PDA

Դիտել ողջ տարբերակը : Բջջային կապի ո՞ր օպերատորից եք օգտվում

Rammstein
22.05.2014, 12:38
Էս մի հարցումն էլ թարմացնեմ, առավել եւս որ հիմա արդեն կա MNP: :)

Ովքեր ծրագրում են փոխել իրենց օպերատորին, լավ կլինի քվեարկեն փոխելուց հետո:

Հարցումը բազմակի ընտրությամբ չեմ ստեղծում: Եթե օգտվում եք 2 (կամ 3) օպերատորներից, քվեարկեք հիմնականի օգտին:

Նախորդ թեման` այստեղ է (http://www.akumb.am/showthread.php/49454):

VisTolog
22.05.2014, 14:53
Եթե երկու օպերատորից եմ օգտվում, հիմնականը ո՞րնա: Երկուսն էլ հավասար օգտագործում եմ:

Ժամանակին Orange Viva էր, հիմա Orange Beeline ու հենց առաջին օրվանից Բիլայնը իրա կապով նադայելա անում:

Նարե91
22.05.2014, 15:04
Ես էլ չգիտեմ` ո՞ր մեկը նշեմ: Հավասարապես օգտվում եմ և' վիվայից, և' նարնջից:
Բիլայնաֆոբ եմ: :[ /էս ֆոբ-ն էլ մտել ա լեքսիկոնիս մեջ ու դուրս չի գալիս :))/:

Աթեիստ
22.05.2014, 15:04
Առաջին համարս բիլայն էր, որտև ուրիշ բան չկար ։)

Երբ արդեն ինքս պտի ընտրեի, էլի ընտրեցի Բիլայն, որտև էդ ժամանակ Վիվան աչքիս ընկել էր իրա դիշովկա գովազդներով (ով հիշեց, մալադեց ։))։

Հիմա գործի բերումով Վիվա էլ ունեմ, բայց էնքան դժգոհ էի, որ մտածում էի փոխել Օրանժի, էն էլ դժգոհություններս ներկայացրի (տանն ու օֆիսում կապի շատ վատ որակ)։ Մի 3 ամսում ընթացք տվեցին, բայց ոնց որ իսկականից մի քիչ լավարեցին։ Էդ ընթացքում էլ Օռանժից լիքը գանգատ լսեցի, ու հաշվի առնելով, որ դրանք էլ իրանց մուտքը Հայաստան շատ վատ կազմակերպեցին ու էլի աչքիցս ընկել էին, տենց էլ չգնացի։

Էս պահին հիմնական համարս Բիլայնն ա, որից շատ գոհ եմ, կողքից էլ գործի համար ունեմ բիլայն ու վիվա։

2 բառով ասած՝ Viva BEELINE !

Firegirl777
22.05.2014, 15:23
Orange, Viva, beeline, Որն է առավել, չգիտեմ, մոտ ժամանակներս երևի ստիպված լինեմ Viva-ից հրաժարվել, չնայած առաջին համարս հենց Վիվա է եղել, ուղղակի իրանց սպասարկումը ահավոր վատացրել են, բայց կապը նորմալ է, Բիլայն օգտագործում եմ զուտ նրա համար, որ ՍԻՄ քարտ է, իսկ օրանժ, ծանոթները շատ են...

keyboard
22.05.2014, 16:08
Բիլայնից եմ օգտվում, All in one, ճիշտ ա, համարյա վիվայի գինն ա, բայց գոնե էն զազրալի ղռոցն ու ալո, հը, չեմ լսում, սպասի տեղս փոխեմ զանգեմ, ինչ, արտահայտությունները չեմ անում, լավն ա, օրանժ կտրականապես չեմ օգտագործի, ահավոր ա, հեռախոսներ կան, որ օրանժի քարտով անգամ չեն միանում, դաժե խնձոր եմ տեսել օրանժով չմիացող:
Մի խոսքով, էն վիվայիս համարն էլ փոխում եմ բիլայն ու ազատվեմ կալանքից:

Sagittarius
22.05.2014, 22:59
ես էլ մեջ քցեմ ինձի... Vodafone, T-Mobile :P

0david0
14.06.2014, 16:00
Էլ որից պիտի օգտվեմ, եթե ոչ բիլայնից :hands
Ռեմիքս փաթեթնա, ցանցում-5դր, այլ ցանցեր-30դր, sms ցանցում-5դր/այլ-9դր, ինետ-5դր, եթե 500 լիցքավորեմ մի շաբաթ 100դրամով անվճար ցանցի ներսում, ձեռի հետ էլ օրանժ մեկ ունեմ, ցանցում-15դր, այլ ցանցեր-35դր, sms-15դր, ինետ-5դր, եթե 500 լիցքավորեմ մի շաբաթ 1դր-րոպե/sms/սոց.կայքեր:
Համեմատության համար թալանչի Վիվայի ԵՍ փաթեթը՝ (փաթեթի ներսում-5դր) ցանցում-15դր, այլ ցանցեր-35դր, sms ցանցում-3դր/այլ-10դր, ինետ-5դր, իսկ օրական 150 դրամով անսահմանափակ զանգեր ցանցում:
Ամենակարևորը բիլայնը չունի վավերականության ժամկետ, իսկ օրանժինը գումարվումա օրերը, դրանից հետո էլ չի կորում գումարը (իմը հլը մի բան էլ անցել էր 6 ամսից, բայց էլի չէր կորել):
Տեսնես արդեն ինչքան մարդա վիվայից փախել :))

