PDA

Դիտել ողջ տարբերակը : Գժվեց......



Գորտուկ
26.05.2014, 18:22
Գժվեց
–Լևոն ես էնպես եմ հոգնել, էլ ուժ չունեմ , ականջներումս էլ դեռ գոռոցներն ու երաժշտության ձայնն է լսվում, բայց մի տեսակ էլ սով եմ զգում տարօրինակ է չէ՞: Լևոն, դու ինձ լսում ես, Լև՞ոն,- անդադար խոսում էր Սյուզին, մինչդեռ Լևոնն արդեն փռված էր անկողնում և խռմփացնում էր: Փորձեց արթնացնել, բայց չկարողացավ , տխրեց, նստեց կողքին ու քիչ էր մնում լաց լիներ , ախր էդպես երբեք չէր պատկերացնի, դե ինչ արած, հանեց իր սպիտակ ու շատ լայն զգեստը, որն այդքան նրան սազում էր և որին այդքան դծվարությամբ էր գտել, հավանել և պառկեց արդեն ամուսնու կողքին: Արդեն լուսանում էր բայց Սյուզին չէր կարողացել քնել, մի փոքր էլ վիրավորված էր մտածում էր տեսնես ինչ պատասխան է լսելու Լևոնից: Մի քանի ժամից արևն արդեն կապուտակ երկնքում շողում էր, իր ասեղի պես ծակծկող շողիկներն էր քցում պատուհաններից ներս ու դրանցից մի քանիսն էլ համարձակվեցին ներխուժել նորապսակների ննջասենյակ: Մի քանիսը դիպան ուղիղ Լևոնի աչքերին, նա շուռումուռ եկավ ,մի քիչ ծռմռեց դեմքը, ձգվեց անկողնում և աչքերը մի կերպ բացեց , արագ նայեց սենյակի ժամացույցին, իսկ ժամացույցի փոքր սլաքն արդեն ցերեկվա մեկն էր ցույց տալիս: Արագ դուրս թռավ անկողնուց ու սկսեց փնտրել Սյուզիին՝ հասկանալու համար թե ինչ է կատարվել կամ գուցե հարցնի, թե ինչու չի կատարվել:
–Սյուզի, Սյու՜, ո՞ւր ես կորել:
-Լվացարանում մոտ եմ,- լսվեց պատասխան Սյուզիի ձայնը, որը շատ քնքուշ էր , ինչպես և ինքը:
Լևոնը շփոթ քայլերով մոտեցավ Սյուզիին , գլուխը կախ էր, չէր նայում կնոջ աչքեր մեջ, բայց Սյուն կարծես թե ժպտում էր,իսկական արև էր ՝ ոսկեզօծ մազերով, կանաչ աչուկներով , ճերմակ մաշկով ու հաճելի դիմագծերով: Շրթունքները վառ էին ու շատ հյութալի ,մի փոքր էլ խոնավ:
-Բարի լույս ,ինչպե՞ս քնեցիր,-հարցրեց խորամանկ ժպտալով և դադարեցնելով լվացվելը:
–Լավ , իսկ դու՞:
-Ես էլ: Նախաճաշ եմ պատրաստել արի ուտենք լավ ես երեկվանից սոված եմ:
Եվ այդպես էլ ոչ մի խոսակցություն չգնաց անցած գիշերվա մասին: Սյուզին մտածում էր ,որ այսօր ամեն ինչ կստացվի երևի Լևոնը չափից շատ էր խմել կամ էլ իրոք շատ հոգնած էր: Ամբողջ օրը երկուսով տանը մնացին: Երեկոյան Սյուզին ավելի լավ էր պատրաստվել:Հագել էր իր ամենագեղեցիկ սպտակ ներքնազգեստը մի փոքր դիմահարդարվել էր ու իր ամենասիրելի օծանելիքն էր ցայել, որը Լևոնն էր իր համար գնել: Ի տարբերություն Սյուզիի , այս անգամ ևս Լևոնը ոչ մի կերպ չէր պատրաստվել ,միայն մտավ լողանալու ,պատճառաբանելով ,որ շոգ է ու քրտնել է: Հավնաբար այդ քրտնարտադրության շատացումն էլ էր կապված նրանից , թե ինչ էր կատարվում նրա հոգում: Միթե այսօր էլ ոչինչ չի կարողանա ասել:Սյուզին արդեն երեկոյան համեղ ընթրիք էլ էր հասցրել պատրաստել, նույնիսկ մոմոերով զարդարել էր,ոնց որ ֆիլմերում կանեին:Ընթրելուց հետո երկուսն էլ գնացին ննջարան: Սյուզին փորձեց առաջին քայլն ինքն անել,մոտեցավ ամուսնուն համբյուրեց նրան և գրկեց: Լևոնը նրան նույն կերպ պատասխանեց, Սյուն ուրախացած էր երեևում: Սյուն հանեց իր գիշերազգեստը և երեևացին նրա հոլանի թևերը: Դրանք այնքան ճերմակ էին ,որ շատ համահունչ էին անկողնու սպիտակեղենի հետ , զարմանալի ճերմակություն ուներ այս աղջնակը: Սպասեց որ հաջորդ քայլը Լևոնը կանի, բայց Լևոնը սառել էր տեղում չէր շարժվում,մեկ էլ հանկարծ արագ շրջվեց ու սկսեց ինքն էլ իր տաբատը հանել ու պառկեց այնքան անսպասելի ,որ խեղճ աղջիկը ապուշ էր կտրել: Փորձեց իրեն տիրապետել և լռել գուցե մի փոքր հետո տաքանա: Առանց որևէ բան ասելու ինքն էլ պառկեց ամուսնու կողքին,բայց ներսից այրվում էր, տանջվում ուզում էր ,որ բացատրություն լսի, սակայն չէր համարձակվում խոսել: Նա այդ պահին նման էր մի փոքրիկ նապաստակի, սպիտակ ու ճերմակ, որ իր հետ կատարված անհասկանալի դեպքերից վախեցել ու կուչ էր եկել անկողնու իր հատվածում: Երկուսն էլ արթուն պառկած էին, հանկարծ Սյուն լացախառն սկսեց .
–Լևոն ի՞նչ է կատարվում, էլ ինձ չես սիրո՞ւմ:
–Ո՞վ էդպիսի բան գլուխդ մտցրեց, - պատասխանեց անտարբեր,– իհարկե ես քեզ սիրում եմ, քնի՛ր ,ուշ է:
–Ի՞սկ ինձ չունես ասելու:
– Ունեմ , ես քեզ սիրում եմ Սյու:
Ասաց և շրջվեց քնելու, բայց Սյուն անհանգիստ էր նա բարկացած էր , արդեն դող էր սկսվել մոտը ու նա գրեթե ողբագին աղերսում էր.
-Քեզ դու չեմ գալի՞ս, ինչու՞ ինձ չես սիրում:
–Սյու ի՞նչ ես ուզում:Հոգնած եմ թող քնեմ:
-Ի՞սկ ես: Ես քեզ չեմ հետաքրքրու՞մ:
–Դե վերջացրու, էլ չշարունակես , ձայնդ կտրի՛:
– Ինչպե՞ս ես խոսում:
–Ինչպես կամենամ, արդեն կինս ես:
–Բայց ես դեռ քոնը չեմ ու հատկապես կին չեմ՛:
–Սյու ես անկարող եմ դա անել, բայց դու բերանդ չես բացի, այլապես քեզ համար վատ կլինի, ես քեզ սիրում եմ ու չեմ թողնի ,որ ինձ լքես ու բոլորի առաջ ինձ խայտառակես, դու ինձ լավ հասկացար չէ՞:
-Թո՛ղ ձեռքս, դու գժվել ես,ես հենց հիմա հեռանում եմ :
Ասաց ու պատրաստվեց դուրս փաղչել, բայց չհասցրեց ամուսինն արդեն բռնել էր նրան ու մի հարված հասցրել այդ գեղեցիկ դեմքին: Սյուն առանց հանգստանալու մեկ ժամ լաց եղավ , հետո հոգնեց ու այդպես էլ քնեց չիմանալով թե ինչպես: Առավոտյան արթնացավ հիշեց գլխովն եկած ու վազեց հայելու առաջ, դեմքն այտուցված էր, պետք է ինչ որ կերպ ծածկել այն: Արագ դիմահարդարվեց ,որպիսի քողարկի այն շպարի տակ: Լևոնը արդեն արթնացել էր ու տանից դուրս եկել: Սյուն անելանելի վիճակի մեջ էր , չգիտեր ում դիմեր վախեցած էր: Փռվեց անկողնու վրա ու էլի սկսեց լաց լինել: Մեկ էլ դուռը բացվեց՝ Լևոնն էր:Ամբողջ օրն հենց այնպես նստած մնաց ու ոչինչ չարեց , միայն մի անգամ մտավ խոհանոց և սառնարանի դարակը բացելով գտավ երեկվա շամպայնի շիշը, որն ամբողջությամբ լիքն էր հարբեցնող հեղուկով: Բացեց ու սկսեց ինքնամոռաց խմել: Սյուզին կորցրել էր մեկ օրում իր ամբողջ երիտասարդությունը, թոշնել էր ու սիրտ էլ առաջվանը չէր այլևս չէ"ր ժպտում առաջվա ,պես չէ՛ր երգում: Անցել էր մեկ ամիս ու նա դառել էր բոլորովին անճանաչելի , ցրված էր, անուշադիր,դարձել էր մոռացկոտ: Նույն վիճակը գրեթե Լևոնի մոտ էր: Հուլիսյան տոթ երեկ էր: Ինչպես միշտ ,այդ օրն էլ Սյուն տանը միայնակ էր, իսկ Լևոնը ընկերների հետ երևի մի բարում նստած խմում էին ու զվարճանում: Սյուն գիտեր որ Լևոնը հաստատ ժամը գիշերվա մեկից շուտ տուն չի գալու, որ իրեն արդեն քնած տեսնի: Նա էլ արագ հագնվեց ինչքան հնարավոր է ազատ ու գռեհիկ ոճով, քսեց իր կարմիր շրթներկը, աչքերը ընդգծեծ մուգ սև մատիտով մի փոքր դիմափոշի արեց և սառնարանից վերցնելով մի շիշ՝ դուրս եկավ տանից: Իրենց տանից մի հարյուր մետևժր հեռավորության վրա զորամասն էր: Նա կանգնեց զորամասի դռների արանքում և բարևեց այնտեղի հսկիչին,սկսեց զրուցել ու խնդրել,որ ներս թողնեն իրեն ,ու ամեն տեսակ ստեր հորինել, թե իբր ծանոթ մեկն ունի այդտեղ: Հսկիչը նկատել էր , որ նա լավ վիճակում չէ ու հարբած է, բայց ներս թողեց: Սյուզին մտավ զորամաս, այնտեղ ամեն ինչ հսկողության տակ էր, զինվորների մի վաշտը վարժություններ էին անում, մյուս մասերը մի այլ բան, բոլորը կարծես թե զբաղված էին: Հետո հայտարարվեց, թե ճաշարանի ժամն է: Բոլորը վազքով գնացին լվացվելու, որ հետո գնան և ուտեն այն ինչ իրենց կմատուցվի այսօր: Սյուն չէր շտապում, կարծես գիտեր ինչի համար է եկել: ճաշարան մտնելիս մի խումբ տղաներ արդեն հասցրել էին նկատել Սյուզիին և աչքից չէին բաց թողել նաև նրա թեթևաբարո հագուկապը:

Գորտուկ
26.05.2014, 18:57
ճաշի ժամն ավարտված էր, զորամասում ճաշարանին մոտ Սյուն կրկին նկատեց այդ մի խումբ տղաներին, որոնք մոտենում էին նրան: Նա անփոփոխ մնաց իր տեղում: Նրան մոտեցան վեց տղա , վեցն էլ նույն վաշտից էին ու նույն ժամանակ էին եկել զորամաս: Սկսեցին զրույցի բռնվել Սյուզիի հետ, մի քանի րոպեից կարող էիր ասել, թե հարյուր տարվա ծանոթներ ոնց որ լինեին: Սյուն նրանց հետ մտավ նրանց վաշտ ,շատ զգուշությամբ: Տղաների երջանկությանը չափ ու սահման չկար, նրանք աչքերով արդեն մերկացրել էին Սյուին: Նստած զրուցում էին ,ծիծաղում, երբ հանկարծ տղաներից մեկը տեղեկացրեց ,որ սպաներից են գալիս: Սյուին արագ թաքցրեցին: Այդ օրը Սյուն մի փոքր ուշ տուն գնաց , երբ սպաները գնացին, արագ փախավ, բայց խոստացավ հաջորդ օրն էլ գալ իր նոր ընկերներին հյուր: Այդպես էլ արեց:Լևոնի տանից դուրս գալուն պես, շտապ հագնվեց հարդարվեց ու վազեց զորամաս: Նրան սպասում էին, բայց արդեն ութ հոգի էին: Սյուն ուրախ էր, բայց ավելի եր հարբած: Այդ գիշեր նա տուն չգնաց: Ինքնամոռաց փռվել էր անկողնու վրա ու անիմաստ խոսում էր, անվերջ խոսում էր ինքն էլ չգիտեր ինչից: Մեկ էլ տղաներից ամենահամարձակը ,որի անունը Արթուր էր , սկսեց համբյուրել կրքոտ Սյուին, հանել նրա զգեստները: Սյուն սկզբում չէր ընդիմանում, բայց հետո զգաց ,որ տղաններն էլ են վիճում, հերթ էր գոյացել: Նա բղավեց , ուզեցավ փախչել, բայց ուժերը չներեցին, նա ամբողջովին ուժասպառ էր: Ամբողջ գիշեր նա լաց էր լինում: Տղաները մեկը մյուսի հետևից, առանց մի կաթիլ վատ զգալու լկտիաբար տիրում էին նրան: Սյուն մերկ էր, հետո տղաները սկսեցին հագցնել նրա շորերը և նա դուրս եկավ զորամասից: Նրա ականջներում լկտիների ձայներն էին անընդհատ.
«Դե պուպուշ ջան քեզ տենանք, ինչի՞ց ես ամաչում, մենք մերոնցով ենք էլի»:
Սյուն տուն գնաց , աչքերն ուռած էր, մարմնին կապտուկներ ու քերծվածքներ կային: Նա արագ մտավ լոգարան : Հանեց ամբողջ զգեստները և մերկ կանգնեց հայելու առջև, վերցրեց ածելին և կտրեց երակներ: Այնուհետև մի հիստերիկ ճիչ արձակելով՝ տանից դուրս փախավ: Նրա հետևից մարդիկ էին վազում որպիսզի բռնեին, նա արյունահոսում էր ամբողջովին: Երբ հասան նրան, Սյուն արդեն ուժասպառ գետնին էր ընկած:


Ես շատ փոքր էի ,երբ տեսա նրան գետնին պառկած, կարմիր խալաթով ծածկել էին նրան, հայրը գրկել էր աղջկան ու գոռում էր անզորությունից, մեկ էլ հիշում եմ ,որ եղբայրը փաթաթվել էր ծառին ու ուսերը ահավոր ցնցվում էին: Մինջև հիմա աջքիս առջև է այդ ահասառսուռ տեսարանը: