PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրոպական արժեքներ ու ռուսական պրոպագանդա

Ռուֆուս
01.06.2014, 04:02
Էսօր Ստեֆանիայի հետ զրույցի ընթացքում (http://www.akumb.am/showthread.php/64598-v2-0-ladolcevita?p=2479886&viewfull=1#post2479886) սկսեցինք արժեքներից խոսել, ու պատկերացրեք խեղճն ինչ շոկի մեջ ընկավ, երբ ասացի, որ Հայաստանում շատերի կարծիքով եվրոպական արժեքները հոմոսեքսուալիզմն են, տրանսվիտիտներն ու պեդոֆիլիան:

Անցած տարի ՖԲ-ում մի հատ հոդված էր պտտվում ու ընկերներիցս շատերը առանց մտածելու շեյրում էին ու քոմենթում: Մի ռուս կնոջ մասին էր, ով իբր թե ամուսնացել էր նորվեգացու հետ, տեղափոխվել Նորվեգիա ու հետո մի օր պարզել, որ Նորվեգիայում պեդոֆիլիան իբր թե օրինական է ու ամուսինը բարեկամներով հանդերձ իր երեխեքին է պղծում: Ու հետո մթոմ ամուսնուց փախել է, մեծ տղուն վերցրել հետ է եկել դրախտային Ռուսաստան, իսկ փոքրը տենց էլ մնացել է այլասերված ու կործանվող Նորվեգիայում: Սա ռուսական պրոպագանդայի ոսկե օրինակ է, ու դժբախտաբար շատերը առանց մտածելու, թե ինչքանով են էդ հոդվածի դեպքերը համապատասխանում իրականությանը քֆրտում էին Նորվեգիային, Եվրոպան ու եվրոպական բարքերն առհասարակ:

Եկեք տեսնենք, թե որոնք են իրականում եվրոպական արժեքները ու որ երկրներն են իրականում այլասերվածություն քարոզում:

Սկսենք ավանդապաշտ ու մուսուլման Աֆղանստանից: Այվին կարծեմ մի անգամ խոստացել էր աֆղանա/պակիստանական բաչա բազի սովորության մասին գրել: Բաչա բազին շատ տարածված է Աֆղանստանում ու Պակիստանում, հարուստ մարդիկ աղքատ ընտանիքներից վերցնում են անչափահաս տղաների, որոնք պարում ու երգում են տղամարդկանց համար, իսկ հետո մատուցում են սեռական ծառայություններ: Էս էլ վավերագրական ֆիլմ էս ամոթալի երևույթի մասին (անգլերեն):

https://www.youtube.com/watch?v=A7rOjj-2Mww

https://www.youtube.com/watch?v=p3bKNW6c34I

https://www.youtube.com/watch?v=rXXgsBtLHXg

https://www.youtube.com/watch?v=qUn018wpHqY

Ու հլը թող սրանից հետո որևէ մեկը համարձակվի ասել, որ Եվրոպան այլասերվածություն է տարածում:

StrangeLittleGirl
01.06.2014, 15:34
Ռուֆ, էդ երևույթը The Kite Runner-ում էնքան լավ ա նկարագրված: Ճիշտ ա՝ գեղարվեստական գիրք ա, բայց Աֆղանստանի սաղ կեղտը ջրի էրես ա հանում:
Բայց ինձ բացում ա, Նորվեգիայում պեդոֆիլիան օրինական :D Ախր ինչքան մարդ պիտի դեբիլ լինի, որ տենց բաների հավատա:

StrangeLittleGirl
01.06.2014, 15:40
Ի դեպ, խոսելով եվրոպական արժեքներից... Շատ ժամանակ Եվրոպան էլ հալով չի մնում: Օրինակ, նայեք ինչ իվենթի (http://www.meetup.com/american-233/events/186399812/?a=ea1_grp&rv=ea1) հրավեր եմ ստացել: Ճիշտ ա՝ կազմակերպիչն ամերիկացի ա, բայց դա անում ա Եվրոպայում: Ու կարծում եմ՝ նման տեքստերն անկախ ամեն ինչից անընդունելի են: Պատկերացրեք, ՀՀ հավաքականը խաղար, ու ինչ-որ սենց իվենթ սարքեին Սերժիկի վրով: Լավ, էդ ֆուտբոլիստներն ինչո՞վ են մեղավոր: Չգիտեմ, ինձ թվում ա՝ արևմուտքն էլ բացարձակապես ամեն ինչ քաղաքականացնելու հակում ունի, ինչը հեչ չի դզում:

Ռուֆուս
01.06.2014, 16:05
Ռուֆ, էդ երևույթը The Kite Runner-ում էնքան լավ ա նկարագրված: Ճիշտ ա՝ գեղարվեստական գիրք ա, բայց Աֆղանստանի սաղ կեղտը ջրի էրես ա հանում:
Բայց ինձ բացում ա, Նորվեգիայում պեդոֆիլիան օրինական :D Ախր ինչքան մարդ պիտի դեբիլ լինի, որ տենց բաների հավատա:

Հա, երեկ կինոն քաշեցի, հիմա չգիտեմ գրքից սկսեմ, թե կինոն նայեմ:

Ինչ վերաբերվում է Նորվեգիայի հետ կապված պատմությանը, գտա ոնց որ թե էդ հոդվածը: (http://communitarian.ru/publikacii/novyy_mirovoy_poryadok_plany/chto_na_nas_dvizhetsya_ili_koshmar_sovremennoy_evropy_10052013/)

Էս էլ հարցազրույց (http://www.mk.ru/social/family/interview/2013/03/09/823331-byivshiy-muzh-irinyi-bergset-raskryil-taynyi-glavnoy-quotrusskoy-materiquot.html)էդ լրբի նախկին ամուսնու հետ, լիքը հարցերի պատասխան է տրվում:

Կլասիկ պուծինտուտկա, ընդ որում Իրինա Բերգսետը արտասահմանցիներին ռուս երեխեքի որդեգրումն արգելող օրինագծի հեղինակներից է: Հայ ծնող. կոմիտեի պատվավոր անդամ կարա դառնա:

StrangeLittleGirl
01.06.2014, 16:08
- Норвегия поставила перед собой задачу превратиться на 90 процентов в "гомообщество" к 2050 году;
Մեռա՜ :D

Ռուֆուս
01.06.2014, 16:08
Ի դեպ, խոսելով եվրոպական արժեքներից... Շատ ժամանակ Եվրոպան էլ հալով չի մնում: Օրինակ, նայեք ինչ իվենթի (http://www.meetup.com/american-233/events/186399812/?a=ea1_grp&rv=ea1) հրավեր եմ ստացել: Ճիշտ ա՝ կազմակերպիչն ամերիկացի ա, բայց դա անում ա Եվրոպայում: Ու կարծում եմ՝ նման տեքստերն անկախ ամեն ինչից անընդունելի են: Պատկերացրեք, ՀՀ հավաքականը խաղար, ու ինչ-որ սենց իվենթ սարքեին Սերժիկի վրով: Լավ, էդ ֆուտբոլիստներն ինչո՞վ են մեղավոր: Չգիտեմ, ինձ թվում ա՝ արևմուտքն էլ բացարձակապես ամեն ինչ քաղաքականացնելու հակում ունի, ինչը հեչ չի դզում:

Իսկ ինձ դզում ա, ես attend կանեի :)

StrangeLittleGirl
01.06.2014, 16:24
Իսկ ինձ դզում ա, ես attend կանեի :)

Լավ է Ռուֆ... կարծում եմ՝ չի կարելի անասուն քաղաքական գործիչների վարքը տարածել հասարակ քաղաքացիների վրա:

Կարդացի նորվեգացու հետ հարցազրույցը: Բայց ինչ կարգին մարդ ա նա, սենց լրիվ իրա պրագմատիզմով:

Ռուֆուս
01.06.2014, 17:56
Մեռա՜ :D

Բյուր, խնդում ես, բայց նենց մարդիկ էին էս հոդվածը լուրջ-լուրջ կարդում ու քննարկում, որ ապշել կարելի էր:

StrangeLittleGirl
01.06.2014, 17:57
Բյուր, խնդում ես, բայց նենց մարդիկ էին էս հոդվածը լուրջ-լուրջ կարդում ու քննարկում, որ ապշել կարելի էր:

Բայց ինչքան բանից անտեղյակ կարան լինեն մարդիկ:

Ruby Rue
01.06.2014, 19:14
Էս հոդվածը պետք ա Թորին ուղարկել. իր մուրճով որ իջնի էս ծնողկոմիտեի գլխին, կհասկանան թե ինչն ինչոց ա։

Չեմ պատկերացնում, թե ոնց կարա նորմալ մարդն էս հոդվածին հավատա։ Եթե հենց սկզբից, ասում ա, որ Նորվեգիան ճ կարգի երկիր ա, էլ ո՞նց ա հնարավոր մնացած բաներին հավատալ։ Երբ մեկը աշխարհի ամենահարուստ մշակույթներից մեկը գցում ա ցեխը ու թքում վրան, էլ ո՞նց կարելի ա բանի տեղ դնել մնացած զառանցանքներին։ Օդինը լացող Նանսենին, Բյորնսընին, Աբելին գրկած, լուռ ծխում ա անկյունում...
Ինձ թվում ա, ռուսական պրոպագանդան ահավոր վատ ա կազմակերպված, մարդիկ են դեբիլ ու անտեղյակ, որ հավատում են սենց հոդվածներին։

Lanterfant
01.06.2014, 19:54
ծնողկոմիտեի գլխին

Էտի մասին էլ ուզում էի գրեմ, ինձ թվում ա Ռուֆուսի նկարագրածի ամենահստակ, անամոթ օրինակն է համահայկական ծնողական կոմիտեն: Էնքան սուտ կյանքումս չեմ լսել իմ երկրի մասին, որքան էն անգամ երբ նայեցի իրանցից մեկի տված հարցազրույցը Կենտրոն հեռուստաալիքում: Էդ կինը լուրջ դեմքով ասաց որ Հոլանդիայում մանկապղծություն դասավանդում են որպես պարտադիր առարկա բոլոր տարրական դպրոցներում, ու առավել ևս, որ մենք ունենք հատուկ նախարարություն որը կոչվում ա «գենդեռ ու մանկություն», որի հիմնական նպատակն է էլի մանկապղծություն: :o Հետաքրքիր է իրանք ինչ են ծխում, որ տենց անծայրածիր երևակայություն ունեն... կարող ա առաջին անգամ եր կյանքումս որ բաղկացած էի, ինչ-որ մեկի հայրենիքս վիրավորելու պատճառով:

Mephistopheles
01.06.2014, 19:56
Էտի մասին էլ ուզում էի գրեմ, ինձ թվում ա Ռուֆուսի նկարագրածի ամենահստակ, անամոթ օրինակն է համահայկական ծնողական կոմիտեն: Էնքան սուտ կյանքումս չեմ լսել իմ երկրի մասին, որքան էն անգամ երբ նայեցի իրանցից մեկի տված հարցազրույցը Կենտրոն հեռուստաալիքում: Էդ կինն լուրջ դեմքով ասաց որ Հոլանդիայում մանկապղծություն դասավանդում են որպես պարտադիր առարկա բոլոր տարրական դպրոցներում, ու առավել ևս, որ մենք ունենք հատուկ նախարարություն որը կոչվում ա «գենդեռ ու մանկություն», որի հիմնական նպատակն է էլի մանկապղծություն: :o Հետաքրքիր է իրանք ինչ են ծխում, որ տենց անծայրածիր երևակայություն ունեն... կարող ա առաջին անգամ եր կյանքումս որ ես բաղկացած էի իմ հայրենիքի վիրավորելուց:

յոնջա են ծխում ապեր… յոնջա… հավվայի քոլ…

Հարդ
01.06.2014, 21:35
Որակը չեմ ստուգել, բայց քանակապես ռուսներն իրոք շատ են աշխատում անտիպրոպագանդայի ուղությամբ: Ու պետք էլ չի իրանց, որ որակի մասին անհանգստանան, որովհետև հասարակության մեծամասնությունը մեծ խանդավառությամբ կհավատա բոլոր նյութերին: Քանի որ հետազոտություն չեմ կատարել էդ ուղղությամբ՝ չգիտեմ որն ա ինչքանով ճիշտ, բայց վերջերս մի առիթ ունեցա տհաճություն ապրելու Եվրոպայի հանդեպ: Եվրատեսիլի ժամանակ երբ ինչ որ երկիր միավոր էր տալիս Ռուսաստանին սուլոցները չէր լինի չլսել ու դա զզվելի էր ինձ համար, անկեղծ: Ես Եվրոպայից ավելին էի սպասում:

Ռուֆուս
01.06.2014, 21:54

Ապեր, բա ի՞նչ էիր սպասում, հոտնկայս ծա՞փ տային: Զզվելին Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումն է, Ղրիմի անեքսացիան, Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ հրահրելը ու էդքանից հետո դու սպասում էիր, որ մարդիկ ադեկվա՞տ կընդունեն Ռուսաստանի մասնակիցներին: Հա, էդ զույգ աղջիկները մեղք չունեին ու արժանի չէին սուլոցներ լսելու, բայց մարդիկ իրենց զզվանքը Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ մի կերպ պիտի արտահայտեի՞ն:

Sagittarius
01.06.2014, 22:00

Ճիշտն ասած դրանից հետո ստեղ էտ միջադեպը բավականին մեծ քննադատության արժանացավ ու եթե նայել ես, նկատած կլինես, որ ընթացքում էտ սուլոցները պակասեցին. ամեն դեպքում երգչուհիները պատասխանատու չեն Պուտինի, կամ թեկուզ հասրակության մեծամասնության համար ու դա երգի մրցույթ ա:

հ.գ. ու ամենահետաքրքիրը էն ա, որ ինձ էլ էտ պահը դզեց, բայց երբ եվրոպացի ծանոթներս բողոքում էին, թե երգչուհիները մեղք չունեն, ինձ մի տեսակ վատ զգացի

Հարդ
01.06.2014, 22:05
Ապեր, բա ի՞նչ էիր սպասում, հոտնկայս ծա՞փ տային: Զզվելին Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումն է, Ղրիմի անեքսացիան, Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ հրահրելը ու էդքանից հետո դու սպասում էիր, որ մարդիկ ադեկվա՞տ կընդունեն Ռուսաստանի մասնակիցներին: Հա, էդ զույգ աղջիկները մեղք չունեին ու արժանի չէին սուլոցներ լսելու, բայց մարդիկ իրենց զզվանքը Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ մի կերպ պիտի արտահայտեի՞ն:

Բա ո՞ւր մնաց ադեկվատությունն ու արդարամտությունը: Եթե տենց ա էլ թող կուրծք չծեծեն էդ արժեքների մասին: Էդ երգչուհիներն ի՞նչ կապ ունեն իրանց երկրի կառավարության հետ: Եվրատեսիլը երգի տոն ա պետք չի ամեն ինչ խառնել իրար: Բողոք ունեն, թող համապատասխան տեղում արտահայտեն:

StrangeLittleGirl
01.06.2014, 22:23
Որակը չեմ ստուգել, բայց քանակապես ռուսներն իրոք շատ են աշխատում անտիպրոպագանդայի ուղությամբ: Ու պետք էլ չի իրանց, որ որակի մասին անհանգստանան, որովհետև հասարակության մեծամասնությունը մեծ խանդավառությամբ կհավատա բոլոր նյութերին: Քանի որ հետազոտություն չեմ կատարել էդ ուղղությամբ՝ չգիտեմ որն ա ինչքանով ճիշտ, բայց վերջերս մի առիթ ունեցա տհաճություն ապրելու Եվրոպայի հանդեպ: Եվրատեսիլի ժամանակ երբ ինչ որ երկիր միավոր էր տալիս Ռուսաստանին սուլոցները չէր լինի չլսել ու դա զզվելի էր ինձ համար, անկեղծ: Ես Եվրոպայից ավելին էի սպասում:

Հա, էդ սուլոցների պահով համաձայն եմ: Տես, ես էլ ֆուտբոլի օրինակն էի դրել, թե ոնց են մարդկանց հրավիրում Բելգիա-Ռուսաստան խաղը նայելուն: Մի կողմից, Ռուսաստանի կեղտոտ պրոպագանդան ա Եվրոպայի դեմ: Մյուս կողմից, շարքային եվրոպացիների կեղտոտ վարքը ռուսական ամեն ինչի հանդեպ՝ առանց հաշվի առնելու, որ շատ բաներում ժողովուրդը հեչ մեղավոր չի:

StrangeLittleGirl
01.06.2014, 22:24
Որակը չեմ ստուգել, բայց քանակապես ռուսներն իրոք շատ են աշխատում անտիպրոպագանդայի ուղությամբ: Ու պետք էլ չի իրանց, որ որակի մասին անհանգստանան, որովհետև հասարակության մեծամասնությունը մեծ խանդավառությամբ կհավատա բոլոր նյութերին: Քանի որ հետազոտություն չեմ կատարել էդ ուղղությամբ՝ չգիտեմ որն ա ինչքանով ճիշտ, բայց վերջերս մի առիթ ունեցա տհաճություն ապրելու Եվրոպայի հանդեպ: Եվրատեսիլի ժամանակ երբ ինչ որ երկիր միավոր էր տալիս Ռուսաստանին սուլոցները չէր լինի չլսել ու դա զզվելի էր ինձ համար, անկեղծ: Ես Եվրոպայից ավելին էի սպասում:
Ահա, ու էդ նույն եվրոպացիները կանգնում մեզ՝ արևելաեվրոպացիներիս, ձեռ են առնում, թե մենք համարում ենք, որ Եվրատեսիլը քաղաքականացված ա: Ո՞վ ա քաղաքականացնում:

Բա ո՞ւր մնաց ադեկվատությունն ու արդարամտությունը: Եթե տենց ա էլ թող կուրծք չծեծեն էդ արժեքների մասին: Էդ երգչուհիներն ի՞նչ կապ ունեն իրանց երկրի կառավարության հետ: Եվրատեսիլը երգի տոն ա պետք չի ամեն ինչ խառնել իրար: Բողոք ունեն, թող համապատասխան տեղում արտահայտեն:

Աթեիստ
01.06.2014, 22:35
Երգի ժամանակ ու երգից հետո ոչ մի սուլոց չեղավ, սուլում էին երկրի անունը տալուց, ոչ թե աղջիկների։ Դրանից ադեկվատ ի՞նչ էիք ուզում անեին։ Պլակատ բերեի՞ն, վրեն ռուսաստանի հասցեին քֆուրներ։

Ռուֆուս
01.06.2014, 23:00
Նախ չգիտեմ էդ սուլոցներն ինչի սենց մեծ պատմություն սարքեցիք, որովհետև միշտ էլ սուլոցներ եղել: Շատ հեռու չգնանք, բայց ամեն անգամ երբ քվեարկության ժամանակ Հունաստանն ու Կիպրոսը, Թուրքիան ու Ադրբեջանը, Սկանդինավյան ու Բալկանյան երկրներն իրար 12 միավորներ են նվիրել, միշտ էլ դահլիճում դժգոհությունից սուլել են: Պարզապես էս անգամ Ռուսաստանն էնքան ք*քի մեջ էր, որ էդ հսկայական բազմությանը զսպել, որ չսուլեին, հնարավոր չէր:

Համ էլ, ոնց Աթեիստը նշեց, երգի ժամանակ դահլիճից ոչ մեկ չէր խանգարում ու պարզից էլ պարզ էր, որ սուլոցները ոչ թե երգչուհիներին էին ուղղված, այլ պուծինի: Ռուսաստանն էլ մտավ թոփ 10, դրանից ավել էլ ի՞նչ էին երազում:

Ռուֆուս
10.06.2014, 16:27
Ռուսական պրոպագանդայի ֆեյլերը (http://ru.krymr.com/media/photogallery/25411472.html)

Թե ինչպես են ռուսներն օգտագործում հին, կամ ընդհանրապես կապ չունեցող նկարները իրենց պրոպագանդան առաջ տանելու համար:

StrangeLittleGirl
10.06.2014, 16:34
Ռուսական պրոպագանդայի ֆեյլերը (http://ru.krymr.com/media/photogallery/25411472.html)

Թե ինչպես են ռուսներն օգտագործում հին, կամ ընդհանրապես կապ չունեցող նկարները իրենց պրոպագանդան առաջ տանելու համար:

Հեռու մի գնա, Քեսաբի ժամանակ էլ նույնը չարեցի՞ն:

Նաիրուհի
10.06.2014, 18:23
Ասենք սա ի՞նչ բառով կբնութագրեք։ Հասնել Կոնչիտայի մոտ, հարցազրույց վերցնել, ընդ որում՝ էդ ընթացքում խոսելով շատ անմեղ բաներից, հետո սարքել մի հսկայական հաղորդում՝ լի ռուսական աղբով, ընթացքում մի հարյուր անգամ օգտագործել «գեյ-լոբբինգ» արտահայտությունը, սղցնել իրենց ուզած ասելիքը, բայց դուրս բերել նենց, իբր էդքանն անհերքելի փաստեր են ու Կոնչիտան է էդ ամբողջ ինֆորմացիան իրենց տվել։
Ու վաբշե ի՞նչ գործ ունի ստեղ Բիլ Քլինթոնը :D

https://www.youtube.com/watch?v=iidGHnRNl9E