Ռուֆուս
14.06.2014, 16:11
Ժող, Հայաստանում 4G/LTE մենակ Վիվան ունի՞ ու ցանցը մենակ Երևանի կենտրո՞նն ա, թե՞ ընդլայնել են:

Մեկ էլ ի՞նչ փաթեթ խորհուրդ կտաք, եթե տնեցիները հիմնականում Վիվա ու Օրանժ են օգտագործում ու ինձ ավելի կարևոր ա ինտերնետի փաթեթի մեծությունը, քան թե զանգերն ու սմս-ները:

0david0
14.06.2014, 16:32

վիվայի ինտերնետ փաթեթ (http://mts.am/individual-customers/internet-and-tv/Internet-from-mobile/internet-package/for-prepaid-subscribers)
վիվայի բիտ ծառայություն, առանց փաթեթի անսահմանափակ ինետ (http://mts.am/individual-customers/internet-and-tv/Internet-from-mobile/bit-service)
նույնը, ուղղակի օրանժ (http://orangearmenia.am/mobile/lets-talk/unlimited-changes/)
օրանժի ամսական փաթեթներ (http://orangearmenia.am/mobile/every-month/)
բայց դե մեկա բիլայնից լավը ՉԿԱ (http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=ed645ff2-7667-402e-9a32-ed5a6133eb0d) ;)
էս մեկն էլ բիլայն ամսական անսահմանափակ (http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?id=949dae67-5082-424e-8203-94b084e7da37)

keyboard
14.06.2014, 19:58
Վիվայի հերթական կռիսությունը, տականքությունը ու զզվելիությունը.
Գնացի, որ վիավյիս նախկին համարը սարքեմ բիլայ, դիմումս գրեցի, ամեն ինչ իրա հունով գնում էր, 3 օրն անցավ, մեկ էլ հոպ, ախպեր ջան, ձեր դիմումը մերժված է:
Զանգում եմ բիլայն, իմանամ ինչն ա խնդիրը, մի կերպ պարզում են, որ իմ համարը վիվան կասեցրել է, քանի որ ես եմ դիմել ու քանի համարը ակտիվ չէ, իրենք չեն կարող փոխարինել:
Զանգում եմ վիվա, ասում եմ, որ ես դիմել էի, որ քարտս ապաակտիվացնեք, ոչ թե խզեք, որ ամսական ձեր քնձռոտ 5500 դրամը վրես չհաշվեք, ասում եմ հատուկ նշել եմ, որ ուզւոմ եմ վերջնահաշվարկ արվի, բայց պայմանագիրը չխզեմ, այլ օպերատոր տեղափոխվելու համար:
Անասունը ինձ շատ հանգիստ տոնով ասում ա, որ հարգելի բաժանորդ, պետք է մոտենաք սպասարկման կենտրոն, զուտ զզվանքս արտահայտելու համար ասեցի, որ կյանքիս ամենաերջնիկ օրերից ա, որ վիավյի հետ էլ գործ չեմ ունենալու ու էսօր վերջին անգամա, որ վիավյին դիմելու եմ առասարակ: Անջատեցի, սկսվում ա երկրորդ սերիան:
Գնում եմ վիվայի գրասենյակ, ընդեղի նստած մյուս անասունը ինձ ասում ա, որ եթե հիմա քարտը ակտիվացնենք, ես պիտի ևս 5500 դրամ բաժանորդային վճար անեմ, այ ստեղ չդիմացա, Յիրիկյանով մտա, վիվայի հավաքարարներով դուրս եկա, զանգեցին եսիմ իրանց պետերի պետերին, եսիմ ում, եսիմ ոնց, բա լավ, կկասեցնենք, ալո քարտ կտանք ձեզ 500 դրամ քարտի համար կվճարեք, արա ինչ դիշովկա են բայց, ինչ դիշովկա են, բայց էդ 500 դրամն էլ չեմ տվել, ասեցի Յիրիկյանին կասեք տող իմ տեղը վճարի, ինձ պատճառած բոլոր անհարմարությունների ու աշխարհի ամենատխմար կապի համար: Թքեցի ու դուրս եկա, արա ոնց եմ ես վիվայից զզվում:
Մի հետաքրքիր դիտարկում ևս. վիվայի բաժանորդների, եթե ոչ մեծամասնությունը, ապա 50 տոկոսը տեղյակ չի վիվայի սակագներից ու հարցիս, թե ինչու վիվայից չեն հրաժարվում, միակ պատասխանն էս ա` էժան ա դրա համար, բայց մոտ 20 հարցվածներից ոչմեկ, չգիտի իրա սակագնային փաթեթը, ցանցի ներսում խոսացածի արժեքը ու առհասարակ վիվայի գները:

Մուշու
14.06.2014, 20:00
Ես չեմ կարող հարցմանը մասնակցել :( ինչու պետք է միայն մեկը ընտրենք ?

