PDA

Դիտել ողջ տարբերակը : Շենգեն մուտքի արտոնագրի դյուրացում



StrangeLittleGirl
05.06.2014, 16:31
Անցյալ տարվանից շուխուռ ա ընկել, թե Շենգեն մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացվել ա, մասնավորապես՝ գինը 60-ից սարքել են 35, իսկ որոշակի խմբերի համար (ուսանողներ, գիտնականներ, դպրոցականներ, թոշակառուներ և այլն) ընդհանրապես անվճար են սարքել:

Էս դյուրացումը կոչեցյալը եվրոգրանտակերները (:D) հա պրոպագանդում են, բայց ոնց նայում ես, բացի գնի փոփոխությունից ուրիշ բան չի փոխվել. նույն փաստաթղթերի ստորացուցիչ ցանկը, նույն հերթերը, նույն մերժումները:

Իսկ դու ի՞նչ կարծիքի եք: Որևէ փոփոխություն տեսնու՞մ եք դյուրացումից հետո (ս.թ. հունվարի 1, եթե չեմ սխալվում):

Ներսես_AM
05.06.2014, 18:24
Ոչ մի բան էլ չի հեշտացել։ Նույն զիբիլն ա։ Միայն գինն ա իջել, երեխեքինը ձրի ա դարձել։

Ռուֆուս
05.06.2014, 20:58
Եսիմ, Իտալիայի վիզան միշտ էլ ուսանողների համար անվճար է եղել, մոտ 60 եվրո պետք ա վճարվեր, ինչն ուսանողներից չէին վերցնում:

StrangeLittleGirl
05.06.2014, 22:28
Եսիմ, Իտալիայի վիզան միշտ էլ ուսանողների համար անվճար է եղել, մոտ 60 եվրո պետք ա վճարվեր, ինչն ուսանողներից չէին վերցնում:

Ահա, ես էլ եմ էդ փորձից ունեցել: Թարսի պես էլ էդ տարի համալսարանս որոշել էր վիզայի փողս տալ :))

Էդ ա էլի, անհասկանալի ա ինչն ա դյուրացվել, որ սենց ոգևորված ռեկլամ են անում: Էսօր քանի ժամ մի քանի պրոպագանդիստի հետ վիճում էի:

Աթեիստ
05.06.2014, 22:37
Հենց նոր կարդում էի Էքսլերի (http://www.exler.ru/blog/item/15576/)՝ վիզա ստանալու «պատմությունը»։


Мужик в окошке, не дав мне и рта раскрыть:
- А вот что вы, как блогер, думаете о новых российских законах по поводу блогеров?

Я как-то не помню, чтобы им хоть раз отрекомендовался блогером, но у них видать свои источники.

- Да ничего не думаю, - говорю я, - просто зарегистрируюсь как СМИ. Ведь я, фактически, и есть СМИ.

- А, - говорит мужик, - понятно. А чего в Америку-то собрались?

- Родственников проведать, - отвечаю я.

- Ну проведайте, проведайте, - соглашается мужик и, не посмотрев ни одной бумажки и не задав больше ни одного вопроса, дает положительный ответ.

Я еще пытаюсь попросить трехлетку, на что мужик отвечает, что он именно трехлетку уже и одобрил.

Ձայնալար
06.06.2014, 11:18
Կոնկրետ խմբերի համար անվճար ա դառել`

Վիզաների տրամադրումն անվճար է ստորև ներկայացված խմբերի համար.
-# Թոշակառուներ,
Մինչև 12 տարեկան երեխաներ,
Պաշտոնական պատվիրակությունների անդամներ և գործնական նպատակով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներ,
Հաշմանդամներ և, անհրաժեշտության դեպքում, նրանց ուղեկցող անձիք,
Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների տարածքում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական Միության քաղաքացիների մերձավոր ազգականներ (ամուսին, կին, երեխա, այդ թվում նաև որդեգրած երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ)
Պաշտոնական պատվիրակությունների անդամներ, այդ թվում նաև մշտական անդամներ, ովքեր ՀՀ Կառավարությանն ուղղված հրավերի շրջանակներում Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններից մեկի տարածքում մասնակցելու են հանդիպումների, քննարկումների, բանակցությունների, փոխանակման ծրագրերի, ինչպես նաև գիտաժողովների:
Ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում ճամփորդող դպրոցականներ, ուսանողներ, համալսարանականներ և ուղեկցող ուսուցիչներ,
Պատվիրակություններին ուղեկցող լրագրողներ և տեխնիկական անձնակազմ,
Միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներ և ուղեկցող անձնակազմ (մարզիչներ, բժիշկներ և այլ),
Անդամ պետություններում գործող շահույթ չհետապնդող ոչ առևտրային հայկական կազմակերպությունների հրավերով փոխանակման, համահայկական օգնության, ինչպես նաև կրթական ծրագրերի շրջանակներում սեմինարների, վերապատրաստման, գիտաժողովների մեկնող քաղաքացիական հասարակությունների (ՀԿ) ներկայացուցիչներ,
Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառում փոխանակման ծրագրերի մասնակիցներ,
Հումանիտար և բուժման նպատակով ճամփորդությունը հիմնավորող անձիք, անհրաժեշտության դեպքում ուղեկցող անձիք, անդամ պետության տարածքում մերձավորի հոգեհանգստին մեկնող կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցելող անձիք:

Մնացածի համար՝ էժանացել ա:

Ձայնալար
06.06.2014, 11:20
Փաստաթղթերի ցանկը վայթե պետք ա միասնական դառնար բոլոր դեսպանատների համար, չեմ կարծում առանձնապես կրճատած լինեն:
Մեկ էլ որոշում կայացնելու ժամկետն ա կարճացել, բայց չգիտեմ ինչքան:

http://www.ambafrance-am.org/%D5%8E%D5%AB%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB

StrangeLittleGirl
06.06.2014, 11:29
Փաստաթղթերի ցանկը վայթե պետք ա միասնական դառնար բոլոր դեսպանատների համար, չեմ կարծում առանձնապես կրճատած լինեն:
Մեկ էլ որոշում կայացնելու ժամկետն ա կարճացել, բայց չգիտեմ ինչքան:

http://www.ambafrance-am.org/%D5%8E%D5%AB%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB

Ձայ, որոշում կայացնելու ժամկետը 10 օր են սարքել :)) Բայց ասենք ես չեմ հիշում մի դեպք մինչև դյուրացումը, որ մի շաբաթից ուշ ասեին որոշումը :)) Էղել են դեպքեր, որ նույն օրն են ասել կամ մի օր հետո, չնայած դիմումս շտապ չէր: Դրա համար եմ ասում՝ ստից բան ա էս դյուրացումը, մենակ էժանացել ա:

Ձայնալար
06.06.2014, 11:32
Մի շաբաթից ուշ ես էլ դեպք չգիտեմ: Իսկ առաջ ինչքա՞ն էր առավելագույն ժամկետը:

StrangeLittleGirl
06.06.2014, 11:37
Մի շաբաթից ուշ ես էլ դեպք չգիտեմ: Իսկ առաջ ինչքա՞ն էր առավելագույն ժամկետը:

Առաջ ուղղակի թղթի վրա չէր էդ ամեն ինչը :)) Այսինքն, էն, ինչ կար, օրինականացրել են, ֆիքսել են փաստաթղթով, անունը դրել դյուրացում:

Ի դեպ, ինչ վերաբերում ա փաստաթղթերի միասնական ցանկին, էդ էլ հլը չեն արել, չնայած մեկ ա նույն ստորացուցիչ ցանկն ա լինելու:

Yellow Raven
14.06.2014, 21:55
Ժող, մի հատ սենց հարց... Եթե չես աշխատում ու չես ներկայացնում բանկային հաշվի մնացորդի մասին հաշվետվություն, ինչքա՞նա հավանականությունը, որ չեն խփի վիզան` տուրիստական կազմակերպությամբ հանգստանալու գնալու ու ուրիշ շենգեն վիզա չունենալու պայմաններում:

StrangeLittleGirl
14.06.2014, 22:00
Ժող, մի հատ սենց հարց... Եթե չես աշխատում ու չես ներկայացնում բանկային հաշվի մնացորդի մասին հաշվետվություն, ինչքա՞նա հավանականությունը, որ չեն խփի վիզան` տուրիստական կազմակերպությամբ հանգստանալու գնալու ու ուրիշ շենգեն վիզա չունենալու պայմաններում:
Շատ մեծ ա հավանականությունը: Եթե չեմ սխալվում, տուրիստականները նման գործեր չեն էլ վերցնում: Վերջերս ընկերներիցս մեկն էր տենց խնդիր ունեցել, տուրիստականը միանգամից ասել էր՝ համարյա շանս չկա:

Ներսես_AM
15.06.2014, 03:09
Ժող, մի հատ սենց հարց... Եթե չես աշխատում ու չես ներկայացնում բանկային հաշվի մնացորդի մասին հաշվետվություն, ինչքա՞նա հավանականությունը, որ չեն խփի վիզան` տուրիստական կազմակերպությամբ հանգստանալու գնալու ու ուրիշ շենգեն վիզա չունենալու պայմաններում:
Իզուր մի փորձի, չլինող բան ա։ Պատկերացրու դու վիզա տվող լինես։ Իրենց համար պոտենցիալ փախնող կլինես։ ՈՒրիշ բան, որ աշխատող տղեն ասենք իր ծնողների հետ գնա հանգստանալու։