PDA

Դիտել ողջ տարբերակը : Գույների անունների ուղեցույց

Chuk
09.06.2014, 01:37
Առաջարկում եմ այս թեմայում համատեղ ուժերով ստեղծենք պատկերներով ուղեցույց, որոնք մեզ կթույլատրեն ավելի դյուրին սովորել գույների անունները, պատկերացնել այդ գույները, ու հասկանալ, թե ինչու՞ է այդ գույնի անունն հատկապես էդպիսին:

Chuk
09.06.2014, 01:40
Սկսեմ ես: Այսօր կներկայացնեմ «վարդագույնը»:

Վարդագույն Վարդի գույն ունեցող
Է. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»

http://i.imgur.com/al6dKuV.jpg

Chuk
09.06.2014, 14:31
Հաջորդ գույնը գազարագույնն է:

Ցավոք լուրջ բառարաններից ոչ մեկում այս բառը չի հանդիպում: Սակայն ժողովրդի մեջ լայնորեն տարածված է ու կիրառվում է: wiktionary.org բաց բառարանը հուշում է, որ բառի արմատներն են «գազարն» ու «գույնը», ինչն ըստ երևույթին նշանակում է գազարի գույն ունեցող.

http://i.imgur.com/Iexeab6.jpg

My World My Space
09.06.2014, 16:24
պահանջում եմ կրեմագույնի (կրեմըվի) և նարնջագույնի անհապաղ ներկայացում... :)

Chuk
09.06.2014, 16:27
պահանջում եմ կրեմագույնի (կրեմըվի) և նարնջագույնի անհապաղ ներկայացում... :)

Աստիճանաբար կհասնենք :)
Չնայած շնորհակալ կլինեմ, եթե ուրիշներն ընթացքում ներկայացնեն

Jarre
09.06.2014, 16:28
Արտ, այսինքն եթե կա սպիտակ վարդ, ուրեմն սպիտակը վարդագույն է՞։

Chuk
09.06.2014, 16:30
Արտ, այսինքն եթե կա սպիտակ վարդ, ուրեմն սպիտակը վարդագույն է՞։

Բառն ինքն արդեն հուշում է, Ժառ ջան:

Jarre
09.06.2014, 16:34
Բառն ինքն արդեն հուշում է, Ժառ ջան:

Արտ ասեմ, որ կայիֆավատ չեմ լինում :D
Ես ուղղակի միշտ խնդիր եմ ունեցել գույների հետ կապված ու մինչև էսօր շփոթվում եմ։ Ու հիմա քո բացած թեման համ ահավոր սրտովս ա, համ էլ շփոթացնող։ Ես նախընտրում եմ ամեն գույնի համար մեկ գույն նշել, ինչպես դա արել են էս (http://en.wikipedia.org/wiki/List_of_colors:_A%E2%80%93F) հոդվածի հեղինակները։ Ես էս առումով տոտալիտարիզմի (ճիշտ ե՞մ էս բառը գրում :think ) կողմնակից եմ :D

Chuk
09.06.2014, 16:36

Արթ, նայի թեմայի բաժինը, ավելին ասել չեմ կարող :)

Jarre
09.06.2014, 17:00
Արթ, նայի թեմայի բաժինը, ավելին ասել չեմ կարող :)

Արաաա, խայտառակ էղա մնացի :(
Ուշադրություն չէի դարձրել, թե որ բաժնում ա բացված։

ՀԳ՝ տենում ե՞ս ինչ դյուրահավատ եմ։ Ամեն ինչ հնարավոր ա, եթե գրված ա :( Այ սա կրոնի կողմնակի ազդեցություններից ընդամենը մեկն է.... :(

Chuk
09.06.2014, 17:01
Քանի որ պատվեր կա, փոքր ինչ օրակարգից շեղվեմ:

Նարնջագույն
Նարնջի գույն ունեցող:

Բառարանները փոքր ինչ շեղվում են բառի արմատից ու փորձում սահմանել գույնի այլ նկարագրեր, ինչը սխալ է: Օրինակ է. Աղայանն իր արդի հայերենի բացատրական բառարանում գրում է «Նարնջի գույն», բայց ապա սխալորեն շարունակում «սպեկտրի հիմնական գույներից մեկը՝ կարմրի ու դեղնի միջինը»:

Փոքր ինչ անհասկանալի է նաև այս գույնը նարնջի հատկապես որ հատվածի գույնն է, կեղևի՞, թե՞ միջուկի:

http://i.imgur.com/lVYvEKJ.jpg