, շատերը գիտեին ու չցավակցեցին, շատ մարդիկ, ովքեր իրանց ինձ ընկեր են համարում մեղրամսից, նշանվելուց պատմեցին էդ պահին իմ կողքը լինելու տեղը ( ոնց էի ես զգում ընկերոջ կարիք էդ պահերին ) ու սենց լիքը բաներ: Ու էս ամենը նրանից, որ ես չեմ դնում ամեն հնարավոր ձևով խոսում իմ խնդիրներից: Ես դիմացինիս հարգում եմ այնքան, որ իրան հեռու եմ պահում իմ դժբախտ պատմություններից ու, եթե զգում եմ, որ ինքը կարիք ունի կիսվելու՝ լսում եմ: Սենց եղել ա իմ ամբողջ գիտակցական կյանքում: Չեմ փոխվի, արդեն մեծ աղջիկ եմ: Բայց մի պահ նեղվեցի էս ամեն ինչից, էդ բառերից:
Եթե ինչ որ մեկին ավելի հաճելի ա համարել, որ ինքը լիքը խնդիրներ ունի, իսկ ես անէմոցիոնալ արարածս ապրում եմ իմ անհարթ կյանքը՝ ավելի լավ, թող մտածի:
Էն մարդիկ, ովքեր հա լացում են, ասում, որ վատ են, դժբախտ, ամեն չնչին բանը ներկայացնում, որպես կյանքի ամենամեծ դժբախտություն, "ինչի ես", "մենակ իմ հետ կարա լինի" արտահայտությունները իրանց կարգախոսերն են և այլն, և այլն, իրավունք չունեն միշտ ուրախ, լուռ, կյանքին հումորով նայող, ամեն իրավիճակից ծիծաղով դուրս եկող մարդկանց մեղադրել լավ կյանք ունենալու համար:
Ուզում էի խոսայի ու թեթևանայի, բայց չստացվեց: Մեկ ա կոկորդումս ինչ որ նյարդային գունդ մնաց, իսկ ուղեղումս բազմաթիվ մարդկաց չկապակցված մտքերի աղաղակներ:

GriFFin
07.03.2016, 22:18
Մի քանի տեսակ մարդ կա, որոնց հատկապես չեմ սիրում՝օրինակ՝ երբ մարդիկ մոռանում են իրանք ոնցն էին ու ձեռ են առնում էն մարդկանց տեսակը որոնք իրանք էին մի կամ երկու տարի առաջ: Էսօր կխոսանք իրանց մասին, երեխաներ: Էս ճի՞շտ գրելու ձև ա: Չգիտեմ: Հույս ունեմ կհասկանաք միտքս, եթե չեք հասկանաում լիքը հավես բաներ կան էս աշխարհում կարդալու, վայելեք մնացած լացող օրագրերը:
Եկեք սենց, խոսքը էն մարդկանց մասին չի, ովքեր ընդունում են, որ լիքը բաներ էն չեն արել ոնց հիմա, հպարտ են իրանց անցյալով ու սխալներով, <<արել եմ ու լավ եմ արել>>-ները: Հասկանու՞մ եք: Այլ էն մարդկանց մասին ա, ովքեր մոռացել են, որ ժամանակին օդնո են ունեցել ու փայլփլուն անկապ նկարներ գցել, որոնց վրա թագ են արել հնարավոր ու անհնար բոլոր մարդկանց, անիմե աղջիկների կամ հայտնի մարդկանց նկար դրել իրանց profile pictureը, ֆեյսբուքը իրանց սայտն էր ու նկարները նկարած էին ներքևից, որ քթի մեջի ինչ կա չկան երևա, ընկեր(բոյֆռենդ) չեն ունեցել, չունեն ու չեն ունենա, Մաքսիմը, Արամեն, Բիբեռը ու այլոք իրանց սիրելի երգիչներն էին, ՖԲում գրված սիրելի զբաղմունքը՝ lyublyu gulat s druza էր, գիրք կարդալը անիմաստ ժամանակի կորուստ, ռոքը սատանայական եսիմինչ, սելֆիների շարան, ամեն քայլը նկարել, գրել, շեշտել, ծխող-խմող կանանց պետք ա այրել... անկեղծ կարամ անվերջ գնամ: Հիմա, դեմ չեմ, էս մարդիկ ահագին փոխվել են ու դեպի լավը, բայց ինչի՞ ձեռ առնել մարդուն ով հիմա էն փուլում ա ինչ դու էիր մինչև սենց տիպար/կերպար/պատկեր դառնալը: Լավ, ըստ քեզ քո արած անկապությունները տենց վատն էին, որ դու հիմա թաքցնում ես քո կյանքի մի հատված ու հեգնում մարդկանց ովքեր քո արտացոլանքն են: Ապեր, ամոթ քեզ:
Օրինակ ես, 6րդ դասարանում ռոքերներին ու բայկեռներին խառնում էի, SOADը հայ բայկեռների խումբ էր, կար ժամանակ, երբ շպարվելուց դեմքս տոռթի տեսք էր ստանում ու ավելի մուգ էր քան պարանոցս, կարելի ա ասել, որ նարինջի կճեպից պատրաստաց դիմակ էր (Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես, դիմակներ պես-պես) բոլորը վատն էին բացի ռոք երգեր լսողներից, եթե դու գիրք չես կարդում ուրեմն դու ցածր ճիճու ես, դիետան էդ չարիք ա, կնոջ շրթունքի վերևի մազը շատ գեղեցիկ ա, մարդը պիտի մենակ հետերոսեքսուալ լինի ու սենց բաներ: Հիմա, երբ ես տեսնում եմ իմ նման ախմախի, ոչ թե ձեռ եմ առնում, այլ ասում եմ՝ հարգելի ախմախ, թույլ տուր, որ ես՝ նախկին ախմախս կիսվեմ քո հետ իմ մտքերով, սխալներով, իմաստությամբ, ամեն:
Вернемся к нашим баранам: <<Ամոթ ա>>-ի վրա կանգնեցի: Անգամ, եթե քո նկարները հիմա շատ որակով են ու պրոֆի կողմից նկարած, մարդիկ like-ում են քո մտքերը, գիրք ես կարդում, հակվել ես աթեիզմին և այլն, դա չի նշանակում, որ ծնվածդ օրվանից "հօհօհօ" կամ "հահահա"ներով ծիծաղալու տեղը "հիհիհի"ներով ես ծիծաղում (высшая интеллигенция): Եթե դու էդ անում ես, որ քո հեղինակությունները/կուռքերը տպավորվեն քեզանով, մի արա:
Եղբայր, շրջապատի քեզ նենց մարդկանցով ովքեր քեզ սիրում են նենցը ոնց որ դու կաս, full packaged, նախկինում հայերենը լատինատառ գրող, մարդկանց գրքերից վեր համարող, մամայի ասած ձևով հագնվող: Հա, լուրջ եմ ասում: Եթե դու միզանտրոպ ես ու օպտիմիստներին միֆային կենդանիներ ես համարում...դրա մեջ վատ բան չկա: Պետք չի ամեն առավոտ բոլորին բարի լույս ու լավ/հեքիաթային օր ցանկանալ, իսկ քնելուց անմահական երազներ: Ինչու՞, որտև դու տենցը չես: Վը... Գլուխս ցավաց:
Քեզ Աթեիստի, SLGի, ivyի կամ այլոց տեղը մի դիր, էդ մարդիկ (ըստ իս) չեն վախենում իրանց անցյալից: Եթե իրանք իրանց թույլ են տալիս թրոլինգ անել, ես դրան վատ չեմ նայի ( դե վատ եմ նայում, բայց ամեն մարդ իրա մեթոդները ունի), որտև գիտեմ, որ իրանք ազնիվ են իրանց ու այլոց առջև:
Գլխումս ինչ որ վատ մարդկանց հավաքաքան կերպար ա ձևավորվել, ով բռնանում ա իմ ուղեղի անմեղությանը:
Կրկին՝ baby did you forget to take your meds?
All characters appearing in this work are fictitious. Any resemblance to real persons, living or dead, is purely coincidental.

GriFFin
21.03.2016, 21:50
Էն որ մեծերը ասում են է՝ կմեծանաս, կհիշես էդ օրերը ու կծիծաղաս հիմարությունների վրա, որոնք էդքան ծանր ես տարել։ Ոնց եմ սպասում էդ պահին, էդ իմաստությանը, որը էս ներկայիս ամեն ինչը ծիծաղելի կթվա։ Որտև հիմա հեչ ծիծաղս չի գալիս, հեչ։ Ոչ մարդկային հարաբերություններից եմ գլուխ հանում, ոչ չմարդկային հարաբերություններից։
Ցածր դասարաններում, երբ կռվում էինք, ասելիքները ասում էինք, արագ բարիշում ու մոռանում ամեն ինչ։ Միջին դասարաններում՝ կռվում, մի քիչ չէինք խոսում, լացում-գրկախառնվում, ներում ու ներվում, անցնում մեր գործերին։ Բարձր դասարաններում հարցեր ու ճիշտ էինք որոշում, ճիշտը մեկն էր, իսկ ճշմարտություն շատ ( սե՞նց էր), պսևդո ներում, պսևդո մոռանում էինք, բայց էլի գնում, կորում էր ամեն ինչ։ Ամեն դեպքում դիմացինիս վերաբերմունքը գիտեի իմ նկատմամբ։ Համալսարանում, իրար բոլորը սիրում ու ուշաթափվում են, բոլորի հետ քննարկում են անհանգստացնող հարցերը, բացի էն մարդուց ում հետ իրոք պիտի խոսացվի։ Իրար հետևից ինչ ասես ասում, իրար դիմաց՝ սիամական զույգ են։ Բան չեմ հասկանում։ Գործի տեղը, էդ ամենին գումարվում ա նաև "իրար տակ փորելու" գաղափարը։ Ու հարցը էն ա, որ դրանից, փորելուց օգուտ չկա, բայց մեկ ա անում են, որտև էդ բնավորության ա, արյան մեջ ա, գեներով ա փոխանցվում։ Երևի, եթե ուսանող լինելը վարձատրվեր, գործի տեղի "իրար տակ փորելու" վրա չէի զարմանա, կիմանայի ինչ ակնկալել։ Իսկ հիմա մոտս քրոնիկ անվստահություն ա բոլորի նկատմամբ։ Ու էդ նենց տհաճ ա։
Բայց դե, մինչև անմարդաբնակ կղզի գնալս պիտի դիմանամ։ Ու շատ ջուր խմեմ, որտև ջուրը կարևոր ա օրգանիզմի համար։

GriFFin
27.04.2016, 13:51
Գրադարանում ավելի շատ եմ լինում քան տանը։ Գրադարանի այցելուներին ավելի շատ եմ տեսնում քան իմ սիրելիներին։ Իմ համար սովորական ա անանուն մարդկանց հետ շփվելը, բարևելը։ Արդեն ուշ ա անունը հարցնելու համար, շատ զրույցներ են անցել։
Սովորական բան ա դարձել հագնվելը, սնվելը, կոնկրետ իրերով տանից դուրս գալը։ Ամեն ինչ անելը, որ ոչ մի բան չխանգարի կարդալուս։
Բայց դե, էսքանից հետո ամենակարևոր բանը պետականից առաջ սիրելի մարդու "ես քո ուժերի մեջ վստահ եմ"-ն ա, իսկ պետականից հետո պուճուրիկ մարդուկի "Էլիսь եկար"-ը։ Էս պահին անգամ, կարևոր չի՝ լավ հանձնեցի, բարձր ստացա։ Կարևոր չեն կողքից լիքը մարդիկ, երևույթներ, անցյալի հոգիներ։ Ոչ մի բան…


http://uploads.tapatalk-cdn.com/20160427/c72294b7406e36a2d1500ded69f379d1.jpg

GriFFin
08.05.2016, 14:15
էրեկ փոքր ախպերս ( անունը Մկրտիչ ա, ինքը 10 տարեկան ա ) ասեց, որ ինքը բավականին բախտավոր մարդ ա էս կյանքում: Մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ասեց, որ ես էլ եմ բավականին բախտավոր մարդ: Էդ մտքից հետո, ես, ինքս ինձ կյանքում թույլ չեմ տա կասկածել իմ բախտի, կյանքի վատ լինելու մեջ: Ես միշտ համարել եմ, որ կյանքը ամենաանարդարը իմ փոքր ախպոր նկատմամբ ա ու արի տես, որ էդ փոքր, բարի մարդը լրիվ հակառակ կարծիքի ա: Ոնց եմ ես իրանով հիանում:

Հ.Գ. Էս իմ բլոգում գրածի լինքն ա, Կյանքի բժշկության մասին՝ https://arakelyaneliza.wordpress.com/2016/05/08/%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/ , կարդացեք, եթե հետաքրքիր ա: Հույս ունեմ, չեմ խախտում ոչ մի ակումբային օրենք բլոգս մեջ գցելով: :Դ :Դ

GriFFin
30.05.2016, 22:43
Աշխարհ, խնդրում եմ՝ կանգնի: Մի ամսով, շատ չէ: Կտրվել եմ ու կորել:

****

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...

GriFFin
02.07.2016, 11:30
Ես ողջ եմ: Ամառս էլ սկսել ա: Կգամ ու լիքը բան կպատմեմ :Դ

GriFFin
02.08.2016, 21:10
http://i.imgur.com/pgjBiyn.jpg

Փոքր տարիքում միշտ մտածում էի, որ մահացած մարդիկ նստում են ամպերին ու նայում մեզ: Չգիտեմ, ինչի արդյունք էր՝ դիսնեի մուլտիկների, հիվանդ/ոչ այդքան հիվանդ երևակայության, կրոնական դաստիրակության: Հիշում եմ, որ լավ խորը մտածել էի էդ ամենը: Սկզբում մտածում էի ինքնաթիռները միշտ թռնում են գիշերով, որ մենք՝ ամպերին նստած մարդկանց, չտեսնենք ու չխոսանք իրանց հետ, ձեռքով էլ չանենք, նամակներ չտանք, նվերներ չվերցնենք: Մտածում էի, որ եթե հանկարծ տեսնենք իրանց՝ ինքնաթիռը կփչանա: Հետո, երբ ինձ բացատրեցին, որ ցերեկն էլ ա թռնում ու իմ թեորիան սխալ ա՝ մշակեցի այլը: Հարցրեցի՝ պատուհանը փակվու՞մ ա: Ըհն... Ցերեկները փակում ենք: Հեշտ ա շատ:
էդ տարիքից սկսած միշտ ուզում էի ինքնաթիռ նստեի, որ թաքուն պատուհանը բացեի ու բարևեի բոլորին: Լավ չէի հասկանում ինքնաթիռի փչանալը որն ա: Մտածում էի օդում կանգնելու ենք, մինչև ամերիկյան կինոների փոքր կանաչախառը ինքնաթիռները կգան մեզ կփրկեն: Էն որ թելով միացնում էին, սկսում էիր մեկից մյուս ինքնաթիռը անցնել: Կինոներ շատ էի նայում:
Գիտակից տարիքում, երբ նստեցի ինքնաթիռ(10 տարեկանում) կարիք չկար ամպերում բարեկամներ փնտրելու՝ իրանք բոլորը երկրում էին: Իմ համար պատուհանը փակ գնացի-եկա: 10ից ավել տարի հետո էլի նստեցի ինքնաթիռ, թույլ տալով իմ մանկությունից վաղուց անգիտակից կյանք անցած մտքերս երևան: Էն պահը, որ իմ կեղևը չէր կարում ճնշել իր ստորադիր դասին ու ես ուշադիր նայում էի ամպերին: Փնտրում էի իրանց վրա նստած իմ սիրելի մարդկանց: Իսկ իրանք էնքան շատ են...
Մեկ էլ միշտ մտածում էի, որ ինքնաթիռները շրջանցում են լուսինը ու նոր վերադառնում երկիր:

GriFFin
28.08.2016, 05:46
Տաս տարեկանում մտածում էի, որ քսան տարեկանում ամբողջ աշխարհը տեսած կլինեի ու իմ սեփական տունը կունենայի Երևանի կենտրոնում, մի հատ էլ Հունաստանում, որ արմատներիցս չկտրվեի ( բա իհարկե) ։ ԱՄՆում կլինեի տարվա մեծ մասը, որտև էդ աշխարհի ամենակայֆ երկիրն էր։ Տաս լեզվի կտիրապետեի, այդ թվում չինարենի ու ճապոներենի։ Մտածում էի 2-3 աշխատանք կունենայի ու հայտնի նկարիչ կլինեի։ Կենդանիների համար որբանոցը արդեն բացած կլինեի ու ինքս 5 հատ շուն ու 5 հատ կատու կունենայի, պատերի վրա ակվարիումի մեջ լողացող խառը ձկներ, շիմպանզե, կրիա, գունավոր թութակներ։ Սենյակ, որտեղ լիքը կարմիր մանր ծաղիկներ տվող բույսեր կաճացնեի։ Աբովյան փողոցի վրա մի հատ տուն կար, ինչ ասես չեղավ էդ տունը, հիմա կարծեմ սրճարան ա։ Տաս տարեկանում մտածում էի, որ քսանում էդ տունը տաղանդավոր երեխեքի համար դպրոց դարձրած կլինեի՝ նկարել, պարել, երաժշտական գործիքներին տիրապետել կսովորեին։ Ու էդ դպրոցում դասերը լրիվ անվճար կլինեին, որտև տաղանդավոր երեխեքի համար էր։ Մինչև վերջերս կողքով անցնելուց նայում էի ու մտածում, իսկ հիմա ի՞նչ ա դարձել էս տունը։ Հաստատ իմ ուզածը չէր։
Կառատեիս սև գոտիին հասած կլինեի ու շպագատ կբացեի, ձեռքով փայտե տախտակներ կոտրելը սովորական բան կլիներ։ Էլ չեմ ասում քանի երաժշտական գործիքների վրա նվագել կկարողանայի, քսան տարեկանում։ Տաս տարեկանում տաս տարին նենց մեծ թիվ էր ու էդ քսան տարեկանը նենց հեռու էր թվում։
Հիմա ես քսանչորս եմ ու տանից 2-3 շաբաթը մեկ եմ դուրս գալիս, որտև չեմ կարողանում հաղթահարել գլխիս մեջի ձայներին, կոկորդս սեղմող հրեշներին։ Չեմ կարողանում ընդունել ընկերներիս "էսօր հարմար չի, մի ուրիշ օր հանդիպենք, լա՞վ"-երը։ Որտև դրանից իմ շատ ցածր ինքնագնահատականը ավելի ա ընկնում։ Չունեմ ոչ մի բան ինչ երազել եմ ունենալ, անգամ կրիա։ 5 լեզու եմ սովորել, որոնցից ոչ մեկը չգիտեմ նորմալ։ Ու նստած սպասում եմ, երբ ա ինչ որ ալտերնատիվ իրականությունից ուրիշ ԳրիՖՖին գալու ստեղ, որ ինձ ասի՝ նորմալ ա ամեն ինչ, դու շատ բաների ես հասել, ի դեպ քեզ քս գրած գրքի օրինակ էլ եմ բերել, կստորագրե՞ս։
Վեց տարին նենց քիչ ա երևում, իսկ երեսունը նենց մոտ ա ինձ։ Ես իրա շունչը զգում եմ։ Մեջքիս հետևում կանգնած ա ու շատ ծանր ա շնչում։
Միշտ չեմ հասկացե ինչի՞ են ասում ձմեռային դեպրեսիա։ Իմ մոտ շատ հստակ летняя печалька ա։
Մի օր վերջ կդնեմ էս կյանքիս։

GriFFin
02.09.2016, 21:40
Չորս տարի սպասել եմ էս պահին։ Երբ կգնամ ու կաշխատեմ իմ սիրած միջավայրում։ Միջավայր որտեղ գրիչները փեթուրներով են, գրպաններում խաղալիքներ են՝ փափուկ կապիկ, կարմիր մեքենա, պուճուր տիկնիկ։ Ֆանենդասկոպը ալո ա, իսկ բժիշկները սուպերհերոսներ են։
Հիվանդ, լացող, կամակոր էրեխեն նյարդերը քայքայող, տանջող, սիրտը ճմլող տեսարան ա, բայց մեր գործը նրանում ա, որ չնայենք էդ ամենի վրա ու ամեն ինչ անենք, որ իրանք ժպտան, ծիծաղան ու լինեն առողջ։ Ամբողջ օրը լացից անցում եմ կատարում ծիծաղի մեջ։ Գոռոցից դեպի "կգա՞ս խաղանք" ։
Գիտեմ, որ իմ աշխարհը իդեալական չի ու կգա մի օր, երբ էդ ամենը կդառնա ռուտին ու անհետաքրքիր, փողի հետևից ընկած, թղթաբանություն, բայց մինչև էդ՝ ես կլինեմ սուպերհերոս։

GriFFin
08.09.2016, 20:30
Ամեն անգամ, գլուխս կախում եմ կամ նայում ինչ որ անորոշ տեղ, երբ ղեկավարներիս նյաշառք են տալիս: Մեխանիկորեն եմ անում անկեղծ ասած: Մեկ-մեկ դուրս եմ գալիս, որ հանկարծ նենց չլինի, որ իմ ներկայության պատճառով չտան:
Մի անգամ ինձ էլ էին ուզում տալ, օրդինատուրայիս երրորդ օրը, 1000 դրամ էր: Նենց արագ դուրս եկա, որ շանս չուներ ծնողը: Իմ մեջից դեռ դուրս չի եկել էն միտքը, որ բժիշկը հիվանդի գլխի վրայից չպետք ա ծնողից փող վերցնի: Իրականում էդ հարցը նենց բարդ ա, որ ավելի լավ ա դրա բարոյական կողմի մասին չխորանամ: Մեկ-մեկ մեզ միրգ են տալիս, ղեկավարներիս շոկոլադ են տալիս, իսկ իրանք բերում էդ մեզ են տալիս:
Նենց հետաքրքիր ա: Love-hate հարաբերության մեջ եմ էս հարցերի հետ:
Մտածում եմ, եթե ամեն օր ինձ հիվանդները հազար դրամ տան իմ կատարած աշխատանքի դիմաց՝ ես կունենամ տրանսպրտի, քսերոքսների, օրվա չոկոպայի ու սուրճի փող: Նենց չի, որ վատ ա, բայց մեկ ա չեմ կարում ինձ բնական պահել նման պահերին:
Դեպք ա լինում, որ տալիս են նյաշառք, որտև "ձևը տենց ա": Բայց դեպք ա լինում, որ սրտանց ուզում են շնորհակալ լինել, որտև մենք առավոտվանից մինչև եսիմ քանիսը նայում ենք իրանց երեխեքին: Ժպտում, խաղում, բուժում ու ամենակարևորը անհանգիստ ենք ու սրտացավ: Հիմա էդ ավելի շատ ա գնահատվում քան ճիշտ բուժումը:
Էսօր երեք անգամ երկու տարեկան երեխուն բռնեցի, որ չընկնի աստիճաններից: Դուրս էր գալիս հիվանդասենյակից ու գնում աստիճաներից թռնելու: Չգիտեմ ուր էր մաման անկեղծ ասած, քույրերը ու սանիտարկաները երևի օրը հազար անգամ էն տենց մամաներից փրկում երեխեքին: Ուրիշ մամա ապտակեց իրա էպիլեպսիայով բալիկին, որի համար երեկ լացում էր: Երբ երեխեն կապտում ու ցնցվում ա՝ ինքը լացող մամա ա, իսկ բժիշկները անուշադիր, բայց երբ երեխեն լավ ա, կարելի ա իրան ապտակել: Մի սևանցի պապա պատրաստ ա օրը 4 անգամ գնա-գա, բայց անալիզների համար փող չտա: Ի՞նչ կարիք կա իմանալու երեխեն խի՞ ա հազում: Ասում ա՝ հա էլ վազում-հազում ա, թող մնա: Դե թող, ապեր, թող մնա...ոնց որ թե թեմայից շեղվեցի:
Էսօր եկա տուն ժամը 19:00-ի կողմերը ու մի 30 րոպե անշարժ պառկած էի: Գլխումս անուններ, case-եր, վաղվա անելիքներ, էպիկրիզներ էին պտտվում: Ո՞նց են կարում մարդիկ տենց լարված գործից հետո տուն չգնան: Տուն չէ, սենյակ: Սենյակում քնելու:
Ինչ լավ ա, որ մի քանի տարի առաջ հանդիպեցի մարդկանց, ովքեր ստիպեցին սիրել բժշկությունը: Հիմա հիվանդանոցը ինձ իմ տնից հարազատ ա:
Ամսի 14ին առաջին հերթապահությունս ա, որպես բժիշկ: Նոր Տարվա պես սպասում եմ:

GriFFin
16.09.2016, 15:07
Ես հույս ունեմ, որ կգա էն օրը, երբ ամեն ինչ լավ կլինի։ Որ ես էլ ինքս ինձ սենց մեղավոր չեմ զգա իմ արարքների համար։ Որ ինքը կների ինձ։
Որ ոչ մի բան ինձ հավասարակշռությունից չի հանի։

GriFFin
09.10.2016, 23:02
Փաստորեն էս տեսքը ունի անդունդը՝ մութ, խոնավ, մենակ, սառը։

GriFFin
19.10.2016, 19:43
Ասում ա՝ բժկուհի ջան, ես իմ անունով եմ երդվում, ինչ ուզես կկատարվի, Աստված կկամենա, որտև ես իմ անունով եմ երդվում:
Իսկ ես, անշնորհակալս, մտածում եմ, որ արդեն ուշ ա, գնամ տուն: Բայց տուն էլ չեմ ուզում գնալ, որտև հիշում եմ, որ 1,5 ժամ խցկված ու տարբեր հոտերի մեջ պիտի հասնեմ: Հիվանդներիցս մեկը մտքումս ա: Ասեցի, որ վտանգավոր բան չկա, բայց աչքիս կա: Մինչև առավոտ պիտի սպասեմ:

GriFFin
20.10.2016, 08:29
Ինքնավսրահության ու մեծամտության սահմանը նենց աննշան ա։ Հիանում եմ էն մարդկանցով ովքեր կյանքի ընթացքում չեն խախտում էդ սահմանը։ Շարունակում են մնալ համեստ, հարգալից, ըմբռնող։ Մի տեղ կարդացի, որ ինքնավստահ մարդը ժպտում ա, իսկ մեծամիտ մարդը քմծիծաղով ա դիմավորում մարդկանց։ Հիվանդանոցում բժիշկներ ունենք՝ խելք ու փորձ ունեն, որի կեսը կերազեի ունենալ (աշխարհը կշրջեի) , բայց իրանց մեծամտությունը ջուրն ա գցում էդ տարիներով ձեռք բերած գիտելիքները։ Արժեզրկվում ա։ Ափսոս էլ ա։

GriFFin
20.10.2016, 18:21
Հիվանդներից մեկը Արթիկից ա։ Հոպարը էդ հիվանդի ասում ա՝ ախր, ես էդ կնիգ-մարդու բաներից բան չեմ հասկանում, ի՞նչ տապշկա, ի՞նչ բան։ Հետո ինձ ասում ա՝ ձեր մոտ կնիգ-մարդ չեն ասու՞մ։ Ասում եմ՝ չէ, մեր մոտ կին ու տղամարդ ա բառբառով։ Մտքում մտածում եմ, որ կինն էլ մարդ, շեշտել պետք չի։

****
Մի ուրիշ հիվանդ ասում ա՝ բժկուհի, ե՞րբ ես գալիս մեր տուն։ Էնքան ա հիվանդանոցում մնացել, որ երեխեն գիտի ինքը տանն ա։

****
Գիշերը 00:00 հիվանդ էր զանգել ու տափակ բան էր ասում։ Անկեղծ տափակ էր։ Ամենավատը էն ա, որ ինքը հիվանդանոցում էր, շրջապատված ամենաքիչը 3 բժիշկով։ Տանը չէր էլի, որ ասեմ չգիտեր ինչ աներ։ Հիմա որ ես չպատասխանեի կմտածեին, որ ես վատն եմ, չէ՞, կամ անտարբեր եմ։ Էդ ո՞ր բանկի աշխատողն ա գործից հետո զանգերի պատասխանում։ Եթե մենք մեզանից բան չենք ներկայացնում ու ընդամենը սպասարկող դասակարգ ենք, որը կոպեկների դիմաց ա աշխատում, ուրեմն պիտի հիվանդանոցից դուրս գալուց հետո մոռանանք ամեն ինչ։ Ինչու՞ պետք ա աշխատանքային ժամից դուրս ես շարունակեմ աշխատել։
Որտև ես մարդկային կյանքի հետ գործ ունեմ։

GriFFin
24.11.2016, 19:23
Օր 1
Սենյակում երկու տուփ ունեմ՝ լի հիշողություններով։ Մեջները կան նկարներ, նամակներ, տետրեր, կինոթատրոնի/թատրոնի տոմսեր, տարբեր ծրագրեր, օրագրեր, բացիկներ, զարդեր, չորացած ծաղիկներ։ Ինչ ասես։ Երկու տուփ հնչողություն՝ լի տարբեր մարդկանց ձեռագրերով։ Էդ մարդկանցից որոշները էլ չկան էս աշխարհում, որոշները չկան իմ աշխարհում, շատերը կան ու ես իրանց շատ եմ սիրում։ Որոշներին սիրում եմ երեկվանից, որոշներին իմ ամբողջ կյանքում, մի մասին էլ տանել չեմ կարողանում։ Մի մասի գրածները սիրուն են ու հուզիչ, մյուս մասինը սուտ, որոշները ուղղակի անուններ են գրել, որոշները գրելու տեղ նկարել են։
Շաբաթը մեկ որոշում եմ դեն նետել իմ հիշողությունները, որովհետև լավը թե վատը նույն ձևի ցավ են առաջացնում՝ բութ ու նվվացող։ Բայց չեմ նետում, արդեն 10 տարի ա իրանք կան ու ավելանում են։ Բնույթով մնում են նույնը, իսկ տեսքով լրիվ տարբեր են։ Մտածում եմ, որ եթե դեն նետեմ, կյանքումս ինչ որ բան կփոխվի։ Ավելի ազատ ինձ կզգամ, բայց վախենում եմ, որ ներսիս դատարկ տարածությունը ավելի կմեծանա։ Քսանչորս տարվա հիշողությունները լցրել եմ ընդամենը երկու տուփի մեջ ու պինդ փակել եմ։ Փակել ու դրել սենյակիս մոռացված ու խոնավ անկյունում։ Ըստ մամայիս փոշի ա հավաքում, ըստ իս ինձանից կյանքս ա հավաքում։ Բայց ոչ ինքն ա գցում, ոչ էլ ես։
Ու տենց շաբաթը մեկ։

GriFFin
26.11.2016, 17:51
Օր 2
Ես էն մարդկանցից եմ, ով միշտ տխուր ա։ Նոր փորձում էի հիշել ինչ որ պահ կամ ավելի ճիշտ ժամանակահատված [ենթադրենք 24 ժամ], որ ես ուրախ եմ եղել։ Չկարողացա։
Իմ իրականության հետ փոխազդեցության արդյունքը տխրությունն ա։
Ըստ իս, իմ տխրություն երկու տեսակի ա, կարելի ա իրան հանգիստ դիֆերենցել երկու մասի։ Մեկը էն ա, որ ես աշխատում եմ իրանից ազատվել ու փնտրում եմ ընկերներիս, երաժշտություն եմ լսում, նվագում, նկարում։ Գնում ենք պարելու, խմելու։ Թեյ ենք խմում, դրանից լա՞վ բան։ Թատրոն, կինո, ցուցահանդես։ Ու սենց պլացեբոներ։
Իսկ մյուս տեսակը ինձ քայքայողն ա։ Ինքը շնչող, սև մատերիա ա, որը չի ենթարկվում ոչ մի կենսաբանական, ֆիզիկական ու քիմիական օրենքներին։ Խլում ա իմ ամբողջ ժամանակը ու միշտ իմ հետ ա, միշտ։ Ստիպում ա մնամ սենյակում, միշտ սրտխառնոց ունենամ։ Օրերով պառկեմ։ Քնեմ արթուն ժամանակ։ Կռվեմ բոլորի հետ ում սիրում եմ ու վախենամ բոլորից ում չեմ սիրում։ Ինքը մազերս գզգզում ա, արժեքներս ձևափոխում, շորերս քփացնում։ Վիզս սեղմում ա իրա չոր, փշոտ ձեռքերով։ Ինքը խանդում ա իմ բոլոր ընկերներին ու չի սիրում, երբ իրանց հետ եմ, խոսում եմ, գրում։ Ճղում ա նկարածներս, կոտրում ա մատիտներս։ Գոռգոռում ա ախպորս վրա։
Վախենում եմ մենակ մնալուց։ Մենակ իմ տխրության հետ եմ։

GriFFin
28.11.2016, 22:56
Օր 3
*լիքը մուննաթ*

*սիրուն երգ*

GriFFin
01.01.2017, 03:27
Դժվար ա սպասել հրաշքի՝ հրաշքներին չհավատալով։ Կյանքում ինձ սենց արհեստական չեմ զգացել։ Ամբողջ հոգով ու սրտով համոզում էի շրջապատին ու ինքս ինձ, որ լավ ա, որ ես շատ ուրախ եմ, իմ սիրած տոնն ա։ Հիմարություն։ Ամբողջ օրը ամեն հնարավոր բան արեցի։ Էլի չեղավ։
Հերթական օր, հերթական լաց ու կոց, հերթական անքուն գիշեր, անպակաս սուիցիդալ մտքեր։ Էլի ես բան չունեմ, էլի ես մենակ եմ, էլի կարոտում եմ մարդկանց՝ ում անիմաստ ա կարոտելը։ Նոր Տարուն էլ, ինչպես միշտ, միակ միտքը, որ ունեմ՝ էդ քնեմ ու չարթնանամ։
Չէ, անկեղծ։ Հրաշքներին չեմ հավատում, բայց շատ եմ սպասում։

GriFFin
06.01.2017, 15:43
2015թ.-ի ամփոփումիցս հատված:

Չեմ ուզում մտածել եկող տարվա մասին: Ինչ լինելու ա կլինի: Կարամ մենակ ասեմ, որ 2016ը ստերիլ տարի ա լինելու, որտև ես կամաց-կամաց վերադառնում եմ իմ նախնական կարգավիճակին:
I was so wrong.

Հունվար


Նոր Տարի կամ իրականում դու էիր իմ նվերը, իսկ ես քեզ կորցրեցի
A Clockwork Orange
Дневник Анны Франк




Փետրվար


Գինեկոլոգիա կամ դիմակավոր դասախոսը
Հոգեբանություն կամ Ասթմա՝ չարտահայտված արցունքների հիվանդություն


Մարտ


Ինֆեկցիոն հիվանդություններ կամ ընտիրագույն դասախոս
Անհետաձգելի բժշկություն
Կրկին Աբովյան՝ Տուբերկուլյոզի ցիկլ



Ապրիլ


ՌԴԹ կամ նեյրոցիրկուլյատոր դիստոնիա
Էնդոկրինոլոգիա կամ Վիտիլիգո կամ <<ես լիքը *շատ հազվադեպ հիվանդություն, որով Հայաստանում 3-4 հոգի ա հիվանդ* տեսել եմ>>
Գերեզման գնալու տեղը պետականների առաջաին փուլ գնացի
Սրտաբանի մոտ գաստրոէնտերոլգիա սովորեցինք
Առաջին անգամ պապայիս ծնունդին տանը չէի
Սիմուլյացիոն քննություն կամ Գուգո, ամենաշատը քեզանից ազատվելուց կուրախանամ




Մայիս


Ռևմատոլոգիա, դեռ սրտաբանի մոտ ենք
Պոլիկլինիկ թերապիա կամ նյադերս, նյարդերս
Վերջին անգամ՝ վիրաբուժություն
Իմ Խաչիկը երկու տարեկան դարձավ
Պետականի երկրորդ մաս:



Հունիս


Բանավոր քննություններ կամ առանց լավ ընկերների դժվար ա



Հուլիս


Kafka` Amerika
Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները
A Nice Cup Of Tea
Ամենավատ օրը կամ 24 տարեկան ես
Սոչի կամ ռուսախոս Հայաստան



Օգոստոս


Дом, в котором...
The Hanging
Дао-то на Пух




Սեպտեմբեր


Ահա և վերջ
Ինձ թվում ա, որ ճիշտ եմ ընտրել ապագաս




Հոկտեմբեր


https://www.youtube.com/watch?v=MlyM5JptMe0




Նոյեմբեր


"Իսկ մենք տղա ենք ունենալու"




Դեկտեմբեր

Harry Potter and the Cursed Child - Parts One and Two
Harry Potter and the Methods of Rationality
Հրաշքի էի սպասում, բայց եղավ ինչպես միշտ



Հերթական սև տարիներից մեկը: Նոր Տարի, հին ես: Կրկին երկու օրը մեկ հիվանդ եմ: Ու նոր զգացի թե ինչքան բան չեմ հիշում ու ինչքան բանի մասին գրել չեմ ուզում:
Առողջություն ինձ:

GriFFin
28.04.2017, 22:46
-Դուք երեխա ունե՞ք բժշկուհի։
-Չէ, ես ամուսնացած չեմ։
-Դե լավ ա, ավելի լավ ա չամուսնանաք կամ երեխա չունենաք, որ սենց ցավը չիմանաք ինչ ա։

Էս իմ ու հիվանդիս մամայի զրույցից ա։ Մի հիվանդի, ով իրա բնույթով ծանր չի։ Հա, հիվանդ ա, իսկ ո՞վ ա ասել, որ երեխաները չեն հիվանդանում։ Ո՞վ ա ասել, որ էդ պատճառ ա, որ մարդ չուզենա երեխա ունենալ։ Ես չեմ պատկերացնում ինչ կարա զգա մարդ, որ դիմացինին ցանկանա, որ ինքը երեխա չունենա։
Ճիշտ չի բաշխված էս աշխարհը…

Sent from my Nexus 5 using Tapatalk

GriFFin
13.06.2017, 23:26
Իմ ամբողջ գիտակցական կյանքում բնույթով շատ փակ մարդ եմ եղել։ Չեմ սիրել կիսվել ոչ մեկի հետ, որտև մտածել եմ, որ ավելի լավ ա չստանամ էն ռեակցիան, որը չեմ ուզում։ Ու դա վերաբերվել ա ամեն ինչին՝ թե դրական բաներին, թե բացասական, անգամ երբ էական չէր։ ՚՚ Բա ոնց ես՚՚ հարցին պատասխանում էի միանգամից, տալիս էի չեզոք պատասխան ու երբեք երկար չէի մտածում։ Նորմալ։ Նորմալ եմ։ Ամեն ինչ նորմալ ա։
Էս վերջին ութ-ինն ամիսը տենց չէր։ Պատասխանս՝ հիասքանչ էր։
Հիասքանչ։ Հիասքանչ եմ։ Ամեն ինչ հիասքանչ ա։
Չգիտեմ ինչի էի ոգևորվել։ Մարդկանց հետ շփում էի փնտրում, նոր ընկերներ ձեռք բերում, ինքս՝ առաջին քայլը ես էի անում։ Բոլորի հետ անխտիր կիսվում էի, ամեն տեղ համաձայնում գնալ՝ պարելու, խմելու, երգելու, արշավ, տո լավ է։ Ես, որ միշտ վազել եմ տուն առաջին իսկ հնարավորության դեպքում՝ համարիա տանը չէի լինում։ Ամբողջ օրը սոցիալական ցանցերում էի, գրում էի ու հանդիպում էն մարդկանց ում տարիներով չեմ տեսել։ Իսկ առաջ իմ ամենա-ամենա մոտիկ ընկերներիս ամիսներով չէի տեսնում ու էդ իմ համար բնական էր։ Հիմա՝ չէ։ Մի տեսակ դատարկվել էի էս քանի ամիսը ու անընդհատ ուզում էի լցնել էդ դատարկությունը։ Չգիտեմ ինչի, որոշեցի էդ պակասը լրացնել մարդկային շփումով։ Իսկ հիմա նենց եմ փոշմանել, նենց եմ փոշմանել։ Ես, իմ ամենալավ ինքնապաշտպանական մեխանիզմը փոխարինեցի, որ ինձ դատարկ չզգամ։ Չգիտեմ հիմա սենց տխուր եմ, սենց եմ մտածում, որտև հերթապահությունից հետո եմ, թե իրոք սխալ եմ արել էսքան ժամանակ ա։ Պետք չէր լացել ուրիշների մոտ, ասել, որ սիրահարված ես, ասել, որ կյանքումդ մեծ դժբախտություն ա տեղի ունեցել, ասել, որ ամեն հերթապահությունից հետո մտածում ես կախվես թե թեյ խմես, ասել, որ մեծ սեր ես կորցրել, ասել, որ ուզում ես հանդիպել, որտև կարոտել ես, ասել, որ քո կուռքերից մեկը քեզ գովացել ա, ասել, որ քո երազած տեղը կարող ա աշխատես, ասել, որ կարող ա գնաս երկրից, ասել, որ մարդ ես՝ ոնց որ թե մի բան ստացվում ա, ասել՝ վատ եմ, ու որպես պատասխան չլսել՝ ես քեզանից վատ եմ։ Լիզ, դու նորմալ ես։ Դու միշտ եղել ես նորմալ։
Չէ, պետք չէր։ Ես չեմ կարողանում վստահել, իսկ իմ ասածները մարդիկ չեն կարողանում արժեք համարել։ Իրանք չեն հասկանում, որ պետք չի իմ ասածները աջ ու ձախ տարածել։ Հա, վաղը նոր օր կլինի։ Բայց ես ուշքի եմ եկել։
Վիճակս ընդունվելիս կրկին ծանր, կայուն է։ Անհանգիստ եմ։

GriFFin
30.06.2017, 22:43
Ես ուզում եմ հպվել քեզ ու ձուլվել մարմնիդ։
Սիրում եմ, է։ Համաձայն եմ։
Էնքան շատ եմ սիրում քեզ, ես։ Անտանելի։
Անբացատրելի։
Ուզում եմ համբուրել, երբ էդքան մոտ ես ինձ։
Մի ժպտա այլևս, խնդրում եմ։
Մի ստիր։
Քո ժպիտը իմը չի, իմ համար չի։
Սիրտս մռմռում ա, մտքերս քայքայվում են։
Օր ու գիշեր քո հետ եմ, երազում։
Հոգիս տկար ա, միտքս սև։
Ընկճախտ ա, խորը։
Մի եղիր էդքան լավը։
Մի օգնի ինձ, մի խոսա հետս։
Չէ, պետք չի։
Լավ եմ, լավ։
Երբ անհետանում ես, վերջնական անհետացի։
Էլ մի արի։
Մի ժպտա։
Կորի, անհետք, անմնացորդ։
Ես լուռ կսիրեմ, խոստանում եմ։
Էնքան մինչև կկազմալուծվեմ։

https://uploads.tapatalk-cdn.com/20170630/2bc4b13cf446fa1389ff26d7fca816ad.jpg

GriFFin
11.07.2017, 01:10
Ես ուզում եմ հասկանալ էդ ինչ ա, էդ ինչ զգացողություն ա, երբ մարդ նայում ա ինքը իրան հայելու մեջ ու համարում ա, որ ինքը սիրուն ա։ Ամենա անգամ, երբ սեփական արտացոլանքին ա հանդիպում զգում ա, որ ինքը գեղեցիկ ա կամ թեկուզ, ամենաքիչը ոչ մի բան չի զգում։ Պարզապես անցնում ա, շարունակում ա իրա օրը։
Ուզում եմ հասկանալ էդ ինչ ա, երբ դու քեզ խելացի ես զգում, որ վստահ ես քո ասածների մեջ։ Թեկուզ, երբ սխալ ես։ Խելացի լինել, առանց թվերի, առանց ուղեղում օբյեկտիվ պատճառները թվարկելու, առանց թվերի, առանց ապացույցների։ Չեմ հասկանում, էդ ոնց ա լինում, երբ դու մեղավոր չես զգում քեզ։ Մեղավոր ոչ միայն քո, այլև ուրիշների տեղը, ուրիշների համար։ Ո՞նց են անում, որ ամեն վայրկյան «կներես» չեն ասում։ Էդ ոնց ա, որ մարդկանց հետ շփվում ես, գրում ես, զանգում ես ու չես մտածում, որ խանգարում ես։ Էն որ քեզ սիրում են ու դու չես մտածում՝ ախր, ի՞նչս եք սիրում։ Կոմպլիմետը միանգամից ընդունելը ո՞նց ա լինում, էն որ կարիք չկա հազար անգամ ուղեցում մտածել ու տրամաբանորեն հանգել, որ դիմացինը չի չափազանցնում, այլ ռեալ քո գործը գնահատում ա։
Ուզում եմ հիշել, էդ ոնց ա ապրել ինքնավստահ մարդու պես։ Քանի գնում ա, ավելի ու ավելի եմ մոռանում էդ ոնց էր։ Ինձ թվում ա, որ էն հիշողությունները, որ ես ունեի՝ իմը չեն։
Ե՞րբ ա գալու իմ լուսավոր շրջանը։

GriFFin
15.07.2017, 21:26
Էս ռուս կանանց ամենասիրածս պահը, հատկապես, երբ ծովի ափին եմ իրանց հետ` էդ ջրից դուրս գալուց հետո իրանց ռիտուալներն են։ Մարդիկ, էն որ մեծ մասը` անկախ տարիքից կամ արտաքին բարեմասնություններից, դուրս են գալիս, մի հատ լավ սխմում ու ճզմում են ծիծիկները, որ կուպալնիկից ջուրը քամվի, հոտո մի հատ սիգարետ վառում ու էդ ծխելու ընթացքում մի հատ ձեթով են մշակվում, հետո պառկում արևի տակ ու կամաց-կամաց հանվում։ Լիֆը արձակում են, հետո տռուսիկը քիչ մը իջացնում ու սկսում են գիրք կարդալ։
Մէ հրաշք տեսարան։
Ու ամենակայֆը, որ էդ անում են խայտառակ բնական ու առանց կաշկանդվելու։ Էնքան սիրուն ա։
Վայելում եմ։

Sent from my Nexus 5 using Tapatalk

GriFFin
29.07.2017, 22:46
Մի հատ բանի մասին եմ ուզում գրել։ Էն որ վեց տրի ա տանջում ա ինձ։
Բայց շոգ ա

GriFFin
11.08.2017, 01:23
Հրապարակի երգող-պարող շատրվանների մոտ նստած էինք։
Վերջին անգամ մոտ տաս տարի առաջ էի էդ նույն տեղում նստած։ Էդ ժամանակ շատրվանները չէին երգում, մեկ-մեկ պարում էին։ Մարդիկ էլ քիչ էին։ Չափից դուրս քիչ։ Մռութիկ տղայի հետ էի նստած, ով բացատրում էր, թե ոնց ա փոխելու աշխարհը։ Տենաս, որ հիմա ողջ լիներ՝ աշխարհը փրկելու ո՞ր փուլին հասած կլիներ։ Էդ օրվա հիշողություններից մնացել են հովը, ջրի ցողը, արևածաղիկ «աղացող» մարդիկ ու փրկիչը։
Միշտ խուսափել եմ հրապարակի շատրվանների մոտ նստելուց։ Ինչ որ անիմաստ բարդույթ էր մոտս առաջացել։ Իբր, ո՞նց կարա երևանցին հրապարակի շատրվանների մոտ նստի։ Բայց երեկ ուրիշ էր, երեկ բարդույթներս գրողի ծոցում էին։ Հեռու-հեռու։
Գոհարը հեռախոսի մեջ էր։ Գրում էր, ժպտում ու ձևացնում, որ իմ հետ ա։ Շուրջս էի նայում։ Հեռախոսով՝ ամեն վայրկյանը նկարող մարդիկ էին։ Տարբեր տարիքի։ Մի տեսակ հավես էր։ Վաղուց տենց հանգիստ չեմ զգացել մարդկանց մեջ։ Վագների «Ride of the Valkyries»-ից հետո SOAD միացավ։ Զարմացել էի, չգիտեի, որ դասականից բացի այլ երգեր էլ են միացնում։ Chop suey-ի բառերը անգիր գիտեմ, Գոհարն էլ, երևի։ Իրար հետ բարձր երգում էինք։ Երգելու ընթացքում կողքերս էի նայում։ Մի քանի աղջիկ պարում էին հեռվում։ Մի քանի հոգի մեր նման երգում էին։ Ուրիշ էր էլի։ Հիմա ամեն ինչ ուրիշ ա։
Կողքս, մաքսիմում քսան տարեկան, տղաներ էին նստած։ Դեմքներին աշխատում էի չնայել։ Տեսա, որ ինձ ավելի մոտ նստածը ծխում ա ու գարեջուր խմում։ Սկսեց երգել մեր հետ։ Մատանիները ու բրասլետները կամ մեկ բառով ասած «ոճը» էդ տղայի, երբ ես տասհինգ էի՝ խելքահան կաներ։ Հա, մենակ էդքանը հերիք էր։ Մի քիչ մոտ նստեց ինձ։ Սիգարետը դրեց բերանը ու ընեկրոջը ասեց.
-Պիտի հիմա Ռամշտայն միացնեն։ Աաա, դասական ռոք մտանք։
Էդ նույն միտքը մի երեք անգամ ասեց։ Կամ ընկերը խուլ էր, կամ մենք պիտի լավ լսեինք։ Արդեն Deep Purple-ի անցանք։ Ես շարունակում էի երգել։ Ու զգում էի լիքը հայացքներ վրես։ Անցանք հայկական երգերին։ Հասանք «Երջանկության մեխանիկա»-յին։ Գոհարը ինչ որ բան էր ոգևորված պատմում, իսկ ես մտքերով հեռու էի, ինչպես միշտ։ Ասեցի, որ վրես հայացքներ եմ զգում։ Գոհարը պատասխանեց.
-Ես վաղուց էլ ոչ մեկի հայաց չեմ նկատում։ Իրանք էնքան շատ են, իմաստը ո՞րն ա ուշադրություն դարձնելու։
-Դե նայած հայացք, Գոգ։ Ո՞նց կարաս չզգաս քեզ մտովի հանվացնող տղամարդու հայացքը։
Նայում էի իմ դիմաց կանգնած տղամարդկանց։ Մեկը խոսում էր, իսկ մյուսը ուշադիր ինձ էր նայում։ Զզվում եմ էդ հայացքից։ Էս վերջերս շատ եմ զգում, որ ինչ որ մեկը ինձ տենց նայում ա։ Ինչ որ զզվելի մեկը։ Մտքերով խորացել էի, մեկ էլ կողքից ռուսերենով հարց հնչեց.
-Девушка , а у вас есть зажигалка?
Նայեցի ուղիղ աչքերի մեջ։ Մինուս երկու տարի, մաքիսմում տասնութ տարեկան ա։ Ժպտացի ու պատասխանեցի, որ վաղուց էլ չեմ ծխում։ Ապրես Լիզ, արդեն անչափահասներին ես գրավում։ Ահագին առաջ ես գնացել էս կյանքում։ Կողքից ընկերը ասեց. «Հելանք, Տիկ»։ Գնաց Տիկը, սեփական կրակայրիչով վառեց սիգարետը։ Նայեցի Գոհարին, որ տեսնեմ դեռ իմ կողքին ա թե՞ արդեն կորել ա հեռախոսի մեջ։ Նայեցի իրա վերջին հաղորդագրությունը, գրած էր. «@ngeruhud cri, galis em»: Գոհարի ձեռքից խլեցի հեռախոսը ու հարցրեցի.
-Ցրվե՞մ։ Հիշում ես ինձ ի՞նչ էիր պատմում։ Հենց ասես՝ կգնամ։
Գլխով աջ-ձախ արեց։ Ես ու Գոհարը հինգերորդ դասարանից իրար հետ ենք։ Ես իրա «չէ»-ն գիտեմ, ինքը իմ «հա»-ն գիտի։ Գրեցի՝ problem chka, crvum em (c) @nkeruhi:
Եթե իմ անձնական կյանքը չի ստացվում էդ դեռ չի նշանակում, որ ընկերուհունս պիտի չստացվի իմ պատճառով։ Մի հինգ րոպե սպասեցի, պաչեցի իմ մանկության ընկերուհուն ու գնացի։ Ընկերը արդեն հասել էր, ես սկեցի հեռվանալ, իսկ ինքը սկսեց մոտենալ։ Գոհարը նայեց ինձ ու կմկմալով ասեց.
-Կներես։
-Մի գժվի ու հայերեն ստեղնաշար քաշի։ Հենց պետք լինեմ՝ զանգում ես, գրում ես։
Դեպի Ռոսիա սկսեցի քայլել։ Իմ սովորական կանգառ էի գնում, բայց հետո փոշմանեցի։ Չէի ուզում շուտ տուն հասնել։ Ժամը մոտ 23:00-ն էր։ Մտածում էի, որ մեկ ա երթուղային չկա, երևի տաքսիով գնամ տուն։ Մաշտոցի ու Ամիրյան խաչմերուկի կանգառում կանգնած էի։ Դիմացս տարիքով տղամարդ էր՝ երկար յուղոտ սեռի մազերով։ Ուշադիր ու աչքերը չռած նայում էր վրես։ Առնանդամը բռնեց ու ինչ որ սեռական բնույթի վիրավորանք ասեց։ Լավ չլսեցի ինչ ասեց, որտև ականջակալերով երգ էի լսում։ Անկեղծ ասած էդքան էլ էր հերիք, որ ամոթից գետինը մտնեի։ Կողքերս նայեցի՝ լիքը մարդ կար։ Միջին տարիքի տղամարդիկ, կանայք ու երեխեք։ Ոչ մեկ ուշադրություն չդարձրեց էդ մարդու ասածին, ոչ էլ ինձ։ Կարո՞ղ ա ես եմ հորինում։ Ինձ թվա՞ց։ Կարո՞ղ ա լսեցին, բայց ձևացրեցին, որ չեն լսել։ Միակ մարդը, որ մենակ էր կանգնած ՝էդ ես էի։ Ու էն խելագար տղամարդը։ Չնայած ինքը մենակ չէր, իրա հետ իրա դևերն են։ Ամոթից գնացի ուրիշ կանգառ։ Տախիկարդիա։ Վախենում էի։ Ուզում էի ինձ հարազատ տղամարդու ձայն լսել։ Հետաքրիքր ա, չէ՞։ Մի տղամարդուց վախեցել էի ու զգում էի մյուսի կարիքը։ Չէի կարա իմ ուզածին զանգեի։ Մենք էլ էդ հարաբերությունները չունենք։ Հեռախոսս վերցրեցի ու SMS գրեցի.
-Hey,Matteo. I'm near your hotel. Just sayin. (Հոթելիդ մոտ եմ։ Պարզապես ասում եմ):
Զանգեց։
-Hey, Eliza. Where are you correctly. I'm coming to meat you. (Հիմա կոնկրետ որտե՞ղ ես։ Գալիս եմ, որ հանդիպեմ քեզ):


Շարունակելի...

GriFFin
11.08.2017, 22:31
...
Սոչիից նոր էի եկել։ Հանգստացած էի, երջանիկ ու անփող։ Նամակ ստացա գործակալությունից, որ ինձ երկու իտալացի տղամարդ ա ընտրել որպես գիդ։ Ես ընդհանրապես տղամարդկանց քաղաքը ցույց չեմ տալիս։ Հիմնականում կանանց ու/կամ զույգերին։ Քանի որ գումարային առումով նեղն էի ու մոտակայքում հերթապահություն չունեի, որոշեցի, որ էս անգամ կարելի ա։ Համ էլ իտալացի են, ի՞նչ պետք ա լինի։ Ուրիշները Իրանից կամ Արաբական Միացյալ Էմիրություններից հաճախորդներին են քաղաքը կամ երկիրը ցույց տալիս ու իրանց բան չի լինում։ Տղաները ընդհանրապես տարբերություն չեն դնում հաճախորդների միջև, իսկ աղջիկներից մենակ ես եմ սենց վախկոտ։ Ասում էին էդ նրանից ա, որ ես նորեկ եմ։ Ժամանակի ընթացքում կանցնի։
Անմիջապես պատասխանեցի նամակին։ Մտովի մտածում էի, թե ուր կարող ենք գնալ, ինչը կհետաքրքրի իտալացիներին։ Էդ նույն օրվա գիշերը արդեն Ֆաբիոն գրեց ինձ։
"Hi Eliza! Thank you very much for accepting our offer. I know that you are a medical resident, so we can meet in evening, after your work. We were thinking to go Cafesjian Center first thing and we could meet at around 19:00 for our walk + dinner? Does it work for You?"
"Yes of course. Do you have something in mind for the dinner?"
"Well, we check for the best wine place and google said "In vino". Do you recommend that place?"
"Yes, it's a nice, cozy winehouse"
"Okay, see you tomorrow. Grazie. Talk soon".
...
Հաջորդ օրը SMS ստացա:
"Hi Eliza! This is my armenian number. We are sitting outside-bottom level close to botero's cat :)".
Անկեղծ ասած ես լրիվ ուրիշ մարդկանց էի սպասում տեսնել։ Ընդհանրապես տուրիստի տեսք չունեին։
...
Մատեոն ու Ֆաբիոն Միլանից են։ Ֆաբիոն ծնվել ու մեծացել ա ուրիշ քաղաքում (որի անունը ես չեմ հիշում ոչ մի կերպ), բայց աշխատանքի բերումով՝ կնոջ ու երկու երեխաների հետ, տեղափոխվել ա Միլան ու արդեն տասներկու տարի ա ապրում ա էնտեղ։ Մոտ քառասուն տարեկան, թուխ մաշկով, արդեն երևացող մազաթափությամբ, խայտառակ լավ հումորի զգացողությամբ, ինձանից մի քիչ ցածրահասակ, խելացի ու ընտիրագույն մարդ ա։ Միանգամից իմ սև սիրտը լուսավորեց։
Մատեոն Ֆաբիոյի կրտսեր կոլեգան ա։ Զույգ-զույգ փորձեցին բացատրել ինչ են մասնագիտությամբ, բայց ես լավ չպատկերացրեցի։ Մենակ հասկացա, որ հիմա գործի բերումով երկուսն էլ տեղափոխվելու են Անգլիա ու աշխատում են շվեյցարացիների վրա։ Տարօրինակ ևրոպացիներ։ Ֆաբիոն պատմում էր, որ գործի բերումով մի տարի ապրել ա Տոկիոյում ու ճապոներեն ա սովորել։ Երբ ազգային պատկերասրահ էինք գնացել հարցրեց, թե մենք ո՞նց ենք հաշվում ժամանակաշրջանները։ Ամեն թագավորից հետո զրոյից ենք սկսո՞ւմ։ Ասեցի, որ չէ։ Ինքն էլ պատմենց, որ ճապոնացիները թվականները ամեն իմպերատորի մահանալուց հետո զրոյից են սկսում ու իրանց պատմությունը ուսումնասիրելը, թվականները հիշելը շատ բարդ ա։ Հիշում էի նման բան, բայց աղոտ։
Մատեոն քսանինը տարեկան ա։ Ծնվել, ապրել, սովորել, ամուսնացել, աշխատել ու բաժանվել ա Միլանում։ Հենց էս նույն հերթականությամբ։ Ես իրա նման սիրուն տղամարդ Հայաստանում չեմ տեսել դեռ։ Ավելի շուտ ոչ մի տեղ չեմ տեսել, երևի մենակ հեռուստացույցով։ Ես դեռահաս տարիքից բոլոր ազգերի ստերոտիպային գեղեցիկ տղամարդկանց ու կանանց կերպարներն եմ ունեցել։ Մատեոն իմ պատկերացրած գեղեցիկ իսպանացի տղամարդկանցից էր։ Մի փոքր ավելի թույլ մկանային զանգվածով։ Որ իրան ասեցի՝ նեղացավ։ Չգիտեի, որ իտալացու համար իսպանացու նման լինելը վիրավորական ա։ Ինքը բարձրահասակ (ինձանից երկու գլուխ), թիկնեղ, թուխ փայլուն սիրուն մաշկով (ինձ թվում ա դա Միլանից լինելու ու ամառվա հետևանք ա, Ֆաբիոն էլ ա տենց։ Ահավոր սիրուն երանգի արևայրուք ունեն երկուն էլ)։ Սուր դիմագծերով, մազերը ու աչքերը մեղրա-շականակագույն...
Մատեոն ասում ա, որ իտալացիները շատ տարբեր են, հնարավոր չի ստերիոտիպային կարծիք ունենալ իրանց մասին։ Բոլորը Չելենտանո կամ Սոպրանոների նման մարդկանց են ընկալում իրանց, բայց արի ու տես, որ չէ։ Բոլորը չեն, որ մաֆիոզ են, անգամ Սիցիլիացիները։ Նենց ոգևորված ա էդ պահերը բացատրում։ Արանքներում դիտավորիալ սկսում ա հոլիվուդյան ակցենտով խոսալ ու ձեռքով թափահարել։
Ես կարծում էի, որ գործուղման են եկել։ Թե չէ, ի՞նչ գործ ունեն իտալացիները Հայաստանում։ Պարզվեց, որ՝ չէ։ Ֆաբիոն ահավոր շատ ա ճամփորդել։ Անցած տարի Թուրքմենստան, Տաջիկստան ու էդ տարածքներով ա անցել։ Էս տարի, որոշել էր, որ պիտի մեկ շաբաթով գա Հայաստան, հետո մեկ շաբաթով գնա Վրաստան, որտեղից Թուրքիա և Ադրբեջան, ամեն մեկը երկուական շաբաթով։ Մատեոն առաջին անգամ էր Իտալիան լքել։ Ասում էր, որ ամուսնալուծությունը ստիպեց։ Իրա փոխարեն պիտի Ֆաբիոյի հույն ընկերը լիներ, ով վերջին պահին չկարողացավ գալ։ Ենթարկվելով Ֆաբիոյի համոզիչ խոսքերին Մատեոն հայտնվել էր Հայաստանում։

Շարունակելի...

GriFFin
14.08.2017, 23:28
Էսքան ժամանակ ա, տուրիստները ինձ միշտ հանդիպում են Կասկադի մոտ։ Երևի Թրիփադվայսերով առաջին տեղը Կասկադն ա,օյ, սորրի՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ (Լինելով այն հետաքրքիր դեպրեսված տականքը, որը ես կամ) միշտ առաջարկում եմ նույն ճանապարհը՝ Կասկադ, Բաղրամյան, Մաշտոց, Սարյան ու «In Vino»։ Անգիր գիտեմ փողոցների անվանակիցները երբ, ոնց ու ինչ պայմաններում են ծնվել, ապրել և մահացել, էդ փողոցների վրա ինչ կար/կա/կլինի։ Հեռախոսիս մեջ հին նկարներ եմ պահում, որ քայլելուց ցույց տամ, թե ինչքան ա փոխվել Երևանը։ Նույնը արեցի Ֆաբիոյի ու Մատեոյի հետ։
Ֆաբիոն ինձ լրիվ գրավել էր, էն աստիճան, որ Մատեոյի գեղեցկությունը չէի նկատել։ Շատ ավելի ուշ նկատեցի։ Ֆաբիոն ամեն ինչ մանրամասնորեն զննում էր, լիքը հարցեր տալիս ու ընդհանրապես չէր նկարում։ Վայ, չէ, նկարում էր միայն կատուներին։ Հարցրեց.
-How do you say gatto in armenian?:
-Կատու,- ժպտալով պատասխանեցի ես։
-Oh, it's very similar to italian.
Մատեոն ընդհակառակը՝ չէր խոսում, ամեն ինչ նկարում էր ու չէր ժպտում։ Խոսալուց իրան էլ էի նայում, բայց իմ մոտ էնպիսի տպավորություն էր, որ ինքը ինձ չի լսում։ Ֆաբիոն ասում էր, որ եղանակը Միլանի եղանակին շատ ա նման։ Պատմում էր, թե ոնց ա տաս տարով վիզա ստացել Իրաք-Իրան-Հորդանա գնալուց հետո։ Շատ անհանգիստ էր, որտև պիտի ծնողներին ԱՄՆ տաներ ու մտածում էր, որ չեն տա։ Հետո ասում էր, որ ինքը ամեն տեղ ձուլվում ա՝ Իտալիայում իտալացու ա նման, Հունաստանում՝ հույնի, Պարսկաստանում՝ պարսիկի, Հայաստանում՝ հայի։ Ասում էր, որ իրան երբեք անգլերեն չեն դիմում՝ միշտ բնիկ լեզվով են հետը խոսում։ Ինքն էլ միշտ ժպտում ա ու ասում ա՝ okay։ Ես կատակը շարունակելով ասեցի, որ մեր մոտ թող էդպես չանի ու միանգամից զգուշացնի, որ անգլերեն խոսեն։ Հարցրեց՝ ինչու՞։ Ասեցի, որ մեր մոտ էլ ա պարսիկի նման։ Ասեց.
-Really? I think that's why that guy was sort of yelling at me. I thought he was saying to move my legs so he won't hurt me while moving the table.
-No. He was saying not to cross your legs in the church.
-How do you know that??,-զարմածաց հարցրեց Մատեոյին։
-I asked the girl next to me. She sort of translated,-պատասխանեց շատ deep and calm ձայնով բոյովը։
-And why you didn't say that to me?,-ծիծաղը չզսպելով հարցրեց Ֆաբիոն։
-Well, I thought it would be funny to see how someone is beating my boss,-խայտառակ հանգիստ ձայնով պատասխանեց ոնց որ թե սիմպածիչնի բոյովը։
-Thats not funny at all,-ծիծաղալով ասեց Ֆաբիոն։
-Eliza, do you think that's funny? Don't be shy. I know you have a boss, too. Not as cool as mine, but still,-նայելով ուղիղ աչքերիս մեջ հարցրեց իմ տեսծ ամենասիրուն աչքերով մարդը։
-While you were talking I was thinking a title for a YouTube video. "Italian man vs Armenian man fight in a church",-ժպտալով պատասխանեցի ես։
-Matteo, you found a soulmate.
...

