PDA

Դիտել ողջ տարբերակը : Դժբախտ պատահա՞ր, թե՞ բնական ընտրություն

Աթեիստ
30.05.2014, 22:58
Առավոտ ՖԲ-ով մի վիդեո (https://www.facebook.com/photo.php?v=10152767881600554) էի նայում, ինչ որ արաբական հարսանիք էր (երաժշտությունից ու վերնագրից դատելով), որում մի տղամարդ, արդեն բարձր տրամադրությամբ, փորձում է օդ կրակել ատրճանակով, ինչ որ պատճառով չի ստացվում, ատրճանակը տալիս ՝ փոքր երեխային (2-3 տարեկան), վերջինս էլ կրակում է հոր փորին։ Մեկնաբանություններում գրված էր, որ հայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Դրանից հետո սկսեցի վերհիշել իմ տեսած (կամ լուրերում կարդացած) այն ավտովթերները, որոնք մահացու ավարտ էին ունեցել ու հիմնական պատճառը եղել է հարբած, և/կամ շատ արագ վարելը։

Իմ բարեկամների մեջ ես նման դեպք չեմ հիշում, ու հավանաբար դա է պատճառը, որ ես այդ դեպքերը բոլորն անվանում եմ «բնական ընտրություն»։ Ու ոչ միայն չեմ տխրում նման դեպքերի պատճառով, այլ շատ հաճախ հոգուս խորքում նաև որոշ չափով ուրախանում եմ։

Եթե ինչ որ մեկին խոսքերս դառնություն կպաճառեն, ներողություն եմ խնդրում, բայց դա տենց ա։

Ես ուրախանում եմ, որ տվյալ դեպքի «հերոսը» միայն իր գլուխը կերավ, էն դեպքում, որ նույն կերպ վարելու (վարվելու) դեպքում նրա զոհերը կարող էին լինել (ու հաճա նաև լինում են) բոլորովին անմեղ մարդիկ։

Ինչպե՞ս եք դո՛ւք վերաբերվում նման դեպքերին ու մարդկանց։

Aperna
30.05.2014, 23:22

ամեն դեպքում մեռնողի հետեվից չեն ուրախանում,նույնը կարա լինի ցանկացած մարդու ծանոթ բարեկամ ինչ ինչ պատճառով.
են օրը ֆբ-ում մի հատ լուր տեսա դուրս չեկավ մարդը մարդա գրել էին «օղօրմի ձեզ եզեր» եթե մարդը մերելա էլ ճիշտ սխալ անել պետք չի կամ ուրախանալ արդեն պատժվելա,եթե ձեր նշած դեպքերիցա

insider
30.05.2014, 23:23
Ուրախանալը չէի ասի, բայց որ <իրա էշ խելքից> արտահայտությունը անում ենք, հենց էս դեպքն ա: Շատերին գիտեմ, որ նման ձևով են մտածում: Մեկ մեկ էլ ասում ենք <տեղն ա>: Դե, եթե հաշվենք, որ դեպքերի մեծամասնությունը դժբախտ ավարտ ա ունենում, ինձ թվում ա դրանից ավել պատիժ երևի թե չկա: Բայց եթե իր էդ խելքից անմեղ մարդիկ էլ են տուժում, դա արդեն ուրիշ հարց: Իսկ երբ անմեղները տուժում են, ի կակ նա զլո, ինքնա կենդանի մնում: Այ դրան ինչ ուզեք կասեմ:

Աթեիստ
30.05.2014, 23:35
ամեն դեպքում մեռնողի հետեվից չեն ուրախանում,նույնը կարա լինի ցանկացած մարդու ծանոթ բարեկամ ինչ ինչ պատճառով.
են օրը ֆբ-ում մի հատ լուր տեսա դուրս չեկավ մարդը մարդա գրել էին «օղօրմի ձեզ եզեր» եթե մարդը մերելա էլ ճիշտ սխալ անել պետք չի կամ ուրախանալ արդեն պատժվելա,եթե ձեր նշած դեպքերիցա

