PDA

Դիտել ողջ տարբերակը : Տղամարդու Սերը



smvl
09.06.2014, 00:42
http://38.media.tumblr.com/afcf04c5546bf66c6b37d1a6bfd604b6/tumblr_n6a6xrntZO1tx02wao1_1280.jpg
Իմ VHS երազներում մենք միմյանց ենք պատկանում…
Մարմին, Ձայն, Հոգի: Սրբազան եռանկյունի, որի մեջ փակված՝ ես ծառայում եմ քեզ մեծ հնազանդությամբ ու անբացատրելի հպարտությամբ:
Փախուստ սարեր, որոնց էգոիզմը անսահման է, որտեղ մենք անմահ ենք, իսկ մեր մարմինները՝ հավերժ էլեկտրականացված:

smvl
09.06.2014, 01:11
Ու բառերի մեջ պտույտ տալով՝ ըմբոշխնում ենք մեր միասնությունը մեր քաղաքից շատ հեռու՝ լեռներում գտնվող փոքրի տնակում: Ես ամեն առավոտ արթնանում եմ, նրան նայում՝ մանկան նման խաղաղ քնի մեջ, թաթախված փափուկ երազների մեջ: Մազերս կսանրեմ ու նույնքան անփույթ կգնամ խոհանոց՝ կենցաղ ստեղծելու: Նախաճաշը նրան ննջարանում կմատուցեմ: Նա անակնկալ կժպտա ու կհամբուրի շուրթերս: Փոքր երեխայի ոգևորվածությամբ ես կդառնամ ամենացանկալի մարդը նրա համար: Ես նույնիսկ ինձ համար ցանկալի կդառնամ: Նա մի սիրտ ունի՝ ոսկուց էլ թանկ: Կգնանք զբոսնելու՝ գոռոզ լեռները մեզ կժպտան, մեր կենցաղը կդառնա ավելի փայլուն ու ավելի ներքին-էրոտիկ, միմյանց ձեռք բռնած կփշրենք բոլոր կարծրատիպերը ու կլինենք անհասանելի:
Կրկնվող կադրերի մեջ մեծանում են մեր մտքերը, միանում իրար ու հեղեղ դարձած ջարդուփշուր անում բոլոր բեմերը, բոլոր դահլիճները, սահմանները, դատարկ տարածությունները: Մեր ծիծաղը կլսվի բոլոր մոլորակներում, կդառնան օրհներգեր սիրո ու ռոմանտիզմի:
Սարսափելի աղմուկի ու սառնության մեջ որսում եմ մի ձայն միայն՝ նրա քմծիծաղը: Նա իր տարերքի մեջ հանձնվում է օդին, հեռանում է ինձնից: Ինձ թողնում է մենակ, ինչպես մի դավաճան: Վերջին վայրկյաններին ականջ խլացնող աղմուկը դադարում է, վայրէջքը՝ ոչ: Ես չեմ իջնում, ես ընկնում եմ՝ օդում պտույտներ անելով: Նրա մարմինը գնալով փոքրանում է, ձուլվում վերևներին: Ահա ես զգում եմ իմ նյութականացումը, հողի հոտ եմ առնում արդեն: Իհարկե, նա չի դավաճանել ինձ: Ալտերնատիվի մեջ ես եմ ծննդաբերել նրան, նա դուրս է եկել իմ սրտից, ուստի և չկա դավաճանություն: Կվերադառնա, անպայման, մի օր, կգա իմ ետևից, փրկության նման, ցանկալի հաղթանակի նման… կգա… այնքա՛ն հանկարծակի…
2000թ.

