PDA

Դիտել ողջ տարբերակը : «Խոստովանում եմ՝ ․․․»

CactuSoul
29.05.2014, 16:45
Առաջարկում եմ այս թեմայում գրել խոստովանություններ՝ մեզ տանջող մտքերի, տարօրինակ զգացողությունների կամ կատարած արարքների մասին, որ ուրիշները չգիտեն ու դժվար թե ենթադրեն։
Չգիտեմ՝ ինչքան պահանջարկ կունենա թեման, բայց ես մի քանի խոստովանություն ունեմ անելու, ենթադրում եմ, որ էլի մարդիկ կլինեն։

CactuSoul
29.05.2014, 16:57
Անհարմար եմ զգում, որ Jarre-ին հանդիպելիս բարևելիս գրկախառնվելու համար ինքը ստիպված է լինում էդքան կռանալ :pardon

Մի ընտիր գիրք ունեմ Հեմինգուեյի մասին, բացառիկ լուսանկարներով։ Ամեն անգամ տեսնելիս մեղքի զգացողություն եմ ունենում, էնպիսի տպավորություն է, կարծես Բյուրակնից գողացած լինեմ այդ գիրքը։ :}

Մոտս կրակայրիչ եմ պահում, չնայած չեմ ծխում։ Իբր՝ «բա որ հանկարծ պետք գա»։ Բայց երբ պետք ա լինում, չեմ կարողանում կիրառել, շառից-փորձանքից հեռու, որովհետև մտածում եմ՝ մարդիկ կմտածեն, թե ծխում եմ։ Նոր-նոր վերջերս մեկին պետք էր, կոմպլեքսներս հաղթահարեցի ու տվեցի, որ ծխախոտ կպցնի։

Տենց, էլի։ Պատմեցի, մի քիչ թեթևացա :oy

Նաիրուհի
30.05.2014, 00:30
Խոստովանում եմ՝ երեկ գիշեր մինչև ժամը երեքը քաղմասում եմ եղել :)) Ու քանի որ բավական ուշ ժամի ոստիկանություն դիմեցինք մեզնից խաբեությամբ գումար վերցնելու փաստով (որպես ոստիկան էր ներկայացել), հին ընկերոջս հետ ներկայացանք որպես «ընկեր-ընկերուհի», ու իրենց մոտ դա նշվեց։

Հիմա երեկվանից նենց վատ եմ զգում, երբ դա հիշում եմ :oy

Mephistopheles
30.05.2014, 00:34

բա ի՞նչ պտի ներկայանայիք…

Նաիրուհի
30.05.2014, 01:15
բա ի՞նչ պտի ներկայանայիք…

Բացատրեմ, Մեֆ ջան, քանզի դու կտրված ես հայաստանյան իրականությունից։ Մենք լավ ընկերներ ենք, բայց ներկայացել ենք որպես զույգ, գըրլֆրենդ-բոյֆրենդ, քափըլ, համարյա նշանածներ, մաքուրով իրար ուզողներ, էլ ի՞նչ հոմանիշ կա, օգնեք, չեմ հիշում :(

Mephistopheles
30.05.2014, 01:19

է հա, հետո՞… ի՞նչ վատ բան կա էդտեղ… պետք ա եղել ասել եք… ու՞մ ինչ գործն ա…

Նաիրուհի
30.05.2014, 01:23
է հա, հետո՞… ի՞նչ վատ բան կա էդտեղ… պետք ա եղել ասել եք… ու՞մ ինչ գործն ա…

Ոչ մեկի գործն էլ չի։ Հիմա որ Կակտուսը Հեմինգուեյի մասին գիրք ունի ու մտածում է՝ Բյուրից է գողացել, ի՞նչ վատ բան կա էդտեղ։ Բայց մարդը վատ է զգում ու պատմել է։

Ես էլ իմ կոմպլեքսներն ունեմ, ինձ համար էլ դա է դիսկոմֆորտ (թեև իմ կյանքում եղել է դեպք, երբ երկու ամիս ես ու մեր ակտիվիստներից մեկը տենց էինք ձևանում), վատ եմ զգում ու խոստովանում եմ, որ վատ եմ զգում։

Կներես։

Mephistopheles
30.05.2014, 01:27

Կակտուսը Բյուրից գիրք ա գողացե՞լ… ոնց թե ինչ վատ բան կա… գողություն ա… պատմելու փոխարեն թող գիրքը հետ վերադարձնի…