Ո՞նց չեն ուրախանում, նոր գրեցի, որ ուրախանում եմ։
Հետո մեռնելը պատիժ ա իրա անմեղ բարեկամների համար, թե չէ մեղավորը մեռավ պրծավ, ոչ թե պատժվավ։

Ու նենց չի, որ պտի սպասեմ հետը անմեղ մարդկանց էլ տանի, որ նոր բերանս բացեն։ Եթե ինքը էնքան ՀՀԿ ա, որ անիմաստ ռիսկի ա ենթարկում համ իրա համ ուրիշների կյանքը, ուրեմն իրան հետմահու էլ քֆուր ա հասնում, անկախ նրանից նրանից՝ հասցրե՞ց մեկին «սպանել», թե՞ ոչ։

Vaio
30.05.2014, 23:36
Ալկոհոլային հարբածության տակ ավտոմեքենա վարելը սխալ է, վտանգավոր է, մեղք է, բայցևայնպես, կարծում եմ, ուրախանալ պետք չէ այն բանի համար, որ այդ մարդը մահանում է ավտովթարի հետևանքով:

Ռուֆուս
30.05.2014, 23:37
Դարվինիզմի լավագույն ապացույցը: Որոշ ժամանակ առաջ էլ դաղստանյան, թե չեչենական հարսանիքի վիդեո էր պտտվում, երբ ռուսական ռուլետկա էին խաղում ու փեսեն թե ով բռնում ինքն իրեն գլխից կրակում ա: Անասունը մնում է անասուն:

Vaio
30.05.2014, 23:39
թե չէ մեղավորը մեռավ պրծավ, ոչ թե պատժվավ։

Ամենամեծ պատիժը հենց մահն է:

Ռուֆուս
30.05.2014, 23:40
Ալկոհոլային հարբածության տակ ավտոմեքենա վարելը սխալ է, վտանգավոր է, մեղք է, բայցևայնպես, կարծում եմ, ուրախանալ պետք չէ այն բանի համար, որ այդ մարդը մահանում է ավտովթարի հետևանքով:

Ես չեմ ուրախանում, որ էդ մարդը մահանում է, ես տխրում եմ, որ տենց անասուն ա ծնվել:

Vaio
30.05.2014, 23:42
Ես չեմ ուրախանում, որ էդ մարդը մահանում է, ես տխրում եմ, որ տենց անասուն ա ծնվել:

Դու չես ուրախանում, իսկ մարդ կա ուրախանումա:

insider
30.05.2014, 23:46
Երևույթը դատապարտելի ա, միանշանակ: Մի հատ սենց հիմար պրակտիկա էլ կա քերեական հանցագործությունների ու հատկապես էտ տեսակ դեպքերի ժամանակ: Էտ հարբածների համարյա հարյուր տոկոսը ասում ա, ավելին փորձում ա արդարանալ՝ դե խմած էի ստացվեց, դրա համար պատահեց, արեցի ... մինչ դեռ էտ իրա հանցագործությունը կրկնակի ծանրացնում ա, քան թե հակառակը: Նույն էշությունն էլ դատարանում են պնդում: Նստած է էտ անտերը իրանց ուղեղում: Իհարկե պետք ա դատապարտենք: Ձևերն են տարբեր:

insider
31.05.2014, 00:04
Առավոտ ՖԲ-ով մի վիդեո (https://www.facebook.com/photo.php?v=10152767881600554) էի նայում, ինչ որ արաբական հարսանիք էր (երաժշտությունից ու վերնագրից դատելով), որում մի տղամարդ, արդեն բարձր տրամադրությամբ, փորձում է օդ կրակել ատրճանակով, ինչ որ պատճառով չի ստացվում, ատրճանակը տալիս ՝ փոքր երեխային (2-3 տարեկան), վերջինս էլ կրակում է հոր փորին։ Մեկնաբանություններում գրված էր, որ հայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
։

Մեկել չհասկացա, թե էտ պուճուրը, ոնց էտ ատրճանակի ձգանը ըտեց հեշտ սեղմեց :think:

Aperna
31.05.2014, 00:21
Ո՞նց չեն ուրախանում, նոր գրեցի, որ ուրախանում եմ։
Հետո մեռնելը պատիժ ա իրա անմեղ բարեկամների համար, թե չէ մեղավորը մեռավ պրծավ, ոչ թե պատժվավ։

Ու նենց չի, որ պտի սպասեմ հետը անմեղ մարդկանց էլ տանի, որ նոր բերանս բացեն։ Եթե ինքը էնքան ՀՀԿ ա, որ անիմաստ ռիսկի ա ենթարկում համ իրա համ ուրիշների կյանքը, ուրեմն իրան հետմահու էլ քֆուր ա հասնում, անկախ նրանից նրանից՝ հասցրե՞ց մեկին «սպանել», թե՞ ոչ։

այսինքն ուրախանլու պահը հասկանամ մի հատ տնից տեղից հեռ,բայց եթե ծանոթ բարեկամել լինի նույն կերպ կարտահայտվես?
ասենք ելի տնից տեղից հեռու մի ընգեր երեխայա ունցել խմելա ավտոյով խփել մեռելա ուրախանալու ես?

GriFFin
31.05.2014, 00:40
Մարդիկ կտրվելով բնություից` Դարվինի էվոլուցիոն թեորիայից, ստեղծել են անառողջ, փտած գեներով ողողված, անտրամաբանակն հասարակություն, որտեղ մենակ անպետք մուտացիաներ են առաջանում: Մահը ինքը իրանով բացասական երևույթ ա, ու անկախ, թե ո՞վ ա, ո՞նց ա եղել և այլ առաջացնում ա բացասական հույզեր, որոնք ամեն մարդու գիտակցություն յուրովի ա վերլուծում ` մեկը անտարբեր ա, մյուսը ասում ա բնական ա, որ ըտենց եղավ etc. : Ես կոնկրետ նշված դեպքի համար ասեմ` երեխեն ո՞նց ա: Ես պատկերացնում եմ, թե ոնց ա փոխվել տեղից վատ ( համաձայնեք նման ծնողից առողջ չի լինի ) վիճակում գտնվող հոգեկան ունեցող երեխու աշխարհը: Հերթական փսիխոպատ: :(

Աթեիստ
31.05.2014, 00:52
Ես չեմ ուրախանում, որ էդ մարդը մահանում է, ես տխրում եմ, որ տենց անասուն ա ծնվել:

Համարյա ամեն օր աչքիս առաջ ջպերը Չարենցի վրա հատում են կրկնակի հոծ գիծ, էսօր էլ հետևից էկողը «չէր ֆայմել» որ դեմինը տենց բան ա ազում անի ու խփել էր։ Ցավոք ոչ մեկ չէր տուժել։

http://shamshyan.com/hy/article/15572/
3 օր առաջ ա եղել, մեր տան դեմի փողոցն ա, էն փողոցը, որ ամեն առավոտ անցում եմ, Կորյունին մանկապարտեզ տանելիս։
Ու ամեն անգամ երբ էդ փողոցով սրա նմանները 100-ի տակ անցնում են, ասում եմ. «ո՞ւր ա սրա բաժին ստոլբեն»։ Ո՞նց չուրախանամ, որ սենցները պակասում են։ Անպայման պտի Հիտլերի նման միլլիոնների, կամ քոչի պես տասնյակների սպանի՞, որ իրա մեռնելուց ուրախանամ։ Սենց վարորդը պոտենցիալ մարդասպան ա, զենքը ձեռը աջուձախ կրակում ա։ Նենց չի որ իրանց մեռնելուց տանը խրախճանք եմ կարմակերպում, բայց որ ներքուստ ուրախանում եմ, դա փաստ ա։

Ու ակնհայտ պտի լինի, որ եթե բարեկամը լինի մահացողը, ես տենց չեմ ուրախանա, բայց մինչ հիմա, որ տենց դեպքեր են եղել (առանց զոհերի), ես չեմ տխրել, որտև գիտակցել եմ, որ ինչպես արդեն նշվեց, «սաղ իրա էշ խելքից էր»։

Գորտուկ
31.05.2014, 11:31
Կարծում եմ , որ դժբախտ պատահար են դրանք, կամ որ ավտոմեքենան էնպես է անում, որ փոքրիկ կատվիկին չհարվածի միամիտ փստացնում է ու հարվածում սիրահար զույգին, տղան մահանում է ,իսկ աղջկա ոտքերն էլ ծնկներից ներքև կտրում են: Իսկ բնական ընտրություններն էլ դրանք վարակներն են , պատերազմները,աղքատությունը,որոշ մայցամաքներում ջրի պակասը, ինչ որ տեղ նաև «տրանսվիստիտները» , քանի որ վերջիններս սերունդ չեն թողնում,, գտնում են որ իրենք են իրենց վերջին սերունդը: Դե քանի որ պատերազմները այդքան էլ շատ չեն , շատանում են Կոնչիտաները::think

Nihil
31.05.2014, 13:39
Կոնկրետ այս դեպքը դիտարկելով՝ հաստատ կարող եմ ասել, որ բնական ընտրություն է։ Երբ են վերջապես հասկանալու, որ մարդ իր էշ խելքից է տուժում։ Կամ երբ կրեացիոնիտներն ասում են, որ պետք չէ գնալ բժշկի մոտ, Աստված թե կամենա կբժշկի, կարծում եմ իրենք հանդիսանում են բնական ընտրության լավագույն տարբերակը։ :D

Nihil
31.05.2014, 13:43
Դե քանի որ պատերազմները այդքան էլ շատ չեն , շատանում են Կոնչիտաները::think

ի՞նչ կապ ուներ Կոնչիտան, ի՞նչ կապ ուներ պատերազմը, ու ընդհանրապես

Գորտուկ
31.05.2014, 13:45
ի՞նչ կապ ուներ Կոնչիտան, ի՞նչ կապ ուներ պատերազմը, ու ընդհանրապես
Իրենք էլ են բնական ընտրություն հանդիսանում, քանի որ սերունդ չեն թողնում և իրենցով էլ ավարտվում է իրենց գենը: Միայն այսքանով են կապված, որիշ ոչնչով:

Lord
31.05.2014, 13:51
սենց անասունները նորմալա, որ գնում են, ինչքան քիչ սրանցից ենքան ավելի լավը կդառնա աշխարհը, իսկ ավտոի ռուլին նստած կիլլեռները սաղ չեն, որ արժանի են մահանալու, բայց որ մարդիկ կան ում մահանալուց հետո կարելիա մոմ վառել Երևան մոլում ՝տ փաստա, սրանք բենզինչիկներին հավասար մարդիկ են ու հաստատ ինչքան քիչ լինեն ենքան լավ, ուրախանալել չէ կարելիա կարքին տժալ սրանց մահանալու առիթով :)) ասում եմ բա Սերջի շոֆեռին ոնց միատ լավ խմցնենք :))

Alphaone
31.05.2014, 16:55
Ուսանող տարիներին կուսրեցիներիցս մեկը կատակում էր, թե «անզգուշությամբ մահ պատճառելը» պետք ա ավելի խիստ պատժվի, քան «կանխամտածված սպանությունը»: Հիմնավորում էր, որ եթե երկրորդ դեպում գիտես, որ դիմացինդ մարդասպան ա, ապա առաջին դեպքում հանցագործը ականապատ դաշտի նման ա, չգիտես երբ ինչ փորձանք սպասել իրենից... հիմա էս հարբած մարդիկ հասարակության համար թույնի պարկուճ են, որ ամեն վայրկյան կարող են պայթել ու հասարակության համար մահացու վտանգ ստեղծել: Ես մեռածի հետևից երբեք չեմ ուրախանում, ինձ համար անընդունելի է նոր մեռած մարդու հետևից, եթե անգամ նոր մեռնողն ամենավերջին սրիկան ա վատ խոսելը, քանի որ դու դրանով մեռնողին ոչինչ ես անում, իսկ էն մարդկանց, ում վերքը թարմ ա, սարսափելի ցավ պատճառում: Բայց էլի գտնում եմ, որ ավելի լավ է պահի տակ միայն իրենք մահանան, քան հետո իրենց հետ էլի լիքը մարդիկ սպանեն:
Հ.Գ. ժամանակին իմ մոտ ընկերներից մեկը նման հարբած վարորդի պատճառով հաշմանդամ դարձավ, հետո փտախտից մահացավ: ((((

Աթեիստ
31.05.2014, 21:56
Ալֆա, դու տեսե՞լ ես Վահե Ավետյանին սպանողներից մեկի մոր մունաթն ու անեծքները դատարանում։ Հանցագործի մեր ա, որը հերիք չի չի զղջում տղու արածի համար, մի բան էլ մունաթ ա գալիս։
Հիմի էդ տղեն որ բերդում «պատահական» մեռավ, ասենք հետանցքում հայտված մի քիչ մեծ չափերի փայտի «ինֆեկցիայից», ըստ քեզ ես էդ «մորը» խղճալով չեմ գրելո՞ւ, որ դա արժանի պատիժ էր։

Լավ հիշում եմ «Ворошиловский стрелок» ֆիլմի էն մասը, որ հանցագործության գլխավոր մեղավորի հաբռգած հերը գալիս բիձուն սպառնում ա, թե «եթե տղուս մի բան եղավ ...», բիձեն էլ, թե «արդեն եղել ա», ու հոր գնալուց հետո, «բա եթե տղեդ բռնաբարող ա դարձել, ուրեմն արդեն եղել ա, չէ՞»։

Եթե էդ մարդկանց ծնողները նենց զավակ են մեծացրել, որ իրա մահվան վրա պտի ուրախանամ, ուրեմն իրանց ապրած ցավն էլ իր բաժին ունի իմ ուրախության մեջ։

Հիմի որ քոչին մի բան եղավ, դրա ծնողներին տենալուց չեմ քմծիծաղելո՞ւ։ Բա աչքն էլ չեմ հանի՞։

Alphaone
31.05.2014, 22:02
Աթեիստ ջան, քո թվարկած դեպքորից բացի լիքը դեպքեր կան, որ ամենավերջին սրիկային գնում, գալիս էնքան լավ մարդիկ են սիրում, որպես եղբայր, հարազատ կամ ուղղակի մանկության ընկեր, որ ոչ մի դեպքում ես չեմ կարող էդ մարդկանց ցավը տեսնելով ուրախանալ, չարախնդալ...

Աթեիստ
31.05.2014, 22:22
Մի հատ հին անեկդոտ կա, հայկական ռադիոյին որ հարցնում են, թե ինչ ա երկակի զգացմունքը, ասում ա, էն որ թազա առածդ մերսեդեսով զոքանչդ գլորվում ա ձորը։

Տենց դեպքում ուրախանում ես, որ երկիրն ազատվեց ևս մի անասունից, ու տխրում, որ քեզ մոտ մարդիկ ցավ են ապրում։
Նման անասունների քանակի պակասելու վրա ո՞նց չուրախանաս։

Մի դեպք էլ հիշեց, մի տաս տարի առաջ ընկերոջս հարևանն իր աղջկան ու ընկերոջս քրոջ մեքենայով տեղ ա տանում, ու հետ գալուց շատ խիստ գերազանցում ա թույլատրելի արագությունը ու վթար։
Վարորդը կոտրվածքներով տեղափոխվում ա հիվանդանոց, նրա աղջիկը՝ ուղիղ մորգ, իսկ ընկերոջս քույրը տարուց ավել բուժվում էր ուղեղի ցնցումից։ 0-ից խոսել էր սովորում։

Եթե ընկերոջս (ու քրոջ) համար դա դժբախտ պատահար էր, ապա նման «հայր» ունեցող ընտանիքի համար՝ օրինաչափություն, ու արդյունքն էլ՝ ակնհայտ։

boooooooom
01.06.2014, 00:52
Ես նյութը չեմ դիտել, երևի պարտադիր էլ չի, բայց մի քանի միտք եկավ:Լսել եմ նման դեպք, բայց երեխան եղել է 10 տարեկան, հայրը մի քիչ գինովցած է եղել և ատրճանակը տվել է երեխային , մոռանալով հանել փամփուշտները և չնկատելով որ ատրճանակը հանված է предохранитель-ից: երեխան կրակել էր ինքն իրեն: Ընտանիքը շատ ծանր տարավ: Որոշ ժամանակ անց այդ ընտանիքում նորից տղա երեխա ծնվեց, որին կոչեցին մահացած երեխայի անունով:
Ես ոչ մի կերպ չեմ արդարացնում անզգույշ ծնողին, վարորդին... բայց նաև չպետք է մոռանալ, որ այդ ամենը կանխամտածված չի եղել: Ու միգուցե ավելի մեղավոր են Էն մարդիկ, որոնք իրենց 2 կոպեկը վերցնում են և վարորդական կամ զենքի իրավունք են տալիս բավարար հավսարակշռվածություն չունեցող մարդուն: Մենակ մարդը, կարա հիմար լինի, բայց մի քանի հոգով հավաքված լինելու պարագայում, պետքա որ մեջները գոնե մի հոգի համեմատած խելոք լինի: Այ էդ մեկը պիտի հիմարին "խելքի բերի" , ոչ թե կանգնի անտարբեր ու սպասի թե ինչա լինելու, որ հետո էլ ինքնահաստատվի հիմարի արարքի վրա /Աթեիստին չի վերաբերվում/:
Միգուցե շատ կարճ հատվածում, երբ լուրը նոր եմ լսում,ասում եմ, որ "տեղն էր դրան", բայց մի ակնթարթ հետո, մեղադրում եմ մեզ, որ չկարողացանք հերթական անգամ չարիքի դեմն առնենք:
Մի խոսքով, ողջ մնացածներն էլ պակաս մեղավոր չեն: Մահն ու ուրախությունն էլ թող իրար հանդիպեն, երբ " ամեն ինչ իր ժամանակին կլինի":

Շինարար
01.06.2014, 01:06
Մեկ-մեկ էս Աթեիստը նենց բաներ ա ասում, ուղեղս կախում ա, ազնիվ խոսք: Ինչքան էլ ջան ասող կա, Նիհիլին նույնիսկ բացել ա:'

StrangeLittleGirl
01.06.2014, 03:04
Մի դեպք էլ հիշեց, մի տաս տարի առաջ ընկերոջս հարևանն իր աղջկան ու ընկերոջս քրոջ մեքենայով տեղ ա տանում, ու հետ գալուց շատ խիստ գերազանցում ա թույլատրելի արագությունը ու վթար։
Վարորդը կոտրվածքներով տեղափոխվում ա հիվանդանոց, նրա աղջիկը՝ ուղիղ մորգ, իսկ ընկերոջս քույրը տարուց ավել բուժվում էր ուղեղի ցնցումից։ 0-ից խոսել էր սովորում։

Մի քիչ թեմայից շեղվեմ: Հիմա ինքը նորմալ խոսու՞մ ա (մասնագիտական հետաքրքրություն):

Վերադառնալով թեմա... հիշում եմ, որ մեր բուհի էրեխեքն էլ էին պարբերաբար ավարիաներ տալիս ու մի կերպ փրկվում: Տարօրինակ կերպով իրանք միշտ հայտնի բժիշկների լկստված ու բացարձակապես չսովորող էրեխեք էին լինում: Հիմա մտածում եմ՝ երևի բնական ընտրությունն էր գործի անցել, որպեսզի աշխարհը մաքրի չստացված բժիշկներից: Բայց դե նենց սարսափում եմ սենց բաներ մտածելիս, որովհետև չնայած նրանցից ոմանց նկատմամբ հակակրանքիս, բայց դե անձամբ ճանաչում եմ իրանց:

insider
01.06.2014, 03:08
Աթեիստ ջան, քո ասածները տրամաբանական են ու ընկալելի: Զայրութդ` հասկանալի: Եթե ինչ որ ձևով կարելի լինի միջամտել, որ էտ բնական ընտրության զոհը չդառնան, վա՞տ կլինի: Չեմ կարծում, թե բոլոր այդ մարդիկ, Ռուֆի ասած <անասուն> են ծնվել: Մարդկանց ուղեղից ինչ որ ձևով պիտի հանվի էն, որը նրանց թույլ է տալիս մտածել, որ իրենց արածը <հերոսություն> է: Ինքնահաստատվելու այլ տարբերակներ գտնեն:

Ոչ պակաս կարևոր է նաև, որ նման երևույթների դեմ անողոք պայքար մղվի, այն խստագույնս պատժվի, զսպելու լուրջ մեխանիզմներ լինեն, որ էտ տեսակ մարդիկ ինչ որ չափով սթափվեն: Քանի որ հարբած վարորդի օրինակը շատ շոշափվեց, էտ օրինակով ասեմ` թող իր ողջ կյանքի ընթացքում զրկեն վարելու իրավունքից, մի հատ մեծ տուգանք նշանակեն, ավելին` արարքի համար էլ քրեական պատիժ սահմանեն: Նմանապես` զենքի պահպանության ու զենքի հետ վարվեցողության կանոնները խախտեղների հետ վարվեն: Այ դրան արժանի են:

Գիտեմ, ձուկը գլխից ա հոտած, երգիրն էլ երգիր չի, բայց համոզված եմ, որ 10-ից 7-ը էլ չի նստի նման վիճակով ղեկին:
Էս արագաչափերի տեղադրումց հետո, շատ մարդկանց գիտեմ, որ լիխաչ էին, հիմա խելոք շոֆեր են դարձել:
Թե չէ բնական ընտրության մաղով հա թող մաղվեն, էլի հետևից գալու են, ինչքան էլ որ զտվեն ու երկրի մի մասն էլ պիտի զտվի: Հիմքից ա պետք մի բան փոխել:
ԻՄՀԿ:

Աթեիստ
01.06.2014, 03:11
1. Հա, արդեն լրիվ դզվել ա, թեև շատ երկար տևեց։

2. տենց ա, ինչքան էլ սարսափես մտածելուց, մեկ ա մտածում եսմ, որտև հիմք կա տակը ։)

Աթեիստ
01.06.2014, 03:17
Աթեիստ ջան, քո ասածները տրամաբանական են ու ընկալելի: Զայրութդ` հասկանալի: Եթե ինչ որ ձևով կարելի լինի միջամտել, որ էտ բնական ընտրության զոհը չդառնան, վա՞տ կլինի: Չեմ կարծում, թե բոլոր այդ մարդիկ, Ռուֆի ասած <անասուն> են ծնվել: Մարդկանց ուղեղից ինչ որ ձևով պիտի հանվի էն, որը նրանց թույլ է տալիս մտածել, որ իրենց արածը <հերոսություն> է: Ինքնահաստատվելու այլ տարբերակներ գտնեն:

Ոչ պակաս կարևոր է նաև, որ նման երևույթների դեմ անողոք պայքար մղվի, այն խստագույնս պատժվի, զսպելու լուրջ մեխանիզմներ լինեն, որ էտ տեսակ մարդիկ ինչ որ չափով սթափվեն: Քանի որ հարբած վարորդի օրինակը շատ շոշափվեց, էտ օրինակով ասեմ` թող իր ողջ կյանքի ընթացքում զրկեն վարելու իրավունքից, մի հատ մեծ տուգանք նշանակեն, ավելին` արարքի համար էլ քրեական պատիժ սահմանեն: Նմանապես` զենքի պահպանության ու զենքի հետ վարվեցողության կանոնները խախտեղների հետ վարվեն: Այ դրան արժանի են:

Գիտեմ, ձուկը գլխից ա հոտած, երգիրն էլ երգիր չի, բայց համոզված եմ, որ 10-ից 7-ը էլ չի նստի նման վիճակով ղեկին:
Էս արագաչափերի տեղադրումց հետո, շատ մարդկանց գիտեմ, որ լիխաչ էին, հիմա խելոք շոֆեր են դարձել:
Թե չէ բնական ընտրության մաղով հա թող մաղվեն, էլի հետևից գալու են, ինչքան էլ որ զտվեն ու երկրի մի մասն էլ պիտի զտվի: Հիմքից ա պետք մի բան փոխել:
ԻՄՀԿ:

Քանի որ, ով որ պետք ա զբաղվեր իրավական ոլորտում էդ զտումով, իրա գործը չի անում, ուրախանում ենք, որ գոնե բնությունը ԽԾԲ ու փող չի ընդունում։