PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրվա ընթացքում ե՞րբ եք գեղ.գրականություն կարդում



Նոյեմ
12.06.2014, 19:42
Ինձ համար շատ ցավոտ թեմա:
Հարցս ուղղվում ա ոչ միայն արձակուրդենրին, այլ նաև դասերի ժամանակ գեղարվեստական գիրք կարդացողներին (ու հատկապես աշխատող մարդկանց):

Երբ եք հասցնում կարդա՞լ: Քնելուց առա՞ջ, առավոտ շուտ աշխատանքի/դասի գնալուց առաջ: ԹԵ օրվա ընթացքում եք հասցնում, ասենք ինտերնետ, սոցցանցեր մտնելը փոխարեն գիրք կարդալով եք փոխարինու՞մ: Միշտ գիրք կարդալու մեծ ցանկություն եմ ունենում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում սովորություն դարձնել, միշտ ժամական չեմ գտնում: Միշտ մի բան խանգարում է: ՈՒ շատ եմ զարմանում ու հիանում էն մարդկանցով, ովքեր աշխատանքային օրվա ընթացքում էլ միշտ ընթերցում են:
Հետաքրքիր կլինի կարծիքներ լսել: :)

մարդագայլուկ
12.06.2014, 19:51
Ըմ, նայած: Մեկ-մեկ ավտոբուսի մեջ եմ կարդում, կամ կանգառում սպասելիս, կամ գիշերը` քնելուց առաջ: Կամ եթե գիրքը շատ հետաքրքիր է, կարող է ամբողջ օրը միջից դուրս չգամ: Մեկ-մեկ էլ նոպաս բռնում է ու կարող է մի երկու ամիս ընդանհրապես ոչ մի գրքի ձեռք չտամ: Եսիմ, բայց ժամանակ միշտ էլ կա:

Ariadna
12.06.2014, 19:51
Նոյեմ ջան, կխնդրեմ հիմնավորեք Հոգեբանության բաժնում էս թեման բացելը, միգուցե ինչ որ զարգացում եք ակնկալում էդ ուղղությամբ, եթե ոչ, թեման տեղափոխենք այլ բաժին։

Նոյեմ
12.06.2014, 19:56
Նոյեմ ջան, կխնդրեմ հիմնավորեք Հոգեբանության բաժնում էս թեման բացելը, միգուցե ինչ որ զարգացում եք ակնկալում էդ ուղղությամբ, եթե ոչ, թեման տեղափոխենք այլ բաժին։

Ահամ, հենց դրա համար էլ դրեցի:
Սկզբից ուզում էի "Գրականություն" բաժնում բացել: Բայց մտածեցի, որ մարդուց ա գալիս էդ, որ սուբյեկտիվ ա: Որ եթե չես հասցնում, ուրեմն քեզնից ա, կարելի ա սովորել, ժամանակ գտնել: Ու որոշեցի, որ էստեղ պետք ա բացել: :) Բաժիններից էլ առայժմ լավ գլուխ չեմ հանում: :))

Նոյեմ
12.06.2014, 19:59
Ըմ, նայած: Մեկ-մեկ ավտոբուսի մեջ եմ կարդում, կամ կանգառում սպասելիս, կամ գիշերը` քնելուց առաջ: Կամ եթե գիրքը շատ հետաքրքիր է, կարող է ամբողջ օրը միջից դուրս չգամ: Մեկ-մեկ էլ նոպաս բռնում է ու կարող է մի երկու ամիս ընդանհրապես ոչ մի գրքի ձեռք չտամ: Եսիմ, բայց ժամանակ միշտ էլ կա:

Ավտոբուսի մեջ համարյա միշտ աուդիոգրքեր եմ լսում, բայց կարդալ առհասարակ չեմ կարողանում: Կանգառում սպասելիս էլ: :o Քնելուց առաջ էի հիմնականում կարդում, բայց սեսսիաներից հետո հալումաշ եմ լինում, հոգնած եմ լինում օրվա վերջում: Մի խոսքով՝ բարդ ա :))

