PDA

Դիտել ողջ տարբերակը : Եղնիկներ



Անվերնագիր
06.06.2014, 22:11
Եղնիկներ կամ 7-րդ պաշտպանական
Կամ էլ երևի օրագիր մի բանական
ավելի ճիշտ՝
բանակային:

Անվերնագիր
27.08.2014, 18:27
45 օր պոստեր մնալուց հետո' վերջապես բատալիոն (էսի էն "ինչպես չսատկա էս չոլերում" շարքից): ժամանակ լինի կպատմեմ

Անվերնագիր
20.09.2014, 16:07
մի մագազին փամփուշտ ցրես կամավորներից ու հաջորդ պերեսմենկին գռռցնես դրանց քաղաքի վրա:
Այո Ոեմբո'

Անվերնագիր
28.12.2014, 18:39
վերջին 7 ամսվա մեջ առաջին անգամ եղնիկների տարածքից դուրս եկա, ու վերջին 7 ամսվա մեջ առաջին անգամ կանաչ գույնից բացի ուրիշ բան տեսա: Անսովոր ա

Անվերնագիր
27.01.2015, 21:29
Այլևս մարտական դիրքի ավագ: Այլևս նոր անքուն գիշերներ: Բատալիոնում էլ տենց գիրք չմնաց, որ չկարդամ: Իսկ դրսի կյանքը դեռևս անհասանելի երազանք ա թվում

Անվերնագիր
02.03.2015, 12:44
Էն որ գիշերը սպասում թուրք ԲՏ-ի, իսկ ցերեկը ստուգող Հայ ԲՏ-ի: Ու որ չգիտես ումից ավելի շատ ուխոդվես:

Անվերնագիր
14.03.2015, 03:17
Ուվալնյատիս գիշերը այնքան կխմեմ,
Որ հոտը' անցնի շտաբի կողքովը
աֆիցերը երբ գա անցնի իմ կողքով
գինու հոտից հառփի,ընկնի իմ ոտը

Անվերնագիր
29.03.2015, 14:24
Կցանկանայի մանրամասն գրել էս վերջին դեպքերի մասին։ Թե ոնց դիվերսիա եղավ, թե ոնց տղեքին խփեցին, ոնց էինք տղեքի անդամահատված ձեռքերն ու ոտքերը դնում շտապօգնության մեքենայի մեջ... Բայց էտ թող մնա հետո, ծառայութնից հետո. Եթե իհարկե.. վոբշեմ։
էս համարյա մի տարի ա դուրս չեմ եղել, մի 3 ամիս ա պոստերից չեմ իջնում, նենց չի որ դժգոհում եմ, եթե ծառայել՝ ուրեմն մենակ սենց: Հենա մեր կամբատից հարցրեք՝ կասի: Ուղղակի ուժե չի ձգում. էնքան եմ արդուն մնացել՝ դարձել եմ զոմբի: Ու պլյուս էս ամեն ինչին թառլան Nook ռիդերս են *ոզավարի գողանում *աթլախները:
Ո՜ւֆ աման եսիմ է։ Քուն եմ ուզում՝ մանկան քուն։

Անվերնագիր
06.04.2015, 22:29
Իմ Պոստն ա․ Թարսի պես հանգստիս ժամին են եկել, թե չե մի երկու պեն էլ ես շաղ կտայի:

https://www.youtube.com/watch?v=UBJyR1DAtdU

Անվերնագիր
09.04.2015, 05:15
-Ալո , պ-ն մայոր, էս ի՞նչ ա եղել, ի՞նչ կրակոցներ են
- ԲՏ-են մտել, դիվերսիա ա
-Պր-ն կապիտան հենց հիմա դիրքս վերցնում եմ էթամ օգնության․
-Ոչ մի կերպ
-Խի՞ , գնամ դրանց տիրոջ ․․․․․
- Այ տղա լավ չես հասկանում, ասում եմ՝ ոչ մի կերպ:
- Պ-ն մայոր, ամենամոտը մենք ենք, թե մի բան անենք՝ մենք անենք, թող էթանք էլի:
- Չէ, դիվիզիայից հեսա հասնում են, անորորշ վիճակ ա, կարողա էտ կողմն էլ գան, մի վնաս էլ ձեզ պատահի՝ վաբշե *աքի մեջ ենք ընկնելու:
- ****** Դիվիզիայի վրեն, թող գոնե մենակ ես էթամ, ընդե մերոնց մոռթին պրծան։
- Արա այ ***** աչքիս դու լավ չես հասկանում, դիրքդ հանի տագնապով շրջանաձև տու ու սպասի հրամանի, կապին վերջ:
- Պ-ն Մայոր ես քու մորը *****

**** օրը (http://razm.info/61626)

Անվերնագիր
02.08.2015, 02:19
Պռոստը ոչ մի բան էլ իտոգի չի գալիս։
Պռոստը մի բան էն չի։
Պռոստը էն գլխից էլ էն չեր։
Պռոստ ա սաղ սութ ա։
Պռոստը սիգարեթ չկա։
Պռոստը 165
Պռոստը:

Անվերնագիր
21.01.2016, 08:07
Ֆսյո:
Բարի գալուստ անորորշ քաղաքացիական կյանք:

Անվերնագիր
20.02.2016, 02:26
Կմտներ կազարմա, կնստեր ուգլավոյ կոյկին, տմբուշկից կհաներ սապոնամանը՝ իբրև մոխրաման, սիգարետը կկպցներ մի ծուխ կքաշեր ու կասեր․
««Եթե ես տղավարի չծառայեի՝ հիմա, երևի, պաշտպանության նախարար էի․․․»»

Հե՜յ գիդի մեր զամպատիլ․ 13 տարի եղնիկներում աֆիցեր էր, ու ամենավերջին ԲՏ-ից էր

Անվերնագիր
26.06.2017, 00:09
Արցախի հիմնախնդիրը (https://www.akumb.am/showthread.php/32865-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%A8/page281) թեմայի վերջին գրառումներն էի կարդում, չգիտես ինչու հիշեցի

Դիրքերում էինք, առավոտվա ժամի 10-ի կողմերն էր, իմ հանգստի ժամերն ա, պառկել եմ ուզում եմ քնեմ, մեկ էլ կրակոցներ եմ լսում. արագ զենքս վերցնում դուրս եմ գալիս տենամ մեր պոստի բոդրուշին (արդեն չեմ հիշում, արթո՞ւն, թե՞ առույգ հերթափոխը) օդ ա կրակում ու գոռում ա «բեզպիլոտնիկը, բեզպիլոտնիկը, հե՜նա»: Իրոք Դիրքից քիչ հեռու մի 400 մետր բարձրության վրա բեզպիլոտնիկ էր թռնում: Ես էլ սկսեցի կրակել էտ ուղղությամբ(մտքում արդեն թերթերի վերանգիր էի կազմել՝ «Հայ դիրքապահները խոցել են հակառակորդի անօդաչու թռչոք սարքը... ): Սաղ հեչ, դուք պիտի տենայիք, թե բոդրուշին ինչպիսի հրճվանքով էր կրակրում, սիգարետն էլ բերանը դրած (լրիվ Ռեմբոի արկածները Վիետնանում վիճակ էր ): Հետո էս անտեր սարքը կտրուկ իջավ մեր հարևան պոստ, չջոկինք կպա՞վ, թե՞ չէ: Միանգամից վազեցի բլինդաժ, որ կապնվեմ հարևան պոստի հետ. չէին պատասխանում, էնքան էի տրուբկեն ֆռռցրել, որ արդեն խալաստոյ (սրա հայերենը ո՞նց ա) ֆռռում: Վերջը, էտ րոպեին նույն բոդրուշին (էս պահն էլ ասեմ, բոդրուշին կանգնում էր բլինդաժից մոտ 50մետր հեռավորության վրա գտնվող մի հատ դքի քյալլին, ու էտ դքից մեր պոստին մոտեցող սաղ մեքենաները երևում են ) գոռում ա՝ «Կամանդիրը մտնում ա պոստ, դզվեք ըտե սաղտ»: Արագ բռոնի կասկա հագա հելա դուս, որ դիմավորեմ: Հիմա ոգևորված սպասում եմ՝ թե երբ գա հասնի: Արդեն պատկերացնում եմ, թե ոնց ա գալու ինձ գրկելու ու ասելու՝ «ապրես պարոն սերժանտ, հայերնիքը երբեք ձեր գործը չի մոռանա»: Դե, ես էլ համեստաբար կպատասխանեմ ՝ «պարոն գնդապետ, մթոմ ի՞նչ ենք արել, էտ մեր գործն ա... : Վիլիսին էրևաց, մի 120-ի տակ մտավ պոստ, էկավ կանգնեց դեմս հայ-հայ էր քշեր վրես: Կամանդիրը միջից թռավ, էկավ կասկեն գլխիցս հանեց նենց տվեց գլխիս, որ աչքերիս դեմը սևացավ, մի կերպ ինձ ոտի վրա պահեցի:
-Արա այ (քֆուր)ներ խի՞ եք կրակում մեր բեզպիլոտնիկի վրա,
-Ո՞նց մեր բեզպիլոտնիկի պարոն գնդապետ:
Էսի լիչկեքս ուսերիցս պոկեց քցեց գետնին ու տրորեց
-Արա այ (քֆուր)ներ դուք չգիտեի՞ք, որ մեր բեզպիլոտնիկն ա, ամբողջ դիվիզիաում 2 հատ բեզպիլոտնիկ կա, մեկն էլ դուք խփեք պրծնենք էլի
Մի հատ էլ կասկով գլխիս.
-Բայց պարոն գնդապետ, մեզ ոչ մեկ չի զգուշացրել, որ մերն ա, ո՞րտեղից իմանայինք
-Ո՞նց թե չեն զգուշացրել. ձեզ չե՞ն կապնվել ու ասել , որ կողի պոստից բեզպիլոտնիկ ենք թռցնելու
-Ոչ մի կերպ, մեզ ոչ մեկ ոչինչ չի զգուշացրել
-Հաստա՞տ
-Հաստա՛տ
- Արա դրանք լրիվ (քֆուր) ե՞ն, հեսա հասնեմ տես դրանց ինչ եմ անելու, բայց որ սութ ես ասել չէ՞, գալու եմ էտ ձեռիտ զենքով քեզ գյուլուլեմ
Էս աննասունը գետնից լիչկեքը վերցրեց թափ տվեց ու կասկի հետ միասին տվեց ձեռս, հետո նստավ վիլիսն ու գնաց:
Ես էլ ինչքան ուժ ունեյի դրանք շպրտեցի ու գնացի բլինդաժ: