PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանաբնակ օտարերկրացիներ

ivy
12.06.2014, 00:46
Թեման վերաբերում է օտարերկրացիներին, ովքեր կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակություն են հաստատում Հայաստանում:
Ինչպիսին է՞ իրենց հանդեպ վերաբերմունքը: Կապ ունի՞, թե որ երկրից են, թե քիչ թե շատ միատեսակ է վերաբերմքունը: Հարցս հայաստանցիներին է վերաբերվում:
Շփում ունե՞ք էդպիսի մարդկանց հետ: Ինչու են եկել Հայաստան, ինչ են մտածում երկրի մասին: Ինտեգրվում են հասարկության մեջ, թե չէ:

Իմ կողմից թեմային վերաբերող էն ասեմ, որ նկատել եմ, մենք՝ հայերս, մի այլ կարգի ցնցվում ենք (հուզվում, հպարտանում), երբ որևէ օտարերկրացի Հայաստանում ապրելով սկսում է հայերեն խոսել: Մինչդեռ մեզնից ամեն մեկը մի 3-4 լեզու գիտի՝ առանց զարմանալու դրա վրա: Էլ չեմ ասում, որ ցանկացած օտար երկրում ապրելուց մեզնից առնվազն քաղաքավարությամբ ակնկալում են իրենց լեզվով խոսել: Իսկ այ երբ օտարերկրացին է Հայաստանում հայերեն խոսում, լրիվ գժված ռեակցիա ենք ունենում: Թերարժեքության բարդու՞յթ (որ մեզ բանի տեղ են դրել, մեր լեզուն սովորել), թե՞ ուղղակի հայաստանաբնակ օտարերկրացիների հետ փորձի պակաս:

Պատմեք մի քիչ:
Ով ինչ փորձ ունի Հայաստանում բնակվող այլերկրացիների հետ:

StrangeLittleGirl
12.06.2014, 01:07
Ռիփ, ես ընդհանրապես տպավորություն եմ ստացել, որ հայ հասարակությունը բավական փակ ա օտարների հանդեպ: Հյուր ընդունել, հյուրասիրել, ման տալ և այլն, սրանք լավ ստացվում են: Բայց երբ օտարը եկել ա Հայաստանում մնալու, ինտեգրման հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ կարա ունենա: Ես էդպիսի շատ զույգերի եմ իմացել, երբ ամուսիններից մեկն օտարերկրացի ա էղել: Իրանց մի մասը դեռ Հայաստանում են, մի մասը չդիմացան, գնացին: Բայց դժգոհությունները նույնն ա. անընդհատ մատնանշում են, որ օտար ա, «իրենցից չի», իսկ հայերեն խոսելու վրա ոչ թե ուրախանում են, այլ սկսում կասկածել, թե շպիոն ա:

Լեզվի հետ կապված թերարժեքության բարդույթ բոլոր փոքր ազգերն էլ ունեն, մենակ մենք չենք: Դու պիտի տեսնես, թե էստեղ ոնց են գործիս տեղը ժողովուրդն ուրախանում իմ սովորած ամեն նոր բառի հետ ու համ էլ զարմանում են, որ էդքան պատրաստակամություն ունեմ սովորելու: Նույնն էլ Հոլանդիայում եմ զգացել, թեև էնտեղ էդքան շատ տեղացիների հետ չեմ շփվել:

Պիրիտ
12.06.2014, 01:50
շատ հետաքրքիր օտարերկրացիների եմ ճանաչում, որոնք ապրել/ապրում են Հայաստանում, բայց ամենահետաքրքիրը երևի Շտեֆանն ա, իրա մասին կպատմեմ /Բյուրը ու Դատարկը տեսել են իրան/

իմ գերմանացի ընկերը մի ամիս մեր տանն էր ապրում, ինթերշիփի էր եկել, ինքը մեր Ռիկին նմանա շատ բաներով, օրինակ` գերազանց հայերեն գրում ու խոսում ա, իրա տպավորությունների, փորձի մասին կարող եք կարդալ իրա բլոգում` http://yerevanvanadzor.wordpress.com/

մի քիչ ուշ ա արդեն, գնամ քնեմ, հետո ավելի մանրամասն կպատմեմ, դուք բլոգը քրքրեք, լիքը հետաքրքիր բաներ կան

StrangeLittleGirl
12.06.2014, 16:45

Յաաա, ինքը հեչ Ռիկի նման չի :)) Նախ Ռիկի նման լավ չի խոսում ինքը հայերեն, ահագին սովորելու տեղ ունի: Հետո էլ, Ռիկը ոնց որ հայ լինի, իսկ Շտեֆանն իր հայերեն խոսելով հանդերձ մեկ ա գերմանացի ա մնում: :))

ivy
12.06.2014, 18:55
Իսկ պարսիկներն էլի շատ ե՞ն Հայաստանում, ոնց է իրենց հանդեպ վերաբերմունքը։

Պիրիտ
12.06.2014, 20:58
Յաաա, ինքը հեչ Ռիկի նման չի :)) Նախ Ռիկի նման լավ չի խոսում ինքը հայերեն, ահագին սովորելու տեղ ունի: Հետո էլ, Ռիկը ոնց որ հայ լինի, իսկ Շտեֆանն իր հայերեն խոսելով հանդերձ մեկ ա գերմանացի ա մնում: :))

մի ամսից հետո ահագին լավ էր խոսում :p համ էլ ես Ռիկին համարյա չեմ ճանաչում, դրա համար էլ սխալվել եմ, երևի

StrangeLittleGirl
13.06.2014, 02:26
Իսկ պարսիկներն էլի շատ ե՞ն Հայաստանում, ոնց է իրենց հանդեպ վերաբերմունքը։

Ռիփ, այ պարսիկների մասին շատ էի ուզում գրել, էն էլ մտածեցի՝ թեմայից շեղում կլինի: Չգիտեմ՝ պարսիկներ որպես բնակիչներ շատ են, թե չէ: Համենայնդեպս, մոտիկից չեմ շփվել: Բայց ահավոր ա, երբ տոներին լիքը պարսիկ տուրիստներ են գալիս Հայաստան: Այսինքն, ինձ համար ահավոր չի. ահագին ուրախանում եմ դրանից, որովհետև լիքը փող են ծախսում, համ էլ բազմամշակութային համուհոտ-բան: Բայց պետք ա տեսնել ուրիշների վերաբերմունքը: Սովորաբար շուրջս լսում եմ. «Յախք, էս պարսիկներն էլի էկան» տիպի արտահայտություններ:

Ի դեպ, անգամ սիրիահայերի համար բավական դժվար ա Հայաստանում ինտեգրվելը: Քանի անգամ իրանց հասցեին եմ վատ-վատ արտահայտություններ լսել, պատմություններ են պատմում, թե ոնց են սիրիահայ էրեխեքին դպրոցներում ճնշում, երիտասարդ տղաներին քյառթուները բազարների կանչում ու ծեծում:

StrangeLittleGirl
13.06.2014, 13:22
Ու մեկ էլ մի խումբ մարդկանց մասին մոռացա գրել, որոնց դարդուցավին ամենատեղյակն եմ: Խոսքը հնդիկ ուսանողների մասին ա: Տրամաբանորեն վեց տարի Հայաստանում սովորելուց հետո պիտի ուզենային մեզ մոտ մնալ. ի վերջո, իրենց ստացած դիպլոմը մենակ մեր երկրում ա անցնում: Ուրիշ տեղ գնալու համար պիտի տարիներով լրացուցիչ քննություններ տան, որոնք իրանցից շատերն էդպես էլ չեն կարողանում հաղթահարել: Իսկ Հայաստանում հերիք չի դիպլոմն անցնում ա, դեռ վեց տարվա մեջ շատ լավ հայերեն են սովորում: Բայց արի ու տես, որ ոչ մեկը չի մնում, բացարձակապես ոչ մեկը: Մի կողմից, պետական քաղաքականության բացակայությունն ա. պայմաններ չեն ստեղծում, չեն քաջալերում, որ հնդիկները մնան: Դեռ ավելին՝ եթե գործի են դիմում, հային անպայման առավելություն են տալիս: Մյուս կողմից, հասարակ ժողովրդի վերաբերմունքն ա: Երբ հնդիկ ա անցնում, քիթները բռնում են, գռեհիկ-գռեհիկ խոսում են իրանց մասին՝ առանց մտածելու, որ էդ մարդը հայերեն հասկանում ա: Հետո, հլը հիշեք մենք ինչքան անպաշտպան ենք մեր երկրում, երբ դիմում ենք իրավապահ մարմիններին կամ առողջապահական համակարգին: Պատկերացրեք, նույնքան ավելի անպաշտպան են օտարերկրյա քաղաքացիները: Հնդիկը ծանր վիճակում ընդունվում ա հիվանդանոց, բժիշկները սկսում են դարդ անել, թե որտեղից ա փող ճարելու, որ վճարի: Ոստիկանին դիմում են, մատը մատին չի խփում: Ո՞վ կուզենա էդ պայմաններում մնա մեր երկրում:

Նոյեմ
13.06.2014, 13:36
ի վերջո, իրենց ստացած դիպլոմը մենակ մեր երկրում ա անցնում:

Լու՞րջ :)) Ես ապշած եմ :)) Բայց իրո՞ք չի անցնում: Մնացած բուհերի բակալավրիատն ու մաստեր-ը անցնում ա, բժշկականինը չէ՞: Չնայած հա, օրինակ Գերմանիայի օրինակով էլ, հիմանակնում չեն ընդունում մեր բժշկականի դիպլոմները:

StrangeLittleGirl
13.06.2014, 13:52

Հա, որովհետև բժշկությունը լուրջ մասնագիտություն ա, հիմնականում ամեն երկրի դիպլոմ մենակ իր երկրում ա անցնում, որոշ բացառություններով (օրինակ, ԵՄ մի երկրի դիպլոմը մյուսում էլ կարա անցնի՝ լեզվին տիրապետելու պայմանով): Ու հաշվի առնելով մեր բժշկականի տված կրթության որակը, հաշվի առնելով, թե դա ինչքան ավելի անորակ ա, երբ անգլերեն են դասավանդում, հնդիկները մեծ շանս չունեն քննությունները հանձնելու (անգամ իրենց երկրում): Քանի հոգու գիտեմ, որ հինգ տարի առաջ ինձ հետ ավարտել են, բայց դեռ չեն հաղթահարել քննությունները: Մի քանիսին էլ, իհարկե, գիտեմ, որ հաղթահարել են:

Իսկ Գերմանիան, ասեմ, ի տարբերություն մյուս երկրների, ընդունում ա մեր դիպլոմը :)) Մենակ գերմաներեն ա պետք իմանալ:

Հա, մի հնդիկի հիշեցի, որ Հայաստանում մնաց, բիզնես էր սկսել: Բայց ինքը ծայրահեղ աստիճանի կտցրած էր, ես նույնիսկ կասկածներ ունեի, որ հոգեկան հիվանդ ա կամ էլ Հայաստանի ձեռին էր հոգեկան հիվանդ դարձել (ու կարծեմ սենց թե նենց իրա մաման էլ հայ էր, եթե իհարկե չէր խաբում): Ինքը տենց էլ չկարողացավ բժշկականն ավարտել, չնայած բավական խելացի տղա էր: Հետո սկսեց մեկումեջ հայ աղջիկների հետ կապվել: Սաղի հետ կռիվներ էր անում, քյառթու բազարներ-բան: Ու նենց չի, որ ինտեգրվել էր: Անընդհատ պրոբլեմների մեջ էր:

Ռուֆուս
16.06.2014, 23:47
Իսկ պարսիկներն էլի շատ ե՞ն Հայաստանում, ոնց է իրենց հանդեպ վերաբերմունքը։

Պարսիկներին նորմալ եմ վերաբերվում, պարսիկ ընկեր ունեմ, մեր հեծանվորդներից է: Հայաստանում կոնսերվատորիայում է սովորել, հիմա տեղյակ չեմ կոնկրետ ինչով է զբաղվում, բայց հայ ընկերուհի ունի ու ընդհանուր առմամբ շատ խելոք, զարգացած ու լավ տղա է: Ու ընտիր հայերեն է խոսում:

Ի դեպ արտասահմանում հանդիպածս բոլոր պարսիկները շատ լավ մարդիկ են եղել ու գրեթե միշտ պարսիկներն ինձ ավելի հարազատ են թվացել, քան մնացած բոլոր ազգերը՝ վրացի, արաբ, ռուս, թուրք, հույն և այլն: Ու իրենց վերաբերմունքն էլ է հայերի մասին շատ լավը եղել, բոլորն ասում են, որ իրար հետ լիքը մշակութային նմանություններ ունենք, մեկն էլ նույնիսկ մտածում էր, որ մենք էլ ենք մուսուլման ու իրենց պես Նովրուզ ենք տոնում:

Ռուֆուս
17.06.2014, 00:09
Ընդհանրապես երբ որ ասում են հայերի եղբայր ժողովուրդ իմ համար առաջին հերթին նախ պարսիկներն են, հետո վրացիները ու մի քիչ էլ հույները, բայց ոչ երբեք ռուսները: Ռուսների հետ եթե որևէ նմանություններ էլ ունենք, ապա հիմնականում սովետից մնացած բացասական կողմերն են, նույնիսկ թուրքերի հետ ավելի շատ նմանություն կարելի է գտնել, քան թե ռուսների:

Ու ինձ դուր չի գալիս, երբ դպրոցում հայոց պատմություն անցնելիս Պարսկաստանը միշտ բացասական գույներով է ներկայացվում՝ մուսուլման բնակչությամբ մեզ թշնամի պետություն ու փառք ռուսներին, որ մեզ ազատեցին պարսկական լծից: Հա, ճիշտ է, Վարդանանց պատերազմ, Շապուհ ու Նադիր Շահ մոռանալ պետք չէ, բայց նաև պետք է նշել, որ մենք մեր ամբողջ պատմության ընթացքում կապված ենք եղել Պարսկաստանի հետ, պարսկական մշակույթը մեր մշակույթի վրա շատ մեծ ազդեցություն է թողել, պարսկական ծագումով թագավորներ ենք ունեցել, մեր լեզվի բառապաշարի մոտ կեսը պարսկերենից փոխառություններ են ու էս պահին տարածաշրջանում մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկն է:

Ռուֆ, ես վատանում եմ դրսերում հանդիպածս պարսիկներից :)) Իհարկե դա կարա պայմանավորված լինի իմ տանտիրոջով, իրա միացրած մուղամով ու պարսիկ փարթիներով :)) Էրեկ էլ ինչ-որ պարսկական ուտելիք հյուրասիրեց, ստամոքսս խանգարվեց: Մի խոսքով, ես պարսիկների հետ ընդհանրություն չեմ տեսնում: Բայց հեչ դեմ չեմ Հայաստանում իրանց ներկայությանը: Ինչքան շատ, էնքան լավ:

StrangeLittleGirl
17.06.2014, 00:11

Հա, եղբայրության հետ համաձայն եմ: Միշտ որ ինձ հարցնում են՝ Հայաստանը որ երկրի հետ ա լավ, ասում եմ՝ Պարսկաստանի: Սաղ աչքերը կլորացած ինձ են նայում, ասում եմ՝ դե եքա պատմություն ենք իրար հետ անցել: Ու անգամ ԱՄՆ-Պարսկաստան հակամարտության մեջ ես Պարսկաստանի կողմից եմ :))

Ռուֆուս
17.06.2014, 00:22
Ռուֆ, ես վատանում եմ դրսերում հանդիպածս պարսիկներից :)) Իհարկե դա կարա պայմանավորված լինի իմ տանտիրոջով, իրա միացրած մուղամով ու պարսիկ փարթիներով :)) Էրեկ էլ ինչ-որ պարսկական ուտելիք հյուրասիրեց, ստամոքսս խանգարվեց: Մի խոսքով, ես պարսիկների հետ ընդհանրություն չեմ տեսնում: Բայց հեչ դեմ չեմ Հայաստանում իրանց ներկայությանը: Ինչքան շատ, էնքան լավ:

Բյուր, քո պարսիկ տանտիրոջ նկարը տեսել եմ, ոնց որ քյառթ հայերից լինի, դրա նման Հայաստանում թափած են :)) Բայց ինձ միշտ էն զարգացածներն են հանդիպել, սիրուն հագուկապով, դրսում սովորած, Իրանի ներկա կառավարությունից փախած, լիբերալ մտածելակերպով հետաքրքիր մարդիկ: Ու իրենց տեսնելիս մտքովդ չէր անցնի, որ պարսիկ են, իտալացու, հույնի տեսք ունեն:

Տրիբուն
17.06.2014, 00:28
Ընդհանրապես երբ որ ասում են հայերի եղբայր ժողովուրդ իմ համար առաջին հերթին նախ պարսիկներն են, հետո վրացիները ու մի քիչ էլ հույները, բայց ոչ երբեք ռուսները: Ռուսների հետ եթե որևէ նմանություններ էլ ունենք, ապա հիմնականում սովետից մնացած բացասական կողմերն են, նույնիսկ թուրքերի հետ ավելի շատ նմանություն կարելի է գտնել, քան թե ռուսների:

Ու ինձ դուր չի գալիս, երբ դպրոցում հայոց պատմություն անցնելիս Պարսկաստանը միշտ բացասական գույներով է ներկայացվում՝ մուսուլման բնակչությամբ մեզ թշնամի պետություն ու փառք ռուսներին, որ մեզ ազատեցին պարսկական լծից: Հա, ճիշտ է, Վարդանանց պատերազմ, Շապուհ ու Նադիր Շահ մոռանալ պետք չէ, բայց նաև պետք է նշել, որ մենք մեր ամբողջ պատմության ընթացքում կապված ենք եղել Պարսկաստանի հետ, պարսկական մշակույթը մեր մշակույթի վրա շատ մեծ ազդեցություն է թողել, պարսկական ծագումով թագավորներ ենք ունեցել, մեր լեզվի բառապաշարի մոտ կեսը պարսկերենից փոխառություններ են ու էս պահին տարածաշրջանում մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկն է:

Լրիվ հետդ համաձայն եմ: Հույների մասով էլ ասեմ, որ նայած որտեղի հույները: Օրինակ Տրապիզոնի հույները մեր հետ շատ ընդհանրություններ ունեն: Ու իրանք էլ հայերին ախպեր են համարում: Բուն Հունաստանի հույներն ավելի քիչ: Բայց, ընդհանուր առմամբ մեր պես ռաբիզ, քյառթու ժողովուրդ են: Աթենքը վերջին քսան տարում շատ ա եվրոպականացել, բայց խորը Հունաստանը հաճախ մեր Աբարան-Գեղարքունիք-Սյունիքց ոչ մի բանով չի տարբերվում: Իրանց քյառթն էլ «մավրոֆորեմենո զվուրո»-ն ա, որը նշանակում «սև հագած հոլ»: Կամ ուղղակի «զվուրո»- հոլ: Հոլ ասելով ի նկատի ունեն աղջիկների կողքերը հավայի ֆռֆռացող, ծիծակ կոշիկներով, թուրքոբարոք լսող ապերո :D

Մի բան էլ ավելացնեմ, որ մենք մշակույթով ու պատմությամբ Կովկասի հետ ոչ մի ընդհանուր բան չունենք: Մենք կովկասցի երբերք չենք եղել ու չենք, ու փիս չի դզում, որ նույն ռուսները կամ ուրիշները մեզ կովկասցի են ասում, չեչեն-մեչենների հետ: Մենք մերձավոր արևելյան ժողվուրդ ենք: Պարսիկները դեռ մի կողմ, շատ ընդհանուր բաներ ունենք քրդերի ու ասորիների հետ:

Թեմայի շրջանակներում - մոտ ընկերներիցս ու կոլեգաներիցս մեկը ֆրանսիացի ա, ու արդեն մոտ քսան տարի ա բնակվում ա Հայաստանում: Լրիվ ինտեգրվել ա: Կինը հայ ա: Ինքը հայերեն ահագին խոսում ա, բայց ռուսերեն գործի բերումով ավելի լավ ա խոսում: Լրիվ ապրում ա հայկական քաղաքական, սոցիալական, մշակութային, կենցաղային կյանքով: Որ իրար հետ դուրսն ենք լինում, ինձանից շուտ ասում. «հոգնեցինք, գնանք տուն, ընտանիք, ընգերութուն, շրջապատ ... »: Խաշի սեզոնին էլ առաջինն ա տրիվոգը դնում, որ գնանք խաշ ուտելու:

Վերաբերմունքս Հայաստանում բնակվող օտարեկրացիների նկատմամբ դրական ա՝ անկախ սեռից, գույնից, կրոնից: Հնդիկ ու պարսիկ լիքը ուսանողներ կան, որ հետո մնում են Հայաստանում: Վերջին անգամ պապաս հիվանդանոցում էր, բժիշկներից մեկը հնդիկ էր: Ինձանից լավ էր հայերեն խոսում, լավ էլ բարեխիղճ բժիշկ էր: Ցավում եմ, որ աֆրիկացիներ դեռ փաստացի չկան: Հույս ունեմ մի օր մենք էլ կունենանք աֆրիկյան երկրներից որոշակի ներհոսք: Էտ ահագին կսիրունացներ ու կհետաքրքրացներ մեր ահավոր միագույն հասարակությունը:

StrangeLittleGirl
17.06.2014, 00:44
Տրիբուն ձյա, հնդիկը հաստա՞տ բժիշկ էր, թե՞ ուսանող էր, որը տվյալ պահին հիվանդանոցում կա՛մ պրակտիկա էր անցնում, կա՛մ դասի էր: Եթե իսկական բժիշկ էր, էդ շատ լավ ա, բայց մի քիչ հավատս չի գալիս: Ախր իրանք սաղ ուղղակի փախնում են Հայաստանից ավարտելուց հետո:

Տրիբուն
17.06.2014, 09:36

Բժիշկ էր:

Ու մեր մեջ ասած պապայիս մուղամով ասել էր, որ մոտ ժամանակներս Հայաստանից թռնելույա, դավադիտ էր եղել :) Կինը հայ էր, դրա համար էլ էտքան դիմացել էր: :)

Շինարար
17.06.2014, 09:49
Ցավում եմ, որ աֆրիկացիներ դեռ փաստացի չկան: Հույս ունեմ մի օր մենք էլ կունենանք աֆրիկյան երկրներից որոշակի ներհոսք: Էտ ահագին կսիրունացներ ու կհետաքրքրացներ մեր ահավոր միագույն հասարակությունը:
Աֆրիկացիների համար բարդ ա, եթե նույնիսկ մտքներին լինի էլ, փողոցում մատով են ցույց տալիս, կղժժան էլ: Ոչ մեկի հաճելի չի, երբ փողոցում քայլելիս իրան նայում են որպես ցուցանմուշի:

Նաիրուհի
17.06.2014, 10:43
Աֆրիկացիների համար բարդ ա, եթե նույնիսկ մտքներին լինի էլ, փողոցում մատով են ցույց տալիս, կղժժան էլ: Ոչ մեկի հաճելի չի, երբ փողոցում քայլելիս իրան նայում են որպես ցուցանմուշի:

Ուզենք-չուզենք՝ սկզբում տենց է լինելու, մինչև մարդկանց աչքը սովորի։ Իսկ աչքը սովորելու համար տեսնել է պետք։ Նենց չի, որ ես իմ տեսած բոլոր ոչ սովորական բաների կողքով կարողանում եմ անտարբեր անցնել («բան» բառից խնդրում եմ չվիրավորվել :) )

Շինարար
17.06.2014, 10:56

Դե մենք կարող ա ուզենք-չուզենք, աֆրիկացիները միանգամից չուզում են:

Ruby Rue
17.06.2014, 11:02
Վերջերս բժշկականի գետնանցումում բան էինք պրինտ անում, մի հնդիկ ուսանող եկավ` մեյլից ինչ-որ բան պիտի տպեր: Հիմա էս տղան աթոռի վրա նստած պետքական նամակն է փնտրում, իսկ աշխատողները մուննաթով հա ինչ-որ կերպ բզում են. մեկ ասում են աթոռդ մի քիչ առաջ դիր, մեկ` արագացրու, խանգարում ես, այնինչ միևնույն ժամանակ ջան-ջիգյարով էին խոսում հայ քյարթ տղերքի հետ: Մի 5 րոպե էլ դեռ չէր անցել, երբ աշխատողը եկավ ու բռնեց էս տղայի մեյլի էջը printscreen արեց ու տպեց` բա թե էս էիր ուզում, չէ՞:
Մենք դուրս եկանք, մի քանի րոպե անց դուրս եկավ հնդիկ տղան` ձեռքերը դատարկ էր, դե իրեն հաստա՜տ սքրինշոթը պետք չէր:

Մեր ժողովրդի մեծ մասի համար «արտասահմանցի» ասվածը մենակ ամերիկացիներն են ու եվրոպացիները` չհաշված Արևելյան Եվրոպան, իսկ մնացածն իրենց համար զզվելի ու անհանդուրժելի են: Բոլոր հնդիկներից հոտ ա գալիս, բոլոր պարսիկներն անբարոյական են...

Առաջ մտածում էի, որ էս նացիոնալիզմով ա պայմանավորված, բայց Սիրիայի դեպքերից հետո, երբ Հայաստան լիքը սիրիահայեր եկան, հասկացա, որ ազգայնականությունը հեչ կապ չունի: Սիրիահայ հարևաններ ունեինք, երեխեքը դպրոց էին գնում ու սկզբնական շրջանում օր չկար, որ երեխեքը լացակումաց չգային ու պատմեին, թե ոնց են իրենց ծաղրում իրենց լեզվի համար: Մի անգամ էլ երթուղայինում սիրահայերը զրուցում էին, մի կին քթի տակ մրթմրթաց, թե երբ են սրանք իրենց հաչոցը վերջացնելու... Բայց հենց հերթը հասնում է պրոֆիլի նկարը #safeKessab դնելուն կամ սոված աֆրիկացի երեխեքի նկարներ տարածելուն, բոլորն ինքնամոռաց անում եմ:

Քիթս կտրեմ, թե կհասկանամ էս ժողովրդի մտածելակերպը. իրենք բողոքում են, որ երկիրը երկիր չի, առիթը բաց չեն թողնի, որ անլեգալ ճանապարհով եվրոպական որևէ երկիր կամ ԱՄՆ խցկվեն, բայց երբ Հայաստան օտարերկրացիներ են գալիս, իրենք թույն հայրենասեր են դառնում ու ուզում են բոլոր «չզարգացած անբարոյականներ»-ին քշել իրենց երկրից:

StrangeLittleGirl
17.06.2014, 11:47
Բժիշկ էր:

Ու մեր մեջ ասած պապայիս մուղամով ասել էր, որ մոտ ժամանակներս Հայաստանից թռնելույա, դավադիտ էր եղել :) Կինը հայ էր, դրա համար էլ էտքան դիմացել էր: :)
Հա, հնդիկները շատ են հայերի հետ ամուսնանում, բայց որպես կանոն կնոջը հետները Հնդկաստան են տանում: Մալադեց կնիկ, որ էդքան կարացել ա մարդուն պահի :))

Աֆրիկացիների համար բարդ ա, եթե նույնիսկ մտքներին լինի էլ, փողոցում մատով են ցույց տալիս, կղժժան էլ: Ոչ մեկի հաճելի չի, երբ փողոցում քայլելիս իրան նայում են որպես ցուցանմուշի:
Մենակ աֆրիկացիները չեն, բլոնդ, հնդիկ, ցանկացած ազգություն, որը տարբերվում ա հայերից: Հլը Ռիկից հարցրու, ինքը կասի, թե փողոցում ինչքան են իրան մատով ցույց տալիս:

Ուզենք-չուզենք՝ սկզբում տենց է լինելու, մինչև մարդկանց աչքը սովորի։ Իսկ աչքը սովորելու համար տեսնել է պետք։ Նենց չի, որ ես իմ տեսած բոլոր ոչ սովորական բաների կողքով կարողանում եմ անտարբեր անցնել («բան» բառից խնդրում եմ չվիրավորվել :) )

Լիլ ջան, աչքը չի սովորի, որովհետև ի սկզբանե մեր հասարակությունն անհանդուրժող ա օտարների նկատմամբ: Անհանդուրժող ա, դրա համար չեն գալիս, ոչ թե աչքները սովոր չի, դրա համար մատով են ցույց տալիս:

Տրիբուն
17.06.2014, 23:07
Աֆրիկացիների համար բարդ ա, եթե նույնիսկ մտքներին լինի էլ, փողոցում մատով են ցույց տալիս, կղժժան էլ: Ոչ մեկի հաճելի չի, երբ փողոցում քայլելիս իրան նայում են որպես ցուցանմուշի:

Ապեր, մեր մոտ մատով են ցույց տալիս ցանկացած մարդու, որը իրանցից մի քիչ տարբերվում ա: Ստեղ սիրիահայերի օրինակը շատ տեղին բերեցին: Որ մտածում ես, մինչև հիմա Հայաստանում տեղացի vs ախպար խնդիրը կա նույնիսկ էն մարդկանց նկատմամբ, որոնք դեռ 40-50-ականներին են հայրենադարձվել: Ինքս մասնակիորեն տենց ընտանիքից եմ, գիտեմ էտ ինչ ա :D Էս ամեն ինչը գալիս ա սահմանափակ աշխարհայացքից: Չտես ենք ու անկիթ, ապեր:

Աֆրիկացիների մասով, եղբայր ... աֆրիկացիները, (գոնե իմ ճանաչածները, իսկ ես շատերի հետ եմ առիթ ունեցել ծանոթ լինելու ու ընկերություն անելու) մի հատ հետաքրքիր հատկանիշ ունեն. իրանք շատ արագ ու շատ հեշտ մարդկանց դրական են տրամադրում իրենց նկատմամբ, քանի որ բնավորությամբ թեթև են, պահանջկոտ չեն, պարզ են նայում կյանքին, լավ հումոր ունեն, արտակարգ երաժշտության ու ռիթմի զգացողություն ունեն: Իրանց ուղղակի ժամանակ ա պետք, որ իրանք արագ ինտեգրվեն ցանկացած հասարակության մեջ: Իրանք էտ ավելորդ բարդացված ազգային պատկանելության ու ինքնության, կրոնի, պատմության խնդիր որպես կանոն չեն ունենում: Սա հատկապես վերաբերվում ա արևմտյան աֆրիկայի ժողովուրդներին, որտեղ տեղական ցեղերը միախառնված են ամերիկայից հետ գնացած, կրեոլ խոսող, նախիներին ու պատմությունը կորցրած, նախկինում ստրկացված աֆրիկացիների հետ:

Աֆրիկացիների հետ շփվելն ու ընկերություն անելը շատ ավելի հաճելի ա, քան օրինակ միջին վիճակագրական եվրոպացու հետ շփվելն ու ընկերություն անելը, որոնք չնայած մեր իբր հասկացած եվրոպացին են, բայց հաճախ մեր պես կոմպլեքսներ ունեն, ինչ-որ հոգեբանական ու պատմամշակութային բեռ են ուսներին տանում - հատկապես արևելյան Եվրոպայի ժողովուրդները:

Ռուֆուս
25.06.2014, 16:35
Էս կնոջ մասին մի անգամ ֆորումում գրվել էր, բայց չեմ գտնում որտեղ էր: Հրաշք անձնավորություն մը :love

https://www.youtube.com/watch?v=1bJzp2DRtX0

Ուլուանա
25.06.2014, 18:01
Երբ նոր էի եկել ԱՄՆ, էստեղ մի ամերիկացի աղջկա հետ էինք ծանոթացել, որը դրանից մի քանի տարի առաջ երկու տարի Հայաստանում էր ապրել իր հնդիկ ընկերոջ հետ։ Արդեն չեմ հիշում՝ ինչ ծրագրով էր եկել, միայն գիտեմ, որ աշխատում էին էնտեղ։ Հայաստանում էդ աղջիկն ապրել էր Սևանում՝ ինչ–որ մեկի տանը։ Մեծ ուրախությամբ ու կարոտով էր հիշում Հայաստանում ապրած օրերը։ Շատ գոհ էր էն ընտանիքից, որոնց տանն ապրում էր, հատկապես ուտելիքն էր շատ հավանել ու կարոտում։ Ընդ որում՝ անհոգ ծիծաղով պատմում էր, թե ոնց էր ինքն ամեն օր առաջին հարկից երկրորդ հարկ դույլերով ջուր կրում, որ լողանար՝ լցնովի, էլի :))։ Ու դրանից հեչ չէր նեղվում։ Ահագին զարմացել էինք, որ նույնիսկ անբարենպաստ պայմանների մասին մարդը, փաստորեն, ոչ թե տհաճությամբ է հիշում, այլ էդպես ուրախ–զվարթ։ Մարդկանցից էլ էր ահագին գոհ, ասում էր, որ բոլորը պատրաստակամ փորձում էին օգնել, երբ ինչ–որ բան էր պետք լինում և այլն։

Ինքը մի քիչ գիտեր հայերեն, բայց ասում էր, որ իր հնդիկ ընկերը բավական վարժ հայերեն խոսել էր սովորել։ Ու ընդհանուր որ պատմում էր, հասկանում էիր, որ մարդը էնտեղի բոլոր հնարավոր ծանր պայմանները տեսել է, բայց էդ ամենով հանդերձ՝ իրեն Հայաստանում շատ դուր էր եկել, ու նույնիսկ ասեց, որ իր ընկերոջ հետ մտածում են ի վերջո վերադառնալ Հայաստան, էնտեղ ապրել։ Էդ ընկերը Սևանում իրենց հյուրընկալող ընտանիքի հետ ինչ–որ լավ մտերմացել էր, միասին ինչ–որ բիզնես էին ուզում հիմնել էնտեղ, էդպես ապրել Հայաստանում:))։ Իհարկե, շատ բաներ փոխվեցին դրանից հետո, հիմա դժվար թե վերադառնան, բայց ամեն դեպքում մարդիկ էդքան լավ էին իրենց զգացել Հայաստանում։ Դե, ընկերոջը չեմ հանդիպել, չգիտեմ՝ ինչ տիպի մարդ է, բայց աղջիկը կյանքին բավական թեթև նայող, ուրախ բնավորության տեր մարդ է։