Ariadna
12.06.2014, 20:02
Ահամ, հենց դրա համար էլ դրեցի:
Սկզբից ուզում էի "Գրականություն" բաժնում բացել: Բայց մտածեցի, որ մարդուց ա գալիս էդ, որ սուբյեկտիվ ա: Որ եթե չես հասցնում, ուրեմն քեզնից ա, կարելի ա սովորել, ժամանակ գտնել: Ու որոշեցի, որ էստեղ պետք ա բացել: :) Բաժիններից էլ առայժմ լավ գլուխ չեմ հանում: :))

Դե էդ տրամաբանությամբ եթե շարժվենք, բոլոր թեմաները էստեղ պետք ա լինեն :))))) Լավ, տեսնենք, ընթացքում կերևա, հիմա կապս լավ չի, որ զբաղվեմ։

AniwaR
12.06.2014, 20:03
Ինչ ընտիր թեմա ա:

Իմ գործը մի քիչ հեշտ ա, քանի որ freelance եմ աշխատում, կարող եմ ինձ թույլ տալ կարդալ օրվա ամենասիրածս պահին՝ առավոտ շուտ՝ քնից արթնանալուն պես: ^_^ Այո՛, այո՛, դեռևս անկողնու մեջ, մի ժամ-երկու ժամ: Առաջ, երբ 9-ին գործի էի, կարդում էի գիշերները, քնելուց առաջ, բայց դա էդքան էլ լավ չէր, որովհետև կարդացածիցդ ուղեղդ ակտիվանում ա, հաճախ անհանգիստ ես քնում դրա պատճառով (քնելուց առաջ ցանկալի ա ընդհանրապես ոչ մի ֆիզիկական կամ մտավոր լարում պահանջող բանով չզբաղվել):

Տրանսպորտի մեջ երբեմն կարդում եմ (եթե բախտս բերում ա՝ նստած եմ լինում:))), բայց էս մեկն էլ վատ ա նրանով, որ շարժման մեջ կարդալուց շատերի մոտ գլխապտույտ ու սրտխառնոց կարող ա առաջանա (սկզբից գլխի էլ չեն ընկնում, որ պատճառը կարդալն ա): Դրա համար, եթե ընթերցանության ծարավ եք զգում, ու գլխապտույտ էլ խանգարում ա, կարող եք էդ ժամանակահատվածում աուդիոգրքեր լսել. ձեր հեռախոսներով, mp3-player-ներով. ով ինչ ունի՝ մի խոսքով: :)

մարդագայլուկ
12.06.2014, 20:04
Ավտոբուսի մեջ համարյա միշտ աուդիոգրքեր եմ լսում, բայց կարդալ առհասարակ չեմ կարողանում: Կանգառում սպասելիս էլ: :o Քնելուց առաջ էի հիմնականում կարդում, բայց սեսսիաներից հետո հալումաշ եմ լինում, հոգնած եմ լինում օրվա վերջում: Մի խոսքով՝ բարդ ա :))

Դե եթե հաջողացնում եմ նստել, միշտ ձեռքի տակ մի բան լինում է բզբզելու :)) կանգառներում հավես ա, մանավանդ եթե գիտես, որ ավտոբուսդ ուշ է գալու:
Առավոտները կարող ես կարդալ :)

Նոյեմ
12.06.2014, 20:08
Ինչ ընտիր թեմա ա:

Իմ գործը մի քիչ հեշտ ա, քանի որ freelance եմ աշխատում, կարող եմ ինձ թույլ տալ կարդալ օրվա ամենասիրածս պահին՝ առավոտ շուտ՝ քնից արթնանալուն պես: ^_^ Այո՛, այո՛, դեռևս անկողնու մեջ, մի ժամ-երկու ժամ: Առաջ, երբ 9-ին գործի էի, կարդում էի գիշերները, քնելուց առաջ, բայց դա էդքան էլ լավ չէր, որովհետև կարդացածիցդ ուղեղդ ակտիվանում ա, հաճախ անհանգիստ ես քնում դրա պատճառով (քնելուց առաջ ցանկալի ա ընդհանրապես ոչ մի ֆիզիկական կամ մտավոր լարում պահանջող բանով չզբաղվել):

