PDA

Դիտել ողջ տարբերակը : Shadowmatic



մարդագայլուկ
01.06.2014, 21:56
Էսօր բարքեմփին առաջին անգամ իմացա էս խաղի մասին ու ընդանհրապես, չգիտեի որ սենց հավես «Մադե ին Արմենիա» խաղեր են ստեղծվում:
Ստեղծվել է Triada Studio Games-ի կողմից: Shadowmatic-ը մեդիտատիվ 3D պազլ խաղ է, որտեղ պետք է վերականգնել առարկան` իրար կցելով դրա մի քանի առանձին մասերը: Սակայն խաղի ողջ իմաստն այն է, որ գործ ունենք ոչ թե այդ առարկայի իրական մասերի հետ, այլ այդ մասերի նետած ստվերների: Խաղը բաղկացած է 70 level-ներից, ունի շաատ հավես երաժշտություն:
Նախատեսված է iOS համակարգի համար, բայց ոնց հասկացա հետո անդրոիդների համար էլ կթողարկեն: Հա նաև PC-ների:

Էս էլ երկու թրեյլերները :)


http://youtu.be/DBMVAfnmkC0


http://youtu.be/0CLU7xfcDDI

StrangeLittleGirl
01.06.2014, 22:31
Աաա, ես էս խաղը դեռ անցյալի տարի էս վախտերը Այրիշում եմ տեսել :D Ստեղծողն էր բերել, Պոետն էլ տարված խաղում էր :D

Աթեիստ
01.06.2014, 22:38
Ես առաջի անգամ որ տեսա, դուրս շատ եկավ, բայց հետո իմացա, որ անդրոիդի համար չկա, հայհոյեցի հնարողներին ու մոռացա։ Սկի չգիտեի էլ, որ հայեր են։

Քանի անդրոիդի համար չկա, քֆուր։

Chuk
01.06.2014, 22:39
Ես էլ երևի մի տարի ա սպասում եմ, որ անդրոիդի համար լինի:

Միտքը ուղղակի թույն ա:

մարդագայլուկ
01.06.2014, 22:52
Ահա, էսօր հենց ստեղծողներն էլ ներկայացնում էին: Երեք տղաներ էին ու կարգին հավես դեմքեր էին :) Ու իրոք ահագին գործ են արել մարդիկ: Նենց հավես ա, որ սենց դիլետանտական մակարդակից բարձր բան ես հանդիպում մեկ էլ, թեկուզ թող խաղ լինի: Ես խաղերի հետ էդքան էլ չունեմ, բայց նենց դուրս եկավ սա:
Ի դեպ, էդ երաժշտություն գրողն էլ պատմում էր, որ երաժշտությունը նենց ա գրել, որ մարդ խաղը խաղալիս մաքսիմում տրանսի մեջ հայտնվի, որովհետև խաղը հենց մեդիտատիվ բնույթի է :))
Ահա, բայց PC version-ը ոնց որ ավելի շուտ պիտի թողարկվի, քան անդրոիդը: Նենց որ դեռ մի տոննա պիտի սպասեք :ճ

Բյուր, Պոետն ով ա՞: :))

Հա, մեկ էլ նոր նկատեցի, որ պազլ եմ գրել փազլի փոխարեն :))

insider
01.06.2014, 22:56
Քանի անդրոիդի համար չկա, քֆուր։


Ես էլ երևի մի տարի ա սպասում եմ, որ անդրոիդի համար լինի:

Բայց ios-ի համար էլ դեռ չկա:

StrangeLittleGirl
01.06.2014, 23:01
Ահա, էսօր հենց ստեղծողներն էլ ներկայացնում էին: Երեք տղաներ էին ու կարգին հավես դեմքեր էին :) Ու իրոք ահագին գործ են արել մարդիկ: Նենց հավես ա, որ սենց դիլետանտական մակարդակից բարձր բան ես հանդիպում մեկ էլ, թեկուզ թող խաղ լինի: Ես խաղերի հետ էդքան էլ չունեմ, բայց նենց դուրս եկավ սա:
Ի դեպ, էդ երաժշտություն գրողն էլ պատմում էր, որ երաժշտությունը նենց ա գրել, որ մարդ խաղը խաղալիս մաքսիմում տրանսի մեջ հայտնվի, որովհետև խաղը հենց մեդիտատիվ բնույթի է :))
Ահա, բայց PC version-ը ոնց որ ավելի շուտ պիտի թողարկվի, քան անդրոիդը: Նենց որ դեռ մի տոննա պիտի սպասեք :ճ

Բյուր, Պոետն ով ա՞: :))

Հա, մեկ էլ նոր նկատեցի, որ պազլ եմ գրել փազլի փոխարեն :))

Պոետը ակումբցի ա, իրական կյանքում՝ Վահե: Կարող ա Բարքեմփին էղած լինի, ինչքան գիտեմ հիմա Երևանում ա:

Անկեղծ ասած, խաղն ինձ դուր չեկավ, բայց որովհետև ես նյարդեր չունեմ սենց խաղերի հետ: Իսկ էն, որ տենց բան ստեղծվել ա ընդհանրապես, իրոք հալալ ա:

մարդագայլուկ
01.06.2014, 23:01
Բայց ios-ի համար էլ դեռ չկա:

ios-ի համար էսօր-էգուց դուրս կգա :ճ

Նաիրուհի
01.06.2014, 23:05
Մենակ գաղափարի համար արդեն կարելի է լիքը գովել։ Սա որ թողարկվեց, աչքիս էլ ուրիշ բան չեմ անի ։Ճ Շատ հավեսն է երևում։

Հ.Գ. Իսկ ես քեզ չտեսա էսօր :(

մարդագայլուկ
01.06.2014, 23:07
Պոետը ակումբցի ա, իրական կյանքում՝ Վահե: Կարող ա Բարքեմփին էղած լինի, ինչքան գիտեմ հիմա Երևանում ա:

Անկեղծ ասած, խաղն ինձ դուր չեկավ, բայց որովհետև ես նյարդեր չունեմ սենց խաղերի հետ: Իսկ էն, որ տենց բան ստեղծվել ա ընդհանրապես, իրոք հալալ ա:

Հաա, դեռ չեմ հանդիպել իրեն էս կողմերում :)
Դե սկզբից հեշտ ա բավականին, բայց էդ վերջին level-ները լրիվ սարսափ են :))

Ռուֆուս
01.06.2014, 23:14
Ես անցած տարի հարցրել էի անդրոիդ վերսիայի համար, ասին, մի քիչ ուշ: Մնում ա պարզենք, էդ մի քիչ ուշը ավելի կոնկրետ ինչքան ա տևում: Իսկ եթե լուրջ, հաշվի առնելով, որ թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում ավելի շատ Անդրոիդն է տարածված քան ios-ը, չեմ հասկանում նման դիսկրիմինացիան: Լավ, կարային գոնե միառժամանակ երկու վերսիան էլ թողարկեին:

Մինչև անդրոիդ վերսիան չհանեն, մի հատ էլ իմ կողմից քֆուր :))

total_abandon
01.06.2014, 23:19
Էս շեդոուների թեման գնալով ակտուալ ա դառնում ps4-ի տակ էլ եդ տիպի խաղ կար։

https://www.youtube.com/watch?v=4u6cv90Gy0E

arpik
02.06.2014, 12:20
Երեխեք, խաղը դեռ iOS-ի համար էլ չկա: Ձգձգվում է, քանի որ ուզում են իրոք լավ՝ առանց բագերի խաղ թողարկել: Անդրոիդի համար անպայման լինելու է, ու ոչ շատ ուշ: Եկեք մի քիչ համբերենք :)