բայց ինչի՞ ես վատ զգում… հո չե՞ք ամուսնանում… կարող ա՞ տենց բան կա ու սրտովդ չի… կարաս հանգիստ իրան բացատրես, կարծում եմ կհասկանա…

CactuSoul
30.05.2014, 01:48
Կակտուսը Բյուրից գիրք ա գողացե՞լ… ոնց թե ինչ վատ բան կա… գողություն ա… պատմելու փոխարեն թող գիրքը հետ վերադարձնի…
Այ սենց են մարդու գլխին սարքում :D «Չե՛մ տա» © Նաջարյան

Mephistopheles
30.05.2014, 02:01
Այ սենց են մարդու գլխին սարքում :D «Չե՛մ տա» © Նաջարյան

Կակտուս ջան… ես լինեմ կտանեմ գիրքը հետ կտամ ու կասեմ "սենց-սենց"… ինչի՞ ես տանջվում… ընդհանրապես վերադարձնելը ճիշտ ա…

ivy
30.05.2014, 21:46
Ժողովուրդ, ձեզ տանջող բաները իսկականից սրանք ե՞ն: Կամ սենց բաներից է՞, որ տանջվում եք:
Զարմացած նստած եմ:
Էս ինչ թեթև կյանքով եք ապրում, եթե էդպես է:

Ասենք՝ ես սենց բաների մասին ընդհանրապես ժամանակ էլ չեմ ունենում մտածել, ուր մնաց նեղվեմ կամ ինձ հուզի:

Խոստովանեք, որ մի քիչ երեխայավարի կոտրտվում էիք, ու ձեզ տանջոող մտքերը հեչ էլ սրանք չեն, մի տեսակ հավատս չի գալիս:

Ուլուանա
30.05.2014, 21:56

Իսկ դու խոստովանի, որ էն տիպի խոստովանություններ, ինչ ակնկալում էիր էս թեմայում կարդալ, դժվար թե որևէ մեկը գրի :))։

ivy
30.05.2014, 21:58
Իսկ դու խոստովանի, որ էն տիպի խոստովանություններ, ինչ ակնկալում էիր էս թեմայում կարդալ, դժվար թե որևէ մեկը գրի :))։

Հա, դրա համար Օրագրեր կան. էնտեղ լավ էլ գրում են:
Ուղղակի էստեղ «կոտրտվելու» իմաստը չեմ հասկանում :pardon

Նաիրուհի
30.05.2014, 22:07
Հա, դրա համար Օրագրեր կան. էնտեղ լավ էլ գրում են:
Ուղղակի էստեղ «կոտրտվելու» իմաստը չեմ հասկանում :pardon

Ես կոնկրետ երեկ ամբողջ օրը (ու էսօր էլ) ահավոր վատ եմ եղել, թե դա կոտրատվել է, ինչ ասեմ :esim Բայց քանի որ իսկականից տանջող բան էի գրել, արդեն փոշմանել եմ դա ասելու համար։

ivy
30.05.2014, 22:13
Ես կոնկրետ երեկ ամբողջ օրը (ու էսօր էլ) ահավոր վատ եմ եղել, թե դա կոտրատվել է, ինչ ասեմ :esim Բայց քանի որ իսկականից տանջող բան էի գրել, արդեն փոշմանել եմ դա ասելու համար։

Նաիրուհի ջան, եթե իսկականից սենց բաներն են քեզ տանջում, ուրեմն ես սխալվել եմ. փոշմանելու բան չկա:
Նույնն էլ Կակտուսիկին է վերաբերվում:

Նաիրուհի
30.05.2014, 22:23
Նաիրուհի ջան, եթե իսկականից սենց բաներն են քեզ տանջում, ուրեմն ես սխալվել եմ. փոշմանելու բան չկա:
Նույնն էլ Կակտուսիկին է վերաբերվում:

Դե ինչ ասեմ, ես էլ տենցը դուրս եկա, ինձ համար սթրեսային էր անկապ տեղը հինգ ժամ ոստիկանությունում մնալը, էն էլ ոչ թե ցույցի կամ քաղաքական/քաղաքացիական որևէ պատճառով, այլ որովհետև հետիս մարդը հիմարություն էր ունեցել ինչ-որ մեկին փող տալ, հետո էլ գնալ էդ մասին ասել ոստիկաններին։ Ու որ էդ մասին որոշակի մարդիկ պիտի չիմանան, բայց ամեն ինչ ոստիկանությունում արձանագրված է, հետևաբար ոչ մի երաշխիք չկա, որ չեն իմանա, ինձ արդեն խեղդում է։

Օֆ, մի խոսքով։

ivy
30.05.2014, 22:27
Քաղմասի պահը հասկանալի է, ինձ թվաց, թե քեզ էդ պատմության մեջ ընկեր-ընկերուհի ներկայանալու պահն էր տանջում, համենայնդեպս ոնց որ թե գրածիցդ էդ էր հասկացվում։
Երևի սխալ եմ ընկալել…

Mephistopheles
30.05.2014, 22:30
Ես կոնկրետ երեկ ամբողջ օրը (ու էսօր էլ) ահավոր վատ եմ եղել, թե դա կոտրատվել է, ինչ ասեմ :esim Բայց քանի որ իսկականից տանջող բան էի գրել, արդեն փոշմանել եմ դա ասելու համար։

հա… քոնն իսկապես սարսափելի բան ա… ահավոր ա… ես սաղ օրն երեկ տեղս չեմ գտել… ես կարծում էի դու կարգին աղջիկ ես, բայց արի ու տես… դու ո՞նց տենց բան ասեցիր…

Mephistopheles
30.05.2014, 22:31
Ժող, Այվին ջղայն ա… հեռու մնացեք, ավատարին մի խաբնվեք… դռբի տակ չընկնեք…

Նաիրուհի
30.05.2014, 22:48
Քաղմասի պահը հասկանալի է, ինձ թվաց, թե քեզ էդ պատմության մեջ ընկեր-ընկերուհի ներկայանալու պահն էր տանջում, համենայնդեպս ոնց որ թե գրածիցդ էդ էր հասկացվում։
Երևի սխալ եմ ընկալել…

Այվի ջան, երկուսն իրար հետ, որովհետև էդ պատմության մասին պետք չի, որ որոշ մարդիկ իմանան, իսկ եթե իմանան, + դրան՝ համ էլ էդ ընկեր-ընկերուհի ներկայանալը, բավական տհաճ պատմություն է ստացվելու։

Տրիբուն
30.05.2014, 22:53
... զույգ, գըրլֆրենդ-բոյֆրենդ, քափըլ, համարյա նշանածներ, մաքուրով իրար ուզողներ, էլ ի՞նչ հոմանիշ կա, օգնեք, չեմ հիշում :(

Քուր ու ախպեր ...

E-la Via
30.05.2014, 23:35
Այվի ջան, եթե ճիշտ եմ հասկացել, ապա այստեղ խոսքը ոչ թե շատ լուրջ, հոգին ծանրացնող, ներսից քայքայող մտատանջությունների մասին է , այլ , այսպես ասած, մակերեսում գտնվող մտքերի, զգացողությունների ու կատարված դեպքերի մասին, որոնք կողքից նայելիս ուշադրությանը ոչ արժանի ու անիմաստ են թվում, բայց իրականում անընդհատ գլխումդ պտտվում են, երբեմն կպչուն միտք դառնում: Հաճախ դրանցից ազատվելու լավագույն ձևը՝ բարձրաձայնելն է: Կարող ես այպես խոստովանել, դրա շուրջ ասել-խոսել , երբեմն հումորի տալ ու անցնել: Հատկապես , եթե դա , ոնց Կակտուսի դեպքում, կապված է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարդում են այդ խոստովանությունները ու հաջորդ անգամ նման իրավիճակում կարող են մի էնպիսի բան անել կամ ասել, որ այդուհետ Կակտուսը դադարի էդ մասին մտածել:

Mephistopheles
30.05.2014, 23:50
Այվի ջան, երկուսն իրար հետ, որովհետև էդ պատմության մասին պետք չի, որ որոշ մարդիկ իմանան, իսկ եթե իմանան, + դրան՝ համ էլ էդ ընկեր-ընկերուհի ներկայանալը, բավական տհաճ պատմություն է ստացվելու։

Նաիրուհի ջան, ես ստեղ արդեն իմացա… հես ա մի հատ էլ ստատուս գրեմ…

StrangeLittleGirl
31.05.2014, 01:10
Մի երկու բան խոստովանեմ, թեթևանամ: Ուրեմն անկապում գրել էի դրա մասին: Անցյալ շաբաթ մի կուրսի էի գրվել, որը չդզեց, կեսից դուրս էկա: Մինչև հիմա ուղեղիս մեջ պտտվում ա, նենց ոնց որ մեծ հանցանք արած լինեմ:
Մեկ էլ երկու օր առաջ գործի տեղը մի մեծ հանդիպում ունեինք: Հանդիպումից անմիջապես հետո ընկերուհուս զանգեցի, որովհետև ինքը մինչև էդ հա զանգում էր ինձ: Ու կոլեգաս էլ կողքս էր: Իրա ներկայությամբ հայերեն խոսեցի մի քանի րոպե: Հետո ջոկեցի, որ չպիտի տենց բան անեի: Բայց դե արդեն ուշ էր... ինքը գնացել էր, չհասցրի ներողություն խնդրել:

Mephistopheles
31.05.2014, 01:19

Բյուր, լավ չեմ հասկանում… ինչ էիր խոսրովանու՞մ…

Ժող դուք էս ո՞ր մոլորակից եք… մեկը նեղվում ա որ ընկերոջ ասել ա ընկերս ա քաղմասում, մեկը նեղվում ա որ իրա ունեցած գիրքը Բյուրին կսազեր, մեկն էլ նեղվում ա որ իրա դուրը չեկած կուրսը թողել ա ու կոլեգայի ներկայությամբ հայերեն ա խոսել հեռախոսով…

StrangeLittleGirl
31.05.2014, 01:21
Բյուր, լավ չեմ հասկանում… ինչ էիր խոսրովանու՞մ…

Ժող դուք էս ո՞ր մոլորակից եք… մեկը նեղվում ա որ ընկերոջ ասել ա ընկերս ա քաղմասում, մեկը նեղվում ա որ իրա ունեցած գիրքը Բյուրին կսազեր, մեկն էլ նեղվում ա որ իրա դուրը չեկած կուրսը թողել ա ու կոլեգայի ներկայությամբ հայերեն ա խոսել հեռախոսով…
Մեֆ, դե էդ ա էս թեմայի կայֆը, որ արտաքինից եսիմ ինչ հանցանք չի, բայց մեզ ներսից տանջում ա:

Mephistopheles
31.05.2014, 01:23
Մեֆ, դե էդ ա էս թեմայի կայֆը, որ արտաքինից եսիմ ինչ հանցանք չի, բայց մեզ ներսից տանջում ա:

օքեյ… ես ձեր բոլոր մեղքերին թողություն եմ տալիս… հես ա մի բան էլ ես գրեմ…

Chilly
31.05.2014, 11:11
Մի քիչ առաջ կոլեգաս փռշտաց, չասեցի առողջություն, հիմա էլ արդեն ուշ ա որ ասեմ, նենց եմ նեղվում:

ivy
31.05.2014, 13:16
Ոչինչ, Չիլի ջան, կարևորը հիմա խոստովանեցիր, թեթևացար:

CactuSoul
31.05.2014, 13:42
Թեման հենց փոքր տրամաչափի խոստովանությունների համար եմ բացել։ Հակառակ դեպքում «Դեսից-դենից»-ի փոխարեն հոգեբանության կամ օրագրերի բաժնում կբացեի։ :)

boooooooom
06.06.2014, 13:47
Վարկանիշներիս 90%-ը ստացել եմ երեխաներիս նկարների համար։ Էրեխեքս ինձ պահում են :)

CactuSoul
26.11.2014, 22:07
Ուֆ, խոստովանում եմ :(
Մի երգ կա՝ էս քանի օր ա՝ ինձ տարել ա։ Ուզում եմ Facebook֊ում share անել, բայց թեման պրոբլեմատիկ ա, չնայած, ԻՀԿ, տեքստն ընտիր ա, ոնց որ բանաստեղծություն լինի, տակի ֆոնային երաժշտությունն էլ ա լավը․․․ Մի խոսքով, տրաքում եմ մեջիցս, գիտեմ, որ մինչև չփոստեմ դա, չեմ հանգստանա, բայց փոստել էլ չեմ համարձակվում․ մտածում եմ՝ բա էսինչն ինչ կասի, բա էնինչն ինչ կմտածի իմ մասին․․․ :}

Հ․Գ․
Անձնական հաղորդագրությունների միջոցով երգի մասին հարցուփորձ անել չկա, շուտ եմ ասել։ Մանրամասնելու լինեի, հեն ա կփոստեի, կպրծնեի։

Smokie
26.11.2014, 23:36
Խոստովանում եմ:oy
Շատ դեպքերում ինքս էլ չգիտեմ ո՞նց վերաբերվել այնպիսի երևույթներին, ինչպիսինն է օրինակ Կոնչիտան, կամ որքանո՞վ է նորմալ հայի համար թեկուզ որակով թուրքական երգ լսելը:
Խոստովանում եմ՝ էնպես չի, որ սիրել եմ Կոնչոյի երգը ու իրեն չհանդուրժող մարդկանց մոտ ինձ համար դժվար կլիներ ասել, որ շատ էլ լավն է ու ընդհանրապես սիրում եմ իրեն՝ որովհետև անկեղծ չեմ լինի: Բայց անհանդուրժողականությունը, չափազանցնելը, ծայրահեղությունների մեջ ընկնելը ևս սխալ է: Խոստովանում եմ, եթե ակումբի մեծ մասն իրեն չպաշտպաներ, հավանաբար մտքովս չէր էլ անցնի, որ հանդուրժել ա պետք նման երևույթը:
Էնպես չի, որ շատ հիացած եմ Kazim Koyuncu-ի լսածս առայժմ եզակի երգերով: Վերջինիս Didou nana-ն օրինակ՝ վատը չի, բայց լեզուն էնքա՜ն տհաճ ու գեշ ա հնչում ականջիս ու այստեղ երևի նշանակություն չունի էն փաստը, որ թուրքական ա: Չգիտեմ ոմանց համար որքանո՞վ ա ճիշտ պիտակավորելն ու ռասիստություն անելը::esim Ոմանք էլ ասում են «թուրքական երգերի մեջ որակյալը չկա, բոլորը ռաբիզ են»:

Խոստովանում եմ, որ ռաբիզ լսողներին, կամ քյարթուներին ոչ միայն պիտակավորում եմ մտովի, այլև իրենք իմ աչքում զգալիորեն կորցնում են իրենց մարդկային արժեքը: Նման մարդկանց եթե հանդիպեի, հնարավորինս հեռու կմնայի: Ու դա ոչ թե այն բանի համար, որ նա էլ կարող է ի՛մ կողմից հավանության արժանացած բանին անուն կպցնի, այլ որովհետև հենց ինքը էդպիսինն է: Ինքս եմ անուն կպցնում:

boooooooom
27.11.2014, 12:46
Խոստովանում եմ, որ ակումբցիներին իրական կյանքում տեսնելիս լարվում եմ, որ հանկարծ ոչ հայերեն, քյարթու կամ ժարգոնով, կամ, որ ամենա սարսափելին է՝ ինչ ինչ որ մի բառ սխալ չարտասանեմ (ոնց որ մի օր саркофаг-ին սարկավագ ասեցի)։ Հա մեկել լարվում եմ, որ սափրված չեմ լինում կամ հագուստս իմ ուզածով չի լինում։ Չգիտեմ, մի տեսակ կարևորում եմ ակումբցիների կարծիքը։ Երևի կոմպլեքսներ են։

Existential crisis
28.11.2014, 20:00
խոստովանում եմ՝ժամանակ առ ժամանակ անտանելի եմ:
խոստովանում եմ՝մռթմռթան եմ:
խոստովանում եմ՝չգիտեմ՝ ինչ անեմ ստեղ:

boooooooom
31.07.2015, 23:08
Սպանեք ինձ. ես էս երգը սերել եմ ու հիմա էլ մեկ-մեկ լսում եմ

https://youtu.be/v1iV6eiQ8HI

CactuSoul
24.02.2016, 17:43
Մի տղա կա Մարոկկոյից, ընկերության հայտ էր ուղարկել Facebook֊ում։ Մտա իր էջը, տեսա, որ Դոստոևսկի ա share անում, Riverside, ուրիշ լավ երաժշտություն, բան, հայտն ընդունեցի։ Հիմա գրում ա, Riverside֊ից ենք խոսում, Piotr֊ի անժամանակ մահվանից, ու էդ ընթացքում, քանի որ պարզվեց՝ երկուսս էլ էդ պահին Riverside էինք լսում, մեկ էլ առաջարկում ա մի երգ ընտրել ու միաժամանակ լսել երկուսով։ Ես էլ համաձայնում եմ։
Մի տեսակ տարօրինակ զգացողություն էր։ Ոնց որ վիրտուալ սեքսի ինչ֊որ lights տարբերակ լինի հեռվից հեռու երկուսով նույն սիրելի երգը լսելը։ :}

Յոհաննես
25.02.2016, 20:22
Հպարտությամբ խոստովանում եմ...
Ում ինչ լավություն արել եմ մինչև էս ճպցնում եմ ճակատին ու ամեն աստծու օր հիշեցնում եմ:
Մարդկանց զգացմունքների հետ եմ խաղում,էնպիսի հույսեր են կապում իմ հետ,որ ուղղակի չի կարա տենց բան լինի:
Էնքան եմ.խաղացել,որ ինձ իրականում կորցրել եմ:
Հլը որ էսքանը

CactuSoul
25.03.2016, 22:25
Նախանձում եմ (նաև սիրում) էն մարդկանց, ովքեր իրենց սեռականությունից չեն վախենում։ Ովքեր չեն փորձում ամեն գնով աննկատ մնալ, կամ հատուկ էնպես անել, որ հակառակ սեռն իրենց հանդեպ որևէ սեռական հետաքրքրվածություն չունենա։
Խոսքս բաց հագուստ հագնելու մասին չի, անբարոյական լինելու մասին չի, սրա֊նրա հետ սեռական թեմաներից խոսելու կամ դիտմամբ sexy երևալու փորձեր անելու մասին չի, այլ ընդհանրապես ասած սեռականության, մարդու բնական վիճակի մասին է, որ կարող է նույնիսկ ամենափակ հագուստի ու ամենահամեստ մարդու մեջ էլ երևալ, զգացվել։

CactuSoul
25.03.2016, 23:00
Մի նախկին ու մի ներկա ընկեր ունեմ, որ իրենց հայրերի հետ «չունե(ի)ն»։
Վերջերս տարբեր աղբյուրներից պատահաբար պարզվեց, որ երկուսն էլ (հայրերը) Արցախյան պատերազմի մասնակից են․․․ Ու մի տեսակ տխրեցի, սիրտս կախվեց։

Նախկին ընկերոջ դեպքում դեռ ոչինչ․ երբ բողոքում էր հորից, սրանից մոտ 10 տարի առաջ էր։ Հիմա, ինչքանով որ իմացածս փաստերն են թույլ տալիս ենթադրել, հարաբերությունները կարգին են։

Իսկ այ ներկա ընկերոջս դեպքում․․․ Նրան շատ եմ սիրում, ընտիր մարդ է՝ բոլորին հասնող, սիրառատ, ընկերասեր․․․ Բայց երբ հիշում եմ, որ հոր հետ շփում չունի, հատկապես հորը մի քիչ, թեկուզ հեռվից, ճանաչելով, հատկապես իմանալով, որ հայրը շատ է ուզում իր հետ շփվել, ահավոր նեղսրտում եմ։ Ոնց որ հոգիս հաշտ չլինի էդ աղջկա հետ։ Էնքան եմ ուզում, որ մի օր սառույցը կոտրվի, գնա հորը (և ոչ միայն․․․) տեսնելու․․․ Ինքն էլ ախր հորն էնքան նման ա․․․ Հայրն էլ հիմա անկողնային հիվանդ ա իմ ունեցած վերջին տվյալներով․․․ :( Հա, հասկանում եմ ու հավատում, որ կարող է փոքր ժամանակ էլ առանձնապես շփում չի եղել, հայրը ժամանակ չի հատկացրել իրենց․․․ Բայց ախր էդ տարիները հենց պատերազմի տարիներն էին, մի՞թե դա ոչինչ չի մեղմում․․․ Չեմ ասում ամեն օր շփվեր հոր հետ, բայց գոնե մի անգամ գնար․․․ Էնքան լավ կլիներ․․․
Չգիտեմ, կարող ա չպիտի գրեի էս մասին․․․ Բայց չկարողացա :(

CactuSoul
29.03.2016, 22:41
Ուֆ, խոստովանում եմ :(
Մի երգ կա՝ էս քանի օր ա՝ ինձ տարել ա․․․
Իմիջիայլոց, էս երգը մինչև հիմա էլ ինձ տանում ա։ Ու ինձ թվում ա՝ դեռ երկար ժամանակ կտանի։ Հավանական ա, որ նույնիսկ մինչև մահ։

Mephistopheles
29.03.2016, 23:17
Մի տղա կա Մարոկկոյից, ընկերության հայտ էր ուղարկել Facebook֊ում։ Մտա իր էջը, տեսա, որ Դոստոևսկի ա share անում, Riverside, ուրիշ լավ երաժշտություն, բան, հայտն ընդունեցի։ Հիմա գրում ա, Riverside֊ից ենք խոսում, Piotr֊ի անժամանակ մահվանից, ու էդ ընթացքում, քանի որ պարզվեց՝ երկուսս էլ էդ պահին Riverside էինք լսում, մեկ էլ առաջարկում ա մի երգ ընտրել ու միաժամանակ լսել երկուսով։ Ես էլ համաձայնում եմ։
Մի տեսակ տարօրինակ զգացողություն էր։ Ոնց որ վիրտուալ սեքսի ինչ֊որ lights տարբերակ լինի հեռվից հեռու երկուսով նույն սիրելի երգը լսելը։ :}

էխ էխ ջահելութուն...

boooooooom
23.04.2016, 11:33
Չեմ սիրում շնորհավորել ու շնորհավորանք ստանալ ու դրա համար շնորհակալություն հայտնել/ստանալ, բայց երբեմն անում եմ:
Չեմ սիրում հանդիպելուց/հեռանալուց պաչպռոշտի անել ու գրկախառնվել, բայց հաճախ անում եմ:
Չեմ սիրում երբ, սեռական ցանկություններս փորձում են գիտակցությանս վրա "իշխել", բայց երբեմն լինում ա :D :
Չեմ սիրում, որ ջրամատակարարումը երկարաժամկետ խաթարվում ա ու զուգարանի բաչոկում ջուր չի հավաքվում:
Չեմ սիրում հնկաձավարով փլավ:
Չեմ սիրում երբ ժամանակը ծախսում եմ ու ուզածս արդյունքին չեմ հասանում:

Ոնց որ սաղ գրեցի. ամենայն հավանականությամբ մնացած ամեն ինչը սիրում եմ:

boooooooom
03.05.2016, 10:08

Մի փոքր «սպռավոչկա»:D
Նշված մասը մոռացեք խնդրում եմ:
Շնորհակալություն ընկերներ ջան, որ խոստովանելուս հենց հաջորդ օրվանից ինձ հնարավորություն տվեցիք ապրել իմ նախընտրած ձևով, բայց ես զգացի որ տենց ճիշտ չի, տենց շատ սառն ա ու չգիտեմ ինչ ա: Նենց որ, եթե իմ անցնելուց հետո չեք այրել կամուրջը, թույլ տվեք դրանով հետ վերադառնալ :oy

ivy
20.10.2019, 21:12
Էս թեման մի թեթև հիշում էի, ու հա մտքիս էր, որ ինձ էստեղ «վատ եմ պահել», ու խոստովանում եմ, որ դրա հետ կապված մեղքի զգացում էր մնացել:
Վերջը ասեցի գտնեմ կարդամ:
Խոստովանում եմ, որ ամեն ինչ ավելի մռայլ գույներով էի հիշում. ոնց որ թե շատ համը չեմ հանել :))

Էհ, էնքան խոստովանելու բաներ կան, հլը դեռ մենակ Ակումբի սահմաններում. որից սկսես, որը թողնես...

Ծլնգ
21.10.2019, 00:39
խոստովանում եմ, որ նոր էի ակումբ եկել ու կռիվ էի տալիս որ կեղծանունս սխալ էին գրում, ես էլ էի այդ վախտերով հաճախ սխալմամբ «ծնգլ» գրում... եղել ա մի կես ժամ գլուխ եմ ջարդել, որ ակումբ մտնեմ՝ զարմանալով, թե ինչու չի թողում, հետո եմ նոր հասկացել, որ մատներս սխալմամբ «ծնգլ» են մուտքագրում...

Հ.Գ.
բայց չեմ զղջում՝ պրիզնատ եմ գալիս, ոչ թե ներողություն հայցում :P

ivy
21.10.2019, 12:47
Բացում ենք «ակումբային խոստովանություններ» շարքը. էլ ով ի՞նչ ունի խոստովանելու՝ Ակումբի հետ կապված :))

Գաղթական
21.10.2019, 13:29
Խոստովանում եմ, որ միշտ էլ գայթակղությունը մեծ ա եղել ՈՒստին «ծնգլ»-ով բզելը, բայց վայթե միայն մեկ անգամ եմ արել ))