0david0
14.06.2014, 23:18
Հիմա որ արդեն վիվայի համար եմ տեսնում, զարմանում եմ ուղղակի :D
Չնայած բիլայնն էլ ունի թերություններ, ստեղ էլի եմ գրել դրա մասին, ասում են 0.facebook.com կայքը անվճարա, բայց էլի փողա տանում, մի 10 անգամ էլ բիլայն եմ հայտնել, էլի չեն ուղղում :sad

Ես չեմ կարող հարցմանը մասնակցել :( ինչու պետք է միայն մեկը ընտրենք ?

Իսկ քեզ ինչնա խանգարում, որ ստեղ գրես, իմանանք ինչից ես օգտվում? :))

Մուշու
14.06.2014, 23:22
Իսկ քեզ ինչնա խանգարում, որ ստեղ գրես, իմանանք ինչից ես օգտվում? :))

Հարցմանը մասնակցել չեմ կարողանում ) ես Վիվասելի ու Օրանժի բաժանորդ եմ )))

0david0
14.06.2014, 23:24
Հարցմանը մասնակցել չեմ կարողանում ) ես Վիվասելի ու Օրանժի բաժանորդ եմ )))

Քո վրա էլ եմ զարմանում :o :D
Իսկ դու գիտես ինչքանով ես խոսում?

Մուշու
14.06.2014, 23:24
Քո վրա էլ եմ զարմանում :o :D
Իսկ դու գիտես ինչքանով ես խոսում?

Ինչի ?

Մուշու
14.06.2014, 23:26
Քո վրա էլ եմ զարմանում :o :D
Իսկ դու գիտես ինչքանով ես խոսում?

Նայած որ համարովս )))

0david0
14.06.2014, 23:30
Ինչի ?

Որովհետև`

արա ոնց եմ ես վիվայից զզվում
:D

Նայած որ համարովս )))

Վիվայի համարովդ նկատի ունեմ :)

Մուշու
14.06.2014, 23:32
Վիվայի համարովդ նկատի ունեմ :)

Վիվայովս 5դր/ր ԲՈՒՀ-ի տարածքից ) Երբ ընկերներդ վիվաաելի բաժանորդ են , հրաժարվել վիվայից չես կարա :(

0david0
14.06.2014, 23:36
Երբ ընկերներդ վիվաաելի բաժանորդ են , հրաժարվել վիվայից չես կարա :(

Ուրեմն ընկերներով հավաքվում եք, գնում եք բիլայն: Ի՞նչ դժվարություն կա :D
Ու ՄՆՊ-ով դառնում եք բիլայնի բաժանորդ:

Մուշու
14.06.2014, 23:37
Ուրեմն ընկերներով հավաքվում եք, գնում եք բիլայն: Ի՞նչ դժվարություն կա :D

Բիլայն?? Ավելի լավ ա մեռնել!! Բիլայնը վատնա շաաաատ

Rammstein
14.06.2014, 23:42
Բիլայն?? Ավելի լավ ա մեռնել!! Բիլայնը վատնա շաաաատ

Մուշու ջան, մի քիչ շուտ ասեիր, վիվայից չանցնեիր Բիլայնի: Թե չէ` ընդամենը 6 տարի ա, որ Բիլայնից եմ օգտվում, երեւի դեռ չեմ հասցրել նկատել վատը լինելը: :))

0david0
14.06.2014, 23:43
Բիլայնը վատնա շաաաատ

Ինչովա վատ, կարաս բացատրես?
Ասենք եթե ես բիլայնի հետ տանը նստած կարում եմ 5դրամով խոսամ, դու պիտի հասնես ԲՈՒՀ, ինչա թե 5 դրամ լինի:

Մուշու
14.06.2014, 23:43
Մուշու ջան, մի քիչ շուտ ասեիր, վիվայից չանցնեիր Բիլայնի: Թե չէ` ընդամենը 6 տարի ա, որ Բիլայնից եմ օգտվում, երեւի դեռ չեմ հասցրել նկատել վատը լինելը: :))

Կասեք ինչն ա լավ ? Ես մի տարի եմ օգտվել ու ահավոր էր:

John
14.06.2014, 23:44
Վիվայի «Ես» սակագնային պլանը լավ էլ հարմար է՝
փաթեթի ներսում ԲՈՒՀական տարածքում 1դր/մյուս տեղերում 5 դր
այլ Վիվայի համարներին ԲՈՒՀական տարածքում 5դր/մյուս տեղերում 15 դր
ինտերնետ՝ 5 դր մբ

Հիմնականում ում որ զանգում եմ, 2 քարտ ունեն, մեկը Վիվա:

այլ ցանցերի գները չգիտեմ, Վիվայով չեմ էլ զանգում այլ ցանցեր :)

Մուշու
14.06.2014, 23:46
Ինչովա վատ, կարաս բացատրես?
Ասենք եթե ես բիլայնի հետ տանը նստած կարում եմ 5դրամով խոսամ, դու պիտի հասնես ԲՈՒՀ, ինչա թե 5 դրամ լինի:

Իսկ մնացալ բաժանորդների հետ? Բիլայնի բաժանորդ ընկերներ գրեթե չունեմ , ստացվում է անհարմար է )

Rammstein
14.06.2014, 23:47
Ինչովա վատ, կարաս բացատրես?
Ասենք եթե ես բիլայնի հետ տանը նստած կարում եմ 5դրամով խոսամ, դու պիտի հասնես ԲՈՒՀ, ինչա թե 5 դրամ լինի:

Ի՞նչ 5 դրամ, Դավիթ ջան, ես էլ եմ նույն Ռեմիքսից օգտվում ու ոնց էլ չլինի երկու շաբաթը մեկ 1000 դրամ (իրականում ավել էլ) լիցքավորում եմ, իսկ էդ նշանակում ա, որ ես ցանցի ներսում անվճար եմ խոսում: Դեռ 14 օրը լրանալուց մի օր էլ շուտ եմ լիցքավորում, որ չմոռանամ, սկսեմ արխային խոսալ, փողերս պրծնեն: :))

0david0
14.06.2014, 23:49
Իսկ մնացալ բաժանորդների հետ? Բիլայնի բաժանորդ ընկերներ գրեթե չունեմ , ստացվում է անհարմար է )

Եթե ուզում ես ճիշտը իմանաս, 3 քարտանի հեռախոս ունենալնա ամենահարմարը, ամեն ցանցում էտ քարտով կզանգես :)
Նորմալ ֆիրմաները աչքիս շուտով պիտի սկսեն 3 քարտանի հեռախոս արտադրել :D

Ի՞նչ 5 դրամ, Դավիթ ջան, ես էլ եմ նույն Ռեմիքսից օգտվում ու ոնց էլ չլինի երկու շաբաթը մեկ 1000 դրամ (իրականում ավել էլ) լիցքավորում եմ, իսկ էդ նշանակում ա, որ ես ցանցի ներսում անվճար եմ խոսում: Դեռ 14 օրը լրանալուց մի օր էլ շուտ եմ լիցքավորում, որ չմոռանամ, սկսեմ արխային խոսալ, փողերս պրծնեն: :))

Հա գիտեմ, անցած էջում էլ գրել եմ, ուղղակի էտ 5ը վերաբերվում էր մուշու-ի նշած 5 դրամին, որ մենակ կարա ԲՈՒՀի տարածքից զանգի :)

Մուշու
14.06.2014, 23:55
Եթե ուզում ես ճիշտը իմանաս, 3 քարտանի հեռախոս ունենալնա ամենահարմարը, ամեն ցանցում էտ քարտով կզանգես :)
Նորմալ ֆիրմաները աչքիս շուտով պիտի սկսեն 3 քարտանի հեռախոս արտադրել :D

Միանշանակ համաձայն եմ :)

Rammstein
15.06.2014, 00:02
Կասեք ինչն ա լավ ? Ես մի տարի եմ օգտվել ու ահավոր էր:

Ե՞րբ ես օգտվել, ինչո՞վ էր ահավոր:
Ես ո՞նց ասեմ ինչն ա լավ, եթե գրեթե ոչ մի բանը վատ չի իմ համար:
Մի անգամ անցած տարի վիվա վերցրեցի մեկ-մեկ ցանցի ներս զանգելու համար ու ամեն զանգելուց էս վիճակն էր. «մի րոպե, չեմ լսում, խշշում ա, մի հատ էլ ասա, ըհը, լսվեց, վայ, նորից չի լսվում, էս բառից հետո ինչ ասեցի՞ր…»: Ու դա էն դեպքում, երբ ես 6 տարի առաջ նույն պատճառով էի վիվայից հրաժարվել: :{

0david0
15.06.2014, 00:07
...

Ռամշ, բայց բիլայնն էլ կապի թերություն ունի, հաճախ բիլայնի բաժանորդի զանգելուց ցույցա տալիս անհասանելի ա, չնայած հեռախոսը միացրածա լինում ու կապ էլ լինումա էտ պահին, շատերից եմ լսել, ինձ զանգելուց էլա լինում, ուրիշին զանգելուց էլա պատահել, քո մոտ չի եղել երբեք? :think

Մուշու
15.06.2014, 00:08

Օգտվել եմ 2 տարի առաջ , խոսելը ոչ ցանցի ներսում էր հարմար, ոչ ցանցից դուրս :
1. հավանաբար սխալ փաթեթի պատճառով լավ թանկ էր խոսելը
2. ձեր ասաց խշոցները, ձայնի կորելը մշտական էր երբ խոսում էի ոչ բիլայն բաժանորդների հետ : Ինչ վերաբերվում է վիվայով չլսելուն այդպիսի բան իմ հետ շաաաատ հազվադեպ է լինում, այն էլ տան դիրքի հետ կապված : + վիվան մետրոյում հասանելի է :)

0david0
15.06.2014, 00:11
+ վիվան մետրոյում հասանելի է :)

Բիլայնն էլա հասանելի մուշու ջան :)

Աթեիստ
15.06.2014, 00:13
Բիլայնը որ մետրոյում բռնում էր, վիվան ո՞ւմ շունն էր:

Մուշու
15.06.2014, 00:13
Բիլայնն էլա հասանելի մուշու ջան :)

Չգիտեի , շնորհակալություն :) ուրեմ մետրոյում աշխատելը առավելություն չէ, այլ չաշխատելն է թերություն (ամենամեծ խնդիրը օրանժի հետ կապված :( )

Rammstein
15.06.2014, 00:32
Ռամշ, բայց բիլայնն էլ կապի թերություն ունի, հաճախ բիլայնի բաժանորդի զանգելուց ցույցա տալիս անհասանելի ա, չնայած հեռախոսը միացրածա լինում ու կապ էլ լինումա էտ պահին, շատերից եմ լսել, ինձ զանգելուց էլա լինում, ուրիշին զանգելուց էլա պատահել, քո մոտ չի եղել երբեք? :think

Հա, 3G ռեժիմում պատահում էր, չեմ ասում անթերի ա: Վիվա զանգելուց էլ ա պատահում: Բայց վերջերս ոնց որ կապի թողունակությունը ավելացրել են, որտեւ չեմ նկատում տենց բաներ:
Մեկ-մեկ էլ ուրիշ բան եմ նկատել. զանգում եմ, զանգ չի գնում, միանգամից ցույց ա տալիս միացած, բայց բացարձակ ձեն չկա:

Օգտվել եմ 2 տարի առաջ , խոսելը ոչ ցանցի ներսում էր հարմար, ոչ ցանցից դուրս :
1. հավանաբար սխալ փաթեթի պատճառով լավ թանկ էր խոսելը
2. ձեր ասաց խշոցները, ձայնի կորելը մշտական էր երբ խոսում էի ոչ բիլայն բաժանորդների հետ : Ինչ վերաբերվում է վիվայով չլսելուն այդպիսի բան իմ հետ շաաաատ հազվադեպ է լինում, այն էլ տան դիրքի հետ կապված : + վիվան մետրոյում հասանելի է :)

1. Չի բացառվում:
2. Իսկ վիվայի դեպքում ամենազարմանալին էն էր, որ իմ մոտ մենակ վիվայից վիվա խոսելուց կային էդ խշշոցները, որ Բիլայնիցս էի զանգում վիվա, նորմալ էր: :))

Մետրոյում Բիլայնն էլ ա հասանելի` չհաշված թունելներում տեղ-տեղ կապի կորելը:

0david0
15.06.2014, 00:40
Հա, 3G ռեժիմում պատահում էր, չեմ ասում անթերի ա: Վիվա զանգելուց էլ ա պատահում: Բայց վերջերս ոնց որ կապի թողունակությունը ավելացրել են, որտեւ չեմ նկատում տենց բաներ:
Մեկ-մեկ էլ ուրիշ բան եմ նկատել. զանգում եմ, զանգ չի գնում, միանգամից ցույց ա տալիս միացած, բայց բացարձակ ձեն չկա:

Չէ, 2G ռեժիմում, էս վերջերս էլի եղելա :)

Rammstein
15.06.2014, 01:00
Չէ, 2G ռեժիմում, էս վերջերս էլի եղելա :)

Եսի՞մ, ես 8 ամիս ա, ինչ սմարթֆոն եմ օգտագործում ու միշտ 3G ռեժիմում եմ, դրա համար ենթադրում էի, որ դրանից ա: Դրանից առաջվա հեռախոսս էլ 3G ուներ, բայց դրել էի, որ միշտ GSM լինի ու տենց խնդիր չէր առաջանում:
Անցած տարի մի ինչ-որ ժամանակ ցանցը շատ ծանրաբեռնված էր, հիշում եմ, որ տանն էի լինում, 3G-ով համարյա չէի կարում ինետից օգտվեմ: Բայց հիմա ընդհանրապես տենց խնդիր չեմ նկատում:

Aperna
15.06.2014, 01:50
Ե՞րբ ես օգտվել, ինչո՞վ էր ահավոր:
Ես ո՞նց ասեմ ինչն ա լավ, եթե գրեթե ոչ մի բանը վատ չի իմ համար:
Մի անգամ անցած տարի վիվա վերցրեցի մեկ-մեկ ցանցի ներս զանգելու համար ու ամեն զանգելուց էս վիճակն էր. «մի րոպե, չեմ լսում, խշշում ա, մի հատ էլ ասա, ըհը, լսվեց, վայ, նորից չի լսվում, էս բառից հետո ինչ ասեցի՞ր…»: Ու դա էն դեպքում, երբ ես 6 տարի առաջ նույն պատճառով էի վիվայից հրաժարվել: :{

են որ կարան փողերտ առանց իմանալւ սակագին փոխես ջոգես 2000դրամ տարավ,են որ կարան պահի տակ իևանց մոտ խնդիր լինի սմս չգա վապշե են որ կարաս հեռախոսիտ մեջից քարտը դեակտիվ անես ու քա*ը ընգնես,են որ եթում ես ասենք ղարաբաղ ջոգում ես պտի արդեն տուն մուն ծապես որ կարանս երկու բառ խոսաս,ես դարում 170դրամ խելքին մոտիկա?ու ամենա էժանը Ղարաբաղ զանգելը օրանժինա,են որ հանգարց պատհաբար եթաս ղարաբաղ ու միամիտ հեռախոսդ որոշի մի ծրագիր թարմացնի լուրջ պարտքրի մեջ կնգնես 1mb-արժի 5000դրամ........

P.S եթե ղարաբաղ ծանոթ ունեք ձեր բիլայնին չի կարա չաստի հեռախոսով զանգի

Աթեիստ
15.06.2014, 01:58
Ռոումինգ արդեն թաքուն ա՞ միանում։ Թե՞ նորություն ա, որ ռոումինգում ամեն ինչ թանկ ա։

Ձեռի հետ ասեմ, որ իսկ իմ բիլայնով ղարաբաղի բջջային զանգելն արժի 5դրամ։ Օռանժը դրանից էժան ա՞։

Արդեն 10 տարի կլնի Բիլայն եմ բռնում, էս գրածներիցդ ոչ մեկը չեմ տեսել։

Rammstein
15.06.2014, 02:25
են որ կարան փողերտ առանց իմանալւ սակագին փոխես ջոգես 2000դրամ տարավ,

Դու էլ իմանալով փոխի:
Ես տենց բաներ անելուց առաջ գինը եթե չգիտեմ էլ, ճշտում նոր եմ անում: ;)

են որ կարան պահի տակ իևանց մոտ խնդիր լինի սմս չգա վապշե են որ կարաս հեռախոսիտ մեջից քարտը դեակտիվ անես ու քա*ը ընգնես,են որ եթում ես ասենք ղարաբաղ ջոգում ես պտի արդեն տուն մուն ծապես որ կարանս երկու բառ խոսաս,ես դարում 170դրամ խելքին մոտիկա?ու ամենա էժանը Ղարաբաղ զանգելը օրանժինա,են որ հանգարց պատհաբար եթաս ղարաբաղ ու միամիտ հեռախոսդ որոշի մի ծրագիր թարմացնի լուրջ պարտքրի մեջ կնգնես 1mb-արժի 5000դրամ........

Տենց խնդիրներ չեն եղել: Ղարաբաղ չեմ գնում, բայց նոր նայեցի քո ասած օրանժի ռոումինգի գները ու Ղարաբաղում, կամ ինչպես օրանժի քարտեզում ա նշված` Ադրբեջանում, լրիվ նույն Բիլայնի ռոումինգի գներն են, խնդրեմ.

http://i.imgur.com/4cvDOSG.jpg

Մուշու
15.06.2014, 11:16
Քանի որ բողոքում ենք օրանժից եկեք ես ել բողոքեմ իմ դարդից :( Օրանժի 1 սակագնային պլանի բաժանորդ եմ,ով չգիտի էդ որն ա կարճ ներկայացնեմ ` 1դր/ր , 1դր/մբ , 1դր/սմս , եթե հաշիվդ լիցքավորես 500դ-7օր , 1000դ-15օր , իմ մշտական խնդիրը այն է, որ ես մոռանում եմ երբ եմ լիցքավորել համարս : Օրանժը դա իմանալով հանդերձ (բազմիցս զանգահարել բողոքել եմ ) չի զգուշացնում նոր լիցքավորման կարիքի մասին :

Enna Adoly
15.06.2014, 11:24
Վիվա, օրանժ ու , հա, մինչև հիմա չգիտեմ ինչով ինչքան դրամ եմ խոսում ցանցի ներսում, ցանցից դուրս :)) /մի հետաքրքիր բան եմ նկատել. չնայած սաղ ազգս վիվայա, իմը միշտ օրանժնա միացրած:
Ասեմ պատճառը որն է. չգիտեմ ինչ սակագնային պլան է վիվասելինը, ես վիվայից վիվա ավելի թանկ եմ խոսում, քանի օրանժից վիվա:think Հետո վիվան անկապ դրամներ է տանում, ինետս անջատած, հեռախոսս ընդեղ դրած, մեկ էլ տեսար փողերդ տարավ

Aperna
15.06.2014, 11:54
Ռոումինգ արդեն թաքուն ա՞ միանում։ Թե՞ նորություն ա, որ ռոումինգում ամեն ինչ թանկ ա։

Ձեռի հետ ասեմ, որ իսկ իմ բիլայնով ղարաբաղի բջջային զանգելն արժի 5դրամ։ Օռանժը դրանից էժան ա՞։

Արդեն 10 տարի կլնի Բիլայն եմ բռնում, էս գրածներիցդ ոչ մեկը չեմ տեսել։

բիլայնում ավտոմատ միանումա,դե ասա եսել ետ գնով խոսամ,եթե ետի մենակ քո համար ետի առավելություն մի հաշվի նենցա իմ համար վապշե ձրիա հարց ետի չի:
ետի քո գործնա հարցը դրանում չի ես կոնկրետ ասում եմ նենց բաներ որոնք իմ հետ եղելա,եսել նույն ձև վիվաի ու ուրանշի ձեր գրածները չեմ տեսել

Aperna
15.06.2014, 11:57
Դու էլ իմանալով փոխի:
Ես տենց բաներ անելուց առաջ գինը եթե չգիտեմ էլ, ճշտում նոր եմ անում: ;)

Տենց խնդիրներ չեն եղել: Ղարաբաղ չեմ գնում, բայց նոր նայեցի քո ասած օրանժի ռոումինգի գները ու Ղարաբաղում, կամ ինչպես օրանժի քարտեզում ա նշված` Ադրբեջանում, լրիվ նույն Բիլայնի ռոումինգի գներն են, խնդրեմ.

http://i.imgur.com/4cvDOSG.jpg

այ տես չէի մտասել որ ասիր նոր բան արեցի,ինչա նշանկաում իմացի դուքել իմացեք որտեղ վիվան կամ օրանժը չի բռնում ըտեղ մի կանգնի,կամ ուրիշ որ կամումա տենց «էժանություն» տրիում? արդեն ասեցի իրանց սայթում չկար եսել պարապ չեմ զանգեմ մի ժամ սպասեմ,իսկ ետ քնձրոտ փաթեթը 500դրամա կարաի 4 հատ առնեի կամ իմ համարովել կարաի եթաի խզեի նորից վեկալեի 500դրամով:
ես որտեղ ասեցի որ օրանժը ռոմինգում էժանա?ես ասեցի ղարաբաղ խոսալանա էժան,վիվանա ամենա էժանը ղարաբաղի ռոմինգում.

Rammstein
16.06.2014, 09:45

Օրինակ ես որ էն ժամանակ անցել էի Super mix-ին, սայտում տեսել էի, որ գրած ա, որ անցումը սակագնային փաթեթեից հնարավոր չի։ Էդ հենց իմ փաթեթի նկարագրության մեջ էր գրած։ Տրամաբանորեն էդ ժամանակ ես չէի էլ փորձի անցնել ինչ-որ այլ փաթեթի։ Հետո որ ռեմիքսը դուրս եկավ, մտա էդ նույն տեղը կարդացի, որ անցումը փաթեթից 2000 դրամ ա։ Տեսա թանկ ա, չանցա։ Հետո դառավ ձրի, անցա։

Իմ ասած դեպքերում վիվան վատ չէր բռնում, անտենան նորմալ էր, ուղղակի չէր լսվում։ Նենց որ տեղը փոխելը հարց չէր լուծում, խնդիրը իրանց կապի որակն ա։ Ու նույնիսկ եթե վատ բռներ, կասեի, որ երբ էդ տեղը Երեւանի որեւէ շենքի 3-րդ հարկում ա ու` պատուհանի մոտ, ապա ոչ մի օպերատոր իրավունք չունի վատ բռնելու։

Չասեցիր, որ օրանժը ռոումինգում էժան ա, բայց համ գրել էիր, որ Բիլայնի 170 դրամը խելքին մոտ չի, համ էլ անմիջապես դրանից հետո գովել էիր Օրանժին, որի մոտ նույն ծառայության համար էդ նույն ոչ խելքին մոտ գինն ա գործում։ Նման դեպքերում թյուրըմբռնումներից խուսափելու համար լավ կլինի ոչ թե ինչ-որ մեկի բարձր գնից բողոքել, այլ նշել, որ Վիվան Ղարաբաղում ավելի էժան ռոումինգ ա տալիս, քան մյուս երկու օպերատորները։

Aperna
16.06.2014, 11:02

սենց ասեմ ես իրեքիցել ունեմ ամեն մեկը մի թերություն ունի իսկ բիլայնը համը շատա հանում վիվանել ունի թերություն չասեցի անթերիա մի օր պետեր շուտ փողանցումանեի վեբմանից սմս չեր գալիս իրնքել օպերատոր չունեն որ զանգես ասես,վերջ մի կերպ արեցի հետո ինքնիրան դզվավ,օրանժը ռոմինգում Ղարաբաղի նույն զիբիլնա ինչ բիլայնը բայց օրանժովել էժանա խոսալը ղառաբաղ:) բիլայնել սիմսա որ երբ պետքա ինչքան ուզեմ խոսամ առանց սահմանափակման բայց րոպեն 40դրամ ցանկացած օպերատոր,քաղաքին 60դրամ

Freeman
16.06.2014, 20:39
Ժող, նենց եմ զարմանում, որ տեսնում եմ բիլայնը գովում են :դ

0david0
16.06.2014, 21:05
Ժող, նենց եմ զարմանում, որ տեսնում եմ բիլայնը գովում են :դ

Իսկ ես էլ զարմանում եմ, որ վիվան կամ օրանժն են գովում :դ

Freeman
16.06.2014, 21:08
Իսկ ես էլ զարմանում եմ, որ վիվան կամ օրանժն են գովում :դ
համենայն դեպս երկուսով էլ ոչ մի անգամ չի եղել, որ կապը անկապ կորի, իսկ էդ ամենակարևորն ա:
Բիլայնով երկու անգամ ա պետք եղել տեղ զանգեմ, երկու անգամ էլ խիստ անհրաժեշտ էր, երկու անգամ էլ անկապ անհասանելի եմ դառել))
պատկերացնում եմ, եթե վիվայի չափ հաճախորդ ունենար, ոնց էր աշխատելու:
պ.ս. էս գրածով վիվան չեմ գովում, չոր փաստ եմ արձանագրում :դ՝ քարտս օրանժ ա:

0david0
16.06.2014, 21:11
...

Բիլայնը էս վերջերս բոլորի ինադու շատ էլ լավա աշխատում :դ
Եթե օրանժ ա, խորհուրդ եմ տալիս բիլայն փոխես :դ

Freeman
16.06.2014, 21:28
Բիլայնը էս վերջերս բոլորի ինադու շատ էլ լավա աշխատում :դ
Եթե օրանժ ա, խորհուրդ եմ տալիս բիլայն փոխես :դ
դեռ դժգոհելու տեղ չեմ ունեցել օրանժից) չհաշված, որ մետրոյի տակ չի բռնում:

0david0
16.06.2014, 21:32
դեռ դժգոհելու տեղ չեմ ունեցել օրանժից) չհաշված, որ մետրոյի տակ չի բռնում:

Ըհը բա էտ ինչա, եթե ոչ դժգոհելու տեղ) Իսկ բիլայնը որ մետրոյում բռնում էր օրանժը ում շունն էր :դ
ՀԳ. Ես էլ օրանժի քարտ ունեմ դարակում պահած)

Freeman
16.06.2014, 21:44
Ըհը բա էտ ինչա, եթե ոչ դժգոհելու տեղ) Իսկ բիլայնը որ մետրոյում բռնում էր օրանժը ում շունն էր :դ
ՀԳ. Ես էլ օրանժի քարտ ունեմ դարակում պահած)
դե էդ հինգ րոպեն չի խանգարում, բայց որ պետք ա ու կորում ա կապը, ուր ասես գնում ես՝ բարձր, ցածր, հեռախոսն ես հազար անգամ անջատում-միացնում, անիծում քաղաքակրթությունը, էդ նշանակում ա, որ կապը լավը չի :դ

keyboard
16.06.2014, 21:44
Ըհը բա էտ ինչա, եթե ոչ դժգոհելու տեղ) Իսկ բիլայնը որ մետրոյում բռնում էր օրանժը ում շունն էր :դ
ՀԳ. Ես էլ օրանժի քարտ ունեմ դարակում պահած)

Ես էլ ունեմ, որ աղջիկ մաղջիկների հետ ծանոթնում եմ, էդ եմ տալիս, հետո մառանում եմ միացնեմ :D

0david0
16.06.2014, 22:18
Ժող, ով ինչից օգտվումա, ով որ մի գովազդին հետևումա/հավատումա, ում ոնց հարմարա, թող դրանից էլ օգտվի :)

Freeman
16.06.2014, 22:28
Ժող, ով ինչից օգտվումա, ով որ մի գովազդին հետևումա/հավատումա, ում ոնց հարմարա, թող դրանից էլ օգտվի :)
Նու սաղի գովազդներում էլ պադվոխ կա)