PDA

Դիտել ողջ տարբերակը : Վավերագրական ֆիլմեր

Ռուֆուս
08.06.2014, 01:44
Ոնց որ թե նման թեմա Ակումբում չկա:

Los 33 - 33-ը

2010թ-ի Չիլիի Սան Խոսե հանքում կատարված փլուզման ու 69 օր հանքում մնացած 33 հանքափորների մասին պատմող վավերագրական ֆիլմը: Շատ հզոր է, նայեք: Ի դեպ շուտով դուրս է գալու էս դեպքերի մասին պատմող հոլիվուդյան ֆիլմը:

https://www.youtube.com/watch?v=fXHX28yOJyY

Skeptic
16.06.2014, 09:44
http://i.imgur.com/uIkPYbq.jpg

Ռեժիսորներ՝ Բրենոն Բրագա, Բիլ Փոուփ, Էնն Դրիան
Կոմպոզիտոր՝ Ալան Սիլվեստրի
Հաղորդավար՝ Նիլ դեԳրաս Թայսոն
IMDb-ի գնահատականը՝ 9.5 (http://www.imdb.com/title/tt2395695/)
Кинопоиск-ի գնահատականը՝ 9.2 (http://www.kinopoisk.ru/film/762381/)

Թրեյլերը.

https://www.youtube.com/watch?v=XFF2ECZ8m1A

Կարլ Սագանի «Cosmos: A Personal Voyage» վավերագրական գիտահանրամատչելի սերիալի ժամանակակից ռիմեյքն ա, որում ներկայացվում են վերջին դարերի ու տասնամյակների կարևոր գիտական հայտնագործությունները:

Ուղղակի հրաշք ա, էսթետիկական մեծ հաճույք ես ստանում դիտելու ընթացքում: :love
Գիտությամբ շատ թե քիչ հետաքրքրված մարդիկ դժվար թե նոր ինֆորմացիա ստանան, քանի որ սերիալն ուղղված ա բոլոր տարիքի ու նախասիրությունների հեռուստադիտողներին, բայց նկարած ա գիտաֆանտաստիկայի ոճով ու հագեցած ա անիմացիոն հատվածներով:
Էնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս:

E-la Via
16.06.2014, 22:35

Երրորդ սերիան եմ պատրաստվում նայել: Շատ լավ է նկարահանված ու ինձ համար ահագին ինֆորմատիվ: Նման հաղորդումները կարող են սեր ու հետաքրքրություն առաջացնել բնական գիտությունների հանդեպ:
Տեսնես մեր հեռուստաալիքներից որևէ մեկը կֆայմի թարգմանել ու հեռարձակել այս ֆիլմը?