Ես ու Ֆաբիոն ծիծաղելով ու լիքը-լիքը խոսալով, իսկ Մատեոն նկարելով հասանք գինետուն։ Սեղանը արդեն ամրագրել էի։ Ահագին առաջ եմ գնացել էս գործիս մեջ։ Ես ուզում էի հրաժեշտ տալ երկուսին ու գնայի տուն, բայց Ֆաբիոն ինձանից առաջ ընկավ ու առաջարկեց միանալ իրենց։ Ես չմերժեցի, որտև...գինի՞։
Դուրսը նստեցինք, ահավոր քամի էր, բայց հաճելի էր։ Մատեոն ծածկոց ուզեց ու, երբ բերեցին՝ պարզեց դեպի ինձ։ Ես մրսու՞մ էի՝ չէ։ Մրսողի տեսք ունեի՝ չէ։ Մրսկանեմ եմ՝ հա, բայց էդ եղանակը չէր էլի։ Մեր մեջ ասած, երբ բերանի մեկ անկյունով ժպտացող Մատեոն նայեց ինձ ու փռեց աձյալը ուսերիս...հա ընգեր, ես մրսում էի։ Սառուցի կտոր էի, որը չէր կողմնորոշվում՝ ինքը ո՞ր ագրեգատային վիճակին ա իրականում պատկանում, որտև սիրտս խայտառակ արագ էր աշխատում, որ ուղեղիս արյուն մատակարարի։ Ուղեղս արյունով լցվեց ու ես ֆայմեցի, որ պետք ա շնչել-արտաշնչել ու շնորհակալ լինել։ Շնորհակալությանս չպտասխանեց, շարունակում էր ժպտալ ու հեռախոսով ինչ-որ բան գրել։
Ֆաբիոն մենյուն չնայեց էլ։ Մատուցողին մի քանի բան թվարկեց ու որը առկա էր ասեց, որ բերեն։ Հետո եկավ կարևոր պահը՝ գինու ընտրությունը։ Ֆաբիոն ինձ հարցրեց թե ի՞նչ գինի եմ նախընտրում։ Ես էլ ասեցի, որ էն՝ ինչ ինքը կընտրի իմ համար։ Ես գինիներից իրականում բան չեմ հասկանում, որտև կյանքում հնարավորություն չեմ ունեցել լավ գինի խմել։ Միշտ ուզեցել եմ սովորել։ Լիքը կարդացել եմ, բայց էդ էն չի էլի։ Իմ համար գինին էդ կարմիր գունակով ներկած սպիրտ ա։ Զապաս տարբերակներս, եթե էլի հարցներ՝ չիլիականը, վրացականն ու հայկականն են։ Մի տեսակ չուզեցա դրանք իտալացուն ասել։ Ֆաբիոն նայեց Մատեոյին ու ասեց.
-So, Matteo, you and Eliza are soulmates. What do you think she will like?
-I think I know. Let me ask the waiter. What Italian wines do you have?,-մատուցողին հարցրեց Մատեոն։
Մատուցողը մի քանի բան թվարկեց ու առաջարկեց, որ ինքը գա ու ընտրի, համտեսի։ Մատեոն ու մատուցողը գնացին ներսի սիրահ։ Մի քանի րոպեից հետ եկավ ու կիսազարմացած-կիսաժպիտով խնդրեց, որ Ֆաբիոն էլ մոտենա ու տեսնի։ Ես մտքում հաշվում էի, թե քանի՞ ժամ եմ քնելու էպիկրզիներս գրելուց հետո ու ո՞նց եմ ժամանակին հիվանդանոց հասնելու։ Էդ ընթացքում տեսա, որ երկուսը ժպտալով՝ իտալերեն ինչ-որ բաներ էին քննարկում։ Սիրուն լեզու ա։ Նստեցին ու բան չասեցին, ես էլ չհարցրեցի։
Մի քանի րոպեից հայկական գինին բերեցին։ Չհասցրեցի զարմանալ։ Ֆաբիոն բացատրեց, որ էնտեղ իտալական գինիին անգամ նմանը չկար։ Ասեց, որ ֆրանսիական ուզեցին, բայց դա էլ բանի պետք չէր։ Դրա համար, որոշեցին, որ ճիշտը հայկականն էր ու գինիի համին ամենամոտը առկաներից հենց մեր տեղականն էր։ Իրանք շատ հիասթափված էին, իսկ ես չգիտեմ ինչի ամաչեցի։
Էդ իրավիճը արտացոլում էր էն ամենը ինչ ես չեմ սիրում մեր երկրի մեջ։ Էլի մտքերով էի ընկել ու իրավիճակը մեղմացնելու համար, որոշեցի իմ չարաբաստիկ գինու բաժակի պատմությունը պատմել։ Ֆաբիոն մի լավ ուրախացավ ու ասեց.
-You are such a wonderful host, Eliza. Please, write me your home or work address and I will send you Italian and French wine. I must admit that they are making good wine, too. But ours is better.
-Don't give this old man your address. You can give it to me,- աչքով արեց ինձ Մատեոն ու շարունակեց գինին խմելը։
Կանանց մեջ այսպես կոչված առողջ կոկետություն կոչվածը կա, որից որ ես գաղափար չունեմ։ Էդ ամբողջ ընթացքում ես ժպտում էի (երևի) ու գլխով անում։ Հետո խմեցի գինին ու մի քիչ տեղը ընկա։ Խոսեցինք տարբեր բաներից, լիաթոք ծիծաղեցինք ես ու Ֆաբիոն։ Մատեոն մենակ ժպտում էր, փողոցում անցնող մարդկանց էր ուսումնասիրում։ Հետո նարնջագույն կատուին՝ ով անընդհատ քսմսվում էր իրա ոտքերին, գրկեց ու սկսեց շոյել։ Նորմայում, ես կզարմանայի էդ երևույթի վրա, որտև անսովոր ա փողոցային կատուներին սիրելը ու զուգահեռ գինի խմելը, բայց նենց օդում էր, որ չխորացա։ Սիրուն տեսարան էր, վայելում էի։
Էպիկրիզներիս մասին մտքերս գոլորշիացան, տախիկարդիաս անցավ ու ես անցա ամորֆ վիճակի։ Խայտառակ սիրուն օր էր, ոնց որ կինոյում լինեի։ Ուրիշ են իտալացիները էլի։ Իմ սեռի իրականությունը սիրուն գույներ ստացավ։
Քայլեցինք դեպի իրենց հյուրանոցը, իմ համար տաքսի պատվիրեցի։ Մինչև տաքսիի գալը իմ ստանդարտ խոսքերը ասեցի՝ շատ հաճելի էր, հույս ունեմ, որ հավանեցիք տուրը, հույս ունեմ, որ ձեզ էլի կհյուրնկալեմ մեր երկրում, շնորհակալություն մեր ընկերության ծառայություններից օգտվելու համար ու "Handshake":
Էս անգամ "Handshake" չէր։ Գրկեցին ինձ, պաչեցին ու ճանապարհեցին։ Մինչև իմ տեսադաշտից կորելը՝ ձեռքով հաջող էին անում։
Նենց տխուր հասա տուն։ Ափսոս, որ էլ էս օրը չի կրկնվի։

Շարունակելի...

GriFFin
16.08.2017, 01:07
Ես, հիվանդանոց գնում եմ միշտ նույն ավտոբուսով։ Էդ ավտոբուսը միշտ գնում ա նույն ժամերին՝ 7:30 և 8:10(+/- 1-2 րոպե)։ Էս երկու բան ա նշանակում՝ հասնել շատ շուտ կամ շատ ուշ։
Քանի որ ես լուրջ հոգեկան խնդիրներ ունեմ՝ հասնում եմ շատ շուտ։ Օրս սկսել էր ոնց որ միշտ՝ սեռի։ Բոլոր անծանոթ մարդկանց՝ ովքեր իմ նման շատ շուտ են հասնում հիվանդանոց՝ բարևեցի, հասա օրդինատորսկի՝ ֆորմայավորվեցի, մազերս ձիգ հավաքեցի, գրպանում՝ գրիչներ (երկու կապույտ և մեկ սև գույնի), շպատելներ, բլոկնոտ, ֆանենդասկոպս կախեցի (չգիտեմ ճիշտ ա սենց հայերեն, վաբշե ի՞նչ ես անում ֆանենդասկոպը՝ գցում, փռում, կրում...չգիտեմ)։ Double-check` ամեն ինչ տեղում ա։ Հասավ սուրճ խմելու պահը։ Ու սենց արդեն մի տարի՝ ամեն օր կրկնում եմ նույն ռիտուալը։ Սուրճը վերջացավ՝ գնացի պիծիմինուտկայի։ Ավարտվեց՝ սկսեց աշխատանքը։ Սովորական օր էր, բայց ես անսովոր գլխացավ ունեի։ Երեխեքի հետ, անգամ լացող, աշխատել շատ եմ սիրում, բայց այ մամաներից գլխացավս ուժեղանում ա մի այլ տիպի։
Մեկ-մեկ նախորդ օրն էի հիշում ու ժպտում էի անկետանները լրացնելուց։ Գլուխս բարձրացրեցի, որ տեսնեմ բաժանմունքիս վարիչը ի՞նչ ա ասում։ Քունս տանում էր, լավ չէի հասկանում ինչ ա խոսում։ Ինքն էլ նենց չի սիրում, երբ ես անջատվում եմ։ Շատ էլ թե տեղյակ ա, որ մի քանի ժամ եմ քնել։ Էդ ա, մի բան պետք ա զոհաբերել՝ փող, ընկերներ, անձնական կյանք, քուն։ Ես ընտրել եմ՝ քունը։ Ասեց, որ Աշոտի համար մի խումբ սրիկաներ են եկել բժիշկի(իրա) վրա կռիվ։ Երկու շաբաթ էդ խեղճ երեխեն տառապեց՝ մարդ չկար, իսկ հիմա, երբ տան հարց(երեխեն ծնողազուրկ ա) կա՝ եկել են հոգատար ձևացողները։ Իսկ Հայաստանում ամենահոգատարը՝ ամենաբարձր գոռացողն ա։ Իսկ ու՞մ վրա ա հեշտ գոռալը՝ բժիշկի, որը ամբողջ աշխատավարձը տվել ա էդ երեխու դեղերին։ Վարիչս ասեց.
-Մի հատ էլի ֆեյսբուքով ցույց տուր էդ կառատեի դասատուին։
Արագ-արագ գրպաններս նայեցի՝ չկա։ Ո՞նց կարա տենց բան լինի։ Ֆաքին դաբլ-չեք։ Ասեցի, որ մոտս չի հեռախոսս։ Հերթական հիասթափված հայացքով նայեց ինձ ու ասեց՝ գնա գտի։ Ես էլ էդ առիթը ուզում էի օգտագործեի, որ գնայի օրդինատորսկի ու պառկեի դիվանին։ Գնացի, որ նայեմ հեռախոսս պայուսակիս մեջ ա թե՞ չէ։ Հա, էնտեղ էր։ Լի՝ ոչ պետքական նոթիֆիքեյշններով, նամակներով (ումից, որ ամենաշատն էի ուզում տեսնել՝ չկար։ Արդեն մի ամիս ա չկա, տենաս խի՞ եմ սպասում)։ Մեյլերս սկսեցի ստուգել ու տեսա, որ գործակալությունից՝ Կարինեն նամակ ա գրել։ Զարմացա։ Մտածեցի, որ փողի հետ ա էլի կապված (չպիտի համաձայնեի գինի խմել)։ Կարող ա էլի հաճախորդ կա՞, մի շաբաթում երկո՞ւ անգամ։ Ձև չի...
Նամակը՝
"Լիզչկա, ողջույն։ Լա՞վ ես, ջանուլ։ Շեֆի մոտ էի։ Իտալացիները էլի են զապրոս արել։ Խնդրել են, որ դու վաղվա թանգարանային տուրը անես։ Գիտեմ, որ չես զբաղվում այդ մասով, բայց պնդել են, որ դու լինես։ Մի խոսքով՝ վաղը հարմա՞ր է քեզ։ Փողը ու ժամաքանակը նույն է։ Ինչքան կարող ես շուտ պատասխանի։
*գործակալության անվանումը, բլա-բլա, ինչ որ անկապ պաշտոն չորս տարվա կրթության դիմաց։ Հեռախոսահամար* Կարինե"
Սիրտս կանգնում էր։ Չգիտեի ի՞նչ անել։ Ախր ես ոչ մի բան չգիտեմ էդ մասերից։ Վերջին անգամ Մատենադարան ու Ազգային պատկերասրահ դպրոցում եմ եղել։ Բա որ կոնկրետ հարցեր տան՝ ի՞նչ պիտի անեմ։ Խաբե՞մ...Չէ։ Հը-ը։ Մյուս կողմից՝ փողը։ Եթե նույն չափ են տալու՝ կես տարվա վարձս ես կտամ ու մերոնց նեղություն չեմ պատճառի։ Տուրի հաջորդ օրն էլ հերթապահ էի։ Գործից վազելով պետք ա դուրս գայի ու էլի "հիասթափված հայացք" ուտեի: Կապ չունի, որ հիմնականում իննին եմ տուն գնում։
Զանգեցի մամայիս։ Ասեց, որ վիճակս բարդ ա։ Էս վերջերս մամաս կոնկրետ խորհուրդ չի տալիս։ Ուշադիր լսում ա ու բացահայտ բանն ա ասում։ Կամ էլ սենց ա լինում մեծերի կյանքը, էլ ծնողները չեն որոշում։
Մի կողմից էդ ամենն էր, մյուս կողմից էլ՝ փողը։
Գրեցի Կարինեին, որ համաձայն եմ։
...
Հաջորդ օրը վազելով դուրս եկա հիվանդանոցից։ Երեխեքիս "հաջող" չհասցրեցի ասել։
Շատ անհանգիստ էի, վախենում էի, որ լավ չի անցնի։ Չէի ուզում փչացնել էն օրվա լավ հիշողությունները, տպավորությունները։ Ախր, թանգարաններ ուղեկցում են հատուկ կրթություն ստացած մարդիկ, ոչ թե ես՝ մանկաբույժս։ Մտածում էի՝ կարող ա իրանք հենց թանգարանի գիդ վարձեն, բայց տենց չի լինում, որտև իմ գնալը անիմաստ կլիներ։ Իրանց հաստատ համոզել են, որ իմաստ չկա։ Գործակալությունը փող աշխատի, թե՞ թանգարանը, որտեղ՝ ամեն անկյունից տեղյակ՝ գիդեր են աշխատում։
Ուշացած հասա։ Հրապարակի ցայտաղբյուրի մոտ սպասում էին։ Իրանց համար ճանապարհին մրգեր էի գնել, իբր հայկական։ Երևի մենակ թուզը ու ծիրանը տեղը չբերեցին։ Մատեոն ասեց, որ հայկական դեղձը ավելի համով ա, էդ էլ երևի իմ խաթր էր, որ շատ չնեղվեմ։
Տենաս թանգարանում գինի տալի՞ս են։
Երթուղայինում`մինչև հասնելս, զանգել ու նախորոք ճշտել էի տոմսը ի՞նչ արժի, արդյոք կապ ունի արտասահմանցի ա թե՞ ոչ։ Ի դեպ, ասեմ, որ Գառնիի տաճարում արտասահմանցիների համար մոտ երկու անգամ ավելի թանկ ա, իսկ Ազգայինում կապ չունի։
Տոմսերը վերցրեցինք։ Ֆաբոն խնդրեց տոմսերը ու արագ գրպանը դրեց։ Ես էլ եմ տենց անում, ամեն ինչի տոմսը պահում եմ։ Աշխատողները շատ լավն էին, ինձ արագ-արագ բացատրում էին ինչը ոնց ա ու ես ինձ գիտցողի տեղ դնելով թարգմանում էի իտալացիներիս։ Ուշադիր նայում էին, ես էլ իրանց հետ։ Ահագին բան փոխվել էր։ Ընթացքում Ֆաբիոյին հարցնում էի ՝ ինքը նման բաներ ուրիշ տեղեր տեսել ա թե՞ չէ։ Ասեց՝ հա, Ուզբեկստանում։ Մի քանի տեղ նեղվեցին, որտև անգլերեն բացատրություններ չկար գրած։ Ես էլ չէի խոսում, որտև չգիտեի ինչ ասել նախնադարյան Հայաստանի մասին։ Բայց բախտս բերեց, էդ շատ կարճ տևեց։ Ամեն սենյակում աշխատակիցներից ամենաքիչը մի հոգի կար կանգնած, ով աչքով-ունքով ասում էր ինչ նայենք կամ ինչը ինչ ա։ Էս՝ ամենահին կաշվե կոշիկն ա, էս առաջին շշալցված կոնյակն ա, էս մատանին չգիտեմինչ քարից ա, էս նախշը հատուկ անուն ունի, Հայաստանը գտնվել ա առևտրային կարևոր խաչմերուկում(էս պատմությանս դասագրքում էլ կար, լրիվ նույն ձև) և այլն։ Մեզանից մի քիչ առաջ զույգ էր գիդի հետ շրջում։ Ես էլ լսում էի գիդի պատմածը ու շատ լուրջ դեմքով բացատրում էի իմոնց։ Գորգերի սրահում էինք, երբ Մատեոն որոշեց խոսել հետս.
-So, everyone with "yan" are armenians?
-Yes.
-What does "yan" mean?
-Oh, it doesn't have a meaning. I think... it is something like "son of". Like Hakobyan is "Son of Hakob",-ասեցի ու սկսեցի կասկածել։
-I have a friend with "yan", ovanis something yan.
-Yeh, I'm sure he is one of us,-ժպտալով ասեցի ես։
-How do you say "beautiful" in armenian?,-խաչաձև նախշերով խալիին նայելով` հարցրեց Մատեոն։
-Գեղեցիկ, չքնաղ, սիրուն։
-Gehe... what? M, how do you say "beautiful girl"?
-Same.
-What? You use same for a carpet and for a girl?
-Well, yes. I mean in urban language it doesn't matter it's a girl, house, carpet etc. They all are Գեղեցիկ. If you want to sound poetic you can use different words. Armenian language is very rich with words. But we dont use it in general speech,-մեռնեմ թե հասկանում էի ինչ էի ասում։ Ուղեղս կախել էր։ Հայերենը մոռացել էի, պատրաստ էի հազար ձև ռուսերեն ասել, բայց հայերեն չգիտեի։
-Do you have favorite armenian poets?
-Yes. Do you remember Tumanyan and Charenc, Teryan? I was talking about them the other day. And we saw some quotes from Tumanyan in "Genocide memorial hall".
-Yeh,-ասեց ու գնաց։
Կարո՞ղ ա մի բան էն չասեցի։
Ֆաբիոն քարտեզի մոտ կանգնած էր, նայեց ինձ ու խնդրեց որ մոտենամ.
-Is this lake Ural? The one that's shrinking?
-I don't think so. Ural is in Kazakhstan and it is far from here.
-So, this is our day Armenia map? Have you been here?,-մատով Հայաստանը շրջանակի մեջ վերցրեց ու Խոր Վիրապի վրա ցույց տվեց Մատեոն:
-Yes, I've been everywhere, except Karabakh.
-Really?,- Ֆաբիոն զարմացավ։
-Yes, my dad loved to travel and he always took us with him. But he took only my older brother to Karabakh, that's the only exception. My mom couldn't go with him that time, and he thought that it would be difficult with me all by himself,- էդ ասեցի ու աչքերս լցվեցին, ձայնս էլ խզվեց։ Ֆաբիոն շարունակում էր քարտեզը նայել, իսկ Մատեոն գուգլով Ղարաբաղի նկարներն էր նայում։ Ինձ թվում ա իրանք էդ չնկատեցին, ես էլ արագ ջուր խմեցի, իբր ծարավից էր։
Մտքերով ընկած քայլում էի։ Իմ կյանքի ամենալավ հիշողությունների հետ էի, երբ հասել էինք վերջին սրահին։ Մատեոն մոտեցավ ու հարցրեց.
-Are you okay?
-Oh, yeah. Why?
-You look sad.
-No-no. I was thinking about my main work. I have duty tomorrow.
-Oh, okay.
...
Քայլում էինք դեպի Մատենադարան։ Հասել էինք Օպերայի մոտ, երբ Մատեոն ասեց, որ ինքը գիշերը ամեն ինչ կարդացել ա Մատենադարանի մասին։ Իմ կարիքը ըստ իրա էլ չկար, իրանք երկուսով կկարողանային գլուխ հանել։ Ես էլ հերթապահ էի...
Առաջարկեցին ինձ ճանապարհել, բայց ես ասեցի, որ մինչև Մատենադարան իրանց հետ կգնամ, բայց ներս չեմ մտնի։
...
Հաջող անելուց էլի գրկեցին ինձ։
Բոյով մարդու գրկախառնությունը միշտ էլ ուրիշ ա։

Շարունակելի...

GriFFin
23.08.2017, 00:57
Էս էն պահն ա, որ նույն օրվա մասին երկու օրագրերումս էլ գրելու եմ։ Մեկում մի տեսանկյունը գրել եմ` վատ, հոգնեցնող ու վախեցած։ Ստեղ կգրեմ ` դրականը։

Sent from my Nexus 5 using Tapatalk

GriFFin
25.08.2017, 22:31
Կողքի թեմայում շորտիկի թեման են քննարկում ու դրա հետ կապված մի քանի բան հիշեցի։ Անցած ամառ` ես ու Խաչիկը գնացել էինք ներկայումս շատ գեղեցիկ անուն կրող` Վարդավառի այգի։ Խոտերի մեջ նստած էին 2 տղա ու 2 աղջիկ։ Երևի դաբլ դեյթի (կրկնակի հանդիպում) ֆորմատի մեջ էին։ Ամեն դեպքում էդ աուրան զգացի։ Տղաներից մեկը շորտիկով էր ու ոնց հասկացա առաջին անգամ էր հագել։ Մյուս տղան էլ բացել էր էդ թեման, որ տղեն ՉՊԻՏԻ շորտիկ հագնի։ Դե աղջիկները առանձնապես բան չէին ասում, երկուսի ասածին էլ գլխով էին անում ու "հա, ըհմ, հա, ճիշտա" ասում։ Իսկ նրանք երկու տղա լուրջ քննարկում էին տղեն պիտի թե չպիտի հագնի շորտիկ? Իմ թայ տղերքը դեռ էդ հարցերի շուրջ են մտորում։ Ցավալի ա...
Մյուս դեպքը` ես էի շորտիկով։ Իմ շորտիկը մինչև ծնկներս ա, ցանկանում եմ դա նշել։ Մագիստրատուրայի պետականները հանձնել էի ու էն որ ամբողջ հոգով թքած ունեի բոլորի վրա։ Շատ չար ու ջղայն էի։ Գնացի Alma Materս ու սեքյուրիթին կանգնացրեց ինձ` բա շորտիկով չի կարելի։ Հուլիսի մեջտեղներն էր, շոգ, կրակ։ Չգիտեմ ինչի մի քանի տղա մոտեցան էդ ախրանիկի մոտ ու մեջքի հետևում կանգնեցին։ Ես հարցրեցի` երբվանից։ Բա մարտից, ռեկտորի հրամանով։ Ես էլ կողքս նայեցի ու էդ պահին մէ հրաշք էր անցնում կարճագույն շրջազգեստով։ Էսի վռազ զգաց` բա յուբկա թողում ա։ Իմ ֆազերն էլ քցեց, որտև մնում էր արձակուրդիս կակոյտը ռեկտոր կակոյտը ախրանիկի միջոցով ասի ես ոնց կարամ հագնվել։ Գժվա ու մէ մեծ ճառ ասեցի։ Բնական ա, որ թողեց ` գործերս էլ վերջացրեցի։ Դուրս գալուց էդ ախրանիկը ասեց` հիմա քո պատճառով ինձ են նկատողություն տալու։ Էն որ, ասում ա համալսարանի ամենալավ տեղավորված աշխատողը։ Ես էլ թղթի վրա անուն/ազգանունս գրեցի ու ասեցի, որ եթե բան լինի թող չերես զամդեկանս ինձ գտնեն ու անձամբ ռեկտորի հետ կխոսամ։ Կյանքում էդքան չէի ջղայնացել հագուստի պատճառով։ Ի դեպ, էդ երեքիցս մեր համալսարանի հետ մենակ ռեկտրս էս պահին էլ կապ չունի։ Սենց էլի։

Sent from my Nexus 5 using Tapatalk

GriFFin
29.08.2017, 21:57
****
Մի որոշ ժամանակ առաջ Cassiopeia-ի հետ էի խոսում։ Վաղուց իրար չէինք տեսել ու տարբեր, խառը-խշտիկ խոսում էինք: Օրագրիս համար էլ հարցրեց, ասեց՝ էդ ամեն ինչը ճի՞շտ ա։ Չեմ էլ հիշում պատասխանեցի թե՞ չէ։ Հա, աստղային, ճիշտ ա։ Մեկ-մեկ ես էլ չեմ հավատում, որ ճիշտ ա ու անկեղծ, էս պատմությունը շատ չէի երկարացնի, պարզապես background գրելու կարիք զգացի։ Ես հաճախ ներեղություն եմ խնդրում ընկերներիցս, որ իրանք իմ մասին իմանաում են բաներ՝ այ սենց։ Իմ հետ շատ հավես, ուրախ ու դրանց զուգահեռ՝ անսահման տխուր բաներ են եղել, որոնք ես սիրում եմ ինքս իմ համար պահել։ Մեկ-մեկ սնեց գրում եմ, կամ ինչ որ ստեղծագործության մեջ եմ խցկում, որտև տենց ինձ ավելի հեշտ ա։ Ինձ թվում ա, եթե միայն առաջին գրառումովս սահմանափակվեի՝ իմաստը ուրիշ կլիներ։
Իմ ամենամոտիկ ընկերուհին իմ նյարդերին ազդող մէ հատ սովորություն ունի։ Իրա կյանքում ինչ լավ բան լինում ա, ասում ա՝ հավատս չի գալիս։ Տենց ասելով ինքը առաջին իսկ փորձից ընդունվել ա աշխատանքի, ինքը իրա կյանքի սիրուն ա հանդիպել, նշանվել, ամուսնացել, նոր տուն տեղափոխվել, հղիացել ու հիմա մի հրաշք տղա ունի, բայց էս ամբողջ ճանապարհին ասել ա՝ հավատս չի գալիս, որ իմ հետ ա կատարվում։ Ես էլ միշտ մտածում եմ, եթե ոչ ինքը ապա ո՞վ ա արժանի էդ բոլոր կենցաղային, բայց սիրուն պատմություններին։ Ախր ինքը անսահման լավն ա։ Չնայած հիմա ես իրան նենց եմ հասկանում։ Այ էս պատմությունը էն ա ինչ ինձ ստիպել ա ամեն վայրկյան մտածել՝ հավատս չի գալիս, որ իմ հետ ա կատարվում։ Գրելուց փորձում եմ կողքի վատն էլ նկարագրել, որ շատ անիրական չթվա։ Կարող ա Մատեոն իրականում նենց սիրուն, իսկ Ֆաբիոն նենց խելացի չէին, ոնց ես եմ նկարագրում, բայց իմ համար տենց էր։ Ու ես ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենում շատ կարճ ժամանակում ծանոթանալ և շփվել նման մարդկանց հետ։
****
Ուրբաթ օրն էր։ Արձակուրդիցս հետո առաջին հերթապահությունս էր ու երևի կյանքիս ամենածանր հերթապահություններից էր։
Առավոտ Մարիամը ասեց, որ փոշմանել ա ու ինքը կմնա։ Հետո օրվա երկրորդ կեսին պարզվեց, որ ռեզիդենտների սենյակից գողություն են արել։ Տարել էին աղջիկներից մեկի դրամապանակը և երկու ուրիշ աղջկա պայուսակները։ Հենց տենց։ Տարել էին իմ պայուսակի երկու կողքերին դրած պայուսակները, իսկ իմը չէ։ Լարվածությունից ծիծաղում էի, որտև առաջին անգամ ա, որ ինձանից բան չեն գողացել ու տարել են կողքիներիս պայուսակները։ Երեխեքի համար շատ էի տխրել, բայց քանի որ ես ռեկրոդսմեն եմ դրամապանակներ և հեռախոսներ կորցնելու/թալանվելու՝ ինքս իմ համար ուրախ էի։ Մարիամը շատ էր ազդվել կատարվածից ու խնդրեց, որ տեղերով փոխվենք։ Իմ համար լիքը համով ուտելիքներ բերեց երեկոյան, որպես շնորհակալություն։ Շատ եմ սիրում Մարիամին ( ուտելիքը կապ չունի), ահավոր բարի ու առատաձեռն ա։ Ուրիշները «մերսի»-ով կսահմանափակվեին, բայց ինքը չէ։ Հերիք չի ինձ էր բերել, մի հատ էլ մնացած հերթապահ բժիշկներին։ Ես ահավոր չեմ սիրում ուշ սկսել հերթապահությունս, բայց էս անգամ էդպես էր։ Քանի որ ես ուշ իմացա՝ բոլորը գնացել էին արդեն, բացի իմ բաժանմունքի վարիչից։ (https://www.akumb.am/showthread.php/67168-%D5%BA%D5%8C%D5%A5%D5%A6%D5%AB%D5%A4%D5%A5%D5%B6%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BD%D5%A5%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81?highlight=%D5%BA%D5%BC%D5%A5%D5%A6%D5%AB%D5%A4%D5%A5%D5%B6%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB) Նորմալ գնում էր հերթապահությունս, տագնապայնությունս կամաց-կամաց անեցել էր։ Հետո բաժիններից մեկում երեխա վատացավ։ Ու ամբողջ գիշեր իրա կողքն էի։ Առավոտ, մեր` հոգով շիկահեր, օրդինատորներից մեկը հարցրեց՝ ո՞նց ես քնել սենյակում, չե՞ս վախեցել։ Դե արի ու ասա, որ չես քնել, ինչի՞ մասին ա խոսքը։
Էդ գիշեր ևս մի բան էր տեղի ունեցել, որը սկիզբ տվեց ու թիթեռնիկի էֆֆեկտի պես փոխեց իմ վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Գիշեր էր, երևի երեքը անց էր։ Հեռախոսս միացրեցի, որ ժամը նայեմ։ Նամակ էր եկել։ Վախեցա կարդալ։ Սիրտս ինչ որ վատ բանի էր սպասում։
Բժշկության հետ կապ չուներ, ոչ գրողը, ոչ գրածը։ Մատեոն էր։ Որպիսությունիցս էր հետաքրքրվում։ Գրեցի, որ լավ եմ։ Հետո մէ մեծ շարադրություն ուղարկեց նրա մասին, որ համարս Ֆաբիոյից ա վերցրել։ Գրել էր, որ Ֆաբիոն լավ չի՝ արևահարվել ա (թե ասա Միլանից իտալացին ո՞նց ա Երևանյան արևից վատացել, չգիտեմ) ու ինքը հիմա մենակով Ղարաբաղի ճանապարհին ա։ Ասում էր, որ երկուշաբթի գնալու են Վրաստան ու կիրակի ուզում ա հանդիպել իմ հետ։ Մինչև առավոտ զրուցում էինք խառը բաներից։ Իրականում քանակական առումով մի քանի հաղորդագրություն էր, որտև 1-1.5 ժամը մեկ էի պատասխանում։
Գիտեք էդ օրը ի՞նչ էր, կիրակին էլի։ Ակումբի մեծ հանդիպումը։ Ու ես, լինելով էն անինքնավստահ արարածը, որը ես կամ՝ հրաժարվեցի։ Դրա տեղը գնացի ակումբի հանդիպման։ Ամբողջ հոգով փորձեցի էդ կիրակիս լցնել, որ ինձ վերջնական հիմարը չզգամ, որ չմտածեմ ճիշտ եմ արել թե՞ չէ։
Չնայած էս պահին ուրախ եմ, որ գնացի ակումբի հանդիպման։
Բան հիշեցի։ Մի քանի ամիս առաջ հերթապահություններին ֆիզիկապես էի մենակ։ Հենց նեղվում էի, կամ տխուր էի` մարդ կար «հետս էր մնում»։ Լինում էր, որ առավոտ հինգին զանգում էր ու հարցնում ո՞նց եմ։ Լինում էր, որ հաջորդ օրն էր զանգում։ Ընդհամենը մի բառ ու զանգում էր։ Անկեղծ, նենց էր թեթևանում էդ օրը։ Երբ մահացավ Գեղեցիկը, առաջինը իրան ասեցի։ Ավելի շուտ հերթական ու արդեն ռիտուալ դարձած «ոնց ես»-ին ասեցի, որ լավ չեմ։ Առաջին անգամ էր, որ չվախեցա կրկին տխուր աղջիկը երևալուց։ Զանգեց, խոսեցինք ու դրանից հետո լրիվ ուրիշ կողմից սկսեցի իրան նայել։ Քանի գնում ա ավելի ու ավելի եմ համոզվում, որ իմ կողքին նենց մարդ պետք ա լինի, որ ամենաքիչը` հերթապահությունիցս հետո ինձանից չվախենա։ Հերթապահությանս ընթացքում ինչքան կարա հետս լինի ու հաջորդ օրը հարցեր չտա։ Դրա համար շատ մեծ ուժ, անձնազոհություն ու տղամարդկություն ա պետք, ըստ իս։ Էմոցիոնալ կայունություն, որտև փորձը ցույց տվեց, որ անգամ նրանք, ովքեր փորձում են՝ մի քանի ամսից անսպասելի կորում են։ Չէ, չեմ մեղադրում։ Ի վերջո, ես իրա համար ոչ մեկ էի։ Հերթական տխուր ու տղամարդու ուսի կարիք ունեցող աղջիկ։ Ինքը որոշեց, որ էս պահին ավելի կարևոր բաներ կան և ես էդ կարևորներից չէի։ Բայց սրա մասին հետո...


Շարունակելի...

GriFFin
30.08.2017, 22:00
Կիրակի օրը, ամսի 30-ին ակումբի հանդիպումն էր։ Էնքան հավես անցավ, լիքը հավես մարդիկ եկան։ ՀԱՎԵՍ ԷՐ։ Կներեք, որ բղավում եմ, էմոցիաներից ա։
Անընդհատ հեռախիս էի նայում ու մտածում էի, որ հանկարծ նամակ բաց չթողնեմ։ Խառն էի, շատ խառն էի։ Հետո որոշեցի, որ իմաստ չկա ու յուբկես շատ էր քամիից ծածանվում։ Ավելի լավ էր դրա վրա կենտրոնանալ։ Գրելուց մէ հատ բան հասկացա ու ուզում եմ պատմել դրա մասին։
Հանդիպմանը Հասմիկնն էլ էր եկել։ Ես իրան շատ եմ սիրում, իրան գիտեմ առաջին ակումբային հանդիպումիցս հետո, բայց ավելի մտերմացել ու ընկերացել ենք էս վերջերս։ Ես ու Հասմիկը իրար շատ նման գծեր ունենք ու, ըստ իս, եթե դրանք չլինեին՝ համ ես երջանիկ կապրեի, համ ինքը։ Ինքը առաջին մարդն էր ում ես պատմել էի, որ հիպոթալամուսս-հպոֆիզային համակարգս անհավասար ա շնչում իմ ու իրա ընդհանուր ծանոթի նկատմամբ։ Էլ ոչ մեկին չէի ասել, որտև չէի ուզում շատ մարդ իմանա։ Հասմիկին էլ պատմեցի, որտև ինձ թվում էր, որ ինքը դրան էմոցիա չի տա։ Իսկ ինձ էդ էր պետք։ Ինձ պետք էր ինչ-որ մեկի հետ կիսվել ու չխորանալ՝ բա՞ հետո, բա՞ ի՞նչ ա լինելու, բա՞ ինքը, բա՞ ե՞րբ եք ամուսնանալու և այլն։ Ու տենց էլ եղավ, ինքը էմոցիա չտվեց, մի քիչ խնդաց ու ասեց՝ օկ։ Ինչի՞ էի ասում նման գծերի մասին, դրանց զուգահեռ ես ու Հասմիկը մի հատ շատ տարբերվող գիծ ունենք։ Ես տաս անգամ մտածում եմ «չուժոյների» մոտ ինչ ասեմ, իսկ Հասը՝ չէ։ Ինքը նենց իմպուլսիվ ա, լեզու առանց ոսկոր։
Էն ինչ ինքը արեց կիրակի իմ հաշվելով երկրորդ անգամն էր, կասկածելով երրորդ։ Եկավ ու առանց նայելու աջ կողմս ո՞վ ա նստած, ձախ կողմս ո՞վ ա կանգնած, կամ վաբշե ո՞վ կա մեր կողքերը՝ անունով, հոգով-սրտով, ամբողջ էմոցիաներով պատմեց՝ էն որ ամեն ինչ։ Հարցնում էր՝ կապ կա թե՞ չէ։ Ես էլ ասեցի, որ չկա։ Հիմա, որ հիշում եմ՝ ինչքան էի նեղվել էդ իրավիճակից, ծիծաղս գալիս ա։
Վաբշե, իմ ընկերուհիները, բոլորը, էդ գծից շեղ են։ Ախր, ֆայմի հարց ա։
Ասենք, պարզ օրինակ բերեմ։ Ես հավանում եմ Պողոսին, բայց դու տեղյակ ես, որ իմ ու իրա մոտ չի ստացվել, ինչի՞ ես գալիս պատմում, որ ինքը ուրախ ա, երջանիկ ու իրա կայֆերով ապրում ա։ Ընգեր, բան մի ասա։ Կամ ասա՝ Լիզ, Պողոսը հասկացել ա, որ առանց քեզ կյանքը անիմաստ ա ու հիմա սպիտակ երթուղայինով գալիս ա քո մոտ (ինչպիսի անձնազոհություն), կամ՝ ոչ մի բան մի ասա։ Պարզ ա, չէ՞։ Ասենք էն որ իմ նախկին ընկերոջ ընկերուհին հղի ա, որ x օրը իրանք ամուսնանում են, ու որ իմ նկարները դեռ նախկին ընկերոջս ՖԲում դեռ կա, ես իմացել եմ իմ մոտիկ ընկերուհիներից։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ուրախ եմ իրա համար ու ուզում եմ, որ ինքը երջանիկ կյանք ունենա, որտև ես բնույթով շատ լավ մարդ եմ, բայց թող ինչքան կարա ինձանից հեռու երջանիկ լինի։
Հասը, որ ասեց, իրականում միակ մարդը, որ նեղվել էի՝ ես էի։ Էդ էն մայկայի վրայի լաքաներից ա, որ կարող ա ոչ մեկ չի էլ նկատի, ով էլ նկատի անտարբեր կանցնի կամ կմոռանա, բայց դու կտանջվես նրա համար, որ լաքայով շոր ես հագել։ Ինքնագնահատականի լուրջ խնդիր ա։ Հիշեցի, ձախ կողմում՝ Վահեն էր նստած։ Պիվա էինք խմում։ Այգիի սեքյուրիթին եկավ ու իրան ասեց, որ չի կարելի, իսկ ինձ բան չասեց։ Որ ասում եմ՝ հավես էր։
Հասուլ, որ ասեցիր՝ գրկեց, հանեց օդերով ու պաչեց, կարող ա գլխով էի անում ու իմ մշտական նամռոտ դեմքի արտահատությունն էր, ծիպը, ինձ մեկ ա, բայց ներքին Էլիզաս ուզում էր շատ շտապ ցիանիդ խմել։ Չգիտեմ դու էս մի օր կկարդաս թե՞ չէ, բայց չեմ ուզում, որ բացասական էմոցիաներ ունենաս։ Սրա մասին ուզում էի խոսալ քո հետ, հետո մտածեցի դու ու ես էս կյանքում հիմա նենց բաների միջով ենք անցնում, որ էս շատ անկապ խնդիր ա։ Թող քեզ չխանգարի։
Ես մոռացա ինչ էի ասում։ Էսօրվա գրածիս անունը պետք ա Հասմիկի ծիծաղը դնեի, էս ի՞նչ էր։
Էդ օրը իտալացիներիցս լուր չունեի։ Էս օրվանից հոտ, Մատեոյի մասին տեղեկություն ստացա օգոստոսի 05-ին։
Ի դեպ, մի երկու բառ potassium cyanide-ի մասին։ Երկրորդ համաշխարայինի ժամանակ ա լայն կիրառվել, հայտնի ա որպես սուիցիդալ հաբ։ Ինքը պահվել ա զինվորների վզկապի/վառատնիկի ներսային մակերեսին ու ինձ թվում ա անունից արդեն պարզ ա, թե դրա նպատակը ո՞րն ա եղել։ Իսկ ես դրա մասին գիտեմ, որտև բժշկականում ռազմագիտություն եմ ուսումնասիրել, այդ թվում թունաբանություն։ Ու մեզ ասել են, որ լյուբոյ բժշկականը ավարտած անձ կոչումով լեյտենանտ ա։ Իբր պահեստային բժիշկ ենք մենք։ Ոչ ավել, ոչ պակաս։
Սենց էլի։

GriFFin
03.09.2017, 00:56
Էս վերջին 3 տարում ավելի շատ հարսանիքի եմ գնացել քան իմ ամբողջ կյանքում։ Մենակ էս ամիս 5 հարսանիքի պետք ա գնամ, որոնցից մեկը էսօր էր։ Ու, երևի ամուսնացողները մտածում են, որ էդ իրանց հատուկ ու յուրահատուկ օրն ա, բայց իրականում բոլորը նույնն են։ Նույն խառը ու մինչև վերջ չկազմակերպված սկիզբը, նույն տիպի ճառերը և երաժշտությունը, ուտելիքը, նույն ոճի հարսի պարը, նույն ոճի տարօրինակ հյուրերը ու նույն ավարտը։ Որոշները մի քիչ թանկ են անում, որոշները հարաբերականորեն էժան, բայց ընդհանուր նույն ա ու ինչքան ուժ ունի անիմաստ։ Ոնց որ էդ հարսի ու փեսայի օրը չլինի, ոնց որ էդ օրը ծնողների ու բարեկամների օրը լինի...
Մի հատ սովորություն ունեմ։ Հարսի պարի ժամանակ նայում եմ փեսայի դեմքի արտահայտությանը։ Այ էդ էն քիչ բաներից ա, որ տարբեր ա։ Էս նախավերջինը, որ գնացել էի, փեսան նենց հիացած էր նայում։ Նենց հուզիչ էր։ Իսկ էսօր չէ, էսօր էդ տղան լրիվ անտարբեր էր։ Դե իրանց պատմությունը գիտեմ ոնց ա եղել։ "Տղա ջան, արդեն մեծ ես, պսագվելուդ վախտն ա" ոճի էր։ Ու էնքան տխուր էր։ Էս խեղճ աղջիկը փայլում ու շողում էր, պարում էր իրա ամուսնու համար, իսկ ինքը սկզբում չկար, հետո ինչ որ մեկի հետ էր զրույց անում, հետո սկսեց սառած դեմքով նայել, որտև իրա ծնողները ասեցին` կնոջդ նայի։ Անցած հարսանիքին փեսան հլը պարը չավարտած եկավ ու գրկեց-պաչեց կնոջը, իսկ էսօրվա փեսան մոտեցավ ու իրա կինը իրան փաթաթվեց։ Էն որ բարևելուց ինչ որ մեկը ծեռքն ա մեկնում, իսկ դիմացինը որոշում ա գրկի, այ տենց awkward էր։
Ու խի եմ ես դրանից տխրում?

GriFFin
07.09.2017, 21:41
**** Փաթիլներ ****

GriFFin
10.04.2018, 08:54
Էրիվանը իմ ու իմ ծնողների ծննդավայրը չի այլևս։
Ինքը մի հատ մեծ, մեծագույն խառնաշփոթ ա։ Ինքը փոշի ու կեղտ ա, որի պատճառով չի կարողանում նորմալ ներշնչում ու արտաշնչում անի։ Ինքը մշտական քթահոսություն ա։ Էրիվանը ծխարան ա, մի մեծ ծխարան։ Ինքը ծխում ա ամեն տեղ` կանգառում, փողոցում զբոսնելիս, հանրային տրանսպորտում, սրճարանում։ Էրիվանը 50 տարեկան չաղ կին ա, ով ամեն գնով ուզում ա նստած գնալ աշխատանքի։ Էրիվանը տրանսպորտում միշտ կանգնած երիտասարդ ա։ Ինքը քրտինքով լցված վերնաշապիկ ու կուռտկա ա։ Հենց ձեռքերը բարձրացնում ա, որ բռնվի ու չընկնի, իրա մոտակայքում գտնվողներն են ընկնում։ Հոտից։ Էրիվանը մազերը չներկած ու յուղոտ, բայց կարմիր շրթներկով աղջիկ ա։ Էրիվանը եկեղեցու կողքով անցնելիս խաչակնքվող անհավատ ա։ Էրիվանը մշտապես շինարարություն անող ու ծառ կտրողի մեկն ա։ Ինքը անընդհատ ոտքերի վրա ա կանգնում, կներեքը վաղուց չգիտի ինչ ա։ Ինքը չի սիրում նորմայից շեղված ոչ մեկին։ Էրիվանը երեխեքին ոտքի տակ ա գցում, որտև նստելու տեղ կա։ Ինքը այգի ա, որտեղ մարդիկ իրար թաքուն գրկում են ու համբուրվում... հանկարծ ոչ մեկ չտեսնի, որ Էրիվանում սիրել կա։ Էրիվանը վախենալով ա համբուրում։ Հանկարծ կողքից անցնող ա զգում, էլ չի սիրում։ Էրիվանը տարիքի պատճառով դժվար ա քայլում, տրանսպորտ նստում։ Էրիվանը հեծանվորդի ա խփում, որտև խառոշի ա։ Էրիվանը անհասկանալի երաժշտություն ա, ոնց որ թե հայերեն ա, թե ռուսերեն ա...չեմ հասկանում։ Էրիվանը մութ ա։ Շատ մութ ա։ Ինքը մարդ ա սպանում, փող ա գողանում, կին ա ծեծում ու բռնաբարում, բայց ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Որտև Էրիվանը ցերեկը, գործից տուն գնալուց աղմուկ ա, իսկ գիշերը լռություն։ Էրիվանը մի մեծ անլիարժեքության բարդույթ ա։
Ու ինչ լավ ա, որ էսօր վերջին անգամ եմ Էրիվանը տեսնում։

GriFFin
01.05.2018, 06:48
Ցավոք էլ չեմ կարա ասել, որ քաղաքականությունը բժիշկի տեղը չէ։ Որտև բժիշկը ինքնակամ {երևի} գնացել մտել ա քաղաքականության մեջ։
Ելնելով ներկայիս իրավիճակի հետ կապված լիքը մտքեր ունեմ, ահավոր շատ, էնքան, որ չեմ կարողանում քնել էս ազիս օրով։
Քաղաքականությունից չհասկանալու մասին։
Երբ ասում եմ, որ չեմ հասկանում, չգիտես ինչի շատերը մտածում են Tabula rasa վիճակ ա, բայց դե, մեր մեջ ասած, ես նենց ոչինչ ջոկում եմ։ Գոնե գիտեմ, որ Դալաքյանը ԵԼՔից չի, այլ ՀՀԿ ա /inside joke/։ Ուղղակի չեմ սիրում խառնվել։ Ինչքան չեմ ընդունում, երբ բժշկության մեջ են մտնում չբժիշկները, էդքան չեմ սիրում, երբ քաղաքական վերլուծություններ են անում չմասնագետները։ Բայց դե կամա թե ակամա կարծիք ես ձևավորում, եթե դու ծառից մի քիչ խելացի ես։ Հիմնվում ես տարբեր բաների վրա՝ էական թե ոչ էական։ Սրա հետ կապված մի բան ասեմ։ Իմ մոտ պարանոյա չի, բայց ես ոչ մեկին չեմ վստահում իբրև քաղաքական գործիչ։ Էդ նրաից ա, որ Կարեն Դեմերճյանից հետո, իմ ընտանիքում մթնոլորտը տենց ա եղել։ Իմ մեջ էլ ա էդ նստած։ Իմ համար, բոլորը, անխնա վատն են։ Ոչ մեկին վստահել պետք չի, իրանց հետ գործ բռնել պետք չի։ 2008թ․-ին, երբ ես դպրոցական էի, բոլորը Լևոն ՏՊ-ից էին խոսում։ Ոչ մեկ, ոչ մի բան չէր հասկանում։ Տանը ով ինչ ասում էր, գալիս դպրոցում ՛յանի իմ կարծիքով՛ ասում էին։ Մեր դասարանի Անին, ով հիմա մեր բուհի ՈՒԽի կարկառուն ներկայացուցիչներից ա, պատմում էր թե ինչ հոյակապ մարդ ա Լևոն ՏՊ-ն։ Վիդենոր էր բերում էն տրաքած հեռախոսներով, թե ոնց ա էդ մարդը, լինելով տենց մեծատառով, այգի մաքրում, պարտեզ ջրում։ Էդ նախքան մարտի 1-ի դեպքերն էր։ Ու ինքը իմ համար վառ օրինակ էր նրա, որ տանը ոնց ասում են քո մեջ տենց էլ նստում ա։ Իմ մեջ նստացրել էին նեիտրալությունը։ Ու ես հիմա հասկանում եմ բոլորին՝ թե ՀՀԿ, թե կեղծ ՀՀԿ, թե նախկին ՀՀԿ, թե կեղծ օպոզիցիա, թե Գագիկ Ծառուկյանի ցավը տանեմներին, բոլորին։ Ու երևի էդ քաղաքական նեիտրալության/ինֆանտիլության/ պատճառով ա, որ ես ղարաբաղցիներին նորմալ եմ վերաբերում։ Ընդհանրապես բոլորին նորմալ եմ վերաբերում։ Իսկ իմ ծանոթները 15 տարեկանից ատում էին իրանց, որտև տենց էր ձևը։ Բայց տենց ճիշտ չի, էլի։
Ցույցներին գնալու մասին
Ես, էս վերջին 10 օրը մի քանի անգամ եմ գնացել ու անկեղծ ասած ինձ շատ, ծայրահեղ վատ եմ զգացել։ Ահավոր տագնապային էի ու չէի դիմանում։ Ես ինձ մարդկանց ամբոխի մեջ շատ վատ եմ զգում։ Մի օր էլ շատ վախեցա, որտև տեսա թե ոնց ա 50 սևավոր-դիմակավոր տղամարդկանցով խումբ գալիս իմ ուղությամբ։ Սարսափելի տեսարան էր։ Որ իմ արտասահմանցի ընկերները պատմում էին՝ ցույցի գնալուց կարող ա մեռնես, ես էդ խոսքերը սեփական կաշվի վրա զգացի։ Սասնա ծռերի ու Էլեկտրիկ Երևանի ժամանակ, ցավոք, երկրում չէի։ Բայց էդ ժամակ էլ փշերի վրա էի, որտև ստեղ չէի։ Իհարկե էս չափազանցնում եմ, որտև ընդհանուր շատ խաղաղ էր անցնում։ Բայց ուր ա ազատությունով նայես, ուր ա դուբինկայով տան գլխիդ, ուր ա վազեն վրեդ։ Երևի նաև վախեցա նրանից, որ էդ մարդկանց ամեն օր տեսնում եմ ու գիտեմ ինչի են իրանք ընդունակ։ Ինչքան <<անհայտ>> սադրիչ կա՝ մեր փողուցում ա ապրում։ Առաջ ներվայնանում էի նրանից, որ մեկը գնում էր ցույցի պռոստը տակ, մյուսը նկարվելու, մյուսը լոպազանալու։ Բայց հիմա մտածում եմ, որ լավ էին անում։ Կարևոր չի ում արժեհամակարգը ինչքան ա զարգացած, կարևորը, որ ինչ որ գաղափարների շուրջ տարբեր մարդիկ էին հավաքված։ Ու մի բան Ե․Ռիման ճիշտ ա ասում։ Ես էդ օրերին տեսել եմ էն ջահելությանը ում կարիքը ես միշտ ունեցել եմ։ Հա, իրանց մեջ, ընդհանուր ցուցարարների մեջ ով ասես կար, բայց մենակ իրանք, որ կային՝ ինձ հույս տվեց։ Անկեղծ։ Ես կուզենայի, որ իրանց դեռահասությունը/ջահելությունը/ ավելի լավը լիներ, բայց հիմա էս ա։ Կուզենայի, որ ավելի ուրախ հարցերի շուրջ էլ մեր ջահելները հավաքվեին՝ համերգ, ֆեստիվալ։ Որտև իրանք իրար կարիքը շատ ունեն՝ խոսալու, կսիվելու, ծանոթանալու, պայքարելու։ Բայց ոչինչ, հիմա իրանք ավելի /չվախենամ ասել/ ազնիվ հարցի շուրջ են հավաքվել։ Ու իրանք կյանք են։ Էդ օրերին իրանց շատ սիրեցի։
Անընդհատ պայքարելու մասին
Էն օրը, ապրիլի 24-ին մտածում էի, որ կոնկրետ իմ ընտանիքը հա ապրելու կռիվ ա տալիս։ Թուրքերից փախան, սովետից փախան, հալածվեցին սեփական եղբայրների կողմից ու էլի շարունակում են։ Պայքարում են։ Որտև, հորս արև, մենք որոշել ենք չգնալ երկրից։ Հարգելով մեր հանգուցյալների ցանկությունը, որոշել ենք ապրել մեր հայրենիքում։ Ի տարբերություն շատերի կարայինք գնալ, բայց որոշեցինք, որ էլ վերջ։ Հերիք ա։ Ուղղակի Սերժի վախտ կայուն, ծանր էր վիճակը։ Իսկ հիմա անկայուն ա։ Ինտեսիվ թերապիայի փորձը ցույց ա տալիս, որ կայուն, ծանր վիճակը 2 ելք ունի։ Բժիշկները լավ գիտեն դրանք։ Հուսամ լավ կլինի։
Ապրիլի 23-ի մասին
Էս օրը, իմ համար, որպես ՀՀ քաղաքացի, որպես մարդ, ամենակայֆ օրերից մեկն էր։ Լուրջ եմ ասում։ Ամեն հայ պիտի տեսնի էդ։ Ես հայրենասեր չեմ, կներեք։ Բայց էդ օրը վերջն էր։ Կյանքում ինձ էդքան լավ չէի զգացել գործից դուրս գալուց, փողոց դուրս գալուց, մենակով առանց ականջակալների քայլելուց։ Ափսոս չեմ կարա բառերով նկարագրեմ, որտև էդքան տաղանդ չունեմ։ Բայց լիքը վիդենոր ու նկարներ եմ արել ու ամեն անգամ նայում են դրանց։ Էդ վերջն էր։
Off-line and On-line
Իմ միջավայրում, փաստը մնում ա էն, որ մեծ մասը դեմ ա ներկայիս թեկնածուին։ Ինչի՞, դժվար ա ասել։ Բայց տարբերությունը էն ա, որ իրանք ոչ մի բան չեն անելու դրա համար։ Իրանք թքած ունեն։ Երևի բժիշկները տենց են, անհետաքրքիր։ Իրանց տեսադաշտը ուրիշ ձևի ա, նեղ ա։
Նիկոլի կինը
Իրա ամուսնու հետ սիմտաիաս չի բռնել, ցավոք։ Էդ հավատքի պակասին և անվստահությունից ա գալիս։ Չեմ կարողանում, էլի, կներեք։ Չէ, ԿԿ-ի նկատմամբ առավել անտարբեր եմ։ Մինչև վերջերս էլ, ելնելով քաղաքական ինֆանտիլությունիցս, տեղյակ չէի, որ ինքը սիմպո ռոմանտիկ կերպարի հետ ա ասոցացվում։ Բայց Նիկոլի կինը՝ Աննան, նենց լավն ա երևում։ Այ իրան սիրեցի։ Էն պահը, որ Նիկոլին ազատ թողեցին ու Տիգրան Մեծով քայլում էր հրապարակ, մեկ էլ կինը եկավ ու գրկախառնվեց։ Նենց կենդանի տեսարան էր, նենց սիրուն էր։ Գժվելիք։ Բա խուճուճները։ Ախ ^___^ Էն որ ինքը աշխատող կին ա, 4 երեխա ունի՝ 3տ․, 12 տ․, ուսանող աղջիկ ու շուտով բանակ գնացող տղա։ Նենց կենդանի ա իրա կերպարը իմ համար։ Ու էդ մամուլի պրոպագանդան չի, այլ իմ դիտարկումն ու ընակումն ա։
Քունս սկսեց տանել, թե չէ էլի կգրեի։
Պապիկս ասում էր, որ պոլիտիկան պռնկություն ա։ Իմ աչքի առաջ, հասարակ Ուսանողական Խորհրդի երեխեքը, ովքեր ամբողջ հոգով, սրտով, բջիջներով ՀՀԿ են, սկսեցին 25-ից հետո ԵԼՔ գովաբանել։ Ոռ մտնելը ու ՛կարծիք՛ փոխելը իրավիճակին համապատասխան միշտ էլ կլինի, ուղղակի ոչ սենց բացահայտ էլի։ Էս մակարդակից սկսասծ մինչև վերև գնում ա սապոնվելը։ Այ էդ տխուր ա։
Ծառուկյանը մի անգամ ասել էր՝ Բարգավաճը Հայաստանին, Հայաստանը բարգավաճին։ Իրականում էս շատ վախեցնող միտք ա։

GriFFin
12.12.2020, 21:10
1. Գինու մեջ թաթախված սիրտը

-Մահվան ժամը ֆիքսեցի՞ք:
-Չէ, մոռացա: Մահվան ժամը` 01:10:
-Մարդ կա՞, որ սոված ա: Գնամ հարազատներին ասեմ, որ մահացել ա, ու գնանք մի կտոր հաց ուտենք: Ո՞վ կպատվիրի: Հե՜յ, ի՞նչ ես շշմել: Արի՜, էլ բան չի լինի անել: Էսկոմ արի՜: Ա՜յ մարդ, թո՜ղ էդ անտերը:
-Մի՜ հուզվի: Բժիշկները չեն լացում: Ա՜, էլի խալաթիս արյուն թափեց, կնիգս էլի մունաթ ա գալու:
Ծիծաղելով թփթփացրեցին միմյանց ուսերին ու դուրս եկան սենյակից: Ուռած աչքերով նայում եմ իրենց: Ինչպե՞ս: Ի՞նչ հաց ուտել: Մեկը ուտելիք պատվիրելու գնաց քույրերի սենյակ, մյուսը գնաց լվացվելու: Նայում էր հայելու մեջ ու երևի մտքում մտածում` ոնց սկսի: Երևի կասի, որ ամեն ինչ արեցինք, բայց, ցավոք, անկանխատեսելի բան եղավ, ու հիվանդը մահացավ: Կամ էլ մտածում է` ինչ ուտի: Խորովա՞ծ, քյաբա՞բ, շաուրմա՞. այս է խնդիրը:
Նայում եմ մահացածի դեմքին ու սպասում, որ հիմա կշնչի: Մի մեծ ներշնչում, ինչպես որ առավոտյան էր անում: Հավաքարարը եկավ ու իր հաստ քամագով հրեց ինձ մի կողմ: Վերադարձրեց ինձ իրականություն ու քշեց սենյակից: Ժամանակ չկա: Չեն կարող սպասել մինչև ես համակերպվեմ, որ մահացել է: Հավաքում էր սենյակը ու բարկանում, թե ինչու էս գիշերվա կեսին մեռավ ու չթողեց, որ քնի:
Ախր ո՞նց մահացավ: Առավոտյան ինձ ասում էր, որ հիվանդանոցից դուրս գալուն պես ինձ թթի օղի կհյուրասիրի: Նայեց աչքերիս ու հարցրեց. «Հը՞ն, ո՞նց ա: Լա՞վ ա լինելու ամեն ինչ»:
-Իհա՜րկե: Ամեն ինչ հիմա էլ ա լավ: Արյան անալիզի պատասխանները եկան: Բան չկա:
-Ապրե՜ս բժիշկ ջան: Երեխիս պես քեզ սիրեցի: Այ սենց միշտ օգնես բոլորին:
-Դե դուք հիմա հանգստացեք: Վաղը օբխոդին կխոսենք:
Նայում էի, թե ոնց են տանում դին: Ախր լավ էր: Ստաբիլ էր: Ի՞նչ եղավ: Մտածում էի, որ ես եմ մեղավոր: Մի բան բաց էի թողել: Մի բան սխալ էի արել երևի: Լավ չէի: Սիրտս խառնում էր:
-Բա՜ն, հե~յ, ըըը~, բան ջա՜ն: Ի՞նչ կուտես:
-Սոված չեմ, մերսի:
-Հաստա՞տ:
-Հա, հաստատ: Մերսի:
Նայեց մի քանի վարկյան: Հարցրեց` առաջին անգամ եմ մահացած մարդ տեսնում: Ասացի, որ չէ: Էլի էր բան ուզում հարցնել, բայց հեռախոսի մյուս կողմում արդեն պատասխանեցին: Ինքը պատվիրում էր, իսկ ես գնացի, որ կարդամ մի քիչ: Երկու օրից քննության էի: Աշխատեցի էնպես գնալ, որ հարազատների աչքին չերևամ: Ի~նչ վատ էի: Նայում էի գրքիս, բայց բան չէի կարողանում կարդալ: Ինչ-որ երկար անուններ էին ռուս հեղինակների, որոնք սովետի ժամանակ դեմք են եղել, իսկ հիմա ուսանողների նավսն են: Լսում էի մահացածի կնոջ լացելը, տղան էլ սկսեց բղավել. «Բա հիմա ի՞նչ ենք անելու: Բա հիմա ո՞նց ենք ապրելու»: Քույրերը արագ-արագ գնացին, որ հանգստացնեն: Ասացին, որ չի կարելի, որ էլի հիվանդներ կան: Վա~յ, էդ ի~նչ վատ էի:
Նստած նայում էի առաստաղին, երբ բժիշկները եկան սենյակ: Գերմանիա գնալու մասին էին խոսում: Հետո ամեն մեկը պատմեց իր տեսած առաջին հերձման, դիակի, մահվան մասին: Հետո սկսեցին բացատրել, որ իրենց գործում մահ շատ ա լինում, ամենավերջին օղակն են, ու էս երկրի տված պայմաններում չեն կարողանում օգնել: Ժամանակի ընթացքում սովորում ես:
Գնացի զուգարան ու սկսեցի լացել: Միակ տեղը, որտեղ ինձ չեն գտնի ու փիլիսոփայական խրատներ չեն տա: Երկար լացեցի:
Չգիտեմ` ինչու հենց էդ մարդու մահը տենց ազդեց: Չէ, լավ, ստեցի: Գիտեմ, լավ էլ գիտեմ: Հիշեցի, թե ես ինչ էի զգում, երբ իմ կյանքի ամենակարևոր մարդը կորավ: Ես ընկա անդունդի մեջ ու երկար դուրս չէի գալիս: Ես էլ չգիտեի` բա հիմա ինչ ա լինելու, բա հիմա ոնց ենք ապրելու: Ինձ բոլորը գալիս ու սփոփում էին, ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում, ինչն ինձ բնավ հետաքրքիր չէր: Ինչքան հնարավոր է փխրուն էի դարձել: Կոտրվել էի, ջախջախվել: Մութ էր, սև էր ամեն ինչ: Ուզում էի անհետանալ, հետո ուզում էի գոռալ: Երբ մոտս բողոքում էին ինչ- որ, ըստ իս, անիմաստ բանից, ուզում էի մի քանի անգամ ապտակել էդ մարդուն: Նայում էի շուրջս գտնվող մարդկանց ու մտածում` ինչու իրենք ապրում են, իսկ էն մարդը, ով արժանի էր ապրելու, մահացավ: Լացում էի ամեն գիշեր, ամեն անգամ, երբ մենակ էի մնում, ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում: Ամեն անկյունում զգում էի իր ներկայութունը: Սպասում էի, թե երբ դուռը կբացվի, ու նա ներս կմտնի: Բայց ներս չէր մտնում: Նրա սիրած երգերը չէի կարողանում լսել: Շունչս կտրվում էր:
Երկար էի մտածում էդ մարդու մասին: Հիմա կարողանում եմ հաց ուտել էն ընթացքում, երբ կողքի սենյակում մի ամբողջ ընտանիք տառապում ա: Մի պահ ուզում եմ գնալ, խոսել իրենց հետ, բայց ի՞նչ ասեմ: Իսկ էդ ժամանակ խոսել անգամ չէի կարողանում:
Էդ գիշեր արթուն մնացի իմ մտքերի, անցյալի, հոգիների, հիշողությունների հետ: Առավոտյան, ոնց որ մնացածը, սկսեցի հերթով կատարել իմ ռիտուալները. լվացվել, հագնվել, քայլել դեպի կանգառ, նստել երթուղային, դնել ականջակալները, բռնել մեկի պայուսակը, մյուսին տեղ տալ, որ նստի, գնալ դասի ու ոչնչով չտարբերվել մնացածից: Խոսել կուրսեցիների հետ, քննարկել սովորած նյութը, պատմել հերթապահությունից: Լսել. «Երնե~կ քեզ, շերտազատվող անևրիզմա ես տեսել»: Լսել ուրիշների դժբախտ պատմությունը ու քայքայվել ներսից:
Հասարակ մարդ, ով ունի իր դժբախտ պատմությունը: Մարդ, ով անցել է իր ողբերգության միջով: Մարդ, ով հաճախ մենակ է մնում իր իսկ ստեղծած հրեշների հետ: Մարդ, ով էլ չի լացում: Մարդ, ում սիրտը թաթախված է գինու մեջ:

Վայ մէ, էս ես եմ գրել? Ուղղագրական ու կետադրական սխալներով հպարտանում եմ։ Ռուսկախոսությունս վկա։
Բարև, Ակումբ։