smvl
09.06.2014, 14:02
Անկանխատեսելի եմ՝ ջրվեժի նման, որ հանդաաաաաաաաաարտ հոսելով հանկարծ կարող է ԱՅՆՊԵՍ ՈՒԺԳԻՆ ԳԱՀԱՎԻԺԵԼ ՆԵՐՔԵՎ, որ կցանկանաս աչքերս փակել ու վերմակիդ տակ մտնել: Ու քեզ թաղելուց հետո կգզգզեմ մազերս ու կսկսեմ երգել հիմար արևի մաին, որ ջերմացնում է մեր մարմիններն ու ժպիտ պարգևում սառցակալած դեմքերին: Կերգեմ պրիմիտիվ սիրո մասին, որը երբեմն ավելի ճիշտ է, քան մեր սարքած կլոունադան: Կերգեմ, կգոռամ, կպարեմ, գժություն կանեմ, հանդիսատեսը քարացած կնայի, իսկ ոմանք էլ դուրս կգան դահլիճից: Իմ մազերն այդ ժամանակ երկար կլինեն ու պտտվելու ժամանակ մազերիս միջից թաքուն քեզ կնայեմ. բայց դու չկաս: Գնացել ես: Ես երգս կդադարեցնեմ ու թքելով բոլորի վրա՝ ինքս կլքեմ բեմը: Վազում եմ նույն միջանցքով, սրտիս զարկերը ռիթմիկ երաժշտություն են դարձել, բացում եմ առանձնասենյակիս դուռը… Հու՛հ… դու այնտեղ ես: Խորամանկ ժպտում ես, նույնքան խորամանկ էլ լարվել եմ ես:
-Լավ էիր երգում. Դու զգու՞մ էիր այն, ինչ ցուցադրում էիր:
-Հա, սերը, ինձ ու քեզ:
-Գրկի՜ր ինձ, ես կարոտել եմ քեզ… ԳՐՈՂԸ ՏԱՆԻ, ԵՍ ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ՔԵԶ:

smvl
09.06.2014, 21:46
Ընդհանրապես, հանկարծակիության գաղափարը ինչքան էլ ռոմանտիկա, էնքան էլ դրամատիկա: Եթե համեմատելու լինեի պահի հանկարծակիությունն ու դրանից դուրս թափվող էմոցիաները, ապա դա իրական ագրեսիայա իրենից ներկայացնում, գորշ ֆոնի վրա ծավալվող պատերազմ:
Ես չգիտեմ, առանձնապես չի էլ հետաքրքրում քո զգացողությունները նրան երկար տարիներ հետո հանկարծակի գտնելը, երբ անակնկալ կերպով դուռը կթակի ու ներս կմտնի՝ թե բարև, ես եկել եմ: Ես սիրում եմ քեզ, մինչև այդ պահը: Իսկ դրանից հետո լույսերը կմարեն, ու կգրվի ֆիլմի վերջը:
Թե ոնց քեզ զոհեցիր նրա համար, ոնց կորցրիր նրան, ոնց սկսեցիր ապրել, երբ հիշողություններդ թիկունքիցդ դանակահարում էին քեզ… Ես սիրում էի քեզ, թե ոնց մաքրեցիր արյունդ, սկսեցիր դասավորել կյանքդ առանց նրա, թե ոնց ամուսնացար ինքդ քեզ հետ, ու ինչպես էիր սեռական ցանկություններդ զսպում, երբ նրա օծանելիքի հոտն էիր առնում ուրիշ տղամարդկանց վրայից:
Ես սիրեցի քեզ էնպիսին, ինչպիսին որոշեցիր լինել առանց նրա՝ կարճ մազերով, բաց շորերով, փողոցային աղջկա ստերեոտիպի տակ թաքնված դրամատիզմով ու երջանիկ աչքերիդ մեջ դաջված տխրությամբ: Թե նստելուդ ձևը ոնց էր փոխվում գիշերները, երբ փողոցում աղմուկ էիր լսում, ոնց էիր կուչ գալիս մի անկյունում ու ձեռքերով ականջներդ փակում, որ մտքումդ հնչող նրա Ձայնը քեզ խելագարության չհասցնի: Թե թափածդ արցունքներն ինչ հսկայական ուժ էին տալիս քեզ՝ սառը լինելու համար, թե ոնց հանկարծ, մի օր, դու սկսեցիր երգել միայնությանդ մասին, որը ժամանակին ձեզ աբսուրդ էր թվում՛
Իսկ այդ օրը դու գիրք էիր կարդում, տանդ հարմոնիկ լռություն էր: Դռան թակոցները տագնապային էին, դու շունչդ պահած վազում ես դռան կողմ, քրտնած ու դողացող ձեռքերով բացում ես այն ու դիմացդ կանգնում է քո գերագույն վախը, որը հազիվ էի հաղթահարել:
Երկար լռությունը խլացնում է բանականությունդ, կադրն ավարտվում է նրա վրա ու հանկարծ գոյացած սևի վրա հայտնվում ՎԵՐՋ կարմրատառերով բառը:

Ես գիտեմ, դու էլ ուժ չես ունենա կրկին վերադառնալ մենության գիրկը, բայց գիտեմ, որ քո սիրուն էլ արդեն սահման կա...

smvl
09.06.2014, 23:06
Կին - տղամարդ հարաբերությունները գրավիչ են...
Մանավանդ, երբ էդ ֆորմատը տեղափոխվումա կին - կին, տղամարդ - տղամարդ տարածություն:

smvl
16.06.2014, 00:56
Տղամարդ ու կին՝ ես և նա, անկողնում դառնում ենք երկու կին: Ես ծաղկավոր, նա՝ գծավոր: Հևում ենք անխնա, քրտնում ենք ու փնթի-փնթի շոշափում միմյանց: Անկողնու ճռճռոցից խլացած ականջները կծոտվելուց ու արնոտվելուց հետո ճպճպում են կանանց մարմինները կեղտի ու արյան մեջ, սայթաքում են նրանց վերջույթները, իսկ կանացի նրբության վրա բոլորը թքած ունեն: Ասես՝ կոմունիստ տատիկիս կարմիր պարծանքը լիներ:

Տղամարդ ու կին՝ ես և նա, անկողնում դառնում ենք երկու տղամարդ: Ես սևամորթ, նա՝ վանդակավոր: Տանջվում ենք անխնա, ստրկանում ու էդպես զրոյացված շոշափում միմյանց: Կատվի նման ծալեմ ձեռքերս, ոտքերս, դառնամ կատու, փռվեմ ոտքերիդ մոտ: Կամ արանքում: Չեմ խոսի, չեմ լսի, չեմ նայի, չեմ զգա:Անկողնու ճռճռոցից ուշքի կգամ ու տագնապից ամեն ինչ կորցրած՝ կնետվեմ քեզ պաշտպանելու: Քրտնած-ձգված մկաններդ ինձ կանացի կթվան, երկուսով կդառնանք երկու կանայք, իրար կուլ կտանք ու կծիկ դառած՝ կգլորվենք վտանգի թևերն ի վար, ընթացքում կշոյենք միմյանց, քրտինքի ու կեղտի մեջ կորած՝ կշոշափենք միմյանց:
Մենք՝ երկու կանայք, մենք՝ երկու տղամարդիկ: Սլանում ենք ներքև՝ անդունդ, մեռնելու, սատկելու, քոքներս կտրելու:

Որ մի օր վերադառնանք, վեր հառնենք, վերածնվենք, ձեռ ձեռի տանք՝ այլևս մաքուր մեր կեղտերից ու պիտակներից, այլևս որպես հերոսներ... անմահներ... աստվածներ...

Լավ, կատակում եմ, ես ապրում եմ մենակ՝ մորս հետ...
Իմ երկու լիկվիդանոց կյանքով, մորս ծաղկավոր շորի փեշի տակ...
Տղամարդ ու կին՝ ես և նա, անկողնում դառնում ենք գիշերվա ստվերներ...

smvl
01.08.2014, 01:50
Թե ես ոնց եմ ուղեղս հետ տալիս ասֆալտին, երբ տեսնում եմ, թե ոնցա մի անկյունից նա դուրս գալիս...
Խենթանալ կարելիա ՜

smvl
01.08.2014, 01:55
Իհարկե, կարելիա ինքդ քեզ խոտի տեղ դնել ու կարծել, թե ոչ մեկ ոչ մեկի արժանի չի, մեկա վերջում մենակ ենք մնում, բայց դե չկա նման բան…
Մենակության ու ինքնավստահության գերի դառած յուրաքանչյուրն էլ մեկ մեկ էդ զգացմունքՆԵՐԻ տակ ծնկիա իջնում ու հարմար դիրքավորվում
երբ առիթա լինում...

smvl
01.08.2014, 02:14
Ու մենք անկասելի ենք

https://www.youtube.com/watch?v=LMOsSdpG14Y