PDA

Դիտել ողջ տարբերակը : գառաժ



Պիրիտ
27.05.2014, 00:43
գառաժներում մարդիկ լցնում ու պահում են իրենց անպետք իրերը, որ մի օր անպայման պետք են գալու, ես էլ ստեղ կլցնեմ իմ գրածները, ինչ գտնեմ, ինչ ուզենամ, քոփիփեյստ կանեմ, կարտագրեմ թղթերից, կամ նորերը կդնեմ, մի խոսքով խառը արխիվ կլինի, որ չկորցնեմ իմ տեքստերը էլ

Պիրիտ
27.05.2014, 00:50
կանաչ ապրիլ
---
Նոր օրվա ծուխը լցվումա քաղաք, պտտվում փողոցներով, անցքերով, նրբանցքերով, փակուղիներով, խճուղիներով, երկաթուղիներով, անձրևի հետ մտնում ասֆալտի փոխարեն փողոցում ապրող ցեխի մեջ: Խաբարը հասնումա ֆաունային: Գարունը եկելա, մի ամիս ուշացել եք, զարթնեք: Սիրուն, կանաչով, խնդիրներով, արևոտ ու արագ: Կանչեք ծտերին, թող գան, իրանց ծլվլոցներով թեթևացնեն ագռավների կռկռոցը: Սառած հույզերը սարերից հալվեցին ու խնդիրները հունից դուրս եկան, թափվեցին փողոցները, թրջեցին ոտից-գլուխ: Թող որ ամորֆ նյութից սարքած կամուրջ դառնամ էտ գետի վրայով:

Եկեք խմենք էս երգը ու միշտ ջահել եղնենք: Իրիկունները պետքա բարի ու միասին եղնել: Կոֆե դի, նստենք նայենք ոնցա արևը գնում սարի հետևը: Խնձորի ծաղիկների նման համբերատար, անհամեստ ու սպասումներով շրջան: Մեղուները կփոշոտեն սաղիս, դեռ ամառ կգա, ձմեռ էլ, ու շատ ամառներ ու ձմեռներ: Վայ, նայի, Մայիսիկի հետևից են ընկել, վազեցի~նք:

2014թ, ապրիլ, .doc-ից

Պիրիտ
27.05.2014, 00:56
Օյ օյ օյ օյ, կամ տեքստ թռչելու մասին

շները

Ճակատագրի բերումով մոտդ հայտված ոսկորը մինչև վերջ` մսի ոչնչացում մինչև վերջին հյուսվածքը, կրծելը վկայում է շների, իսկ եթե ավելի հեռուն գնանք, ապա գայլերի հետ քո ընդանրության մասին: Ես այդպիսին եմ, նույնիսկ երբեմն գնում եմ ավելի առաջ` կոտրում եմ ոսկորն ատամներով ու վայելու ոսկրածուծը, եթե իհարկե պահը հարմար է լինում:

Ծնված լինելով շան տարում՝ ըստ չինական օրացույցի, շատ լավ եմ հասկանում շներին, նրանք էլ ինձ: Մարդիկ վախենում են նրանցից, իսկ ես հասկանում եմ նրանց ինչ-որ անհայտ տասնութերորդ զգայարանի միջոցով: Շան հարուստ հայացքի մեջ կարող ես շատ բան տեսնել, երբեմն ես խուսափում եմ աչքերով հանդիպել մարդկանց կողմից "մարդու լավագույն ընկեր" ցինիկ արտահայտությամբ դատապարտված կենդանիներին: Դուք հավատում ե՞ք ռեինկարնացիային՝ հոգու վերածնունդ ուրիշ մարմնում: Ինձ թվում է ես անցած կյանքում շուն եմ եղել, կամ էլ գայլերի ցեղից ինչ-որ մի ուրիշ կենդանի:

Շների ու պոետների մտերմության մասին այս նախապատմությունը իրավիճակի աբսուրդությունը ավելի լավ նկարագրելու համար արեցի: Ուրեմն, դուրս էի գալիս այգուց ու հանկարծ շան հաչոց լսեցի: Ձայնը սեփական տնի կողմից էր գալիս, որի կողքով անցնում էի: Փոքր, բաց գույնի շուն էր ցանկապատի հետևում: Հաչում էր, ագրեսիվ, շատ ջղայն: Զարմացած նայեցի կողքերս, ոչ ոք չկար, նա ակնհայտ իմ վրա էր նայում ու հաչում: Այդպիսի բան առաջին անգամ էր պատահում: Իմ ներկայությամբ էլի հաչացել էին իհարկե, բայց ոչ իմ ուղղությամբ, երբ միայնակ եմ:

ոտքերը

Ծանր ու ալարկոտ, անտանելի բնավորություն: Երբեմն անհնար է իմ ոտքերի հետ լեզու գտնել: Այդ օրը նրանք թեթև էին: Թեթև ու ազատ էր ամբողջ մարմինս, հոգիս: Չկար այն ներքին կապկպվածությունն ու վազելու անհագ ցանկությունը: Կար հանգստություն, աննորմալ հանգստություն:

-Հետ արի ախպեր, մի գնա մարդկային փուչ արժեքների հետևից, նրանք քեզ մենակ կվնասեն,- հաչում էր շեկ շունը: Նա հաչում էր, ոչ թե ինձ վրա, ոչ թե վախի հոտից, ոչ թե սովից, կամ որպես բողոքի նշան, այլ նա ուղղակի հասկացել էր: Նա ինձնից շուտ էր հասկացել, որ ես սիրահարվել եմ, իսկ դա մեծագույն մարդկային անեծք է՝ շներիս վրա:

Բայց ոտքերս նրան չէին լսում, ոտքերս մարդկային էին ու ուզում էին թռչել: Թռան, թռան ցանկապատի, մոտակա կրպակների, լուսամփոփների մոտով, չնկատելով մեքենաներին ու նրանց մեջ նստած մեռնող էակներին:

Ու էլի ռեինկարնացիայի մասին: Երբ ես նրան առաջին անգամ տեսա, երբ առաջին անգամ հայացքներով, ինձ թվաց, որ ճանաչում եմ նրան:

գարեջուր

Հայկական գարեջրի էֆֆեկտը՝ վայելում ես նրան դրա համար նախատեսված աղի համեղ զիբիլներով ու երբ տեսնում ես դատարկ շշեր դիմացդ, քեզ կլոր անհաջողակ ես զգում: Անհաջողակների անհաջողակը: Ամենաանհաջողակը այս համաստեղությունում:

Գարեջրի մյուս զզվելի բնավորության գիծն այն է, որ առերեսվում ես ինքդ քո հետ: Բոլոր այն զգացմունքների, հույզերի հետ, որ փորձում ես թաքցնել: Այո, ես սիրահարված եմ, ունեմ պաթետիկ գրելաոճ, սենտիմենտալ հույզեր ու ռոմանտիկ պատկերացումներ կյանքի մասին: Ոչինչ չես կարող անել, չես կարող թաքցնել շնային բնույթը ցինիկության ու մոդեռն ամենաժխտության քողի տակ:

Ու կրկին փորձում ես թռչել, բայց այս անգամ առանց ոտեքրի օգնության: Ուզում ես բացել թևերդ, բայց փակվում են աչքերդ՝ իսկական, ոչ թե երևակայական: Չնայած ով գիտի, որտեղ է սկսվում իրականությունն ու վերջանում երևակայությունը: Վերջին ցանցառ մտքերի դուրսպրծումից հետո անիծում եմ ալկոհոլը, անիծում եմ գիշերը, անիծում եմ ինքս ինձ, անիծում եմ արևը, որ այսօր այսքան շուտ մայր մտավ:

վերջ

ապրիլ, 2013` մի տարի առաջ, սիրուն, հիմար, սիրահարված տեքստ, էլի .doc-երից ճարեցի, մոռացել էի արդեն սրա մասին, որովհետև վստահել էի նրան ում պետք չէր վստահել սենց բաները

Պիրիտ
27.05.2014, 00:58
մի հատ էլ հին "ռոմանծիկ" .դոկ գտա, բայց էնքան փսլնքոտա, որ ամաչեցի դնեմ, տենանք էլ ինչ կա ֆայլերիս մեջ

Պիրիտ
27.05.2014, 00:59
շատ կուզենայի դպրոցական ժամանակվա թղթերից գտնել, բայց չկան, կորել են

Պիրիտ
27.05.2014, 01:07
գյոզալ բլոգս ոնց ջրվեց գնաց, փողը շատ կեղտոտ բանա, դոմեյնս չերկարացրեցի ու տենց եղավ, ոչինչ, հեսա սաղ էտ սիրուն պոեզումները կբերեմ ստեղ

Պիրիտ
27.05.2014, 01:10
արևը երբ որ բացվեց աչքերը բացելու հավես չկար որովհետև զգում էի ինչքան շատ նոր գործեր եմ գլխիս հավաքելու ու էլի չեմ անելու անպատասխանատու թավալվել տեղի վրա ու կայֆա որ գետնին ես քնում երկրին ավելի մոտ ես բարձի հետևից լսում ես թե ոնց են սալիկները իրար շոյում ու թեթև երկրաշարժներ անում քաղաքիդ գլխին հա էսա վեր եմ կենում մի քիչ էլ չէ մենակ թե ոչ ծվածեղը հեռախոսս էլի մոռացա այսինքն մենակ եմ կարի ֆաբրիկայի ցուրտ ու սիրուն ճանփան գնալու դասախոսս ջղայնացելա էլի բայց ինձ մեկա հավատումա թուլություն կանգնած չեմ կարում մնամ տաքություն էլ երևի կունենամ գազելում նեթբուք հետաքրքիր տեսք ունի հյուրանոցում լիքը օտար բայց ծանոթ նոր մարդիկ աշխարհի տարբեր ծերերից ըհը էլի գործերս մնացին պատասխանատվություն չէ չեմ լսել էս տարի աշունը ուրիշա ինձ թվումա բոլորին ծանոթ եմ էս մոլորակի վրա նման տարբեր հետաքրքիր ու ոչ էտքան կարճ մազերով անկապ երկար կամ կարմիր բոլորս նույն կենդանին ենք սիրում եմ բոլորին կամ էլ հոգնել եմ բոլորից կրոններից հիմար բան մեկ էլ դրանց քննարկումներնա սուտ արժեքներ ձևական հարգանք բնականա պետք լինել մարդիկ հին ընկերներ նոր անծանոթներ մարդիկ էնքան նման են որ ուզում եմ ծալել ու սամալյոտներ սարքել իմունիտետիս շատ եմ հարգում ինձ փրկումա ամեն անգամ ինչ որ էմոցիոնալ կապ կա մեր մեջ հաստատ խառը շատ խառը ծառ եմ ես կարճ մազերով շվեցարիացի բայց իրան գերմանացի համարող զույգս ճիշտ էր նկարել ուզում եմ ճյուղերս կտրել էլ չեմ դիմանում ջահել ծառերը սովորաբար չեն դիմանում սենց ծանրությանը արմատներս էլ թույլ են քնել եմ ուզում մենակ մի քանի օր ուզում եմ պարապ ու անհոգ եղնեմ ոնց որ տասներկու տարեկանում էի ու որ կյաժ մազերով ընկերս գոռա իջնեմ անկապ վազվենք ֆիշկա խաղանք բարձր տեղից թռնեմ ոտքս ջարդեմ ու երջանիկ տուն մտնեմ կոմպով ֆուտբոլ խաղալու ու չմտածեմ ոչ մեկի մասին ոչ իմ ոչ հարազատներիս ոչ ընկերներիս ծանոթներիս անծանոթներիս քնեմ հանգիստ առանց վաղվա մասին մտածելու

բլոգ · October 8, 2013

Պիրիտ
27.05.2014, 01:11
Էսսե

ես նախընտրում եմ կարճ ճանապարհները
քանդված ու շներով լի,
ասֆալտապատ փողոցները հարթ
հետաքրքիր չեն,
մանդարինը ուտելու ակտը
ոչինչ է կլպելու
ու նրա բուրմունքը զգալու դիմաց,
եթե ես Էնշտեյնին հանդիպեի
կհարցնեի զուգարանի տեղը,
գիշերը անտանելի լավնա

բլոգ · August 14, 2013

Պիրիտ
27.05.2014, 01:12
ավտոբուսում

նստած ենք իրար դիմաց
ավտոբուսում
օտարների նման
կարծես ոչինչ չի եղել,

երբ դու գալիս էիր
մի անգամ էլ հասցրեցի
սիրահարվել,

ուզում եմ գրկել
օծանելիքիդ բույրը,

քեզ,

երկուսով
իրարից հեռու,

ուզում եմ կոտրել
վայ-ֆայն
ու հաշվապահությունդ,

եթե կարողանայի
հետ բերել ժամանակը
հիմա իրար կողքի
նստած կլինեինք

բլոգ · August 14, 2013

Պիրիտ
27.05.2014, 01:13
Կաթիլներ հավաքելիս

վերջերս ավելի հաճախ եմ տխրում
գունատ հնդկացու տխրությամբ,
որը նստել է գետնին, հոգնելով անձրև կանչելուց:
բիզոնների հեռվից լսվող վազքի ձայնն էլ չկա,
ամեն ինչ դարձել է սառը, անգլիական:

փորձում եմ հավաքել վերջին կաթիլները գոյատևելու համար,
ջերմության կաթիլներ եմ փորձում պոկել
նույնիսկ սովորական ժեստերից,
հայացքներից, ձայնից,
նույնիսկ վիրտուալից,
քամելով տողերի միջից
անիրական կաթիլներ
քնքշության:

ջերմության կաթիլներ արևի շողերի միջից:
կային ժամանակներ, որ անձրևը օր ու գիշեր էր թափվում
եւ երբեմն նույնիսկ հոգնում էինք դրանից,
բայց հիմա զգացվում է սառը շունչը մեջքիս,
որը ավելի ու ավելի մոտիկ է գալիս:
հնդկացին տխրում է ու վախենում
սառը բարքերից:

արևը մայր է մտնում,
իր հետ տանելով վերջին հույսը,
որ անտանելի երաշտը կվերջանա:
ես դեռ կպարեմ անձրևի պարը,
կաթիլներ հավաքելով:

բլոգ · August 4, 2013

Պիրիտ
27.05.2014, 01:14
խորտակվող նավի վրա ջութակ նվագելիս

նայիր վերև
տես ինչ քնքշությամբ է կեղտոտ անձրը հարվածում դեմքիդ
սուլիր կամաց
լսիր թե ոնց են վերջին թռչունները ձայնակցում քեզ
պարզիր ձեռքերդ
զգա չար փողից ազատությունը գրպաններումդ
խորը շունչ քաշիր
լցրու ստամոքսիդ դատարկությունը թունավոր օդով
ժպիտ տուր
ու արի սուզվենք միասին
ու թող արտագաղթեն նրանք
ովքեր չեն գտահատում ռաբիզի հնչյունները
արի տապակվենք միասին
պլակատի գույնի ձեթի մեջ
թանկ գազի վրա
գլուխներս կախ
մի քիչ անկախ

բլոգ · May 16, 2013

Պիրիտ
27.05.2014, 01:15
Ֆրանկլինը դատարկ թղթի վրա

նա ուներ կանաչ խամրած 100 դոլլարանոց,
10 հազար դրամանոց ու մի քիչ մանր մետաղ,
պապան նոր օպել աստրա էր տակը դրել,
կային հետը փողով քնող կանայք, արաղ,

բայց նա աղքատ էր

ես տվեցի վերջին երկու 50 դրամանոցս,
սիրուն մտքեր չէի կարող տալ ավաղ,
ասավ, որ դրանցով 2 բուլկի կառնի,
իր ու ընկերոջ համար, գնաց ուրախ,

ես երջանիկ եմ

փողը դա լուռ ձեռնաշղթաներ են,
դատարկ գրպանը` ազատություն,
մենք սովորում ենք, աշխատում,
ստանում մեր չափով վանդակ

փողն է ստեղծում ստանդարտները

ու ոչ միայն (:
այս տեքստը համակարգված է, քառատողերով,
հանգեր էլ կան տեղ-տեղ
ստեղծագործել միայն վանդակիդ սահմաններում

ինչ-որ տեղ ցուրտ է

ինչ-որ տեղ էլ մարդիկ սոված են,
ուղեղները սեքս են անում թիվիյի հետ,
անվտանգությունն էլ ազատության հետ,
արդարությունն էլ ձեռնաշարժությամբ է զբաղվում

ոչ մի դեպքում չասել, որ դա քո շուրջն է տեղի ունենում

թե չէ վանդակը կքանդվի, տեքստն էլ դուրս կհոսի քառատողերից, ու վտանգ կներկայացնի իրենից, ազգային վտանգ, համամարդկային մի գուցե, ու էլ կարող եմ չունենալ ես երկու հատ 50 դրամանոց ու նոր ձեռնաշղթաներ վաստակելու հնարավորություն, է հետո ինչ

պարում են բոլորը

բարև

բլոգ · April 5, 2013

Պիրիտ
27.05.2014, 01:16
Գալուստը

վերջին կտորներն էի գցում երևակայական փայտե վառարանի մեջ
տաքանալու համար չէ`
ուզում էի, որ նա շուտ գա:
երբ վերջերս, ավելի ճիշտ մի քանի շաբաթ առաջ
զարթնեցի
ասացին. "Գարունա եկել"
չհավատացի
նայում եմ դուրս
նայում եմ օրացույցին
նայում եմ իրենց
նայում եմ հայելուն.
ոնց որ թե չեն խաբում
բայց նրա շունչը չկա
օրացույցում կա,
բայց իմ մեջ` չէ
իրանց մեջ էլ
ուրիշների մեջ էլ
քաղաքում ոչ մեկի մեջ չկար:
էտ ժամանակ գնացի ներքև
ինչքան փայտ կար մնացած
վերցրի
ու սկսեցի վառել
վառել
վառել

որ գա
գա գա գա
գարունը
իսկական
մեր մեջ
անկախ սառը քամիներից
վառելու եմ
մինչև գա
մինչև ես վառվեմ
ու իրանց էլ վառեմ
ու ուրիշներին էլ
սառը քամիներին էլ
ու պրծ

բլոգ · March 29, 2013

Պիրիտ
24.09.2016, 16:21
Ալ Յօ

Բարևիդ մեջ պարզ ու հստակ,
Ձայնիդ մեջ սառն ու օտար,
Բառերիդ մեջ կարճ ու կոնկրետ,
Հարցուպատասխանի մեջ չոր,
Ես թաքնված մի հույս գտա,
Ու քողարկված ջերմություն,
Լռությանս մեջ թաթախված
Կանոնավոր շնչառություն:

բլոգ. May 24, 2012

Պիրիտ
24.09.2016, 16:28
Չափահասություն և ուրիշ կարկանդակներ

Կյանքում տեղի ունեցող իրադարձությունները նման են կարկանդակների: Կարկանդակը լինում է մսով կամ առանց մսի: Մսի տարբեր տեսակներ կան՝ հավ, խոզ, տավար, կատու և այլն: Անմիս կարկանդակներն էլ ունեն իրենց հետաքրքրությունները, ամենահետաքրքիրը դա միջուկն է: Միջուկը, որը կարող էր լիներ միս, եթե այդ բախտը նա չի ունեցել, ապա կլինի օրինակ կաղամբ, ինչը իր համային հատկություններով երբեմն կարող է չզիջել մսին, քիմք էլ կա քիմք էլ: Շատ չշեղվեմ վերնագրից և չմտնեմ կարկանդակի մեջ, չեմ էլ կարող, դրա համար շատ մեծ կարկանդակ է պետք:

Վերնագիրս սկզբից ձեզ պատմեց չափահասության մասին, ինչը նրա կողմից բացթողում չէր, նա չի խաբում, չի խաբում նաև անձնագիրս, որը ում ձեռքին ընկնում բամբասկոտ սերիալ նայող հաստաքամակ կնոջ նման պատմում է այն մասին, որ այսօր՝ 11.05.2012, լրանում է իմ 18 տարին: 18 տարի, որի շատ քիչ մասն եմ հիշում, այն էլ աղոտ, որովհետև անցյալը ինձ այնքան հետաքրքիր չէ, ինչքան ապագան:

Ապագայի մասին մտածելը, հատկապես հեռու ապագայի մասին անիմաստ զբաղմունք է, բայց շատ հաճախ ինձնից անկախ սլանում եմ դեպի հեռու հեռուների աննշան մանրամասներ՝ օրինակ. ինչպես իմ կատուն հոգաց իր բնական կարիքները հյուրերի կոշիկների մեջ: Մանրունք է, բայց հաճելի է: Երբեմն ֆանտազիայի մեջքին նստած թռչելիս մոռանում եմ իրականության մասին: Դա ինձ շատ էր խանգարում, հատկապես փոքր ժամանակ, երբ ապրում էի արկածային գրքերի և իմ ֆանտազիայի արդյունքում ստեղծված աշխարհներում: Ինձ իմ հասակակիցները ձեռք էին առնում, հալածում, նվաստացնում: Դպրոցական տարիներին ընդհամենը մի քանի ընկեր եմ ունեցել, այն էլ կարճ ժամանակներով:

Այսքանը պատմեցի նրա համար, որպեսզի այս 18 տարիների իմ կարծիքով ամենակարևոր ձեռքբերումը ավելի վառ ու ճչացող գույների մեջ երևա՝ ես սովորեցի այս կյանքին: Ես սովորեցի ստել, շողոքորթել, նախանձել, գողանալ, զայրանալ, վնաս տալ, արհամարհել, կեղծել, դիմադրել, ըմբոստանալ, հիմարանալ, լկտիանալ և այդպես շարունակ: Մարդկային հատկությունների ամբողջ կեղտն ու աղբը, որոնք չեն սովորեցրել գրքերը, ընտանիքը և փողոցը, որտեղ քիչ էի լինում, սովորեցի ինքնուրույն, սեփական փորձով:

Վեհ մտքերն ու արարքները, բարոյական նորմերն ու կանոնները, որոնք տալիս են երեխային գրքերն ու ընտանիքը պետք են գալիս նրան իր կյանքում այնքան քիչ, որ մարդիկ սովորել են չնկատել դրանք:

Դե լավ, ինչպես ասել է մինի յուբկա ստեղծողը՝ մատերիալ կա, շատա, բայց նայողների միտքը կարճա, ժամանակն էլ քիչ, չերկարացնենք:

Ես բողոքում եմ: Բողոքում եմ այս նեխած կյանքից, նրա բոլոր ոլորաններից, անցքերից, անցումներից ու գետնանցումներից: Բողոքում եմ բոլոր սովորություններից ու նորամուծություններից, ազատություններից ու սահմանափակումներից, բարից ու չարուց, սևից ու սպիտակից: Ու հայտարարում եմ, որ պատրաստ եմ սիրել նրան, ապրել նրա հետ, դիմակայելով և տրվելով, մինչև մահը չբաժանի մեզ:

Ես սիրում եմ քեզ մայիսի 11, որովհետև այս օրը ծնվել են շատ հաջողակ ու հանճարեղ մարդիկ, իսկ դա մի կաթիլ էլ է ավելացնում իմ էգոիզմի բաժակին: Էգոիզմը դա մարդկային իմ հայտնաբերած մարդկային հատկություններից մեկն է, շատ հետաքրքիր ու վտանգավոր:

Մի բանից միայն կարելի է տխրել, որ էլ չեմ կարող հակառակ սեռի ներկայացուցիչներին շանտաժի ենթարկել բռնաբարության հոդվածով ու հրճվել այդ հիմարության վրա: Դե ինչ, բարի ճանապարհ չափահաս կյանք, հիշիր, որ ես կարկանդակների թարմ ու հետաքրքիր ասորտի եմ պատվիրել:

բլոգ. May 10, 2012

Պիրիտ
24.09.2016, 16:30
Про СамоКонтроль

Пустота и пушистая полнота,
Они так друг на друга похожи,
Выносить молчание, как и шум,
Постепенно становится невозможно,
И контроллеры порой послушные,
В спокойном мозге моем собрались в кучу,
Как будто вышли на митинг,
И слоганы вот такие, громкие и скучные:
“Далой работу” , “Нам тоже можно иногда отдыхать”..
Вы что, братья, сколько лет, как же без вас
Думать, говорить, действовать, хохотать..
Ладно, да пошли вы.. на заслуженный отдых,
Я смогу и сам, без контроллеров своих родных.

Պիրիտ
24.09.2016, 16:37
Հեյ, խնձոր

Հեյ, կարմրոտ պուճուր խնձոր,
Ինչ ես կպել էտ չորացած ճյուղիդ:

Դու երևի համով ես, գույնիցդ ենթադրեցի,
Տես բոլոր տերևները ընկել են վաղուց:

Քեզ մենակ չե՞ս զգում,
Բոլորն էլ զգում են, դու բացառություն չես:

Տերևները ներքևից քեզ հայհոյում են երևի,
Օղորմածիկ կերված խնձորներն էլ նույնպես:

Ինչ ես քեզ վերջին մոհիկանի տեղ դրել,
Դու էլ կընկնես, բոլորն են ընկնում…

բլոգ. Հոկտեմբեր 19, 2012

Պիրիտ
24.09.2016, 16:43
Դատարկություն

Վարդագույն գամակի մեջ պառկած.
Չեմ լսում ձայներ,
Բացի իրականությունից հոգնած:
Ծառերն ու երկինքը միստիկ
Ոչինչ չեն ասում:
Մարող տատանում,
Ու բացարձակ դատարկություն:
Գլուխս թեքում եմ,
Խորհրդավոր լռություն,
Ու հանկարծ…
Ոչինչ տեղի չի ունենում:
Բերում եմ սկզբնական դիրքին,
Նայում ամպերին:
Ձախ, աջ,
ախ , ջ,
խ…
Սիրուն է,
Դատարկ գեղեցկություն,
Ոչինչ չես ասում ինձ,
Հոգնեցի քեզնից…
Սուրճ եմ ուզում
Սև:

բլոգ. Օգոստոս 13, 2012

Պիրիտ
24.09.2016, 16:44
Դրանից

Մմմմմմմմմմմմ….
Դե,
Հա,
Բայց,
Եսիմ,
Երևի,
Չէ,
Մի գուցե
Բան:
Երկու հատ լահմաջո,
Մի հատ էլ թան:
Չէ,
Չորս,
Ու կոկա,
-ին չէ, կոլա:
Լայթ չէ,
Սովորական:
Չնայած…
Չէ, լավ:
Երկուշաբթի ծիծիկի օր ա,
Հետո խառը:
Սպասումները շատ էին,
Զակազներ չկան:
Շուտով Վրաստան,
Ու դասեր,
Խշխշան աշուն,
Դեպրեսոտ մասեր:

Չէ, ինձ մուսայա պետք,
Ճարեք,
Թե չէ հաջորդ անգամ էլ եք սենց մի զիբիլ կարդալու:

Սովորական կոճակներ

բլոգ. Օգոստոս 28, 2012

Պիրիտ
24.09.2016, 16:49
Փոքրիկ չղջիկի մասին

Չղջիկը, որ դեռ փոքր էր ու փափուկ,
Նման էր սև թռչունի,
Եկավ ինձ այսօր հյուր,
Թեև տունս քարանձավի հետ կապ չունի:

Եկավ, մի քանի շրջան գծեց կույր,
Խփեց կիթառին,
Ընկավ,
Բռնեցինք,
Անդուր ծվծվաց,
Դուրս շպրտեցինք,
Թռավ գնաց:

Փորձեցի սիմվոլիզմ գտնել ինչ-որ,
Չստացվեց,
Փորձեցի նշանակություն փնտրել դրան,
Չստացվեց,
Զոռ տվեցի երևակայությանս,
Չստացվեց,
Փորձեցի անձնավորել խեղճ չղջիկին,
Չստացվեց,
Փորձում եմ գրել սրա մասին
Չի ստացվում:

Չղջիկ էր ուղղակի,
Սխալ հասցեով էր մտել:

բլոգ. Օգոստոս 6, 2012

Պիրիտ
24.09.2016, 16:53
Կլինեմ գայլը քո ներկայացման

Կլինեմ գայլը քո ներկայացման,
Եթե պահանջվի, եթե դու ուզես,
Անգամ խխունջ փոքրիկ կլինեմ,
Եթե շշնջաս, կամաց ինձ ասես,

Երբ կթափվեն տերևները լացկան,
Դեռ հիվանդ կանաչ, լճերի ուռենու,
Դու կիջացնես միգուցե մի օր,
Քողդ բարդույթավորված մայրենու,

Ձայնիդ ու հայացքիդ մեջ սառը,
Ես կփնտրեմ, բայց չեմ գտնի,
Խոսքերիդ, բառերիդ մեջ սառը,
Ես իզուր էլ ներս չեմ մտնի,

Դու դու չես իրականում,
Դու փախչում ես իրականությունից,
Դու փակված ես, կախված
Մոխրագույն հասարակությունից,

բլոգ. Հուլիս 31, 2012

Պիրիտ
24.09.2016, 16:54
Շոգի ու թրաշի կոնֆլիկտի մասին

Ալարկոտության ու գլխի մազերի հետ ներդաշնակության մեջ մտած թրաշը,
Ու հուլիսի վերջի օրերի դեմոտիվացնող վանաձորյան խոնավ կթած շոգը ,
Կոնֆլիկտի մեջ մտան հանկարծ,
Ու քոր, քոր, քոր,
Աչքերը իմ քոռ,
Զզվեցին թիվիյից փայլուն,
Սերիալ, էլի սերիալ,
Օլիմպիական խաղերի բացում,
Քոր,
Անգլիան պատմում է իր պատմության մոխրագույն էջերի մասին,
Լօլ,
Լօլիմպիական խաղեր,
Էս տարվա լոգոյի սիմփսոնյան բացումը միտքս եկավ,
Քոր,
Երբ ես դու վերջանալու,
Ջուր?
Չէ, ջուրը չի փրկում, նոր եմ լվացվել,
Սափրվել?
Հա, բայց առավոտը,
Մե ճոխություն, մե ճոխություն,
Ինչ քաք ասես չլցվեց Լոնդոնի օդը:
Շոգ է…

բլոգ. Հուլիս 27, 2012

Պիրիտ
24.09.2016, 16:57
Գտա ձեր շենքը գուգլ մեփսով…

Գտա ձեր շենքը գուգլ մեփսով,
Սովորական շենք, սովետական պռոյեկտ,
Հինգ հարկանի, քաղաքային այգու մոտ,
Հուշերը շատ չեն, բայց կան:

Հիշում եմ.
Առաջին հանդիպման ժամանակ,
Երբ այգուց, ռոք համերգից հետո,
Ճանապարհեցի քեզ մինչև շենքի բակ,
Ուզում էի խոստովանել, միանգամից,
Բայց հապաղեցի, քույրս մեր հետ էր,
Ընկերուհիներդ էլ,
Մի րոպե առաջ էին գնացել միայն,
Ու մնաց…
Սեպտեմբերի 18-ն էր, մորս ծննդյան օրը,
Նա էլ էր եկել այգի, բայց խնդրեցի, գնաց,
Դուք նման եք իրար, երկուսդ էլ կույս եք..
Հիշում եմ.
Ծաղկի խանութի բարի վաճառողուհուն,
Որը 5 հատ փոքր կարմիր վարդ տվեց,
200 դրամով, չնայած 70 դրամ էր հատը..
Մինչև հիմա ինձ հետաքրքրում է,
Թե ինչ արեցիր նրանց,
Ջրի մեջ դրեցիր,
Թե աղբը նետեցիր…

Ձեր շենքը ինձ հարազատ է,
Նա ինձ հետ ավելի շատ է եղել, քան դու..
Մայիսի վերջին,
Երբ մենակ ու տխուր էի մնում,
Ոտքերս ինձ ձեր թաղեր էին բերում,
Քայլում էի լուռ փողոցով դատարկ,
Մի քանի շրջան գծում շենքի շուրջ,
Քեզ տեսնելու հույսով? չէ, բնավ..
Հետո գնում էի այգին թափթված,
Նստում, մտածում, խելագարվում,
Ինքնավերլուծությունը վիզս փաթաթած:
Մի կամ երկու պատահական ծանոթ դեմքը
Փրկում էր վերջնական խելագարությունից,
Կպնում էի նրանց, խոսում դեսեց-դենից,
Հանվում,
Մենակության կոմպլեքսը մի կողմ շպրտելով,
Ու գնում..

Ես քեզ առաջին հայացքից չեմ սիրահարվել,
Առաջին հայացքից սովորական աղջիկ էիր միայն,
Գեղեցիկ, պարզ, սև աչքերով փայլուն,
Որը ինձ դուր էր գալիս, ուղղակի,
Գիտես, թե քեզ երբ սիրահարվեցի?
Երբ երկու քյարթ ինձ մի կողմ կանչեցին,
Ու հարցրեցին քո մասին,
Ասեցին, որ իրենցից մեկը “հավանել” է քեզ:
Այդ ժամանակ մի բան միացավ,
Հոգատարության անսովոր մեխանիզմ,
Չգիտես ինչի ինձ պարտավորված զգացի քո հանդեպ,
Գումարած այն զգացողությունը,
Որ դեռ քեզ ձեռք չբերած,
Կարող եմ կորցնել,
Սիրահարվացրեց զոռով,
Իսկ ես չէի պատրաստվում մի անգամ էլ խրվել նույն ճահճի մեջ,
Բնավ,
Բայց ստացվեց:
Ու քեզ էլ գրեցի հաջորդ օրը,
Որ դու անմշակ ալմաստ ես,
Քեզ չեմ վստահի ուրիշներին,
Միայն իմ ձեռքերում դու ադամանդ կդառնաս…
Ժամանակի հետ ոչ մի բան չի փոխվել,
Հնարավոր է, որ սկսել եմ քեզ ուրիշ կերպ ընկալել,
Դու էլ ինձ,
Ես քո դուրը չեմ գալիս, իմն էլ,
Չեմ գալիս,
Բայց դու էլ իդեալական չես:

Փոքրիկ Իշխանը մի բան է ասել,
Որ մենք պատասխանատու ենք նրանց համար
Ում ընտելացրել ենք,
Ես չգիտեմ, թե ինչ է սերը,
Երևի հենց դա է, որ կա:

Դու հիմա ասում ես,
Որ ես ընդհամենը ընկեր եմ քո համար,
Այն էլ ձևական,
Որ նոր մուսա գտնեմ իմ համար,
Բայց մուսաներին չեն գտնում,
Նրանք գալիս են,
Լուռ, հեզ, ժպտալով..

Ինքս ինձ ճանաչելով,
Բնավորությանս մեջ,
Համառության ու խենթության ավելցուկի պատճառով,
Չեմ հավատում,
Որ կարող եմ հանգիստ թողնել քեզ,
Դու էլ մի հավատա..

Գտա ձեր շենքը գուգլ մեփսով,
Սովորական շենք, սովետական պռոյեկտ,
Հինգ հարկանի, քաղաքային այգու մոտ,
Նշեցի վրան, թող բոլորը իմանան:

բլոգ. Հուլիս 13, 2012

Պիրիտ
24.09.2016, 17:01
Ցուրտա

Ցուրտա: Նենց ցուրտ, որ մտքերն էլ են մրսում: Մրսում են ու վախենում: Վախենում, որ հանկարծ կմեռնեն, կվերանան, կկորչեն, ասես չեն էլ եղել: Ու էտ դեպքում ինչի համար էին ծնվել, եթե ոչ ոք չի իմանալու իրանց մասին, ոչ մի բան չեն կարողանալու փոխել, չեն կարողանալու սեքս անել ուրիշների ուղեղների հետ, որ նոր մտքեր ծնվեն: Կյանքը կկորցնի իրա իմաստը, կարճ կյանք, առանց կատարած գործ ու տված սերունդ, ինչը՞ կարողա ավելի ահավոր լինի: Իսկ եթե լավն էլ դայա՞, եթե իրանց կատարած գործն ու տված սերունդը վատը լինի, ավելի լավա մեռնել ու մեռցնել ապագա մտքերին: Ցուրտա, տաքանալու բան էլ չկա, մտքերին երևակայություննա տաքացնում սովորաբար, կամ էլ ուրիշներից ներգաղթած մտքերը: Բայց հիմի երևակայությունն էլա մրսում, իսկ ճամփաները փակվել են, եկող չկա: Մտքերից մեկը չդիմացավ: Իրա անունը Բլթ ա, բլթը քաղաքական հայացքներով պոֆիգիստա: Կրոնական ուղղվածությունը համընկնումա քաղաքականին: Ինքը ջահել միտքա, շատ ջահել, բայց տարիքին ոչ համապատասխան ամբիցիաներով: Բլթը որոշեց թռնի, թռնի տաք ուղեղներ, որտեղ երևակայությունը տաքացնումա ու տերը չի մրսում: Ցուրտա: Լավ կպահեք Բլթին:

բլոգ. Հունվար 16, 2013

Պիրիտ
24.09.2016, 17:02
Փսխեցի ֆեյսբուքի վրա

Ամանորյա սեղանները տարբեր են,
Բայց նրանք բոլորը ունեն մի ընդհանրություն`
Խառը, բազմազան ու ախորժաբեր են,
Ու ունեն ծանր բնավորություն.
Ամեն ամանորյա սեղանից հետո,
Անցնելով նրա եղածների վրայով`
Բդեր, բլինչիկներ, տոլմա, սածիվի,
Օղիներ, կոնյակներ ու մարծինի,
Դու մի քայլով էլ ես մոտենում
Բաղձալի մի արարքի:

Ըըըըը իու աաաա ըըըը,
Բիուաաա խըըըը ըյաա:

Փսխեցի ֆեյսբուքի վրա,
Հանգամանքները այդպես դասավորվեցին:
Բոլոր ֆեյքերի ու չֆեյքերի վրա,
Որոնք ինձ երեկ թագ արեցին:
Այդ պահին բացված չաթի պատուհաններին,
Որոնց լվալը հետո հեշտ չի լինի:
Անկապ հավաքված ֆրենդների նկարներին,
Տոնական հագուստով, շշերը ձեռքերին:
Բոլոր հարգարժան յուզերների դեմքերին,
Որոնք այդ պահին բուսնեցին նյուզ-ֆիդում:

Փսխեցի վստահ, փսխեցի երկար,
Ինչպես նեղոսն է վեհ հոսում անապատով:
Փսխեցի կտրուկ, առանց զգուշացնելու,
Որ չփախչի ոչ ոք բրաուզերիս պատի վրայով:

01.01.2013 Ձմեռ, Բոշի թաղ