PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր ինտերնետ պրովայդերի ծառայություններից եք օգտվում

Rammstein
22.05.2014, 11:09
Քվեարկե՛ք: :)

Նախորդ թեման` այստեղ (http://www.akumb.am/showthread.php/58810)։

John
22.05.2014, 11:46
Առաջարկում եմ հարցում սարքել բազմակի քվեարկության հնարավորությամբ…

Rammstein
22.05.2014, 12:05
Առաջարկում եմ հարցում սարքել բազմակի քվեարկության հնարավորությամբ…

Եսի՞մ, չեմ կարծում, որ մարդիկ կան, ովքեր տանը մի քանի կապ ունեն ու որից ուզում օգտվում են: :))
Պարզապես պետք ա նշել հիմնական պրովայդերին, որից օգտվում ես:
Օրինակ ես տանը Հայ-Լայնից եմ օգտվում, տրանսպորտում` բջջային ինտերնետից, օֆիսում` այքոնից, տարբեր հասարակական վայրերում տարբեր Wi-Fi-ներից: Բայց օֆիսի ու հասարակական վայրերի օպերատորին ես չեմ ընտրել, բջջայինն էլ էդ քան էլ էս թեմայի մեջ չի, դրա համար քվեարկում եմ Հայ-Լայն:

John
22.05.2014, 12:16
Հա՜, այ հիմա պարզ է արդեն Ճ
Հայլայն, միանշանակ, որտև մեր կողմերում ուրիշ կապ չկա, բջջային ու ֆլեշկային ինտերնետները չհաշված :)
Բայց իրոք գոհ եմ Հայլայնից, և՛ կապի, և՛ սպասարկման որակից:
Դե իհարկե համեմատելու բան շատ չունեմ, որտև միակ կապն է, որից օգտվել եմ սեփական նախաձեռնությամբ, բայց դժգոհելու առիթ կարելի է ասել չի տվել :) Մոտ 3 տարի Հայլայնից օգտվում եմ

Vaio
22.05.2014, 23:00
iCON - ը մենակ ֆլեշկովա (մոդեմ) չէ աշխատում?

Rammstein
22.05.2014, 23:16
iCON - ը մենակ ֆլեշկովա (մոդեմ) չէ աշխատում?

Չէ, մեր օֆիսում icon ա, GreenPacket սեղանին դնովի մոդեմով ա աշխատում։ Նաեւ նշեմ, որ կապը ուղղակի ահավոր ա, խոստացված 2 մեգաբիթին մեկ-մեկ ա հասնում։ Իսկ որ բան ենք սկսում ափլոուդ անել, համ դայլափի պես ա անում, համ էլ էդ ընթացքում դաունլոուդը մեռնում ա։

Vaio
24.05.2014, 01:08

Եղածներից, ցանկի մեջ գրվածներց, ամենալավը Hi-Line - ը ու Ucom - ն են?

0david0
24.05.2014, 02:40
Եղածներից, ցանկի մեջ գրվածներց, ամենալավը Hi-Line - ը ու Ucom - ն են?

Չէ ամենալավը հայ-լայնն ա, ի՞նչ յուքոմ :)) Յուքոմը ուղղակի ամենաարագն ա:

Morg
25.05.2014, 12:56
օրանժ 3G :[
Պայմանագիրը հանկարծ սխալվեցիր կնքեցիր, վերջ, պրծում չկա էլ: 12 ամիս գերի ես մնում

Vaio
23.06.2014, 23:05
Երկու օր առաջ մի հատ գովազդային բուկլետա ձեռս ընկել, որտեղ "Interactive" - ը առաջարկում է 4 Mbit/s արագությամբ ինտերնետ, ամիսը 4000 դրամով, 1 տարի բաժանորդագրվելով, WiFi մոդեմը` անվճար:

Ովա այս ինտերնետից տեղյակ? Արդյոք 4 Mbit/s արագությունը իրականում կտրամադրվի?

0david0
23.06.2014, 23:27

Յուքոմին ա պատկանում Ինտերակտիվի բաժնետոմսերի 100%-ը: Էտ էլ 2 օրվա նորություն չի:
http://www.interactive.am

Ի դեպ, 23:00-ից մինչ առավոտյան 11:00-ն արագությունները քառապատկվում են՝ ապահովելով իրական գիշերային արագություն երեկոյան:
Կապն էլ կոաքսիալ կաբելով են տալիս (դե հեռուստացույցի էլի), ավելի շատ մանրամասներ չգիտեմ ոնցա ինչա, մեր մոտ կա, բայց զոռով ուզում են հետը ՏՎ էլ տան, դրա համար էլ ես չեմ ուզում :))

Vaio
23.06.2014, 23:58
բայց զոռով ուզում են հետը ՏՎ էլ տան, դրա համար էլ ես չեմ ուզում :))

Իմ ասացը առանց հեռուստաալիքներիա, Neon 4000 փաթեթնա: http://www.interactive.am/am-news-17.html