PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռիփ, քանի չեմ ուշացել, շնորհավոր։



Աթեիստ
11.06.2014, 23:38
Քանի օրը չի փոխվել, ուզում եմ շնորհավորեմ իմ ամենասիրած ակումբցիներից մեկի՝ Այվիի ծնունդը։

Մաղթում եմ հոգեկան ու ֆիզիկական բավարարվածություն կյանքից։
Քանի որ ձեր մոտ լավ ա ստացվում, մաղթում եմ Սոնյային մի հատ քույրիկ, կամ ապերիկ (չնայած քո ծնունդն ա, բայց սեռի ընտրությունը թողնում եմ Սոնյային) :)

Դե, լիքը փողն ու անսպառ առողջությունը պարտադիր ա։

ՇՆՈՐՀԱՎՈՐ։

John
11.06.2014, 23:52
Շնորհավորում եմ Այվի ջան: Մաղթում եմ, որ էնքան լավ լինի քո կյանքում ամեն ինչ, որ ժամանակ ու հավես ունենաս Ակումբ մտնել-կարդալ-մասնակցելու ու մեկ էլ ստեղծագործելու համար :)

Աբելյան
11.06.2014, 23:59
Շնորհավորանքներս::)

insider
12.06.2014, 00:07
Շնորհավորում եմ Ձեզ հարգելի Այվի: Մաղթում լիքը լավ բաներ ու կանացի երջանկություն :)

_Հրաչ_
12.06.2014, 00:09
Շնորհավորում եմ: :)

StrangeLittleGirl
12.06.2014, 00:24
Մի հատ էլ ստեղ շնորհավոր :)

Նարե91
12.06.2014, 00:43
Շնորհավոր Այվի´, ստեղծագործական վերելքներ եմ մաղթում: :)

Chuk
12.06.2014, 00:49
Ուշացա:

Որ ուշացա, պիտի լրիվ անկեղծ գրեմ:

Այվ, դու իմ համար մի քիչ հակասական ակումբցի ես եղել՝ ինչ-որ մի շրջանում: Ես քեզ միշտ համակրել եմ, բայց կար մի պահ, որ բոլորն էին քեզ համակրում, ու ես մի տեսակ չէի հասկանում ինչի՞ տենց: Ավելի ուշ պիտի հասկանայի, որ էդքան հասուն չէի, որ հասկանայի: Հետո սկսեցի քանի գնալ ավելի ու ավելի շատ սիրել ու ավելի ու ավելի շատ ափսոսալ, որ քեզ հետ շատ չեմ մտերմացել: Հետո եկավ մի պահ, որ սկսեցի քո գրառումներին ուշադիր հետևել, ու հասա էն փուլին (էսօր էդ փուլում եմ), որ եթե դու մի թեմայում գրառում ես անում, ուրեմն գիտեմ, որ էդ թեմայում հետաքրքիր բան կա:

Էսօր մի էտապի եմ հասել, որ եթե ես մի հարցում համոզմունք ունեմ, դու հակառակն ասես, ես կսկսեմ իմ համոզմունքները մի կողմ դրած հարցը քննարկել:

Չգիտեմ ինչի եմ էսքանը գրում: Ուղղակի ուզում եմ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, ու ուզում եմ, որ երջանիկ լինես: Կենացդ, Այվի ջան :)

Cassiopeia
12.06.2014, 01:00
Շնորհավորում եմ Այվի ջան, ու մաղթում, որ քեզ ուղղված բոլոր բարեմաղթանքները իրականանան։

Պիրիտ
12.06.2014, 01:44
շնորհավոր այվի ջան :flower

Գորտուկ
12.06.2014, 11:46
Շնորհավոր, գեղեցիկ ավատարով անձնավորություն:

Յոհաննես
12.06.2014, 15:41
Շնորհավորում եմ :flower

Vardik!
12.06.2014, 15:52
Սրտանց շնորհավորում եմ, Այվի ջան: Ցանկանում եմ բոլոր նվիրական երազանքների իրականացում: :love:flower