Էս աղջկա դեպքն, իհարկե, տիպիկներից չի, բայց ընդհանրապես հիմա մտածում եմ, որ երբ օտարերկրացիներն ի սկզբանե գիտեն, որ ժամանակավոր են, էնպիսի բաներն, ինչպես, օրինակ, առաջին հարկից երկրորդ հարկ դույլերով ջուր կրելն է, կարող են ընկալել որպես հետաքրքիր արկած, էքսրիմի կարգի, ոչ թե որպես ծանր պայմաններ :)), ու էդ տեսակետից նայելով՝ երևի կարելի է թեթև տանել :))։

Ձայնալար
25.06.2014, 18:37
Այ հենց որ բոլորս հասկանանք, որ մենք բոլորս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուջ օրից, կսթրվենք տեղներս ու հանգիստ կապրենք մեր երկրում :)))

Շինարար
25.06.2014, 18:39
Այ հենց որ բոլորս հասկանանք, որ մենք բոլորս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուջ օրից, կսթրվենք տեղներս ու հանգիստ կապրենք մեր երկրում :)))

Էս մտքին հանգեց մի խելացի օլիգարխ ու հորինեց կրոնը:

ivy
01.04.2018, 18:27
Ավելի հարմար թեմա չգտա. էստեղ եմ դնում։
Մեդիամաքսի ու Դիլիջանի միջազգային դպրոցի համատեղ նախագիծը` Հայաստանն իմ աչքերով (http://www.mediamax.am/en/news/uwc_dilijan/27748/)։ Դիլիջանում սովորող օտարերկրացի ուսանողների մտքերը` Հայաստանի մասին։ Դեռ ոնց որ թե մի հոդված կա, հետաքրքիր է` հետո ինչեր կլինեն։

ivy
10.08.2018, 19:36
Թեմայով տեսանյութ․

https://www.facebook.com/237694750174224/videos/247701595840206/

ivy
24.11.2018, 20:51
Մի քանի ամսում էսպես հայերեն է սովորել :)

https://www.youtube.com/watch?v=HVJdXfu6lKc

Ուլուանա
24.11.2018, 21:07
Մի տարում սենց լավ հայերե՞ն :o: Շշմելու բան ա: Ես դեռ ոչ մի օտարերկրացու չեմ տեսել, որ նույնիսկ մի քանի տարում սենց խոսի: Իրոք ապրի: Ինչքան սահուն էր խոսում ու հիմնականում ճիշտ: Լիքը հայեր, նույնիսկ Հայաստանում տասնյակ տարիներ ապրելով, սենց չեն խոսում:

LisBeth
25.11.2018, 17:27

Իրականում շշմելու չի ինձ թվում ա։ Ինքը մի լավ բան ասեց, իրա օտարերկրացի լինելու փաստը նախատրամադրվածություն ա ստեղծում։ Որի ֆոնին իրա խոսալը զարմանալի ա թվում։ Բայց եթե ուշադիր լսում ես բառերը կրկնվում են։ Այ արտասանությունը իրոք որ լավ մակարդակի վրա ա ։) Կարծում եմ խոսակցական պրակտիկան իրա դերը ունի, որ շատ նաթիվ սփիքըրների հետ ա շփվում էլի։

StrangeLittleGirl
25.11.2018, 17:39
Լիզբեթը ճիշտ ա ասում։ Ինչ֊որ զարմանալի մակարդակ չկա։ Նախադասությունները բավական պարզ են, զրույցի թեման էլ հետը։ Մոտավորապես B2 մակարդակ ա երևում, իսկ B2 մակարդակը մի տարում լեզվակիրների մեջ ապրելով ու ժամանակ տրամադրելով լեզու սովորելուն ռեալ, սովորական բան ա։ Ուղղակի շատ օտարեկրացիներ էդ ջանքն էլ չեն թափում։

Այ զարմանալի հայերենը ակումբի Րիկն ա խոսում, որ ժարգոններից բռնած բարբառներով վերջացրած ամեն մի նրբություն գիտի։

Գաղթական
10.03.2019, 23:16
https://youtu.be/do4igN4oiZw

ivy
25.05.2019, 00:20
«Այսօր» լրատվական կայքում հայտնաբերեցի․ ինչ լավն էր՝ իր համով հայերենով (հայրենասիրունությո՜ւն) ու իր «հնդկական կինո» սիրային պատմությամբ :)

https://www.youtube.com/watch?v=USMPgO-aMfI

Ուլուանա
25.05.2019, 08:53
Ինչ լավն էին :love: Ինչ պարզ ու անկեղծ տղա էր: Բա հայերեն խոսելն ինչ հավես էր :)):

Բայց էս թեման ինչ պոզիտիվ ա, չէ՞ :)):