Դիտել ողջ տարբերակը : Yevista.am - Երևանյան Կարծիքներ
yevista.am
30.05.2014, 00:24
Yevista.am (http://yevista.am)-ը Հայաստանում գտնվող հասարակական վայրերի (սրճարանների, ռեստորանների, խանութների, հիվանդանոցների, ծառայությունների եւ այլն) վարկանշավորման ծառայություն է: Այսօր Yevista.am-ում կարելի է ծանոթանալ ավելի քան 3000 վայրերի մասին 20000-ից ավելի կարծիքներին: Նախագիծն ունի մոտ 2000 ակտիվ օգտատերեր: Նշեմ, որ կայքում առկա վայրերը գնահատվում են այցելուների կողմից: Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է կարդալ արդեն առկա կարծիքները, ինչպես նաև թողնել սեփական կարծիքները Երևանյան վայրերի մասին։ Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է նաև ավելացնել նոր վայրեր: Փաստորեն, Երևանյան վայրերի վերաբերյալ դրական կամ բացասական կարծիքը, լավ կամ վատ ռեյտինգը ձևավորվում է միայն գրանցված այցելուների մասնակցության արդյունքում և yevista.am կայքը որևէ կերպ չի վերահսկում այդ գործընթացը ու պատասխանատու չէ տվյալ վայրի լավ կամ վատ ռեյտինգի համար։
Yevista.am կայքի անձնակազմը մեծ հաճույքով կլսի բոլոր առաջարկները
StrangeLittleGirl
30.05.2014, 00:29
Ճիշտն ասած, yevista.am-ից մի անգամ եմ օգտվել, երբ ինձ ամենալավ չինական ռեստորանն էր պետք: Էդպես լիքը կարդացի, եզրակացության եկա ու կոնկրետ մեկը զանգահարեցի սեղան պատվիրելու համար:
Բայց մի մտավախություն ունեմ: Չե՞ն կարող արդյոք տվյալ վայրերը համապատասխան մարդկանց վարձել և ուղարկել yevista.am-ում դրական կարծիքներ գրելու: Ինչպե՞ս ա դա վերահսկվում:
yevista.am
30.05.2014, 00:54

Շնորհակալություն ուշադրության համար StrangeLittleGirl
նշեմ որ yevista.am (http://yevista.am) կայքում կարծիքների մոդերացիան հնարավոր չէ տեխնիկապես, բոլոր կասկածելի օգտատերերի հանդեպ կիրառվում են տույժեր: Կայքի օգտատերերը կարող են ունենալ կոչումներ, որոնք ձևավորվում են օգտատիրոջ ակտիվության հաշվին: Միավորների և կոչումների նպատակն է հնարավորություն տալ կայքի այցելուներին հեշտությամբ տարբերակել իրական կարծիքները գովազդից և սպամից: Օրինակ, եթե նույն վայրի վերաբերյալ կարծիք են գրել Լիդեր (առնվազն 3000 միավոր) և Հյուր (0-200 միավոր), ապա հավանականությունը, որ Լիդերը գովազդով կամ սպամով է զբաղված շատ փոքր է, ինչը դժվար է ասել Հյուրի վերաբերյալ: Ահա, թե ինչպես են ձևավորվում միավորներն ու կոչումները՝
Լավ ու օգտակար կայք է:
Իրականում շատ հազվադեպ եմ օգտվել, բայց մի քանի անգամ առիթ եղել է տարբեր հաստատությունների մասին կարծիք կարդալ այս կայքից: Մասնակիցների կոչումները նայելով հեշտորեն կողմնորոշվել եմ, թե ում գրածին արժի ավելի լուրջ վերաբերվել, ում գրածին՝ ոչ այնքան: Գուցե բախտս է բերել, բայց նայածս հաստատություններում կարդացածովս ձևավորված կարծիքը հաստատվել է նաև այցելությունից հետո:
Պարբերաբար մտածել եմ ինքս էլ կարծիքներ գրել, բայց միշտ ականջի հետև եմ գցել: Գուցե և մի օր սկսեմ:
yevista.am
30.05.2014, 01:18

Շնորհակալություն Chuk
Յուրաքանչյուր վայրում գրանցվելու, այդ վայրի մասին կարծիք գրելու ու կարծիքը սոցիալական ցանցերում կիսելու համար օգտատերերը ստանում են միավորներ ու համապատասխան մրցանակներ
հետևեք մեզ մեր Facebook-յան էջում (https://www.facebook.com/yevista) մենք պարբերաբար անցկացնում ենք մրցույթներ
Երբեք կարծիքներ ինքս չեմ գրում, բայց գրված կարծիքները, ասեմ՝ իմանաք, որ ինձ շատ են օգնում: Կարճ ասած՝ Եվիստան իմ կողմնորոշիչն ա: :)) Իրոք շնորհակալ եմ:
yevista.am
02.06.2014, 23:10
Հարգելի ընկերներ սիրով տեղեկացնեմ ձեզ գործարկվել է Yevista.am (http://yevista.am) նախագծի ծրագրային հավելվածը` IOS (https://itunes.apple.com/us/app/yevista/id861237691?mt=8) եւ Android (https://play.google.com/store/apps/details?id=am.yevista.app) հարթակների համար։
Android Application
http://yevista.am/yevista_app/android_screen/yevista_android_app.jpg[/IMG[IMG]http://yevista.am/yevista_app/android_screen/yevista_android_app_2.jpg[/IMG[IMG]http://yevista.am/yevista_app/android_screen/yevista_android_app_3.jpghttp://yevista.am/yevista_app/android_screen/yevista_android_app_4.jpg
yevista.am
02.06.2014, 23:35
Yevista IOS Application (https://itunes.apple.com/us/app/yevista/id861237691?mt=8)
http://yevista.am/yevista_app/ios_screen/yevista_ios_app.jpeg
http://yevista.am/yevista_app/ios_screen/yevista_ios_app_2.jpeg
yevista.am
10.06.2014, 13:05
Մայիսի 30-ից 31-ը Երևան Սիրահաների այգում անցկացվեց Mobile App Expo 2014-ը: Հայաստանում մոբայլ հավելվածների առաջին ցուցահանդեսը կազմակերպել էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Microsoft Ինովացիոն Կենտրոնը և mLab ECA տարածաշրջանային մոբայլ հավելվածների լաբորատորիայի հայկական ներկայացուցչությունը:
Սիրով տեղեկացնեմ Yevista հավելվածը զբաղեցրեց Չորրորդ տեղը:
yevista.am
12.06.2014, 22:43
Հետևեք Yevista.am- Facebook-ի (https://www.facebook.com/yevista) էջում մենք պարբերաբար անցկացնում ենք մրցույթներ, մրցույթտների հաղթողները կստանան մրցանակներ