Տրանսպորտի մեջ երբեմն կարդում եմ (եթե բախտս բերում ա՝ նստած եմ լինում:))), բայց էս մեկն էլ վատ ա նրանով, որ շարժման մեջ կարդալուց շատերի մոտ գլխապտույտ ու սրտխառնոց կարող ա առաջանա (սկզբից գլխի էլ չեն ընկնում, որ պատճառը կարդալն ա): Դրա համար, եթե ընթերցանության ծարավ եք զգում, ու գլխապտույտ էլ խանգարում ա, կարող եք էդ ժամանակահատվածում աուդիոգրքեր լսել. ձեր հեռախոսներով, mp3-player-ներով. ով ինչ ունի՝ մի խոսքով: :)

Բոլոր բառերի տակ ստոագրում եմ ՝ հա՛մ առավոտ շուտ, հա՛մ քնելուց առաջ, հա՛մ տրանսպորտում կարդալու մասին :)) Ես էլ եմ աուդիոգրքեր լսումհամարյա միշտ: ՈՒ գերմաներեն կամ անգլերեն հիմնականում, լեզվի զգացողությունը զարգացնելու համար շատ լավ ա, բայց ամեն դեպքում իմ ձենով կարդալը ավելի հավես ա :))

Նոյեմ
12.06.2014, 20:09
Դե եթե հաջողացնում եմ նստել, միշտ ձեռքի տակ մի բան լինում է բզբզելու :)) կանգառներում հավես ա, մանավանդ եթե գիտես, որ ավտոբուսդ ուշ է գալու:
Առավոտները կարող ես կարդալ :)

Դե տենց էլ հիմնականում անում եմ, որովհետև շուտ եմ զարթնում: Բայց էլի շատ ժամանակ չի լինում: :(

Յոհաննես
12.06.2014, 20:11
Հիմա ինձ մի փոքր մեղադրում եմ,որ փոքր ժամանկ շատ քիչ եմ կարդացել,ախր էն ժամանակ լավ պարապ էի:Իսկ հիմա ոչ մի բան հաշվի չեմ առնում,եթե գիրքը դուրս գալիս է ամբողջ օրը կարող եմ կարդալ:Շատ հաճախ էնպես է ստացվում,որ քննությունների ժամանակ մի շատ լավ գիրք եմ վերցնում ու քննությունները մղվում են երկրորդ պլան:

մարդագայլուկ
12.06.2014, 20:12
Շատ հաճախ էնպես է ստացվում,որ քննությունների ժամանակ մի շատ լավ գիրք եմ վերցնում ու քննությունները մղվում են երկրորդ պլան:

Կա տենց բան :))

AniwaR
12.06.2014, 20:15
ՈՒ գերմաներեն կամ անգլերեն հիմնականում, լեզվի զգացողությունը զարգացնելու համար շատ լավ ա

Ահամ, ու ոչ միայն օտար լեզուներով լսել, այլև հենց կարդալ բնագրով: Իմ խորին համոզմամբ՝ օտար լեզվի իմացությունը զարգացնելու ամենաընտիր ձևն ա. լեզուն ինտուիտիվ մակարդակով ա մտնում մեջդ, ու հաճախ նենց արտահայտություններ ես սկսում կրակել, որ ինքդ քեզ վրա զարմանում ես, թե որտեղից գիտես: :D Ցանկացած նոր լեզու սկսելիս ամենադժվար պատնեշը քեզ ստիպելով առաջին մի երկու գիրքը հաղթահարելն ա:

Նոյեմ
12.06.2014, 20:20
Շատ հաճախ էնպես է ստացվում,որ քննությունների ժամանակ մի շատ լավ գիրք եմ վերցնում ու քննությունները մղվում են երկրորդ պլան:

ՈՆց եմ նախանձում: Ահա թե որն ա իսկական ազատությունը: Կարդալ երբ ուզես ու ինչ ուզես: :))

Mephistopheles
12.06.2014, 20:22
կարդում եմ զուգարանում… նստած…

AniwaR
12.06.2014, 20:25
Էդ քննությունները թողած գիրք կարդալը իսկական ազատություն չի: Քանի որ քննություններին ուսանողների մեծ մասը «յախք» անելով ա պարապում, ապա հոգեբանորեն էդ ընթացքում ինչ շեղող բան էլ լինի, ամբողջ օրը կանեն, մենակ ներքուստ արդարացված զգան՝ չպարապելու համար: Ասենք, կարող ա շատ փնթի մի մարդ հանկարծ սկսի սենյակը հավաքել-պլպլացնել: :D

Նենց, որ եթե ինչ-որ մի կարևոր անելիք ունեք, որ չեք կարողանում ձեզ ստիպել անել, քննությունների ժամանակ փորձեք, անպայման կստացվի: :D

Նարե91
12.06.2014, 20:28
Կարդում եմ աշխատավայրում, երբ պարապ եմ լինում, շատ հազվադեպ՝ գիշերները ու ամենահաճախ ու միշտ՝ մետրոյում:
Հա՛, գիշերները աուդիոգրքեր եմ լսում:
Ցերեկը տեսողական ապարատն եմ փչացնում, իսկ գիշերները՝ լսողական: :))

ivy
12.06.2014, 20:29
Աշխատանքի գնալ-գալու ճանապարհին՝ տրանսպորտում։ Հատկապես մի գործս շա՜տ հեռու է, մինչև տեղ հասնելը լիքը բան կարելի է կարդալ։

Յոհաննես
12.06.2014, 20:30
Ես միշտ ուզեցել եմ մետրոյում կարդալ,բայց հենց գիրքը բացում եմ արդեն իջնելուս ժամանակն է :))

Նոյեմ
12.06.2014, 20:31
ամենահաճախ ու միշտ՝ մետրոյում:
:))
:o Երևանի մետրոյու՞մ: Ինչպես ա հաջողվու՞մ: Քեզ վատ չե՞ս զգում դրանից:

Նարե91
12.06.2014, 20:33
:o Երևանի մետրոյու՞մ: Ինչպես ա հաջողվու՞մ: Քեզ վատ չե՞ս զգում դրանից:

Այո՛, Երևանի...
Ամնեևին վատ չեմ զգոիւմ, դա կոչվում ա էքստրիմ ընթերցանություն: :)) 15 րոպեն ճիշտ օգտագործելու ու մարդկանց անիմաստ /երբեմն ՝ անիմաստ, խորիմաստ հայացքներ լինում են հազարից մեկ/ հայացքներից խուսափելու ձև ա:

Ariadna
13.06.2014, 01:07
Մոդերատորական. թեման «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնից տեղափոխվել է «Դեսից դենից» բաժին։

Ռուֆուս
13.06.2014, 01:16
Կոնկրետ ժամեր չկան, երբ սիրտս կարդալ ուզեց, առավոտ, իրիկուն, տրանսպորտում, ճամփորդելիս, այգիներում ու շատ հաճախ՝ զուգարանում :)

StrangeLittleGirl
13.06.2014, 01:53
Մի ժամանակ սովորություն էի դարձրել, ժամը տասնմեկին բոլոր էլեկտրոնային սարքերն անջատում էի ու կարդում էնքան, մինչև քունս տաներ: Ու ընդհանրապես, ամենաշատը սիրում եմ քնելուց առաջ կարդալ: Մեկ էլ կարդում եմ երկար ճամփորդությունների գնալիս կամ հասարակական տրանսպորտում, եթե ընդհանրապես օգտվում եմ դրանից: Հա, մեկ էլ կոնկրետ Երևանում գործիս ժամին էի գիրք կարդում, որտև անելու բան չկար, մեկ էլ գիրքս միշտ հետս ման էի տալիս, որ երբ որևէ մեկն ուշանար պայմանավորվածությունից, գիրք կարդայի ու չգոռգոռայի վրաները:

Էս վերջերս ուզում եմ հարմարացնել գործից հետո վերջին կես ժամը գիրք կարդամ, նոր դուրս գամ: Դեռ չի ստացվում: Մի տեսակ անջատված վիճակ ա, քանի ամիս ա չեմ կարողանում նորմալ կարդալ:

Մար.
24.06.2014, 21:39
երբ պատահի, կամ երբ հարմար լինի... մի ժամանակ գիշերն էի կարդում իսկ հիմա առավոտյան.. շատ դեպքերում առավոտյան .. :)