Կաթիլ
12.06.2014, 16:07
Շնորհավորում եմ ծնունդդ, Ակումբի իմ ամենասիրելի Հեքիաթագիր :love :flower

Ruby Rue
12.06.2014, 16:12
Այվի՜, դու էնքան լավն ես, որ մարդ չգիտի թե ինչ ավելի լավ բաներ գրի քեզ։ :kiss
Ես չեմ պատկերացնում Ակումբն առանց քո մանրապատումների ու հեքիաթների, ապրես, որ կաս Ակումբում ու ակտիվ ես։ :)

Նիկեա
12.06.2014, 16:28
Շնորհավորում եմ::) Մի անգամ մի թեմայում արված գրառումում դուք ասում էիք, որ լիքը նոր ակումբցիների ներկայությունը ձեզ ստիպում է մտածել թոշակի գնալու մասին:էդ նախադասությունն ինձ իրոք շատ վախեցրեց անգամ եթե կատակով էիք գրել:Առանց ձեզ ու ձեր նման ակումբցիների ակումբը նույն համն ու հոտը չի ունենա:Մաղթում եմ ձեզ ամենաամենալավ բաները...

enna
12.06.2014, 16:31
Շնորհավորում եմ :flower

մարդագայլուկ
12.06.2014, 17:07
Շնորհավորում եմ, Այվի :)

keyboard
12.06.2014, 17:10
Շնորհավորեց, պաչեց ու ամենալավ բաներն ասեց:
Կենացդ :)

Freeman
12.06.2014, 20:07
Այվի ջան, ուշացել եմ, բայց շնորհավոր :)

Mephistopheles
12.06.2014, 20:34
Հարգելի Այվի… շնորհավորում եմ ծնունդդ ու ցանկանում եմ քեզ քաջ առողջություն և հաջողություններ ստեղծագործական կյանքում…

no shit!! would you really think I would say something like tat?

Այվի ջան, շատ մեծ հաճույքով կցանկանայի հանդիպել քեզ, զրուցել, հասկանալ ու սուրճ խմել, բայց դժբախտաբար ինձ "քո ակումբային կերպարը լրիվ բավարարում ա ու չեմ ուզում հանդիպել…" դե գնա…

ուզում եմ թոթվել ձեռքդ ու շնորյհավորել ծնունդդ… չեմ ուզում պաչել… որտև… դե մի հատ մի թուշդ կպաչեմ… հետո կասեմ "դե լավ արի էն մյուսն էլ պաչեմ…" հետո կասեմ "դե լավ արի մի հատել էն մյուսը պաչեմ…" հետո էլ "լավ արի մի հատ էլ ստեղ պաչեմ, հլա ըդտեղ չեմ պաչել…" ու տեեե՜նց: one thing leads to another… so… ավելի լավ ա ձեռք թոթվելով բավարարվեմ…

Այվի ջան, ծնունդդ շնորհավոր, լավ աղջիկ՝ մամա… you're not gettimg older, youre getting wiser…

ivy
12.06.2014, 20:43
Մեֆ, էդ «ակումբային կերպարով բավարարվելն ու հանդիպել չուզելը» ոնց որ թե լավ կպել ա ինքնասիրությանդ :)
Չես կշտանում դրա մասին խոսելուց։

Քեզնից հրապարակավ ներողություն խնդրե՞մ, թե վեր կենամ գամ Լոս :)

Mephistopheles
12.06.2014, 20:45
Մեֆ, էդ «ակումբային կերպարով բավարարվելն ու հանդիպել չուզելը» ոնց որ թե լավ կպել ա ինքնասիրությանդ :)
Չես կշտանում դրա մասին խոսելուց։

Քեզնից հրապարակավ ներողություն խնդրե՞մ, թե վեր կենամ գամ Լոս :)

Այվի ջան, ինձ սենց բաներ են պետք… դու խոմ ինձ գիդա՞ս…

ivy
12.06.2014, 20:46
Գիդա՞մ որ :think

Mephistopheles
12.06.2014, 20:47
Գիդա՞մ որ :think

well… եթե Ակումբային կերպարովս բավարարվես, կիմանա՞ս… հը՞…

there… I did it again…

ivy
12.06.2014, 20:52
Քանի էս թեմայում եմ հայտնվել, ասեմ, որ շնորհակալ եմ շնորհավորանքների ու լավ խոսքերի համար։

Հետաքրքիրն էն ա, որ ես հազար տարի ա հեքիաթ չեմ գրում, բայց ինձ էլի որպես հեքիաթասաց են հիշատակում, մտածում եմ՝ չլինի՞ պատմվածքներս էլ են հեքիաթի նման. կա չկա, տենց էլ կա :))

Mephistopheles
12.06.2014, 20:54
Քանի էս թեմայում եմ հայտնվել, ասեմ, որ շնորհակալ եմ շնորհավորանքների ու լավ խոսքերի համար։

Հետաքրքիրն էն ա, որ ես հազար տարի ա հեքիաթ չեմ գրում, բայց ինձ էլի որպես հեքիաթասաց են հիշատակում, մտածում եմ՝ չլինի՞ պատմվածքներս էլ են հեքիաթի նման. կա չկա, տենց էլ կա :))

դու վաբշե էս թեմայում ի՞նչ գործ ունես…

Ambrosine
12.06.2014, 21:58
Այվի ջան, շնորհավոր :):

Տրիբուն
12.06.2014, 23:21
Նոր Այվուշկան, փաստորեն Հռիպսիկ տոտը, ինձ հուշեց, որ էրեկ իր ծնունդն էր: Նենց որ, նախ և առաջ, շնորհավորում եմ բոլոր ակումբցիների անցած գնացած ծնունդները, առողջ լինենք, բախտավոր լինեք, հաջողակ լինեք, ու ներող եղեք, որ ոչ մեկիդ մինչև հիմա չեմ շնորհավորել: Կամ կարող ա մեկ ու մեջ էլ շնորհավորել եմ, չեմ հիշում:

Այվուշկա ջան, մոքի՛ր, ծնունդդ շնորհավոր, անուշ ջան: Դու շատ համով-հոտով ու հետաքրքիր անձնավորություն ես: Շատ կուզենայի քեզ ճանաչել նաև իրականում: Ներող, որ ես՝ աննամուսս, ստեղծագործություններիդ մասին տենց էլ ոչ մի բան չասեցի: Ջան, դու ակումբի այքոններից ես: Շատ եմ ուզում, որ միշտ լինես ակումբում, բոլորիս կողքին:

Norton
12.06.2014, 23:24
Այվի ջան, շնորհավորում եմ, ընտանեկան երջանկություն եմ մաղթում :)

Nihil
13.06.2014, 00:07
Այվիիիի՜, շնորհավոր :kiss

Ռուֆուս
13.06.2014, 00:19
Այվ ջան, թող գրչիդ թանաքը երբեք չչորանա (կամ կոմպիդ ստեղնաշարի պրաբելը երբեք չփչանա), դու մենակ սրտով ու հոգով շարունակի գրել :)

boooooooom
13.06.2014, 08:15
Շնորհավորում եմ Այվի ջան։ :flower

Գոգարիկ
13.06.2014, 08:31
Այվի ջան ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին...ճիշտ է ես ակումբի նորեկներից եմ եւ ձեզ չեմ ճանաչում,բայց կարդալով ձեր մի քանի գրառումները ես շատ հավանեցի եւ մասամբ պատկերացում կազմեցի ձեր մասին...եւս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ, ցանկանալով ամենալավն ու բարին:

GriFFin
13.06.2014, 08:37
Շնոոոոորահորրրր :hands :rose

Dayana
13.06.2014, 11:02
Շնորհավոր ծնունդդ, Ռիպ։

Lílium
13.06.2014, 11:18
Շնորհավոր, Այվի ջան։ :)