PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մարդը



Զաքար
01.06.2014, 17:06
Մարդը հակված է անընդհատ բողոքելու,եղածը չգնահատելու ու չգիտես ինչու` իր երջանկությունն ուրիշի ունեցածի մեջ փնտրելու:Սա երևի նրանից է,որ նա դեռ որպես մարդ չի ապրում այլ որպես կենդանի,որն անզգա բաներ անելու մեծագույն վարպետ է:Մարդն անընդհատ դժգոհում է թե կարճ է իր կյանքը,նա միշտ մոռանում է այն կարևորագույն փաստը,որ ինքն ունի միլիոնավոր վարկյաներ,րոպեներ,ժամեր և,որ կարող է րոպեում ամենաքիչը երեսուն որոշում կայացնել:Դուրս է գալիս,որ մարդը լավ էլ երկար կյանք ունի երջանիկ ապրելու համար,բայց չէ.մարդը շարունակում է պնդել, թե կյանքը կարճ է.այնինչ՝ նա ձանձրանում է ու ժամերը հավերժացնում անգամ սիրածի հետ:
Ասես մարդը կորցրել է ժամանակը զգալու իր յուրահատուկ կարողությունը:Մարդը միշտ դժգոհ է,նա ծնվում է մարդ/բանական/գիտակցող,սակայն միշտ գիտակցելով՝ աղավաղում է իր պատվական պատկերն ու նորից սկսում դժգոհել իր բախտից:Սակայն՝ երբեք-երբեք չի դժգոհի իր թուլամորթությունից:Ինքը հրաշք,սակայն հրաշք է փնտրում կամ էլ նվազագույնը հրաշքների չի հավատում,ողբում է անընդհատ թե ինքը ոչինչ չունի կամ էլ՝ ունեցածը շատ քիչ է:Այնինչ՝ իրականում նա իր ողբով անիծում է մյուսի խելքն ու ուժը,նա միշտ իր աչքում գերան ունենալով՝ ուրիշների շուղերն է տեսնում..սիրում է անդադար թերագնահատել,բայց ոչ մի դեպքում՝ սրտանց լավը չգնահատել:Հանուն իր հիմար համոզմունքների պատրաստ է կործանել իր պատվական պատկերը.հանուն իր հիմար համոզմունքների նա միշտ պատրաստ է ալեատանջ նետերով՝խոսքով,գործով խոցել ուրիշների խաղաղ ծովերը՝խաղաղությունը:Ծնվում է ու իսկույն սրտում սերմանվում ատելությունը.«բալես նա սադիստ թուրք է,բալես նա քցող վրացի է,բալես նա անբարո եվրոպացի է,բալես նա խմող ռուս է,բալես սա նախանձ,ձախողող հայ է»...բայց երբեք չի սերմանվի այսպես `«բալես սա մարդ է,նրան քցել չի կարելի,նրան խաբել չի կարելի,նրան սպանել,ցավացնել չի կարելի,նա քո նման է,նրան միայն բարիք անել է կարելի,նա էլ է Հրաշք թվացիալ աշխարհի երևելի գոտում»:Մարդը միշտ ունի արդարացվող պատասխաններ,բայց երբեք չի օգտագործի իր գիտակցությունը գիտակցելու համար,որ միայն մեղավորներն են արդարանում:Մարդը հրաշք է երևելի և որոշակի աներևույթ աշխարհներում,սակայն նա հրաշք է մինչև գիտակցելու պահը:Ես չեմ քարոզում թե չարիքն անպետք բան է,ոչ... ամենևին էլ այն անպետքութություն չէ:Այն անհրաժեշտություն է.եթե չլինի չարիք՝ երբեք չենք ունենա բարիք,այդ չարիքն է,որ պահում է գինը բարիքի,չարիքն անհրաժեշտություն է մեր կյանքում,սակայն դառնալն է անկարելի:Մարդը չարիքը պետք է ունենա իր գիտակցությունում և ոչ թե գործերում:Չարիքը պետք է արմատախիլ անել մարդկային գործոններից և պահել նրան լոկ գիտակցությունում:Ժամանակի նետը կրակված է,իսկ ժամանակն անխաղտելիորեն կապված է տարածությանը,այսինքն՝ ամեն ինչ շարժի մեջ է,այսինքն՝ ամեն ինչ հարաբերական է,բայց մարդն ունի մի հնարավորություն, որի մեջ էլ կայանում է իր հրաշք լինելը.նա կարող է հարաբերակաները կայուն պահել իր գիտակցության,իր կամքի ուժի և իհարկե իր որոշումների մեջ ազատ լինելու օժտվածության շնորհիվ:Մարդը չարիքն իմալաով ձգտում է դառնալ այդ,բայց դա նա երբեք չի խոստովանի,և միշտ իր տկլոր երևակայությանը կհենվի:Անցյալին լսելու փոխարեն անցյալով տառապում է մարդ կամ թե դրդվում չարիքով սնելու իր ներքինը,որով ապրում է,զգում է,տխրում ու երջանկանում է:Անցյալը միշտ մարդու հետ խոսում է,ուղղակի մարդը նրան չի հասկանում:Անցյալը միշտ մարդուն ասում է,որ անգիտակից լինելը,սրտում չարիք պահելը,ատելությամբ լցվելը միշտ տառապանքի դուռն են տանում...բայց մարդը դեռ շարունակում է լցվել ատելությամբ,սնվել դեռ չարածին սննունդներով,լինել դեռ գազան,սակայն նա միշտ էլ կպատճառաբանի թէ չկա կատարելություն,բայց երբեք չի խոստովանի,որ կան կայուն հարաբերականներ:Հարաբերական աշխարհում կատարելությունը կայուն հարաբերականներն են՝ճնշող մեծամասնությունները,և ոչ թե հարյուրից հարյուրը:Հարյուրից հարյուրը միայն մարդու երևակայության մեջ է և ուրիշ՝ ոչ մի տեղ,բայց մարդը սա երբեք չի ընդունի, քանի որ, նրա մեջ դեռ ապրում է կեղծելու մոլի հակումը:
Երանի մարդու պես մի հրաշք էլ գոյություն ունենար մեր իրականության մեջ,բայց ով՝ մարդու պես չաղավաղեր պատվական պատկերը.... այլ սիրով պահպաներ այդ գոյությունը,որն էլ՝ կլիներ մեր գլխի միակ Օրհնությունը: